PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվանափոխության կանոններ

Chuk
20.03.2009, 02:09
Այսուհետև մականուններ փոխելը կատարվելու է ստորև ներկայացված կանոններին համապատասխան: Կանոններն ավելացվելու են ակումբի կանոնադրության մեջ՝ որպես առանձին գլուխ: Այս թեման իբրև կարևոր թեմա որոշ ժամանակ մնալու է «Ակումբի անցուդարձ» բաժնում՝ ակումբցիների ուշադրության կենտրոնում լինելու համար, իսկ որոշ ժամանակ անց դառնալու է սովորական թեմա, իսկ կանոնները նաև պատճենվելու են «Ակումբի անվանափոխված անդամներ» թեմայի առաջին գրառման մեջ:

Անվանափոխության կանոններ

1. Մականունները փոխելու իրավունք ունեն առնվազն 30 «արժեքավոր» գրառում ունեցող անձինք, միայն մեկ անգամ: «Արժեքավոր» գրառումներ են համարվում այն գրառումները, որոնք արվել են այն բաժիններում, որտեղ գրառումներն ազդում են գրառումների հաշվիչի վրա: Տուգանային միավոր ստացած գրառումները չեն հաշվվում:
2. Ակումբի ղեկավարությունն իրեն իրավունք է վերապահում մերժել անվանափոխության առաջարկը, եթե.
- նկատել է, որ գրառումների թիվն արհեստականորեն բարձրացվել է անվանափոխության համար,
- եթե ունի փաստեր կամ հիմնավոր կասկածներ, որ անվանափոխությունը կատարվում է հետքը կորցնելու համար,
- եթե ինչ-որ պատճառով գտնում է, որ տվյալ անվանափոխությունը կարող է ինչ-ինչ պատճառներով վնաս բերել ակումբի գործունեությանը,
- եթե անվանափոխության հայտի մեջ անվանափոխության անհրաժեշտության բացատրությունը չի բավարարում ակումբի ղեկավարությանը:
3. Մականվան հայատառ սարքելը մշտապես ողջունվում է և իրականացվում, եթե այդպիսին ինչ-ինչ պատճառներով զբաղված չէ: Այսպես, «Poghos» մականվամբ անդամը մշտապես կարող է դիմել իր մականունը հայատառ «Պողոս» սարքելու առաջարկով, նույնիսկ եթե մինչ այդ նա մականունը փոխած եղել է: Եթե մինչ այդ մականունը փոխած չի եղել, ապա դրանից հետո մեկ անգամ էլ կարող է դիմի մականունը փոխելու առաջարկով: Եթե «Poghos» մականվամբ անդամը իր մականունը երբևէ փոխած է եղել «Petros» տարբերակով, ապա չի բավարարվի նրա՝ մականունը «Պողոս» տարբերակով փոխելու առաջարկը, սակայն կբավարարվի մականունը «Պետրոս» տարբերակով փոխելու առաջարկը:
4. Մինչ այս կանոնների հրապարակումը (20.03.2009) մականունը փոխած այն անձինք, ովքեր զգուշացվել են, որ այլևս չեն կարող մականուն փոխել, չեն կարող դիմել մականունը փոխելու առաջարկով: Սակայն մինչ այս կանոնների հրապարակումը (20.03.2009) մականունը փոխած այն անձինք, ովքեր փոխել են մականունը և չեն իմացել, որ դա իրենց վերջին տարբերակն է, կարող են դիմել նման առաջարկով: Ղեկավարությունը կառաջնորդվի վերոշարադրյալ նորմերով:
5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով ցանկանում տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպե նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկայացնի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:
6. Անվանափոխված մասնակիցը պարտավորվում է անվանափոխությունից հետո 2 շաբաթ «հատուկ կարգավիճակում» գրել իր նախկին մականունը՝ հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար: Այս պայմանը չկատարվելու դեպքում ակումբի ղեկավարությունն իրեն իրավունք է վերապահում փոխել տվյալ մասնակցի կարգավիճակը վերոնշյալ տարբերակով, կամ էլ փոխել ակումբցու մականունը հին տարբերակով:
7. Եթե ինչ-ինչ պատճառներով (օրինակ սեփական վրիպակի պատճառով կանոնների խախտում հանդիսացող մականվան հաստատումը, տվյալ պահին ակումբի գործունեության համար կարևոր բառի մականուն լինելը և այլն) ակումբի ղեկավարությունն ինքն է ակումբցուն առաջարկել կամ պահանջել փոխել մականունը, ապա այդ փոփոխությունը սույն կանոնների առաջին կետով հաստատված փոփոխություն չի հաշվվում:

Սույն կանոններն ավելանում են ակումբի կանոնադրությանը, համապատասխան ակումբի կանոնադրության հետևյալ դրույթի.

