PDA

Դիտել ողջ տարբերակը : Միստիկա՞, թե…



Եկվոր
19.03.2009, 11:29
Վերջերս պատահական ( պատահակա՞ն ) ձեռքս ընկավ " Սովետական գրականություն " ամսագրի 1985 թվականի 3-րդ համարը: Այնտեղ կա Վազգեն Սարգսյանի "Հացի փորձություն" պատմվածքը: Ոչ տաք, ոչ սառը: Եվ հանկարծ , արդեն կարդալուց հետո ինձ հասավ, որ…

պատմվածքի հերոս, գերեզմանափոր Գառնիկի ազգանունը… Հունանյան է

Վազգեն Սարգսյանի գերեզմանափորը Հունանյան էր

1985 թվին

Միստիկա՞ է, թե…:think

cold skin
19.03.2009, 11:42
Վերջերս պատահական ( պատահակա՞ն ) ձեռքս ընկավ " Սովետական գրականություն " ամսագրի 1985 թվականի 3-րդ համարը: Այնտեղ կա Վազգեն Սարգսյանի "Հացի փորձություն" պատմվածքը: Ոչ տաք, ոչ սառը: Եվ հանկարծ , արդեն կարդալուց հետո ինձ հասավ, որ…

պատմվածքի հերոս, գերեզմանափոր Գառնիկի ազգանունը… Հունանյան է

Վազգեն Սարգսյանի գերեզմանափորը Հունանյան էր

1985 թվին

Միստիկա՞ է, թե…:think

Տեղադրի մենք էլ կարդանք այդ միստիկան ընկալելու համար:

Եկվոր
19.03.2009, 12:31
Տեղադրի մենք էլ կարդանք այդ միստիկան ընկալելու համար:

Այդքանը հավաքելու ժամանակ ու հնարավորություն չունեմ, եթե ուզում ես, գտիր ամսագիրը, կամ էլ հավատա, որ այդպես էլ գրված է

El Tango
24.04.2009, 23:53
Դա իրոք շատ հետաքրքիր է՜ սակայն կարծում եմ ավելի հետաքրքիր կլիներ կարդալ պատմվածքը։

Իսկ եթե շատ խնդրենք՜ հանում Վազգենի լուսավոր հիշատակին՜ հնարավոր է այդ պատմվածքը սկան անեք և մենք բոլորս՜ հնարավորություն ստանաք ծանոթանալու Վազգեն Սարգսյանի գրական ժառանգությանը։

Mark Pauler
07.03.2012, 22:40
Մի օր պատահական այս թեման մտա: Եկվորի ներկայացրած ձևը ստիպեց, որ հետաքրքրությունս շարժվի, ու ես մեր տան նկուղում մի 2-3 ժամ փնտրելուց հետո գտա ամսագրի համապատասխան համարը:
Պատմվածքը դուրս շատ եկավ: Ահավոր զարմացել էի, որ 1985թ-ին Խորհրդային մի ամսագրում թույլ էին տվել տպագրել նմանատիպ պատմվածք, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչպես էր վերաբերվում այդ ժամանակաշրջանի ցենզուրան ազգային ինքնագիտակցությանը, քրիստոնեական արժեքներին, Անդրանիկին, և այլն... Դրան ավելացրած պատմվածքում կա անթաքույց քննադատություն ուղղված սովետական նեխած բարքերին:
Անկեղծ ասած, այդ պատմվածքի գլխավոր հերոսներից մեկի` Գառնիկ Հունանյանի "մասնագիտությունը" և Վազգեն Սարգսյանին սպանողի ազգանունների նույնությունը իմ մոտ միստիկական տպավորություններ չի ստեղծել:
Ամեն դեպքում շատ շնորհակալ եմ Եկվորին, որ այս թեման բացել է:

Կարճ ասած խորհուրդ եմ տալիս կարդալ:

Ի դեպ, իմ համար այս պատմվածքը որոշակի չափորոշիչ եղավ, վաղամեռիկ հեղինակին` Վազգեն Սարգսյանին, որպես մարդ ավելի լավ ճանաչելու համար:

Քանի որ կարծում եմ շատերիդ կհետաքրքրի այս պատմվածքը, ես այն սկան եմ արել ու դարձրել PDF ֆորմատի: Կարող եք բեռնել այստեղից - http://ifolder.ru/29166286
Եթե բեռնելու հետ խնդիրներ լինեն կարող եմ ցանկացողներին ուղարկել էլեկտրոնային փոստով:

Tig
11.04.2012, 15:14
Կարդացի "Հացի փորձությունը": Միստիկան չգիտեմ, զուգադիպություններին հավատում եմ :)
Բայց որ շատ լավ գործ էր, դա հաստատ: Շատ կոլորիտային կերպարներ կան, շատ ուսուցողական թեմաներ է շոշափվել: Իրադարձությունների փոփոխություններն են մի փոքր թռիչքային նկարագրված, բայց որ հունը բռնում ես, մի շնչում կարդացվում է: Մի խոսքով շատ հավանեցի: Այ հիմա իրոք ավելի լավ ճանաչեցի Վազգենին: