PDA

Դիտել ողջ տարբերակը : Հերթ կանգնել ու համբերել



Artgeo
18.03.2009, 21:37
Նոր մի հատ նկար գտա օդնոկլասնիկներում ու սենց հարց առաջացավ մոտս:

Ինչո՞ւ չենք կարող մենք հանգիստ կանգնել հերթի մեջ, համբերել մինչև մեր հերթը հասնի: Ինչո՞ւ ենք միշտ ուզում առաջ անցնել, ծանոթ գտնել ու «նրանով» առաջ գնալ հերթի մեջ:

Կամ ասենք մի քանի օր առաջ Բիլայնի օֆիսում հերթ եմ կանգնած, մի հատ կին եկավ ու.
- Ընդամենը մի հարց եմ տալու, առաջ անցնեմ էլի...
Իբր ես շատ կարոտելու պատճառով էի կանգնած հերթում:

Կամ ասենք մի քանի օր առաջ հիվանդանոցում էի կանգնած, էլի հերթ էր: Կանգնած ենք մի կին էկավ, զանգեց, թե բա ներքևում եմ: Բժիշկը դուրս եկավ ու ներս տարավ իրեն առանց հերթի:

Կամ ասենք խանութում գալիս դեմդ են կանգնում թքած ունենալով քո վրա ու եթե վաճառողն էլ հոգնած ա ու չի նայում ով էր կանգնած կամ ով չէ, սպասարկում է նրանց, ովքեր ավելի նագլի են ու նվազ քաղաքավարի:

Նույնն էլ ի դեպ, մեքենաների մեջ նստած են անում:

Ի՞նչն է այս ամենի պատճառը, կգա՞ մի օր, որ մենք կսովորենք հերթ կանգնել:

Հ.Գ. ի դեպ, նկարը էս ա
http://www.akumb.am/attachment.php?attachmentid=37272&stc=1&thumb=1&d=1237397188 (http://www.akumb.am/attachment.php?attachmentid=37272&d=1237397188)

Jarre
18.03.2009, 21:56
Ազգային հատկանիշ է։ Այդ սովորությունը կախված չի ընդամենը մի կամ մի քանի բաների հետ, այլ բազմաթիվ գործոնների.
1) անհամբերություն
2) տաքարյունություն
3) ստերեոտիպեր (ով որ ծանոթ ունի, ուրեմն լավ տղայա, կամ ծանոթ ունենալը պրեստիժա), մեր հասարակության մեջ հաստատված ու հեղինակություն ունեցող մարդիկ սովորաբար հերթ չեն կանգնում, կանգնում են նրանք ովքեր «անճար են», ուստի հերթ չկանգնելը նաև ինքնահաստատման ձև է, շատերի համար՝ ճարպկության ապացույց։
4) Հերթ չենք կանգնում, քանի որ մեր առօրյայի կարելի է ասել ոչ մի բնագավառում, չկա արդարություն, հավասարություն ու օրինենքին հնազանդվել։ Հետևաբար մարդ մտածում է. եղունգ ունես գլուխդ քորի, դու չանցնես, մեկա մի շուստրի ու խելոք լինելուա ու քեզ արհամարհի ու անցնի։ Հենա առաջինը դու էղի, ու մի թող որ քեզ հարիֆացնեն ու խափեն։

Եվ այսպես կարելի է շարունակել շատ երկար....

Ուստի՝ հերթ չկանգնելը ոչ թե պատճառ է, այլ հետևանք...

Elmo
18.03.2009, 21:58
Հերթ չեմ կանգնում: Գնում եմ հետ : Հետ եմ գալիս, երբ հերթը արդեն վերջացել ա:

Երկնային
18.03.2009, 22:16
Միշտ տուժում եմ իմ չնագլի բնավորության պատճառով :D միչև ես խելոք կանգնում եմ, հերիք չի գալիս քեզնից առաջ են անցնում, ոտքերդ տրորում, մի հատ էլ իրանք են մուննաթ գալիս՝ մի րոպե հա! :D «մի րոպե, մի քիչ հետ գնա, քեզնից առաջ կանգնեմ» վիճակ ա :D

Առաջին անգամ մասսայական խայտառակության :)) ականատես եղա Ռուսաստանում օդանավակայանում, երբ տեսա, թե ինչպես հանգիստ ու համբերատարությամբ այլ ազգի ներկայացուցիչնեչը հերթ են կանգնել: Իսկ հայեեեերը… իրար բրդում, կռվում, մուննաթ գալիս: Ինձանից հետո ու առաջ միայն տղամարդիկ էին, որոնք ամեն գնով ինձանից առաջ էին փորձում գնալ: Էն աստիճան խայտառակություն էր, որ ռուս սպան եկավ ու ինձ առանց հերթ առաջ տարավ, որ չուտեն ինձ մեր տղամարդիկ :D

Մեկ էլ ռուսական մետրոյում, մարդիկ նենց հանգիստ 40-50 րոպե հերթ էին կանգնում, որ մետրոյի քարտերից առնեն, ու ոչ մեկի մտքով չէր անցնում հերթը խախտել, եթե նույնիսկ անցնում էր մեկի մտքով, դա հաստատ հայ էր :D

Հ.Գ. մեր հերթերի առանձնահատկությունը. ուրիշների մոտ հերթը իրար հետև կանգնելն ա, մեր մոտ՝ իրար կողք :D

Ֆրեյա
18.03.2009, 22:20
Ատում եմ հերթերը... :(
90 տոկոս դեպքերում հեռանում եմ, կամ ուրիշ տեղից նույնը գնում, կամ էլ ավելի ուշ եմ գալիս
Ու այդ ատելու պատճառը հենց այն "մարդիկ են":angry, որ տարբեր ձևերով գալիս քեզնից առաջ են ընկնում

Այդ դեպքում կամ պետք է կռիվ անես, որը ահավոր անցանկալի է ու տհաճ, կամ պետք է սուսուփուս կանգնես նայես, թե ինչպես են քեզ ոչխարի տեղ դնում, ինչը կրկնակի անցանկալի է ու տհաճ :(

Աստված հեռու պահի բոլորիս բանկերից, վիվասելից, արմենտելից ու սուպերմարկետներից լանչի ժամին :) :) :P
/հիմնական հերթերի աղբյուրներն են/

Երվանդ
18.03.2009, 22:20
Ես սպասել չեմ սիրում, ամեն ինչի կդիմեմ առաջ խցկվելու համար:))

Yellow Raven
18.03.2009, 22:22
Դե ես մի քիչ հակասական եմ; Ընդհանուր վերցրած եթե ասեմ` հասակակիցներիս մոտ խցկվում եմ,իսկ տարիքով մարդու առկայության դեպքում խելոք հերթ եմ կանգնում:P

Ֆրեյա
18.03.2009, 22:23
Ես սպասել չեմ սիրում, ամեն ինչի կդիմեմ առաջ խցկվելու համար:))

:angry Ես տենց էլ գիտեի :(

Երվանդ, երբեք ուշ չի զղջալ ու ապաշխարհել :P

Երկնային
18.03.2009, 22:26
Ես սպասել չեմ սիրում, ամեն ինչի կդիմեմ առաջ խցկվելու համար:))
ատում եմ քեզ, ուբիյցա :angry:D

Երվանդ
18.03.2009, 22:31
Կակրազ էսօր Մարտունի էի, անձնագիրս էի ուզում փոխեի, մտնում եմ ինչ տեսնեմ:o, հերթ տիրու տղեն թաղեմ:)), մի 50 հոգանոց, ես էլ դե չէի ուզում մնայի, որ հերթին նայեինք հիմա հլը նդեղ պիտի լինեի:)), ասեցի ժողովուրդ սպասեք բան պիտի հարցնեմ վայենկոմատ մտնելու համար, նային ձեռքս բան ման չկա, ասին արիիի՜ ախպեր ջան:)), մտա հարցրի ինչ ա պետք անձնագիրը փոխելու համար, միհատ թուղթ տվեց ասեց տար շեֆը ստորագրի ու տար վայենկոմատ պեչատեն բեր, իսկ էտ շեֆի դռան մոտ ավելի ուժեղ հերթ էր, ես նենց գործնական դեմքի արտահայտությամբ մոտիկացա , ասի ժող պիտի ստորագրի քանի զինկոմիսարիատը չի փակվել, 17 հոգու տենց անցա, 18-րդը ասում ա՝ դուռը փակ ա ոնց ես ներս մտնում, ասի լավ, հելնեմ դուրսը ծխեմ մինչև բացի, տեղս էլ կպահես:)), գնացի ուղղիղ զինկոմիսարիատ, նդեղ էլ ա հերթ:)), ասի ինձ Սարդարյանը սպասում ա, առանց հերթ մտա, էսի լավա չնայեց որ պասպորտսեղանում չեն ստորագրել, ես տենց էլ հաշվարկել էի էլի որ չի նայի, թափով պեչատաց, գնացի հետ մտա էն մյուսն էլ ստորագրեց, դրան էլ ասի ոնց անեմ 5 օրից գոնե տան էլի, ասի նենց վռաազ ա պետք նենց վռաազ ա պետք, ասեց գնա եսիմ որ սենյակ ասա տիկին Հարությունյանը ասում ա , տվյալները հենց հիմա պուտքագրեք, եթե տենց չլիներ 2 շաբաթ հետո էր լինելու:(, էսօր կսպասեի հերթի մեջ ու չէի հասցնի հետ գալ, նենց որ հերթիդ սպասելը անհեռանկարային բան ա:(, չնայած քաղաքավարիության տեսանկյունից առաջ խցկվելը բռիություն ա բան չունեմ ասելու, բայց ես գերադասում եմ մեկ-մեկ լինել բռի , քան ուշանալ:oy

Ռուֆուս
18.03.2009, 22:42
Ես սիրում եմ հերթ կանգնել :oy

Բայց երբ գալիս ինձանից առաջ են անցնում, շատ հաճախ կատաղում եմ :angry, մունաթ եմ գալիս, կռիվ եմ անում, մի խոսքով ինձանից առաջ անցնողի քթից բերում եմ ու սովորաբար հերթ կանգնած մնացած ժողովուրդը իմ կողմն է անցնում :)

Ամենաշատը զզվում եմ, երբ HSBC-ում երկար հերթերի եմ կանգնում, մեկ էլ մեկը գալիս առաջ է խցկվում, թե ես հերթի մեջ տեղ էի պահել... Ստիպում եմ որ գոնե ինձանից հետո կանգնի, բայց ինձանից առաջ չեմ թողնում անցնի ;)

Ֆրեյա
18.03.2009, 22:46
Կակրազ էսօր Մարտունի էի, անձնագիրս էի ուզում փոխեի, մտնում եմ ինչ տեսնեմ:o, հերթ տիրու տղեն թաղեմ:)), մի 50 հոգանոց, ես էլ դե չէի ուզում մնայի, որ հերթին նայեինք հիմա հլը նդեղ պիտի լինեի:)),...................................................................տեսանկյունից առաջ խցկվելը բռիություն ա բան չունեմ ասելու, բայց ես գերադասում եմ մեկ-մեկ լինել բռի , քան ուշանալ:oy

Այ սենց եք անում, որ Ամերիկա չենք դառնում :D

նորմալ երկրում քեզ առանց "շուստրավատ" լինելու էլ 5 րոպեում կսպասարկեին ;)
:D
Ոչինչ, շուտով կփոխվի իրավիճակը

հ.գ. իդեպ, թեմայի պիտակները տեսել եք՞ Հերթ, քաղաքականություն :D
հ.հ.գ վայ կներեք, արդեն կարդալը մոռացել եմ :D

Երվանդ
18.03.2009, 22:47
Հա մոռացա ասեմ որ ահավոր են էն հերթերը որոնց մեջ կնանիք կան 35-ից բարձր:o, դրանց մեջ մինիմումը մեկը հիստերիկ ա լինում:D, ու որ էտ սերենան միացնում ա, էն մյուս կնանիք էլ են միանում, 3 րոպեից ուժէ տղամարդիկ էլ են աշխույժանում:D, նենց որ եթե հերթի մեջ կնանիք շատ են ու նենց դեմքերը ուսումնասիրում ես ու մեջները կին ես գտնում որին կսազեր «Դաժանիկ» մականունը, լուչէ սուս ու փուս սպասես հերթիդ:(, մի որ հիվանդանոցում բանակի մոմենտով հաշվառում էինք անցնում, մի 200 հոգի տղա, ես իհարկե խցկվեցի , ընկերս դուրսը սպասում էր, մեկ էլ մեկը էկավ մոր հետ, ապակի ա էլի, սաղ դուրսը երևում ա ու լսվում ա, էս տղու մերը դաժանիկներից էր իմ ասած:)) մի տղու անուն ասին ներս կանչին, էս ընգերս սկսեց ստից շուխուր անել:)), էս ինչ ձև ա ասում ա , ոչ հերթ կա ոչ բան, տիկին Դուք ասում ա համամիտ չեք, ու էս տիկնայքը սկսեց, միհատ նենց շուխուր հանեց, սաղ հերթը խառնեց իրար, իրանք էկան բեզհերթ մտան:))

Jarre
18.03.2009, 22:54
Ես ահավոր անհամբեր եմ, իմ համար սպասելը մահ է Մեկ էլ, երկար կանգնել չեմ սիրում ու չեմ սիրում, երբ հերթը դանդաղ է առաջ գնում
Կամ էլ, մեեեեծ հերթ է, մեկ էլ մեկը գալիս սկում է կյանքը պատմել

Ան ջան, նաուշնիկները խփում ես ականջիդ, ու արդեն չես ուզում որ հերթդ հասնի :D

Ֆրեյա
18.03.2009, 22:55
Ես սիրում եմ հերթ կանգնել :oy


Ներվերդ ես ստուգում՞՞՞ :o
:D

Ես ահավոր անհամբեր եմ, իմ համար սպասելը մահ է :( Մեկ էլ, երկար կանգնել չեմ սիրում ու չեմ սիրում, երբ հերթը դանդաղ է առաջ գնում :)
Կամ էլ, մեեեեծ հերթ է, մեկ էլ մեկը գալիս սկում է այդ սպասարկող աշխատողին կյանքը պատմել :angry
:D

ivy
18.03.2009, 22:57
Հայաստանում ես միշտ սուսուփուս հերթ պահող էի, էն որ քաղաքավարությունից ոչ մի հերթ խախտողի բան չի ասի, ու սաղ կտրորներ, առաջ կանցնեն, ինքն էլ կմնա վերջինը...
Բայց դե սիրտս վատանում էր էդ հերթ խախտողներից, եթե մի քիչ ագրեսիվ լինեի, հո չէ~ի ծեծի բոլորին: :)
Իսկ ինչ եկել եմ Եվրոպա, էդ հարցում երբևէ խնդիր չի առաջացել, բոլորը իմ նման սուսուփուս, քաղաքավարի հերթ են կանգնում: Նույնիսկ եթե գնացք կամ ուրիշ տրանսպորտ են նստում, որտեղ տոմսերի վրա տեղերը նշված չեն, հույսը ազատ տեղ գտնելու վրա է, միևնույն է ոչ ոք երբեք չի հրմշտի կամ փորձի արագ առաջ անցնել, բոլորը հանգիստ ներս են մտնում:
Իսկ խանութներում ընդհանրապես մի ջերմ հերթային մթնոլորտ է, եթե ինչ-որ մեկը շատ քիչ առևտուր է արած լինում, նրան սովորաբար հերթ պահողները առաջ են թողնում:
Ինչ վերաբերվում է պետական հիմնարկություններին, որտեղ ինչ-որ հարցով մտնելու համար ստիպված ես երկար սպասել, ապա հերթի շատ լավ համակարգ է մշակված. ավտոմատից կտրոն ես քաշում, որտեղ համար է գրված: Ու նստում սպասում ես, թե էկրանի վրա երբ է հայտնվելու քո համարը, որը նշանակում է` հերթդ հասել է, ներս մտիր: :)

Ուրվական
18.03.2009, 23:00
Իրականում եթե կանոնավոր հերթ ես կանգնում, ինչքան էլ հերթը երկար ա թվում, շատ արագ ա քո հերթը գալիս, դե համապատասխան սպասարկման դեպքում: Կոնկրետ ես հերթը պահում եմ, բայց եթե մեկը փորձի առաջ անցնի ինձնից, հաստատ չի հաջողվի:

Kuk
19.03.2009, 02:39
Չեմ սիրում հերթ կանգնել, բայց Երոյի նման չեմ կարում խաղեր տամ, խելոք կանգնում եմ, բայց որ մեկը ոտս տրորեց, գլուխը ջարդում եմ` ուզում ա կին լինի, ուզում ա երեխա լինի, ուզում ա տատի լինի, կապ չունի, հերթ ա, թող կանգնեն, չեն կարողանալու կանգնեն, թող չգան:

Ուլուանա
19.03.2009, 02:47
Հ.Գ. մեր հերթերի առանձնահատկությունը. ուրիշների մոտ հերթը իրար հետև կանգնելն ա, մեր մոտ՝ իրար կողք :D
Չէ, ես կասեի՝ մեզ մոտ իրարից առաջ են կանգնում, կողքը դեռ ոչինչ։ Հայաստանում հերթը հակառակ ուղղությամբ է զարգանում։ :D


Ես սպասել չեմ սիրում, ամեն ինչի կդիմեմ առաջ խցկվելու համար:))
Եր, ոնց քեզ կծեծեի բայց։ :angry
Ոչ ոք էլ սպասել չի սիրում։ Ուղղակի եթե մարդ չի սիրում սպասել, պիտի գիտակցի, որ նույն հաջողությամբ սպասել չեն սիրում նաև նրանք, ում ինքը սպասեցնում է իր սպասել չսիրելու պատճառով։ ;)