«Դար» ակումբի կանոնադրությունը ենթակա է փոփոխությունների և հավելումների՝ ժամանակին և պահանջին համապատասխան: Կախված փոփոխությունների և (կամ) լրացումների կարևորությունից և (կամ) բնօրինակից տարբերվելու աստիճանից, ակումբի նոր՝ փոփոխություններով տարբերակը գործարկման է դրվում կա՛մ ակումբի տիրոջ որոշմամբ, կա՛մ անցկացված քվեարկության հիման վրա:

Սույն կանոնների 5-րդ կետի պահանջով հրապարակվում է ներկայումս ակումբցիների մականունների փոփոխությամբ զբաղվող ադմինիստրատորը. Chuk (http://www.akumb.am/member.php?u=1):

StrangeLittleGirl
02.06.2009, 23:05
Բա եթե ուզում եմ իմ մականունը հայերեն դարձնել, ո՞նց եմ անելու: ՍթրեյնջԼիթըլԳըրլ?

Chuk
02.06.2009, 23:16
Բա եթե ուզում եմ իմ մականունը հայերեն դարձնել, ո՞նց եմ անելու: ՍթրեյնջԼիթըլԳըրլ?

Իսկ ո՞վ ասեց, որ պարտադիր է անունը հայերեն դարձնելը:

StrangeLittleGirl
02.06.2009, 23:34
Իսկ ո՞վ ասեց, որ պարտադիր է անունը հայերեն դարձնելը:
Ոչ ոք… Բայց նկատի ունեմ՝ եթե ողջունվում է ու եթե ես ուզենամ, ո՞նց կլինի իմ մականունը:

Ուլուանա
03.06.2009, 03:50
Ոչ ոք… Բայց նկատի ունեմ՝ եթե ողջունվում է ու եթե ես ուզենամ, ո՞նց կլինի իմ մականունը:
ՏարօրինակՓոքրիկԱղջիկ կամ էլ պարզապես հին ու բարի Բյուրակն։

Chuk
03.06.2009, 14:53
Ոչ ոք… Բայց նկատի ունեմ՝ եթե ողջունվում է ու եթե ես ուզենամ, ո՞նց կլինի իմ մականունը:

Եթե ուզես, ապա կլինի «ՍթրեյնջԼիթըլԳըրլ» կամ նման մի բան: Սակայն տեսականորեն որևէ ողջամիտ մարդ, ով ունի նման մականուն, չի ուզի այն տառադարձի հայերենի:

Ուլուանայի պատասխանը այլ հարցի պատասխան է, քանզի խոսքը գնում է տառադարձման, այլ ոչ թե մականունը որևէ այլ հայերեն մականունով փոխելու մասին:

StrangeLittleGirl
03.06.2009, 22:05
Եթե ուզես, ապա կլինի «ՍթրեյնջԼիթըլԳըրլ» կամ նման մի բան: Սակայն տեսականորեն որևէ ողջամիտ մարդ, ով ունի նման մականուն, չի ուզի այն տառադարձի հայերենի:
Այսինքն, բացի էս մեկից, ուրիշ տարբերակ չունե՞մ:

Dayana
03.06.2009, 22:14
4. Մինչ այս կանոնների հրապարակումը (20.03.2009) մականունը փոխած այն անձինք, ովքեր զգուշացվել են, որ այլևս չեն կարող մականուն փոխել, չեն կարող դիմել մականունը փոխելու առաջարկով: Սակայն մինչ այս կանոնների հրապարակումը (20.03.2009) մականունը փոխած այն անձինք, ովքեր փոխել են մականունը և չեն իմացել, որ դա իրենց վերջին տարբերակն է, կարող են դիմել նման առաջարկով: Ղեկավարությունը կառաջնորդվի վերոշարադրյալ նորմերով:

Այսինքն, բացի էս մեկից, ուրիշ տարբերակ չունե՞մ:

Եթե քեզ չեն զգուշացրել, որ մականունդ փոխելու իրավունք այլևս չունես, ուրեմն կարող ես ցանկացած տարբերակ ընտրել, որը չի հակասում մյուս կետերին ;)

Ungrateful
05.06.2009, 02:25
Ուզում եմ մականունս փոխել... հնարաոր է?

Արամ
25.06.2009, 23:09
Եթե կարելի է, իմաստը?

Chuk
25.06.2009, 23:12
Եթե կարելի է, իմաստը?

Իմաստներից.
- Մականունը փոխելով հետքերը չթաքցնել, չփախնել,
- Անընդհատ մականունները փոխելով խառնաշփոթ վիճակ չստեղծել,
- Մեր ժամանակը չսպանել,
- և այլն:

J o k e r
16.02.2010, 22:33
իսկ ինչպես ջնջվեմ ֆորումից?

VisTolog
16.02.2010, 22:35
իսկ ինչպես ջնջվեմ ֆորումից?

Չես կարող:

J o k e r
16.02.2010, 22:39
Չես կարող:

իսկ ադմինները չեն կարող ջնջել?
փաստորեն ոչ կանող եմ անուն փոխել, ոչ ջնջվել? վերջ, սաղ կյանքս ամումբում գրանցված պիտի անցկացնեմ? :))

Chuk
16.02.2010, 22:43
իսկ ադմինները չեն կարող ջնջել?
փաստորեն ոչ կանող եմ անուն փոխել, ոչ ջնջվել? վերջ, սաղ կյանքս ամումբում գրանցված պիտի անցկացնեմ? :))
Տեխնիկապես կարող են, բայց չեն ջնջի, ոչ մեկին:
Հաջորդ թեմայից դուրս գրառումների համար կտուգանվես: Ծանոթացիր ակումբի կանոնադրությանն այստեղ (http://www.akumb.am/rules.php): Թեմաները ունեն հստակ պահանջ, քննարկումները պիտի լինեն այդ պահանջից չշեղվող: Այս թեմայում քննարկվում է անվանափոխության կանոնները:

einnA
20.05.2010, 12:34
Chuk ես ծանոթացա կանոններին, ընդունում եմ դրանք ու ուզում եմ փոխել մականունս:
Բանն այն է, որ գրանցվելիս այդքան մեծ նշանակություն չտվեցի, իսկ հիմա քանի դեռ նոր անդամ եմ, գտնում եմ, որ ավելի լավ է հիմա փոխվի, կարելի է, շատ եմ խնդրում :oy
Մականունս կուզեի լիներ just a girl

Dayana
20.05.2010, 13:03

Համոզվա՞ծ եք, որ կարդացել եք կանոնները :think Առաջին իսկ տողում գրված էր, որ ամենաքիչը 30 արժեքավոր գրառում պիտի կատարած լինեք, իսկ դուք ընդհամենը 13 գրառում ունեք: :)

Chuk
20.05.2010, 13:22
Arm.girl, 30 գրառում կատարած լինելու դեպքում նամակ գրեք :)

einnA
20.05.2010, 16:43
5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով ցանկանում տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպես նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկատարի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:

Համոզվա՞ծ եք, որ կարդացել եք կանոնները :think Առաջին իսկ տողում գրված էր, որ ամենաքիչը 30 արժեքավոր գրառում պիտի կատարած լինեք, իսկ դուք ընդհամենը 13 գրառում ունեք: :)

Կներեք :oy ես ավելի շատ ուշադրություն եմ դարձրել վերևում նշված կետի վրա, ու, իհարկե, նշված հիմնավոր պատճառ ասվածը իմ համար իմ պատճառը չգիտեմ ինչու հիմնավոր էր (հայ լինելուց է գալիս ;))
Լավ, կսպասեմ :)

Արծիվ
14.07.2010, 03:45
Իմ մականունը հայերենով է բայց եթե ես ցանկանում եմ որ այն փոխվի, հնարավո՞ր կլինի դա թե ոչ, նախորոք շնորհակալություն:

Chuk
14.07.2010, 08:56
Իմ մականունը հայերենով է բայց եթե ես ցանկանում եմ որ այն փոխվի, հնարավո՞ր կլինի դա թե ոչ, նախորոք շնորհակալություն:

Դրա համար պետք է կարդալ սույն թեմայի առաջին գրառման մեջ շարադրված կանոնները, համաձայն լինելու դեպքում կանոններում ներկայացված ձևի համաձայն ինձ ուղարկել նամակ (PM):

Եգանյան Նունե
18.09.2010, 17:54
Հարգելի Chuk ես կցանկանայի, որ իմ մականունը լիներ Նունե քնի որ ազգանունով ավելի պաշտոնական է: Շնորհակալություն:

Altair
12.07.2011, 18:17
Իսկ ասենք ես իմ անվանունս փոխում եմ *******, ապա հետո կարո՞ղ եմ ետ փոխել Messi:

Jerry
05.11.2011, 22:53
Արդեն էս հարցի համար 100 տեղ գրեցի...
Հարգելիներս ես գրանցելիս Jerry ով գրանցվեցի ու փոշմանեցի (փոքր էի տենց մուլտի ազդեցության տակ) :) իսկ հիմա ուզում եմ փոխեմ, մի բան արեք

Jerry
06.11.2011, 00:15
Ես չեմ ջոգում ինչա կատարվում....
Մոդերները որտեղ են? Չուկ?

Chuk
06.11.2011, 00:22
Jeryy, ես քեզ վաղը, կամ մյուս օրը կգրեմ :)

Jerry
06.11.2011, 00:25
Էղավ մերսի... :)

Lusinamara
06.11.2011, 00:35
Հարգելի՛ Չուկ, խնդրում եմ իմ մականունը ևս «հայկականացնել», դարձնելով՝ Լուսին Ամարա .... :):love

Jerry
10.11.2011, 20:29
Իմն էլ HiMan

Jerry
20.11.2011, 18:40
Չեք փոխում? :ok

Գեա
20.11.2011, 18:45
Չեք փոխում? :ok
էս ինչ մարդ եք , դե փոխեք էլի տղայի մականունը վաաայ:P
ես էլ եմ խնդրում:D

Jerry
20.11.2011, 19:54
էս ինչ մարդ եք , դե փոխեք էլի տղայի մականունը վաաայ:P
ես էլ եմ խնդրում:D

ասում ես ու թողում?
5 տարի ա ասում եմ փոխեք

Արէա
21.11.2011, 09:06
ասում ես ու թողում?
5 տարի ա ասում եմ փոխեք

Անվանափոխության կանոններ

5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպես նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկատարի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:

Chuk
21.11.2011, 12:58
Jeryy, ես քեզ վաղը, կամ մյուս օրը կգրեմ :)
Պատասխանն ուշացնելու համար ներողություն եմ խնդրում, ինձ անհրաժեշտ էր ճշտել, թե նախկինում ինչքանո՞վ ես պատշաճ ներկայացված եղել կանոններին: Ես բնականաբար չեմ կարող անգիր հիշել իմ ողջ նամակագրությունը, իսկ դրանք նախկինում մի քանի անգամ «բեքափ» են եղել ու ժամանակ էր պետք գտնելու համար:

Անվանափոխության կանոններ

5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպես նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկատարի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:
Այս կանոնը Jerry-ի խնդրանքի համատեքստում այնքան էլ կարևոր չէր, որովհետև ինքն ինձ նամակով գրել է այդ մասին:

Jerry, քեզ հիշեցնում եմ, որ դեռ այս տարվա փետրվարի 4-ին դու ինձ նույն խնդրանքով դիմել ես, առաջարկելով, որ մականունդ փոխվի GS տարբերակով: Այն ժամանակ դու ինձնից ստացել ես հանգամանալից պատասխան, որ դա անհնար է: Տվել ես ճշտող հարցեր, ստացել ես պատասխաններ:

Այս անգամ դու ուզում ես մականունդ դարձնես HiMan, ինչն անուղակի նշանակում է, որ եթե ես փետրվարի 4-ին բացառության կարգով քո մականունը փոխած լինեի, դու հիմա նորից էիր դիմելու անվանափոխության համար:

Մինչդեռ անվանափոխության առաջին, ամենակարևոր կանոնն ասում է.

1. Մականունները փոխելու իրավունք ունեն առնվազն 30 «արժեքավոր» գրառում ունեցող անձինք, միայն մեկ անգամ: «Արժեքավոր» գրառումներ են համարվում այն գրառումները, որոնք արվել են այն բաժիններում, որտեղ գրառումներն ազդում են գրառումների հաշվիչի վրա: Տուգանային միավոր ստացած գրառումները չեն հաշվվում:

Քո մականունն արդեն իսկ փոխվել է 2010 թ.-ի հունիսի 27-ին, այն smbat! տարբերակից դարձել է Jerry: Դու պատշաճ կերպով տեղեկացված ես եղել անվանափոխության կանոններին, հետևաբար պետք է իմանայիր, որ մականունդ երկրորդ անգամ փոխվելու ենթակա չէ: Առաջարկը նորից մերժում եմ, ինչպես որ մերժել եմ փետրվարի 4-ին, մերժումը վերջնական է ու քննարկման ենթակա չէ:

Jerry
22.11.2011, 16:17
իսկ հնարավոր է իմ պռոֆիլը ջնջել ակումբից?

Chuk
22.11.2011, 16:29
իսկ հնարավոր է իմ պռոֆիլը ջնջել ակումբից?
Ոչ, դա բացառվում է:

Lusinamara
22.11.2011, 18:14
Հարգելի՛ Չուկ, խնդրում եմ իմ մականունը ևս «հայկականացնել», դարձնելով՝ Լուսին Ամարա .... :):love

Չուկ ջան, իսկ ի՞մ դեպքը…:oy Եթե այն միայն հայատառ դարձնելու սահմաններից դուրս էլ է համարվում, ամեն դեպքում, խնդրում եմ փոխեք:)
Կարծում եմ՝ հնարավորությունը «կորցնելու» համար փոշմանելու առիթ չեմ ունենա հետագայում:)

Chuk
22.11.2011, 19:10

Հնարավոր է, որ սա կթվա ձևականություն, որովհետև կմտածես, թե ի՞նչ տարբերություն թեմայում եմ ասում, թե նամակով, բայց ամեն դեպքում մեջբերում եմ համապատասխան կանոնը.

5. Մականունը փոխելու համար անհրաժեշտ է տվյալ պահին այդ հարցերով զբաղվող ադմինիստրատորին (ում մասին կտեղեկացվի համապատասխան թեմայում) ուղարկել նամակ (PM), որտեղ գրված կլինի այն մականունը, որով ցանկանում տվյալ ակումբցին ցանկանում է փոխել ընթացիկ մականունը, ինչպե նաև հիմնավոր պատճառ մականունը փոխելու վերաբերյալ: Տվյալ ադմինիստրատորն իր ընտրությամբ կամ կկայացնի միանձնյա որոշում, կամ էլ, կախված դեպքից, հարցը կդնի ղեկավարության ներկայացուցիչների քննարկմանը:

Դա ինձ մի կողմից պետք է «թղթաբանության» համար, մյուս կողմից համոզվելու համար, որ կանոններն ընթերցվել են (օրինակ այս պահին կասկածում եմ, որ դու ծանոթ ես կանոններին, քանի որ դրա պահանջներից մեկը չես կատարում), և վերջապես դա ինձ թույլատրում է «խնդիրը հերթագրել» ու զբաղվել դրանով, թեմայում լինելու դեպքում ես կարող է մոռանամ դրա մասին:

Lusinamara
22.11.2011, 19:31
Կներեք:oy Ե՛վ սխալիս, և՛ ժամանակն անիմաստ վերաբացատրելու վրա վատնելու համար, ես իսկապես մինչև վերջ չէի կարդացել:oy

Ամմէ
29.04.2012, 15:13
քանի օր է ես էլ եմ ուզում փոխել չի ստացվում , ես էլ էի մի ժամանակ էս նիկի ազդեցության տակ :(ու հիմա էլ ուզում եմ իմ անունը գրեմ:(

Windows 7
22.12.2012, 18:43
Chuk ես ծանոթացա կանոններին, ընդունում եմ դրանք ու ուզում եմ փոխել մականունս:

ուզում եմ Արեն Ջան մականունով լինել ու մնալ;

Վազգեն1997
25.08.2014, 11:51
Հարգելի ադմինիստրացիա ջան, ես կարդացել եմ անվանափոխության կանոնները և ցանկանում եմ փոխել իմ անվանումը Vazgen Hayrapetyan-ից Վազգեն1997-ի:

Chuk
25.08.2014, 11:55
Հարգելի ադմինիստրացիա ջան, ես կարդացել եմ անվանափոխության կանոնները և ցանկանում եմ փոխել իմ անվանումը Vazgen Hayrapetyan-ից Վազգեն1997-ի:

Վազգեն ջան, ելնելով նրանից, որ կանոնները շատ հստակ են շարադրված, ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ դու ուշադիր չես կարդացել կանոնները և մերժում եմ առաջարկդ:

Վազգեն1997
25.08.2014, 12:05
Վազգեն ջան, ելնելով նրանից, որ կանոնները շատ հստակ են շարադրված, ես ինձ թույլ եմ տալիս ենթադրել, որ դու ուշադիր չես կարդացել կանոնները և մերժում եմ առաջարկդ:

Ես չալարեցի ու նորից ուշադիր կարդացի կանոնները, ու ոնց հասկացա միակ կետը որի պատճառով ես կարող եմ մերժվել դա 5-րդ կետն է, այսինքն պիտի PM գրեմ այդ հարցով զբաղվող ադմինիստրատրին:

Chuk
25.08.2014, 12:13
Ես չալարեցի ու նորից ուշադիր կարդացի կանոնները, ու ոնց հասկացա միակ կետը որի պատճառով ես կարող եմ մերժվել դա 5-րդ կետն է, այսինքն պիտի PM գրեմ այդ հարցով զբաղվող ադմինիստրատրին:

Սպասում եմ նամակին՝ անվանափոխության հիմնավորումներով: Շնորհակլություն նորից կարդալու համար: