PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին հայկական ճակատ / First Armenian Front



Nareco
19.03.2009, 14:38
Ժողովուրդ ջան թեմայի իմաստը, մեր երկրպագուներին մաքսիմալ մոբիլիզացնելն է:
Իմացա (մերսի Արուսիկ ջան:)), որ ակումբում շատ են ֆուտբոլի երկրպագուները և որոշեցի համապատասխան թեմա բացել:

Մի փոքր մեր մասին: Մեր շարժումը` FAF-ը, ապաքաղաքականացված, միայն մարզական հետաքրքրություններ ունեցող շարժում է, որում կարող են ընդգրկվել տարբեր հայացքների, տարբեր թիմերի, մի խոսքով ... հայկական ֆուտբոլի ու ընդհանրապես հայկական սպորտի երկրպագուներ:

Մենք ունենք Կանոնադրություն, որում համառոտ ներկայացված են FAF անդամների իրավունքներն ու պարտականությունները: Կարող եք կարդալ այստեղ (http://www.forum.armfootball.com/index.php?showtopic=1541&st=0):

Ինչ է տալիս ՖԱՖ անդամ դառնալը,

անվճար տեղ մեր սեկցիայում
բարեխիղճ անդամներին անվճար տրվում է հավաքականի Hummel մարզաշապիկ

սա «նյութական» մասը:P:),
իսկ «բարոյական» մասը`, որ միասին 200-300 հոգով թմբուկներով, ներկված զուգված-զարդարված, երգելով :) երկրպագում ենք հավաքականին, ամենակարևորը` կազմակերպված` ինչպես «կարգին» ֆան մշակույթ ունեցող երկրներում, շատ չերկարացնեմ ժող ջան... մի խոսքով... միացե'ք մեզ:

Եթե հարցեր լինեն, մեծ սիրով կպատասխանեմ... :B

Nareco
19.03.2009, 21:41
Ժո'ղ ջան շնորհակալ եմ շնորհակալությունների համար, բայց Հայաստան - Էստոնիա հանդիպմանը մնացել է ընդամենը 9 օր: :)

Monk
19.03.2009, 21:45
Ժո'ղ ջան շնորհակալ եմ շնորհակալությունների համար, բայց Հայաստան - Էստոնիա հանդիպմանը մնացել է ընդամենը 9 օր: :)
Nareco ջան, մեծ սիրով կմիանայի, բայց դե, հասկանում ես էլի, չեմ կարող ;)

Yellow Raven
19.03.2009, 21:47
Ժո'ղ ջան շնորհակալ եմ շնորհակալությունների համար, բայց Հայաստան - Էստոնիա հանդիպմանը մնացել է ընդամենը 9 օր: :)

Իսկ առանց անդամագրվելու հնարավոր չի ձեր հետ երկրպագել?:)

Nareco
19.03.2009, 21:54
Իսկ առանց անդամագրվելու հնարավոր չի ձեր հետ երկրպագել?:)

Հնարավոր է Վահիկ ջան, բայց չանդամագրվելու պատճառը ո՞րն է::think

Yellow Raven
20.03.2009, 14:26
Հնարավոր է Վահիկ ջան, բայց չանդամագրվելու պատճառը ո՞րն է::think

Դե ոնց հասկացա ՖԱՖ-ում հիմնականում Արմֆուտբոլցիներով եք,ես էլ չկամ ձեր ֆորումում;)
Դուք ո՞ր տրիբունայում եք լինում:)

Nareco
20.03.2009, 14:37
Դե ոնց հասկացա ՖԱՖ-ում հիմնականում Արմֆուտբոլցիներով եք,ես էլ չկամ ձեր ֆորումում;)
Դուք ո՞ր տրիբունայում եք լինում:)

Չէ, պարտադիր չէ, որ Արմֆուտբոլցի լինես, այլ բան է, որ ՖԱՖ-ի անդամները պայմանավորվում, քննարկումներ են անցկացնում AF-ում ու վաղ թե ուշ գրանցվում են: :)
Նստում ենք արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածում: ;)

Yellow Raven
20.03.2009, 15:07
Չէ, պարտադիր չէ, որ Արմֆուտբոլցի լինես, այլ բան է, որ ՖԱՖ-ի անդամները պայմանավորվում, քննարկումներ են անցկացնում AF-ում ու վաղ թե ուշ գրանցվում են: :)
Նստում ենք արևելյան տրիբունայի կենտրոնական հատվածում: ;)

Ես էլ եմ միշտ արևելյան նստում:) Սեկցիա 1 Կարգ 9 տեղ 3-4 ձեզ մոտիկա? Էդ կողմերն եք?:)

John
20.03.2009, 17:15
Նարեկ ջան, ես պաշտոնապես ՖԱՖ-ի անդամ չեմ, բայց մի քանի անգամ միջազգային խաղերում ՖԱՖ-ի տղեքի հետ երկրպագել եմ մեր թիմերին (վերջին անգամ Բանանց-Զալցբուրգ խաղում) ու պատրաստ եմ այսուհետև էլ խաղերի ժամանակ ՖԱՖցիների հետ լինել

Ուրվական
20.03.2009, 23:22
Nareco, իսկ տոմսերի արժեքները որոշելիս ձեր կարծիքը հաշվի առնու՞մ են:

Nareco
20.03.2009, 23:36
Ես էլ եմ միշտ արևելյան նստում:) Սեկցիա 1 Կարգ 9 տեղ 3-4 ձեզ մոտիկա? Էդ կողմերն եք?:)

