PDA

Դիտել ողջ տարբերակը : Զվարճալի վրիպակներ



Էջեր : 1 2 3 4 [5]

Varzor
27.09.2012, 23:30
պհահաաայ :D:D
Դե նայած ում մկնիկը :D

Varzor
30.09.2012, 02:58
...Իհարկե պետք ա չմոռանանք, որ զիոնիստները շատ մոտ են թուրքերի հետ ...
Էրկու տեսակ զիոնիստ գիտեմ.
1. Մատրիցա կինոյից Նեոյի ստորգետնյա ախպերության ֆանկլուբի անդամները
2. Intel Xeon (Կարդացվում է Ինթել Զիոն) պրոցեսորների ֆանկլուբի անդամները

Ու հիմա չեմ կարողանում հասկանալ, թե սրանցից ովքեր են թուրքերի հետ շատ մոտիկ: Եթե Նեոենք են, ապա մեր գործերը հեչ լավ չեն :))

Rammstein
04.10.2012, 17:50
«Դրամաշնորհներ. կրթության և կարիերայի զարգացում» թեման անընդհատ կարդում եմ «Դաշնամուրների կրթության և կարիերայի զարգացում»: :D

Varzor
15.10.2012, 11:14
....Մինչև հիմա ձախլիկ եմ, բայց ամբողջ դպրոց-ինստիտուտ ընթացքներում ձեռքով գրելն ինձ համար խնդիր էր: ...
No comment :)

Ուլուանա
17.11.2012, 02:41
Փոշու թանձր շերտի տակից դուրս եկած «Կօգնեք՞ Ռեֆարատով» թեմայի վերնագրի երկրորդ բառը ոնց որ ռուսական ազգանուն լինի :)). հեղինակը ոմն Ռեֆարատովից օգնություն է խնդրում :D։

Ամմէ
17.11.2012, 21:18
«Բլթոտ հայտարարություններ, գրություններ » թեման , ես միշտ «Բլոտ արտահայտություններ » եմ կարդում ::D

Ուլուանա
23.11.2012, 20:01
Նոր էս գրառումն եմ կարդում.

Վերջին վեց ամսում ես արել եմ էնքան գժություն որ կհերիքեր մի երկու տարի:Ուրեմն քնել եմ բաց երկնքի տակ,կերել եմ ընկերներիս,ուսուցիչներիս,բարեկամներիս նեռվերը::P
Մինչև էդքան մարդկանց վրայով հասա «ներվեր» բառին, սիրտս կանգնեց... :scare :D Մտածում էի՝ լավ, գժություն, բայց է՞ս աստիճանի...:8

Smokie
07.12.2012, 17:27
«Մեր համատեղ պատմվածքը» մի պահ կարդացի «Մեր հանճարեղ պատմվածքը»:D

Ուլուանա
20.12.2012, 22:18
«ԼրաԲլթ» թեման մեկումեջ աչքիս «ԼրաԲլիթ» ա երևում :blin։
Ի դեպ, որ խորանանք, լավ էլ համապատասխանում ա թեմայի բնույթին :))։

VisTolog
09.01.2013, 14:58
Դահուկը դիակ կարդացի :ՃՃ


Էս ինչ մառոզա, աչքիս դիակ քշելու գործը կպնում ա :dance

:D

Ուլուանա
09.02.2013, 20:26
Մեֆը հաճախ ա բոմբ վրիպակներ անում, ուղղակի միշտ հավես չեմ անում անմահացնել, էս մեկը դնեմ :)).

…միգուցե արժե՞ր մտնել էդ լաբիրինփոսը… կամ ասենք թեկուզ փողի տարբերակը… մարդուն բուժման համար փող ա պետք եղել, դիմել ա ախպորը, բայց չի ասել ինչի համար ա… ու մեծ գումար…
Հնարավոր ա, որ իսկապես փոս կլիներ։

Rammstein
11.02.2013, 22:55
Եստեղ անունը փոխելու հնարավորություն կա?...

Էս գրառումը նոր սենց կարդացի.
«Եկել ես էստեղ, ուզում ես անունդ փոխես, որ ի՞նչ անես:» :D

Ինձ տարել ա: :}

Ուլուանա
19.02.2013, 00:30
Կքննարկենք երկու արգելափակվածների հարցն էլ, հաշվի առնելով նաև որ ընտրական շրջանում շատերի նյարդերն են լարված լինում: Որոշումը կհրապարենք:
Հրապարելը երևի խարույկի շուրջ պարելն ա, հա՞ :D։ Որոշումներ հայտնելու նոր ռիտուալ ա :))։

aragats
25.02.2013, 23:46
:)Երկրի հագեցած եւ «մաքուր» քաղաքական մթնոլորտից է թե ոչ, չգիտեմ, բայց արդեն բավականին ժամանակ է քաղաքականություն եւ քաղաքական գործիչ բառերն

իմ մեջ կարդացվում է քաղաքաքանություն եւ քաղաքաքան գործիչ...:):)

VisTolog
27.02.2013, 10:18
Աթեիստի «Համակարգչային հեռակա անվճար սպասարկում (http://www.vavati.am/)» ստորագրությունը սենց կարդացի

Համակարգչային սեռական անվճար սպասարկում (http://www.vavati.am/) :D :))

Ուլուանա
10.03.2013, 17:15
Էս Մեֆի վրիպակները մեկը մեկից բոց են :D։

Առանց մեկնաբանության.

ժող. հեչ կարիք չունեք մասնակղելու… Չուկն ինձ ա ասել…մենակ ես եմ մասնակցելու ու սող տեղերն էլ ես եմ բռնելու…

Նաիրուհի
10.03.2013, 17:28
Էս Մեֆի վրիպակները մեկը մեկից բոց են :D։

Առանց մեկնաբանության.

Բա սող տեղե՞րը :Ճ

Արէա
11.03.2013, 08:59
Էս Մեֆի վրիպակները մեկը մեկից բոց են :D

Գնալով հմտանում ա, արդեն էլ հասկանալ էլ չի լինում :D


Դիլ ե՞ս ոըզուն ընգեր…

Ուլուանա
11.03.2013, 16:40
Գնալով հմտանում ա, արդեն էլ հասկանալ էլ չի լինում :D
Հա, ես երեկ մի ժամ գլուխ եմ ջարդել էդ գրառման վրա, վերջը տենց էլ չհասկացա :fool։ Հասկացողներին կխնդրեի նվաստիս էլ լուսավորել :D։

Գալաթեա
11.03.2013, 16:46
Հա, ես երեկ մի ժամ գլուխ եմ ջարդել էդ գրառման վրա, վերջը տենց էլ չհասկացա :fool։ Հասկացողներին կխնդրեի նվաստիս էլ լուսավորել :D։

Իհարկե կարող եմ սխալվել, բայց կարծում եմ նա նկատի է ունեցել՝ "deal ե՞ս ուզում, ընգեր" :)

Sagittarius
11.03.2013, 16:48
Հա, ես երեկ մի ժամ գլուխ եմ ջարդել էդ գրառման վրա, վերջը տենց էլ չհասկացա :fool։ Հասկացողներին կխնդրեի նվաստիս էլ լուսավորել :D։

ասում ա՝ deal ես ուզում, bro? :))

Վահե-91
11.03.2013, 16:57
ասում ա՝ deal ես ուզում, bro? :))
ես միշտ թարս եմ ամենինչ հասկանում :oy

Ուլուանա
11.03.2013, 17:02
Իհարկե կարող եմ սխալվել, բայց կարծում եմ նա նկատի է ունեցել՝ "deal ե՞ս ուզում, ընգեր" :)
Վայ, հա, էլի :))։ Մտքովս չէր անցել, որ կարող ա անգլերեն լինի։

Գալաթեա
11.03.2013, 17:13
Վայ, հա, էլի :))։ Մտքովս չէր անցել, որ կարող ա անգլերեն լինի։

Ինադու ա տենց անում, որ էս թեման ակտիվ պահի:

Mephistopheles
11.03.2013, 17:36
Հազար անգամ ասի որ ես հենց ըտենց էլ խոսում եմ… ոչ մի վրիպակ էլ չկա… Սաղ ճիշտ ա գրած

Ուլուանա
11.03.2013, 17:38
Հազար անգամ ասի որ ես հենց ըտենց էլ խոսում եմ… ոչ մի վրիպակ էլ չկա… Սաղ ճիշտ ա գրած
Եթե տենց էլ խոսում ես, ուրեմն վրիպակներով էլ խոսում ես, ի՞նչն ա դրա ճիշտ :P :D։ Համ էլ «սաղ» չի, «սող» ա. գոնե սեփական վրիպակներիդ հավատարիմ մնա :))։

Mephistopheles
11.03.2013, 17:43
Եթե տենց էլ խոսում ես, ուրեմն վրիպակներով էլ խոսում ես, ի՞նչն ա դրա ճիշտ :P :D։ Համ էլ «սաղ» չի, «սող» ա. գոնե սեփական վրիպակներիդ հավատարիմ մնա :))։

Յա… հո ամեմ անգամ նույն ձևի չե՞մ խոսելու… սող-ը էն անգամ էր. էս անգամ սաղ-ա… լեզուն կենդանի օրգանիզմ ա, միշտ զարգաղող…

Շինարար
11.03.2013, 17:50
Էդ իրա հախուռն գրելուց ա: Մտքի հետ գրում ա՝ սկզբում ինքն էլ չիմանալով վերջում ինչ կգրի: Դրա համար էլ իրա գրառումները հենց տենց մի շնչում էլ կարդացվում են, հեշտ:P ոնց մի շնչում գրել ա:

Alphaone
18.03.2013, 01:44
էս երգը լսեք մինչև գամ հիմնավորեմ ցշահանջը… հլա մենակ էդ եմ կարդացել…
Եվս մեկ վրիպակ :)

Ուլուանա
20.03.2013, 16:30
:))

...իշացնեմ, որ վերջին պարբերությունը պահի տակ երեւակայության մեջ հայտնվեց, իրականության հետ բարեբախտաբար կապ չունի:)) Հուսով եմ:pardon

Smokie
23.03.2013, 18:22
:))

Էշըցած էի:)):D

Ռեդ
27.03.2013, 03:08
http://www.akumb.am/showthread.php/63456-%D4%B2%D6%80%D5%A1%D5%A6%D5%AB%D5%AC%D5%AB%D5%A1-2014-%D4%B1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?p=2396581&viewfull=1#post2396581

Հետներն էլ մենք: Հետներն էլ՝ մեր իսպանացի ընկերը, ով առաջին անգամ է գալիս Հայաստան, ու վաղը-մյուս օրը Իսպանիայում կիսվելու է իր տպավորություններով:
Մեր հետ էլ պետք է լիներ, նոր նկատեցի :)):

CactuSoul
27.03.2013, 15:48
Եթե ապակի մաքրելու հեղուկով չես ուզում, գեղական ձևերից նաշատիրն ա, տաք ջրով ու մազմզուկ չթողող կտորով, վրայից թերթով չորացնել: Բայց մեկ ա, ապակի մաքրելու հեղուկը կավ ա մաքրում :))))
:))

Alphaone
27.03.2013, 16:51
Mari Melikyan-ը հենց սենց էլ խատկերացնում ա ապտակելը :D

հիհի :D

Smokie
22.04.2013, 16:01
Բանգլադեշում փողոցի արանքի գազոնը ծառ ու ծաղիկով էքսկավատորներով փորել հերն անիծել են, էդ անիծածի մեջտեղում էլ ՕԵԿ Արմեն Երիցյանի պլակատն ա, վրեն գրած՝ մենք կարող ենք ավելին…

Հ.Գ. ձեռզայծե

Sent from my HTC One X using Tapatalk 2

Էսկովատոր բառին եմ հասնում, կարծում եմ հենց էդի էր նշված գազանը ու մտածում, «տենց ո՞նց կլնի է՜, որ էսկովատորն ինքն իրան...»:8

Ինչ լավ ա, որ անհասկանալի նախադասությունների ժամանակ, միշտ սկզբից եմ սկսում, մինչեւ չհասկանամ:))

Smokie
01.06.2013, 09:46
էտ քո ասած հատ-հատ ժելեոտած մազերով, որ կան, ունքերը քաշա՞ծ են, շոկոլադնի զագարո՞վ են /մաշկի գույնը տենց չի, հատուկ թեն էղած են/, սպեցիֆիկ ժարգոնով են խոսու՞մ, աղմկո՞տ են, ուրեմն իրանք են: :))

Ընգած մտածում եմ շոկոլադնի գազարը ո՞րն ա:))

Նաիրուհի
01.06.2013, 12:09
Ընգած մտածում եմ շոկոլադնի գազարը ո՞րն ա:))



Ընկած մտածում եմ՝ Սմոքին էդ որտե՞ղ տեսավ շոկոլադնի գազար :think Սմոք ջան, գազար չի, զագար է :) :zagar

Stranger_Friend
01.06.2013, 17:20
Ընկած մտածում եմ՝ Սմոքին էդ որտե՞ղ տեսավ շոկոլադնի գազար :think Սմոք ջան, գազար չի, զագար է :) :zagar

Տեսնես ինչի՞ ես տեքստի մեջ գազար կարդացի, Smokie-ի գրածն էլ զագար :8 :D: : Կարմիր, կապույտ գծածը չտեսնեի, չէի հասկանալու :))...

Smokie
02.06.2013, 13:12
Ընկած մտածում եմ՝ Սմոքին էդ որտե՞ղ տեսավ շոկոլադնի գազար :think Սմոք ջան, գազար չի, զագար է :) :zagar

Լիլ ջան, ես սկզբից մտածում էի, հետո նկատեցի դա ու ասի ստեղ դնեմ քիչ մը խնդանք:))

Smokie
13.06.2013, 09:50
Ժամանակային առումով գիտեմ, որ ճիշտ ուղու վրա եմ, կարդացել եմ էս գրառումը, երթագիտակցությանս մեջ մի տեղ մնացել էր: Այ հեղինակի անունը, ոնց հասկանում եմ, չի մնացել :))

Գիտակցությունը նորմալ տեղ հասա՞վ:))

Ուլուանա
14.06.2013, 05:17
Վերջ, որոնման համակարգը վերագործակվել է: Ներողություն 3 ժամ պատճառած անհարմարության համար:
Չէ, սխալ չկա, ուղղակի ես առաջին հայացքից սխալ կարդացի։ Նայում եմ, աչքիս սենց բան ա երևում. վերջ, որոնման համակարգը վերակործանվել է...:o Ո՞նց, ուրեմն էն որ մի հատ կործանվել էր, հիմա էլ նորի՞ց ա կործանվել։ Էս ինչ անհույս վիճակ ա :D։

Smokie
14.06.2013, 09:17
Չէ, սխալ չկա, ուղղակի ես առաջին հայացքից սխալ կարդացի։ Նայում եմ, աչքիս սենց բան ա երևում. վերջ, որոնման համակարգը վերակործանվել է...:o Ո՞նց, ուրեմն էն որ մի հատ կործանվել էր, հիմա էլ նորի՞ց ա կործանվել։ Էս ինչ անհույս վիճակ ա :D։

Չի վերկործանվել, բայց վերագորԾակվել ա:(


:))

Ուլուանա
14.06.2013, 16:24
Չի վերկործանվել, բայց վերագորԾակվել ա:(


:))
Վայ :D։ Ո՞նց չէի նկատել :D։

Վահե-91
17.07.2013, 23:08
Սմոկիիիիիիիի՜ ջաաաան, մեր ակուբի ամենավառ ու ամենաբրի մարդ
Meme, բռին ռ-ով ա գրվում :D

Նաիրուհի
19.07.2013, 10:36
Բլուր, fn-ով փորձիր

Բյուր, ես քո տեղը լինեի՝ Ներսեսից կնեղանայի :))

Smokie
21.07.2013, 18:08
Պետական իշխանությունները գիտեին, որ հայ ժողովուրդը միայն փորձանքի պահին է համախմբվում, ինչ փորձանք ասես գլխներին չբերեցին, բայց դեռ չեն համախմբվել, անգամ երթուղայինների գինը բարձրացնելը հիմնականում երևանաբանակներին համախմբեց: Խեղճ իշխանություն, դեռ էլի պիտի փորձանքներ մտածես.... :(

Խեղճ իշխանություն, վախենամ սա վերջին կրեատիվությունդ լինի:scare

Նաիրուհի
22.07.2013, 04:19
Հով, աղջիկս էլ ա վախում էդ հայվաններից, ինչքան ուզում ա ասեմ, որ մեջը մերդ ա բան ման, էդ իրա համար անհասկանաի մուտանտ ա ու ինքը վիզ դրած վախում ա :D

Ինչ-որ չեմ պատկերացնում Ձայի կնոջը էդ հագուստներով։ :think :D

StrangeLittleGirl
23.07.2013, 11:50
Բյուր, ես քո տեղը լինեի՝ Ներսեսից կնեղանայի :))

Տեսել եմ, թեթև տարա :))

Smokie
23.07.2013, 12:09
Meme, բռին ռ-ով ա գրվում :D

Ո՞նց էր աչքիցս վրիպել քոմենթը:D

Դե մի հատ էլ ավելացրու, որ վատը տ-ով ա գրվում, ոչ թե ռ-ով:))

Rammstein
26.07.2013, 23:18
Ժողովուրդ շնորհավորում եմ բոլորիս: Էս օր մոտեցել եմ հատուկ շնորհակալություն եմ հայտնել շարժման գլխավոր ակտիվիստներին, կազմակերպիչներին:

«Էս օր»-ը կարդացի, մի պահ թվաց, թե էս գրառումը սերժ սարգսյանն ա կատարել: :))


Աստ իս սա աննախադեպ հաղթանակ էր, էս կարգի համախմվածություն ու կազմակերպվածություն երբեք չեմ տեսել: Ժողովուրդ ջան, սրանով ազդարարում ենք նոր ձեռքբերումների ու հաղթանակների սկիզբը:

Բայց համախմվածությունն էլ վատ միտք չի, կարելի ա ակտիվիստներով հավաքվել, էնքան խմել, որ էլ դեմներս առնել չլինի… :D

Նաիրուհի
29.07.2013, 21:28
Եթե մեկը դանդաղ է մտածում ու բուակեր է, դա դեռ չի նշանակում, թե բուսակերությունից է դանդաղամիտ դարձել:

Բա ես գիտեի՝ բուսակերները թռչնամիս և ընդհանրապես միս չեն ուտում :think

laro
11.08.2013, 01:01
«Սեղանիդ վրայի հինգ իրերը» թեմայից :))

Մակկոֆեով լի բաակ
Հեռախոս
Ակումջակալ
Մատիտ ու թուղթ
Ատլաս :))
Էս գրառումս տեղով զվարճալի ա :))

Նաիրուհի
14.08.2013, 22:22
Այգում քո համար հանգիստ ման ես գալիս, ու որդ դնելուց զգում ես որ մի բան ղռթաց ու չերեզ կոշիկ սկսեց ծակել ոտքդ։ Բարձրացնում ես, ու տենում ես, որ ոտդ մտածը կանացի կոշիկի կրունկ ա… :D



Ընկած մտածում եմ՝ էստեղ տ պիտի լիներ, թե՞ ռ :D

Alphaone
14.08.2013, 22:24
Ընկած մտածում եմ՝ էստեղ տ պիտի լիներ, թե՞ ռ :D

Լիլ, չերեզ կոշիկ, շարունակությունը կարդա :P

Նաիրուհի
14.08.2013, 22:26
Լիլ, չերեզ կոշիկ, շարունակությունը կարդա :P

Նենց էլ վստահ ես ասում, իբր Հովոյի հագնվելու նախասիրությունները գիտես :beee

Alphaone
14.08.2013, 22:56
Նենց էլ վստահ ես ասում, իբր Հովոյի հագնվելու նախասիրությունները գիտես :beee

Դու գժո՜ւկ ես... :D

Smokie
18.08.2013, 15:05
Ձմերուկի ծրագիրը գրել եք, Ալֆան էլ քաշել ա:

Հետաքրքիր ա ի՞նչ կմտածեիք, եթե դուք է՛լ միամիտ «Ձմերուկի օրագիր» կարդայիք:)):lol

Նաիրուհի
20.08.2013, 23:45
Տնաշեն, սիրտս կանգնեց, մտածեցի տարելիցն ա եղել, մոռացել եմ :))

Լավ ենք, Վահագ ջան :)

Չէի ասի, թե զվարճալի. սիրտս կանգնեց :scare
Շնորհավորանքներ բաժնի Chuk+Ֆոտոն :) (http://www.akumb.am/showthread.php/55512-%D5%89%D5%B8%D6%82%D5%AF-%D5%96%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B6-)?p=2431350#post2431350) թեմայի վերջին գրառումը :D

Chuk
20.08.2013, 23:49
Չէի ասի, թե զվարճալի. սիրտս կանգնեց :scare
Շնորհավորանքներ բաժնի Chuk+Ֆոտոն :) (http://www.akumb.am/showthread.php/55512-%D5%89%D5%B8%D6%82%D5%AF-%D5%96%D5%B8%D5%BF%D5%B8%D5%B6-)?p=2431350#post2431350) թեմայի վերջին գրառումը :D

Խայտառակ եղանք :)) Ադմինական դիրքս չարաշահեմ, գնամ դզեմ, տո :))

Alphaone
31.08.2013, 09:08
Մեֆ ջան, որ տեղիդ ուզում ես, դաջիր :D

Ապեր, էս նկարս քեզ ո՞րտեղիս…

Ուլուանա
09.09.2013, 17:33
Շնորհավոր ծնունդդ, Ռուբի ջան։ Մարդիկ, ովքեր քաղցր չեն սիրում, իմ համար տարօրինակ մարդիկ են։ Թող պայուսակիցս քաղցրավենիքն անպակաս լինի։
Արմ ջան, որ քո պայուսակից քաղցրավենիքն անպակաս լինի, դրանից Ռուբիին ի՞նչ :D։

_Հրաչ_
20.09.2013, 19:51
Մի քիչ շատ չի էս թեմայով, բայց սրա (1) վերնագիրն ինձ մոտ ասոցացվեց էս (2) թեմայի վերնագրի հետ: :))

1)
Սարգսյանները խաբել են աշխարհին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ դեռևս 2012թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 1204-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային հատուկ մի խումբ, որը բանակցել է Մաքսային միությանը (ՄՄ) ՀՀ անդամակցության վերաբերյալ: 9-հոգանոց այդ խումբը գլխավորել է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Դավթյանը: Սա նշանակում է, որ իշխանությունները զուգահեռ բանակցություններ են վարել մի կողմից ԵՄ-ի հետ` Ասոցացման պայմանագրի շուրջ, մյուս կողմից ՌԴ-ի հետ` ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Ընդ որում, ԵՄ-ի հետ բանակցել են բացահայտ, ռուսների հետ` գաղտնի: Իսկ այդ ընթացքում էլ նույն Տ. Սարգսյանն իր հարցազրույցներում պարբերաբար հայտարարել է, թե ՄՄ-ին ՀՀ անդամակցությունն անիմաստ է և անօգուտ: Ի դեպ, այսօր նույն վարչապետն իր իսկ որոշմամբ ղեկավարում է ՄՄ-ին ՀՀ միացման գործընթացները համակարգող հանձնաժողովը, կառավարության երեկվա նիստում էլ հաստատվեց ՄՄ-ին միանալու նախապատրաստական աշխատանքների ցանկը, իսկ այդ աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 10-ը:

Աղբյուր (http://www.1in.am/arm/press_parmenia_215820.html?fb_comment_id=fbc_647227038643691_98837159_647375148628880#f395cc5e9)


2) Նրանք խաբել են մահին (http://www.akumb.am/showthread.php/59404-Նրանք-խաբել-են-Մահին)

Ուլուանա
23.09.2013, 18:39
Երիտասարդը խորոված ա անում, կողքից մի բիձա զզվեցնում ա՝
---Արա վառվավ, շուտ արա ջուր լից, արա ֆռցրա, վառիր, արա ես շիշը են կոմ դիր...:angry
Երիտասարդը չգիտի, ոնց հասկացնի, որ այ բիձա...:think
---Հորոխպեր, կլնի՞, դու իմ փոխարեն խորխված անես, ես քո փոխարեն սիկտիրս քաշեմ:;)
Յախք :[։
:D

Նաիրուհի
08.10.2013, 16:07
Էրեկ Մարտունիում մտնում եմ քաղաքապետարան, երրորդ հարկում Զագսն ա, մոտենում եմ պետի սենյակին, դուռը փակ ա։ Դիմում եմ կողքի սենյակում նստած աչոնին.քցում

Խեղճ աչոնն ի՞նչ մեղք ուներ, որ առանց պատասխանի սպասելու գցեցիր :(

My World My Space
08.10.2013, 19:20
Խեղճ աչոնն ի՞նչ մեղք ուներ, որ առանց պատասխանի սպասելու գցեցիր :(

ես էլ հեչ մեղք չունեմ, որ էս հեռախոսս մեկումեջ իրա գլխու ուղղագրումներ ա անում… :cry

Smokie
11.10.2013, 12:12
Կարդում եմ ակումբում բացված վերջին թեմայի վերնագիրը, հետո տեսնում ո՞ր բաժնում ա, մտածում եմ «հետաքրքիր ա ի՞նչ կապ պիտի ունենա լուսանկրաչության հետ»: Նայում եմ նկարները ու ապշում եմ «ախր ի՞նչ կապ ուներ»:

Դու մի ասա «Կենդանի նվիրողներ» չր թեմայի վերնագիրը:D:hands

Ուլուանա
11.10.2013, 22:26
ի՛… էդ ի՞նչ ես ուզում ասես… որ դու հրեշտակ ես, կյանքումդ կռված չկաս ու արդեն ինքնահաստատված ես, մենք էլ հլա չկողմնորոշված ու չինքնահաստավախն ե՞նք… էտ ե՞ս ուզում ասես…
Չէ, դու չինքնաբարակավախն ես։

Նաիրուհի
14.10.2013, 22:25
Էն թվերին, որ Արցախի համար կռիվը սկսեց, մի պարկետչիկ, մի ավտոդզող-փչող, մի դասատու, էլի մի դասատու, մի բժիշկ, բանակից նոր եկած մի տղա, մի ուրիշ տղա, մի տարիքով մարդ վեր կացան գնացին Արցախը ազատագրելու, ընտանիքները՝ ստեղ բառիս բուն իմաստով սովի մատնված, տղերքը հայրենիք էին ազատազրկում, աայ ֆանատիզմը: Էդ ֆանատիկ տղերքից շատերը հիմա խոպաններում փող են աշխատում, որ տուն ղրգեն, իրանց ընտանիքները ապրացնեն:


սերժե՞նց նկատի ունես, Շին :))

Smokie
18.10.2013, 12:10
Երկնաքերեր են տեղալու, հա՜: :))

http://img7.imageshack.us/img7/1226/gkzh.png

Սկզբի պահին այսպես կարդացի՝ «Հայկական երկնաքերը (երկնաքար ընկալելով) սպառնում է պայթեցնել երկնագունդը»::))

VisTolog
21.10.2013, 17:16
«Լույսը չի բացվի». Արթուր Կլարկ


կարդացի «Կույսը չի բացվի». Արթուր Կլարկ :))

Ուլուանա
30.10.2013, 18:24
Չուկ, էս ինչ ակտիվություն կտցրեցիր էս թեմայում, նախօորոք պարզ գրեիր, մարդիկ խառնաշփոթի մեջ չընկնեին :D
Ամենազոր Չուկ աստվածը իր պահեստում ունեցած տարատեսակ երևույթներից կտցրեց ակտիվության վրա, և վերջինս եկավ, կպավ էդ թեմային :D։

John
30.10.2013, 18:31
Ամենազոր Չուկ աստվածը իր պահեստում ունեցած տարատեսակ երևույթներից կտցրեց ակտիվության վրա, և վերջինս եկավ, կպավ էդ թեմային :D։

իսկ ես խմբագրեցի :D

Ուլուանա
30.10.2013, 18:32
իսկ ես խմբագրեցի :D
Փաստորեն, ժամանակին եմ անմահացրել :D։

John
30.10.2013, 18:36
Փաստորեն, ժամանակին եմ անմահացրել :D։

գրածդ տեսա, հետո խմբագրեցի, այնպես որ եթե մի կես ժամ հետո գրեիր` օրիգինալում էլ անմահացած կմնար )))

Ուլուանա
04.11.2013, 07:20
Two-Faceին չնայած էլի էի տեսել, բայց շփվելու առիթ չէր եղել: հավեստ, խելոք տղա ա...
Հովսեփ, մի հատ կողմնորոշվի՝ վերջը հավե՞ս, թե՞ համեստ :))։ Թե՞ երկուսը միասին։

John
05.11.2013, 18:15
Հովսեփ, մի հատ կողմնորոշվի՝ վերջը հավե՞ս, թե՞ համեստ :))։ Թե՞ երկուսը միասին։

երկուսը միասին Անուկ ջան: Ես սենց վրիպակառատ տղա չէի մի ժամանակ...

CactuSoul
15.11.2013, 01:10
... ու ես ամոթից հետինն եմ մտնում ...
Ա՞լֆ, ինչ-ինչ-ի՞՜նչ… :o
:}

Alphaone
15.11.2013, 05:16
Ա՞լֆ, ինչ-ինչ-ի՞՜նչ… :o
:}

էնտեղ էլի լիքը ծիծաղելու վրիպակներ ունեմ, Կակտուսս :D

_Հրաչ_
15.12.2013, 22:48
Ճիշտ ա էլի: Մեզ մոտ հիմնականում բարեփոխումները բարեփսխումների տեսքով են:

http://img189.imageshack.us/img189/6049/2up6.png


Հ. Գ. Չէի նկատել, «Դավութoղլուին գոտկատեղից ներքև» :D

Աթեիստ
15.12.2013, 23:47
Ճիշտ ա էլի: Մեզ մոտ հիմնականում բարեփոխումները բարեփսխումների տեսքով են:

http://img189.imageshack.us/img189/6049/2up6.png


Հ. Գ. Չէի նկատել, «Դավութoղլուին գոտկատեղից ներքև» :D

Փաստորեն, որ թեկուզ շատ քիչ բայց թոշակ են ավելացնում, ինչ որ մեկի ինչ որ տեղը լավ մզզում ա դրանից, իսկ մենք բանից բեղաբար ենք։ Դրա համար հիմա որոշել են նենց անեն, որ հենց մեզ ցավացնեն։

Ուլուանա
05.01.2014, 14:41
...հ.գ. իսկ սկելու համար, խորհուրդ կտաի ձեր դեպքում սկսել պույ-պույ մկնիկից:
Երևի խոսքը կոկոսահյութի մեջ սկելու մասին էր, չէ՞ :}։

Dayana
10.01.2014, 16:49
Ծնունդդ շնորհավոր, Ռամշ ջան :) Կյանքդ, արևդ ու մեզերդ երկար լինեն :))
Ինչ ա ասում, է :unsure

Ռուֆուս
22.01.2014, 14:43
Ոնց որ առաջին համաշխարհայինի ժամանակ - 300.000 հայ տարբեր բանակներում արևմտյան ճակատում կռվում էր գերմանացիների դեմ, իսկ Հայաստանում թուրքերի դեմ 20 ֆիայի էր կռվում:

Փաստորեն Անինայի Ֆիան դեռևս առաջին համաշխարհայինի ժամանակ էր հայտնի ։)

_Հրաչ_
21.03.2014, 20:43
... Չգիտեմ ե՞ս եմ կենտրոնանում սրա վրա, թե ինչ վերադարձել եմ, իմ հետ մարդիկ որոշում են բռի, արտաշ լինեն, տրամադրություն գցեն։...

Սիրտդ լեն պահի, Արփինե ջան, մենակ «արտաշ» տեսակը չի, որ կա հասարակության մեջ: :)
Կա նաև Արմենչիկ, բլատնոյ ուդառ, սիրո հրդեհ...

CactuSoul
31.03.2014, 20:19
«ask.fm. անանուն հարցեր (http://www.akumb.am/showthread.php/65558-ask-fm-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80)» թեմայի վերնագիրը մի անգամ կարդացի «ask.fm. անասուն հարցեր»։ Ու հիմա՝ դրանից հետո, ամեն տեսնելիս էլ չեմ կարողանում ուրիշ կերպ կարդալ :blin

Յոհաննես
31.03.2014, 20:28
«ask.fm. անանուն հարցեր (http://www.akumb.am/showthread.php/65558-ask-fm-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80)» թեմայի վերնագիրը մի անգամ կարդացի «ask.fm. անասուն հարցեր»։ Ու հիմա՝ դրանից հետո, ամեն տեսնելիս էլ չեմ կարողանում ուրիշ կերպ կարդալ :blin

:D Ես էի ուզում գրեի

laro
31.03.2014, 20:55
«ask.fm. անանուն հարցեր (http://www.akumb.am/showthread.php/65558-ask-fm-%D5%A1%D5%B6%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B0%D5%A1%D6%80%D6%81%D5%A5%D6%80)» թեմայի վերնագիրը մի անգամ կարդացի «ask.fm. անասուն հարցեր»։ Ու հիմա՝ դրանից հետո, ամեն տեսնելիս էլ չեմ կարողանում ուրիշ կերպ կարդալ :blin
Ես էլ մի անգամ անասուն կարդացի :))

Smokie
19.04.2014, 12:36
I do... out of disappointment

Աաա բացեց ժող:lol Բարձրաձայն կարդում եմ ու ընկալում «Ա՛յ դու... ........»:))

Rammstein
27.04.2014, 01:24
Չէ չէ ես 51-ի պես չեմ մտածում կամ էլ ինձ մեխի տեղ դնում ուղակի շատ հարցերում լրիվ այլ աշխարհայացք ունեմ ու եդ շատ վատա իմ համար դժվարացնումա շփումը հասակակիցներիս հետ

Էդ շատ լավ ա ու շատ կարեւոր ա, թե չէ Բյուրը կգար ու ոչ միայն ստեղծագործությանդ դիագնոզը կտար, այլ նաեւ` քո դիագնոզը։ :))

Ռուֆուս
27.04.2014, 01:33
Մի տեսակ ձեռս չի գնում շնորհակալություն դնեմ :))

Rammstein
27.04.2014, 01:40
Մի տեսակ ձեռս չի գնում շնորհակալություն դնեմ :))

Չի գնում, մի դիր, :)) բայց ի՞նչ մի սադրիչ բաներ ես գրում, Ռուֆ, չիմացողը կմտածի եսիմինչեր եմ ակնարկել գրառմանս մեջ։ :P

Ռուֆուս
27.04.2014, 01:41
Չի գնում, մի դիր, :)) բայց ի՞նչ մի սադրիչ բաներ ես գրում, Ռուֆ, չիմացողը կմտածի եսիմինչեր եմ ակնարկել գրառմանս մեջ։ :P

Վարկանիշդ ստացի ու սուս մնա :))

մարդագայլուկ
27.04.2014, 01:42
Էդ շատ լավ ա ու շատ կարեւոր ա, թե չէ Բյուրը կգար ու ոչ միայն ստեղծագործությանդ դիագնոզը կտար, այլ նաեւ` քո դիագնոզը։ :))
Ճիշտն ասած ես հենց մեխ էլ հասկացել էի: Չֆայմեցի, որ տառասխալ ա: Մտածում էի` էս ի՞նչ նոր արտահայտություն ա: Աչքիս ինձ էլ ա դիագնոզ պետք :D

Smokie
27.04.2014, 14:51
Ճիշտն ասած ես հենց մեխ էլ հասկացել էի: Չֆայմեցի, որ տառասխալ ա: Մտածում էի` էս ի՞նչ նոր արտահայտություն ա: Աչքիս ինձ էլ ա դիագնոզ պետք :D

Թխի թող գա:))

մարդագայլուկ
27.04.2014, 14:56
Թխի թող գա:))

թխեցի, եկա՞վ :Ճ

Smokie
27.04.2014, 18:49
թխեցի, եկա՞վ :Ճ

:friends:

Ուլուանա
02.05.2014, 19:43
տենց մի ասա ամբրոզայն ջան.... օրինալ իմ դեմ դիվերսյոն խմբեր են աշխատում... հավաստի աղ բյուրների համաձայն, .... ինձ միշտ վիրավորում են, նեղացնում են... կյանքս դարձրել են դժոխային մղձավանջ... օր չի լինում որ առանց լացելու քնեմ...
Ճիշտ ա, աղն էլ կարող ա նկարագրածդ ազդեցությունս ունենալ քեզ վրա, բայց դե Բյուրն, ինչ խոսք, էդ գործից շատ ավելի լավ ա :D։

erexa
03.05.2014, 00:28
Էսօր Դայանան, ոնց որ թե հոգնած ա: :))


Կորղ ա՞ Յոժն ա :unsure


Շնորհավոր ծնունդդ, Հայկ: Էլի ավելի կորանաս ու երջանկանաս: ;)

Ուլուանա
03.05.2014, 04:19
Էսօր Դայանան, ոնց որ թե հոգնած ա: :))
Թե ասա՝ կուզիկությունից (կորացումից) մինչև հիմա ո՞վ ա երջանկացել, որ Հայկը երջանկանա :D։

Rammstein
13.05.2014, 12:22
Անց որ թե օկ ա արդեն:
Շնորհակալ եմ Հով ջան

Հովսեփ ջան, զգույշ եղի Ա-ն ու Ո-ն խառնելուց, կարող ա գործից հանեն: :))

John
13.05.2014, 12:26
Հովսեփ ջան, զգույշ եղի Ա-ն ու Ո-ն խառնելուց, կարող ա գործից հանեն: :))

:D հեռախոսով առաջին գրառումն էր հայատառ, երևի ներեն էս անգամ, մանավանդ որ տվյալ քիբորդը հայերեն t9 ուներ ու ինքն իրան որոշել էր, անց եմ ուզում գրեմ :D ու առավել ևս որ չեմ աշխատում, անունս էլ Գագո չի :D (c) անեկդոտ

CactuSoul
26.05.2014, 19:57
Աչքիս՝ ինքը եկել էր քեզ ուտելու, բայց որ տենց անհույս կերպով «անհասանելի» դարձար, փրկվեցիր :))։
Գրառումը անձնագրումս տեսա, ուտելը ուզել կարդացի :)) Գնացի՝ տեսնեմ՝ էդ ով ա ում ուզում, պարզվում ա՝ ինչ-որ սպիտակ հագուստով աղջիկ ա: Lավ էլ բռնում ա. հարսի շոր հագել, եկել ա Պիրիտին ուզելու :D

Ուլուանա
05.06.2014, 17:24
«10 լավագույն գրքերն ըստ ակումբցիների» թեման մեկ–մեկ աչքիս երևում ա «10 լավագույն ակումբցիներն...» :))։

Ռուֆուս
12.06.2014, 23:50
18+ :))


Լիքը ֆուտբոլասեր կա ակումբում, որ պիտի մասնակցեր ու չի մասնակցում: Հույ ունեմ դեռ կտաքանան:

Lílium
13.06.2014, 11:04
:hands


Դու ճարտարապետ չէի՞ր, Պլոլիծեխնիկը ավարտած :o

Rammstein
03.07.2014, 15:37
… իսկ ճարտարապետությունը դա լրիվ տարբեր բնագավառ ա, որը գործ ունի լրիվ տարբեր պահմաննեմրի ու գործոնների հետ և նրա էսթետիկական ասպետը դրանցից մեկն ա, բայց դա նրան արվեստ չի դարձնում…

Սե՞նց: :))

http://i.imgur.com/Fq4jGAj.jpg

CactuSoul
11.07.2014, 01:37
Վարդանը չեմ, բայց դե ասեմ մի մասը, մնացածը թող Վարդանը լրացնի:
Հագնել բաց գույնի հագուստ, ունենալ իրավապաշտպան քսուք, վերցնել թեթև ուտելիք, ծխախոտը մոռանալ տանը կամ ընդհանրապես մոռանալ:
Բացել ա :D

Աթեիստ
11.07.2014, 01:40
Էդ էլ T9-ով գրելու ու չստուգելու խերը ։)))

Նոր էլ վաղվա առևտուրն ա գրում, «նրբերշիկ, աղիքովը քիչ»-ը ստացվել էր «մտերմիկ աղոթքովը քիչ» ։))

Smokie
29.07.2014, 12:57
Ինձ թվում էր Կակտուսիկի անունը Տաթև չի, Անի ա:))
Տաթ չէ, քնից նոր արթնացած :D Չնայած տաքը բառի բուն իմաստով էլ կանցնի` հաշվի առնելով, որ էրեկ ուղեղս էփել էր :D

Smokie
17.08.2014, 15:47
Տասնութերորդ դարի թիթեղագործուհու հետ :)).



Թիթիզագործուհի կարդացի:))

Smokie
18.08.2014, 12:34
Հենց նոր մի բան նկատեցի, մի տխուր փաստ::pardon

Հա, ի՞նչ էի ասում՝ Chuk գրելուց աշխատեք շատ ուշադիր լինել ու C-ի փոխարեն կողքի V-ն չսեղմել::oy

GriFFin
18.08.2014, 21:41
Ստեղ սեփական վրիպակներից կարելի ա գրե՞լ: Ես մի անգամ Պոլիտեխնիկ գրելու տեղը նենց բան էի գրել, որ կարելի էր ինտիմ անկյուն տեղափոխել: Հիմա ամեն անգամ եդ գրելուց կրկնակի ստուգում եմ: :think

Rammstein
14.09.2014, 22:32
Նոր Սկեպտիկի էս գրառումն (http://www.akumb.am/showthread.php?p=2498192#post2498192) եմ կարդում`


Գիտեմ, որ մի քիչ անհավանական բան եմ ուզում, բայց կարո՞ղ ա ինչ-որ մեկի մոտ «ՀԾ Բանկ»-ի ուսուցողական նյութեր լինեն:

ու կարդում եմ «ՀԾ Բանակ»: Մտածում եմ` «Այ մարդ, Սկեպտիկը զորացրվել պրծել ա, բանակի հետ կապված ուսուցողական նյութերն ի՞նչ ա անում… ու ընդհանրապես, էդ ի՞նչ նյութեր են:»: :))

Հետո դրա հաջորդ գրառումը կարդացի, սկսեցի պատկերացնել, թե բանակում ինչ ենթահամակարգեր կարան լինեն:
Հետո Սկեպտիկի մյուս գրառումը կարդացի, սկսեցի մտածել, թե էդ ինչ համակարգչային ծրագիր պիտի լինի բանակի հետ կապված, որի 4.0 վերսիան Սկեպտիկը փնտրում ա… Հետո շարունակեցի կարդալ` «Ինտերնետ Բանակ», Կլիենտ Բանակ…», նոր գլխի ընկա, որ մի փոքր սխալ եմ կարդացել: :D

Rammstein
31.12.2014, 22:25
Էս «Երեք պատմություն. Mephistopheles, Chuk, ivy» թեմայի վերնագիրը չգիտեմ ինչի անընդհատ կարդում եմ «Երեք ամուսնություն. Mephistopheles, Chuk, ivy»: :}

Վոլտերա
31.12.2014, 22:41
Էս «Երեք պատմություն. Mephistopheles, Chuk, ivy» թեմայի վերնագիրը չգիտեմ ինչի անընդհատ կարդում եմ «Երեք ամուսնություն. Mephistopheles, Chuk, ivy»: :}

Ախր պատմությունը հեչ նման չի ամուսնություն բառին :Դ

Smokie
16.07.2015, 11:15
Ես ձիակերավարի չեմ ապրելու, հերիք ա,



Ապրես:))

Ուլուանա
23.02.2016, 18:03
Էս ինչ փոշի ա նստել էս թեմայի վրա...


1. տենց դեպքեր Հայաստանում հայերի նկատմամբ էլ է լինում
2. տարբեր երկրներում տարբեր երկրացիների նկատմամբ լինում են

Անհյուրընկալությամբ փայլում ա Հայաստանի մայրաքաղաքի մի մասը։ Ինչքան մայրաքաղաքից հեռանում ես, էնքան ավելի ջերմ ու հյուրընկալ միջավայր ես տեսնում։ Մյուս կողմից մայրաքաղաքում էլ ասածիդ զուգահեռ էնքան պայծառ մարդիկ կան, որ ոչ մեկն օտարացած չի մնում։

Կրկնուկ եմ. մեզնից ավելի հյուրընկալ ազգեր էլ կան, բայց Հայաստան եկողն իրեն ճնշված չի զգա, իրան լավ կզգա։
Իսկ կարո՞ղ ա՝ խմուկ ես :))։

Chuk
23.02.2016, 19:15
Էս ինչ փոշի ա նստել էս թեմայի վրա...


Իսկ կարո՞ղ ա՝ խմուկ ես :))։

Հստակ գրել եմ, որ կրկնուկ եմ, ոչ թե խմուկ :))

Ուլուանա
23.02.2016, 19:58
Հստակ գրել եմ, որ կրկնուկ եմ, ոչ թե խմուկ :))
Դե, կարող ա, ասենք, կրկնուկը խմուկի հետևանք ա, ի՞նչ իմանաս :))։

Նաիրուհի
31.03.2016, 19:46
Հաշվի առնել էլ կա, հավի առնել էլ ․․․

Տրիբունը նույնիսկ վրիպակ անելուց է հումոր անում :D

Նաիրուհի
24.04.2017, 01:42
Ինչ Ակումբ է, է՜, տարին մեկ հազիվ մի հատիկ վրիպակ ես բռնցնում :D

Էս մեր ադմինաց ադմինն իրականության հետ խնդիր ունի ոնց որ :think



Քո ասածը իդեալիստական տարբերակում սաղ ճիշտ ես ասում, լրիվ հետս համաձայն եմ։ Բայց ՀԱԿի հետ էլ, հիմա ԵԼՔից իմ ընկերների հետ կռիվս էն ա, որ պիտի ռեալ գնահատվի իրալանությունն ու ըստ դրա տարվի քաղաքականությունը։

Իրակամությունն էն ա, որ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հարկադիր կամ կամավոր խաղից դուրս գալը ռեալ շանս ա ստեղծել ահագին մեծ քանակով ներկայացված լինել ավագանիում։

Sent from my A0001 using Tapatalk

Chuk
24.04.2017, 02:35
Իրակամությունը դզեց :))

Հեռախոսով չափազանց շատ են ստացվում վրիպակները :(

Ներսես_AM
24.04.2017, 11:32
Ինչ Ակումբ է, է՜, տարին մեկ հազիվ մի հատիկ վրիպակ ես բռնցնում :D

Էս մեր ադմինաց ադմինն իրականության հետ խնդիր ունի ոնց որ :think
Բա էդ նույն գրառման մեջ էս մեկն ինչ ասես արժի :))


սաղ ճիշտ ես ասում, լրիվ հետս համաձայն եմ

Chuk
24.04.2017, 13:34
:D

Բացառիկ անկեղծ ա ստացվել :))

Sent from my A0001 using Tapatalk

CactuSoul
25.04.2017, 15:00
սաղ ճիշտ ես ասում, լրիվ հետս համաձայն եմ
Գործընկերներիցս մեկի երեխու ասածը հիշեցի :D
Մի օր տատիկ հյուր ա գալիս, դուռը ծեծում ա, երեխեն հետևից հարցնում ա․
֊ Ո՞վ ա՞։
֊ Ես եմ։
֊ Ես ե՞ս։

:D

Նաիրուհի
24.08.2017, 08:23
Կարող ա էս նախորդ դարում եմ մնացել, բայց էդ հարբաբերության համար ինձ ավելին ա պետք, քան ուղղակի մարըմնական ցանկությունը։ Դրա համար էլ ես ընկերներիս երբևէ որպես սեռակռռան օբյեկտ չեմ ընդունել։

Ապ, ճիշտն ասած` ես էլ որ ուզում եմ հարբաբերությամբ զբաղվել, գերադասում եմ դա չանել սեռակռռան օբյեկտների հետ: :lol

CactuSoul
06.11.2017, 00:19
«Հայ աղջիկների սերը կորեացի տղաների հանդեպ» թեմայի շվաքի տակ «Կրոնական մտորումներ» թեմայի վերնագիրը «Կորեական մտորումներ» կարդացի: :}

Լեո
18.02.2018, 23:23
Մի փոքր շեղվելով թեմայից :))

https://s18.postimg.org/xnkponyo9/Untitled.png

VisTolog
23.02.2018, 09:55
«Հրեղեն Հոգի (Ագնի Յոգա)» թեման կարդացի «Հրեղեն Հոգնա» :))

Smokie
10.03.2019, 10:12
Էս թեմայի հին գրառումներ էի հիշել, ուզեցի գտնեմ վայելեմ: Ուրիշ լիքը գրառումներ էլ տեսա ու առավոտ շուտ մե խինդ, մե ուրախություուուն::lol
Ընդհանրապես երևի հազվադեպ ա լինում, որ թեկուզ զվարճալի բան կարդսլուց բարձրաձայն, հավեսով ծիծաղեմ, էս էդ հազվադեպքերից էր:hands (վրիպակ չի):))

Հ.գ. Իսկ ձեզանից շատերը, օրինակ դու` Ուլուանա, երևի մտածեցիք, որ վրիպակ եմ գտել ու էստեղ անմահացրել::))

Smokie
13.03.2019, 14:56
Վերջին բացված թեմաներից մեկի վերնագիրն եմ կարդում՝ «Այլմոլորակային», ինտրիգավորվում ու հետաքրքրությունս մեծանում ա, շարունակությունն եմ կարդում ու ապշում՝ «Այլմոլորակային խմի՞չքը որն ա»: Ու վերջապես կարդում եմ ճիշտ վերնագիրը::))

Smokie
09.09.2019, 19:50
Էս News.am-ը արդեն սըբանումա իրա վիրպումներով (https://news.am/arm/news/532559.html), ոնց որ անորակ երգիծական թերթ լինի :D

Ինչ էլ համապատասխան բառ ա վրիպված::)) Թե՞ հատուկ ես արել Վարզոր::8

Varzor
10.09.2019, 01:09
Ինչ էլ համապատասխան բառ ա վրիպված::)) Թե՞ հատուկ ես արել Վարզոր::8

Չէ, հատուկ չեմ արել՝ ինձ մոտ հաճախ է ստացվում տառերը հետ ու առաջ գրելը, երբ արագ եմ գրում։
Սիկ քեզ մոտ չի լինու՞մ այդպես :)

Հ․Գ․
Էս մեկը հատուկ եմ արել, ժամանակին իմ այցեքարտային վրիպակներից էր :D

Smokie
11.09.2019, 06:59
Չէ, հատուկ չեմ արել՝ ինձ մոտ հաճախ է ստացվում տառերը հետ ու առաջ գրելը, երբ արագ եմ գրում։
Սիկ քեզ մոտ չի լինու՞մ այդպես :)

Հ․Գ․
Էս մեկը հատուկ եմ արել, ժամանակին իմ այցեքարտային վրիպակներից էր :D

Բսզմահազարների մեջ դա էլ եղած կլինի հարյուրավոր անգամնե,ր ո՞նց չի լինի::))

Ես կարամ առանց մտածելու ինձ հռչակեմ ակումբի վրիպակների արքա::)) Չնայած կարծես թե վաղուց ա, ինչ սկսել եմ գրառումն ուղարկելուց առաջ կարդալ ու սրբագրել, բայց մեկ ա, վրիպակային ռեկորդս երևի ոչ մեկ չի խփել::)):oy