Միշտ էլ խելոք–խելոք հերթ եմ կանգնել։ Մի քիչ ավելի վաղ տարիքում ով պատահեր, ինձնից առաջ էր խցկվում, ձայն չէի հանում։ Հետո ժամանակի ընթացքում մի քիչ փոխվեցի, արդեն ինձնից առաջ խցկվել փորձողներին հենց խցկվելու պահին հետ էի մղում սուսուփուս, :D այսինքն՝ ես էլ իրենցից առաջ էի կանգնում՝ իմ իսկական տեղը, ու էդպես, մինչև հերթս հասներ։ :D

Ընդհանրապես հերթում կանգնելիս մարդ ավելի շատ ներվայնանում է անհերթ խցկվողների պատճառով, քան բուն սպասելու գործընթացից։ Եթե նորմալ հերթ է լինում, անհամեմատ ավելի հանգիստ ու թեթև ես տանում, բնականաբար, քան երբ տեսնում ես, թե ոնց են ինչ–որ անշնորհքներ քեզ էշի տեղ դնելով խցկվում առաջ։

ԱՄՆ–ում հերթերն իդեալական ձևով են ընթանում։ Առաջ խցկվելու երևույթն ուղղակի բացակայում է։ Էս մեկուկես տարվա ընթացքում բազմիցս հերթ կանգնելու առիթներ եմ ունեցել ու դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ որևէ մեկը թեկուզ փորձ անի առաջ խցկվելու։

dvgray
19.03.2009, 03:02
վերնագիրը սկզբից կարդացի "Հերթ կանգնել ու համբուրել" :D
բայց հետո "… համբերել" :(
երբեք չեմ դիմանում հերթի մեջ: հաճախ կիլոմերտրերով կարող ա գնամ ուրիշ խանութ, մենակ թե էտ նտաստացուցիչ հերթը չկանգնեմ: մեկ մեկ լինում ա, որ կասայի մոտի գըմթփը մի ժամ չեկ ա խփում, էտ ժամանակ բերածս թողում եմ իրեն ու դուրս գալիս:

Lady SDF
19.03.2009, 03:06
ԱՄՆ–ում հերթերն իդեալական ձևով են ընթանում։ Առաջ խցկվելու երևույթն ուղղակի բացակայում է։ Էս մեկուկես տարվա ընթացքում բազմիցս հերթ կանգնելու առիթներ եմ ունեցել ու դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ որևէ մեկը թեկուզ փորձ անի առաջ խցկվելու։

Ուլուանա ջան , զգացվում է, որ Լոս-ի կողմերը չես եկել դեռ: ;)

Հերթ կանգնել չեմ սիրում և ամեն կերպ խուսափում եմ: Բայց եթե ժպտալով և սիրալիր խնդրում են առաջ անցնել, սիրով տեղ եմ տալիս (եթե չեմ շտապում և նկատում եմ որ հետևինս շտապում է, առաջարկում եմ անցնել առաջ): Իսկ եթե փորձում են իրենց կարծիքով «շուստրիություն անել» և չտեսնելու տալով առաջ ընկնել, ատամներս եմ ցույց տալիս: :angry

Ընդհանրապես մեր կողմերը հայկական խանութ մտնելը շատ մեծ համբերություն է պահանջում և սպասարկման որակը շատ չի տարբերվում Հայաստանի խանութների սպասարկման որակից:

Հ,Գ. Մի քանի ռր առաջ հետաքրքիր գիրք կարդացի (Վլադիմիր Սորոկինի «Հերթը») սովետական տարիների հերթերի մասին: Ողջ վեպը զրույց էր (հիմնականում հերթի մեջ եղած մարդկանց միջև):

Ուլուանա
19.03.2009, 03:52
վերնագիրը սկզբից կարդացի "Հերթ կանգնել ու համբուրել" :D
բայց հետո "… համբերել" :(
:D Դու էլ երևի ուրախացած մտածեցիր՝ վայ, մի հատ մտնեմ, տեսնեմ՝ էդ որտեղ են տենց երանելի հերթեր լինում, ես էլ օգտվեմ, չէ՞։ :D

Ուլուանա ջան , զգացվում է, որ Լոս-ի կողմերը չես եկել դեռ: ;)

Դե հա, ճիշտն ասած, ես մենակ Նյու Ջերսիում ու Նյու Յորքում եմ ապրել ու ոչ մեկում էլ նման դեպքի չեմ հանդիպել, իսկ ԱՄՆ–ի հայիֆիկացված տարածքներում լինելու առիթ դեռ չեմ ունեցել։ :))

Արշակ
19.03.2009, 13:29
Ամենակայֆն էնա, որ հայկական հերթերում հաճախ ոչ ոք չգիտի ով է հերթում վերջինը։ Հարցնում ես՝ վերջը ո՞վ է, բոլորը տարակուսած իրար են նայում. մինչ այդ ոչ մեկի գլխում նման հարց չէր առաջացել։:D
Եթե նորմալ հերթը պիտի թելի նման լինի, հայկական հերթը սովորաբար կիսաշրջանաձև մի բան է լինում, որտեղ ուղղակի ամեն մեկը փորձում է ավելի մոտ կանգնել սպասարկման կետին:D

Արշակ
19.03.2009, 13:33
Մի հայտնի իտալական ֆլեշ ռոլիկ հիշեցի, որտեղ իտալացիները համեմատվում էին եվրոմիության հետ։ Հերթերի մասին էլ կար. լրիվ նույն վիճակն էր, ինչ մեզ մոտ։:ok Ու ոչ միայն հերթի հարցում. լիքը ուրիշ իրավիճակներում էլ։
Նենց որ միայն մենք չենք էս օրի։
Ընդհանրապես ասում են տենց հարցերում իտալացիներն ու հայերը շատ նման են։

Elmo
19.03.2009, 13:34
Մի հայտնի իտալական ֆլեշ ռոլիկ հիշեցի, որտեղ իտալացիները համեմատվում էին եվրոմիության հետ։ Հերթերի մասին էլ կար. լրիվ նույն վիճակն էր, ինչ մեզ մոտ։:ok Ու ոչ միայն հերթի հարցում. լիքը ուրիշ իրավիճակներում էլ։
Նենց որ միայն մենք չենք էս օրի։
Ընդհանրապես ասում են տենց հարցերում իտալացիներն ու հայերը շատ նման են։