Մոտավորապես:


Նարեկ ջան, ես պաշտոնապես ՖԱՖ-ի անդամ չեմ, բայց մի քանի անգամ միջազգային խաղերում ՖԱՖ-ի տղեքի հետ երկրպագել եմ մեր թիմերին (վերջին անգամ Բանանց-Զալցբուրգ խաղում) ու պատրաստ եմ այսուհետև էլ խաղերի ժամանակ ՖԱՖցիների հետ լինել

Ջոն ջան, ՖԱՖ անդամ դառնալը ամեն առումով ՀՀ ազգային հավաքականի երկրպագուի համար ձեռնտու է: Եվ մենք ուրախ կլինենք մեր շարքերը համալրել նոր սրտացավ երկրպագուներով:;)


Nareco, իսկ տոմսերի արժեքները որոշելիս ձեր կարծիքը հաշվի առնու՞մ են:

Ոչ, ՀՖՖ-ն ինքն է որոշում թե ինչ գներ սահմանի, բայց բարեխիղճ ՖԱՖ անդամների համար տոմսերը անվճար են::B

Ուրվական
20.03.2009, 23:38
Ոչ, ՀՖՖ-ն ինքն է որոշում թե ինչ գներ սահմանի, բայց բարեխիղճ ՖԱՖ անդամների համար տոմսերը անվճար են::B

Պարզ ա...

John
21.03.2009, 11:58
Նարեկ ջան, հենց վաղը կգամ ՖԱՖ-ին անդամագրվելու ;-) ու մեկ էլ կոչ եմ անում ֆուտբոլասեր Ակումբցիներին, վաղը, ժամը 14.00ին լինել Հանրապետական մարզադաշտում, անդամագրվել ՖԱՖին ու նպաստել հայկական ֆուտբոլի առաջընտացին;-) անդամագրվելու համար պետք է ներկայացնել անձնագրի պատջ'են

Ներսես_AM
21.03.2009, 20:10
Նարեկ ջան առաջին անգամ եմ իմանում այսպիսի ֆան ակումբի գոյության մասին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում արդեն կան այսպիսի ակումբներ, ավելի ճիշտ ոնց հասկացա միայն այս մեկն է: :)

Կարդացի կանոնադրությունը, Մի քանի բաներ կուզեի ճշտել եթե դեմ չես: Ասեմ որ նախնական շատ ոգևորված եմ ու ուզում եմ անդամագրվել: Ուրեմն այսպես :) կարո՞ղ ես ներկայացնել օրինակ այս տարվա խաղերի ցուցակը որոնց կեսին ոնց գրված էր պետք է մասնակցել: Ես օրինակ պատրաստ եմ ներկա գտնվել ազգային հավաքականի բոլոր հանդիպումներին ու գոռալ, երկրպագել մինչև ձայնս կտրվի, իսկ այ ակումբների հետ այդքան էլ չէ քանի որ խաղերը սովորաբար լինում են շատ անհարմար օրերի ու ժամերի ինձ համար: 2. Կներես եթե մի քիչ անդուր հարց եմ տալիս, բայց մի քանի ՀԿների հետ անդամավճար մուծելու հետ կապված ոչ լավ փորձս ստիպումա ինձ այս հարցը տալ: Անդամավճարներից գոյացած գումարների ու դրանց ծախսերը թափանցիկ ու հասանելի են արդյո՞ք ՖԱՖ ցանկացած մասնակցի համար: Այսինքն ամսեկան մուտքեր/ելքեր հաշվետվեթյուն ներկայացվում է՞: Կրկնում եմ Նարեկ ջան որևէ անձնական բան չունեմ, առավելևս ոչ ոքի չեմ ճանաչում, ուղղակի հայաստանյան դառը իրականությունը ստիպում ե նման հարցեր տալ :(
3. Գումար կարելի՞ է արքա քարտերի միջոցով փոխանցել: Ինչպես նաև բացի խաղերից ուրիշ հավաքներ էլ են լինու՞մ:

Առայժմ ասյքանը, Հա մեկել եթե երկուշաբթի գրանցվեմ շաբաթ հնարավոր կլինի՞ արդեն ձեր հետ գնալ մարզադաշտ: :)

Հ.Գ. կանոնադրության առաջին կետում «... ֆան շարժումների կոորդինացմանը, ֆան կուլտուրայի զարգացմանը ... » կարելի է կուլտուրա բառը փոխարինել մշակույթ բառով ;)

Nareco
21.03.2009, 21:15
Նարեկ ջան առաջին անգամ եմ իմանում այսպիսի ֆան ակումբի գոյության մասին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանում արդեն կան այսպիսի ակումբներ, ավելի ճիշտ ոնց հասկացա միայն այս մեկն է: :)

