Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Կանանց հիասթափությունները

Էջեր : 1 [2]

Երկնային
19.05.2009, 01:46
:Dվայ ես մեռա
:Dիսկ դուք քնքշահարուցիչներ ունե՞ք:D:D

:oyհա մեկ էլ, հիասթափվում եմ տղամարդու նասկիներից:8:D
ասենք խանությում նասկի ես տեսնում, հիասթափվու՞մ ես միանգամից :D

Փոքրիկ
19.05.2009, 01:47
ասենք խանությում նասկի ես տեսնում, հիասթափվու՞մ ես միանգամից :D

:D:Dչէէէ, ուզում էի ասել, կեղտոտ նասկիներից:oy մանավանդ սԻիիպտակ:D

Երկնային
19.05.2009, 01:48
ես քո տեղը լինեի՝ կհիասթափվեի, եթե նասկու տեղը կալգոտկա կամ ռետուզ լիներ:))

Ուլուանա
19.05.2009, 01:49
ես քո տեղը լինեի՝ կհիասթափվեի, եթե նասկու տեղը կալգոտկա կամ ռետուզ լիներ:))
Կապ չունի, կարևորը՝ մաքուր լինի։ :D
Փոքրիկ, բա ամուսնուդ կեղտոտ նասկիները լվալուց ամեն անգամ հիասթափության նոպա՞ ես ունենալու։ :D

Երկնային
19.05.2009, 01:50
Չգիտեմ կանանց հիասթափությունների հետ ինչքան կապ ունի, բայց դե…:D
ես առաջին դասարանում մեր դասարանի Միկային էի սիրահարված, միշտ իրա կողք էինք նստում… հետո մի օր ինքը ինձ ջրծաղիկով վարակեց… ես էլ գցեցի-բռնեցի, որ իրանից նորմալ մարդ դուրս չի գա, հիասթափվեցի ու էլ չսիրեցի :D

Փոքրիկ
19.05.2009, 01:51
ես քո տեղը լինեի՝ կհիասթափվեի, եթե նասկու տեղը կալգոտկա կամ ռետուզ լիներ:))

:Dդե տղամարդու ռետուզ ա համարվում Ոտաշորը:D բայց ոնց գցում-բռնում եմ էտ էլ ա նասկի:}

Երկնային
19.05.2009, 01:53

Պուճուր, մոտդ արդեն պարանոյայա, ամեն տեղ աչքիդ նասկի ա երևում :D

Լուսաբեր
19.05.2009, 01:53
ես քո տեղը լինեի՝ կհիասթափվեի, եթե նասկու տեղը կալգոտկա կամ ռետուզ լիներ:))

Ես իրոք սրանից հիասթափվում եմ, մանավանդ որ ցալքերա լինում վրեն ոչ թե հարթ մակերևույթով :))

Էս վերջում մեկ էլ սկսել եմ հիասթափվել տղամարդու անճարակ լինելուց :( սկսել եմ կամ շատ հանդիպել, կամ ուշադրություն դարձնել :(

linus
19.05.2009, 01:55
Իսկ ինչ կասեք տղամարդու մատներով նասկիների մասին, ահագին հետաքրքիր է :)

Լուսաբեր
19.05.2009, 01:56
Իսկ ինչ կասեք տղամարդու մատներով նասկիների մասին, ահագին հետաքրքիր է :)

Տենց կանացի նասկիներից եմ ըսկի հիասթափվում, ինչ մնաց տղամարդկանցը :D

Փոքրիկ
19.05.2009, 01:57
Պուճուր, մոտդ արդեն պարանոյայա, ամեն տեղ աչքիդ նասկի ա երևում :D
:8հա հիշեցի... համ էլ հիասթափվում եմ երբ փողոցում թքում են:[...

:Dչէէէէ, ես ոնց գցում-բռնում եմ ամբողջովին հիասթափված եմ տղամարդկանցից :D:8

Փոքրիկ
19.05.2009, 01:58
Իսկ ինչ կասեք տղամարդու մատներով նասկիների մասին, ահագին հետաքրքիր է :)

:Dահավոր... ես որ ինքս հագնում եմ, նեղվում եմ ու հիասթափվում, ուր մնաց տղամարդկանցը:D

linus
19.05.2009, 01:59
ախր դրանք հեչ է, որ հիշում եմ բանակային պառտիանկեկը նույնիսկ ես եմ հիասթափվում :)

Երկնային
19.05.2009, 02:00
Հիշեցի էլ ինչից եմ հիասթափվում… սա թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մասին ա.
երբ, իմանալով ինչքան զգայուն եմ, փորձում են իմ մեջ խղճահարություն առաջացնելով ինչ-որ բանի հասնել…
սարսափելի հիասթափվում եմ :noti

linus
19.05.2009, 02:04

բա որ հիասթափվում ես, ետ խեղճ թիթեռնիկի թևերը ինչի ես պոկել ու մեջքիտ կպցրել, ախր մեղք չի: ինչ դաժան անսրտություն :o

Ribelle
19.05.2009, 02:13
Հիշեցի ինչից եմ հիասթափվում մեկ էլ: Հիասթափվում եմ երբ որ տղան ինչ որ բառ սխալ ա արտասանում: Նեռվերս գնում ա ու էլ աչքիս ոչ մի բան չի երևում::D:D:D

linus
19.05.2009, 02:16
Հիշեցի ինչից եմ հիասթափվում մեկ էլ: Հիասթափվում եմ երբ որ տղան ինչ որ բառ սխալ ա արտասանում: Նեռվերս գնում ա ու էլ աչքիս ոչ մի բան չի երևում::D:D:D
սխալ ոնց այսինքն թլոշ, թե ասենք կոմպյուտերին ասում է լվացքի մեքենա :8

Երկնային
19.05.2009, 02:18
սխալ ոնց այսինքն թլոշ, թե ասենք կոմպյուտերին ասում է լվացքի մեքենա :8
չէ, երբ որ ապելսինին ասենք թե ասում ա ապեռսին, բեգեմոտին բեգեմոնտ, ու աշխարհի լեզվաբանները չեն կարող ապացուցել, որ տենց չի :))

Ribelle
19.05.2009, 02:18
սխալ ոնց այսինքն թլոշ, թե ասենք կոմպյուտերին ասում է լվացքի մեքենա :8

չէ, ասենք հաշմանդամ բառը ասում ա հաշվանդամ:[ ու դրա նման էլի

Գալաթեա
19.05.2009, 02:19
սխալ ոնց այսինքն թլոշ, թե ասենք կոմպյուտերին ասում է լվացքի մեքենա :8

Չէ։
Ասենք՝ կլյաուզային ասում ա՝ կլյավուզյա։
Կամ շլագբաումին՝ շըլամբավու :D

Փոքրիկ
19.05.2009, 02:21
Չէ։
Ասենք՝ կլյաուզային ասում ա՝ կլյավուզյա։
Կամ շլագբաումին՝ շըլամբավու :D

:Dավելի վատ տարբերակ՝ շըլամբավոյ :8

linus
19.05.2009, 02:23
ելավ ջոկրտեցի :D

Economist
19.05.2009, 09:02
Հիասթափվում եմ փոքրհոգի, նեղ մտածելակերպով տղաներից:[ Որոնց համար կինը երկրորդական երևույթա:ok

Rhayader
19.05.2009, 09:11
Հիասթափվում եմ փոքրհոգի, նեղ մտածելակերպով տղաներից:[ Որոնց համար կինը երկրորդական երևույթա:ok

Ես լինեի, կհիասթափվեի նաև նրանցից, ում համար կինն առաջնային երևույթ է: Որովհետև կինը մարդ է, ոչ թե երևույթ:

Economist
19.05.2009, 09:22
Ես լինեի, կհիասթափվեի նաև նրանցից, ում համար կինն առաջնային երևույթ է: Որովհետև կինը մարդ է, ոչ թե երևույթ:

Դե շատերի համար էնքան մարդ չի, որ երևույթա:ok

Սլիմ
19.05.2009, 11:16
Հիասթափվում եմ այն անողնաշար տղամարդկանցից, ովքեր առաջնորդվում են շրջապատի կարծիքով, որոշումներ չեն ընդունում մինչև չխորհրդակցեն հարևանի տղայի, լավ ախպոր, կամ մամայի, տատիկի, քույրիկի հետ:

Elmo
19.05.2009, 18:05
Չէ։
Ասենք՝ կլյաուզային ասում ա՝ կլյավուզյա։
Կամ շլագբաումին՝ շըլամբավու :D

Ապելսինին՝ ապեռսին

Կաթիլ
19.05.2009, 19:39
Ես էլ հիասթափվում եմ, երբ սկսում են գլուխ գովել… ոչ թե հիասթափվում, այլ նեռվայնայնայն :}

Jarre
19.05.2009, 20:37
Ես էլ հիասթափվում եմ, երբ սկսում են գլուխ գովել… ոչ թե հիասթափվում, այլ նեռվայնայնայն

Ի՞նչ ես խոսում, տղամարդիկ ընդհանրապես գլուխգովան չեն, ընդհակառակը մենք այնքա՜ն համեստ ենք, որ մեր համեստության մասին խոսալու համար մեզ օրվա 24 ժամն էլ չի բավականացնում

aerosmith
19.05.2009, 21:43
Jarre ջան, իսկապես մեր, տղամարդկանցս մեծամանությունը գլուխգովան չի, բայց իրոք կան այնպիսի տղեք, ովքեր գլուխգովալու սենց ասած վարպետ են։ անձամբ ես տենց մեկին ճանաչում եմ, ու հավատա ես նւրանից ուղղակի ԶԶՎՈՒՄ ԵՄ, որտեվ ինքը չկա էն ինչ իրան ներկայացնումա։ նամանավանդ զզվում եմ, երբ գլուխ են գովում սիրած աղջկա , կամ ուղղակի աղջիկների շրդապատում։
ուրիշ բան եթե մարդ լինի այնպիսին լինի, կամ իրան պահի այնպես ինչ պես ներկայացնում ա իրան, թեկուզ և գլուղշխգովալու տեսանկյունով, ես տենց մարդկանց հետ չշփվելու, կամ անտեսելու ոչ մի առիթ չեմ տեսնում։

One_Way_Ticket
19.05.2009, 21:57
մեր, տղամարդկանցս մեծամանությունը գլուխգովան չի
Համամիտ չեմ։ Իսկ առավել ևս

սիրած աղջկա , կամ ուղղակի աղջիկների շրդապատում
գոնե մի քիչ գլուխ չգովացող տղաներին կարելի է մատների վրա հաշվել։

Լուսաբեր
19.05.2009, 22:07
Սկսել եմ հիասթափվել տղամարդկանց մեջ վերջերս հաճախակի հանդիպվող մի բնավորության գծից,որը կոչվում է բամբասկոտություն.
Ու նկատել եմ,որ դա ինչքան էլ կանանց բնորոշ հատկություն է, այնուամենայնիվ տղամարդկանց մոտ ավելի կա ու շատ./ հիմանականում ի հայտ է գալիս, երբ կախվածություն են ունենում ինչ-որ մեկից,ինչ-որ բանից՝ որը նույնպես վատ հատկանիշ է/

Chuk
20.05.2009, 15:19
Հիասթափվում եմ այն անողնաշար տղամարդկանցից, ովքեր առաջնորդվում են շրջապատի կարծիքով, որոշումներ չեն ընդունում մինչև չխորհրդակցեն հարևանի տղայի, լավ ախպոր, կամ մամայի, տատիկի, քույրիկի հետ:
Կեղծում ու ստում են բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, թե շրջապատի (այդ թվում հարևանի տղայի, լավ ախպոր, կամ մամայի, տատիկի, քույրիկի, քույրիկի ընկերուհու հորողբոր տղու ընկերոջ և այլն) կարծիքն իրենց համար ամենևին էական չի ու իրենց գործողությունները երբևէ չեն պայմանավորվում սրանց հետ խորհրդակցելով, նրանց կարծիքը հաշվի չի առնվում: Անշուշտ գիտեմ, որ հիմա խոսվելու է այդ առաջնորդվելու ու հաշվի առնելու չափի մասին, ասվելու, որ չափի մեջ ամեն ինչն է գեղեցիկ ու խոսքը գնում է նրանց մասին, ովքեր ինքնուրույն ոչինչ չեն անում, ինչի հետ անշուշտ վերապահումներով համաձայն եմ, իսկ վերապահումներով, որովհետև իրականում գոյություն չունի լրիվ այդպես առաջնորդվող մարդ և բոլորի մեջ էլ որոշակի չափով է դա, բայց խոսքս դրա մասին չէր: Խոսքս նրա մասին էր, որ մարդիկ հաճախ կտրուկ գնահատական են տալիս, խիստ կտրուկ ու հետո դրա ձեռը կրակն են ընկնում (մասնավորապես այս գրառման մեջ խոսքս վերաբերվում է «անողնաշար» պիտակին, երբ սահմանումը այդ անողնաշարավորի իրականում դրա սահմանում չէր):

Rhayader
20.05.2009, 15:27

Չես տրամադրում բանավեճի:D բոլոր տարբերակները քննարկեցիր:P

Հարյուր տոկոսով համաձայն եմ: Ամեն մարդու համար էլ կան հեղինակավոր մարդիկ որոնց իրական կամ ենթադրյալ կարծիքի հետ նա հաշվի է նստում: Կարևորը՝ որ «հաշվի նստելը» երկրորդային ուղղորդող գործոնից չվերածվի հիմնական շարժող ուժի:

Տրիբուն
20.05.2009, 15:46
Չէ։
Ասենք՝ կլյաուզային ասում ա՝ կլյավուզյա։
Կամ շլագբաումին՝ շըլամբավու :D
Կլյավուզնիգ

կամ պլոսկոգուբցիին ասում ա սկլապցաբուձինիզ

One_Way_Ticket
20.05.2009, 16:03
Չուկ, այնքան էլ Ձեզ հետ համաձայն չեմ: Փորձեցի հիշել և ընդամենը մեկ դեպք կարողացա հիշել (այն էլ որոշակի վերապահումներով), երբ վերջին մի քանի տարվա մեջ ինչ-որ մեկի կարծիքը հաշվի եմ առել: Եվ դա ամենևին էլ գլուխ գովելու համար չեմ ասում: Այդտեղ գլուխ գովելու բան չկա: Այնքան դեպքեր են եղել, երբ օբյեկտիվորեն արժեր ուրիշի կարծիքը հաշվի առնել, սակայն ես չեմ առել: Իսկ աղջիկներին ասեմ, որ եթե դուք փնտրում եք ոչ մեկի կարծիքը հաշվի չառնող տղա, ապա պատրաստ եղեք, որ վաղ նա ձեր կարծիքը նույնպես հաշվի չի առնի: Արդյոք դա ձեզ պե՞տք է:

Chuk
20.05.2009, 16:09

Կարծում եմ... չէ... համոզված եմ, որ առավել մանրամասն վերլուծելու դեպքում ակամա կհայտնաբերեք, որ շատ դեպքերում շրջապատի կամ շրջապատից առանձին անհատների կարծիքը թեկուզ ակամա, բայց ազդել է ձեր գործողությունների վրա ;)

հ.գ. Առաջարկում եմ անցնել «դու»-ի

One_Way_Ticket
20.05.2009, 16:20
Չուկ, խոսքս այն դեպքի մասին չէ, որ ինչ-որ մեկը փաստարկներ բերելով ինձ համոզում է, որ սխալ եմ, և ես փոխում եմ կարծիքս: Դա բնական է: Ես ի նկատի ունեի այն դեպքը, երբ մարդը չի համոզվում, սակայն անում է ուրիշի ասածով` մտածելով որ "դե մեծ մարդ է, որ ասում է, մի բան գիտի":

Սլիմ
21.05.2009, 11:05
Կեղծում ու ստում են բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են, թե շրջապատի (այդ թվում հարևանի տղայի, լավ ախպոր, կամ մամայի, տատիկի, քույրիկի, քույրիկի ընկերուհու հորողբոր տղու ընկերոջ և այլն) կարծիքն իրենց համար ամենևին էական չի ու իրենց գործողությունները երբևէ չեն պայմանավորվում սրանց հետ խորհրդակցելով, նրանց կարծիքը հաշվի չի առնվում: Անշուշտ գիտեմ, որ հիմա խոսվելու է այդ առաջնորդվելու ու հաշվի առնելու չափի մասին, ասվելու, որ չափի մեջ ամեն ինչն է գեղեցիկ ու խոսքը գնում է նրանց մասին, ովքեր ինքնուրույն ոչինչ չեն անում, ինչի հետ անշուշտ վերապահումներով համաձայն եմ, իսկ վերապահումներով, որովհետև իրականում գոյություն չունի լրիվ այդպես առաջնորդվող մարդ և բոլորի մեջ էլ որոշակի չափով է դա, բայց խոսքս դրա մասին չէր: Խոսքս նրա մասին էր, որ մարդիկ հաճախ կտրուկ գնահատական են տալիս, խիստ կտրուկ ու հետո դրա ձեռը կրակն են ընկնում (մասնավորապես այս գրառման մեջ խոսքս վերաբերվում է «անողնաշար» պիտակին, երբ սահմանումը այդ անողնաշարավորի իրականում դրա սահմանում չէր):

Շրջապատի կարծիքը հաշվի առնել ու ինքնուրույն որոշում կայացնելը լրիվ տարբեր բաներ են: Ես հիմա էլ մնում եմ նույնկարծիքին , որ անողնաշար են այն մարդիկ ովքեր ընդունակ չեն ինքնուրույն որոշում կայացնել :Ես էլ հաշվի եմ առնում ինձ շրջապատող մարդկանց կարծիքը, միայն թե չեմ առաջնորդվում դրանով:

Chuk
21.05.2009, 13:53

Իսկ արդյո՞ք նման մարդ գոյություն ունի:
Հենց ամբողջ հարցն էլ էն ա, որ յուրաքանչյուրի մոտ դա ընդամենը շրջապատի կարծիքի հաշվի առնելու ֆենոմենն է՝ արտհայտված տարբեր չափաբաժիններով: Իսկ սահման որոշողն ո՞վ է, դու՞ :think

Rhayader
21.05.2009, 14:07

Ով ասում է «Լավ է, տնեցիք/հարևանները/քուչի տղերքն ի՞նչ կմտածեն» այն դեպքում, երբ ինքը ճիշտ է համարում ինչ-որ բան անել:

Venus
21.05.2009, 15:32
Տղաների մեջ ինձ հիասթափեցնում է պոռոմախոսությունը,երբ իրենք առանձնապես իրանցից բան չեն ներկայացնում բայց էնպես են խոսում ոնց որ թե իրանք են ու կան, ու խաբելը, երբ ամեն կերպ հավատացնում են աղջկան իբր թե սիրում են, իսկ իրականում ուղղակի հավեսի համար ուզում են << լավ զգալ>>::[
զզվում եմ ալկոհոլից կախվածություն ունեցող տղաներից, մեկել որ տղամարդու գործերում գլուխ պահող են լինում :
փնթիությունը նույնպես դուր չի գալիս
դուր չի գալիս երբ սպարտիվնի շալվարի հետ կոշիկներ են հագնում :P
ու չգիտեմ որ խորանաս լիքը հիասթափվելու պատճառներ կգտնես:
Կարճ ասած սիրում եմ կայուն տղաներին ովքեր եթե մենակ լինեն ցանկացած իրավիճակում էլ գիտեն ինչ անեն, որոնք վստահելի են ու ամեն պահի իրան կողքիդ տեսնելով ոչ մի բանից չես վախենա. կայացած, խելացի ու ՏՂԱ տղաներին ;)

Rhayader
21.05.2009, 15:58

Դոգմաներ, դոգմաներ...

Ուլուանա
21.05.2009, 23:11

Ճիշտ է, որ շատ խորանաս, ընդհանրապես կյանքից կհիասթափվես ու միանգամից կուղևորվես դեպի մոտակա կամուրջ՝ դրա տակ հավերժ հանգրվանելու հաստատուն որոշմամբ, հատկապես եթե ավելի խորանաս ու պատահաբար հայտնաբերես, որ նշածդ բոլոր թերությունները նույն չափով բնորոշ են նաև աղջիկներին։

Չգիտեմ՝ ես եմ սխալ պատկերացնում էս թեմայի պահանջը, թե թեման իրոք սխալ ուղղությամբ է զարգանում... :8

Venus
22.05.2009, 09:23

Բայց ով ասեց որ աղջիկները սուրբ են..........................................................
ուղղակի ստեղ հենց տղաների մասին պտի գրվեր ես էլ գրել եմ ինչ կա որ?

comet
22.05.2009, 09:52
Հիասթափվում եմ, երբ հիասթափվելու բան են ման գալիս...

Սլիմ
22.05.2009, 11:38
Իսկ արդյո՞ք նման մարդ գոյություն ունի:
Հենց ամբողջ հարցն էլ էն ա, որ յուրաքանչյուրի մոտ դա ընդամենը շրջապատի կարծիքի հաշվի առնելու ֆենոմենն է՝ արտհայտված տարբեր չափաբաժիններով: Իսկ սահման որոշողն ո՞վ է, դու՞ :think
Հաշվի առնել ու դրանով առաջնորդվելը շատ տարբեր բաներ են, չեմ հասկանում ինչու ես դու դրանք նույնացնում?
Ենթադրենք ես հաշվի եմ առնում ընկերուհուս կարծիքը, լսում եմ իմ կյանքի այս կամ այն հարցի վերաբերյալ նրա մտքերը ու վերջ, չեմ ընդունում որպես դոգմա: Ու եթե անգամ շատ կարևոր մի բան պիտի որոշեմ չեմ զանգում ու ինչ որ մեկին հարցնում, իսկ հիմա ոնց վարվեմ, հը ինչ կասեք անեմ թե չէ, գնամ թե մնամ , վերջապես ես տեսել եմ թե ոնց մի տղա խանութուն հեռախոս գնելիս զանգել էր չգիտեմ ում ու հարցնում էր, հը հիմա ...ը վերցնեմ թե ,,,ը, իմ ասածը էտ էր:

Լեո
22.05.2009, 11:49
Հիասթափվում եմ, երբ հիասթափվելու բան են ման գալիս...

Սա ոչ միայն կանացի հիասթափություն է: Ես շատ հաճախ եմ ինքս ինձնից հիասթափվում, որ ենթագիտակցորեն թողած մարդու արժանիքները՝ թերություններ եմ փնտրում:

Հայկօ
22.05.2009, 12:47
ես տեսել եմ թե ոնց մի տղա խանութուն հեռախոս գնելիս զանգել էր չգիտեմ ում ու հարցնում էր, հը հիմա ...ը վերցնեմ թե ,,,ը, իմ ասածը էտ էր

:o:o:o: Վօ՞նց (c): Հարցնում էր, թե որը առնի՞: Բայց ի՜նչ անողնաշար մարդ դուրս էկավ էդ տղեն: Անուղեղ, առանց սեփական կամքի, թուլամորթ, կույր, նվաստ, արգահատելի, ծեծարժան, աբուշ լագոդ: Մարդ է՞լ ուրիշից խորհուրդ հարցնի: Ա-մոթ, ա-մոթ: Ոնց էլ հողը հանդուրժում ա դրանց նման մեդուզաներին:

Ում թվում ա, թե մյուսների կարծիքը իր համար կարևոր չի, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը կարող ա յոլա գնալ առանց մյուսների, սխալվում ա: Ում թվում ա, թե մյուսներին արհամարելը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե մենակությունը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը ավելի խելոք ա, քան մյուսները, սխալվում ա: Ու ում թվում ա, թե էս ասածներս իրան չեն վերաբերվում, սխալվում ա:

Rammer
22.05.2009, 13:56
Հաշվի առնել ու դրանով առաջնորդվելը շատ տարբեր բաներ են, չեմ հասկանում ինչու ես դու դրանք նույնացնում?
Ենթադրենք ես հաշվի եմ առնում ընկերուհուս կարծիքը, լսում եմ իմ կյանքի այս կամ այն հարցի վերաբերյալ նրա մտքերը ու վերջ, չեմ ընդունում որպես դոգմա: Ու եթե անգամ շատ կարևոր մի բան պիտի որոշեմ չեմ զանգում ու ինչ որ մեկին հարցնում, իսկ հիմա ոնց վարվեմ, հը ինչ կասեք անեմ թե չէ, գնամ թե մնամ , վերջապես ես տեսել եմ թե ոնց մի տղա խանութուն հեռախոս գնելիս զանգել էր չգիտեմ ում ու հարցնում էր, հը հիմա ...ը վերցնեմ թե ,,,ը, իմ ասածը էտ էր:
Էտ տղան հաստատ հեռախոսի խանությում էր. թե ապծեկայում...հո չեր հարցում հիմա որը` վիշնայովը, թե կլուբնիկովը...?

օօօ Հայկ օօօ ջան փաստորեն նոր երգ է ծնվել "Ում թվում ա, թե ..."

Փոքրիկ
22.05.2009, 14:00
վերջապես ես տեսել եմ թե ոնց մի տղա խանութուն հեռախոս գնելիս զանգել էր չգիտեմ ում ու հարցնում էր, հը հիմա ...ը վերցնեմ թե ,,,ը, իմ ասածը էտ էր:
բայց սա ինձ թվում ա անողնաշար լինելու հետ այդքան էլ կապ չունի... գուցե էդ տղան զանգել է մասնագետի պարզապես խորհուրդ հարցնելու համար, ի՞նչ կա էդտեղ:pardon... պապայիս ծանոթներն էլ են օրը հազար անգամ զանգում ու հարցնում ՝ էսինչ հեռախո՞սն ա լավը, թե՞ էնինչ :pardon

Լեո
22.05.2009, 14:02
Ում թվում ա, թե մյուսների կարծիքը իր համար կարևոր չի, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը կարող ա յոլա գնալ առանց մյուսների, սխալվում ա: Ում թվում ա, թե մյուսներին արհամարելը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե մենակությունը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը ավելի խելոք ա, քան մյուսները, սխալվում ա: Ու ում թվում ա, թե էս ասածներս իրան չեն վերաբերվում, սխալվում ա:
Ում էս ամեն ինչը թվում ա, ինքը Ռոբինզոն Կռուզոն ա :))

One_Way_Ticket
22.05.2009, 14:14
Ում թվում ա, թե մյուսների կարծիքը իր համար կարևոր չի, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը կարող ա յոլա գնալ առանց մյուսների, սխալվում ա: Ում թվում ա, թե մյուսներին արհամարելը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե մենակությունը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը ավելի խելոք ա, քան մյուսները, սխալվում ա: Ու ում թվում ա, թե էս ասածներս իրան չեն վերաբերվում, սխալվում ա:
Գեղեցիկ է հնչում... Բայց ոչ ավելին:

Սլիմ
22.05.2009, 14:18
:o:o:o: Վօ՞նց (c): Հարցնում էր, թե որը առնի՞: Բայց ի՜նչ անողնաշար մարդ դուրս էկավ էդ տղեն: Անուղեղ, առանց սեփական կամքի, թուլամորթ, կույր, նվաստ, արգահատելի, ծեծարժան, աբուշ լագոդ: Մարդ է՞լ ուրիշից խորհուրդ հարցնի: Ա-մոթ, ա-մոթ: Ոնց էլ հողը հանդուրժում ա դրանց նման մեդուզաներին:

Հա իմ կարծիքով էտ անողնաշարա, պատկերացրա որ էտ ում որ զանգում էր ինքն էլ զանգեր մեկ ուրիշին հարցնելու ու էդպես ցիկլով, էտ մարդը հոռախոս չէր էլ առնի:

Ում թվում ա, թե մյուսների կարծիքը իր համար կարևոր չի, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը կարող ա յոլա գնալ առանց մյուսների, սխալվում ա: Ում թվում ա, թե մյուսներին արհամարելը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե մենակությունը լավ բան ա, սխալվում ա: Ում թվում ա, թե ինքը ավելի խելոք ա, քան մյուսները, սխալվում ա: Ու ում թվում ա, թե էս ասածներս իրան չեն վերաբերվում, սխալվում ա:

Մյուսների կարծիքը եթե սեփականից կարևոր չի կամ քո կարծիքը ձևավորվումա ուրիշի կարծիքի հիմքերով դե ինչ ասեմ ,չեմ ընդունում ու չեմ գերադասում ինձ ոչ ոքից, չեմ գտնում որ ավելի խելոք եմ, ուղակի գտնում եմ որ ամեն մեկը իքը պիտի որոշումեր ընդունի ու պատասխան տա իրա որոշումների համար: Ոչ էլ ասում եմ որ մենակություննա լավ բան, ինքնուրույն լինելը նույն բանը չի ինչ մենակ լինելը:

Էտ տղան հաստատ հեռախոսի խանությում էր. թե ապծեկայում...հո չեր հարցում հիմա որը` վիշնայովը, թե կլուբնիկովը...?

Եթե ապտեկայում լիներ ես ինչ որ տեղ կհասկանայի, դե որովհետև մենակ իրան չի վերաբերվում էտ հարցը;)

բայց սա ինձ թվում ա անողնաշար լինելու հետ այդքան էլ կապ չունի... գուցե էդ տղան զանգել է մասնագետի պարզապես խորհուրդ հարցնելու համար, ի՞նչ կա էդտեղ:pardon... պապայիս ծանոթներն էլ են օրը հազար անգամ զանգում ու հարցնում ՝ էսինչ հեռախո՞սն ա լավը, թե՞ էնինչ :pardon
Չէ, խոսակցությունից, որը ահագին ձգվեց , զգացվում էր, որ ուղակի մոդելի արտաքին տեսքն են քննարկում:

Լեո
22.05.2009, 14:41
Sisuan ջան, հեռախոս առնող էդ տղուն ես ճանաչում եմ: Ես էի իրեն ուղարկել հեռախոս առնելու, բայց չէի ասել ինչ հեռախոս եմ ուզում: Ինքն էլ զանգել հարցնում էր :))
Բայց հեչ էլ անողնաշար տղա չէ, կարգին իգիթ ա ;)

Լեո
22.05.2009, 15:14
Իրական դեպք եմ պատմում: Երեկ «կողքի բուդկից» պեռաշկի էի առնում, մեկ էլ մի հատ տղամարդ էլ ա եկել առնելու: Վաճառողին հարցնում ա. «Ապե՛ր, էս լոբո՞վն ա ավելի համով, թե գարոխովը»:

Էդ մարդու մասին մտքովս ինչ ասես որ չանցավ :[

Սլիմ
23.05.2009, 10:22

Բա տեսնում ես իմ ասածն էլ էտ էր, ամեն մեկի համար իրա չափանիշները պիտի լինեն;)

Ֆրեյա
23.05.2009, 10:33
Մյուսների կարծիքը եթե սեփականից կարևոր չի կամ քո կարծիքը ձևավորվումա ուրիշի կարծիքի հիմքերով դե ինչ ասեմ ,չեմ ընդունում ու չեմ գերադասում ինձ ոչ ոքից, չեմ գտնում որ ավելի խելոք եմ, ուղակի գտնում եմ որ ամեն մեկը իքը պիտի որոշումեր ընդունի ու պատասխան տա իրա որոշումների համար: Ոչ էլ ասում եմ որ մենակություննա լավ բան, ինքնուրույն լինելը նույն բանը չի ինչ մենակ լինելը:

Էլի որ ամեն մեկը պետք ա ինքը որոշումներ ընդունի ու պատասխան տա, բայց դա չի նշանակում, որ ուրիշների կարծիքը հարցնելը, կամ հաշվի առնելը անողնաշարություն ա:
Մարդ կա` ինքնագլուխությունը շփոթում ա ինքնուրույնության հետ:
Մարդ կա ` մենակությունն ա շփոթում ինքնուրույնության հետ:
Մարդ էլ կա` ուղղակի չի հասկանում, ինչ ա նշանակում հաճույք ստանալ նրանից, որ մենակ չես, ու համատեղ ինչ-որ մի բան անելուց, կամ ինչ-որ մեկի կարծիքի հետ հաշվի նստելուց :love:
Մարդ կա` ում ճակատին գրված ա "Մենակ": Ու դա նրանից չի, որ էտ մարդը վատն ա, այլ նրանից ա, որ ինքն ա ուզում մենակ լինի, հատուկ հեռու ա պահում մարդկանց իրանից, այնպես ա անում, որ մարդիկ իր կյանքի մեջ րխառնվեն:

Լեո
23.05.2009, 12:44
Բա տեսնում ես իմ ասածն էլ էտ էր, ամեն մեկի համար իրա չափանիշները պիտի լինեն;)
Իրոք անողնաշարի մեկն էր: Ասա թե քեզ ի՞նչ՝ որ մեկն ա ավելի համով, որ մի հատ էլ հարցնում ես: Վերցրու կեր էլի :))

Կաթիլ
23.05.2009, 13:04
Sisuan-ի խոսքերից
վերջապես ես տեսել եմ թե ոնց մի տղա խանութուն հեռախոս գնելիս զանգել էր չգիտեմ ում ու հարցնում էր, հը հիմա ...ը վերցնեմ թե ,,,ը, իմ ասածը էտ էր:

:o սրա անողնաշարությունն ինձ համար մութ մնաց…
ասենք՝ եթե ես գնացել եմ խանութ ու պետք է ընտրություն կատարեմ օրինակ՝ հեռախոսի ու կոշիկի մեջ, բայց կատարեմ զանգ ընկերոջը՝ դա պարզելու համար, անկասկած կհամարվեմ անողնաշար (անկախ սեռից ու գլխի մեծությունից)… բայց եթե ես պիտի առնեմ հեռախոս, ինձ առաջարկում են 2 տարբեր հեռախոսներ ու տարբերությունն էլ ինձ համար միայն գնի կամ անվան մեջ է, ո՞վ կարող է ինձ անողնաշար համարել, եթե ես զանգեմ իմ հեռախոսների մասին բավականին տեղեկացված ընկերոջն ու հարցնեմ - ո՞ր հեռախոսն է ավելի լավ :unsure դարձա՞ անողնաշար :8

Սլիմ
23.05.2009, 13:35

Դու հավանաբար լրիվ չկարդացիր , էտ մարդը քննարկում էր մոդելի արտաքին տեսքը , որը լավ կլինի իրա համար:o ԷՏ ԱՆՈՂՆԱՇԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ :angry

Rhayader
23.05.2009, 13:46
Դու հավանաբար լրիվ չկարդացիր , էտ մարդը քննարկում էր մոդելի արտաքին տեսքը , որը լավ կլինի իրա համար:o ԷՏ ԱՆՈՂՆԱՇԱՐՈՒԹՅՈՒՆ ԷՐ :angry

Մարդ կա, զանգում ա տուն, հարցնում կշտացել ա, թե դեռ սոված ա:D

Ուլուանա
23.05.2009, 23:20
Մոդերատորական։ Ժողովու՛րդ, մեկ–մեկ էլ թեմայի վերնագրին նայեք, էլի։ Ով ինչ դարդուցավ ուներ, հիշեց արդեն էս թեմայում... :{ Թեմայից շատ եք շեղվել։

armena
24.06.2009, 21:44
ինձ այս մերջերս մի բան շատ հիասթափեցրեց:
Սիրելի տղամարդիկ,եթե իրոք ուզում եք գրավել ինչ-որ մեկի սիրտը,հեչ էլ պետք չի ցույց տալ ձեր վատ կողմերը հետո մի բան անելով ապացուցել,որ.
"Տեսար,միևնույն է ես ամենալավն եմ"

Արևհատիկ
15.07.2009, 18:27
Սիրող կինը ամեն ինչ ներում է,բայց երբեք չի մոռանում................դավաճանությունն ու սուտը ի զորու են ավերելու նույնիսկ ամենաուժեղ սերը.....................