Դիտել ողջ տարբերակը : ՀՍՍՀ Մարքսիստ-Ջեդաիստական Մեծ Հանրագիտարան
Rhayader
19.03.2009, 00:47
Այսպիսով, սկսում ենք Աբսուրդոպեդիայի հայկական համարժեքի՝ ՀՍՍՀ Մարքսիստ-Ջեդաիստական Մեծ Հանրագիտարանի ստեղծման պրոցեսը:)
Հասցեն կլինի՝ angragitaran.wikia.com, Վիկիային արդեն ռեքվեսթ եմ ուղարկել:
Ուրախ կլինեմ, եթե համագործակցող-խմբագիրների խումբ հավաքվի:
Ու մեկ էլ՝ Վուլֆ, արի լիարժեք հոդված կազմենք Հայաստանի Մարդակերների Ասոցիացիայի մասին:D:D:D
Ուրվական
19.03.2009, 00:50

Ուստա, երանի հավեսիդ, լուրջ եմ ասում:)
Rhayader
19.03.2009, 00:53
Ուստա, երանի հավեսիդ, լուրջ եմ ասում:)
Հավեսովներն են փոխում աշխարհը:
Հին Մարքսիստ-Ջեդաիստական ասացվածք
Հավեսովներն են փոխում աշխարհը:
Հին Մարքսիստ-Ջեդաիստական ասացվածք
Հավեսովներն են փոխում թուղթ ու գրիչը ժանգոտող մուրճ ու մանգաղի հետ…
Rhayader. միացա :hands: Ես սենց մի անգրագիտարանական հոդված արդեն ստեղ գրած ունեմ (http://www.akumb.am/showthread.php?p=1231889#post1231889) :)):
Թեմա տվեք՝ աշխատենք :8:
Rhayader
19.03.2009, 01:12
Ակումբցինե՛ր ջան, դա եղունգ չէ, դա «քյառթերի» «քյառթն» է:
[Դրոզդովի ձայնով]
Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծաղ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները
միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում:
Շատ լավն էր))) տեղափոխենք այստեղ, որ հեշտ գտնվի)))
ծիծակ կոշիկը հասկացանք.. Բանգլադեշն էլ կարող էիր միացնեիր... բայց էդ 3-րդ մաս կամ Կայարան արգելանոցի պահը որն էր?????? Էդ արդեն մենակ ծիծակներին չի վերաբերում ու ստեղ լուրջ խմբագրման կարիք կա...
ծիծակ կոշիկը հասկացանք.. Բանգլադեշն էլ կարող էիր միացնեիր... բայց էդ 3-րդ մաս կամ Կայարան արգելանոցի պահը որն էր?????? Էդ արդեն մենակ ծիծակներին չի վերաբերում ու ստեղ լուրջ խմբագրման կարիք կա...
Ասա՝ ինչն ա պետք խմբագրել, խմբագրենք, ministr ջան :):
Ի դեպ՝ դու Կայարանի կամ Երրորդ մասի հետ ի՞նչ կապ ունես:
-----
Խմբագրում. արդեն հասցեդ տեսա :):
Ձեր մոտ տենց մարդիկ չկա՞ն:
Ապեր որ նայես ձախ իմ հասցեն կերևա ինչ կապ ունեմ :)