Կարդացի կանոնադրությունը, Մի քանի բաներ կուզեի ճշտել եթե դեմ չես: Ասեմ որ նախնական շատ ոգևորված եմ ու ուզում եմ անդամագրվել: Ուրեմն այսպես :) կարո՞ղ ես ներկայացնել օրինակ այս տարվա խաղերի ցուցակը որոնց կեսին ոնց գրված էր պետք է մասնակցել: Ես օրինակ պատրաստ եմ ներկա գտնվել ազգային հավաքականի բոլոր հանդիպումներին ու գոռալ, երկրպագել մինչև ձայնս կտրվի, իսկ այ ակումբների հետ այդքան էլ չէ քանի որ խաղերը սովորաբար լինում են շատ անհարմար օրերի ու ժամերի ինձ համար: 2. Կներես եթե մի քիչ անդուր հարց եմ տալիս, բայց մի քանի ՀԿների հետ անդամավճար մուծելու հետ կապված ոչ լավ փորձս ստիպումա ինձ այս հարցը տալ: Անդամավճարներից գոյացած գումարների ու դրանց ծախսերը թափանցիկ ու հասանելի են արդյո՞ք ՖԱՖ ցանկացած մասնակցի համար: Այսինքն ամսեկան մուտքեր/ելքեր հաշվետվեթյուն ներկայացվում է՞: Կրկնում եմ Նարեկ ջան որևէ անձնական բան չունեմ, առավելևս ոչ ոքի չեմ ճանաչում, ուղղակի հայաստանյան դառը իրականությունը ստիպում ե նման հարցեր տալ :(
3. Գումար կարելի՞ է արքա քարտերի միջոցով փոխանցել: Ինչպես նաև բացի խաղերից ուրիշ հավաքներ էլ են լինու՞մ:

Առայժմ ասյքանը, Հա մեկել եթե երկուշաբթի գրանցվեմ շաբաթ հնարավոր կլինի՞ արդեն ձեր հետ գնալ մարզադաշտ: :)

Հ.Գ. կանոնադրության առաջին կետում «... ֆան շարժումների կոորդինացմանը, ֆան կուլտուրայի զարգացմանը ... » կարելի է կուլտուրա բառը փոխարինել մշակույթ բառով ;)


:)

Ներսես ջան, նախ խաղերի պահով.
ՖԱՖ անդամը պետք է ներկա գտնվի Երևանում կայացող հավաքականի բոլոր հանդիպումներին, իսկ մնացած՝ եվրագավաթներ և այլն պարտադիր չէ, բայց ցանկալի է, ես ինքս էլ երբեմն գործի բերումով չեմ հասցնում եվրագավաթների հանդիպումներին ներկա գտնվել, բայց հավաքականը ... :)

Մեզ մոտ ամեն ինչ թափանցիկ է Ներսես ջան, ահա այստեղ (http://www.armfootball.com/forum/index.php?showtopic=2396&st=20) նույնիսկ հյուրի մակարդակով ցանկացած մարդ կարող է տեղեկանալ մեր ֆինանսական գործունեության վերաբերյալ: :B

Այո, խնդիր չկա, կարող ես հենց այսօր էլ դառնաս անդամ լրացնելով համապատասխան դիմումի ձևը (http://www.armfootball.com/forum/index.php?showtopic=1829&st=0&start=0)՝ իսկ վաղը ժամը 14:00-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա հանդիպման համար նախատեսված երկրպագման ՎԵՐՋԻՆ, ԳԼԽԱՎՈՐ ՓՈՐՁԸ՝ կարող ես միանալ մեզ: ;)

Այո կարելի է բանկային փոխանցումներ կատարել, ահա (http://www.armfootball.com/forum/index.php?s=&showtopic=2396&view=findpost&p=116546):

Եղավ, շնորհակալություն ուղղման համար,:ok Կանոնադրությունը ինքս եմ գրել, բայց դա գրվել է որպես համառոտ մի կոդեքսի ձևով, զուտ ծանոթանալու նպատակով: Շատ մոտ ապագայում կտեղադրեմ վերջնական Կանոնադրությունը::8

Հ.գ. Մեր շարժման մասին լրացուցիչ ինֆորմացիայի համար ArmFootball-ի ֆորումում գործում է համապատասխան (http://www.armfootball.com/forum/index.php?showforum=30) բաժինը:

John
22.03.2009, 17:21
Էսօրվանից ՖԱՖ-ի անդամ եմ . . . Բոլոր Ակումբցի-Հայաստանի հավաքականի երկրպագուներին կոչ եմ անում հետևել իմ օրինակին;-) չեք պատկերացնի ինչ կայֆ անցան էսօրվա փորձերը . . . Կայֆ երգեր կան 'երկրպացանկում', նենց հայրենասիրական, ոգեչնող մթնոլորտ էր . . . Շնորհակալ եմ ՖԱՖ-ը հիմնողներին ու բոլոր ՖԱՖցիներին! Հալալ ա ձեզ, հայրենանվեր գործ եք անում: Ու մեկ էլ ՀՖՖ-ի նախագահին էլ շնորհակալ եմ, որ աջակցում ա էս հիանալի մտահաղացմանը:
հայ~ե~ր, հայ~եր, հայ~եր, հայ~ե~եր

Ուրվական
22.03.2009, 17:45
Ու մեկ էլ ՀՖՖ-ի նախագահին էլ շնորհակալ եմ, որ աջակցում ա էս հիանալի մտահաղացմանը:

Լուրջ ա քո վիճակը...

John
22.03.2009, 18:22
Լուրջ ա քո վիճակը...
ապեր, ինչ ջ'իշտն ա' էդ եմ ասում;-)

Yellow Raven
22.03.2009, 20:00
Ու մեկ էլ ՀՖՖ-ի նախագահին էլ շնորհակալ եմ, որ աջակցում ա էս հիանալի մտահաղացմանը:


Մենակ էդ էր մնացել պակաս,որ միակ ֆան-ակումբին էլ չաջակցեր:think

Nareco
28.03.2009, 03:16
Վաղը սպասե'ք անակնկալների.... ;)
Ցավալի է, որ այսքան պասիվ գտնվեցիք...

Yellow Raven
28.03.2009, 23:15
Ապրեք տղեք ջան,ահագին լավ գործ եք անում... Շատ լավ էր ձեր մոտ:)

John
29.03.2009, 09:09
Ապրեք տղեք ջան,ահագին լավ գործ եք անում... Շատ լավ էր ձեր մոտ:)
Վահիկ ջան, ուրախ եմ, որ լավ տպավորություն ես ստացել:-) ասեմ, որ ինձ համար էլ անչափ հաչ'ելի էր էդ միջավայրում, շատ նենց ներքին ջերմություն էի զգում.

Taurus
29.03.2009, 09:52
Շատ լավն եք տղեք ջան, TV ով մի քանի անգամ ցույց տվեցին մոտիկից, Սլավան որ մի քիչ կուրսի լիներ էս աշխարհից պիտի գոնե ասեր, որ կրվում էինք մենակ ձեր սեկտորն էր երկրպագում:

P.S. Կարիկատուրան վերջն էր:hands

Wolfs
29.03.2009, 19:40
Էսօրվանից ՖԱՖ-ի անդամ եմ . . . Բոլոր Ակումբցի-Հայաստանի հավաքականի երկրպագուներին կոչ եմ անում հետևել իմ օրինակին;-) չեք պատկերացնի ինչ կայֆ անցան էսօրվա փորձերը . . . Կայֆ երգեր կան 'երկրպացանկում', նենց հայրենասիրական, ոգեչնող մթնոլորտ էր . . . Շնորհակալ եմ ՖԱՖ-ը հիմնողներին ու բոլոր ՖԱՖցիներին! Հալալ ա ձեզ, հայրենանվեր գործ եք անում: Ու մեկ էլ ՀՖՖ-ի նախագահին էլ շնորհակալ եմ, որ աջակցում ա էս հիանալի մտահաղացմանը:
հայ~ե~ր, հայ~եր, հայ~եր, հայ~ե~եր

ախպերս ոնց կարանք միանանք ետ ֆան ակումբին?

Ուրվական
29.03.2009, 19:54
ախպերս ոնց կարանք միանանք ետ ֆան ակումբին?

Թեմայի առաջին գրառման մեջ կարդա: Բայց էնտեղ էլ մի անգամից ավել ու մի քանի անուններով չես կարա գրանցվես:

tikopx
16.03.2011, 00:41
Այսօր բացվել է պաշտոնական Վեբ կայքը՝ faf.am

tikopx
19.03.2011, 18:55
Հարգելի ֆուտբոլասերներ, FAN-եր, մնաց 8 օրից քիչ ավելին մինչև շատ կարևոր և մեր բոլորի կողմից շատ սպասված ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ` մարտի 26-ին կայանալիք խաղը:
Երևի թե արդեն տեղեկացված եք,որ FAF-հայ երկրպագուների խումբը շատ ուժեղ պատրաստվում է այդ խաղին`հաճախ կազմակերպելով հավաքներ,Մարտի 26-ին պատշաճ մակարդակով երկրպագելու համար:
Նախապես ասեմ ով չի գալու մի գաղտնիք,մնացածը ձեզ այնտեղ կասեն, բոլորս հագնվելու ենք հավաքականի գույներով, լավ կլինի որ կարմիր հագած գաք, նախապես շնորհակալություն:
ԵՎ այսպես,վերջին հավաքը`մեգա փորձը տեղի կունենա հանրապետական մարզադաշտում մարտի 20-ին (կիրակի),ժամը 18:00-ին:Խնդրում ենք բոլոր նրանց,ովքեր արդեն ունեն ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ խաղի տոմս,անկախ նրանից,ընդգրկված են FAF-երկրպագուների շարժման մեջ,թե ոչ,լինել ներկա ՄԵԳԱ հավաքին !!! Ձեզ սպասում է շատ կարևոր ինֆորմացիաներ`երկրպագման հետ կապված!!!

Հավաքը լուսաբանվելու է մի շարք լրատվամիջոցների, այդ թվում նաև ԱՊՀ ողջ տարածքում ցուցադրվող "МИР" հեռուստաընկերության կողմից:

tikopx
23.03.2011, 16:46
ես գիտեմ ինչա լինելու, բայց դուք սպասեք, վերջնա լինելու 500 000 Դրամ ա ծախսվել, սենց բան սկի Արարատ 73-ը չի տեսել :) և սա միայն մի մասնա

Կարդացեք (http://www.faf.am/news/banner.html)

tikopx
27.03.2011, 20:48
Սա ֆաֆի խոստացած սյուրպրիզներ, որը հեշտա թվումա, բայց ահավոր դժվար էր պատրաստել բոլոր առումներով:Ցավոք ես կողքիս այս եֆեկտը չեմ տեսել , տակնեի:D

http://www.bit.am/pictures/thumbs/1969561209.jpg (http://www.bit.am/pictures/?v=1969561209.jpg)

tikopx
27.03.2011, 23:49
http://bit.am/pictures/thumbs/2000341386.jpg (http://bit.am/pictures/?v=2000341386.jpg)

tikopx
18.04.2011, 22:24
Հայ ազգ ՖԱՖԻ ֆորումին միացեք, օգնենք միմյանց ամեն հարցով ՖԱՖ ֆորում (http://www.faf.am/forum/index.php)

Ambrosine
26.09.2011, 08:06
Երեխեք, ՖԱՖ-ը հաղորդագրություն է տարածել`


Բոլոր ՖԱՖ անդամները, ովքեր չեն եղել երեկվա հավաքին, չեն ստացել Հայաստան-Մակեդոնիա խաղի տոմսերը, և բոլոր ակտիվ երկրպագուները, ովքեր չեն կարողացել ձեռք բերել խաղի տոմսեր, կարող են ձեռք բերել այսօր` 26.09.2011` ժամը 18:00-ին` Հանրապետական մարզադաշտի տոմսարկղի մոտից:

Աղբյուր (http://www.facebook.com/arman.melqonyan?ref=pb#!/pages/First-Armenian-Front-FAF-Official-page/199885006696877)

Ambrosine
06.12.2011, 15:42
Հրազդան մարզադաշտը բոլորիս սեփականությունն է (Առաջին հայկական ճակատի բաց նամակը)
2011-12-06 00:48:00


http://www.faf.am/img/news/medium/1323121933-9.jpeg

Չորս տարի է, ինչ երկրպագուների Առաջին հայկական ճակատ («ՖԱՖ») շարժումը Հայաստանի և արտերկրի մարզադաշտերում և մարզադաշտից դուրս աջակցում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներին, կազմակերպում երկրպագման տարատեսակ միջոցառումներ, սատարում հայկական ֆուտբոլի առաջխաղացմանը եվրոպական և միջազգային մրցասպարեզում` հետևողականորեն զբաղվելով Հայաստանում ֆուտբոլի երկրպագման հզոր մշակույթի ձևավորմամբ:

Վերջերս հանրային քննարկման առարկա է դարձել «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տաղավարային տոնավաճառի մի հատվածում երկհարկանի կամ ավելի բարձրահարկ շինության կառուցման առաջարկվող ծրագիրը: Ծրագրի հեղինակը և հնարավոր կառուցապատողը պատճառաբանում են, թե հին մետաղյա կոնստրուկցիաներից բաղկացած տաղավարային տոնավաճառի տեսքն այլևս հարիր չէր մեր մայրաքաղաքի ընդհանուր «բարեկարգ» վիճակին, և թե զգացվում է անհրաժեշտություն՝ այն փոխարինելու ավելի քիչ տարածք զբաղեցնող արդիական և բարեկարգ երկհարկանի շինությամբ:

Առաջին տպավորությունն այն է, թե սեփականատիրոջ նախաձեռնությունն արդարացված է, հատկապես եթե գործող տոնավաճառում առևտրով զբաղվող մարդիկ իսկապես չզրկվեն աշխատանքից, ստիպված չլինեն ավելի մեծ վճարներ մուծել տոնավաճառի կազմակերպիչներին, լիովին գործեն օրինական դաշտում, և տոնավաճառից ստացվող հասույթի մի մասն իրապես ուղղվի «Հրազդան» մարզադաշտի բարեկարգմանն ու պահպանմանը:

Անգամ մի կողմ դնենք այն իրավացի հարցադրումը, թե ինչպես և ինչ հնարամիտ քայլերով է ժամանակին հաջողվել մասնավորեցնել «Հրազդան» մարզադաշտը՝ մի կառույց, որը ոչ միայն պատմամշակութային արժեք է, այլ նաև պարծանք, հուշարձան և տաճար յուրաքանչյուր իրեն հարգող հայի սրտում, և եթե առայժմ չքննարկենք այն հարցը, թե մասնավորեցումից ի վեր ինչ քայլեր են ձեռնարկվել մարզադաշտի պահպանության կամ բարենորոգման ուղղությամբ, ինչ են արել պետական իրավասու մարմինները՝ ապահովելու մարզադաշտի նպատակային օգտագործումը սեփականատիրոջ կողմից, ինչ է արել Ֆուտբոլի հայրենի ֆեդերացիան՝ կանխելու խոտածածկի վրա համերգային ոչ մարզական այլ տարաբնույթ միջոցառումների անցկացումը, կամ՝ ինչ է արել սեփականատերը այս կառույցի համար կատարված ներդրումների մասին հանրության որևէ իրազեկում ապահովելու ուղղությամբ, այժմ ծագել է հրատապ և լրջագույն խնդիր, որին չանդրադառնալը կարող է անօգտագործելի դարձնել հայ ժողովրդի խոշորագույն այս մարզադաշտը և նախադեպ ստեղծել՝ մարզական այլևայլ կառույցներ առևտրի տարածքների վերածելու համար:

Ոմանք կպնդեն, թե «Հրազդան» մարզադաշտի տարածքում գործող տաղավարային տոնավաճառում մարդիկ են աշխատում, Հայաստանի իրավահավասար քաղաքացիներ, ում համար դա ապրուստի և ընտանիքի համար եկամուտ վաստակելու միակ միջոցն է: Անշուշտ: Հենց այդ պատճառով հասարակական շահագրգիռ խմբերը մինչ օրս չեն պահանջել տոնավաճառի ապամոնտաժումը՝ գիտակցելով, որ դրանք ժամանակավոր կառույցներ են, և օրերից մի օր այնտեղ առևտրով զբաղվող քաղաքացիներին կառաջարկվի ավելի լավ այլընտրանք՝ ավելի քաղաքակիրթ առևտրի պայմաններ, սակայն բնականաբար՝ ոչ մարզադաշտի տարածքում:

Խնդիրը շատ պարզ է. եթե մարզադաշտի սեփականատիրոջը թույատրվի այդ տարածքում կառուցել ցանկացած հարկայնությամբ (մինչև 20.0 մ) հիմնական շինություն, ապա առևտրի կենտրոնը կհայտնվի մարզադաշտի ընդհանուր oգտագործման տարածքում, որն ըստ գործող և կիրառվող շինարարական նորմատիվների նախատեսված է ցանկացած իրավիճակներում մարզադաշտի հանդիսատեսների կանոնավոր տարհանումը կազմակերպելու համար, այսինքն՝ այդ հրապարակի և կից հողատարածքների մակերեսը հաշվարկված է հանդիսատեսների առավելագույն քանակի տարհանման այն ժամանակահատվածի համար, որն անհրաժեշտ է ֆորսմաժորային իրավիճակներում` երկրաշարժ, ահաբեկչական ակտ, բախումներ կամ չնախատեսված այլ դեպքեր, որպեսզի մարդկանց արագ ելքի դեպքում այդ տարածքում գերկուտակումներ, հրմշտոցներ, անտեղի դժբախտ պատահարներ չլինեն: Գաղտնիք չէ, որ մեր ազգային հավաքականը վերջին շրջանում որակապես նոր խաղ է ցուցադրում, և ավելի քան տրամաբանական է, որ շատերի համար սիրելի դարձած Հանրապետական մարզադաշտը դժվար թե կարողանա տեղավորել տնային խաղերը մարզադաշտում դիտելու ցանկություն ունեցող բոլոր մարզասերներին:

Ավելին, Հրազդան մարզադաշտի պատշաճ շահագործման դեպքում, հաշվի առնելով Հրազդանի տարողունակությունը, հնարավոր է կազմակերպել տոմսերի որոշակի քանակության շատ ավելի մատչելի գներով վաճառք՝ նպաստելով ավելի հզոր երկրպագության կազմակերպմանը և ֆուտբոլի և ընդհանրապես առողջ ապրելակերպի տարածմանը և հանրայնացմանը:

ՖԻՖԱ-ի Անվտանգության կանոնակարգի 7-րդ հոդվածով նախատեսվում է, որ «մարզադաշտի շրջակայքում պահանջվում են բավարար տարածքներ, որը թույլ կտա երկրպագուների տարհանումից հետո նրանց տեղակայումն առանց կուտակումների: Այս կարգավորումները պետք է սահմանվեն, և անհրաժեշտության դեպքում պետք է գործի երկրպագուներին այնտեղ տեղակայելու համապատասխան մեխանիզմը»:

Թե մենք՝ նվիրյալ հայ երկրպագուներս, թե յուրաքանչյուր հայ մարդ, պետք է մի շարք հարցադրումներ առաջ քաշենք և պահանջենք դրանց պատասխանները:

Ընդունու՞մ ենք արդյոք ,որ «Հրազդանը» կարող էր և պետք է շարունակի պատկանել մեկ անձնավորության: Ոչ: «Հրազդանը» բարոյականության կանոնների համաձայն պետք է պատկանի ողջ հայ ժողովրդին`մեր հայրերին և մայրերին, մեզ և մեր ապագա սերունդներին:

Ինչպե՞ս վարվել այս իրավիճակում, երբ «Հրազդանն» արդեն մասնավորեցված է: Պետական մարմինները և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր են քայլեր ձեռնարկել, որպեսզի գործող սեփականատերը կատարի մասնավորեցման պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ մարզադաշտի համար անհրաժեշտ ներդրումները:

Թույլատրելի՞ է «Հրազդան» մարզադաշտին պատկանող հողատարածքի մեկ թիզ մակերեսի գործառնական նշանակության փոփոխությունը՝ սպորտայինից «խառը կառուցապատման»: Ոչ. այդ քայլով վտանգում ենք «Հրազդանի»՝ հայ ժողովրդի փառապանծ հաղթանակների պատմության գլխավոր վկայի, Հայաստանի խոշորագույն մարզադաշտի ապագան: Կորցնելով «Հրազդանը», կկորցնենք ոչ միայն մեր պատմության կարևոր էջը, այլև՝ ֆուտբոլում և ընդհանրապես կյանքում հաղթելու կամքը, պարտքն ու պահանջ, կորցնելու ենք մեր դեմքը, մեր ինքնությունը:

Պայքարելու՞ ենք հանուն «Հրազդանի»: Այո: Ջանք ու եռանդ չենք խնայելու:

Եվ վերջապես, ի՞նչ ենք պահանջում պետական իրավասու մարմիններից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից: Անհապաղ կայացնել անհրաժեշտ որոշումներ և ձեռնարկել միջոցառումներ, որպեսզի վերականգնվի «Հրազդան» մարզադաշտի համալիրում առկա ընդհանուր օգտագործման խնդրո առարկա հողատարածքի (1.047 հա) «սպորտային» գործառնական նշանակությունը: Անվավեր ճանաչել տաղավարային տոնավաճառի և հարակից մարզումային դաշտերի տարածքում (1.047 հա) մինչև 20.0 մ բարձրությամբ շինության կառուցման համար տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը: «Հրազդան» մարզադաշտը կրկին ընդգրկել Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:

Մնում է հուսալ, որ հայրենի կառավարությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն անտարբերությամբ չեն հետևի զարգացումներին և ոչ միայն կկասեցնեն նախատեսվող այս շինարարությունը, այլ նաև՝ քայլեր կձեռնարկեն պատշաճ այլ վայրում համապատասխան տոնավաճառի կառուցմանը սատարելու և «Հրազդան» մարզադաշտի տարածքից տոնավաճառի դուրսբերման ուղղությամբ:

Այլապես, քանի դեռ այս խնդիրը մնում է չլուծված, ՖԱՖ-ը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի խնդրով շահագրգիռ այլ կառույցների և անձանց համախմբման ճանապարհով արգելափակի այս գործընթացը:

http://www.faf.am/news/hrazdan.html

Սերխիո
09.12.2011, 02:51
չկա տենց ճիշտ...Պատվեր ա...

Նաիրուհի
09.12.2011, 12:51
Ժողովուրդ ջան, այսօր՝ ժամը 14.00, Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքից կմեկնարկի FAF-ի երթը՝ ի պաշտպանություն «Հրազդան» մարզադաշտի։
Ով հնարավորություն ունի գալու, միացեք...

Սերխիո
09.12.2011, 13:44
ումի՞ց պաշտպանեք ...

Ambrosine
09.12.2011, 19:43
ումի՞ց պաշտպանեք ...
Ոտնձգությունից :))



Տարոն Մարգարյանը հավաստիացրել է, որ «Հրազդան» մարզադաշտի տարածքում առեւտրի կենտրոն չի կառուցվի

... ֆուտբոլի երկրպագուների մտահոգությունները լսելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է շարժման ակտիվիստներին:

Առաջին հայկական ճակատի ակտիվիստ Արամ Հարությունյանն Aravot.am-ին հայտնեց, որ քաղաքապետն իրենց հավաստիացրել է, թե Հրազդան մարզադաշտի տարածքում ոչ մի շինություն չի կառուցվելու: Կառավարությունում վարչապետի հետ հանդիպում չի եղել, բայց երկրպագուների նամակը հանձնվել է:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում:


http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=CEb2OnlF4ZQ

Աղբյուր (http://www.aravot.am/2011/12/09/16123/)


Հալալ ա բոլոր ակտիվիստներին :):

Սերխիո
09.12.2011, 21:55
Ոտնձգությունից :))
:
Այ ,հիմա ոտնձգություն եք անում իմ գործի նկատմամբ, ետ կառույցը չի խանգարելու տարահանմանը,Ես 12 տարի սպասել եմ էս օրվան , որ մարդավարի պայմաններով աշխատավայր ունենամ , հիմա ինչ-որ մեկը քմահաճույքի ու պռինցիպի համար սաղիդ ոտի ա հանել ,դուք էլ <<հայրենասիրություն>> եք դրսևորում, իմ նման մի քանի հարուր մարդու առանց գործի թողնելու:

Հետո էլի կբացատրեմ


http://www.facebook.com/pages/BRAZIL-SQUARE-%D4%B2%D5%90%D4%B1%D4%B6%D4%BB%D4%BC%D4%BB%D4%B1%D5%85%D4%BB-%D5%80%D5%90%D4%B1%D5%8A%D4%B1%D5%90%D4%B1%D4%BF/165635936862457

Սերխիո
10.12.2011, 01:36
Երևանի Բրազիլիայի հրապարակի կառուցապատման նախագծի առանցքային երկու շենքերից մեկը (նախատեսվող առևտրի կենտրոնը) տեղադրված է բոլորովին վերջերս ապամոնտաժված, նախկինում առևտրային տարածք հանդիսացող Հրազդան տոնավաճառի Բ տարածքի տեղում, որն այս պահին օգտագործվում է որպես ավտոկայանատեղ, իսկ երկրորդը տեղադրված է հրապարակի ոչ երթևեկելի ազատ գոտում, որը նույնպես օգտագործվում է որպես ավտոկանգառ:
Բրազիլիայի հրապարակի կառուցապատման ծրագրի հիմքում ընկած է երեք հիմնական խնդիր.
1. Նոր առևտրի կենտրոնի առկայությունը վերջնականապես կլուծի կարևոր սոցիալական խնդիր` պահպանելով շուրջ 900 ընտանիքի մշտական աշխատատեղ.
• Գոյություն ունեցող տոնավաճառը շուրջ 20 տարի գործելով առանց շենքային պայմանների` կունենա արդիական պայմաններ` միևնույն ժամանակ բարեկարգելով շրջակա միջավայրը:
2. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը կբարեկարգվի, կունենա վերջինիս հարիր ճարտարապետական կերպար:
3. Մայրաքաղաքը կհարստանա ևս մեկ նոր հրապարակով:

Այս հարցերին զուգահեռ չի կարելի անտեսել ևս երկու ինչ-որ չափով սուբյեկտիվ հարց.
1. Հրազդան մարզադաշտի (1991-2011 թթ ընթացքում) պահպանության, արդիականացման վրա կատարված որոշակի լուրջ ներդրումային ծրագրի միակ ֆինանսական աղբյուրը հանդիսացող համանուն տոնավաճառը (առևտրի կենտրոնը) կանգնած է քայքայման եզրին և որի բացակայության պարագայում անհնար կլինի հոգալ մարզադաշտի ծախսերը: Հաշվի առնելով, որ այսօր ֆուտբոլի միջոցով ուղղակի անհնար կլիներ հոգալ վերոնշյալ ծախսերը ( հասկանալի և անհասկանալի պատճառներով):
2. Մարզահամալիրը խորհրդային շրջանում ունեցել է 70 000 նստատեղ: Որոշակի նորմերից և պահանջներից ելնելով` արդիականացման ժամանակ նստատեղերի քանակը զգալի կրճատվել է և այսօր հասնում է շուրջ 54000-ի: Այսօր մի շարք մասնագետների և կառույցի համահեղինակի կողմից հնչեցվում են մարզադաշտի տարհանման վերաբերյալ մի շարք անհանգստություններ: Դրանց ի պատասխան` կատարվել է աշխարհում նույնանման տարողությամբ մազարդաշտերի համեմատական վերլուծություն, և շատ վստահ կարելի է ասել, որ Երևանի Հրազդան կենտրոնական մարզադաշտի հարակից տարածքում 110 մ հեռավորության վրա նախատեսվող քաղաքաշինական ծրագիրը ոչ մի կերպ չի կարող խանգարել մարզադաշտին, ավելին`այն էականորեն բարելավում է մարզադաշտի պայմանները.
• Ներկայիս գործող առևտրային հատվածը ապամոնտաժվում է ժամանակավոր կառույցներից, ամբողջովին միանում է մարզադաշտի տարհանման հարթակին (կրկնապատկելով այն), վերականգնվում է նախնական ձևը և ըստ նախագծային առաջարկի`հարթակի մակերեսը ստացվում է պահանջվածից ավելի:
P.S.
Խնդրանք-պահանջ բոլոր նրանց, ով առանց տեղյակ լինելու և հասկանալու նախագծի բուն էությունը դեմ է արտահայտվում` ելնելով որևէ շահագրգիռ կողմի անձնական նկատառումներից և դրսևորելով էմոցիոնալ հակասական դիրքորոշում.
Չի’ կարելի ապակողմնորոշել հասարակությանը թյուր տեղեկատվությամբ :
Ի դեպ…
Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների առիթով Հրազդան մարզադաշտին հարող հրապարակը անվանակոչվեց Բրազիլիայի հրապարակ Բրազիլիայից Երևան ժամանած պատվիրակության` Բրազիլիայի հյուպատոս Աշոտ Եղիազարյանի, Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տաթեւ արք. Ղարիբյանի և Երևանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ:


հիմա նայեք վերևի գրառմանս հղումին ու ուսումնասիրեք նկարները...
Հասկացեք, ետ տարածքը ո'չ իմ հորողբորն ա, ո'չ էլ ընկերոջս, որ սրտացավ եմ, ուղղակի ուզում ենք նորմալ տեղ ունենանք, խորը մտածելու դեպքում կհասկանաք ,որ անհիմ <<վայնասուն>> ա բարձրացված, մի' պարեք ուրիշի դուդուկի տակ ...

Նաիրուհի
06.06.2012, 00:56
այաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆան-ակումբը՝ Առաջին հայկական ճակատը, այս տարի դառնում է հինգ տարեկան։ Իր 5-ամյակի առթիվ ՖԱՖ-ը հունիսի 5-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպման ժամանակ մարզադաշտում կիրականացնի իր չափերով աննախադեպ ակցիա, որի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Երեկ ՖԱՖ-ի անդամները հավաքվել էին Հանրապետական մարզադաշտի արևելյան տրիբունայում՝ կատարելու վերջին աշխատանքները։ՖԱՖ-ականները նշում են, որ տարածաշրջանում երբևէ նման ակցիա չի եղել, բայց որպեսզի ծրագրվածը կարողանան իրագործել՝ անհրաժեշտ է լինելու նաև երկրպագուների աջակցությունը։ Նրանք չեն ցանկանում խոսել ակցիայի մանրամասների մասին, բայց ասում են, որ այն շատ գեղեցիկ է լինելու։

Աղբյուր (http://lurer.com/?p=25460&l=am)

Էս էլ ահագին աշխատատար ակցիան։ Ամբողջովին մեր ուզածը չստացվեց, բայց էլի ահագին մոտ էր :)

http://i.imgur.com/Uybxxl.jpg

Նաիրուհի
06.06.2012, 01:03
Ի դեպ՝ ՖԱՖ-ն էսօր դառնում է 5 տարեկան։
Շնորհավորում եմ բոլորիս, բայց հատկապես հիմնադիրներին, որովհետև հեշտ է լինել հաղթող հավաքականի երկրպագու, իսկ երբ ՖԱՖ-ն ստեղծվում էր, մեր հավաքականի խաղը, մեղմ ասած, հույս չէր ներշնչում։
Բայց հայտնվեցին մի խումբ երիտասարդներ, որ հավատացին, սիրեցին ու անվերապահորեն աջակցեցին անկախ ցուցադրված խաղից, անկախ արդյունքից, ու էսօր նրա´նք են առաջին հերթին արժանի մեր ընտրանու վերածնունդին։
Ղազախստանի հանդեպ հաղթանակը լավագույն նվերն էր, որ հավաքականը կարող էր մատուցել իր հավատարիմ երկրպագուների բանակին։

armspecialist
25.03.2013, 23:56
ՀԻՇԵՑՈՒՄ՝՝՝՝
Կոչ բոլոր երկրպագուներին: Մարտի 26-ին “Հանրապետական” մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: ՖԱՖ-ը, ինչպես միշտ, խաղից առաջ կազմակերպելու է երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով: Հավաքվում ենք ժամը 17:00-ից Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտ: Երթը կսկսվի ժամը 18:30 -ին և կավարտվի 19:00-ին ,,Հանրապետական" մարզադաշտում: Բոլորին կոչ ենք անում գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` կարմիր շապիկներով: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է: Երթի ընթացքում կվառվեն ֆայեռներ, իսկ բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն եռագույնի գույներով: Խաղի սկիզբը` 20:00-ին:



http://1.bp.blogspot.com/_ju9B6hyM80k/S9rJvPysOjI/AAAAAAAAAF4/Nrj1AT6Rj90/s1600/80.jpg