Իտալացիները հայերի կրկնօրինակն են: Մենակ լեզուն ա ուրիշ: Ու մենակ հերթերի առումով չեն նման: Քաղաքականություն, կենցաղ, երթևեկություն, հանցավոր աշխարհ.... կարճ ասած մեր իտալալեզու տեսակն են, կամ մենք ենք իրանց հայալեզու տեակը:

Երկնային
19.03.2009, 13:35
Մի հայտնի իտալական ֆլեշ ռոլիկ հիշեցի, որտեղ իտալացիները համեմատվում էին եվրոմիության հետ։ Հերթերի մասին էլ կար. լրիվ նույն վիճակն էր, ինչ մեզ մոտ։:ok Ու ոչ միայն հերթի հարցում. լիքը ուրիշ իրավիճակներում էլ։
Նենց որ միայն մենք չենք էս օրի։
Ընդհանրապես ասում են տենց հարցերում իտալացիներն ու հայերը շատ նման են։
հա, ես էլ եմ նայել… վերջն ա :))

Kuk
19.03.2009, 13:36
Իտալացիները հայերի կրկնօրինակն են: Մենակ լեզուն ա ուրիշ: Ու մենակ հերթերի առումով չեն նման: Քաղաքականություն, կենցաղ, երթևեկություն, հանցավոր աշխարհ.... կարճ ասած մեր իտալալեզու տեսակն են, կամ մենք ենք իրանց հայալեզու տեակը:

Իրանք են մեր իտալալեզու տեսակը, առաջինը մենք ենք եղել էս մոլորակի վրա:beee

Elmo
19.03.2009, 13:38
Իրանք են մեր իտալալեզու տեսակը, առաջինը մենք ենք եղել էս մոլորակի վրա:beee

Ուրեմն ամոթ մեզ, որ էդքան հին ժողովուրդ ենք, բոլորը մեզնից քաղաքավարություն են սովորել, ու պահում են, իսկ մենք կամաց կամաց բացարձակ վերացնում ենք քաղաքավարությունը:

Ձայնալար
19.03.2009, 13:55
Հիվանդագին ատելություն ունեմ բոլոր տեսակի հերթերի նկատմամբ, ինձ թվում ա փոքր ժամանակ կանգնած հացի հերթերից ա տրավմա մնացել մոտս: Աշխատում եմ հերթ չկանգնել ընհանրապես, բայց երբեմն ստիպված եմ լինում:

ministr
19.03.2009, 15:17
Ավելի լավա գնամ հետո գամ երբ հերթ չի լինի, բայց դե լինում են դեպքեր, որ ալտերնատիվ չունես պետքա հերթ կանգնես: Ու էդ ժամանակ սկսվումա ներվերի անխնա ոչնչացումը: Ինչքան էլ գոռանք Նարեկացի ունենք, նոյի թվի աստղադիտարան ունենք, մենք որ քրիստոնեություն էինք ընդունում մնացածները ծառերի վրա էին և այլն: Հիմա ժամանակները փոխվել են.. մենք ենք թռել ծառերի վրա: Ինչքան ուզումա գլուխ գովանք բայց չոբանությունը էս ազգի արյան մեջա: Ու ամեն քայլի համոզվում ես, արտասահմանում առավել ևս ամաչում: Վիեննայի օդանավակայանում առաջին անգամ ամաչել եմ որ հայ եմ ու էդ զգացումը հաստատ չի մոռացվի: Գործն ընդեղ էր հասել, որ Ավստրիական ավիաուղիների աշխատողն էդ անասուններին ասեց եթե հենց հիմա ձեզ նորմալ չպահեք ոստիկանություն եմ զանգում... Օրինակները բազմաթիվ են

dvgray
19.03.2009, 15:20
Իտալացիները հայերի կրկնօրինակն են: Մենակ լեզուն ա ուրիշ: Ու մենակ հերթերի առումով չեն նման: Քաղաքականություն, կենցաղ, երթևեկություն, հանցավոր աշխարհ.... կարճ ասած մեր իտալալեզու տեսակն են, կամ մենք ենք իրանց հայալեզու տեակը:
բա պատկերացնում ես՞ ինչ պրոդուկտ ա ստացվում, եթե իտալա + հայ է լինում, ասենք իտալահայ, կամ էլ հայաստանաիտալացի: վերջինը իհարկե միայն տեսականորեն :D

Artgeo
19.03.2009, 15:25
Իտալացիներն ու եվրոպացիները
http://www.lifeinitaly.com/flash/default.asp

ministr
19.03.2009, 15:26
Էս թեմայով մի հատ անեկդոտ հիշեցի :)
Երկար հերթա լինում, մեկը գալիս ա հարցնում ա վերջն ով ա? Մի հատ կին ասում ա ես եմ: Սա էլ թե եղավ ու գնում կանգնում ա ամենաառաջը: Էս կինը չի դիմանում, գոռումա ընկեր վերջը ես եի, ես մարդն էլ ասումա այ կնիկ էլի դու ես խի ես վատացել:)))

Jarre
19.03.2009, 23:53
Շվեդիայում մի անգամ մի բան տեսա, ու երազեցի որ Հայաստանում էլ տենց լինի։ Ուրեմն ես գտնվում եմ ամենածանրաբեռնված մայրուղիներից մեկում , լուսաֆորը փչացել էր (բայց սա չէ, որ երզում էի Հայաստանի համար :) ), ես հասա գլխավոր խաչմերումկ ու զարմացա որ էտ երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցում չկա խցանում։ Գիտե՞ք ինչ էին անում։ Իրենց մոտ կա չգրված օրենք. մեկ ու մեջ են մեքենաները անցնում։ Այսինքն եթե խաչմերուկ է, ուրեմն մի մեքենան ուղիղ գնում է, իսկ իր ետևինը կանգնում ու սպասում մինչև հատող փողոցի կանգնածը անցնի։ Ու առանց ավտոտեսուչների մարդիկ խուսափում են պռոպկաներից ու դրանց՝ հիստերիկության հասցնող հետևանքներից։

Enigmatic
20.03.2009, 01:11
Ես խելոք կանգնում եմ ու սպասում եմ իմ հերթին, մեկ մեկ էլ զիջում եմ,բայց անշնորքներին տանել չեմ կարողանում

Ուլուանա
20.03.2009, 02:15
Հիվանդագին ատելություն ունեմ բոլոր տեսակի հերթերի նկատմամբ, ինձ թվում ա փոքր ժամանակ կանգնած հացի հերթերից ա տրավմա մնացել մոտս: Աշխատում եմ հերթ չկանգնել ընհանրապես, բայց երբեմն ստիպված եմ լինում:
Ինձ մոտ էլ է էդ մութ տարիների հացի հերթերից նմանատիպ տհաճ զգացողություն մնացել... Երկար հերթերն ակամա ասոցիացվում են հենց էդ թվերի հացի հերթերի հետ։ Բայց դե էն հերթերին ոչինչ չի հասնի, դրանք ժամեր էին տևում ու հաճախ վերջում կարող էր պարզվել, որ էդքան ժամ անիմաստ ես կանգնել... :( Պատմվածքիս (http://www.akumb.am/showthread.php?t=257) մեջ էդ հերթերը մանրամասն նկարագրել եմ։

One_Way_Ticket
31.03.2009, 01:48
Ինձ չի թվում, որ հայերը միտումնավոր հերթ չեն կանգնում: Որտեղ որ ընդունված է հերթ կանգնել (օրինակ, բանկում, կամ սուպերմարկետների դրամարկղերի մոտ), համեմատաբար նորմալ կանգնում են (անշնորհքներ պատահում են, բայց դա բացառություն է, ոչ թե օրինաչափություն): Իսկ ասենք փոքր խանութներում ընդունված չէ, այնտեղ հերթ որպես այդպիսին չկա, որ նոր եկողը հերթ կանգնի: Բայց եթե խանութում այդ իրավիճակը ինչ-որ տեղ ընդունելի է (դե մեկը կառող է մի ժամ ապրանք է նայում, հո չես սպասի), ապա, օրինակ, մետրոյի դրամարկղի մոտ վիճակը այլ է: Ասենք, մեկը կանգնած է, երկրորդը գալիս կանգնում է նրա հետևում: Գալիս է երրորդը, ու փոխանակ կանգնի երկրորդի հետևում, կանգնում է նրա կողքին: Եվ վերջ, հերթ այլևս գոյություն չունի: Չորրորդ մարդը ինչքան էլ ուզի, այլևս չի կարող հերթ կանգնել: Էլ հինգերորդ-վեցերորդի մասին չեմ խոսում: Ստացվում է, որ մեկի սխալի պատճառով ոչ մեկը հերթ չի կանգնում: Պատճառը նույնն է` դրամարկղի մոտ ընդունված չէ հերթ կանգնել: Եթե մեկը մտնի ու տեսնի, որ 5 հոգի իրար հետևից շարված են, մեծ հավանականությամբ խելոք կկանգնի հերթի մեջ:

Ինչպես արդեն նշվեց, առանձնահատուկ դեպք է, երբ արտասահմանյան օդանավակայանում հայկական չվերք է վայրէջք կատարում: Մինչև անձնագրային ստուգումն անցնում ես, 10 անգամ գետինն ես մտնում:

Ֆրեյա
31.03.2009, 19:03
Այսօր նորից առիթ ունեցա հերթ կանգնել
Այն էլ , այն պայմաններում, երբ ուշանում էի աշխատանքից :oy

Հերթ կանգնելու ընթացքում մոտ մի երեք անգամ դեպք եղավ, որ մի քանի հոգի փորձում էին անհերթ մտնել, բայց ինձնից առաջ մի "բոյեվիկ" ծյոծյա չէր թողնում, որ մտնեն :D

Հետո էլ` մի մարդ եկավ` մեր պատմության դասատուն :)
Չնայած, որ ահհհհավոր ուշանում էի ու արդեն մեկուկես ժամ կանգնած էի, զիջեցի հերթս իրեն
Բայց ընդհանրապես ջղայնացած չէի :) Որովհետև քանի իջել էի խանութ բան-ման առնելու, ինձնից հետո մի կին էր եկել, բայց նրան համոզեցին, որ ես հերթի մեջ եմ եղել ու չստիպեցին սկզբից հերթ կանգնել :D

Փոխօգնություն ու համբերատարություն...

Ֆոտոն
12.09.2009, 16:01
Հերթեր չեմ սիրում, երբ անքաղաքավրության հոտ է գալիս: Բայց սովորաբար հանգիստ եմ սպասում:
Մի դեպք էլ ես պատմեմ: ԱՄՆ-ում, Սան Ֆրանցիսկոյից պետք է ավտոբուսով Յուտա գնանք: Տոմսն արդեն գնել էինք, բայց քանի որ ճամպրուկներով չէինք կարող քաղաքում զբոսնել, հենց կայարանի ծառայությունից էինք օգտվել՝ պահ տալու: Մեկնումից մոտ կես ժամ առաջ կայարանում էինք, հերթ էինք կանգնել, որ ճամպրուկները վերցնեինք:
Դե մնացածը գուշակեք:;)
Հայերով էինք, բայց բոլորի պես հանգիստ սպասում էինք, արդեն մնացել էր 5 րոպե, ավտոբուսը գնում է.... գնաց: Մենք դեռ հերթում ենք: Չնայած արդեն ուրիշ բանի համար: Տոմսերը պետք էր փոխել, իսկ հաջորդ ավտոբուսը 12 ժամ հետո էր:
Պատկերացրեք, որ էսպես էլ է պատահում::)

ministr
12.09.2009, 23:16
Դու ավտոբուսից էլ ուշացել իսկ ես ինքնաթիռից: ԱՄՆ մուտք գործելուց սովորաբար երկաաաար հերթա լինում անձնագրային ստուգման կետում: Նախորդ ինքնաթիռն ուշացել էր և մյուս ինքնաթիռին մնացել էր 40 րոպե: Բնականաբար էդքան հերթ կանգնելու ցանկություն չունեի ու հսկիչներից մեկին խնդրեցի, որ ինձ արտահերթ սպասարկեն, ինչը բնականաբար մերժվեց: Ստիպված հայըարարեցի, որ եթե ուշացա, ապա մեղավորն ինքն է հերթ կանգնեցի: Բարեբախտաբար ամերիկացիները բավականին արագ էին աշխատում և մի 20 րոպեից հերթս հասավ: Դեռ 20 րոպե կար ու վազքով կարելի էր հասնել, բայց ուր էր թե... Մաքսային տեսուչը որոշեց ձեռքիս պայուսակը քրքրել, որի մեջ առանձնապես բան էլ չկար, քանի որ մի շաբաթով էի եկել: Երբ ցանկացա պայուսակս դնեմ սեղանին, որ ստուգի, կարևոր դեմքով ցույց տվեց հերթը, որտեղ կանգնած էին մեքսիկներ իրանց մեեեեեծ ճամպրուկներով: Իհարկե այն փաստը, որ ես ուշանում եմ մաքսավորի ոտերին չէր: Կարճ ասած ուշացա: Երբ հասա տեղ ինքնաթիռը արդեն վաղուց օդում էր: Պետք սպասեի մեկ օր, բայց նենց օյին դրեցի գլխներին որ 2 ժամից արդեն հարևան քաղաքի ինքնաթիռում էի, բնականաբար իրենց հաշվին....

Սա էլ օրենքով հերթ կանգնելու հետևանքները... ասենք ես էի լեզու չէի իմանում, ինչ պետքա լիներ....

One_Way_Ticket
12.09.2009, 23:49
Նախարար ձաձա, բայց եթե տրանզիտային տոմս ես գնում, և ստիկովկան կորցնելու վտանգ է առաջանում, ավիաընկերությունն ինքն է հոգում, որ հերթերն արտահերթ (տավտոլոգիա) անցնես:

ministr
12.09.2009, 23:57
Դե էդքանը չէին հոգացել, համ էլ ավիաընկերությունն ով ա որ քիթը խոթի պետական գործի մեջ: Մաքսիմում մարդ ուղարկեն որ էդ ամեն ինչն անցնելուց հետո միանգամից տանի checkin լինելու:

Lionne_en_Chasse
18.09.2009, 18:25
Գլխավոր պատճառը քաղաքավարության ու հարգանքի բացակայությունն ա: Բոլորը վեր են դասում իրենց բոլորից: Թեպետ շատերը իրենց արդարացնում են ներվերի ու համբերության բացակայությամբ, բայց ոչ մեկի ուշքն էլ չի գնում հերթ կանգնելու համար, ու ոչ մեկն էլ պարապ-սարապ չի, որ իր ժամանակը հերթերում վատնի: Որ հասարակ հերթում չենք կարողանում միասին, կողք-կողքի հանգիստ կանգնել (առանց հիստերիաների ու կռիվների), բա լուրջ իրավիճակներում ինչ է լինելու էս ազգի վիճակը:
Թեպետ էն ա, ինչ արդեն կա...

Vardik!
20.10.2013, 09:26
Բոլորը չեն սիրում հերթ կանգնել: Իսկական հայի հատկանիշ: :)

Ես էլ չեմ սիրում հերթ կանգնել,բայց եթե պետքա լինում,համբերում եմ: Եղել ա,որ խնդրել եմ իմ դեմի մի քանի հոգուն,որ ինձ առաջ թողեն,քանի որ շտապ պետքա եղել: Չեն մերժել: Զոռով խցկվել եմ բժշկի մոտ մի երկու տարի առաջ: Մենակ էդ մի անգամը:

Շատ տգեղ է,երբ հերթից առաջ անցնել են փորձում երիտասարդ մարդիկ: Իմ մոտ միանգամից մնում է առաջին ու վատ տպավորությունը:
Ու նկատել եմ,որ շատ տեղերում ավելի արագ են սպասարկում,եթե հերթ կանգնողները աղմուկ-խուճապ չեն առաջացնում:
Էնպես որ-համբերությունը լավ բան է: :)

StrangeLittleGirl
20.10.2013, 09:45
Հերթ կանգնելու հետ կապված... բանկերում կտրոնային համակարգ են ներդրել, շատ հարմար ա: Կտրոնդ ստանում ես ու խելոք սպասում, թե երբ էկրանին քո համարը կհայտնվի: Բայց դե մեր վայրի արջի ցեղերը մեկ-մեկ կատաղած ասում են` էս ինչ ա, առաջ լավ էր, «նորմալ» հերթ էինք կանգնում:

Vardik!
20.10.2013, 10:17
Հերթ կանգնելու հետ կապված... բանկերում կտրոնային համակարգ են ներդրել, շատ հարմար ա: Կտրոնդ ստանում ես ու խելոք սպասում, թե երբ էկրանին քո համարը կհայտնվի: Բայց դե մեր վայրի արջի ցեղերը մեկ-մեկ կատաղած ասում են` էս ինչ ա, առաջ լավ էր, «նորմալ» հերթ էինք կանգնում:

Հա,իսկապես,մանավանդ,եթե վերոնշյալ հերթ չսիրողները հերթի մեջ են:

Իսկ նկատե՞լ եք,թե նման անհամբերները ո՜նց են ներվայնանում.հերթը շրջանցլեու ձև չկա էլ: :D

Արամ
20.10.2013, 10:35
3 տարի առաջ պատասխանել եմ`

Հերթ չեմ կանգնում, թողնում հեռանում եմ, հետո վերադառնալու համար
բայց հիմա նույնիսկ մեծ հաճույքով «հերթս» զիճում եմ ցանկացողներին ու էլի սպասում, որ իմ հերթը գա :love Ո՞նց են մարդիք Էշնում, որ ասում ես, հա ինչ կա ես կսպասեմ դուք մտեք...

Gayl
20.10.2013, 11:33
Երկրորդ տարբերակին երեք հոգի են քվեարկել??:o Հայաստանում ինչ որ բան է փոխվել???

Այբ
20.10.2013, 11:40
Չեմ սիրում հերթ կանգնել, բայց մեկ-մեկ ստիպված կանգնում եմ:

Աթեիստ
20.10.2013, 11:56
Երկրորդ տարբերակին երեք հոգի են քվեարկել??:o Հայաստանում ինչ որ բան է փոխվել???

Ակումբը Հայաստանը չի։
Ակումբի համար կանխատասելի արդյունք ա։

Gayl
20.10.2013, 11:59
Ակումբը Հայաստանը չի։
Ակումբի համար կանխատասելի արդյունք ա։
Համաձայն եմ, այստեղ դիմակավորները շատ են...

Վահե-91
20.10.2013, 12:37
Համաձայն եմ, այստեղ դիմակավորները շատ են...
Դժվար էս «աննշան» հարցմանը պատասխանելիս ինչ-որ մեկը «դիմակավորվի» :'

My World My Space
20.10.2013, 12:58
Գիտե՞ք ինչն ա աբսուրդ, որ թվում ա, թե պիտի կտրոնային համակարգը թույլ տա ավելի արդյուավետ սպասարկում իրականացնել, բայց էդ վախտ էլ աշխատողներն են մունդառություն անում՝ սկսում են իրան քեֆին դանդա՜ղ աշխատել, մեկ-մեկ դաժը մոռանալ, որ պիտի հերթական համարին կանչեն։ Ուրբաթ օրը Ակբա բանկում 1 ժամ 18 րոպե հերթի մեջ լինելուց հետո կատաղեցի, կառավարիչախառը տռաս հանեցի սաղին, որովհետև 6 պատուհանից 2-ն էին աշխատում, էն էլ դրանցից մեկի սպասարկողը նստած տեղը տոռծիկով չայ էր խմում։
Իսկ նախքան էդ նորամուծությունը մաքսիմում կես ժամ էր տևում գործարք անելը։

John
20.10.2013, 12:59
Համաձայն եմ, այստեղ դիմակավորները շատ են...

ավելի շատ քան իրականո՞ւմ, չեմ հավատում

Vardik!
20.10.2013, 14:32
Գիտե՞ք ինչն ա աբսուրդ, որ թվում ա, թե պիտի կտրոնային համակարգը թույլ տա ավելի արդյուավետ սպասարկում իրականացնել, բայց էդ վախտ էլ աշխատողներն են մունդառություն անում՝ սկսում են իրան քեֆին դանդա՜ղ աշխատել, մեկ-մեկ դաժը մոռանալ, որ պիտի հերթական համարին կանչեն։ Ուրբաթ օրը Ակբա բանկում 1 ժամ 18 րոպե հերթի մեջ լինելուց հետո կատաղեցի, կառավարիչախառը տռաս հանեցի սաղին, որովհետև 6 պատուհանից 2-ն էին աշխատում, էն էլ դրանցից մեկի սպասարկողը նստած տեղը տոռծիկով չայ էր խմում։
Իսկ նախքան էդ նորամուծությունը մաքսիմում կես ժամ էր տևում գործարք անելը։

Վատ չէ,տործիկով չայ: :)) Սա էլա հայկական սովորություններից:

Իսկ ես կասեի,որ կտրոնային համակարգը շատ լավ օգնում է,երբ հերթ կանգնողներինն հրավիրում ա հենց համակարգը՝ ձայնային,հասկանալի ձևով կտրոնի համարը ասելով: Ու էնտեղ աշխատողին 5-7 րոպեն լրիվ հերիքա իրա գործը հասցնելու համար:

Gayl
20.10.2013, 14:47
Դժվար էս «աննշան» հարցմանը պատասխանելիս ինչ-որ մեկը «դիմակավորվի» :'
Որոշ մարդիկ ձգտում են լինել քաղաքակիրթ, իսկ որոշներն էլ ձգտում են այդպիսին երևալ...

Gayl
20.10.2013, 14:52
ավելի շատ քան իրականո՞ւմ, չեմ հավատում
Երբ գրում ես ապա կարողանում ես թաքցնել էմոցիաներդ և աչքերդ, իսկ իրականում դա շատերի մոտ չի ստացվում...չնայած կարողա ճիշտ ես ասում, չէ որ անգամ փչացած ժամացույցն օրը երկու անգամ ճիշտ ժամ է ցույց տալիս;)

One_Way_Ticket
20.10.2013, 14:57
Վատ չէ,տործիկով չայ: :)) Սա էլա հայկական սովորություններից:

Իսկ ես կասեի,որ կտրոնային համակարգը շատ լավ օգնում է,երբ հերթ կանգնողներինն հրավիրում ա հենց համակարգը՝ ձայնային,հասկանալի ձևով կտրոնի համարը ասելով: Ու էնտեղ աշխատողին 5-7 րոպեն լրիվ հերիքա իրա գործը հասցնելու համար:
Քանի դեռ համակարգը ունակ չէ detect անել գործ անելու փոխարեն տոռծիկով չայ խմելը, մինչևէ աշխատակիցը կոճակը չսեղմի որ պատրաստ է, համակարգը իր մոտ նոր հաճախորդ չի հրավիրի։

Vardik!
20.10.2013, 15:19
Քանի դեռ համակարգը ունակ չէ detect անել գործ անելու փոխարեն տոռծիկով չայ խմելը, մինչևէ աշխատակիցը կոճակը չսեղմի որ պատրաստ է, համակարգը իր մոտ նոր հաճախորդ չի հրավիրի։

Ճիշտ եք նկատել,բայց ես քանի անգամ եղել եմ բանկում ու համակարգը 10 րոպեն մեկ կանչումա հաջորդին,ավտոմատ: Իսկ աշխատողը որ չքնի,դր դրա համար էլ համակարգ կա: Սկսած բանկի այլ աշխատակիցներով ու վերջացրած տեսահսկման հնարավորություններով: Դա գալիսա ամենաթողությունից: Որ մատերի արանքից են նայում իրենց պարտականություննեին: