PDA

Դիտել ողջ տարբերակը : Գագիկ Ջհանգիրյանի մեղադրական ճառը



Chuk
18.03.2009, 20:03
1.Քրեադատավարական, քրեաբանական, քրեագիտական ու Սահմանադրական վերլուծություն:

Դատարանն ինձ աննախադեպ հնարավորություն է ընձեռել, իմի բերելու, ամփոփելու ու հանրությանը ի ցույց դնելու իմ ու իմ քաղաքական պատանդ, համախոհ ընկերների, համաժողովրդական շարժման ակտիվիստների ու շարքային անդամների դեմ սանձազերծած, ստալինյան տեռորի տարիներից ի վեր, Հայաստանում չտեսնված ծավալների հասնող քաղաքական ու իշխանական հալածանքների, ոստիկանական հետապնդումների, դատախազական ու դատական հաշվեհարդարների պատճառները, այդ ծանրագույն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմաններն ու իրական շարժառիթները:

Քանի որ նման հնարավորության առիթը Ջհանգիրյանին ներկայացված այս շինծու ու սին մեղադրանքն է, ես պարտավոր եմ իմ դատողություններն ու եզրահանգումները կառուցել ինձ առաջադրված մեղադրանքի շուրջ, քրեական դատավարության օրենսդրության հետ ֆորմալ, իրավական հակասության մեջ չմտնելու համար:

Միաժամանակ, Ջհանգիրյանին ամբաստանվող արարքը վերը թվարկված շղթայի միայն մեկ օղակն է, ուստի իմ ու իմ հարազատների նկատմամբ ձեռնարկած հալածանքների ու հարուցված քրեական հետապնդումների ստորև բացահայտվող պատճառները, պայմաններն ու շարժառիթները, լիովին ընդունելի, թույլատրելի ու տարածելի են ողջ շղթային բնութագրելու համար:

Ես, չկատարած հանցանքի մեջ հանիրավի ամբաստանվողս, պաշտպանական խոսքի կարիք չեմ զգում, ոչ միայն այն պատճառով, որ իմ պաշտպանները իրենց ճառում հանգամանորեն ու փաստարկված հերքեցին, քարը քարի վրա չթողեցին, հիմնահատակ ավերեցին ինձ առաջադրված իրավաբանորեն անգրագետ, որևէ օրինական հիմքից զուրկ, փուչ մեղադրանքը, այլև գործի նյութերով փաստարկված, հիմնավորված ապացուցեցին ի սկզբանե հայտնի ճշմարտությունը, որ Ջհանգիրյանը ոչ միայն որևէ հանցագործություն չի կատարել, այլև չհաջողած սպանության սադրանքի զոհ է դարձել, ենթարկվել ապօրինի բերման, ֆիզիկական հաշվեհարդարի, արհեստական ապացույցների վրա հիմնված մեղադրանքով ապօրինի ձերբակալման ու կալանքի և մոտ մեկ տարի պահվում է անազատության մեջ: Մինչդեռ նման ծանրագույն հանցագործություններ հրահանգած ու կատարած ստահակներից և ոչ մեկը մինչև այժմ քրեական պատասխանատվության չի կանչվել ու պատժի չի ենթարկվել:

Հանցավոր արարքների պատճառները, դրանց կատարմանը նպաստող պայմանները, շատ հաճախ, իրենց խտացված արտացոլումն են գտնում, արտահայտվում ու դրսևորվում հանցակազմի սուբյեկտիվ կողմի այնպիսի հատկանիշի մեջ, ինչպիսին արարքի շարժառիթն է կամ մոտիվը: Շարժառիթը շատ հաճախ բացահայտ է ու մակերեսին, արարքի արտաքին, ցուցադրվող ՙգունավորումն՚ է: Երբեմն էլ քողարկված ու թաքնված է մնում, ոչ միայն հանցագործության նախապատրաստության, հանցափորձի ու հանրորեն վտանգավոր արարքի կատարման ընթացքում, այլև դրանից հետո ևս:

Ուստի օրենսդիրը, այն բոլոր դեպքերում, երբ կարևորում է հանցավոր մտահղացման ձևավորման ու իրականացման գործընթացում որևէ շարժառիթի շեշտման նշանակությունը պարտադրված է լինում, շարժառիթը նախատեսել որպես հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր տարր, հատկանիշ` քրեական հետապնդման մարմնի ու դատարանի համար դրա բացահայտումն ու պարզաբանումը դարձնելով պարտականություն արարքի որակման, պատժատեսակի ու պատժաչափի ճիշտ սահմանման համար:

Բացի այդ,հանրորեն վտանգավոր արարքների կատարման շարժառիթների մի ողջ դաս (շահադիտական, խուլիգանական դրդումներ, այլ հանցագործություն թաքցնելու նպատակ, վրեժ և այլն) ՀՀ քրեական օրենսգիրքը բազմաթիվ հանցագործություններում նախատեսում է որպես արարքը որակյալ դարձնող հանգամանք, պատասխանատվության ու պատժի այստեղից բխող խստացված մոտեցումներով:

Շարժառիթը երբեմն թելադրող ու պարտադրող նշանակություն է ունենում, նաև հանցակազմի օբյեկտիվ կողմի, արարքի արտաքին դրսևորման համար, հանցագործին ստիպելով օգտագործել սեփական պաշտոնեական ու ծառայական դիրքը, իշխանական լիազորություններն ու ունեցած ազդեցությունների ողջ զինանոցը: Հանցագործությունների կատարման այս եղանակներով կատարված հանրորեն վտանգավոր արարքները` Սահմանադրական կարգի, պետության անվտանգության, պետական ծառայության, արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների համար ՀՀ քր. օր-ի պատասխանատվություն նախատեսող գլուխներում նախատեսվում են որպես հատուկ հանցակազմեր կամ արարքը որակյալ դարձնող ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ:

Քրեական իրավունքի տեսության մեջ ու քրեաբանությունում, ինչպես նաև քրեական իրավունքի պրակտիկայում բոլոր դեպքերում որոշիչը, դոմինանտը հանցավոր արարքի կատարման ներքին, սուբյեկտիվ մղումն է` արարքի շարժառիթը:

Այն դժվար բացահայտելի ու ֆիքսելի է հատկապես կազմակերպված ու պատվիրված հանցագործությունների դեպքում: Նման դեպքերում կազմակերպիչն ու պատվիրատուն շատ հաճախ ջանք չեն խնայում իրենց հանցավոր մտադրության իրական մղումները, շարժառիթները թաքցնելու պատրաստակամ կատարողներից, նրանց հրամցնելով հանցավոր մտադրության իրականացման պրիմիտիվ, հասարակ, հանձնակատարների ու նրանց արժեքային համակարգի համար ընկալելի մոտիվներ (որպես կանոն վրեժ, վիրավորանք, դավաճանություն, նյութական շահ, և այլն):

Չցանկանալով խորանալ հանցագործությունների պատճառա-պայմանային գործոնների համակցությունը ուսումնասիրող գիտության` քրեաբանության մեջ, նշենք որ որևէ հանցանքի իրական շարժառիթի (կամ շարժառիթների) բացահայտումը թե՛ տեսության մեջ և թե՛ իրավաբանական պրակտիկայում, չնչին բացառությամբ հանգեցնում է հանցագործության կատարմանը նպաստող բոլոր պատճառ-պայմանների, գործոնների լիարժեք բացահայտմանը:

Վկայակոչվածը կարծեմ բավարար է հիմնավորելու Ջհանգիրյանի նկատմամբ իրականացվող կազմակերպված, պատվիրված, քաղաքական ու քրեական հետապնդման իրական շարժառիթի, մոտիվի բացահայտման անհրաժեշտությունն ու կարևորությունը, ինչը իր հերթին մեզ, նաև դատարանին հնարավորություն կնձեռի լիարժեք պատկերացում կազմել իմ դեմ հարուցված բովանդակությամբ քաղաքական, ձևով` կեղծ-քրեական հետապնդումը ծնող բոլոր պատճառների և դրա կատարմանը նպաստող պայմանների մասին: Սույն նպատակին է նվիրված է լինելու մեղադրական ճառի հետագա ողջ շարադրանքը, այս դատավարության ընթացքում արդեն վերջին անգամ հուսալով, թե վերը նշված հանգամանքների բացահայտումը, դրանց հստակ ու մատչելի ներկայացումը ի վերջո կբացի Վարդանյան դատավորի կամավոր գոցած աչքերն ու ականջները:

Այստեղ ժամանակն ու տեղն է վկայակոչել ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը. ՙՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով՚:

Եվ հատկապես, մեր դեպքում, ամենակարևոր պարբերությունը. ՙԻշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է՚:

Եթե մենք իրավական, ժողովրդավարական երկիր ենք, իսկ մեր պետությանը բնորոշող այս հատկանիշները նախատեսված ու հռչակված են մեր մայր օրենքով, Սահմանադրությամբ, ուրեմն մենք պետք է հավատարիմ լինենք մեր ժողովրդի ընդունած Սահմանադրությանն ու օրենքներին: Հակառակ դեպքում պետք է հայտարարենք, որ երկրում իշխանության տերը այն բռնազավթած վարչախումբն է և նա է ՀՀ քաղաքացիների, նրանց Սահմանադրական ու բնական իրավունքների ու ազատությունների, ունեցվածքի ու սեփականության, ճակատագրերի տերը, հետևաբար կարող է նրանց հետ վարվել այնպես, ինչպես կցանկանա ինքնակալ խանը: Այդ դեպքում ավելորդ շքեղություններ են ոչ միայն Սահմանադրությունն ու օրենքները, այլև դատախազությունն ու դատարանը, դատավարություններն ու այլ “ձևականություններ” ևս:

Եվ այսպես սկսենք 2008թ. փետրվարի 22-ի ընդդիմության հանրահավաքում իմ ունեցած ելույթից: Սույն փաստը ուղղակիորեն առնչվում է ինձ մինչ այսօր ապօրինի անազատության մեջ պահելու հետ, այն հիմնավորմամբ, որ այդ ելույթի սղագրությունը ժամանակին հիմք է հանդիսացել ինձ պետական իշխանությունը յուրացնելու մեղադրանք առաջադրելու համար, իսկ այժմ էլ ներառված է այս քրեական գործի նյութերում:

Պետական բարձր պաշտոնյան, երկրի գլխավոր դատախազի տեղակալը, եկել էր Ազատության հրապարակ ու ելույթ էր ունեցել ընդդիմության հանրահավաքում:

Ելույթում իր մտահոգություն, դիտարկումներն էր հայտնել ընտրական շրջանում կատարվող մասայական ապօրինությունների, կեղծիքների, բռնությունների ու ահաբեկումների, օրենքի խտրական, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կիրառման աննախադեպ դեպքերի կապակցությամբ, ի վերջո եզրակացնելով, որ ժողովուրդը ՀՀ նախագահ է ընտրել իրականում ընդդիմության թեքնածուին:

Միաժամանակ, որպես դատախազ, որպես իրավաբան ժողովրդին բռնությունների ու ապօրինությունների չդիմելու, զգաստության կոչ էր արել:

Բացի այդ ժամանակին լինելով ՙհոկտեմբերի 27՚-ի գործով հսկողություն իրականացնող դատախազ, կարծիք էր հայտնել, որ մայր գործից անջատված մասի վարույթը կարճվել է քրեա-դատավարական օրենսդրության կոպիտ խախտումներով, անտեսելով այն հանգամանքը, որ գործով լրացուցիչ քննության անհրաժեշտություն կար:

Հիմնականում այսքանը, ոչինչ էական ավելի:

Ինչ կանեին և ինչպես կվարվեին իշխանությունները ելույթի հեղինակի հետ, շատ թե քիչ քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրում:

Ամենայն հավանականությամբ ուսումնասիրման ու քննարկման առարկա կդարձնեին ելույթում նշված իրավախախտումների ու հանցագործությունների փաստերը: Գուցե և այդ նպատակով քաղաքական քննարկումներ նախաձեռնեին:

Քանի որ նախագահական ընտրությունների նախնական, պաշտոնեական հրապարակված արդյունքները չէր ընդունում, վիճարկում էր նաև Ազատության հրապարակում արդեն մի քանի օր շարունակ հավաքված, մի քանի հարյուր հազար ՀՀ ընտրողներ, նախագահական ընտրությունների արդյունքները որևէ կասկածից զերծ պահելու նկատառումներով, քվեարկության արդյուքների համատարած, հրապարակային վերահաշվարկ ու ստուգում կանցկացնեին, առաջին 3 տեղերը զբաղեցրած թեկնածուների վստահված անձանց մասնակցությամբ:

Հրապարակավ արված հայտարարությունները չհաստատվելու դեպքում, պետական պաշտոնյաին կազատեին զբաղեցրած պաշտոնից, զրպարտության բավարար հիմքեր լինելու դեպքում, կկանչեին քրեական պատասխանատվութան և այլն:

Հաստատվելու դեպքում` քրեական ու այլ բնույթի պատասխանատվության կկանչվեին բոլոր մեղավորներն ու պատասխանատուները:

Իսկ ինչպես են վարվել մեզ մոտ: Առանց ավելորդ ձևականությունների, Սահմանադրական ու օրենսդրական կոպիտ, անթաքույց խախտումներով, հաջորդ օրն իսկ ելույթ ունեցող պաշտոնյաին ազատել են զբաղեցրած պաշտոնից, ապօրինի զրկել դասային աստիճանից ու հրահանգել վերացնել ֆիզիկապես: Վերջինս չհաջողելով, ապօրինի ու անհիմն քրեական հետապնդում են հարուցել, ոչ միայն նրա, այլև ընտանիքի անդամների ու հարազատների դեմ:

Որն է նման աննախադեպ պետական հաշվեհարդարի ու քաղաքական վրեժխնդրության շարժառիթը, մոտիվը: Արդյոք պետական պաշտոնյաի կողմից քաղաքական ընդդիմությանը բացահայտ հարելը, համակրելը և այդ հողի վրա ծագած իշխանության հասարակ վրեժխնդրությունը, թե այլ պաշտոնյաների ու իրավապահների համաժողովրդական շարժումից հետ պահելու, թե մեկ այլ երրորդ մոտիվ ու նպատակ:

Մեր կարծիքով ռեժիմի նման անմարդկային, ես կասեի` միջնադարյան ինկվիզիցիային հատուկ գործողությունների իրական շարժառիթն ու մոտիվացիան շատ ավելի լուրջ են ու ծանրակշիռ, խորն ու քողարկված, ինչը հատուկ հետազոտության կարիք ունի:

Որպեսզի ձեռնարկվող ուսումնասիրությունը մեզ հանգեցնի ճշմարիտ հետևությունների ու եզրահանգման, հետազոտության տրամաբանական ինդուկցիոն մեթոդը փորձելու ենք անհրաժեշտաբար զուգակցել հասարակագիտական հետազոտություններին բնորոշ իրավաբանական, նկարագրական, ժամանակագրական (պատմական), վերլուծական մեթոդների հետ:

Այդ նկատառումներից ելնելով, իրադարձությունների շարադրանքն ու փաստերի վերլուծությունը անհրաժեշտ ենք համարում սկսել նախընտրական ժամանակաշրջանում երկրի պետական, հասարակական, քաղաքական կյանքում կարծրացած իրողությունների, ձևավորված քաղաքական ու ընտրական խաղի կանոնների, կեղծ կատեգորիաների ու արժեքների իրավական ու հասարակական գնահատականներից:

Chuk
18.03.2009, 20:04
2. Ձևավորված պետական, հասարակական-քաղաքական, տնտեսական իրողությունների համառոտ բնութագիրը:
2007թվականը Հանրապետությունում իշխանությունը ընտրությունների իմիտացիայով զավթած վարչախմբին, արտառոց ոչինչ չէր խոստանում: Ըստ ամենազգուշավոր կանխատեսում-գնահատականների անգամ, իշխանության թեկնածուն, առաջին իսկ փուլում վստահաբար, բավական մեծ խզումով, հաղթելու էր նախագահի թեկնածուի հիմնական հակառակորդ-հաճախորդներից որևէ մեկին: Եվ նման լավատեսական կանխատեսումների բոլոր հիմքերը կարծես առկա էին:

ՙՆախագահական ընտրություններ՚ կոչվող քաղաքական խաղի սցենարը մշակված ու մեկ-երկու անգամ խաղարկված էր:

Դրան նախորդած ԱԺ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ընդդիմության ու նաև իշխանական մյուս ուժի նկատմամբ, տպավորիչ ՙհաղթանակ՚ էր տարել:

Քաղաքական մեծամասնության կոալիցիան ձևաորված, սանձված էր, յուրաքանչյուրի կերակրատաշտը բաժանված: Այնպես որ նրանցից իշխանական երկրորդ լուրջ թեկնածու առաջադրելը բացառված տարբերակ էր (անլուրջների մասին չնշեմ):

Արմատական ընդդիմությանը Աժ-ում սիմվոլիկ ներկայություն ուներ ու երկրի կառավարումից լիովին հեռացված էր, գոյության ու նախընտրական պայքարի նյութական միջոցներից իսպառ զրկված:

Երկիրը շարունակում էր ՙզարգանալ երկնիշ՚ տնտեսական ցուցանիշներով: Պետական պաշտոնյաներն ու գործարարները համատարած կոռուպցիայի ու մենաշնորհային տնտեսության հաշվին էլ ավելի էին հարստացել ու հղբացել, նախկինի նման պատրաստակամ էին թալանածի մասը որպես ընտրակաշառք բաժանելու ՙվեհ՚ գործին, հետագայում տասնապատիկը ձեռք գցելու իրական հեռանկարով:

Պետության արտաքին կոմպլիմենտար խաղը առայժմ հավասարապես ընդունվում էր թե հյուսիսում և թե արևմուտքում: Հյուսիսի ռազմական օժանդակություն ու աջակցությունը լրացվում էր արևմուտքի ֆինանսական հոսքերով ու բարեգործական ծրագրերով:

Հայաստանյան օրենսդրությունը Եվրոպական չափանիշներին հասցնելու աշխատանքները Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի խմբի կողմից պարբերաբար գնահատվում էր որպես առաջխաղացում:

Նախագահի ՙընդդիմության՚ հիմնական թեկնածու-հաճախորդները հայտնի էին, նրանց գնացուցակը սակարկված համաձայնեցված էր, գործելաոճը փորձարկված:

Մի խոսքով ռեժիմի թեկնածուի ճանապարհը մինչև բաղձալի նախագահական նստավայր ՙտեխնիկայի հարց էր՚, հարթ էր ու կանաչ:

Ճիշտ է պարտված թեկնածու-հաճախորդները (ըստ նախնական պայմանավորվածության) հրապարակավ ձևական ընդվզելու էին, համակիրների մեկ-երկու հանրահավաքում ընդդիմադիր չափավոր ելույթներ էին ունենալու, ընտրությունները կեղծողներին պատասխանատվության կանչելու կոչեր էին անելու: Չէր բացառվում նաև Սահմանադրական դատարան հասնելը: ՙԴե պետք է անենք, բա մեր ընտրազանգվածին ինչ պիտի պատասխանենք՚. հետո պիտի ասեին իշխանությունների հետ ստվերային հանդիպումներում: Իսկ սեփական համակիրենրին`. ՙթե ամեն ինչի գնացինք, էլ ատյան ու դատարան չթողեցինք, էլ ինչ կարող ենք անել՚: Իրականում կուլիսների ետևում ընթացող աճուրդում փորձելու էին բարձրացնել իրենց սակարկված-համաձայնեցված, մեկնարկային գինը, մատուցվող առանձին ծառայությունների դիմաց հատուկ գնացուցակով վարձատրվելու պայմանով:

Եվ ամենայն հավանականությամբ այսպես էլ ամեն ինչ ավարտվելու էր:

Ռեժիմի, պարագլուխներն ու նրանց մանկլավիկները լիուլի վայելելու էին գնված հաղթանակի արդյունքները, կեղծ ազգայնականներն, նժդեհացվածներն ու բարգավաճվածները շարունակելու էին նոր թափով հարստահարել ու թալանել երկիրն ու նրա հարստությունները, բազմապատիկ վերադարձնելով ընտրարշավում ստիպողաբար զոհաբերած միլիոնները:

Հաճախորդ-քաղաքական առաջնորդները նոր բնակարաններ, մեքենաներ ու գրասենյակներ կգնեին, գրքեր ու ծրագրեր կգրեին երկիրը քաղաքական ու տնտեսական ճգնաժամից հանելու մասին ու դրանք կբաժանեին արտաքնոցի թղթի սղությունից տառապող գյուղական բնակչությանը:

Շարունակելու էին դյուրահավատ ընտրողներին խաբել ՙօրինաց երկիր՚ կառուցելու իրենց վճռականությամբ, խոստանալու ու խաբելու էին վերադարձնել ԽՍՀՄ բանկերում ավանդներ ունեցողների խնայողությունները, պատճառաբանելով թե մեծամասնություն չեն կազմում խորհրդարանում ու կառավարությունում. ՙԱյ ուրիշ եթե ամբողջ պառլամենտն ու կառավարությունն իրենցը լինի՚:

Հեռուստատեսությունից համառորեն ամեն օր տուն սողոսկող գողական բանասացը ազգային բարեգործի կոչման դիմաց կշարունակեր հումանիտար դեղամիջոցներ ու հեռուստացույց բաժանել, իր բաղաձայն երգով, անտաղանդ զմրուխտներով ու ադամանդներով բռնաբարել հայ երգն ու երաժշտությունը:

ՙՈչ մի թիզ հող թշնամուն՚ հայրենանվեր ուժի առաջնորդները նորից կկանգնեին երկընտրանքի առաջ. համակերպվել ընտրախախտումների ու կեղծիքների հետ, ստանալ կրթության ու գիտության իրենց բաժինը, թե դառնալ ընդդիմություն` լուծումը հերթական անգամ հետաձգելով մինչև հաջորդ ընտրություններ:

Ընտրություններից ու արդարությունից ևս մեկ անգամ հիասթափված հայը ձեռքը կվերցներ պանդուխտի ցուպը, դատարկելով մեր գյուղերն ու բնակավայրերը, կհեռանար հայրենի եզերքից` կառուցելու ու շենացնելու օտարի տունն ու երկիրը:

Բայց դեռ 2007թ. աշունն էր:

Chuk
18.03.2009, 20:05
3. Նախընտրական պետական ահաբեկչություն ու ելակետային, ստարտային բացարձակ անհավասար պայմաններ:
Տասնամյա լռության ուխտը խախտած ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրը, սեպտեմբերի 21-ին, հանդես եկավ իր հայտնի ելույթով: Պետության հիմնադրի իրավունքով, և միայն Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական գործիչին հատուկ խորաթափանցությամբ, համակողմանի վերլուծության ու գնահատականի արժանացրեց նախորդ 10 տարիների ընթացքում Հանրապետությունում ձևավորված պետական կառավարման խանական, կլանային, մինչև ուղն ու ծուծը կոռումպացված ավազակապետական, տնտեսության` օլիգարխիկ, բացառապես մենաշնորհային արտոնությունների, երկրի ընդերքի ու բնական հարստությունների թալանի վրա հիմնված համակարգը, արտաքին անհեռատես, վնասակար ու կորստաբեր քաղաքականությունը, նաև Ղարաբաղյան հարցում:

Տրված վերլուծության գիտական խորությունը, դատողությունների ու եզրահանգումների անխոցելի տրամաբանությունը, հնչեցված բնորոշումների ու գնահատականների հստակությունն ու ճշգրտությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի վաղուց չլսված, հայեցի, գրագետ ու շիտակ խոսքը երկրի ճակատագրով մտահոգ, իր հողին ու ջրին անմնացորդ նվիրված հայ մարդուն վստահություն ու հավատ ներշնչեցին, թե դեռ ամեն ինչ կորսված չէ և ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կմտնի նախագահական պայքարի հրապարակ, եթե համոզվի, որ իր վերադարձը քաղաքականություն հասունացած է ու սպասված, երկրում ազատության, սահամանդրական կարգի ու ժողովրդավարության վերականգնումը այլևս անհետաձգելի պահանջ է ժողովրդական լայն շերտերի ու արմատական հիմնական ընդդիմադիր ուժերի համար:

Հետո Առաջին Նախագահի այդ ելույթին պետք է հաջորդեին նրա այցերը հանրապետության մարզեր, շրջաններ, շփումները ժողովրդի, շինականի ու բանվորի հետ, նրա խորհրդապահական հանդիպումները քաղաքական կուսակցությունների ղեկավարների, նեղ` շրջանակային քննարկումները ապագա հնարավոր քաղաքական դաշինքի ներկայացուցիչների հետ, ունենալով միմիայն մեկ նպատակ` համոզվելու ու հաստատվելու իր ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավոր որոշման անհրաժեշտության ու անխուսափելիության մեջ:

Առաջին Նախագահի քաղաքական գործունեություն վերադառնալու առաջին ազդանշան` ելույթը անամպ երկնքում ճայթած ամպրոպի ազդեցություն գործեց Հայաստանյան պետական-քաղաքական շրջանակներում: Իշխանությունը տաս տարի բռնազավթած ռեժիմին ու նրա խամաճիկ քաղաքական մանկլավիկներին գցելով հոգեկան կոլապսի մեջ:

Վարչախումբն ու նրա քաղաքական սպասարկուները քաջ գիտակցում էին, որ Լևոն Տեր-Պետրոսյան պետական ու քաղաքական այրի, գիտնական ու հրապարակային գործիչի հետ իշխանական թեկնածուի մրցակցությունը, նախընտրական բանավեճերն ու քննարկումները անպտուղ ու անօգուտ, վերջինիս համար նույնիսկ կործանարար ձեռնարկներ ու նախաձեռնություններ կլինեն:

Տեր-Պետրոսյանի առաջին քայլին, իշխանական արձագանքը սպասեցնել չտվեց. ՙՆա փորձառու քաղաքական ու պետական գործիչ է, էդպիսի քայլի չի դիմի՚. կամ թե ՙԱռաջին Նախագահը առաջադրվելով, կդադարի առաջին նախագահ լինելուց և կդառնա շարքային ընդդիմադիր: Կարծես թե ՀՀ նախագահի թեկնածու պետք է առաջադրվեն բացառապես քաղաքական ու պետական փորձառություն իսպառ չունեցող անձիք, կամ էլ ՙշարքային ընդդիմադիր՚ լինելը թերություն, արգահատելի հատկանիշ, ժողովրդի բառով ասած« ՙայիբ՚ է:

Ու որպեսզի ռեժիմի պարագլուխների ու խոսափողների զգուշացումները Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա շուրջ ձևավորվող քաղաքական համախոհների թիմը լուրջ ընդունեին, ընդդիմության արտոնված հերթական հանրահավաքի մասին, օրենքով նախատեսված կարգով, արդեն հոկտեմբերի 23-ին իրազեկող քաղաքական գործիչներին ու լրագրողներին, Երևանի կենտրոնում հազարավոր քաղաքացիների աչքի առաջ, հրահանգվեց ջարդ ու փշուր անել ու ձերբակալել, հրապարակավ “ցուցադրելով”. ՙթե թքած ունենք ցանկացած իրավունքի ու օրենքի վրա, լավ իմացեք, Ձեզ հետ էսպես ենք վարվելու:

Սակայն ինչքան էլ զարմանալի էր ու անսպասելի իշխանությունների համար, ոստիկանության ու հատուկ ջոկատայինների գազանաբարո, բռի առաջին գործողությունը որևէ արդյունք չունեցավ: Լևոն Տեր-Պետրոսյանը անձամբ գիշերով այցելեց ոստիկանական բաժին ուր պահվում էին իր համախոհները և այնտեղից դուրս եկավ նրանց հետ միասին, էլ ավելի ոգևորելով և համախմբելով իր թիմակիցներին:

Բայց Առաջին նախագահի համախոհների ու աջակիցների նկատմամբ ապօրինի հալածանքների ու հետապնդումների հրահանգը արդեն տրված էր և ավազակապետական պատժիչ թափանիվը կամաց-կամաց արագություն էր հավաքում: Սկսվել էր շարժման ակտիվիստներին ու համակիրներին ոստիկանական բաժիններ ապօրինի բերման ենթարկելու, նրանց հետ զրույց-սպառնալիքների, ֆիզիկական ծեծի ու հաշվեհարդարների, աշխատանքից` նրանց ու հարազատներին ազատելու, ապօրինի քրեական պատասխանատվության ենթարկելու ու քաղաքական ահաբեկման այլ միջոցների ու ձևերի ողջ ներկապնակի գործադրումը: Առաջին թիրախներից մեկը ընտրվել էր ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ու նրա ընտանիքին պատկանող տնտեսական գործունեությունը, ով նման ֆինանսական կարողությունների տեր լինելով բավական չէ համարձակություն ու հանդգնություն էր ունեցել հրապարակավ արտահայտել իր քաղաքական կողմնորոշումները, այլև բացահայտ կանգնել ՀՀ Առաջին նախագահի կողքին:

Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությունից հետ պահելուն միտված նրա համախոհների ու շարժման ակտիվիստների նկատմամբ վարչախմբի ձեռնարկած ոստիկանական հալածանքներն ու ապօրինի քրեական հետապնդումները ՀՀ Առաջին նախագահին պարտադրեցին, օրենքով նախատեսված պաշտոնական առաջադրումից շատ ավելի վաղ, հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու իր որոշման մասին:

Այդ օրվանից վարչախումբը քաղաքական մանիպուլյացիաներով, ընտրակեղծիքներով ու լցոնումներով, ընտրակաշառքներով, պարտադրված քվեարկություններով, ու ահաբեկումներով իր վերարտադրվելու, համեմատաբար թավշյա սցենարը փոխարինեց զավթած իշխանությունը ամեն գնով պահելու, միջոցների մեջ խտրականություն չդնելու ծրագրով:

Ոչ միայն գործադիրի, ոստիկանության, հարկային, մաքսային, դատական ու դատախազության մարմինների, այլև ռեժիմի ազդեցության ու ֆինանսավորման տակ գտնվող բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, մասնագիտական, ստեղծագործական ու հայրենակցական միությունների, ծագումով ղարաբաղցիների ու կիրովաբադցիների, մարզային ֆեոդալների, տեղական քյոխվաների ու իշխանիկների, պետական ու տնտեսական օլիգարխների, արտերկրներին ու նրանց կազմակերպություններին պատկանող ձեռնարկատերերի, հայերի համաշխարհային ու տիեզերական միությունների նախագահների, բազմիցս օգտագործման համար նախատեսված մտավորականների, կեղծ սոցիոլոգների, իշխանությունների հետ համագործակցող քրեական տարրերի ու հանցագործների, նրանց ֆինանսական միջոցների մի յուրօրինակ համընդհանուր զորահավաք-ստուգատես հայտարարվեց:

Վերը թվարկված գործոններից հատկապես մի քանիսին ու նախընտրական շրջանում նրանց ծավալած գործունեության հատուկ անդրադարձի ու պարզաբանման կարիք կա:

ա. Անդրադարձների շարքը, արժանին մատուցելու մղումով, հարկ եմ համարում սկսել ՀՀ նախագահի կեղծ, թեկնածու-հաճախորդներից, որոնք կոչված լինելով իբրև իշխանական թեկնածուի այլընտրանք, պաշտոնեական քարոզչության մեկնարկից դեռևս շատ առաջ, միակամ ու միահամուռ լծվել էին ՀՀ Առաջին նախագահին, նրա պաշտոնավարման տարիներն ու գործունեույթունը փնովելու, սևացնելու գործին, ինքնաբերաբար իրենց մատնելով, որ վերջիններիս քաղաքական հիմնական հակառակորդը ՀՀ Առաջին նախագահն է, ոչ թե ռեժիմի թեկնածուն: Այդ նպատակով անվճար նրանց անսահմանափակ տրամադրության տակ էին դրված հանրային կոչվող հեռուստատեսությունն ու ռադիոն, մասնավոր բոլոր հեռուստա-ռադիոընկերությունները, իշխանական ողջ մամուլը, քարոզչության ու տեղեկատվության մնացած բոլոր միջոցները:

Դեռ հետո իրենց այդ ծախու պահվածքի, կուսակիցներին ու համակիրներին մոլորեցնելու ու խաբելու, նրանց վստահությունն ու քվեն բացահայտ վաճառքի հանելու դիմաց պետք է արժանանային իրենց կուսակցականների ու ժողովրդի ՙդավաճան՚ ու ՙքաղաքական դիակ՚ կոչվելու խարանին:

բ. Եթե քաղաքականությունը աշխարհի մեծերը համեմատել են անբարո կնոջ հինավուրց մասնագիտության հետ և դրանով զբաղվող անհատներին կարելի է պիտակավորել սրտի ուզածի պես, ապա նույնը չի կարելի ասել մտավորական մարդու, իմ սերնդակից ու ավելի երիտասարդների պատկերացումներում ձևավորված, արմատավորված նրանց ոգեղեն, ազնիվ ու շիտակ, ինքնազոհ կերպարի մասին: Մինչդեռ, հայ մտավորականի պատիվն ու արժանապատվությունը մրցանակակրի, վաստակավորի կոչման ու մի քանի արծաթի հետ փոխարինած գրականության ու արվեստի, գիտության ու կրթության, երգի ու երաժշտության մեր մեդալասեր ու շքանշանասեր համաքաղաքացիները, արևելքի արքունի սազանդարների նման գիշեր ու զոր, իշխանական թեկնածուի զովքն էին անում առիթով ու առանց, տեղի ու անտեղի, տափակ ու անհամ, մեծի մասամբ դպրոցներից ու ԲՈՒՀ-երից, պետական հիմնարկ-հաստատություններից, մարզպետարաններից ու թաղապետարաններից ստիպողաբար փողոցներ ու հրապարակներ, քշված-բերվածների ու հերթապահ տատիկ-պապիկներից կազմված լսարանների առաջ:

գ. Իրավաբանի ու դատախազի համար հատուկ հետաքրքրություն է ներկայացնում իշխանությունների հետ համագործակցող, ՙսուտի գողական՚ ու կրիմինալ խավի դերի ու գործունեության վեր հանումը: Սրանց ու թաղային հեղինակությունների վրա էր դրված ընտրողների ազատ կամահայտման վրա բռնացումների ու շարժման ակտիվիստների ահաբեկումներն ու ֆիզիկական հաշվեհարդարները: Իրենց հովանավորության տակ գտնվող հանցագործներին ու կեղծ հեղինակություններին քաջալերելու, ընտրական գործընթացներում ահաբեկչական ակտիվ գործողությունների դրդելու նպատակով նախընտրական շրջանում, իշխանությունների հետ համագործակցության հավաստագրեր կորզելուց հետո, ռեժիմը քրեակատարողական հիմնարկներից, ֆորմալ` առողջական ու իրավաբանական պատճառաբանություններով, ազատ արձակեց ծանր հանցանքների համար դատապարտված մի շարք հանցագործների: Որոնք ազատության մեջ գտնվող իրենց համքյարների ուղորդմամբ, հասարակական կարգի պահպանության ուժերի, ոստիկանության ու հատուկ ջոկատայինների հետ բացահայտ ու քողարկված, թև-թևի ընդդիմության թեկնածուի ժողովրդի հետ հանդիպումներում խուլիգանական գործողություններ ու այլ սադրանքներ պետք է իրականացնեին, ընտրատեղամասերում ահաբեկեին, ծեծեին կամ ուղղակի տարածքից հեռացնեին ու առևանգեին կեղծիքներն ու ապօրինի լցոնումները կանխող հանձնաժողովների հատ ու կենտ անդամներին, ընդդիմադիր թեկնածուի վստահված անձանց, լրագրողներին, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Chuk
18.03.2009, 20:06
դ. Իմ կողմից անթույլատրելի բացթողում կլիներ մեր մարզային ու գավառային ֆեոդալների գործոնի անտեսումը: Սրանք մի դեպքում մութ անցյալ ու կոռուպցիոն ներկա ունեցող պետական բարձր պաշտոնյաներ, հազիվ տառաճանաչ մարզպետներ ու հոգեկան լուրջ շեղումներով, կրիմինալ քաղաքապետեր են մյուս դեպքում պետության հովանավորությունը բացահայտ վայելող մեծահարուստ օլիգարխներ:

Այս ֆեոդալներն ու մարզպանները իրենց “կառավարմանը” հանձնված տարածքների, բնակվող ազգաբնակչության, նրանց բիզնեսի, գույքի ու ունեցվածքի օրինական ու ապօրինի լիիրավ տերն ու տիրականն են:

Հանրապետական ու իրավապահ մարմինների տարածքային ղեկավարներն ու ներկայացուցիչները չեն նշանակվում առանց սրանց նախնական “դաբրոյի” ու միջնորդության: Եթե նշանակվում են էլ շատ արագ ընդունում են ամենազոր ֆեոդալի “սուրբ կրոնը” կամ էլ հապճեպ հրաժեշտ տալիս զբաղեցրած աթոռին:

Վարչախումբը իր ցանկացած խնդիր-առաջադրանք տեղերում սրանց է իջեցնում ու լուծումը սրանցից պահանջում: Առանց սրանց անմիջական ու ազդեցիկ միջամտության չի կարող յոլա գնալ ցանկացած համապետական միջոցառում ու ընտրություն, ինչ մնաց թե նախագահականը: Իրենց կալվածքներում սրանք են ապահովում ցանկացած թիվ ու ցուցանիշ: Սրանք իրենց զորքն ու զինականը ունեն:

Բնականաբար սրանք, սրանց տասնապետերն ու հարյուրապետերը անձեռնմխելիության լայն լիազորություններով են օժտված: Մի խոսքով առանց սրանց չի կարող թեկուզ մեկ օր գոյատևել այս ռեժիմն ու վարչախումբը:



Այն ամենը ինչն անհրաժեշտ էր բարենպաստ հասարակական կարծիքի մշակման, նախընտրական քարոզչության, ընտրողների հետ հանդիպումների կազմակերպման, ու դրանց լուսաբանման, նախընտրական հազարավոր տարածքային շտաբների բնականոն գործունեությունը ապահովելու համար, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների պատրաստակամ ղեկավարներն օպերատիվ հրամցնում ու մատուցում էին իշխանության թեկնածուին ու նրա շտաբի պատասխանատուներին, ձեռքի հետ էլ օգնելով նախագահի թեկնածու-հաճախորդներին:

Մինչդեռ Առաջին նախագահի ու նրա նախընտրական շտաբների գործունեության կազմակերպման ու իրականացման շատ թե քիչ կարևոր, նույնիսկ տեխնիկական հարց, իշխանությունները դարձնում էին անհաղթահարելի խոչընդոտ ու խնդիր, սկսած շտաբների համար տարածքների վարձակալելուց, ընտրողների հետ հանդիպումների համար դահլիճներ ու ակումբներ տրամադրելուց, վերջացրած բոլոր հեռուստատեսությունների անխտիր, անթաքույց խտրական վերաբերմունքից ու բացահայտ հակաքարոզչությունից:

Երկրում գործող միակ ընդդիմադիր, այն էլ մեկ մարզի շրջանակներում հեռարձակվող ՙԳալա՚ հեռուստատեսության դեմ արդեն սկսվել էին վարչական ու դատական հապշտապ հետապնդումներն ու հալածանքները, վերջինս փակելու անկասելի վճռականությամբ:

Նախընտրական քարոզչության ակնհայտ անհավասար պայմաններն ու հնարավորությունները Առաջին նախագահի քարոզչության պատասխանատուներին ստիպեցին դիմել ՙսկավառակային՚ հնարքին: Օպերատիվ տեսաձայնագրվում էին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները, ընտրողների հետ մայրաքաղաքում ու մարզերում ունեցած բազմահազարանց հանդիպումները և արագ տարածվում ողջ հանրապետությունով մեկ: Տեր-Պետրոսյանի ելույթների, հանդիպումների հանդեպ մեր քաղաքացիների հետաքրքրությունն ու պահանջարկը այնքան մեծ էր, որ նույնիսկ հեռավոր, սահմանային բնակավայրերում այդ սկավառակները գյուղից-գյուղ, տնից տուն էին փոխանցում, հարևանների ու բարեկամների ընդհանուր դիտումներ կազմակերպում:

Արդյունքում Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ չհայտարարված քարոզչական պատերազմում, չնայած ունեցած հնարավորությունների ահռելի, անհամեմատ մեծ տարբերության ու մսխված միլիոնավոր դոլարների, իշխանությունը պարտություն կրեց:

Լևոն Տեր-Պետրոսյանի մարզային ամեն մի քարոզարշավ ու հանդիպում հղի էր վտանգներով ու սադրանքներով: Տեղական ֆեոդալների հովանավորության տակ գտնվող բաշի բոզուկների ու հանցագործ խուլիգանների բացահայտ սադրանքներին ոստիկանական մարմինները ոչ միայն չէին միջամտում ու կանխում, այլ ամեն ինչ կատարվում էր նրանց հետ համաձայնեցված-պայմանավորված: Իսկ եթե միջամտում էին, ապա վայ էդ միջամտությանը: Իրավախախտներն ու խուլիգանները ձեռք էին բերում զոհի ու տուժողի կարգավիճակ, իսկ խուլիգանական գործողությունները կանխելու փորձ կատարած քաղաքացիները` հանցագործների ու մեղադրյալների, նախանձելի օպերատիվությամբ ձերբակալվում ու կալանվում էին: Թալինի ու Արտաշատի դեպքերը Ձեզ ասվածի վառ ապացույց:

Ի հեճուկս վարճախմբի գործադրած ջանքերի, իշխանությունների ապօրինի միջամտությունները, իրավապահների հալածանքներն ու սպառնալիքները, քրեական տարրերի ահաբեկումները ի զորու չեղան զսպելու, ընկճելու ծայր առած համաժողովրդական շարժումը: Այն օրեցօր, ընտրողների հետ հանդիպումից հանդիպում, ավելի էր հզորանում ու ամրապնդվում: Շարժմանը միանում էին նորանոր քաղաքական ուժեր, ԱԺ պատգամավորներ, հասարակական միություններ, ղարաբաղյան ազատամարտի կազմակերպություններ ու առանձին ջոկատներ, հասարակական շերտեր: Հատկապես մեծ էր ու նշանակալի երիտասարդության և ուսանողության մասնակցությունը համաժողովրդական շարժմանը:

Ինչքան էլ կրկին օգտագործման զորակոչված սուտիբեկյաններն ու կեղծ ՙգելափ՚-ները իշխանական թեկնածուի աննախադեպ բարձր վարկանիշ նկարեին, ձեռքի հետ էլ Լևոն Տեր-Պետրոսյանին մեծահոգաբար 4-րդ, 5-րդ հորիզոնականը հատկացնեին, ինչքան էլ ռեժիմի ներկայացուցիչը աշխատավարձերի ու նպաստների բազմակի բարձրացում, երիտասարդ ընտանիքներին առանձին բնակարան ու ավտոմեքենա, ժողովրդին բարվոք կյանք ու պայծառ ապագա խոստանային, նրանց վստահությունն ու քվեն հայցեին, ժողովուրդը նախագահական քվեարկության նախորդ օրերին իր գերակշիռ մասով կողմնորոշված էր Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր, Ղարաբաղյան կնճռի ռազմական շրջանը հաղթանակով ավարտած, երկրում առաջին անգամ ազատ շուկայական բարեփոխումներ իրականացրած, հողը` մշակողին, բնակարանն ու գործարանի իր բաժնեմասը արտադրողին անհատույց սեփականաշնորհած, այժմ էլ ավազակներից երկիրը ազատագրելու, Սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու խնդիր դրած Առաջին նախագահին:

Եւ այդ մասին կառավարող ռեժիմը քաջ տեղեկացված էր, նույն սոցիոլոգիական հարցումների իրական արդյունքներից ու ազգային անվտանգության ծառայության հույժ գաղտնի զեկուցագրերից: Իսկ այդ հարցումների արդյունքները նրանք խնամքով թաքցնում էին նույնիսկ իրենց ամենահավատարիմ ու մոտ շրջապատից, զգուշանալով, որ նախագահի թեկնածուների վարկանիշների իրական թվերի իմացությունը թևաթափ կանի ու կկազմալուծի շահի, քծնանքի, ստորաքարշության, վախի շնորհիվ վարչախմբի թեկնածուի շուրջ հավաքված խառնիճաղանճ բազմությանը:

Վարչախմբի համար մի բան ակնհայտ էր, որ դեպքերի զարգացման նման տրամաբանության պայմաններում ռեժիմը դատապարտված էր լինելու հանձնել իշխանությունը:

Ուստի չթուլացնելով իշխանական թեկնածուին արդեն ոչինչ չտվող նախընտրական տաղտկալի հանդիպումներն ու քարոզարշավը, շուրջօրյա բոլորին զզվեցրած քաղաքական գովազդն ու սոցիոլոգիական կեղծ հրապարակումները, ռեժիմն իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր առաջիկա փետրվարի 19-ին նախատեսված քվեարկության ու ձայները հաշվելու օպերացիայի մանրամասն մշակման ու ծրագրավորման վրա:

Chuk
18.03.2009, 20:06
4. Իշխանության յուրացման ֆորս-մաժորային տարբերակ:
Անցած երկար ու ձիգ տարիների ընթացքում այդպես էլ միտումնավոր չճշտված, ութ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն ընտրողների ուռճացված ցուցակի առկայությունը, մի քանի տեղամասերում բազմիցս քվեարկելու օրենսդրական սողանցքների նախատեսումը, ընտրական բոլոր մակարդակների հանձնաժողովներում իշխող ռեժիմին սպասարկող ու վաճառված քաղաքական ուժերի բացարձակ գերակշիռ ներկայությունը, հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների դերում անխտիր կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների նախապես ընտրվելը և ՙտնային նախապատրաստության՚ մի շարք այլ միջոցառումներ, իշխանության թեկնածուին իրենց պաշտոնի, ունեցվածքի ու անձեռնմխելիության դիմաց, ամեն գնով առավելագույն ձայներ բերելու պարտադրված գյուղապետերի, համայնքապետերի, քաղաքապետերի, մարզպետների, մեծամասնականով ընտրված ծառայամիտ ու կրիմինալ պատգամավորների, ֆեոդալների ու իշխանիկների, պետական ու կրիմինալ օլիգարխների, նրանց հաստավիզ թիկնապահների, գործադիր իշխանության ամեն տեսակի ու մակարդակների չինովնիկների, թաղային ու քրեական կեղծ հեղինակությունների համար, ոստիկանության, դատախազության նախապես խոստացված ու բարձրագույն իշխանությունների կողմից երաշխավորված հանցակցությամբ, մինչ այս ընտրությունները չտեսնված ու չլսված մասշտաբների ու չափերի կեղծիքների, Առաջին նախագահի վստահված անձանց ահաբեկումների, բռնությունների, ծեծի ու ջարդի, ի վերջո ընտրատարածքներից հեռացումների ու առևանգումների, ձայների բացարձակ առևտրի, ՙկարուսելների՚, ընտրական կեղտոտ այլ տեխնոլոգիաների կիրառման, քվեաթերթիկների փաթեթներով լցոնումների, քվեարկության արդյունքների ամփոփումների ուղղակի կեղծ արձանագրումների ու ՙնորարարական՚ այլ ինքնադրսևորների լայն դաշտ էր ապահովված:

Նախընտրական քարոզչության ու պայքարի, ընտրությունների կազմակերպական, վարչական, ռեսուրսային ու ֆինանսական վերը նկարագրված ահռելի տարբերություններով նախագահի առաջադրված թեկնածուներից առնվազն 7-ը մեկի դեմ հարաբերակցությամբ,իշխանական ու քողարկված ընդդիմադիրների կոալիցիոն ճամբարն ու Առաջին նախագահի գլխավորած համաժողովրդական շարժումը մոտեցան փետրվարի 19-ին:

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ քվեարկության օրվա առաջին կեսը, հակառակորդների մի քանի մանր ընդհարումները չհաշված, լուրջ խախտումներ չէր արձանագրել և ընտրատեղամասերում ու դրանց մոտ յուրահատուկ ՙէքզիթպոլ՚ անցկացնողների հաղորդվող տեղեկատվությունների համաձայն, չնայած իշխանությունների նախապես գործադրած ապօրինի ահռելի ջանքերի Առաջին նախագահը բավական մեծ խզումով առջևում էր և եթե քվեարկությունների ընթացքը շարունակվեր նման, շատ թե քիչ անխռով մթնոլորտում, ընտրությունների արդյունքները հենց առաջին փուլով կանխորոշված էին:

Ինչպես և ենթադրվում էր, քվեարկության օրվա առաջին կեսի արդյունքների մասին բոլորից առաջ տեղեկացված էին իշխանությունները: Ու տասը տարի ժողովրդի իշխանությունը զավթած ռեժիմը իր ճամբարում ներգրավված օրինական ու ապօրինի ողջ զորակազմին հրահանգեց գնալ ՙվա բանկ՚, չկանգնել ոչ մի խոչընդոտի ու արգելքի առաջ, ամեն գնով ապահովել իշխանության ներկայացուցչի թեկուզ կեղծված, բայց հաղթանակը:

Մտքի շարադրման իմ նման ունակություններ ունեցող անձի համար նույնիսկ, դժվարագույն, եթե չասեմ անլուծելի խնդիր է քվեարկությունների օրվա երկրորդ կեսում, այնուհետև ձայները հաշվելու ընթացքում կատարված օրինախախտումների, հանցագործությունների, կեղծիքների, լցոնումների, կրկնակի ու քառակի քվեարկությունների, ահաբեկումների ու բռնությունների, ծեծի, ջարդի ու ֆիզիկական հաշվեհարդարի իրական չափերի դրսևորումների անգամ հիշատակումը, էլ ուր մնաց նկարագրությունը:

Արձանագրենք միայն, որ կիրառված աննախադեպ բռնաճնշումների ու կեղծիքների արդյունքում, Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեները իշխանության կամ մեկ այլ թեկնածուի օգտին հաշվառելու հազարավոր, այդ քվեաթերթիկները ուղղակի անվավերների մեջ դնելու բյուրավոր դեպքերը մի կողմ դրած, ըստ որոշ հաշվարկների մոտ 450.000 հազարից 500.000 հազար ռեժիմի թեկնածուի օգտին քվեարկած քվեաթերթիկների լցոնումներ են կատարվել, ընտրությունների մասնակիցների թիվը արհեստականորեն հասցնելով, մինչև այժմ նույնիսկ ԱԺ ընտրությունների համար չգերազանցված սահմանագծի:

Կատարած աննախադեպ մեծածավալ կեղծիքները նույնիսկ, բավարար չեղան վարչախմբի թեկնածուին լիարժեք հաղթանակած հայտարարելու համար: Թղթի վրա հնարավոր էր եղել առավելագույնը նկարել բոլոր թեկնածուներին կողմ տրված ձայների միայն 50-ից փոքր ինչ ավել տոկոսը:

Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված ձայների մասսայական հափշտակություններից, դրանք այլ թեկնածուների օգտին, անվավեր քվեաթերթիկների շարքում հաշվառելուց հետո նույնիսկ Առաջին նախագահը իր ստացած քվեների թվով երկրորդ տեղում էր, ի հեճուկս մեր սոցիոլոգ շամանների կանխատեսումների:

Իսկ որ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեներից հափշտակվել էին տասնյակ հազարավորները, տեսանելի ու պարզորոշ, եթե հիշում եք, ապացուցվեց ընդամենը երեք տեղամասերի լիարժեք վերահաշվարկի օրինակի վրա: Որոնցում ըստ նախնական արդյունքների հաղթել էր իշխանության թեկնածուն, վերահաշվարկից հետո, արդեն մեծ առավելությամբ առջևում էր Առաջին նախագահը:

Տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկը կարող էր վատ նախադեպ ծառայել մնացած հազարավոր տեղամասերի վերահաշվարկների համար, ուստի ռեժիմը ու նրան սպասարկող ընտրական հանձնաժողովները ամեն ինչ արեցին, որպեսզի նախ անհեթեթ պատճառաբանություններով չընդունվեն Լևոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց քվեարկության արդյունքների վերաբերյալ բողոքները, ապա դրանք գրանցում ստանային նախագահի թեկնածու-հաճախորդների վստահված անձանց բողոքներից հետո միայն: Քանի որ ըստ օրենքի, այդ բողոքները պետք է քննարկվեին ըստ ստացման հաջորդականության, իսկ վերահաշվարկի ժամանակը խիստ սահմանափակ էր: Ռեժիմի նենգ նպատակը իրականացավ: Վերահաշվարկի գրեթե բոլոր բողոքները մնացին առանց քննարկման իսկ վիճարկման օրենքով նախատեսված ժամկետն ավարտվեց ու ՀՀ Առաջին նախագահի օգտին տրված ձայները էական փոփոխություններ չկրեցին:

Բայց սա խնդրի մի կողմն էր և ըստ էության ոչ ամենակարևորը: Ինչ թվեր ու արդյունքներ էլ հրապարակեր ԿԸՀ-ը, ժողովուրդը գիտեր իր ձայնը ումն է տվել և այս անգամ որոշել էր տեղի չտալ, չզիջել: Եվ փետրվարի 20-ից սկսած, կանայք, ծերեր, երիտասարդներ, հեռավոր գյուղերից ու բնակավայրերից, ընտանիքներով ու մենակ, հարյուր հազարներով գալիս էին Ազատության հրապարակ այդ հրապարակից միայն հաղթանակած հեռանալու վճռականությամբ: Ու ամեն օր առավոտից ուշ երեկո, հրապարակը պարուրված էր ազատատենչ ելույթներով, համաժողովրդական շարժման կարգախոսների վանկարկումներով, երգով ու պարով: Տասնամյակ ի վեր իշխանությունից ամբողջովին օտարված ու երկրի կառավարումից հեռացված ժողովուրդը սպանել էր իր միջի ստրուկին, այլևս երբեք չստրկանալու վճռականությամբ: Շուրջօրյա խաղաղ հանրահավաքների, բազմահազարանոց երթերի, նստացույցերի միջոցով օրինական, սահմանադրական ճանապարհով մտադիր էր հասնել ՀՀ նախագահական կեղծված ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչմանն ու նոր նախագահական ընտրությունների նշանակմանը:

Chuk
18.03.2009, 20:07
5. Իմ Ազատության հրապարակ գալու շարժառիթները:
Ահա երկրում ստեղծված այն քաղաքական, հասարակական, իրավական ու հոգեբանական իրավիճակը, երբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության առաջին դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու, ուղղակի հայ մարդ ու ՀՀ քաղաքացի Գագիկ Ջհանգիրյանը այլևս անհնարին համարելով շարունակել իր պաշտոնավարումը ստի ու կեղծիքի, ոստիկանական ու իրավական զոռբայության, ապօրինությունների ու անպատժելիության, ամենաթողության, պետական քաղաքականության մակարդակի բարձրացրած մթնոլորտում, եկավ Ազատության հրապարակ իր ձայնը միացնելու իր ազատության ու իրավունքների համար պայքարող ժողովրդի ձայնին, զգալու ու լինելու նրա մի մասնիկը, հյուլեն, իր մասնակցությունը բերելու համաժողովրդական շարժմանն ու նրա առաջնորդի, երկրում Սահմանադրական կարգն ու օրինականությունը վերականգնելու, ժողովրդից խլված ազատությունն ու իշխանությունը նրան վերադարձնելու ազգանվեր, պետականանվեր գործին:

Նույն օրը երեկոյան համաժողովրդական շարժմանը սատարելու հայտարարությամբ հանդես եկան ԱԺ մի շարք պատգամավորներ, հաջորդ օրը` արտգործնախարարության պատասխանատուներ ու դեսպաններ:

Ռեժիմի աչքի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի նախանշած ավազակապետական բուրգի փլուզումը իրականություն էր դառնում: ԱԺ պատգամավորների, պետական պաշտոնյաների ու ծառայողների օրինակը, գործընթացը անարգել շարունակվելու դեպքում, վարակիչ էր: Համաժողովրդական շարժման կողմից իշխանությունը փաստացի վերցնելը տեխնիկայի խնդիր էր դառնում: Ռեժիմի համար հապաղելը մահվան էր հավասարազոր:



6. Սահմանադրության խախտմամբ բռնազավթած իշխանությունը պահելը:
Փետրվարի 23-ի կեսօրին, զբաղեցրած պաշտոնից ազատեցին ու դասային աստիճանից ապօրինի զրկեցին ինձ, երեկոյան իմ նկատմամբ արդեն սպանության սադրանք (սպանության ավարտված հանցափորձ) իրականացվեց: Այն չհաջողելուց հետո ապօրինի բերման ու ձերբակալման ենթարկվեցինք ես ու եղբայրս: Պետական բարձր պաշտոնյաի նկատմամբ նման դաժան, անմարդկային ու տմարդի վերաբերմունքի ցուցադրումը մի նպատակ էր հետապնդում, պատժել ոչ միայն ինձ, այլև իմ օրինակի վրա բոլոր պաշտոնյաներին, քաղծառայողներին ՙզգուշացնել՚, եթե Ջհանգիրյանի հետ էսպես են վարվում, ինչպես կվարվեն իրենց հետ, եթե հանկարծ որոշեն միանալ ընդդիմությանը կամ շարունակեն` նրանց բացահայտ ու գաղտնի աջակցությունը: Պետք է արժանին մատուցել մտահղացման հեղինակներին: Իրականացրած գազանություններն ու միջնադարյան ֆիզիկական հաշվեհարդարը պետական պաշտոնյաների ու չինովնիկների վրա սառը ցնցուղի ազդեցություն գործեցին:

24-ի առավոտյան արդեն ապօրինի բերման ենթարկվեց ու ձերբակալվեց Սմբատ Այվազյանը, այնուհետև Պետրոս Մակեյանը, Աշոտ Զաքարյանը, Շոթա Սաղաթելյանը ու մյուսները:

Աշխատանքից ու զբաղեցրած պաշտոններից անմիջապես ազատվեցին արտգործնախարարության պատասխանատուները, սպառնալիքների ու ահաբեկումների արդյունքում իրենց հայտարարությունից հետ կանգնեցին, նախօրյակին համաժողովրդական շարժմանը միացած պատգամավորներից շատերը (ոչ բոլորը):

Համաժողովրդական շարժմանը հարելու մեջ կասկածվող պաշտպանության նախարարի երկու տեղակալները ստիպողաբար արձակուրդ ուղարկվեցին:

Ռեժիմն անցավ Ազատության հրապարակը տոտալ շրջափակման, շուրջօրյա ընթացող հանրահավաքներն ու նստացույցերը կենսագործունեության համար անհրաժեշտ միջոցներից զրկելու, վառելափայտ, սնունդ, դեղամիջոցներ, տաք հագուստ մատակարարող տրանսպորտի միջոցներն ու քաղաքացիներին առևանգելու տակտիկային: Ճանապարհային ոստիկանությունը ուղղակի արգելում էր տրանսպորտային (նաև անհատական օգտագործման) միջոցների կայանումը Ազատության հրապարակին անմիջականորեն հարող փողոցներում ու տարածքներում, արդեն կայանած ավտոտրանսպորտը առանց որևէ օրինական հիմքի ու բացատրության տուգանային հրապարակ էր տարվում, քաղաքացիներին ապօրինի կերպով զրկելով ազատ տեղաշարժի իրավունքից:

Չնայած իշխանությունների ձեռնարկած բոլոր ապօրինություններին ու հանցագործություններին, մինչ այդ երբևիցե չկիրառված ոստիկանական բռի ու հանդուգն նորամուծություններին ու հնարքներին, համաժողովրդական շարժման թափը, հզորությունը չէր նվազում: Ցրտին ու սառնամանիքին շուրջօրյա հանրահավաքներն, երթերն ու նստացույցերը չէին նոսրանում: Համաժողովրդական շարժմանն իրենց համերաշխությունն էին հայտնում ու միանում իշխանական նոր կոալիցիայի մեջ ընդգրկված, վարչախմբի ՙընտրված՚ թեկնածուին աջակցող, նախագահի նախկին թեկնածուներից վերջնականապես հիասթափված ու երես դարձրած, բայց ընտրություններում ի օգուտ նրանց ձայն տված հազարավոր կուսակցականներ ու անհատ քաղաքացիներ:

Ռեժիմը Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում զուգահեռ նախապատրաստում էր իշխանական ՙհաղթած՚ թեկնածուի սատարելուն կոչված համահանրապետական հզոր իր հանրահավաքը: Ինչը, ըստ նախաձեռնող խելոքների մտահղացման, պետք է աշխարհին ու մեր հասարակությանը ցույց տար ու ապացուցեր, թե ինչպիսի մեծ հասարակական ու քաղաքական աջակցություն է վայելում ՙընտրյալ՚ նախագահը: Ինչքան խորն էր ռեժիմի հիասթափությունը, երբ փետրվարի 26-ին, հեռավոր շրջաններից ու բնակավայրերից պարտադիր Երևանի կենտրոն բերված պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները, դպրոցների ու ԲՈւՀ-րի ուսանողները, կառավարող կուսակցությունների ու ՙընտրված նախագահի՚ համակիր հասարակական կազմակերպությունների բազմահազար անդամները չսպասելով նույնիսկ ՙնախագահի՚ ելույթի ավարտին, իրենց կուսակցական դրոշներն, ՙԱռաջ Հայաստան՚ տրանսպարանտները գետին նետելով միացան Ազատության հրապարակում ընդդիմության ընթացող հանրահավաքին:

Ազատատենչ ժողովրդի հաղթանակը կարծես լիակատար ու վերջնական էր:

Ռեժիմի իր դեմքը փրկելու, իրեն շատ թե քիչ օրինական, ընտրված իշխանություն ցուցադրելու հուսահատ վերջին փորձը գլխովին անհաջողության մատնվեց, վարչախմբին մեկ անգամ ևս ապացուցելով, որ երկրում նրա միակ հենարանը կոռումպացված պետական ապարատը, ուժայիններն ու նրա բռնություններն են:

Իշխանության ամենավերին օղակներում գտնվողները նույնիսկ համոզվեցին, որ համաժողովրդական շարժումն ու նրա մոտալուտ հաղթանակն անկասելի է:

Նախագահական ընտրությունների արդյունքները ընդդիմությունը վիճարկել էր Սահմանադրական դատարան և իշխանությունները այլևս ոչ մի երաշխիք չուներ, թե ներքաղաքական անորոշ ու հեղհեղուկ իրավիճակում իրեն ինչպես կպահի, ի±նչ աստիճան կանխատեսելի կլինի նման իրադրություններում միշտ ճիշտ կողմնորոշվող մեր Սահմանադրական դատարանը: Անհրաժեշտ էր անհապաղ, գործուն ու ազդեցիկ, աննախադեպ, մի այնպիսի ՙմիջոցառում՚, ՙօպերացիա՚ ձեռնարկել, որը կսթափեցներ ոչ միայն մեր դատական բարձրագույն ատյանին, այլև երկրի ներսում կտրուկ կփոխեր իրավիճակը:

Կեղծիքներով ՀՀ նախագահի աթոռը ևս հինգ տարով զավթած ու այն ցանկացած գնով ու միջոցով պահելու մտադրված ռեժիմը ընտրության այնքան էլ շատ տարբերակներ չուներ: Ըստ էության մնացել էր համաժողովրդական շարժման դեմ պայքարի ուժային- ոստիկանական և եթե դա անբավարար լիներ` զինական-ռազմական միջոցը:

Ժամանակն էլ մի կողմից էր խեղդում, ամեն ինչ պետք է ավարտված լիներ մինչև Սահմանադրական դատարանում հարցի քննարկման սկսվելը:

Եվ ռեժիմը տենդագին նախապատրաստվում էր:

Chuk
18.03.2009, 20:09
7. Ռազմական, զինական գործողություն:
Բարձր պատրաստության վիճակի էին բերվում ոստիկանության զորքերն ու հատուկ նշանակության ջոկատային ստորաբաժանումները, Պաշտպանության նախարարության հատուկ նշանակության գնդերը: ԶՈւ-ի բոլոր ստորաբաժանումների` պաշտպանության բանակի, բանակային զորամիավորումների սպաներից ու ենթասպաներից կազմավորվում, հանդերձավորվում և սպառազինվում էին առանձին վաշտեր ու խմբեր:

Ինչպես հետո պարզվեց, այդ օրերին բանակի թիկունքի ու սպառազինության պահեստներից հանդերձավորում ու զինում էին նաև հաստավիզ հարյուրավոր սափրագլուխների, քրեական հանցագործների, վարձու մարդասպանների, խաղաղ ցուցարարների դեմ վճռորոշ պահին օգտագործելու նպատակով:

Այսպիսով իշխանությունների ոստիկանական, զինական ու քրեական ապօրինի ողջ ուժը մոբիլիզացված էր, պատժիչ օպերացիայի ծրագիրը մանրամասն մշակված, հաստատված: Մնում էր ընտրել գործողության հարմար օրն ու ժամը:

Մարտի 1-ը, գարնանամուտի առաջին օրը առջևում էր:

Օր, որ Սպարապետը իր մտերիմ ընկերների հետ պարտադիր նշում էր Աշտարակի ձորում, հին ջրաղացի քարի վրա բացված ձվի ու թարխունի, օղու սեղանի շուրջ: Բաժակ էինք բարձրացնում գարնան ու սիրո համար: Խմբովի երգում էինք ՙամպի տակից ջուր է գալիս՚ ու Մատ Գագոն հետո Չարենց էր արտասանում: Մեզանից յուրքանչյուրը այդ օրը իր մորն ու սիրելիին ձնծաղիկի փունջ էր նվիրում:

Վազգենից հետո մենք ավանդույթ դարձած այդ գեղեցիկ կարգը սրբորեն պահում ու պահպանում էինք, ամեն անցած տարվա մարտի 1-ը դարձնելով նաև Սպարապետի հետ ու մասին մեր հիշողությունների վերապատման, սիրո ու հույզերի օր:

Սրանք այդ օրն էլ պղծեցին, գարնան զարթոնքի առաջին օրը մեր ու մեր ժողովրդի համար դարձրին սգի, անմեղ զոհերի ու հիշատակի օր:

Հիմա դժվար է ասել, թե հատկապես ինչու ընտրվեց մարտի 1-ը: Որոշ կանխատեսումներով, օրվա ընտրության հարցում վճռորոշ է եղել Ազատության հրապարակի փետրվարի 29-ի, մինչ այդ տեղի ունեցածների մեջ ամենամարդաշատ ու հզոր հանրահավաքը: Այդ օրը վարչախմբի պարագլուխների համար վերջնականապես ակնհայտ ու ակներև էր դարձել, որ նման մեկ-երկու հանրահավաք ևս, և ամեն ինչ կավարտվի:

8. Ռազմական գործողության Օրինականության իմիտացիա, քողածածկույթ:
Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական, իրավական կյանքում ամենից շատ քննարկվող հարցերից է, թե ի±նչ էր անում ոստիկանությունը, ուժային կառույցները մարտի 1-ի լուսաբացին Ազատության հրապարակում: Հնչել են ամենատարբեր կարծիքներ, առաջ քաշվել մի շարք վարկածներ:

ՀՀ գլխավոր դատախազության մարտի 1-ի մամլո հաղորդագրության մեջ նշված էր. ՙոստիկանության նպատակը մարտի 1-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում եղել է հավաքը հարկադրաբար դադարեցնելը՚:

Արդեն մարտի 4-ին ԱԺ 4 պատգամավորներին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության մեջ նշվում է. ՙոստիկանության նպատակն է եղել զենքը առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, որը վերաճել է բախման՚:

Նույն օրը, մարտի 4-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Ա.Մահտեսյանը և ոստիկանության մամուլի քարտուղար Շիրինյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ ՙոստիկանությունը պետք է գնար և հենց տեղում տեղազննություն կատարեր, իսկ վրաններում` խուզարկություններ՚:

Ազատության հրապարակում ՙխուզարկության՚ կատարման տարբերակը վերը թվարկվածների մեջ ամենաաննպաստն էր իշխանությունների համար, քանի որ խուզարկությունը կարող է կատարվել միայն քրեական գործ հարուցելուց հետո և եթե հրապարակում տեղադրված վրանները ՀՀ քր. դատ. օր-ի 6-րդ հոդ. 46-րդ կետի համաձայն դիտարկենք որպես ժամանակավոր կացարան, ապա այն կարող էր կատարվել միայն դատարանի թույլտվությամբ: Ուստի վարչախումբը այս վարկածից շատ արագ հրաժարվեց:

ՙ7-ի գործով՚ մեղադրական եզրակացության մեջ արդեն գրում են ՙիրացնելով… հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել դրանք…՚

Ազատության հրապարակում զենք, զինամթերք հայտնաբերելու նպատակով զննություն կատարելու տարբերակն են պնդել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում հանդես եկած ՀՀ ոստիկանության երկու պաշտոնյաները` Աֆյանն ու Թամամյանը: Իրավապահ մարմինների ու դրանց պատասխանատուների առաջ քաշած վարկածների, արված հայտարարություն-պարզաբանումների նման առատությունը ակնհայտ է դարձնում, որ վարչախումբն ու նրա խորհրդատու իրավագետները մինչև այժմ չեն կարողացել Ազատության հրապարակում կատարվածի որևէ օրինական հիմք ու բացատրություն գտնել:

Մարտի 1-ի լուսաբացին Երևանի Ազատության հրապարակում իրականացված ուժային գործողությունը որևէ ընդհանուր բան չունի քրեադատավարական “զննում” կամ “զննություն” գործողության հետ : Եվ ահա թե ինչու.

ա) “զննումը”, “զննությունը” քննչական գործողություն է: Այն կատարում է քննիչը հանցագործության հետքեր, այլ նյութական օբյեկտներ հայտնաբերելու, հանցագործության դեպքը, գործի համար նշանակություն ունեցող մյուս հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ քրեական դատավարությանը հայտնի է տեղանքի, շինությունների, առարկաների, փաստաթղթերի, կենդանիների, մարդու կամ կենդանու դիակի զննում (ՀՀ քր. դատ. օր-ի 217 հոդ.): Մեր դեպքում խոսքը գնում է “տեղանքի” կամ “դեպքի վայրի զննության մասին”.

բ) զննումը, որպես կանոն, կատարվում է ցերեկը (ժամը 7.00-ից 22.00-ը ՀՀ քր. դատ. օր-ի 6-րդ հոդված 48 կետ), ընթերակաների մասնակցությամբ: Ընթերական քրեական գործով չշահագրգռված ՀՀ չափահաս քաղաքացին է, որին քրեական հետապնդման մարմինը հրավիրում է մասնակցելու քննչական գործողության կատարմանը` հաստատելու համար դրա կատարման փաստը, բովանդակությունը, ընթացքը և արդյունքները (ՀՀ քր. դատ. օր-ի 81-րդ հոդ.): Այսինքն ընթերակաները պետք է հրավիրվեն նախքան քննչական գործողության կատարումը, մինչև այն սկսելը:

Գիշերային ժամերին (22.00-7.00) պրակտիկայում դեպքի վայրի կամ տեղանքի զննություն կատարվում է անհետաձգելի դեպքերում, երբ ասենք, օրինակ` ավտոտրանսպորտային վթարի հետևանքով փակվել է երթևեկությունը կարևոր նշանակության մայրուղով և այն անհրաժեշտ է հնարավոր սեղմ ժամկետում բացել, կամ դեպքի վայրում սկսել է անձրև կամ ձյուն տեղալ, որը սպառնում է ոչնչացնել հանցագործության հետքերը, կամ ենթադրվում է, դեպքի վայրում հայտնաբերել այնպիսի առարկաներ կամ փաստաթղթեր, որոնք օգնելու են դեպքի վայրից փախուստի դիմած հանցագործին արագ հայտնաբերելուն և այլն:

Այս բոլոր դեպքերում, երբ տեղանքի զննությունը կատարվում է գիշերային ժամերին, քննիչը պարտավոր է ապահովել տեղանքի բավարար լուսավորվածություն և այնուհետև միայն ձեռնմուխ լինել զննությանը: Հիշենք, Ազատության հրապարակի և շրջակա լուսավորությունը մարտի 1-ի լուսաբացին անջատվել էր:

Անհրաժեշտության դեպքում քննիչը կատարում է զննվող վայրի և առանձին առարկաների չափումներ, կազմում է հատակագծեր, գծագրեր, սխեմաներ, իսկ հնարավորության դեպքում կատարում լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում և այլ տեսակի ամրագրում:

Զննության ընթացքում քննիչն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք գործով հետագայում կարող են ունենալ ապացուցողական նշանակություն:

Քննիչն իրավունք ունի զննությանը մասնակից դարձնել մեղադրյալին, տուժողին, վկային:

Զննումն ավարտելուց հետո կազմվում է արձանագրություն, որում նշվում է այն ամենը, ինչ հայտնաբերվել է: Եթե կիրառվել են լուսանկարահանում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում և այլն… ապա արձանագրության մեջ պետք է նշվեն կիրառված տեխնիկական միջոցները և ստացված արդյունքները (ՀՀ քր. դատ. օր-ի 218-րդ հոդ.): Տեղին է հիշել մարտի 1-ի առավոտյան այդ նույն տարածքում նկարահանումները կատարած “Ա1+”-ի և “Երկիր Մեդիա”-ի տեսախցիկների, լրագրող Գագիկ Շամշյանի ֆոտոխցիկի բռնագրավումը:

գ) Քանի որ խոսքը վերաբերում էր նման մեծ տարածքում և մարդաշատ վայրում (100-ից ավելի միայն վրաններ էին տեղադրված), ինչպիսին Ազատության հրապարակն է, զննություն կատարելու մասին, ապա ենթադրվում է, որ այդ քննչական գործողության կատարմանը պետք է ներգրավված լինեին, առնվազն 50-60 քննիչներ, համապատասխանաբար հրավիրված լինեին 100-120 ընթերականեր և մեծաթիվ մասնագետներ:

դ) Ճիշտ է քննիչը ՀՀ քր. դատ. օր-ի 55 հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի համաձայն, իրավունք ունի առանձին քննչական գործողությունների կատարումը հանձնարարել հետաքննության մարմնին: Մարտի 1-ի դեպքով նախ նման հանձնարարություն չի եղել, բացի այդ նման մարդաշատ վայրում, մեծ տարածքի վրա, բազմաթիվ մասնագետների մասնակցությամբ զննության կատարումը հետաքննության մարմնին հանձնարարելը ծիծաղելի ու աննախադեպ կլիներ, երբ այդ գործողությունը պահանջում էր մի քանի տասնյակ հմուտ և փորձառու քննիչների քրտնաջան ու երկարատև աշխատանք:

ե) Ամենակարևորը, Ազատության հրապարակում բացակայում էր քննչական գործողության` զննություն կատարելու դատավարական առիթն ու հիմքը` հանցագործության փաստը: Տաս և ավելի օր մարդիկ իրացրել են իրենց Սահմանադրական իրավունքը և ոչ ոք, որևէ մեկին, այդ թվում նաև իշխանության որևէ ներկայացուցչի որևէ թթու խոսք չի ասել, որևէ մեկի ոտքը նույնիսկ չի տրորվել: Հետևապես առանց քրեական գործ հարուցելու բացակայում էր ՀՀ քր. դատ. օր-ի 180 հոդ. 2-րդ մասով նախատեսված տեղանքի զննության կատարման հիմքը:

Chuk
18.03.2009, 20:09
ՀՀ քր. դատ. օրենսդրության համապատասխան դրույթների այս համառոտ և շատ մակերեսային վկայակոչումը, համադրելով հասարակական լայն շրջանակներին ներկայացվող իշխանական տեղեկատվության, տեսաժապավենների և ոստիկանության` ՀՀ քրեական դատավարությունից անտեղյակ պատասխանատուների անհասկանալի ու անհոդաբաշխ բացատրությունների հետ չի կարելի այլ հետևության հանգել, բացի այն, որ մարտի 1-ի լուսաբացին Ազատության հրապարակում իշխանությունները ոչ միայն քննչական գործողություն չէին կատարում, այլև նման գործողություն չէին էլ ծրագրավորել.

ա) Ազատության հրապարակում մարտի 1-ի լուսաբացին քննչական խումբ ներկա չի գտնվել, այդ մասին որևէ տեղեկություն չեն հաղորդել ոչ ՀՀ ոստիկանությունը, ոչ ՀՀ գլխավոր դատախազությունը, ոչ էլ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում հանդես եկած ոստիկանության, հատուկ քննչական ծառայության պատասխանատուները:

բ) Ազատության հրապարակ հրավիրված չեն եղել նաև ընթերականեր: Ինչպես փոխոստիկանապետ Աֆյանը հայտարարեց ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում, հրապարակում կային հարյուրավոր վկաներ, որոնց իր կարծիքով կարող էին հրավիրել որպես ընթերակա: Նման պնդումը ոչ թե փոխոստիկանապետի այլ նույնիսկ թաղային տեսուչի պաշտոնը զբաղեցնող անձի համար անհամատեղելի իրավական գրագիտության կներեք, անգրագիտության ցուցանիշ է:

գ) Ազատության հրապարակ մարտի 1-ի լուսաբացին, զննությանը մասնակցելու նպատակով, չեն հրավիրվել նաև տարբեր ոլորտներում հատուկ գիտելիքներ ունեցող մասնագետներ: Ոստիկանության փորձագիտական կենտրոնի պետը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ իրենց Ազատության հրապարակ հրավիրել են 8.30-ի մոտ, երբ փաստորեն ամեն ինչ ավարտված էր: Եթե ժամանակին չեն հրավիրվել ոստիկանության կենտրոնի մասնագետները, կասկածից վեր է, որ չեն հրավիրվել նաև Արդարադատության նախարարության, ԳԱ ՊՈԱԿ-ի, Առողջապահության նախարարության ԴԲԳՓԿ-ի համապատասխան մասնագետները:

դ) Որ կատարված գործողությունը նպատակ չի հետապնդել հանցագործության գործիքներ, առարկաներ կամ հետքեր հայտնաբերել ապացուցվում է նրանով, որ մանրամասն չեն նկարագրվել, զննվել, առգրավվել Ազատության հրապարակում առկա հարյուրավոր իրեղեններն ու տարաբնույթ առարկաները` վրաններ, անկողնային պարագաներ, քնապարկեր, անձնական իրեր, հագուստներ, կոշիկներ և այլ առարկաներ: Ավելին, հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող տեսանյութերը հստակ ապացուցում են, թե վերը նշված, ջարդ ու փշուր արած ապրանքներն ու առարկաները ինչպես են հավաքվում և բարձվում աղբատարները առանց որևէ զննության, իսկ հրապարակը անմիջապես ավլում ու լվանում են, նորից առանց զննության, թաքցնելով արդեն իրենց կատարած անմարդկային վայրագությունների հետքերը:

Իսկ այն վայրերում, որտեղ արդեն “տեղադրված” են համապատասխան ՙհայտնաբերված զենքերն՚ ու մահակները, փայտերը, զինամթերքը, գործողության ռազմական մասի ավարտից հետո, արդեն դեպքի վայրի զննություն է կատարվում:

Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացրած միջոցառման նպատակը ամենաճիշտը բացահայտել է նախագահ Ռ.Քոչարյանը դեպքից մեկ օր առաջ մատնելով ինքը իրեն, 29.02.08թ. ԵՊՀ-ում տրված մամուլի ասուլիսի ժամանակ, նշելով որ շարունակվող միտինգի լուծումներից է ոստիկանների կողմից ՙհրապարակի մաքրումը՚:

Բայց քանի որ բացակայել են հանրահավաքը հարկադիր դադարեցնելու ՙԺողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին՚ ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերը (հանրահավաքը պետք է իրական վտանգ ներկայացներ անձանց կյանքին, առողջությանը, պետական և հասարակական անվտանգությանը, համայնքին, ֆիզիկական և իրավաբանական անձանց), ուստի շրջանառության մեջ պետք է դրվեր, մոգոնվեր հանցագործության մասին հավաստի ներկայացվող որևէ հաղորդում` հանրահավաքի մասնակիցներին մեծ քանակությամբ զենք, զինամթերք բաժանելու մտացածին տեղեկատվությունը և իբր այդ հիմքով հրապարակում զննություն կատարելու անհրաժեշտությունը: Լավ եթե, ըստ օպերատիվ տեղեկությունների, մարտի 1-ին հանրահավաքի մասնակիցներին մեծ քանակի զենք ու զինամթերք, մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված առարկաներ պետք է բաժանվեին, այդ դեպքում ինչու այդ զենքն ու զինամթերքը, առարկաները չհայտնաբերվեցին ու չառգրավվեցին իրենց թաքստարաններում կամ Ազատության հրապարակ տեղափոխելիս` ճանապարհին, ինչն ավելի դյուրին ու անվտանգ էր: Այդ տարբերակը կառաջարկեր ցանկացած իրավաբան, առավել ևս օպերատիվ աշխատող: Ինչու այդպես չվարվեցին:

Որովհետև ոչ նախորդ և ոչ էլ հետագա օրերին, խաղաղ հանրահավաքի մասնակիցներին ոչ մի զենք ու զինամթերք չէր բաժանվելու և Դրանք չհայտնաբերվեցին նաև իրականացված ոստիկանական օպերացիայից հետո, դա ռեժիմի համար ուղղակի հարմար պատրվակ, առիթ էր, Երևանի կենտրոնում արդեն տաս օր, Սահմանադրության 29-րդ հոդվածի անմիջական գործունեության ուժով անընդմեջ ընթացող ընդդիմության խաղաղ, առանց զենքի, բազմահազարանոց հանրահավաքը ապօրինի դադարեցնելու, մասնակիցներին ծեծելու, ջարդելու ու ձերբակալելու համար:

Վարչախմբի պլանավորածը մատնել էր նաև Երևան քաղաքի խոշոր հիվանդանոցներին Առողջապահության նախարարության կողմից դեպքի նախորդ օրը մեծ թվով մահճակալներ ու հիվանդասենյակներ ազատել-նախապատրաստելու իջեցված բանավոր հրահանգ-հանձնարարականը:

ե) Որ Ազատության հրապարակում մարտի 1-ի լուսաբացին իշխանությունները չէին պատրաստվում որևէ քննչական գործողություն կատարել ուղղակի ապացուցվում է այդ վաղ ժամին հրապարակի շրջակայքում որոշ հաշվարկներով մոտ 2,5-3 հազար հանդերձավորված ներքին զորքերի և ՊՆ հատուկ ստորաբաժանումների զինծառայողների առկայությամբ (բացի ոստիկանության և ուժային այլ կառույցների օպերատիվ անձնակազմերից): Նման քանակի զինծառայողների ներկայությունը պրակտիկորեն հնարավոր չէ ապահովել 5-10 րոպեի կամ թեկուզ մեկ ժամվա ընթացքում:

Զինծառայությունից շատ թե քիչ գաղափար ունեցող անձը կհաստատի, որ այդ զինծառայողների ՙվերկացը՚ տրվել է առնվազն մարտի 1-ի լուսաբացին ժամը 3-ին, կամ ավելի վաղ, հետևաբար ՙքուն՚ հրահանգը տրվել է փետրվարի 29-ի երեկոյան 20-ից 21-ին, որ նրանց տեղափոխող մեքենաները լիցքավորվել են փետրվարի 29-ի երեկոյան, որ այդ ստորաբաժանումների Ազատության հրապարակի շրջակայքում տեղաբաշխման մշակումները կատարվել են շատ ավելի վաղ, իսկ ստորաբաժանումները ղեկավարող սպաների հրահանգավորումը առնվազն փետրվարի 29-ին, և էլի ու էլի նման բազմաթիվ անհերքելի հանգամանքներ ու փաստեր:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է “Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով :

Վերը կատարած իրավական վերլուծությունը, վկայակոչված փաստերը ակնհայտ են դարձնում, որ մարտի 1-ի լուսաբացին ՀՀ Ոստիկանության, ՆԶ –ի Ազատության հրապարակում ձեռնարկած, իրականացրած գործողությունները նախատեսված չեն ոչ Սահմանադրությամբ, ոչ որևէ օրենքով: Դրանք ոչ մի կերպ չեն կարող “տեղավորվել” ոչ քրեկան դատավարության օրենսդրության շրջանակներում,ոչ “Ոստիկանության” մասին ՀՀ օրենքի, ոչ “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու” մասին ՀՀ օրենքի և ոչ էլ որևէ այլ օրենքի շրջանակներում: Ասվածը հաստատում է նաև այն, որ հիմա նույնիսկ Նիկոյանի հանձնաժողովն է ձեռքերը լվացել մարտի մեկի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության արածը որևէ օրենքի, որևէ դրույթի տակ խցկելու, անօգուտ ու անպտուղ աշխատանքից:

Ամփոփելով նշենք, որ վարչախմբի նպատակը մեկն է եղել` անտեսելով Սահմանադրություն և օրենք, ամեն գնով կասեցնել, ցրել Երևանի կենտրոնում ընթացող ընդդիմության բազմահազարանոց, խաղաղ հանրահավաքը: Հակառակ դեպքում նրանք քաջ գիտակցում էին, որ այդպես հանգիստ ու խաղաղ, երգ ու պարով էլ բռնազավթված իշխանությունը հանձնելու էին նրա օրինական տիրոջը` ժողովրդին ու նրա ընտրյալին:

Ուստի չունենալով ոչ մի իրավական հիմք ու իրավունք, գործելով բացարձակ ապօրինի չխորշեցին քնաթաթախ իրենց հայրենակիցներին մահակներով ու էլեկտրոշոկերով ջարդելուց ու փշրելուց, քաղաքական ընդդիմության ակտիվիստներին ապօրինի ձերբակալելուց ու կալանավորելուց, իրենց ու իրենց ընկերներին ու հարազատներին պաշտպանող ՀՀ քաղաքացիների գործողությունները որպես ՙիշխանության ներկայացուցիչներին դիմադրություն՚, ՙզանգվածային անկարգություններ՚, ՙիշխանության զավթում՚ որակելուց արհեստական հիմք ստեղծելով հատուկ դրություն հայտարարելու, բռնազավթած իշխանությունը ևս 5 տարով երկարաձգելու համար:

Երևանում արտակարգ դրություն հայտարարելով, Քոչարյանը ևս մեկ անգամ խախտեց ՀՀ Սահմանադրությունը, դրանով իսկ կանխորոշելով ընտրության արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի սպասվելիք որոշումը: Նախագահը օգտվելով ՙԱրտակարգ դրության մասին՚ ՀՀ օրենքի բացակայությունից և ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 117 հոդվածի 6-րդ կետի սողանցքից, Երևան քաղաքում արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.08թ. իր հրամանագրով ըստ էության սահմանեց ռազմական դրությանը հատուկ տարրեր: Դուրս գալով ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետով իրեն տրված լիազորությունների շրջանակից, որոշում ընդունեց զինված ուժերի օգտագործման մասին` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահելով ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այն դեպքում, երբ զինված ուժերի օգտագործման լիազորությունը ՀՀ Նախագահին վերապահված է Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ կետի ուժով, երբ առկա է զինված հարձակում Հանրապետության վրա, կամ դրա անմիջական վտանգ, կամ պատերազմ հայտարարելու դեպքում: Այսինքն ՀՀ Սահմանադրությունը հստակ նախատեսել է այն բոլոր դեպքերը, երբ կարող են օգտագործվել ՀՀ զինված ուժերը:

Կարծում եմ սա լրջագույն խնդիր է, որը հետագա համակողմանի ուսումնասիրության, իրավական գնահատականի կարիք ունի: Բայց դե ՙՍահմանադրության նման ախմախ թղթի՚ վրա հիմա ով է ուշադրություն դարձնում, որ նախագահը դարձնի:

Chuk
18.03.2009, 20:10
9. Սեփական ժողովրդի սպանդ:
Ծեծվելով ու հալածվելով, հետապնդվելով Երևանի կենտրոնով մեկ, ժողովուրդը մեկը մյուսին ձայն տալով ու տեղեկացնելով, ինքնաբուխ, ողջ օրը կուտակվում ու կուտակվում էր Մյասնիկյանի արձանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանատների ու Երևանի քաղաքապետարանի մերձակայքում` իրենց ընդվզման ու բողոքի ձայնը բարձրացնելու լուսադեմին Ազատության հրապարակում քնած ու կիսաարթուն, ծերերի ու երիտասարդների, կանանց ու երեխաների նկատմամբ իրականացված իշխանությունների վայրենաբարո գործողությունների դեմ:

Զրկված լինելով համաժողովրդական շարժման առաջնորդի ներկայությունից ու ղեկավարումից, ժողովուրդը հավաքվում էր դեսպանատներին հարող տարածքում, ենթադրաբար կարծելով, թե դեսպանատներին հարող հատվածներում իշխանությունների հետագա ոտնձգություններից ու վայրագություններից երաշխավորված կլինի: Այդ իսկ պատճառով, ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցները չնայած իշխանությունների ձեռնարկած մի շարք սադրանքների` դեպի քաղաքի կենտրոն կոչերի ու առաջնորդումների, խանութների ու տրանսպորտի միջոցների ջարդի ու թալանի, հրդեհումների, մնացին իրենց տեղում կանգնած, չենթարկվելով որևէ պրովոկացիայի:

Եվ երբ քաղաքի այս հատվածներն էլ սկսեցին շրջապատել ՆԶ ու ԶՈՒ ստորաբաժանումներն ու զինվորական տեխնիկան, ժողովուրդը աչքի առաջ ունենալով Ազատության հրապարակում լուսադեմին կատարվածը, դիմեց ինքնապաշտպանության, ձեռքի տակ ընկած պատահական իրերով ու առարկաներով, հանրային ու մասնավոր տրանսպորտի միջոցներով բարիկադներ կառուցեց:

Վերը շարադրվածը ավելորդ անգամ հաստատում և ապացուցում է, որ համաժողովրդական շարժումը, նրա առաջնորդն ու ակտիվիստները, իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված ոչ միայն որևէ գործողություն չեն իրականացրել, այլև նման մտադրություն ու ծրագիր չեն ունեցել: Հակառակ դեպքում անհնարին է բացատրել, թե հանրահավաքի մասնակիցները ինչու± չեն գրավել թեկուզ Երևանի քաղաքապետարանը, չէ± որ այն որևէ մեկի կողմից չէր պաշտպանվում և գտնվում էր հանրահավաքի մասնակիցների հսկողության տարածքում:

Իրեն, իր հարազատներին ու մտերիմներին, այլոց անձն ու կյանքը, առողջությունը, իրավունքներն ու ազատությունները հանրորեն վտանգավոր ապօրինի ոտնձգություններից պաշտպանելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ակտիվ իրավունքն է: Իսկ որ մարտի 1-2-ի խաղաղ ժողովրդի դեմ վարչախմբի ոտնձգությունները ապօրինի էին ու հետևաբար նաև հանրորեն վտանգավոր վերևում արդեն հիմնավորեցի: Օրենքը ՀՀ քաղաքացուն լիազորում և երաշխավորում է, որ նման իրավիճակներում եթե նա նույնիսկ ունի ոտնձգությունից խուսափելու, փախչելու հնարավորություն, դիմի ակտիվ ինքնապաշտպանության միջոցների, չխորշելով ապօրինի հարձակվողին պատճառել ընդհուպ մահ:

Տեսնելով ու վերջնականապես համոզվելով, որ ժողովուրդը որքան էլ վրդովված ու զայրացած, բայց չի ենթարկվում սադրանքների, ոստիկանական ու ռազմական ստորաբաժանումների, կառավարական շենքերի ու առանձնատների դեմ նախահարձակ չի լինում, գրոհ ու գրավում չի նախաձեռնում, իսկ Երևանում լարվածությունը գնալով աճում է, և սպասվող լուսաբացը ռեժիմի համար կարող է վերջինը լինել, վարչախումբը հանրահավաքը ցրելու, ժողովրդի պաշտպանության ոգին վերջնականապես կոտրելու նպատակով հրահանգեց դիմել համաժողովրդական շարժումը ճնշելու ծայրահեղ` ռազմական, զինական միջոցների ու եղանակների:

Զինվորական գործի մասնագետների դիտարկումներով, Ֆրանսիայի դեսպանատան մոտ, Գրիգոր Լուսավորիչի և Լեոի փողոցներում, Քաղաքապետարանին հարող տարածքում մարտի 1-ի լույս 2-ի իշխանությունների գործողությունները սեփական ժողովրդի դեմ ձեռնարկած լիարժեք ռազմական գործողություններ էին:

Նման հետևության ենք հանգում, ոչ միայն մասնակիցների ու ականատեսների պատմածներից, սպանվածների (ի դեպ վերջիններիս իրական թիվը մինչև այժմ ոչ ոքի հայտնի չէ) ու վիրավորների ստացած մարմնական վնասվածքների բնույթից ու տեղակայումից, այլ համաժողովրդական շարժման կենտրոնի տարածած տեսաերիզները դիտելիս:

Հանիրավի ծեծված, ջարդված, իր արդարացի բողոքն ու դժգոհությունը բարձրաձայնող տղամարդկանց, կանանց ու ծերերի դեմ բացի ոստիկանության հատուկ, ձայնային ու լույսային իմիտացիոն միջոցներից գործադրվում են մարտական փամփուշտներով ինքնաձիգեր, ատրճանակներ, հարակից շենքի տանիքներից գործում են դիպուկահարներ, դիմակավորված մարդասպանները ինքնաձիգերից ուղիղ նշանառությամբ կրակում են քաղաքացիների ուղղությամբ, կիրառվում են մարտական մեքենաներ և ծանր զինտեխնիկա կարծես թե Երևանը Աղդամն է կամ Ֆիզուլին: Իսկ ոստիկանական ջրցան մեքենաները ասֆալտը մաքրում են սպանվածների գանգերի բեկորներից, ուղեղանյութից ու արյունից:

Մարտի 1-2-ին Երևանում իրականացրած ռազմական գործողության արդյունքում, ինքնապաշտպանության դիմած տասնյակ խաղաղ, առանց զենքի, հանրահավաքի մասնակիցներ սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, հրազենային, բեկորային և այլ բնույթի մարմնական վնասվածքներ ստացան: Տուժողները չդիմեցին բժշկի ու հիվանդանոց, խուսափելով ոստիկանական հետապնդումներից, գերադասելով տնային պայմաններում բուժ. օգնություն ստանալն ու հեքիմներին, այդպիսով չհաշվառվեցին ու չգրանցվեցին: Իսկ թե ի՞նչ պատահեց այն մի քանի ծանր ու միջին ծանրության վնասվածք ստացած անձանց հետ, որոնք միամտություն ունեցան հիվանդանոցներում բուժ. օգնություն ստանալ, բոլորիս է հայտնի. հիվանդասենյակներից ուղիղ տեղափոխվեցին մեկուսարաններ:

Մինչդեռ ՆԶ ու ոտիկանության մարմնական վնասվածք ստացած զինծառայողների թիվը, ըստ պաշտոնեական հաղորդագրությունների նույնիսկ մարտի 2-ին շատ ավելի փոքր էր, քան 3-ին, 4-ին և հետագայում. երկաթյա տրամաբանություն. ոչինչ չես ասի: Վարչախումբը մարտի 1-ի նախօրյակին և հետագա օրերին զինծառայողների կենցաղային, զորանոցային ցանկացած քերծվածք ու կապտուկ կանխամտածված վերագրում էր մարտի 1-2-ի դեպքերին, փորձելով իրեն ներկայացնել այդ դեպքերի զոհ ու տուժող, բայց ոչ նախահարձակ ու մեղսագործ:

Ի վերջո արձանագրելով, որ բռնազավթած իշխանությունը պահելու նպատակով ռեժիմը չի խորշելու սեփական քաղաքացիների նույնիսկ հարյուրներով գնդակահարումներից, խուսափելով հետագա արյունահեղությունից ու զոհերից, համաժողովրդական շարժման առաջնորդը, հերթական անգամ դրսևորելով քաղաքական զսպվածություն ու անսահման հայրենապաշտության օրինակ, հանրահավաքի մի քանի հարյուր հազար, ամեն հրամանի ու գործողության պատրաստ ժողովրդին, զգաստություն կոչեց արեց ու հանձնարարեց գնալ տուն:

Վարչախումբը ընդդիմության ու նրա առաջնորդի այս խոհեմ քայլը որպես հաղթանակ գնահատեց: Նախանձելի ջանադրությամբ ձեռնամուխ եղավ համաժողովրդական շարժման քաղաքական ակտիվիստներին ու շարքային անդամներին, ապօրինի բերման ենթարկելու ու ձերբակալելու, կեղծ ու անհիմն մեղադրանքներով կալանելու հիրավի աննախադեպ մասշտաբի ու ծավալի համապետական մի գործընթացի, որը նախաձեռնողների հիվանդագին մտահաղացմամբ պետք է մեկընդմիշտ վերջակետ դներ համաժողովրդական շարժմանը, իսկ վախից ու սարսափից« “ծակերը մտած” ժողովրդին ապացուցեր թե ինչքան ուժեղ ու հզոր է իշխանությունը զավթած ռեժիմը ու ինչքան անօգուտ ու անպտուղ, նրա դեմ ցանկացած շարժում ու պայքար:

Վարչախումբը հանցավոր այս խնդրի անմռունչ իրականացումը տեսնում էր իրավապահ ու արդարադատության մարմինների հազարավոր աշխատակիցների, մեծ ու փոքր պաշտոնյաների անօրեն, կամային գործողությունների կատարման, ապօրինի որոշումների, անհիմն ու անարդար դատական ակտերի, վճիռների կայացման միջոցով նրանցից մեկին մյուսի հետ հանցանքով շաղկապելու, բոլորին մեկ ընդհանուր հանցակցությամբ միավորելու, նրանց հետագա ընտրության հնարավորությունն ու ազատ գործունեությունը բացառելով:

Առաջինը, մեր կրիմինալ ու օլիգարխիկ կոճակ սեղմողները, առանց որևէ քննարկման ու նույնիսկ ՙգողական ռազբոռի՚, բավարարեցին ԱԺ չորս պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գլխավոր դատախազի մոգոնած մինուճար միջնորդությունը, ապա արդեն դեպի« ՙհաղթողը՚ վճռական կողմնորոշված Սահմանադրական դատարանը նախագահական ընտրությունների կեղծված արդյունքների վերջնական վավերացում կատարեց:

Երկրի քաղաքական և դատական բարձրագույն մարմինների այս որոշումները իրավապահ ու արդարադատության մարմինների իրենց հարյուրավոր “հանցակից կրտսեր եղբայրների” համար անարդարության ու ապօրինության ընդօրինակման նշաձող ու ազդանշան դարձան:

Եվ որպեսզի վերջիններս իրենց կատարած հանցանքների ու ապօրինությունների համար ինչ-որ արդարացում ու բացատրություն ունենան, վարչախմբի ղեկավարները նրանց հետ խորհրդակցություններում ու զրույցներում, նրանց ներշնչում ու համոզում էին, թե նրանք այդ բոլորը կատարում են հանուն պետության ու նրա գերակա շահի: Թե ՙընդդիմադիրները դուրս էին եկել պետության դեմ` բա նրանց հետ ինչպե՞ս պետք է վարվեինք՚, իշխանությունը զավթած վարչախումբն ու նրա հետապնդած նեղ, կլանային շահերը նույնականացնելով Հայաստանի Հանրապետության ու նրա պետական շահի հետ:

Սրանք էլ հորթուկի ոգևորությամբ անմիջապես բերաններն են առնում իրենց մեկնած ծծակը ու իրենց փոքրիկ հերոսներ երևակայում, իսկ գործած հանցանքները` քաջության դրսևորումներ:

Իրականում վարչախումբը, թաքցնելով գործած հանցանքների իրական շարժառիթները հանձնակատար-կամակատարներին հրամցնում է վերջիններիս համար ընկալելի, ցանկալի, կեղծ մոտիվներ ու շարժառիթներ, ինչպես կվարվեին կազմակերպված ու պատվիրված հանցագործությունների մեծամասնության դեպքում հանցավոր աշխարհի բազմահմուտ բոսերը:

Չնայած սեփական ժողովրդի դեմ ձեռնարկած ռազմական, ոստիկանական, դատական ու դատախազական աննախադեպ իշխանական միջոցառումներին ու գործողություններին, ապօրինի հայտարարված հատուկ դրությանը քաղաքական ու քաղաքացիական տարրական իրավունքների (ազատ տեղաշարժի, հանրահավաքների, կարծիքի ազատության և այլն) մասսայական սահմանափակումներին ու արգելքներին, վարչական ու քարոզչական ահաբեկումներին ու ՙլվացումներին՚, հարյուրավոր ակտիվիստների ու քաղքական գործիչների ապօրինի ձերբակալումներին ու դատապարտումներին, ՀՀ Առաջին նախագահի առաջնորդած համաժողովրդական շարժումը ոչ միայն չթուլացավ ու չմարեց, այլև ավելի հզորացավ, դարձավ էլ ավելի կուռ, ամուր ու բազմանդամ, վերաճեց հետընտրական հզոր քաղաքական դաշինքի` Հայ Ազգային Կոնգրեսի:

Այստեղ հատկապես կցանկանայի առանձնացնել քաղբանտարկյալների դերը: Չնայած մեզ ու մեր ընտանիքներին, հարազատներին բաժին հասած փորձություններին ու բռնաճնշումներին, հարուցած հալածանքներին, քրեական գործերին, մեկուսարանային ահաբեկման ու ներգործության փորձված միջոցներին, շարժման շատ թե քիչ հայտնի որևէ դեմք ու մասնակից, այդպես էլ չլքեց իր համոզմունքներն ու կարծիքը, չդավաճանեց իր ընկերներին, համաժողովրդական շարժմանն ու նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Իրենց անկոտրում վարքով, օրինակով համախմբելով համաժողովրդական շարժման քաղաքական, հասարակական ու մարդկային ուժերը:

Chuk
18.03.2009, 20:10
10. Ոստիկանական հալածանքների ու հետապնդումների, անհիմն քրեական մեղադրանքների ու դատավճիռների, քաղաքական հաշվեհարդարի շարժառիթները:
Հանրագումարի բերելով ու ամփոփելով վերը շարադրվածը կարելի է անսխալ եզրակացնել, թե Սահմանադրության ու գործող օրենքների խախտմամբ ով և ինչպես, ինչ եղանակներով ու միջոցներով է յուրացրել պետական իշխանությունը, ժողովրդից խլել ազատ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու նրա բնական ու սահմանադրական իրավունքը, թե այդ գործընթացը ինչ հիմնական դերակատարներ, աջակից ուժեր ու կառույցներ է ունեցել, թե արդեն յուրացրած, բռնազավթած իշխանությունը պահելու նպատակով ռեժիմը ինչ ոստիկանական ու զինական գործողությունների է դիմել, ինչպիսի պետական ու այլ ծանրագույն հանցագործություններ կատարել:

Ընդհամենը երկու րոպե տևած իմ ելույթում ես ըստ էության բացահայտել ու հրապարակավ հայտարարել էի բռնություններով ծեծով ու ջարդով, լցոնում-կեղծիքներով, օրենքի խտրական կիրառման և ապօրինի այլևայլ միջոցների գործադրմամբ իշխանությունը յուրացնելու վարչախմբի ծրագիր-օպերացիան: Ահա թե իրականում ինչ ՙմեղք՚ էր գործել պետական բարձր պաշտոնյա Ջհանգիրյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակում:

Ահա թե իրականում որն է Ջհանգիրյանի ու նրա հարազատների դեմ վարչախմբի ձեռնարկած սանձազերծած բռնությունների ու ապօրինի, շինծու քրեական հետապնդումների իրական շարժառիթն ու մոտիվը:

Ահա թե ինչու Ազատության հրապարակի այդ ելույթին անմիջապես հաջորդեցին նախագահի երկու ապօրինի հրամանագրերը, Արգավանդի խաչմերուկի սադրանքը` սպանության ավարտված հանցափորձը, իմ ու իմ հիվանդ եղբոր դաժան ֆիզիկական խոշտանգումը, այնուհետև արհեստական շինծու ապացուցներով, կեղծ մեղադրանքներով, մինչ այսօր մեր դեմ շարունակվող քրեական հետապնդումները:

Ես լուծեցի սույն ուսումնասիրության շրջանակներում իմ առջև դրված հետազոտական խնդիրը, բացահայտեցի ու դատարանին ի ցույց դրեցի իմ դեմ հարուցված կեղծ քրեական հետապնդման քողարկված, թաքնված շարժառիթները, դրանով իսկ անմիջապես բացահայտելով իմ դեմ իրականացվող քրեական, քաղաքական հաշվեհարդարը ծնող բոլոր պատճառներն ու դրա կատարմանը նպաստող պայմանները:

Որպես քրեաբան-իրավագետ գտնում եմ, որ դրանք չափից առավել կարևոր են “իմ գործով” արդարադատության առաքելություն ունեցող դատարանի համար գործի փաստական շատ պարզ հանգամանքներում ճիշտ կողմնորոշվելու և արդար դատավճիռ արձակելու նկատառումներից ելնելով:

Իմ նկատմամբ հարուցված քրեական ու քաղաքական հետապնդումների վերը բացահայտած պատճառները, պայմաններն ու շարժառիթները մեծի մասամբ լիովին տարածելի են իմ քաղաքական բանտարկյալ ընկերների նկատմամբ իրականացված ու շարունակվող շինծու քրեական հետապնդումների վրա: Քանի որ նախընտրական, ընտրական շրջանում նրանք իրենց քաղաքացիական շիտակ ու խիզախ դիրքորոշմամբ, ընտրակեղծիքներն ու բռնությունը կանխելու, արդարին ու ժողովրդի քվեն ստացածին սատարելու անխախտ որոշմամբ կանխել ու խոչնդոտել են վարչախմբի իշխանությունը յուրացնելու գործողություններն ու ծրագրերը, դրանով իսկ իրենց դեմ հարուցելով ռեժիմի վրեժխնդրությունն ու քենը: Նրանցից ամենաակտիվներն ու սկզբունքայինները հիմա ամբաստանվում են իշխանությունը յուրացնելու չեղած մեղադրանքով:

11. Վերջին եզրակացություն:
Վերը շարադրվածը Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու, ապա զավթած իշխանությունը բռնությամբ պահելու ռեժիմի պարագլուխների ապագա մեղադրական եզրակացության ֆաբուլայի համառոտագիրն է,ոսկորն ու կմախքը, որը հետագայում քննության արդյունքներով ձեռք բերված ապացույցներով, ներգրավված մեղադրյալներով, միս ու արյուն կստանա, կդառնա ամբողջական ու ավարտուն մեղադրական եզրակացություն:

12. Վերջին խոսքի փոխարեն:
Բոլոր ճգնաժամերից առավել Հայաստանում արդարության ու արդարադատության ճգնաժամ է: Հայաստանի համար ինչքան էլ վնասակար ու ավերիչ լինի միջազգային տնտեսական ճգնաժամն ու նրա հետևանքները, հայ մարդու որպես քրիստոնեական արժեքների հինավուրց կրողի համար հասարակական ու պետական կյանքում կարևորագույնը արդարության պակասն է, արդարադատության բացակայությունը: Բարոյալքված ու ծախված քաղաքական, պետական ու իրավական մեր համակարգում բազմիցս արժեզրկված ընկերային ու հասարակական հարաբերություններում, հայ մարդը, ամենից առավել ու առաջ արդարություն, արդարադատություն է որոնում, սակայն չի գտնում: Ճիշտն ու հաղթողը միշտ իշխանավորն ու զորբան է դուրս գալիս կամ էլ փողատերը:

Սա է ամենից շատ փոթորկում հայի ներաշխարհը, խաթարում նրա հավատը հանդեպ մեր պետության, որպես մեր իրավունքների որ շահերի պաշտպանի: Արդարության կենսական պահանջն ու իրական կյանքում դրա փնտրտուքն է մարդկանց հանում փողոց ու հրապարակ: Եթե կուզեք մնացած բոլոր ճգնաժամերի պատճառների պատճառը, Հայաստանում արդարության ու արդարադատության ճգնաժամն է:

Պարոնայք քննիչներ, դատախազներ ու դատավորներ, քաղաքական բանտարկյալ-պատանդներիս նկատմամբ արդեն մեկ տարուց ի վեր շարունակվող, Ձեր բազում անիրավությունները, մոգոնած ապացույցները, հորինած մեղադրանքներն ու պատճենահանած-հաստատած դատական ակտերն արձակված բումերանգի նման շատ շուտով վերադառնալու են, վերադառնալու են դեպի Ձեզ ու Ձեր հանցակիցները: Խորտակելու ու հիմնահատակ ավերելու են Ձեր երևութական պատնեշներն ու ամրոցները, Ձեր կողմից այսպիսի ջանադրությամբ, ինքնազոհողությամբ պաշտպանվող Ձեր բարօրությունն ու անձեռմխելիությունը, արժանին հատուցելով Ձեզ, Ձեր հաճկատարության, անբարո ու անաստված վարքի համար, ինչի ականատեսն ու վկան ենք, հալածյալն ու անբաստանվողը:

Ձեզանից ներողամտություն չեմ հայցում: Կրած բոլոր զրկանքներից ու ունեցած կորուստներից հետո իմ ակնկալածը արդարադատություն է: Հանիրավի անբաստանվողիս առանց որևէ նախապայմանի արդարացումը: Հակառակ դեպքում Ձեր ոչ մի բացատրություն ու զղջում չեմ ընդունելու ոչ հիմա, ոչ հետագայում:

Թող Աստված լինի դատավորը:




ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

քաղաքական պատանդ


Վերցվել է lragir.am (http://lragir.am/src/index.php?id=society&pid=25405)-ից:

Elmo
18.03.2009, 21:56
Հալալ ա Ջահանգիրյանին: Էսօր դատավարության տեսագրությունն էր ձեռքս ընկել, նայցեի: Դատավոր դատախազ հանել եր փռել արևին՝ չորացնում էր:

Kuk
19.03.2009, 00:00
Բառեր չեմ գտնում, գմփցրել աhttp://www.hayland.am/images/smiles/bb.gif

Chuk
19.03.2009, 00:04
Հա, արտակարգ համակարգված, ամբողջական պատկեր ա ներկայացրել: Կարծում եմ, որ ճիշտ կլինի բրոշուրի տեսքով տպելն ու տարածելը, մանավանդ որ հաշվի ենք առնում որ դատավարության ժամանակ վերջին խոսք ա՝ արդարացման խոսքի փոխարեն:

Elmo
19.03.2009, 00:05
Հա դե, պետք ա գփցներ: Ներսի մարդ ա, բա ինքը ամեն ինչը չիմանա, ո՞վ իմանա: Ով իմանա ինքը քանի հոգու ա տենց դատել: Ձևերը գիտի սաղ: Բայց մեկ ա լավն էր:

Kuk
19.03.2009, 00:08
Հա դե, պետք ա գփցներ: Ներսի մարդ ա, բա ինքը ամեն ինչը չիմանա, ո՞վ իմանա: Ով իմանա ինքը քանի հոգու ա տենց դատել: Ձևերը գիտի սաղ: Բայց մեկ ա լավն էր:

Էլմո ջան, հիմա ողջ ազգին են դատում, ու ինքը ընդվզում ա, էդքանով մենակ կարամ ստորագրեմ էս բառերիդ տակ.


Հալալ ա Ջահանգիրյանին:

Elmo
19.03.2009, 00:11
Էլմո ջան, հիմա ողջ ազգին են դատում, ու ինքը ընդվզում ա, էդքանով մենակ կարամ ստորագրեմ էս բառերիդ տակ.

Հա, մենակ էսօրվա վիճակը նույնիսկ իմ նման հիշաչար մարդկանց ա ստիպում հիանալ էդ մարդու արածով ու ռիսկով: Մի տեսակ հպարտությամբ եմ նայել դատավարության տեսանյութը:

Kuk
19.03.2009, 00:14
Հա, մենակ էսօրվա վիճակը նույնիսկ իմ նման հիշաչար մարդկանց ա ստիպում հիանալ էդ մարդու արածով ու ռիսկով: Մի տեսակ հպարտությամբ եմ նայել դատավարության տեսանյութը:

Կորցնելու բան չունի, Արգավանդի խաչմերուկում կես մետրի վրա մահի հետ դեմառդեմ զրուցել ա մի քանի րոպե, էլ ինչի՞ց վախենա:

Վիշապ
19.03.2009, 11:23
Չգտեմ, բայց գոնե էս մի ճառից հետո Ջհանգիրյանին մեղադրանք ներկայացնողը ու դատը վարող դատավորը պիտի իրենց կախեն, կամ հող ուտեն մեռնեն, գնան քցվեն, իրենց վնաս տան, մի բան անեն… էդ աստիճանի պադոշ, տականք, սրբություն չունեցող իմ երևակայության մեջ չի տեղավորվում, որ մի տարուց ավել կարողանա ամեն օր ինքն իրեն ու մյուսներին ստել, ճշմարտությունից խուսափել, մասայականորեն առաջ բրդել կեղծիքը, ու դեռ կարողանալ հաց ուտել, ջուր խմել…

Տրիբուն
19.03.2009, 16:17
Քարը քարի վրա չի թողել: Դասագիրք ա:

Տրիբուն
23.03.2009, 10:07
Էսօրա հա՞ փաստորեն դատավճիռը կարդացվելու:

Քամի
23.03.2009, 12:55
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթերցվեց Գագիկ Ջհանգիրյանի դատավճիռը։ Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր 316 հոդվածի առաջին մասով։ Դատարանը որոշում կայացրեց դատապարտել Գագիկ Ջհանգիրյանին 3 տարվա ազատազրկման։ Մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

թերթ (http://tert.am/am/news/2009/03/23/jhangiryan/)

voter
29.03.2009, 18:11
գեներալ Մանվելը մոտ 10 օր առաջ այցելել է ԱԱԾ մեկուսարանում պահվող Գ. Ջհանգիրյանին, որն էլ տեղում մերժել է «քիչ խոսելու եւ դրա դիմեց 1/3-ով ազատ արձակվելու» գեներալի առաջարկը:

Kuk
29.03.2009, 18:41
գեներալ Մանվելը մոտ 10 օր առաջ այցելել է ԱԱԾ մեկուսարանում պահվող Գ. Ջհանգիրյանին, որն էլ տեղում մերժել է «քիչ խոսելու եւ դրա դիմեց 1/3-ով ազատ արձակվելու» գեներալի առաջարկը:

Վստա՞հ ես:

dvgray
29.03.2009, 19:22
ինչքան զզվելի ա, որ կռազի շոֆեռը կոչվում ա գեներալ, իսկ օրենքը տարիներ շարունակ բռնաբարողը "օրինապաշտ ու արդարադատ":

մի հատ լավ կինո կար,– ասում էր - "Դու քո ձեռքով քեզ կսպանես"
հիմա սրանք իրանց ձեռքով իրանց ես սպանում: դրանից լավ բան՞ :hands

համոզված եմ, որ կգա մի օր, որ կռազիստին էլ նմանատիպ մի վիճակում կտեսնենք, գցված իր ուզող-յուրայինների կողմից :hands:
Ամեն

voter
29.03.2009, 23:12
Վստա՞հ ես:
Aravot.am ից եմ իմացել http://new.aravot.am/am/articles/politics/58037/view

Կարծում եմ, որ իրականությանը համապատասխանում է – Մանվել Գրիգորյանից բանակցություններ վարող դուրս չի գա ու խելքն կամ գրպանը հարդուկել ուղարկել են իսկ Գ.Ջհանգիրյանն էլ խիստ կասկածում եմ, որ նման անձանց խորհուրդները կարող է լուրջ ընդունել, նա կարծում եմ քաջ գիտակցում է, որ իր կողմից հիմարություն կլինի համաձայնվել այն մարդկանց պայմաններին, որոնք իրեն ուղղակի տրամադրվել էին սպանել, հիմա ընգել են մեծ քաքը, որ այդքան ռիսկով նույնիսկ մեկ ենթակա չունեն նույնիսկ 6րդ վարչությունում։

Քամի
29.03.2009, 23:23
http://www.zhamanak.com/article/11708/

voter
29.03.2009, 23:30
Հետաքրքիր էր կարդալ ԱՆՑՅԱԼ ԺԱՄԱՆԱԿՈՎ գրված նախադասությունը
...Գագիկ Ջհանգիրյանին, որը 1999թ. հոկտեմբերի 27-ից ի վեր համարվում էր Մանվել Գրիգորյանի ամենամոտ զինակիցը: Ենթադրում եմ, որ այլևս ՉԷ։

Այստեղ է երևում թե ինչու գաղափարական մտավորական գեներալները ու զինվերական գործիչները ոսկու գին ունեն, նրանց այդքան հեշ չէ ստիպել փողով պատիվ ծախել, ինճպես դա լինում է «ժողովրդի ծոցից ելած» գործիչների մոտ....

Chuk
30.03.2009, 04:13
Վերջին գրառումների վերաբերյալ ասեմ, որ կարծում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանի ու 38 այլ քաղբանտարկյալների նախօրեին տարածած հայտարարությունը (http://www.akumb.am/showpost.php?p=1634845&postcount=198) կտա ձեր շատ հարցերի պատասխաններ:

Իսկ բուն թեմայի վերաբերյալ, բոլորիդ (մանավանդ նրանց, ովքեր ալարել են կարդել Ջհանգիրյանի բավական երկար ճառը) առաջարկում եմ դիտել Ա1+-ի տեսադարանից (http://www.youtube.com/a1plus) վերցված «Ջհանգիրյանի մեղադրական ճառի» տեսաձայնագրությունը.


Մաս 1.

http://www.youtube.com/watch?v=Eo6k1BE2oTw

Մաս 2.

http://www.youtube.com/watch?v=uOzWViiMX1Y

Մաս 3.

http://www.youtube.com/watch?v=hMVvNLX1qPs

Մաս 4.

http://www.youtube.com/watch?v=QNm9oLO_29k

Մաս 5.

http://www.youtube.com/watch?v=GFAYvVqqaRE

Մաս 6.

http://www.youtube.com/watch?v=cWWjAtOmu0g

Հակոբ Գեւորգյան
30.03.2009, 12:16
ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ «ՊԱՅԹԵՑՐԱԾ» ԳՈՐԾԵՐԻՑ (http://www.louysworld.com/2009/02/04/%d5%a3%d5%a1%d5%a3%d5%ab%d5%af-%d5%bb%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ab%d6%80%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab-%c2%ab%d5%ba%d5%a1%d5%b5%d5%a9%d5%a5%d6%81%d6%80%d5%a1%d5%ae%c2%bb-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a5/)



ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

«Ես մինչև հիմա ինքնասպանություն չեմ գործել, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը»: Սրանք 19 տարեկանում մահվան դատապարտված Արթուր Մկրտչյանի բառերն են: Դրանք դեռ կախված են օդում, ինչպես և այն ճշմարտությունը, որ այդպես էլ այս տարիների ընթացքում Արթուրին չհաջողվեց լսելի դարձնել Նուբարաշենի թիվ մեկ մեկուսարանի պատերից այն կողմ: Ճշմարտության չբացահայտմամբ շահագրգիռ էին հենց նրանք, ովքեր ի զորու էին քանդել հանցագործության կծիկն ու անմեղ տղային վերադարձնել ազատությունը: Այսօր արդեն Արթուրի լինել-չլինելու հարցը որոշողներից մի քանիսը իրենք են հայտնվել նրա կարգավիճակում, մյուսները տեղ են զբաղեցնում վերին էշելոններում: Դեռ…
Մահապարտի իր խցից Արթուր Մկրտչյանը 1997թ. սկսած բողոքներ է հղել հնարավոր բոլոր ատյաններին (Գլխավոր դատախազին, ՆԳ և ԱԱ նախարարներին, ՀՀ գլխավոր և զինդատախազներին, ՀՀ նախագահներին՝ սկզբում Լևոն Տեր-Պետրոսյան, ապա՝ Ռոբերտ Քոչարյան), դիմել է հացադուլի, սակայն ապարդյուն. բոլոր դիմումներն, ի վերջո, վերադարձվում էին Զինվորական դատախազություն, իսկ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը միանշանակ մերժում էր նոր քննություն անցկացնելու բոլոր պահանջները:
Այսօր Ջհանգիրյանը որոշել է գայլի իր դիմակը փոխարինել «քաղբանտարկյալի» լուսապսակով. սա ամենամեծ ծաղրն է, որ կարող էր երբևէ հասցվել Թեմիդային: Միայն Արթուր Մկրտչյանի գործի օրինակով կարելի է պատկերացում կազմել, թե Գագիկ Ջհանգիրյանի ու նրա նմանների համար «քաղբանտարկյալ» հռչակվելը ինչու է դարձել կյանքի ու մահվան հարց. նրանց ձեռքի մի շարժումով խեղված բոլոր ճակատագրերի բացահայտման դեպքում` մահապարտի դատավճիռն ամենամեղմ հանգուցալուծումն է լինելու Հայաստանի Երրորդ հանրապետության «դիսիդենտների» համար:1997թ. հունիսի 18-ին Գերագույն դատարանի զինվորական գործերով դատական կոլեգիան 5 զինծառայողի սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտեց 19-ամյա Արթուր Մկրտչյանին: Դեպքը տեղի էր ունեցել 1996թ. հունիսի 11-ին Նոյեմբերյանի Կոթի գյուղում գտնվող զորամասի թիվ 18 պահակակետում: Զինվորական ծառայություն իրականացնող 7 զինվորներից 5-ը սպանվում են. Արթուր Չալաբյան, Արմեն Մանուկյան, Էմիլ Մաթևոսյան, Արմեն Մխիթարյան, Վարդան Մարտոյան: Ողջ են մնում երկուսը՝ Արթուր Մկրտչյանն ու Վիգեն Ծատուրյանը: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Ի՞նչը կարող էր դառնալ վեց ճակատագրերի կործանման պատճառ, եթե, իհարկե, սեփական ընկերների մահվան մեջ անմեղ մարդուն մեղադրելը Դոստոևսկու ոճրի՝ անպայմանորեն պատիժ ենթադրող հրամայականով, Վիգեն Ծատուրյանի համար ևս կործանված ճակատագիր չի վերապահում. սեփական խղճի հետ ապրելը շատ ավելի բարդ է, եթե, իհարկե, այն չես կորցրել: Այն, որ անկախության առաջին քայլերն անող Հայաստանի անկախ բանակը պետության առավել քան խոցելի օղակն էր, հայտնի է բոլորին: Պատերազմի տարիներին բոլոր հրեշավոր սպանություններն ու չբացահայտված հանցագործությունները սքողվում էին Արցախյան հերոսամարտով: Հետագա տարիներին որքան էլ վիճակը փոխվեց, այնուամենայնիվ, այդպես էլ չշտկվեց: Հարցերն այդպես էլ մնում են անպատասխան. լավագույն դեպքում ամեն ինչ վերագրվում է ոսոխի չարագույժ գնդակին:
Բանակն ապրել ու շարունակում է ապրել սեփական արտադրության օրենքներով ու կանոններով: Այդ օրենքները կամ դրանց իսպառ բացակայությունն առավել վտանգավոր են սահմանամերձ զորամասերում: Հենց նման մի զորամասում էլ տեղի է ունենում այս սպանությունը: Թիվ 18 հենակետ կոչվածը խիստ պայմանական մի բան էր՝ գաղտնիքի մշուշով պարուրված: Այստեղ տեղի էին ունենում մութ գործեր: Զոհված Վարդան Մարտոյանի հայրը պատմում էր, որ դեպքից 10 օր առաջ ցանկանում էր որդուն տեղափոխել այդ զորամասից, բայց նա չի համարձակվում: Հարևան Սայաթ-Նովա գյուղից Արարատ Պողոսյանը նույնպես ծառայել էր թիվ 18 հենակետում: Դեպքից մեկ շաբաթ առաջ ծնողները որդու խնդրանքով նրան տեղափոխում են մոտակա Կողբի զորամաս, իսկ երեք ամիս անց ստանում որդու խոշտանգված դիակը: Հիմնական խոսակցությունները թիվ 18 հենակետում զենքի վաճառքի հետ են կապվում: Մինչև 1996թ. ՀՀ ստացված բուլղարական 10 հազար ավտոմատներից Պաշտպանության նախարարությունում հաշվառվում են ընդամենը երկու հազարը: Մնացածի հետքը այդպես էլ չեն գտնում: Սա ընդամենը մի դեպք է: Այդ անհետացած զենքերով էլ հենց իրականացվում էին գործարքները: Անգամ շշուկներ կային, որ թիվ 18 հենակետից զենք էր վաճառվում սահմանից այն կողմ գտնվող ադրբեջանցիներին: Եվ շատ հավանական է, որ այս գաղտիքն էլ դարձել է շատերի կործանման պատճառը. պատկերացնել կարելի է ժողովրդի ցասումը, եթե բացահայտվեր, որ անգամ պատերազմի տարիներին խրամատի այս կողմում կռվող մեր զինվորին զենքը հասցնելու փոխարեն` այն վաճառել է թշնամուն՝ ապահովելով բուդոների, գասպարյանվովաների, ջհանգիրյանների անպատժելիության հետևանք լկտիությունը:
Հենց այս դժոխային իրականության խավարում էլ խաչ է քաշվում անմեղ պատանու ազատության վրա: Արթուր Մկրտչյանը 18 հենակետում չէր էլ ծառայում: Նա ծառայում էր 17-ում, իսկ 18 հենակետ գալիս է անզեն, քաղաքացիական հագուստը վերցրած՝ արձակուրդ գնալու նախօրեին: 5 զոհվածներից աչքաբացը Էմիլ Մաթևոսյանն էր. լինելով ծնողազուրկ՝ մնացած մորաքրոջ խնամքին, օրերով անցկացնում էր տանը, ֆռֆռում ըստ պահանջի՝ ռեստորաններ և այլն: Հենց նա էլ Արթուր Մկրտչյանին ասել էր, թե «AKCY» ինքնաձիգեր կան, հարկավոր է գնորդ գտնել: Երբ Արթուրը գալիս է թիվ 18 հենակետ, Էմիլը ՊՆ պետհամարանիշով «Նիվա» ավտոմեքենայով հենակետ եկած ՌՈ երեք աշխատակիցներին ներկայացնում է իբրև իր ծանոթներ: Սրանք էլ հենց ինքնաձիգերը բերողներն էին: Երկուսին Արթուրը աղոտ է հիշում. մեկի անունն Արմեն էր: Երրորդը մինչև օրս էլ Արթուրի հիշողության մեջ է իր «լկտի ժպիտով»: Տասը րոպե հետո խոսակցությունը վերաճում է թունդ վիճաբանության: Թե ի՞նչ չեն կարողանում կիսել հանցավոր գործարքի մասնակիցները, Արթուրին այդպես էլ մնում է անհայտ: Երեքից մեկն ավտոմատն ուղղելով նրան՝ ստիպում է ծնկի գալ: Այնուհետ լսվում են կրակոցներ: Թե ինչու՞ են իրեն ողջ թողնում, Արթուրն այդպես էլ չի հասկանում. հասկանում է, երբ արդեն բռնելուց հետո ամեն ինչ բարդում են իր վրա: Ոճրագործությունը քողարկելու համար անհրաժեշտ էին վկա և մեղադրյալ, վկա դառնում է Վիգեն Ծատուրյանը, իսկ մեղադրյալի դերը ընկնում է հանցագործության ժամանակ ծնկաչոք, գլուխը խոնարհած Արթուր Մկրտչյանին: «Նիվայով» եկած երեքը Արթուրին կարգադրում են մնալ տեղում, ասելով՝ «կգանք քեզ կտանենք մեզ մոտ»: Երբ որոշ ժամանակ է անցնում, շոկի մեջ գտնվող պատանին ոտքի է ելնում, դուրս գալիս և նոր միայն խրամատում տեսնում դիակներ: Վախեցած, չհասկանալով` ինչ է եղել, գլխապատառ փախչում է:
Վահրամ Խոռխոռունին Ռազմական ոստիկանությունը ոտքի է հանում: 14 օր շարունակ շրջափակում են Նոր Հաճնում գտնվող Մկրտչյանների բնակարանը՝ ահաբեկելով բոլորին: ՌՈ բերման են ենթարկում Շամշադինում ծառայող Արթուրի եղբորը՝ Գուրգենին: Նրան ենթարկում են անասելի խոշտանգումների Արթուրի ներկայությամբ. էլեկտրաշոկ, քիմիական թունավորումներ, ծեծ. Գուրգենը մինչև հիմա էլ հոսանքից վախենում է:

Հակոբ Գեւորգյան
30.03.2009, 12:17
(շարունակություն)

ՌՈ-ում շաբաթներ շարունակ պահվում է նաև Արթուրի հայրը՝ Համբարձում Մկրտչյանը: Դեպքից 3 ամիս անց նրա վրա էլ են քրեական գործ հարուցում՝ կաշառք տալու մեղադրանքով (որդու հրամանատարին 50 դոլարանոց ձայնագրիչ էր տվել՝ արձակուրդի թույլտվության համար) և դատապարտում 3,5 տարվա ազատազրկման:
«Փոխանակ տղայիդ վրայից դիակները պակասեցնես, դեռ բողոքում ես», - ասել էր գործի նախաքննությունը վարող, զինդատախազության քննիչ Սուրեն Թարվերդյանը: Իսկ տղայի վրա քրեական գործ ու դիակներ «կարող» հիմնական ձևարարներից մեկը հենց Թարվերդյանն էր, իսկ ուղղորդող թելերը ՌՈ պետի տեղակալ, հետո արդեն պետ Վլադիմիր Գասպարյանի ձեռքում էին: Վախեցած, խոշտանգված 19-ամյա Արթուրին Ռազմական ոստիկանությունում գտնվելու առաջին օրերին այցելում է հենակետ եկած երեքից այն մեկը իր լկտի ժպիտով՝ մոտ 30 տարեկան, ալեխառն մազերով, հասակը մոտ 170 սմ: «Եթե հիմարություն անես, եղբայրդ մեզ մոտ է, կարող է` կախված գտնեն, չհաշված ընտանիքիդ անդամներին»: «Նա ինձ դեղ սրսկեց, որից անջատվեցի: Երբ հաջորդ օրը ուշքի եկա, վիճակս անտանելի էր. սիրտս արագ խփում էր, ոսկորներս ցավում էին, բավական էր ինձ կպչեին՝ գոռում էի: Զուգարան գնալու համար ծեծ կերա. իրենց անհանգստացրել էի: Երեկոյան սիրտս վատացավ: Մտան, մի քանի հատ դուբինկայով տվին, տեսան, որ իսկապես վատ եմ»:
Հայրն էլ պատմում էր, որ Արթուրն ամեն ինչի գնաց՝ վախենալով եղբոր ու իրենց համար. «Ես ոչինչ, կդիմանամ, Գուրգենը չի դիմանա»,- ասել է նա: Քննիչ Թարվերդյանը խոշտանգված ու վախեցած 19-ամյա պատանուն, որ փորձում էր պատմել եղելությունը, համոզում է ամեն ինչ վերցնել իր վրա` խոստանալով, որ այնպես կանի, որ մի 8-10 տարի կտան:
Դատավարությունը վերածվում է խեղկատակության: Անգամ սպանվածների ծնողները դատավարության ընթացքում համոզվում են, որ շինծու գործի հետևանքով իրենց զավակներին գումարվում է ևս մեկ զոհ՝ հանձին «մումիայի կերպարանք ստացած» Արթուր Մկրտչյանի: Կցված փաստաբանը զինդատախազությանը հավատարիմ Պահլավունին էր: Մկրտչյանի ընտանիքի հրավիրած փաստաբան Համլետ Մաթևոսյանի առաջ էլ մշտապես արգելքներ են դրվում: Արգելքներ դնողներից էր ՀՀ զինդատախազ Գևորգ Մարգարյանը, որ դիմում էր իր տեղակալ, հետո արդեն ՌՈ պետ Վլադիմիր Գասպարյանին՝ կարծիք հայտնելու համար ինչ-որ հարցի կապակցությամբ ու մերժում ստանում՝ պատճառաբանությամբ, թե «փաստաբանն իր գործողություններով ապակողմնորոշում է քննությունը»:
Դատարանի դահլիճում Արթուրի ծնողները հաճախակի էին տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Կտրիճ Սարդարյանի որդուն, գեներալ Բուդոյի՝ ՆԳՆ 10-րդ վարչության պետ Ռոման Ղազարյանի տղային (սա հայտնի է առանձնահատուկ լկտիությամբ), որ մշտական ցուցումներ էին տալիս միակ վկա Վիգեն Ծատուրյանին, որի իրարամերժ ու անհեթեթ ասածների հիման վրա էլ Արթուր Մկրտչյանը դատապարտվում է մահվան: Անգամ զոհվածների ծնողներն են բողոքում` տեսնելով, թե ինչպես է քննիչ Թարվերդյանը առանձին հանդիպում ու ցուցումներ տալիս Վիգեն Ծատուրյանին, այն դեպքում, երբ քննիչին վկայի հետ հանդիպել արգելվում է օրենքով: Նույնիսկ սկզբից մինչև վերջ հեքիաթի կանոններով շարադրված ու իրենց իսկ պատրաստած քրեական գործով չեն կարողանում հասնել նրան, որ գոնե փորձաքննության արդյունքները համապատասխանեն: Ամեն ինչ լպրծուն էր ու խայտառակ, ինչպես ՀՀՇ-ն ու նրա պարագլուխները: Արթուրը դատապարտվում է մահվան` վկա Վիգեն Ծատուրյանի ցուցմունքներով, որ քնած է եղել կացարանում և արթնացել միայն, իր ասելով, հինգերորդ զինվորի սպանությունից հետո: Նրան իբր հաջողվում է կռվի բռնվել ու Արթուրի ձեռքից խլել ինքնաձիգը: Մկրտչյանը իբր երկու զինվորի սպանել է խրամատում՝ ԱԿ-74 ինքնաձիգից, իսկ Ծատուրյանն ու քնած երեք զինվորները 100 մետր հեռավորության վրա չեն լսել արձակված յոթ կրակոցները: Հանցագործության գործիքի վրա չեն հայտնաբերվել Արթուր Մկրտչյանի մատնահետքերը: Նրա հագուստի վրա արյան հետքեր ևս չեն հայտնաբերվել:
Ավելի անհեթեթ են դատախազության առաջադրած հանցագործության շարժառիթները: Ըստ մեղադրական եզրակացության և դատավճռի, Արթուր Մկրտչյանը Էմիլ Մաթևոսյանին սպանել է թղթախաղի 100 դոլար պարտքի համար (Արթուրը իրականում պարտք է եղել հինգ տուփ ծխախոտ, ինչը՝ 4000 դրամ, փոխանցել է Էմիլին մի քանի զինվորների միջոցով, որոնց պնդել է կանչել վկայության, սակայն դատավոր Սերժ Ավետիսյանը խաբել և չի կանչել), Արթուր Չալաբյանին` 1,5 տարի առաջ ունեցած վեճի համար (այն դեպքում, երբ Մկրտչյանը մեկուկես տարի առաջ այդ զորամասում չի էլ ծառայել), Արմեն Մանուկյանին այն պատճառով, որ թույլ չի տվել Չալաբյանին սպանելուց հետո փախուստի դիմել: Իսկ Մխիթարյանին ու Մարտոյանին` հոգեկան հուզմունքի ազդեցության տակ:
Հանցագործության գլխավոր շարժառիթ են դարձնում Էմիլի՝ 100 դոլարի հասցված պարտքը, բայց չգիտես ինչու, Արթուրն առաջինը սպանում է Արթուր Չալաբյանին: Իսկ թե ինչու է դրանից հետո ուզում փախուստի դիմել, առանց Էմիլին սպանելու, ևս մնում է անպատասխան:
Փորձաքննության արդյունքները հակասում են դատավճռում նկարագրվածին: Մխիթարյանի ինքնաձիգից արձակված 6 փամփուշտից ոչ մեկը, որով իբր Արթուրը սպանել էր խրամատում հայտնաբերված երկուսին, խրամատում չեն հայտնաբերվել, 6 պարկուճից հայտնաբերվում է միայն մեկը: Խրամատում հայտնաբերվում են Մանուկյանի ինքնաձիգից կրակված 5 պարկուճը: Խրամատում հայտնաբերվել է մի գնդակ, որը, ըստ ձգաբան փորձագետների, չի կրակվել թիվ 18 պահակակետում եղած զենքերից: Ապացուցված է նաև, թե իբր Էմիլ Մաթևոսյանին սպանել են մահճակալին պառկած, բայց թե ինչպե՞ս է նրա դիակի տակ կրակած պարկուճ հայտնաբերվել, քննությունը չի պարզել:
ատավճռով ընդունված պայմաններին չեն համապատասխանում նաև արձակված կրակոցների ուղղությունները: Գտնվելով խրամատում` Արթուրը կարողացել է Չալաբյանի գլխին կրակել վերևից ներքև, իսկ Մանուկյանի վրա՝ ներքևից վերև, ինչպես նաև` հետևից առաջ ու առաջից հետ ուղղություններով, ընդ որում, ոչ թե կրակահերթով, այլ մեկական կրակոցներով: Եվ դա այն դեպքում, երբ խրամատում սպանված զինվորները զինված են եղել, ավելին, Մանուկյանի ձեռքին եղել է լիցքավորված և կրակելու պատրաստ ինքնաձիգ:
Հայտնաբերված անհայտ պարկուճը, կրակված գնդակների ուղղությունները խոսում են այն մասին, որ սպանությունները չէր կարող կատարած լինել մեկը. դրանք կատարվել են խմբի կողմից: Կատարել են հենց Զինվորական ոստիկանության այն երեք աշխատակիցները, որոնց մասին խոսում էր Արթուրը, բայց որին ոչ ոք այդպես էլ լսել չէր ուզում: Չլսելով էլ, անմեղ, ճակատագրի հարվածի տակ ծնկաչոք վիճակում հայտնված պատանին ոտքի ելնելով, դառնում է մահապարտ ու 1997թ-ից մահապարտի իր խցում սպասում դատավճռի իրականացմանը, մինչև 2003թ. այն փոխարինվում է ցմահ ազատազրկման:
Տարիները չեն ընկճել Արթուրին, ոչ էլ բանտի պատերը դարձրել հանցագործ: Արթուրի հետ հանդիպումը, իրոք, անսպասելի էր ինձ համար. հնարավոր հանցագործի փոխարեն ես տեսա միայն կիրթ ու լրջախոհ մի երիտասարդի, որ բնավ չէր չարացել ճակատագրի հարվածներից:
Զինդատախազ Ջհանգիրյանին ուղղված իր նամակներից մեկում Արթուրը գրում է. «Պարոն դատախազ, վաղ թե ուշ իրականությունը դուրս է գալու ջրի երես: Ինձ պարզապես հետաքրքիր է, երբ ամեն ինչ պարզաբանվի, դուք գոնե խղճի խայթ կզգա՞ք, որ անմեղին դատեցիք, թե՞ կասեք տեղի է ունեցել անփութություն»: Բարու և չարի, խղճի մշտարթուն պահապանի մասին չխեղաթյուրված պատկերացումներով դատապարտյալը խղճի է կոչում մի մարդու, որ վաղուց այն կամ վաճառել է սատանային, կամ էլ, ինչպես Նիցշեն է ասում` «թե խիղճդ վարժեցնես, այն կծելիս էլ կարող է քեզ համբուրել», վարժեցրել ինչպես որ հարկն է:
Գագիկ Ջհանգիրյանն այս գործով հետաքրքրվում է միայն դատաքննության փուլում, քանի որ մեծ փողերի հոտն առնելով` հասկանում է, որ անմասն է մնացել դրանից: Հանդիպելով զինդատախազի հետ` Արթուրը նրան պատմում է իրողությունը և հավատում, որ, ի վերջո, այս ողջ անհեթեթությանը վերջ կտրվի: Ջհանգիրյանը հանձնարարում է «շարունակել օպերատիվ հետախուզական աշխատանքները»: Սակայն օպերատիվ գործողություններն ուղղված էին ո՜չ թե Արթուրի արդարացմանը, այլ` հասանելիք լափը ստանալուն: Սա ահազանգ էր ազատության մեջ գտնվող երեք հանցագործներին ու նրանց բազում հովանավորներին: Վովա Գասպարյան, Գևորգ Մարգարյան, Սուրեն Թարվերդյան, Բուդո, Գագիկ Ջհանգիրյան. սրանք այն գլխավոր գործող անձինք են, որ Արթուր Մկրտչյանի քրեական գործի բեմադրության ողջ ընթացքում ուղղորդեցին ու իրենց արյունոտ ձեռքերում պահեցին անմեղ պատանու փրկության բոլոր ելքերի բանալիները: Դրանք իսպառ փակվեցին այն բանից հետո, երբ Գագիկ Ջհանգիրյանը, ստանալով իր «թուլափայը», սկսեց մերժել բոլոր հնարավոր ատյաններին ուղղված Արթուրի բողոքները, որ, իբրև վերջնական կետ, վերադարձվում էին զինդատախազություն: Մեկուսարան այցելած Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ևս Արթուրի բողոքին ի պատասխան ասել էր. «Իսկական սպանողներին գտիր, ես քեզ կազատեմ»:
Սպանված հինգ զինծառայողների ծնողները մինչև օրս էլ հավատացած են, որ իրենց որդիների սպանության իրական մեղավորներն ազատության մեջ են: Իսկ Արթուր Մկրտչյանն արդեն 13 տարի Նուբարաշենի ցմահ ազատազրկման դատապարտվածների մեկուսարանում կրում է ուրիշի պատիժը… Սակայն հույսը վերջինն է մահանում, և Արթուրն ու այդ ողբերգությունից բոլոր տուժողները դեռ հավատում են, որ երկրում ինչ-որ բան կփոխվի, և արդարությունը կվերականգնվի: AZAT

Հակոբ Գեւորգյան
30.03.2009, 12:21
Մալադեց, մարդն այնպես խոսեց, որ տեսաձայնաժապավենի 3-րդ մասում Ղարաբաղցի ոստիկանը ուղղակի վախեցավ եւ «ցվուր» տվեց դատարանի դահիճից։

Հակոբ Գեւորգյան
30.03.2009, 12:32
ինչքան զզվելի ա, որ կռազի շոֆեռը կոչվում ա գեներալ, իսկ օրենքը տարիներ շարունակ բռնաբարողը "օրինապաշտ ու արդարադատ":

մի հատ լավ կինո կար,– ասում էր - "Դու քո ձեռքով քեզ կսպանես"
հիմա սրանք իրանց ձեռքով իրանց ես սպանում: դրանից լավ բան՞ :hands

համոզված եմ, որ կգա մի օր, որ կռազիստին էլ նմանատիպ մի վիճակում կտեսնենք, գցված իր ուզող-յուրայինների կողմից :hands:
Ամեն

Կամազի շոֆեռի եւ Կամազով փող՝ կաշառք, ուզող դատախազի միջեւ տարբերությունը ապրանքի ձեւի մեջ ա։ :B

Բայց ի՜նչ «մախնյատ» կանեն Ջահանգիրյանին, եթե նա բերդ մտնի։:think Կարո՞ղ ա խղճան ու չնստացնեն։

voter
30.03.2009, 18:35
Վերջին գրառումների վերաբերյալ ասեմ, որ կարծում եմ, որ Գագիկ Ջհանգիրյանի ու 38 այլ քաղբանտարկյալների նախօրեին տարածած հայտարարությունը (http://www.akumb.am/showpost.php?p=1634845&postcount=198) կտա ձեր շատ հարցերի պատասխաններ:

Նամակը հայտնի է, բայց այնտեղ նշվածը անանուն բոլոր «լավություն անողների» մասին է, իսկ վերջին փաստերը կոնկրետ անուններ են պարունակում։

Սա է որ հետաքրքիր է ու ակընհայտ է դարձնում կոնկրետ մարդկանց ով լինելը ու գործուներությունը...

ԵԿՄ համագումարը կասկածում եմ, որ չի կայանա կամ էլ կլինի հատուկ ռեժիմով ինպես ասենք էշմիածնի չաստերում, երբ որևէ սեժանտ ասելու բան ունի իսկ մնացածին իրավունք է տրվում զգաստ կայնել ու լուռ լսել...

Կարծում եմ ներման խնդրանքի դիմումը որ բանտարկված ազատամարտիկներից չի ստավում կորզել, ուզում են դասավորեն, որ ԵԿՄն իրա անդամների փոխարեն գրի ու ստացվի, որ ինչ որ մեկը խնդրել ա դրա համար էլ ներել ու այդպես Նալբանդյանները կտանեն ԵԱՀԿներում կներկայացնեն, այն հույսով, որ ոչ մեկ մանրամասների մեջ չի խորանա...

Ձայնալար
30.03.2009, 19:49
Մոդերատորական: Հակոբ Գևորգյանի գրառման ծաղրա-կպնողական հատվածը և դրան հետևած Chuk - Հակոբ Գևորգյան երկխոսությունը ջնջված են:

Տրիբուն
30.03.2009, 20:34
ինչքան զզվելի ա, որ կռազի շոֆեռը կոչվում ա գեներալ, իսկ օրենքը տարիներ շարունակ բռնաբարողը "օրինապաշտ ու արդարադատ":
Դիվ ջան, լրիվ համաձայն եմ, զզվելի է:

Բայց էս աշխարհում, բացի զզվելիից, կան նաև այնպիսի հասկացություններ ինչպիսիք են մեղանչելը, ճիշտ ուղղու վրա կանգնելը, սեփական կյանքին հետադարձ հայացք նետելն ու ապաշխարելը, ու ի վերջո գործած մեղեքերի համար վճարելը: Մարդ կա էս պահին վճարում է, ու դեռ կվճարի, ու այդ վճարելու ընթացքում էլ արդարադատության կայացմանը մեծապես օգնում է: Արի մի պահ մտածենք, որ Ջհանգիրյանը հենց այդ դեպքն է: Սուբյեկտիվ դատողություններ անել պետք չի, թե իրենից ինչ է ներկայացնում Ջհանգիրյանը, որպես մարդ; Դա հաստատ ոչ ես գիտեմ, ոչ էլ դու: Բայց կան փաստեր: Ջհանգիրյանը երբեք սուրբ չի եղել: Ավելին, նրա վզին էլ կան լուրջ հանցագործություններ: Հաստատ դրանում համոզված եմ դրանում, քանի ո ՀՀ-ում գլխավոր դատախազի տեղակալն ու զինդատախազը, ըստ սահմանման ու ի պաշտոնե, արդեն հանցագործներ են: Սա մեր ցավալի իրականությունն է:

Բայց Ջհանգիրյանն այս պահին վճարում է ամեն ինչի համար, ու վճարելով էլ օգնում է արդարադատության իրացմանը ընդհանրապես, ու ոչ միայն կոնկրետ իր համար:

dvgray
31.03.2009, 05:05
Տրիբուն ջան:
ուզենք թե չուզենք, եթե դատողություններ ենք անում ապա դժվար թե դրանց մեջ զերծ մնանք սուբեկտիվությունից: սա մասնավորապես ապացուցել է հանճաևեղ Ակիրա Կուռոսավան :)

շատ կասկածելի մեղանչում է… երբ որ "շանս" ստեղծվեց կարծում եմ իրեն համար Հայաստանի բարձրագույն պաշտոններից մեկին հավակնելու Լևոնի հաղթանակի դեպքում: սա ավելի շատ նման է կազինոյի ստավկի, որ ռիսկի գնաց շահելու համար: իմիջայլոց նա միակը չէ ընդիմության մեջ, որ ստավկա էր արել Լևոնի վրա խոշոր շահման ակընկալիքով:

իսկ իրական մեղանչումը կլիներ նախ իր սեփական հանցանքների մեջ մեղանչելը:

ուր՞ է իր փողփողած "27"-ի կամպրամատը: կեղտոտ խաղեր է տալիս: ես հասկանում եմ որ Լևոնի պալիտիկ է ու սովոր է կյանքում դաշնակցել կեղտոտ խաղ տվողի հետ էլ մաքուր խաղ տվողի հետ էլ, իսկ ե՞ս ինչից ելնելով կեղտոտ խաղը պետք ա համարեմ "սրբագործ" մեղանչում:

դրա ոչ մի նախադրյալ ես չեմ տեսնում:

ոչ իր մոտ, ոչ կաշառակեր նախկին դատավոր Պարգևի

ոչ Գռզոի կամ իրա ընտանիքի

ոչ … … … լիքն են:

հարց են ա որ ամբողջ Հայաստանն ա ապականված:
ընդանրապես Աստված սենց դեպքերում տալի ջնջխում էր, առանց աջ ու ձախ նայելու

գիտես ինչ կա, մտավորականը մի բան ունի որ գին չունի, իրա հնարավորիս ազատ, անկաղապար, չվաճառվող Միտքն ա, Հոգին ու Խիղճը: Օրինակ Թումանյանին ինչ էլ խոսք տաիր, ես չեմ պատկերոցնում որ ինքը ասենք Դրոյին կամ Նժդեհին հաներ ազգի համար էտալոններ… ու էտ պարզ, մեծ հասկացողութուն համար Թումանյանը իմ համար մտավորականի էտալոն ա:

մի հատ Լևոնին ասինք "օգտագործենք", բայց սենց մի ոհմակ էլ որ իրա հետրից ա կանգնած – Մանվել-մունվել , դռզո-մռզո , գագիկ-մագիկ… արդեն չերեզչուր ա :angry:

կներես, բայց ամեն ինչից զատ մարդը իրա խղճի ու երեխեքի առաջ ա պատասխան տալու, իսկ ես կոնկրետ ես դեպքում դրական պատասխան չունեմ :

Chuk
31.03.2009, 05:30
Dvgray ջան, ամբողջ խնդիրն էն ա, որ մենք մեզ սիրում ենք բոլորից բարձր դասել: Մասնավորապես ես ու դու: Մենք կարծում ենք, որ վերջ, էսպես մտածեծինք, էսինչ բանը գիտենք, ուրեմն ֆսյո, աշխարհի բոլոր ճշմարտությունների մեկնումը մեզ ա տրված:

Ջհանգիրյանը Լևոնին միացավ խոշորի ակնկալիքով ու նաև սրանց հետ մշտական հակասություններից ելնելով: Սա ճիշտ ա: Էսքանը ճիշտ ես նկատում: Ջհանգիրյանն ինքը հանցագործ ա: Սա էլ ես ճիշտ նկատում (թեև մեզնից ոչ մեկը ապացույցներ չունի, սա ընդամենը մնում ա մեր աշխարհընկալման, տրամաբանության, բայց ոչ փաստերի մակարդակում): Բայց էս պահին կա երկու իրողություն.

1. Ջհանգիրյանը կարող էր «ծախվել» ու հիմա էլ մաս ունենալ իշխանությունից, եթե անգամ մաս չունենար, գոնե նստած չլիներ: Բայց ինքը հիմա հոժարակամ անցնում ա դժոխքի ճամփա ու Աստված չանի, որ մի օր դու ստիպված լինես էդպիսի պայմաններում լինել, որ հասկանաս, թե Տրիբունը դա ինչու ա մեղանչել կոչում:
2. Ջհանջիրյանին դատում են ոչ թե իրա կատարած հանցանքների, որոնք անշուշտ կլինեն, այլ լրիվ այլ բանի համար, քաղաքական ենթատեքստով: Իրավական երկրում սա բացարձակ տեղ չունեցող երևույթ ա: Ենթադրական նախկինում արած հանցանքների համար երբ մարդու վրա լրիվ ուրիշ գործ են կարում, դա անօրինականություն ա, որի դեմ պայքարել ա պետք:

Վաղը, եթե Ջհանգիրյանին կդատեն նախկինում, ներկայում, կամ ապագայում կատարած իրական հանցանքների համար, ու դատողն էլ կլինի անաչառ դատարան, ու կիմանամ, որ դրանով ոչ թե երկրիս մայրիկն են անիծում այլ արդարադատություն են կատարում, ոչ միայն կողջունեմ, այլև կլինեմ այդ դատավարության գաղափարական աջակիցը: Վաղը եթե Էսօր Ջհանգիրյանին դատող հանցագործ դատավորին ու հանցագործ դատախազին, ինչպես նաև էս ամբողջ ֆարսը հովանավորող մնացած այրերին, այդ թվում այսօր նախագահի աթոռը զավթած անձին կդատեն, բայց կդատեն ոչ թե իրական հանցանքների, այլ շինծու ինչ-որ գործի համար, կթքեմ էդ ֆարս դատավարությունն անող դատարանի երեսին ու կպահանջեմ արդարադատություն, կկանգնեմ էդ գործով հանիրավի ամբաստանվողների կողքին: Ու այ էս քանից էն կողմ ոչ մի ճշմարտություն չկա, սա ա իրավական, ժողովրդավարական երկրի կայացման ուղին, անկախ նրանից թե դու կամ ես էս անձերից որի նկատմամբ ինչ վերաբերմունք ունենք, հանրությանը նրանց մութ կամ բաց անցյալից ինչեր են հայտնի, նրանք իրենց կյանքում ինչ են արել կամ ինչ չեն արել: Որովհետև էսօր էն մարդը, որը հրճվում ա, որ էս մարդկանց դատում են, որտև սրանք հանցագործ են, բայց ուշադրություն չի դարձնում, որ էս մարդիկ չեն դատվում իրանց իրական հնարավոր հանցանքների համար, ակամա դառնում ա էս ամբողջ հանցագործության հանցակիցը ու իր վրա էլ է վերցնում երկրի էս վիճակում գտնվելու պատասխանատվության մի մասը:

Ցավոք սրտի ոմանց համար մինչև հիմա ոչ թե գաղափարական սկզբունքներն են կարևոր գործոն դարձել, այլ զուտ մարդկային ներանձնական փոքրոգի պատկերացումները ու սա ուղղակի շատ վատ ա:

dvgray
31.03.2009, 07:12
Չուկ ջան:
նախ ասեմ, որ ես չեմ հրճվում, այլ ընդամենը փաստում եմ, որ ինչ որ արել ա մարդ, լավ ու վատ, դա իրան հետ ա վերադրաձվելու: ես բազում անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ հավատում եմ դրան, ու ոչ միայն հավատում եմ, այլև լիքը ապացույցներ եմ ստանում կյանքում, որ լավը լավն ա ստանում կյանքում , վատը վատը:
ու ես հրճվում եմ, որ դա էտպես ա: ու նույն ձևի, ու ավելի հրճվում եմ, որ էտ բնության օրենքը ապացուցվում ա լավ մարդու արարքի վրա: իսկ այդպիսին լիքն է կյանքում:

1. Ջահանգիրյանը ծախվել էր ու մաս ուներ իշխանությունից: իմիջայլոց նա ծախել էր դրա դիմաց իրա ընկերներին ու Վազգենին առաջին հերթին… իսկ Վազգինի ընտանիքին էլ քթից բռնած ֆռցրել էր: եթե ես կատարեմ վատ արարքներ, ապա արդաևը էն ա, որ իմը նույն ձևի ստանամ, ու ես չեմ էլ աշխատի խուսափել համարժեքից:
2. Ջահանգիրյանը որ "դատում էր" , չէ դատում արած մեղքերի համար, այլ դատում էր էսիմ ինչի համար /սկսած անձնական շահից մինչև սեփական անձի ու թայֆի սադիստական արարքներ /: հիմա լրիվ արդար ա որ իրան էլ դատեն նույն ձևի:
եթե Աստված չանի քեզ՞ դատեն ես ձևի, մի վայկյան անգամ մի կասկածի որ դա իմ համար կլինի ամենաստոր արարքը: իսկ այս դեքպում ասում եմ, որ ստորությունը քիմիապես չեզոքացվում, մաքրվում է նույն ձևի ստորությամբ: սա է բնության օրենք: ու բնությունը երբեք էտ ստորությունը չի անում մաքուր մարդու ձեռներով, այլ անում ա իրա նման ստոր մարդու ձեռներով: ինքը արժամի ա իրա "դատավորին": աննորմալ կլիներ, որ իրան նորմալ մարդ դատեր, հենվելով նորմալ օրենսդրության վրա:

հասկանում ես՞ որ մարդկությանը ձեռ առնել է, Պինոչետին դատել պետական օրենսդրությաբ, քանի որ պետական համեմատաբար նորմալ մարդկանց մասին ա, ոչ թե ըտենց տականքների: հիմա որ՞ մի նորմալ օրենքում կարաս գրես, որ սադիստին, պեդաֆիլին պետք ա գցել ամբարդկային, այլանդակ պայմանների մեջ բանտում: իսկ էս ընկերները ոչնչով էտ պեդաֆիլից չեն տարբերվում:

ինձի մի հաչց ա տանջում, քանի որ էսքան խորացանք:
ոնց՞ էր պատկերացնում Լևոնը: ենթադրենք հենվելով սրանց վրա եկավ իշխանության: բա հետո ոնց՞ էր ազատվելու սրանցից: չէ՞ որ էս մեկը դառնալու էր Հայաստանի գլխավոր դատախազ, ու իր վայրագույթյունները աներ կրկնապատիկ ուժով, ինչ որ անում էին վախտին Վանոն ու Վազգենը:
Ոնց՞ էր Լևոնը ազատվելու սրանցից:

dvgray
31.03.2009, 07:19
Ցավոք սրտի ոմանց համար մինչև հիմա ոչ թե գաղափարական սկզբունքներն են կարևոր գործոն դարձել, այլ զուտ մարդկային ներանձնական փոքրոգի պատկերացումները ու սա ուղղակի շատ վատ ա:
գաղափարական սկզբունքների ձևավորման ու զարգացման համար կարելի է կարդալ ու վերլուծել այնպիսի մարդկանց գործերը, որոնց կյանքն է ապացուցել նաև իրենց գաղափարները. օրինակ Գանդին: իսկ դու հասկանում՞ ես որ ինչքան զզվելի է, որ արդարադատությունը բռնաբարած մարդը լեկցիա է կարդում արադարադատությունից ու աղերսում արդարադատություն: իմ համար ըտենց մարդու խոսքը փուչ է, իմաստից զուրկ, անարժեք:
մարդու կյանքը պետք ա նախ ապացուցի, որ մարդը հասարակության մեջ խոսելու իրավունք ունի ընդանրապես: պատկերացնում էս՞ պեդաֆիլը մանկավարժական աշխատություններ գրի:

Elmo
31.03.2009, 09:35
dvgray Հարգանքներս: Միայն նման փաստերը հաշվի առնող մարդը կարող է գնալ ու պայքարել անարդարության դեմ: Մարդը, որը քո նման ա մտածում, որը ամեն ինչ հաշվի ա առնում: Քո հետ լրիվ համակարծիք եմ: Մի քիչ էլ օպտիմիստ: Կարծում եմ Հայաստանում վիճակը ուղելու մի տարբերակ կա: Իրանք պետք է հերթով համտեսեն իրենց եփած շիլաշփոթը: Ոչ միայն համտեսեն, այլ բգներին կագնի, որ զգան. ոչինչ չիշտ չի և ամեն ինչ հնարավոր է:
Բոլոր անօրենները պետք է հասկանան, որ իրնեք էլ են մսից ու արյունից, որ ճակատագիրը իրենց հետ էլ կարող է չար կատակ խաղալ, որ իրենս փորած փոսում կարող են իրենք էլ հայտնվել: Ոնց որ Գրզոները, Մանվելներն ու Ջահանգիրյանները արդեն գիշերը էդքան էլ հանգիստ չեն քնում, որնց որ առաջ էին քնում: Ոնց որ ճակատագիրը ու բախտը էլ իրենց կողմից չի:
Ու ստեղ Չուկի հետ եմ համաձայնվում: Էսքանից հետո իրանք պետք է որ խելքի գան, ու իշխանության գալուց հետո լավ մտածեն՝ մի բան անելուց առաջ: Պետք ա դրանց գիտակցությանը վերջապես հասնի, որ իրենց թևեր տվողը ժողովուրդն է, ու նույն ժողովրդին չի կարելի նեղացնել: Պետք է հասկանան, որ ժողովուրդը ում կողքը կանգնի, նա էլ թևեր կունենա: Կարճ ասած սրանց մոտ պետք ա ձևավորվի իրանց կուշտ փորին քացով չխփելու գաղափարը:
Ջահանգիրյանի, 7-ի, ու գրզոների դեպքում արդեն պրոգրես կա: Հիմա պետք ա իրանց թևեր տանք, որ գործող անօրեններին ճնշեն:

Վիշապ
31.03.2009, 10:23
Բայց ինչքան պարզ է, չէ՞ ամեն ինչ։ Այ կար Գագիկ Ջհանգիրյան դատախազը, դե ոնց էլ չլինի Հայաստանում դատախազը լիքը ղալաթներ է արել, բա ո՞նց, ու հիմա Գագիկ Ջհանգիրյան դատախազին դատում են այնպես, ինչպես ինքն է յանի ժամանակին դատել մյուսներին, ու հիմա բոլորս միասին փիլիսոփայում ենք, թե տեսե՞ք՝ ոնց է գործում բումերանգի օրենքը, վերևն Աստված կա, ներքևն էլ մի դատարկապորտ ժողովուրդ, որ մենակ նայում է, թե հերթական պաշտոնյային ոնց վրաքաշ արեցին, ու լիցքաթափում է հավաքված մաղձը՝ իրեն հույս տալով, որ իրոք վերևն Աստված կա։ Իսկ թե ով ինչ սկզբունքերի համար է վիզ դնում, գաղափարներ կա՜ն, չկա՜ն, դրա վրա թքած, մենք մենակ մի գաղափար ենք հասկանում՝ փող, իշխանություն, մնացածը սութի բաներ են։ Դե իհարկե Ջհանգիրյանը հանուն փողի ու դիրքի էլ կանգնեց Տեր–Պետրոսյանի կողքին, ուրիշ էլ ինչի՞, խո մեր սիրուն աչքերի համար չկանգնեց։ Բա դե Տեր–Պետրոսյանն էլ ուզում է նախագահ դառնալ, պաշտոնի է ձգտում, հլը նայեք, երևի փողերը պրծել են… պիտի կոպիտ խոսեմ, կներեք, ջնջվելու է թող ջնջվի… արա, ինչքա՞ն կարելի է պրիմիտիվ լինել, էս աստիճանի, որ սաղին բերել ու հավասարեցնել մի մակարդակի, մի ամբողջ ժողովրդի սարքել 0, որ մի ամբողջ ժողովրդով տարրական իդեոլոգիա չունենք, ողջը մենակ փողն է ու իշխանությունը։ Որ թքած ունենք գաղափարների վրա ու մենակ գնահատում ենք մարդկանց ուժի ու դիրքի տեսանկյունից։ Ռուս ենք մենք, ընկերներ, Ստալին պապիկի փոշին վրաներս նստած, մեզ հուշտ անողներ են պետք, մեզ գաղափարներ ու քաղաքակրթություն պետք չի, որ դիրք ունեցող մեկը հանկարծ սխալվի ու գաղափարների համար բանտ նստի, կուրախանանք, թե տեսեք իր մեղքերի համար պատիժ է կրում։ Նույն տաֆտալոգիայով մենք՝ հայերս անշուշտ մի ղալաթ արել ենք, որ ցեղասպանություն են արել, չէ՞, ուրեմն արժանի ենք։ Դե նստեք ու փիլիսոփայեք, Ջհանգիրյանին աչքներիս առաջ նիզաշտո երեք տարի տվեցին, չարախնդանք՝ երևի դատախազ եղած ժամանակ մի բան արած կլինի։ Այ մի ամսից էլի չերյոմուխա կկրակեն վրաներս, հանկարծ մի քիչ թփրտանք, որովհետև այ էս ենք, իսկ Ջհանգիրյանը էս պարագայում, հենց հիմիկվա դրությամբ ամենամաքուր հայերից է, հե՛նց սկզբունքորեն։
Ով հասկացավ, ապրի ինքը։

Elmo
31.03.2009, 10:46
Վիշապ ուշադիր չէս կարդացել: Ոչ ոք չի ասել Ջահանգիրյանին տրված 3 տարին իրա նախկին մեղքերից մեկի համար ա: Անձամբ ես ասում են հենց ընենց դատում են: Բայց ստեղ հարցը հենց գաղափարն ա: Հենց ընենց դատելու գաղափարը: Ինքը դատել ա հենց ընենց, իրա դատում են հենց ընենց, ու ինքը հասկանում ա, որ էդ վիճակից դուրս գալու միակ փրկությունը ժողովրդի աջակցությունը ստանալն ա ու դրանից հետո ամեն ինչ ժողովրդի համար անելը: Էդ իրանց քավության ճանապարհն ա: Պետք է անցնեն, հետո ժողովուրդը իրանց հետ բերի, ու դնի գործի: Իրանք պետք ա ամեն օր զգան, որ իրանց աթոռը, պաշտոնը ու լիազորությունները միայն ժեղեվրդին ծառայելու համար են: Պետք է հասկանանա, որ ավազակությունով պահած աթոռը իրենցից հզոր ավազակ կգա, կնվածի ու իրանց կսկսի դատել ու սպանել: Մինչև չհասկականան, որ ժողովրդի աջակցությամբ ստացած պաշտոնն է արդար ու ժողովրդի կողմից տված լիազորությունները անձեռնմխելի, չեն սկսի ծառայել ժողովրդին:
Ինչի՞ են Սերժի դրածոները ատամներով պահում Սերժի պաշտոնը: Որովհետև գիտեն, եթե բզեն Սերժին, իրանք էլ կթռնեն: Իսկ ժողովրդի տված պաշտոնի տերը պետք է ատամներով պահի ժողովրդին: Այ դա է գաղափարը: Ջահանգիրյանին պետք է պաշտոնանկ անի ու դատի համակարգը, փրկի, պաշտոնի դնի՝ ժողովուրդը:

Վիշապ
31.03.2009, 10:55
…Ինքը դատել ա հենց ընենց…

Ապեր, դու ինչի՞ հիման վրա ես օրինակ սա ասում։ Որևէ տեղից լսե՞լ ես, ինչ–որ տեղ գրե՞լ են էդ մասին, որ ինքը հենց ընենց դատել ա, «նիզաշտո» նստեցրել է մեկին։ Հղում կանե՞ս։ Թե՞ ոնց էլ լինի արած կլինի։ Էս տրամաբանությամբ եթե պիտի ժողովուրդը դատի, ապա ավելի լավ է չդատի, քանի որ բան էլ չի փոխվելու։ Որովհետև էս տրամաբանությամբ դատելը ապօրինություն է։

Elmo
31.03.2009, 11:21
Ապեր, դու ինչի՞ հիման վրա ես օրինակ սա ասում։ Որևէ տեղից լսե՞լ ես, ինչ–որ տեղ գրե՞լ են էդ մասին, որ ինքը հենց ընենց դատել ա, «նիզաշտո» նստեցրել է մեկին։ Հղում կանե՞ս։ Թե՞ ոնց էլ լինի արած կլինի։ Էս տրամաբանությամբ եթե պիտի ժողովուրդը դատի, ապա ավելի լավ է չդատի, քանի որ բան էլ չի փոխվելու։ Որովհետև էս տրամաբանությամբ դատելը ապօրինություն է։

Եթե նենց արած լինեին, որ իմ ու քո ձեռքում անհերքելի փաստեր մնա, դե ասա լրիվ էրեխա են էլի: Իսկ լսել չլեսելու մասին չեմ էլ խորանում: Մի տոննա լուրեր են պտտվում իրա մասին: Հիմա ներկա պաշտոնյանիերի մասին, որ էդքան պտտվում են, ո՞ր մեկս ա դնում անհերքելի փաստեր ու ապացույցներ պահանջում: Թե՞ փաստեր պահանջելը ընտովի ա: Որ պահը ձեռ չի տալիս, կանգնում փաստեր ենք պահանջու՞մ: «Ոնց էլ չլինի արած կլինի» -ով չի, իրա համբավը տարիներ առաջ Աղվան հովսեփյանից պակաս սկանդալային չէր: Բեր չմոռանանք ով ա եղել ինքը: Վախեմ սկսկես գեներալ Մանվելին էլ ասես, որ կարգին գեներալ ա եղել: Ես անձամբ եմ տեսել իրա խելագար արարքներից շատերը: Ճանճի արածներն էլ եմ տեսել, կուրսեցուս հորն էլ եմ տեսել, էնքան էր ծեծել նի զա չտո տեղը, որ 2 օր խելքի չէր գալիս:

Վիշապ
31.03.2009, 11:42
Եթե նենց արած լինեին, որ իմ ու քո ձեռքում անհերքելի փաստեր մնա, դե ասա լրիվ էրեխա են էլի: Իսկ լսել չլեսելու մասին չեմ էլ խորանում: Մի տոննա լուրեր են պտտվում իրա մասին: Հիմա ներկա պաշտոնյանիերի մասին, որ էդքան պտտվում են, ո՞ր մեկս ա դնում անհերքելի փաստեր ու ապացույցներ պահանջում: Թե՞ փաստեր պահանջելը ընտովի ա: Որ պահը ձեռ չի տալիս, կանգնում փաստեր ենք պահանջու՞մ: «Ոնց էլ չլինի արած կլինի» -ով չի, իրա համբավը տարիներ առաջ Աղվան հովսեփյանից պակաս սկանդալային չէր: Բեր չմոռանանք ով ա եղել ինքը: Վախեմ սկսկես գեներալ Մանվելին էլ ասես, որ կարգին գեներալ ա եղել: Ես անձամբ եմ տեսել իրա խելագար արարքներից շատերը: Ճանճի արածներն էլ եմ տեսել, կուրսեցուս հորն էլ եմ տեսել, էնքան էր ծեծել նի զա չտո տեղը, որ 2 օր խելքի չէր գալիս:
Էլմո ջան, ախպեր ջան։ Ախր ես ոչ կոնկրետ հանցանշան եմ ուզում, ոչ էլ հստակ ապացույցներ, որ տաս կոնկրետ դեպքի համար, որ Ջհանգիրյանի դեմ գործ հարուցենք։ Ես ընդհամենը ասում եմ, հղում արեք, որ Ջհանգիրյանը օրինակ այսինչ մարդուն նստացրել է, ու կասկածներ կան որ «նիզաշտո» է նստացրել, ու ինչի՞ իշխանական մամուլը նման բաների մասին չգիտի ու չի թնդացնում սուպեր–հոդվածների տեսքով, իսկ այստեղ մենք՝ խելոքներս պնդում ենք, որ Ջհանգիրյանը իր մեղքերի համար է հիմա պատիժը կրում։ Էլ ավելի մեղավոր չկա՞ր Ջհանգիրյանի սերունդի պաշտոնյաներից, թե՞ Աստծո դատաստանագրքում հիմա Ջհանգիրյանի հերթն է հասել, մնացածը «զագրուկա» են լինում, կապն էլ «դայալ–ափ» է։ Կա՞ մարդ, որ կասի, թե մի որևէ դատախազ կամ մի այլ պաշտոնյա Ջհանգիրյան դատախազից ավելի քիչ մեղքեր է գործել, ավելի գրագետ իրավաբան է, ավելի արդար է, դրա համար էլ հիմա մենակ Ջհանգիրյան Գագոն է դատվում, քանի որ մեջներից շատ մեղքեր գործածը ինքն է։ Թե՞ դեմագոգիա կոչված վիրուսի դեմ ձեզ պատվաստում չեն արել, որ հիմնական թեմայից շեղվում ենք ու ասում՝ «ծը, ծը, ծը, տեսա՞ք, ինքն էր վախտին դատում, հիմա էլ իրեն են դատում, դե գնա կեր», փլվել ե՞նք, թե՞ մեզ հայ են ասում։

Elmo
31.03.2009, 12:14
Էլի չկարողացա միտքս շարադրեմ, կամ դու ուրիշ ռակուրսով ես նայում ասածներիս:
Կարճ ասեմ, ենթադրաբար և լավագույն հույսերով՝ ապագա գլխավոր դատախազին մի քիչ մշակել էր պետք, որ իրա տեղը ճանաչի, ապագա օլիգարխից գործարանը խլել էր պետք, որ իրա տեղը ճանաչեն, ապագա նախագահին հալածել էր պետք, իսկ ժողովրդի գլուխ գանգնածներին դատել: Հետո ժողովուրդը սրանց պիտի գնա, ցեխից հանի բերի դնի իրան ղեկավար ու ասի "առանց մեզ դուք ոչինչ եք, մենք ենք ձեզ ուժ ու լիազորություններ տվողը, մենք ենք ձեզ հանել ձեր ստեղծած մսաղացի մեջից, ծառայեք մեզ ու նոր մսաղացներ մի ստեղծեք, մեջն եք ընկնելու": Որովհետև սրանք նախկինում չեն հալածվել/բացի Լևոնից/ ու չգիտեն ինչ ա նշանակում անարդար դատվել, ունեցվածք կորցնել, կամ հալածվել:
Կատարվածում միակ բանը, որ չպետք է լիներ՝ դա մարտի մեկի զոհերն էին ու կալանավորված ժողովուրդը: Այ դա չպետք է լիներ, ու դրա համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները, ու պետք է դատվեն հալածված դատախաղի կողմից, պետք է պատժվեն հալածված առաջնորդների կողմից, ու ձեռները ոլորած տնային կալանք ստացած նախագահի կողմից: Այդպիսի պայքարին ես էլ կմասնակցեմ, ու իմ նման մտածող շատերը:

Mephistopheles
31.03.2009, 13:06
Տրիբուն ջան:
ուզենք թե չուզենք, եթե դատողություններ ենք անում ապա դժվար թե դրանց մեջ զերծ մնանք սուբեկտիվությունից: սա մասնավորապես ապացուցել է հանճաևեղ Ակիրա Կուռոսավան :)

շատ կասկածելի մեղանչում է… երբ որ "շանս" ստեղծվեց կարծում եմ իրեն համար Հայաստանի բարձրագույն պաշտոններից մեկին հավակնելու Լևոնի հաղթանակի դեպքում: սա ավելի շատ նման է կազինոյի ստավկի, որ ռիսկի գնաց շահելու համար: իմիջայլոց նա միակը չէ ընդիմության մեջ, որ ստավկա էր արել Լևոնի վրա խոշոր շահման ակընկալիքով:

իսկ իրական մեղանչումը կլիներ նախ իր սեփական հանցանքների մեջ մեղանչելը:

ուր՞ է իր փողփողած "27"-ի կամպրամատը: կեղտոտ խաղեր է տալիս: ես հասկանում եմ որ Լևոնի պալիտիկ է ու սովոր է կյանքում դաշնակցել կեղտոտ խաղ տվողի հետ էլ մաքուր խաղ տվողի հետ էլ, իսկ ե՞ս ինչից ելնելով կեղտոտ խաղը պետք ա համարեմ "սրբագործ" մեղանչում:

դրա ոչ մի նախադրյալ ես չեմ տեսնում:

ոչ իր մոտ, ոչ կաշառակեր նախկին դատավոր Պարգևի

ոչ Գռզոի կամ իրա ընտանիքի

ոչ … … … լիքն են:

հարց են ա որ ամբողջ Հայաստանն ա ապականված:
ընդանրապես Աստված սենց դեպքերում տալի ջնջխում էր, առանց աջ ու ձախ նայելու

գիտես ինչ կա, մտավորականը մի բան ունի որ գին չունի, իրա հնարավորիս ազատ, անկաղապար, չվաճառվող Միտքն ա, Հոգին ու Խիղճը: Օրինակ Թումանյանին ինչ էլ խոսք տաիր, ես չեմ պատկերոցնում որ ինքը ասենք Դրոյին կամ Նժդեհին հաներ ազգի համար էտալոններ… ու էտ պարզ, մեծ հասկացողութուն համար Թումանյանը իմ համար մտավորականի էտալոն ա:

մի հատ Լևոնին ասինք "օգտագործենք", բայց սենց մի ոհմակ էլ որ իրա հետրից ա կանգնած – Մանվել-մունվել , դռզո-մռզո , գագիկ-մագիկ… արդեն չերեզչուր ա :angry:

կներես, բայց ամեն ինչից զատ մարդը իրա խղճի ու երեխեքի առաջ ա պատասխան տալու, իսկ ես կոնկրետ ես դեպքում դրական պատասխան չունեմ :


Ընգեր, ջահանգիրյանները, գռզոները ու մնացածները ինչ էլ որ անեին մի պոզ ու պոչ պիտի կպցնեինք… մնային իշխանամետ, պտի ասեինք էն ինչ որ ասում ենք հիմա լֆիկների, նեմեցների ու մնացածների համար… միացել են ընդդիմությանը ասում ենք շահի համար ա… լավ ի՞նչ անեին որ ասեիք "այ հեսա տղեն… տղա եմ ասել է"… եթե տենց մարդ գիտեք ասեք իմանաք էդ ո՞վ ա…

իրենց բոլոր թերություններով հանդերձ էդ մարդիկ իրենց ունացած-չունեցածը վտանգեցի ու գնացին ընդդիմության հետևից ու էսի "ստավկա" չէր, "ստավկեն" ղումարբազներն են անում, իսկ նրանք ղումարբազներ չեն (իրենք շատ լավ գիտեին թե էս ռեժիմն ինչի է ընդունակ)… մենք էսօր մի զգալի մասսա ունենք որ մի հատ սատկած ընտրությունն ի՞նչ ա, էն էլ չեն գնում որ կորցնելու բան չունեն եթե չշահեն. քվեն ի՞նչ ա, դրան էլ տեր չեն կանգնում… 5000 սատկած դրամով ձեն են ծախում…ասում են "բա մեզ ավտոբուսներով տարան ընտրարեղամաս, բաու՞մ պտի ձենս տամ" …սրանից ներքև տեղ կա՞ որ չգիտենք… որ կուզեք իմանալ Ջահանգիրյանը նույնիսկ շատ ա էդ մասսայի համար…

էս մենտլիտետով երկիր չես կարող կառուցել, բայց լավ կարող ես քանդել…

Mephistopheles
31.03.2009, 13:42
Էլի չկարողացա միտքս շարադրեմ, կամ դու ուրիշ ռակուրսով ես նայում ասածներիս:
Կարճ ասեմ, ենթադրաբար և լավագույն հույսերով՝ ապագա գլխավոր դատախազին մի քիչ մշակել էր պետք, որ իրա տեղը ճանաչի, ապագա օլիգարխից գործարանը խլել էր պետք, որ իրա տեղը ճանաչեն, ապագա նախագահին հալածել էր պետք, իսկ ժողովրդի գլուխ գանգնածներին դատել: Հետո ժողովուրդը սրանց պիտի գնա, ցեխից հանի բերի դնի իրան ղեկավար ու ասի "առանց մեզ դուք ոչինչ եք, մենք ենք ձեզ ուժ ու լիազորություններ տվողը, մենք ենք ձեզ հանել ձեր ստեղծած մսաղացի մեջից, ծառայեք մեզ ու նոր մսաղացներ մի ստեղծեք, մեջն եք ընկնելու": Որովհետև սրանք նախկինում չեն հալածվել/բացի Լևոնից/ ու չգիտեն ինչ ա նշանակում անարդար դատվել, ունեցվածք կորցնել, կամ հալածվել:
Կատարվածում միակ բանը, որ չպետք է լիներ՝ դա մարտի մեկի զոհերն էին ու կալանավորված ժողովուրդը: Այ դա չպետք է լիներ, ու դրա համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները, ու պետք է դատվեն հալածված դատախաղի կողմից, պետք է պատժվեն հալածված առաջնորդների կողմից, ու ձեռները ոլորած տնային կալանք ստացած նախագահի կողմից: Այդպիսի պայքարին ես էլ կմասնակցեմ, ու իմ նման մտածող շատերը:

Մերսի Էլմօ ջան որ սենց "պարզություն" մտցրեցիր,

մինչև Լևոնի գալը, Ջահանգիրյանի միանալը, Գռզոյի կանգնելը, էս ժողովրդին, մեղմագույնս եթե արտահայտվեմ, "լամպուշկի" տեղ դնող չկար, հիմա էլ եկել ենք, թե ժողովուրդի աջակցությունը, չգիտեմ ինչ… "Ժողովուրդը" էս 10 տարի ա էշը ցեխից չեր կարում հաներ հիմա եկել ա ուզում ա լևոնին, գռզոյին, ջահանգիրյաններին ցեխից հանի՞… ըտենց հանող են մի հատ թող իրենք իրենց հանեն… ո՞վ էր ցեխի մեջ, "ժողովուրդը՞ " որ 10 տարի շարունակ "արտաշնչում ա" թե՞ Լևոնը որ կարող էր հանգիստ իրա աջը քաշել ու ապրել, Գռզոն որ առանց ընդդիմանալու հանգիստ շարունակեր հարստանալ, թե՞ Ջահանգիրյանը, որ կարող էր իր պաշտոնին հանգիս մնար ու անդարդ գլուխը դարդի տակ չդներ…

Հետաքրքիր ա որ "ժողովրդի ուժը" շարժումը սկսելուց հետո ենք սկսել հասկանալ… ստեղ ոչ մեկի մաքրման հարց չկա… ինչքան իրենք են մեղավոր եղել, մի երկու էդքան էլ ժողովուրդը… էս գործիչները ոչ երկնքից են իջնում ոչ էլ դժոխքից են բարձրանում, նրանք դուրս են գալիս ժողովրդի ծոցից և եթե ուշադիր նայեք, ապա ինքներս մեզ կտեսնենք… էս ամեն ինչը արդյունք է մեր հանցագործ անտարբերության, թուլամորթ հաշտվողականության և ողորմելի համբերատարության… ու զարմանալիորեն էս ամեն ինչը թաքնվում է "իմաստության" դիմակի ետևում

Հ.Գ. Էլմօ ջան, անձնական չընդունես…այնուամենայնիվ որ ասում ես "Այդպիսի պայքարին ես էլ կմասնակցեմ, ու իմ նման մտածող շատերը" ինձ ուղղակի ռելսերից գցում ա…

voter
31.03.2009, 13:55
Ջհանգիրյանին չեն դատել ու պլոճիկ չունեն ու չեն ունենա դատեն այն բացթողումների կամ հանցագործությունների համար, որ նա արել է ի ծառայություն ռեժիմի, լինի դա ներկա թե անցյալ ռեժիմը։

Ներկա դատավարությունը ծաղրուծանակ է ու ակընհայտ է, որ այդ իսկ պատճառով էլ Ջհանգիրյանը գիտի ինչպես է ամեն ինչ արվում ու հանգիստ խոսում է։

Իրական դատավարության ու փաստերի բացահայտման դեպքում Ջհանգիրյանը մենակ չեր լինի մեղադրյալի աթոռին այլ սուս փուս պիտի գաին ու նետեին նրա կողքին բոլոր նրանք, որ հիմա Ջհանգիրյանին ցանկանում է լռեցնել։

Այն որ Ջհանգիրյանը չի լռում այդքանով նա իր համաժողովրդական համաներումը ստացել է այն հանցագործությունների համար, որ հնարավոր է կատարել է իր ռեժիմի մաս եղած ժամանակ։

Վիշապ
31.03.2009, 14:22
Էլի չկարողացա միտքս շարադրեմ, կամ դու ուրիշ ռակուրսով ես նայում ասածներիս:
Կարճ ասեմ, ենթադրաբար և լավագույն հույսերով՝ ապագա գլխավոր դատախազին մի քիչ մշակել էր պետք, որ իրա տեղը ճանաչի, ապագա օլիգարխից գործարանը խլել էր պետք, որ իրա տեղը ճանաչեն, ապագա նախագահին հալածել էր պետք, իսկ ժողովրդի գլուխ գանգնածներին դատել: Հետո ժողովուրդը սրանց պիտի գնա, ցեխից հանի բերի դնի իրան ղեկավար ու ասի "առանց մեզ դուք ոչինչ եք, մենք ենք ձեզ ուժ ու լիազորություններ տվողը, մենք ենք ձեզ հանել ձեր ստեղծած մսաղացի մեջից, ծառայեք մեզ ու նոր մսաղացներ մի ստեղծեք, մեջն եք ընկնելու": Որովհետև սրանք նախկինում չեն հալածվել/բացի Լևոնից/ ու չգիտեն ինչ ա նշանակում անարդար դատվել, ունեցվածք կորցնել, կամ հալածվել:
Կատարվածում միակ բանը, որ չպետք է լիներ՝ դա մարտի մեկի զոհերն էին ու կալանավորված ժողովուրդը: Այ դա չպետք է լիներ, ու դրա համար պետք է պատասխան տան բոլոր մեղավորները, ու պետք է դատվեն հալածված դատախաղի կողմից, պետք է պատժվեն հալածված առաջնորդների կողմից, ու ձեռները ոլորած տնային կալանք ստացած նախագահի կողմից: Այդպիսի պայքարին ես էլ կմասնակցեմ, ու իմ նման մտածող շատերը:

Ապեր, ժողովուրդը մենք ենք, մասնավորապես էստեղ քննարկողներս, ու մանրից սկսում ենք քննարկել, որ այ լավ արեցին, որ Ջհանգիրյանին նստացրեցին, հասնում ա, թող «իրա տեղը ճանաչի», ու հետո քո կարծիքով էս տրամաբանությամբ գնալու ենք Ջհանգիրյանին «ցեխից» հանե՞նք… Դու ենթադրաբար ու լավագույն հույսերով Ջհանգիրյանին ապագա գլխավոր դատախազ ե՞ս պատկերացնում։ Բա շնորհակալություն ես հայտնել գրառմանը, որ տագնապալից մտքեր է հայտնում, Ջհանգիրյանից ազատվելու անցյալ անկատար հեռանկարների մասին.

մի հատ Լևոնին ասինք "օգտագործենք", բայց սենց մի ոհմակ էլ որ իրա հետրից ա կանգնած – Մանվել-մունվել , դռզո-մռզո , գագիկ-մագիկ… արդեն չերեզչուր ա

ոնց՞ էր պատկերացնում Լևոնը: ենթադրենք հենվելով սրանց վրա եկավ իշխանության: բա հետո ոնց՞ էր ազատվելու սրանցից: չէ՞ որ էս մեկը դառնալու էր Հայաստանի գլխավոր դատախազ, ու իր վայրագույթյունները աներ կրկնապատիկ ուժով, ինչ որ անում էին վախտին Վանոն ու Վազգենը:
Ոնց՞ էր Լևոնը ազատվելու սրանցից:
Մի հատ կողմնորոշվեք, կամ մեր երկրում էլ մարդ չի մնացել, սաղ ոհմակներ են, կամ էլ համակարգված գաղափարախոսություն, նպատակ ու սկզբունք ունեցեք։ Ի՞նչ ժողովուրդ, ժողովուրդը ու՞ր ա։ Ժողովուու՜՞րդ։

Chuk
31.03.2009, 14:39
Չուկ ջան:
նախ ասեմ, որ ես չեմ հրճվում, այլ ընդամենը փաստում եմ, որ ինչ որ արել ա մարդ, լավ ու վատ, դա իրան հետ ա վերադրաձվելու: ես բազում անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ հավատում եմ դրան, ու ոչ միայն հավատում եմ, այլև լիքը ապացույցներ եմ ստանում կյանքում, որ լավը լավն ա ստանում կյանքում , վատը վատը:
ու ես հրճվում եմ, որ դա էտպես ա: ու նույն ձևի, ու ավելի հրճվում եմ, որ էտ բնության օրենքը ապացուցվում ա լավ մարդու արարքի վրա: իսկ այդպիսին լիքն է կյանքում:
Դիվի ջան, ներիր եղբայր, հիմա հրճվու՞մ ես, թե՞ չես հրճվում: Ես քո տեղը պատասխանեմ. ՀՐՃՎՈՒՄ ԵՍ: Ու դա շատ վատ ա: Որովհետև եկել ու էլի տզրուկի նման անձերին ենք կպել, ի՞նչ բնության օրենք, ի՞նչ բան, դրանք ընդամենը սեփական հրճվանքն արդարացնող գեղեցիկ խոսքեր են տվյալ պարագայում:


1. Ջահանգիրյանը ծախվել էր ու մաս ուներ իշխանությունից: իմիջայլոց նա ծախել էր դրա դիմաց իրա ընկերներին ու Վազգենին առաջին հերթին… իսկ Վազգինի ընտանիքին էլ քթից բռնած ֆռցրել էր: եթե ես կատարեմ վատ արարքներ, ապա արդաևը էն ա, որ իմը նույն ձևի ստանամ, ու ես չեմ էլ աշխատի խուսափել համարժեքից:
2. Ջահանգիրյանը որ "դատում էր" , չէ դատում արած մեղքերի համար, այլ դատում էր էսիմ ինչի համար /սկսած անձնական շահից մինչև սեփական անձի ու թայֆի սադիստական արարքներ /: հիմա լրիվ արդար ա որ իրան էլ դատեն նույն ձևի:
եթե Աստված չանի քեզ՞ դատեն ես ձևի, մի վայկյան անգամ մի կասկածի որ դա իմ համար կլինի ամենաստոր արարքը: իսկ այս դեքպում ասում եմ, որ ստորությունը քիմիապես չեզոքացվում, մաքրվում է նույն ձևի ստորությամբ: սա է բնության օրենք: ու բնությունը երբեք էտ ստորությունը չի անում մաքուր մարդու ձեռներով, այլ անում ա իրա նման ստոր մարդու ձեռներով: ինքը արժամի ա իրա "դատավորին": աննորմալ կլիներ, որ իրան նորմալ մարդ դատեր, հենվելով նորմալ օրենսդրության վրա:
Մի պահ ենթադրենք թե դու ճիշտ ես: Միայն մի պահ: Նույնիսկ էդ դեպքում ասածներդ աբսուրդ են: Դրանք տեղում դոփելու, առաջընթաց չունենալու քաղաքականությունն է: Ենթադրենք Ջհանգիրյանը նախկինում ինչ-որ մեկին դատել է չարածի համար (իրականում մեզնից ոչ մեկը չի կարող դա պնդել, բայց դե մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ եմ կարծում, որ էդպիսի բան եղել է): Բայց լավ ենթադրենք, որ արել է: Ուրեմն էսօր էլ թող Վարդանյան դատավորն ու Փիլոյան դատախազը իրար տեղերը չջոկելով, չհասկանալով թե իրանցից որ մեկն ա դատավորն ու որ մեկը դատախազը դատեն Ջհանգիրյանին իր կատարած հանցանքի համար: Բայց դե բնության օրենք կա: Վաղն էլ չարածի համար (ոչ թե արածի) Փիլոյանին ու Վարդանյանին թող դատի Սրափիոնը, հետո բնության օրենքի համաձայն Սրափիոնին չարածի համար դատի Գրափիոնը, հետո Գրափիոնին չարածի համար դատի Բարդուղիմեոսը... մենք էլ կողքից հրճվենք Դիվի ջան, ի՜նչ կայֆ ա, «բնության օրենքն» ա ապացուցվում... Ի՞նչ բնության օրենք, ես իրավական պետություն եմ ուզում, ես չեմ ուզում որ մարդասպանին դատեն նառկոմանիայի համար, նառկոմանին գողության, գողին շնության, շանն էլ եղջերու լինելու: Ու ես չեմ կարող քո նման հրճվել, որ ինչ-որ մեկի վրա գործ են կարում, որտև տեսեք-տեսեք, ես ենթադրում եմ, լսել եմ, որ ինքը ժամանակին պակաս հանցանքներ չի արել: Քո ասածը աբսուրդի թատրոն ա: Քո տված գնահատականները՝ Ջհանգիրյանին, իմ առաջին խոսքերի ապացույցն է, որ ասում էի. մենք մեզ դնում ենք ամեն ինչ իմացողի, բոլորից լավ հասկացողի ու ճշմարտությունը այլոց մեկնելու պարտականություն ունեցողի տեղ: Դիվի, ուշքի արի, հիշի՛ր, թե ինչի համար ենք ելել պայքարելու: Այս ներանձնական փոքրիկ վրեժխնդրական հրճվանքները պետք է կարողանալ հետևում թողնել:


ինձի մի հաչց ա տանջում, քանի որ էսքան խորացանք:
ոնց՞ էր պատկերացնում Լևոնը: ենթադրենք հենվելով սրանց վրա եկավ իշխանության: բա հետո ոնց՞ էր ազատվելու սրանցից: չէ՞ որ էս մեկը դառնալու էր Հայաստանի գլխավոր դատախազ, ու իր վայրագույթյունները աներ կրկնապատիկ ուժով, ինչ որ անում էին վախտին Վանոն ու Վազգենը:
Ոնց՞ էր Լևոնը ազատվելու սրանցից:
Հա, բա իհարկե, սաղ Լևոնը պիտի անի: Դիվի, ես չեմ ուզում էնպիսի երկիր, որտեղ ամբողջ պատասխանատվությունը պիտի լինի նախագահի վրա: Էս երկրում իշխանությունը պիտի ինձ ու քեզ պատկանի՝ ժողովրդին: Էդ ես ու դու պիտի վեր կենայինք ու պահանջեինք իրա հրաժարականը, եթե քո ասած սցենարով գնար ու էդ դեպքում Լևոնը ուրիշ ճար չէր ունենալու: Սա ա ժողովրդավարացման ճանապարհը, թե չէ արի սպասենք տեսնենք, թե Լևոն պապին ոնց ա կախարդական փայտիկը թափ տալու ու մեզ դրախտ պարգևի...

Elmo
31.03.2009, 15:15
Բա շնորհակալություն ես հայտնել գրառմանը, որ տագնապալից մտքեր է հայտնում, Ջհանգիրյանից ազատվելու անցյալ անկատար հեռանկարների մասին.

Շնորհակալության համար մեկնաբանական տող լիներ, կրեի "մեդալի երկու երեսին նայելու համար": Շնորհակալություն եմ տվել, որովհետև մարդը միակողմանի չի նայում հարցին, որովհետև պահի տակ զգոնությունն ու հիշողությունը չի կորցրել: Դու ինձ առաջարկում ես մոռանա՞մ ով ա եղել Ջահանգիրյանը, Գրզոն, Մանվելը: Միշտ էլ հիշելու եմ, միշտ էլ նշելու եմ, ուզում ա դառնան ազգի փրկիչ, ուզում ա անձամբ Հիսուս Քրիստոսից ներում ստանան, մեկ ա ես հիշելու եմ իրանք ով են եղել ու հիշելու եմ ինչ են արել: Իրանց կընդունեմ, որպես ազգի փրկիչ, բայց չեմ էլ մոռանա իրանց հանցավոր անցյալը:

dvgray
31.03.2009, 15:21
Էլմո ջան, ախպեր ջան։ Ախր ես ոչ կոնկրետ հանցանշան եմ ուզում, ոչ էլ հստակ ապացույցներ, որ տաս կոնկրետ դեպքի համար, որ Ջհանգիրյանի դեմ գործ հարուցենք։ Ես ընդհամենը ասում եմ, հղում արեք, որ Ջհանգիրյանը օրինակ այսինչ մարդուն նստացրել է, ու կասկածներ կան որ «նիզաշտո» է նստացրել, ու ինչի՞ իշխանական մամուլը նման բաների մասին չգիտի ու չի թնդացնում սուպեր–հոդվածների տեսքով, իսկ այստեղ մենք՝ խելոքներս պնդում ենք, որ Ջհանգիրյանը իր մեղքերի համար է հիմա պատիժը կրում։
ամեն ինչ շատ պրիմիտիվ է:
եթե կոնկրետ, իրական դեպքի համար դատեն, ապա էտ դատը կլինի նաև իրանց դատը, սկսած ամենավերջին միլիցուց մինրև պրեզիդենտ: դրա համար էլ նրանք իրար որ կպնում են, կպնում են ապուշ, ռեալությունից կտրված հոդվածներով, որպեսի դատարանում ոչ մեկն էլ չկարողանա ասել թե գիտես, բա էսքան մարդ հլա կա, որ մասնակցել ա էս ամենին: օրինակ նույն ձևի անկապ սարքիր դատին Սամվել Բաբայանին: ունց որ հիմա անկապ սսարքիր ու դատին Ջահանգիրյանին: ու եթե վաղը Ջահանգիրյանը դա իշխանության,ինքն էլ նույն կերպ անկապ սարքելու ա Աղվանի վզին:
գործող տեխնալոգիան սա է:

ու անկապ տեղն էլ մի վիրավորի… ;)

Elmo
31.03.2009, 15:29
Ջահանգիրյանին: ու եթե վաղը Ջահանգիրյանը դա իշխանության,ինքն էլ նույն կերպ անկապ սարքելու ա Աղվանի վզին:

Չմեռնեմ էդ օրը տեսնեմ, ու մեր հետ չհամաձայնվողների ռեակցիան էլ տեսնեմ: Մի Անգամ էս արտահայտությունը Արթուր Բաղդասարյանի համար արեցի: Դեռ ընտրություններից առաջ, ու ճիշտ դուրս եկա:

Elmo
31.03.2009, 15:52
Հ.Գ. Էլմօ ջան, անձնական չընդունես…այնուամենայնիվ որ ասում ես "Այդպիսի պայքարին ես էլ կմասնակցեմ, ու իմ նման մտածող շատերը" ինձ ուղղակի ռելսերից գցում ա…

Անձնական չեմ ընդունում, որովհետև ես ինձ չեմ համարում ինչ որ մեկին ընդիմախոս, ընդիմադիր, կամ հակառակորդ կամ կողմնակից: Առհասարակ ոչ ոքի կողմից, ոչ ոքին դեմ չեմ: Ես մենակ ժողովրդին եմ կողմ, ու կգնամ այնտեղ, որտեղ կգնա ժողովուրդը: Չհարցնեք մարտի 1-ին ու՞ր էի: Մի քանի անգամ նշել եմ, որ էդ իրադարձություններին ժամանակին ուրիշ հայացքով եմ նայել, դրա համար էլ չեմ մասնակցել:

Chuk
31.03.2009, 15:58
Անձնական չեմ ընդունում, որովհետև ես ինձ չեմ համարում ինչ որ մեկին ընդիմախոս, ընդիմադիր, կամ հակառակորդ կամ կողմնակից: Առհասարակ ոչ ոքի կողմից, ոչ ոքին դեմ չեմ: Ես մենակ ժողովրդին եմ կողմ, ու կգնամ այնտեղ, որտեղ կգնա ժողովուրդը: Չհարցնեք մարտի 1-ին ու՞ր էի: Մի քանի անգամ նշել եմ, որ էդ իրադարձություններին ժամանակին ուրիշ հայացքով եմ նայել, դրա համար էլ չեմ մասնակցել:
Ձյաձ, կներես, իսկ հիմա մասնակցում ես: Օրինակ էս մարտ 1-ին: Կամ մայիսի 1-ին, ժողովուրդը լինելու է իրար հետ, միակամ էլի: Դու լինելու՞ ես: Բայց չշեղվենք թեմայից, մեկ է՝ չես լինելու ;)

Elmo
31.03.2009, 16:09
Ձյաձ, կներես, իսկ հիմա մասնակցում ես: Օրինակ էս մարտ 1-ին: Կամ մայիսի 1-ին, ժողովուրդը լինելու է իրար հետ, միակամ էլի: Դու լինելու՞ ես: Բայց չշեղվենք թեմայից, մեկ է՝ չես լինելու ;)

Գալու եմ ;) հենց քո հետ եմ գալու: Վերջինին չեմ եկել, որովհետև չեմ կարողացել:
Թեմայից չշեղվելու համար ասեմ, որ Ջահանգիրայի պաշտպանությանը նվիրված միտինգների չեմ մասնակցի:

Chuk
31.03.2009, 16:19
Գալու եմ ;) հենց քո հետ եմ գալու: Վերջինին չեմ եկել, որովհետև չեմ կարողացել:
Թեմայից չշեղվելու համար ասեմ, որ Ջահանգիրայի պաշտպանությանը նվիրված միտինգների չեմ մասնակցի:

Ուրեմն, արի իրարից տարբերենք, էս թեմայի համատեքստում ունենք 3 տարբեր հասկացություններ.

1. Ջհանգիրյան Գագիկի «Մեղադրական ճառը», որ հստակ իրավական ու քաղաքական գնահատական է, շատ ճիշտ կառուցված, տրամաբանված, կուռ խոսք, որն իր արժեքը չի կորցնում անկախ նրանից, թե ով է դրա հեղինակը, այդքանում չկա մի բառ, որը կարելի է հերքել: Ու բնավ տարօրինակ չի, որ այս թեմայում չի քննարկվում այդ խոսքը, չեն բերվում հակափաստարկներ, այլ քննարկվում է Ջհանգիրյանի անձը: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ճառն իսկապես արտակարգ է:

2. Ջհանգիրյան Գագիկ անհատը, ում մասին մեզնից յուրաքանչյուրը կարող է ունենալ սեփական սուբյեկտիվ կամ օբյեկտիվ կարծիքը, այս անձին անհատապես «պաշտպանել», «աջակցել» կամ ոչ, ընտրում է մեզնից յուրաքանչյուրը: Սա այն խնդիրն է, որը տվյալ պահին ինձ առանձապես չի հետաքրքրում, թեև ես մշտապես հիշում եմ իմ վերաբերմունքն այդ անձի նկատմամբ:

3. Ջհանգիրյան Գագիկ ՀՀ քաղաքացու նկատմամբ իրագործված անարդարությունները, անօրինությունները, որոնց դեմ պայքարը մեզնից յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն է, հեչ որ չէ ինքնապաշտպանության բնազդից ելնելով, որպեսզի վաղը մենք կամ մեզնից մեկի հարազատը հանկարծ ու այս վիճակում չհայտնվի: Ու եթե վաղը ժողովուրդը ելնի այ էս սկզբունքի համար պայքարի, բողոքի ակցիայի, իսկ դու պատճառաբանելով որ Ջհանգիրյան անհատին է նվիրված (իրականում այդ անհատին չի նվիրված, այլ երևույթներին) չմասնակցես, ես չեմ հասկանա, չեմ ընդունի:

Վիշապ
31.03.2009, 17:16
ամեն ինչ շատ պրիմիտիվ է:
եթե կոնկրետ, իրական դեպքի համար դատեն, ապա էտ դատը կլինի նաև իրանց դատը, սկսած ամենավերջին միլիցուց մինրև պրեզիդենտ: դրա համար էլ նրանք իրար որ կպնում են, կպնում են ապուշ, ռեալությունից կտրված հոդվածներով, որպեսի դատարանում ոչ մեկն էլ չկարողանա ասել թե գիտես, բա էսքան մարդ հլա կա, որ մասնակցել ա էս ամենին: օրինակ նույն ձևի անկապ սարքիր դատին Սամվել Բաբայանին: ունց որ հիմա անկապ սսարքիր ու դատին Ջահանգիրյանին: ու եթե վաղը Ջահանգիրյանը դա իշխանության,ինքն էլ նույն կերպ անկապ սարքելու ա Աղվանի վզին:
գործող տեխնալոգիան սա է:

ու անկապ տեղն էլ մի վիրավորի… ;)
Դիվի, արի մենակ մի հարց տամ։ Ջհանգիրյանի դատավարությունը գրեթե ծայրեծայր գիտենք չէ՞, ոնց սկսվեց, ոնց պրծավ, Ա1+–ում վիդեոները կան։ Ու տեսանք չէ՞, որ ըստ Ջհանգիրյանի իր մեքենան կանգնացրել են, առանց օրինական հիմքի հարձակվել են, կրակել են, ծեծել են, բերման են ենթարկել, էլի են ծեծել ու կալանավորել են։ Իրենք կարծես թե մարդավարի էդպես էլ չկարողացան չէ՞ հիմնավորել իրենց արարքների օրինականությունը։ Հիմա դու ինձ ասա, Գագոյին, որ «նիզաշտո» 3 տարի տվեցին, ու փոխարենը Գագոն որ իրենց մեղադրեր ոչ միայն համար, որ իրեն ու ախպորը ապօրինի են ձերբակալել ու գործ են սարքել, այլ նաև ասենք Փիլոյանին մեղադրեր կաշառակերության համար, ու ենթադրենք իրական հանցանշաններ ու ապացույցներ ներկայացներ, ի՞նչ էր փոխվելու, սաղ սկսած մենթերից վերջացրած պրեզիդենտով խարակիրի է՞ին անելու… Ոչ մի նման բան էլ էչ լինի, ու էլի Գագոյին 3 տարի կտային։ Պարզապես Գագոյի դատը սենց արտասահմաններում գտնվողներիդ համար առաջինն է երևում, Գագոն դառնում է քավության նոխազ, էդքան բան։ Ու Ջհանգիրյանի չգիտեմ երևակայական մեղքերը հանկարծ երևան են գալիս, ու իրականում, իրականում ակամայից ստացվում է, որ Ջհանգիրյան Գագոյին տեղն է, լավ են արել, որ նստացրել են, ու ակամայից Մանվելին դնում ես նույն հարթության մեջ, ինչ Ջհանգիրյանին, ու ակամայից էլ Գռզոյին ես հիշում, մի քիչ էլ մնա՝ ՀՀՇ–ի «քաջագործությունները», ու արդեն թեման վերածվեց «Հայոց Աշխարհի», հիշեցինք նախկիններին, ու վդրուգ մոռացանք, որ այդ նախկինները հիմիկվանների համեմատ սուրբ էին, հա հենց ըտե՛նց, ու մեկը հե՛նց Վանո Սիրադեղյանը, որ դրել ու քննադատում եք, բայց իր մակարդակի ներքին գործերի նախարար կերազեք այսուհետև ունենալ, որ նիվով կամ ոտով առանց թիկնազորի հանգիստ ֆռֆռում էր քաղաքում, բարևի համար մարդ չէր սպանում, աբգոնի համար էլ ախրաննիկներին քսի չէր տալիս։ Մի երկու պուտանկա էին քցել մեյդան, սաղ քաղաքով շուխուր էին անում թե Վանոն ու Վազգենը 16 տարեկան աղջիկներ են փախցնում, ու մի քիչ դեբիլոտ ժողովուրդը լավ էլ կուտն ուտում էր ու Վանոն դառձավ հրեշ։
Մի հատ քոսոտ մի հարկանի կառույց էր սարքել Գազանանոցի դիմաց, սաղի աչքին երևում էր, հիմա մարդիկ ընդհատակյա գազանանոցներ ու ջրաշխարհներ ունեն, որ սեզոնին քաղաքի ջուրը դառնում է գրաֆիկով, որ հասցնեն բասեյնները թարմ ջրով ցիրկուլյացիա անեն։ Լավ են անում, կտերը լիքը ուտող կա, դրա համար էլ հիմա Ջհանգիրյան Գագոն, Գռզոն, Վանոն բոբոներ են, իսկ եղածները ակամայից լյավ տղերք են դառնում, չփորձես հակառակը ասել։ Դե հիմա ներքին գործերի նախարարը թող քաղաքական վտարանդի դառնա, կամ թող նախագահը հրաժարական տա, ոնց Լևոնը տվեց. թե՞ ճնշում չկա։ Թե՞ հիմա Ղարաբաղի խնդիրը ավելի լավ վիճակում է, քան էն ժամանակ, կամ հիմա տնտեսությունն է ծաղկում, կամ կոռուպցիա ու թալան չկա, ինչքան առաջ էր։ Էն ժամանակ սաղ մերն էր, սկսած Արմենթելից, վերջացրած էներգետիկ համակարգով, իսկ հիմա ու՞մն է։ Երբվանի՞ց սկսեցին ստրատեգիական նշանակության ու տնտեսապես խոշոր օբյեկտների վաճառքը օտարներին, գիտե՞ս։ Էն ժամանակ չէ՞ թալանեցին ժողովրդին։ Իսկ հիմա կգյուլլեն սաղ ժողովրդին բայց հրաժարական չեն տա, այ տենց։ Որովհետև դեմագոգիայի մեջ արդեն խեղդվում ենք, արդեն թացն ու չորը չենք կարողանում տարբերել։
Ու չեմ վիրավորում, ոչ մի անձնական բան։ Ընկերական, մի քիչ ջղայնացած քննարկում ենք, մոտ չընդունես։

Տրիբուն
31.03.2009, 20:39
շատ կասկածելի մեղանչում է…
Սաղ հեչ Դիվ, ես նոր եմ իմացել որ մեղանչելը մեղք գործելն ա, ոչ թե ապաշխարհելը: Իսկ ես գրառման մեջ որպես ապաշխարելուն եմ հոմանիշ գրել: Հիմա ո՞նց անենք սաղ դզենք:

Chuk
31.03.2009, 21:12
Սաղ հեչ Դիվ, ես նոր եմ իմացել որ մեղանչելը մեղք գործելն ա, ոչ թե ապաշխարհելը: Իսկ ես գրառման մեջ որպես ապաշխարելուն եմ հոմանիշ գրել: Հիմա ո՞նց անենք սաղ դզենք:

Ես էլ գիտեի, բայց լուրջ-լուրջ կրկնում էի :D

Տրիբուն
31.03.2009, 21:27
Տրիբուն ջան:
ուզենք թե չուզենք, եթե դատողություններ ենք անում ապա դժվար թե դրանց մեջ զերծ մնանք սուբեկտիվությունից: սա մասնավորապես ապացուցել է հանճաևեղ Ակիրա Կուռոսավան
Դիվ, արի գոնե մի բանի հետ համաձայնվի:

Հայաստանում, էսօր, վճռական պահին սկզբունքային որոշումներ ընդունելու ունակ մարդկանց լուրջ դեֆիցիտ կա: Ու Ջհանգիրյանը, անկախ իր նախկինում գործած կամ չգործած հանցագործություններից, այն մարդն էր, որ կարողացավ սկզբունքային որոշում ընդունել: Հիմի էլ տղեն էտ որոշման պատճառով նստած ա: Թե ինչի ստավկա էր արել Ջհանգիրայնը, մեր մեջ ասած իմ համար մեկ ա: Կարող ա դաժե ուզում էր ոչ թե գլխավոր դատախազ դառնալ, այլ վարչապետ կամ Արտգործնախարար: Բայց փաստորեն համ Ջհանգիրյանի մեկ տարի առաջ շարմանը միանալը, համ էլ հետո բռնվելն ու նստելը, համ էլ վերջին ելույթը դատարանում ՀՀ-ում արդարադատություն հաստատելու ճանապարհին լուրջ քայլեր էին:

Օբյեկտիվորեն էսօր էտ մարդը հսկայական օգուտ է տալիս այն գործին, որին բոլորս լծված ենք: Իսկ թե ինչոտ են նրա ձեռքերը, կամ քանիսանոց ստավկաներ ա անում, իմ համար սենտիմենտալ զրույցներ են:

Կարճ ասած. եթե զուտ էգոզիմի տեսանկյունից նայենք, եթե մեր տան կաֆելչիկը ցենտր կաֆել ա խփում, որը մի տաս տարի ամառ-ձմեռ անելուց չի թափվելու, հաստատ կաֆել խփելուց առաջ չեմ հարցնի զուգարանից հետո ձեռները լվացել ա, թե չէ:

dvgray
01.04.2009, 15:33
Օբյեկտիվորեն էսօր էտ մարդը հսկայական օգուտ է տալիս այն գործին, որին բոլորս լծված ենք:

Չես կարեղ ասես: օգուտն է շատ թե վնասը… ;)


Իսկ թե ինչոտ են նրա ձեռքերը, կամ քանիսանոց ստավկաներ ա անում, իմ համար սենտիմենտալ զրույցներ են:

սենց որ նայենք, ամեն ինչ է անիմաստ :) Լուսնի պտույտը Երկրի շուրջը: Անգամ Երկրի պտույտը Արևի շուրջը: Անգամ են, որ մի հատ Սև խոռոչ մի քիչ առաջ մի հատ մեծ Աստղ ճղրտեց ու մասերի բաժանած կուլ տվեց անակոնդայի նման…
սուետա, սույետ, կամ ունայնություն ունայնության :( :)


Կարճ ասած. եթե զուտ էգոզիմի տեսանկյունից նայենք, եթե մեր տան կաֆելչիկը ցենտր կաֆել ա խփում, որը մի տաս տարի ամառ-ձմեռ անելուց չի թափվելու, հաստատ կաֆել խփելուց առաջ չեմ հարցնի զուգարանից հետո ձեռները լվացել ա, թե չէ:
կներես, բայց համեմատությունը տեղին չէր: խոսքը նրա մասին է, որ ինքը իրա արած հանցագործություններից հետ չի կանգնել ու հետ չի էլ կանգնի, ինչ երգեր էլ երգի "Վարդ Մանուշակի" մասին:
Էն ՀՀՇ-ն վախտին մի հատ լավ լոզունգ էր որդեգրել, երբ ու կոմունիստներին էին տապալում: "Կարմիր կովը կաշին չի փոխի…": իսկ երբ որ տապալեցին կոմունիստներին, դրա մասին մոռացան, ու էտ կովին ներկեցին ուրիշ գույնի, երթադրելով որ կաշին փոխեցին :D
նույնը հիմա մենք ենք անում: ինչներիս՞ ա դա պեքտ, ա դա է անհասկանալի ;)

Chuk
01.04.2009, 15:39
նույնը հիմա մենք ենք անում: ինչներիս՞ ա դա պեքտ, ա դա է անհասկանալի
Ամեն ինչ շատ պարզ է հստակ: Պետք է ընդամենը վեր կանգնել անձերից: Քո մոտ դա միանշանակ չի հաջողվում, ցավոք ;)

dvgray
01.04.2009, 15:44
Ամեն ինչ շատ պարզ է հստակ: Պետք է ընդամենը վեր կանգնել անձերից: Քո մոտ դա միանշանակ չի հաջողվում, ցավոք ;)

այսինքն անջատել գաղափարը այդ գաղափարին կրող անձից՞: դա իմ մոտ չի ստացվել ու չի էլ ստացվի: քանի որ դա ես համարում եմ աբսուրդ:
գաղափարը կարևորվում է այն կրողով առաջին հերթին: ես սրա մասին շատ եմ գրել, ու չեմ պատրաստվում կրկնել:
այո ես չեմ բաժանում նրանց: ու վստահ եմ որ ոչ մեկն էլ չի բաժանում այդ երկուսին, ինչեր էլ հիմա ասես: պետք ա մենակ այդ անձը քե համար "օդի մեջ" անձ չլինի: էտքան մի բան

Հ.Գ. իսկ էտ ՀՐՃՎԵԼՈՒՍ մասին գրածիտ չեմ պատասխանում, որովհետև իմաստ չեմ գտնում շարունակել այդ մասով վեճը:

Chuk
01.04.2009, 15:46
այսինքն անջատել գաղափարը այդ գաղափարին կրող անձից՞: դա իմ մոտ չի ստացվել ու չի էլ ստացվի: քանի որ դա ես համարում եմ աբսուրդ:
Ոչ ընդամենը կարողանալ հասկանալ, որ եթե ինչ-որ պահից սկսած անօրինությունների դեմը չես առնում այլ լուռ հրճվում, որ էսինչ անձը «ստացավ իր արժանի պատիժը», դառնում ես ոչ թե գաղափարով առաջնորդվող, այլ խիստ նեղ անձնական:

Վիշապ
01.04.2009, 18:01
Չես կարեղ ասես: օգուտն է շատ թե վնասը… ;)

սենց որ նայենք, ամեն ինչ է անիմաստ :) Լուսնի պտույտը Երկրի շուրջը: Անգամ Երկրի պտույտը Արևի շուրջը: Անգամ են, որ մի հատ Սև խոռոչ մի քիչ առաջ մի հատ մեծ Աստղ ճղրտեց ու մասերի բաժանած կուլ տվեց անակոնդայի նման…
սուետա, սույետ, կամ ունայնություն ունայնության :( :)

կներես, բայց համեմատությունը տեղին չէր: խոսքը նրա մասին է, որ ինքը իրա արած հանցագործություններից հետ չի կանգնել ու հետ չի էլ կանգնի, ինչ երգեր էլ երգի "Վարդ Մանուշակի" մասին:
Էն ՀՀՇ-ն վախտին մի հատ լավ լոզունգ էր որդեգրել, երբ ու կոմունիստներին էին տապալում: "Կարմիր կովը կաշին չի փոխի…": իսկ երբ որ տապալեցին կոմունիստներին, դրա մասին մոռացան, ու էտ կովին ներկեցին ուրիշ գույնի, երթադրելով որ կաշին փոխեցին :D
նույնը հիմա մենք ենք անում: ինչներիս՞ ա դա պեքտ, ա դա է անհասկանալի ;)
Դիվի, ներող, բայց սկսել եմ քեզ չհասկանալ, ոնց որ Տրիբունի ասած ույղուրերեն սկսես խոսել։
1. Ասում ես Գագիկ Ջհանգիրյանին իր իրական կատարած հանցագործությունների համար որ սկսեն դատել, ապա իրենց մեղքերն էլ ի հայտ կգան,դրա համար էլ շոու են անում, ու չգիտեմ ինչի համար են նստացնում, ճիշտ ե՞մ հասկանում։ Եթե չէ, ուղղիր խնդրեմ, եթե հա, բացատրիր թե չգիտեմ ինչի համար նստացնելը ինչո՞վ է հիմա պակաս մեղք, քան Ջհանգիրյանի հետ ժամանակին հանցակից լինելը։
2. «Իրա կատարած հանցագործությունների» մի օրինակ բեր, որ իմ պես բեխաբար, անգրագետ դուռակը հասկանա, փլիզ։
3. Դիցուք Ջհանգիրյանը ժամանակին մի վախտ ղալաթներ է արել։ Ու նաև ՀՀՇ կոչված հրեշավոր կազմակերպությունը, որ ժողովրդի միսն ու արյունը ծծեց։ Լևոն Տեր–Պետրոսյանն էլ մեզ նվեր։ Հարց. հիմա էս ժողովրդի արյունը ծծած ու չգագեցած մարդիկ եկել ու ասում են վերջ տանք ապօրինություններին ու ավազակապետությանը, իսկ ապօրինությունների մեջ թաթախված ավազակապետության իշխանությունները նման բան չեն ասում, երրորդ ուժ էլ չկա, ի՞նչ անենք։
4. «Կարմիր կովը կաշին չի փոխի…». լսիր, կարող է՞ «կարմիր կով» նկատի ունես մեզ, ժողովրդին, մենք էլ ենք չէ մասնակից էս ողջ բազարներին, թույլ ենք տալիս, թույլ չենք տալիս, անտարբեր ենք, կամ սաղ ժողովրդով դուրս ենք գալիս ու ոչ ասում, հիմա կարողանում ե՞նք փոխվել, թե՞ չէ։
5.
սենց որ նայենք, ամեն ինչ է անիմաստ
Կարող ա՞ դեպրեսիա ունես, Դիվ ջան, հիմա ես հիշե՞մ հին հույն իմաստունների խոսքը՝ «մեծամասնությունը չարիք է»։ Կառուցողական գաղափարներ ունե՞ս, վ ստուդիու։

dvgray
02.04.2009, 03:27
ճիշտ ասած ուզում էր երկար բարակ էլի գրեի, բայց …
ասեմ մենակ էնքանը, որ ամեն մարդ էլ կոնկրտ դեպքերում ունի իրա գիծը, որից ինքը երբեք չի անցնի: էտ գիծը սուբեկտիվ գիծ է, ու ոչ մի օբեկտիվ, համընդանուր սահմանում չկա էտ գծի անցկացման :
էտ գծից տեղաբաշխումից ելնելով կարող են լինել մարդկային միավորումներ կամ բաժանումներ: կարևորը նորմալ միջավայրերում էն ա, որ բոլորը հասկանան, որ ամեն մարդ ունի իր գիծը իրա ցանկությամբ գծելու մարդկային, բարոյական ու իրավական իրավունք:

dvgray
02.04.2009, 03:31
Ոչ ընդամենը կարողանալ հասկանալ, որ եթե ինչ-որ պահից սկսած անօրինությունների դեմը չես առնում այլ լուռ հրճվում, որ էսինչ անձը «ստացավ իր արժանի պատիժը», դառնում ես ոչ թե գաղափարով առաջնորդվող, այլ խիստ նեղ անձնական:

հետո՞ ինչ: դա բարոյական՞ թե իրավական օրենքներով արգելված է՞, առաջնորդվել անձնականով: կարևորը որ մարդ իրա անձնականը չկառուցի ուրիշի ցավերի ու զրկանքների վրա, ինչով զբաղվել են էսօրվա, երեկվա ու ըստ ամենայնի Հայաստանի "հերոսները" ու "հակահերոսները":

Mephistopheles
02.04.2009, 06:32
հետո՞ ինչ: դա բարոյական՞ թե իրավական օրենքներով արգելված է՞, առաջնորդվել անձնականով: կարևորը որ մարդ իրա անձնականը չկառուցի ուրիշի ցավերի ու զրկանքների վրա, ինչով զբաղվել են էսօրվա, երեկվա ու ըստ ամենայնի Հայաստանի "հերոսները" ու "հակահերոսները":

Դիվ ջան, բայց փաստորեն էսօր դու ավելի շատ ուրախանում ես որ Ջահանգիրյանին կզցնում են քան մտահոգված ես որ դրա հետևանքով շատ հնարավոր է որ մեր ժողովուրդը ապագա 10 տարում հացի կարոտ մնա… ապեր, ո՞րն է ավելի կարևոր… ինչի է քո վերաբերմունքն ու դիրքորոշումը պայմանավորված Ջահանգիրյանի ու մնացածների "արժանի" պատիժ ստանալով, իսկ ժողովրդի երջանկությունը դառնում է երրորդական հարց…

դու ի հարկե կարող ես վիճել որ իրավունք ունես մտածելու այն ինչ ուզում ես ու առաջնորդվել անձնականով, բայց գալիս է մի ժամանակ, որ այնուամենայնիվ պիտի ընտրություն կատարես. կամ անձնականդ, կամ ընդհանուրը… կարաս անձնականով մոտենալ ուրախանալ Ջահանգիրյանի, Գռզոյի ու մնացածների դժբախտությամբ ու աջդ քաշել… ոչ ոք քեզ չի կարող ստիպել, բայց այդ դեպքում իրավունք չունես նրանց անձնական շահի մեջ մեղադրելու…անկախ ամեն ինչից նրանք իրենց անձնականն այսօր վայր են դրել հանուն ընդհանուրի, բայց դու որ ոչինչ չունես կորցնելու առաջնորդվում ես անձնականով… քեզ համար ավելի կարևոր է որ նրանք դժբախտ լինեն քան դու երջանիկ…

Ասուհանդերձ Դիվ, ես չեմ կարծում որ դու այդպես ես մտածում… ուղղակի հրաժարվում եմ այդպես մտածել… ուղղակի կողի ես ընկել

Elmo
02.04.2009, 09:08
անկախ ամեն ինչից նրանք իրենց անձնականն այսօր վայր են դրել հանուն ընդհանուրի

Համոզված ե՞ս: Գուցե իրենց անձնական շահն էր վտանգված: Գուցե Սերժի գալով իրանց բոլորին սենց թե նենց հալածանք էր սպասվում ու դրա համար սկսեցին ժողովրդի կողքը կանգնել ու լավ լավ բաներ խոսալ: Ջահանգիրյանի մասին ոչինչ չեմ կարա ասեմ, բայց այ գեներալ Մանվելին հաստատ լավ օրեր չէր սպասվում Սերժի գալով: Դրա համար էլ մարդը ռեվերս եղավ ու անցավ Լևոնի կողմը: Իրան դոմփեցին, տղուն դրին քաղաքապետ: Հալա պատկերացրա էլի, էս կլանի հալածյալի տղան քաղաքապետ: Դե հենա քաղբանտարկյալներ ունենք, որի՞ տղուն քաղաքապետ կտան: ;)
Ես չեմ հասկանում Ջահանգիրյանը եթե ուզում ա սրանց դիմակները պատռի, ինչի՞ դատի ժամանակ չի հրապարակում նենց բաներ, որոնք ես ու դու չգիտենք: Մարդը լավ էլ կզցնում ա, դատավոր, դատախազ, վկաներ. լրիվին հանել ա ծառերը, չի թողնում իջնեն: Բա խի՞ մի բան չի պատմում Հոկտեմբերի 27-ից, որ իմանանք էդ ու՞մ հրամանով մտան ազգային ժողով ու սպանդ կազմակերպեցին: Ինչի՞ Տիգրան Նաղդալյանի սպանության մասին հայտարարություն չի անում: Գլխավոր դատախազի տեղակալ մարդ ա, էդ գործերից ինքը խաբար չի՞:

Վիշապ
02.04.2009, 09:36
Համոզված ե՞ս: Գուցե իրենց անձնական շահն էր վտանգված: Գուցե Սերժի գալով իրանց բոլորին սենց թե նենց հալածանք էր սպասվում ու դրա համար սկսեցին ժողովրդի կողքը կանգնել ու լավ լավ բաներ խոսալ:

Էլմո, իդեալական ժողովրդավարության դեպքում քաղաքացու անձնական շահը լրիվ տեղավորվում է պետական շահի մեջ։ Ու եթե իրենց անձնական շահն էր վտանգված, ու իրենց հալածանք էր սպասում, առավել ևս քաղաքացիներս հիմքեր ունենք նրանց պաշտպանելու, քանի որ վաղը նույն կերպ ցանկացածի անձնական շահը կարող է վտանգված լինել։


Ջահանգիրյանի մասին ոչինչ չեմ կարա ասեմ, բայց այ գեներալ Մանվելին հաստատ լավ օրեր չէր սպասվում Սերժի գալով: Դրա համար էլ մարդը ռեվերս եղավ ու անցավ Լևոնի կողմը: Իրան դոմփեցին, տղուն դրին քաղաքապետ: Հալա պատկերացրա էլի, էս կլանի հալածյալի տղան քաղաքապետ: Դե հենա քաղբանտարկյալներ ունենք, որի՞ տղուն քաղաքապետ կտան: ;)
Ես չեմ հասկանում Ջահանգիրյանը եթե ուզում ա սրանց դիմակները պատռի, ինչի՞ դատի ժամանակ չի հրապարակում նենց բաներ, որոնք ես ու դու չգիտենք: Մարդը լավ էլ կզցնում ա, դատավոր, դատախազ, վկաներ. լրիվին հանել ա ծառերը, չի թողնում իջնեն: Բա խի՞ մի բան չի պատմում Հոկտեմբերի 27-ից, որ իմանանք էդ ու՞մ հրամանով մտան ազգային ժողով ու սպանդ կազմակերպեցին: Ինչի՞ Տիգրան Նաղդալյանի սպանության մասին հայտարարություն չի անում: Գլխավոր դատախազի տեղակալ մարդ ա, էդ գործերից ինքը խաբար չի՞:
Ապեր Գագիկ Ջհանգիրյանը ընդդիմության հանրահավաքում հոկեմբերի 27–ի մասին խոսեց ու իրեն հենց հաջորդ օրը ձերբակալեցին։ Ընդ որում կրակոց մրակոցներով, կարելի է նույնիսկ կասկածել, որ անհաջող մահափորձ էր։ Սա էլ իր խոսքերն են դատարանում.

Այսօր հոկտեմբերի 27-ի մասին հիշատակելն ու պաշտոնական վարկածից դուրս արտահայտվելը նույնքան վտանգավոր եւ քրեորեն պատժելի է, որքան 9 տարի առաջ: Ջհանգիրյանի օրինակը ձեզ ապացույց։ Եղել ու մնում եմ նույն կարծիքին` հոկտեմբերի 27-ը հստակ ծրագրված, սառնասրտորեն իրականացրած ծանրագույն պետական հանցագործություն էր: Գործող ռեժիմի պայմաններում հնարավոր եղավ քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկել միայն հիմնական կատարողներին: Հանցակիցների մասով վարույթը կարճվեց` օրենսդրության կոպիտ խախտումներով: Նախաքննությունը վերսկսելը, ոճրագործության բոլոր հանցակիցներին հայտնաբերելն ու քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկելը ՀՀ ապագա օրինական իշխանությունների խնդիրն է: Միայն այս միջոցով է հնարավոր վերականգնել հայ ժողովրդի հավատը սեփական պետության եւ արդարության նկատմամբ։
Մի քիչ ավելի եթե ծավալվեր, ապա ես չեմ կասկածում, որ հիմա Գագիկ Ջհանգիրյանից միայն հուշեր էին մնացել։
Իսկ դու ասում ես՝ ինչի՞ չի ասում։ Գնա մեջքին կանգնիր, որ վնաս չտան մարդուն, լիքը բաներ կարող է և պատմի, ինչ կա՞ որ։

Elmo
02.04.2009, 12:16
Մոդերատորական: Բացառապես իշխանափոխության վերաբերյալ գրառումները տեղափոխվել են համապատասխան թեմա (http://www.akumb.am/showthread.php?t=22777&page=19):

Տրիբուն
02.04.2009, 16:42
խոսքը նրա մասին է, որ ինքը իրա արած հանցագործություններից հետ չի կանգնել ու հետ չի էլ կանգնի, ինչ երգեր էլ երգի "Վարդ Մանուշակի" մասին:
Դիվ, ո՞նց ես պատկերացնում հանցագործություններից հետ կանգնելը: Կանգի բառացի ասի «հետ եմ կանգնում իմ հանցագործություններից», կամ մասսյական ինքնախարազանումով զբաղվի՞, կամ մի հատ հեռուստատեսությամբ ինքը իրա ականջը քաշի՞, կամ գնա քցի իրան կիևյան մոստից՝ առանց պառաշուտի:
Ընկեր, իսկ չես կարծում, որ վճռոշոր պահին շարժման կողքին կանգնելը հենց լավագույն ձևն էր «հանցագործություններից հետ կանգնելու» ու հիմա էլ ՀՀ դատաիրավական համակարգը քարուքանդ անելն ու բոլորին ապացուցելը որ արդարադատություն չկա մեր երկրում էլի արած հանցագործություններից հետ կանգնել է: Սրանից ավել ի՞նչ էիր ուզում, ընկեր:

Ու այս ամենը այն դեպքում, եթե անվերապահորեն ընդունում ենք, որ Ջհանգիրյանն իրոք հանցագործություններ է կատարել: Սա էլի եմ ասում, ես ընդունում, ըստ սահմանման, քանի որ ՀՀ-ում դատախազ կամ որևէ այլ պաշտոնյա լինելը այսօր փաստացի նշանակում է հանցագործ լինել: Հեչ բան չլինի, կաշառակերությունը կա ու կա:

Տրիբուն
02.04.2009, 16:44
Բա խի՞ մի բան չի պատմում Հոկտեմբերի 27-ից, որ իմանանք էդ ու՞մ հրամանով մտան ազգային ժողով ու սպանդ կազմակերպեցին: Ինչի՞ Տիգրան Նաղդալյանի սպանության մասին հայտարարություն չի անում: Գլխավոր դատախազի տեղակալ մարդ ա, էդ գործերից ինքը խաբար չի՞:
Ապեր, դրա համար ասելու ուրիշ տեղեր կան: Հիմա դատական գործը ուրիշ հեքիաթից ա: ատկերացնում ես, եթե մի դատական պրոցեսի ժամանակ ինչից ասես մարդիկ խոսեն ինչ մի հատ շիլա շփոթ կդառնա:

Նույն հաջողությամբ կարելի է ասենք յոթի գործով դատվողներին ասել, բա ինչի դատի ժամանակ տնտեսական ճգնաժամից չեն խոսում, ինչի հատված ծառերի մասին բան չեն ասում, ինչի լափած մազութից չեն խոսում …

ministr
02.04.2009, 18:10
Տրիբուն ջան, փաստորեն ուզում ես ասես, որ էդ մարդու վրա ԼՏՊ-ի ակտիվանալուց հետո լույսա իջել ու դառել ա ուժեղ ժողովրդավար? Ինքը պետք ա լուրջ շահ ունենար, որ գնար կանգներ ԼՏՊ-ի կողքին: Թե ինչ շահի մասինա խոսքը դժվար ա ասել, բայց նենց էլ չի, որ ժողովրդի ցավով տառապելով գնաց էդ քայլին:

Վիշապ
02.04.2009, 18:30
Տրիբուն ջան, փաստորեն ուզում ես ասես, որ էդ մարդու վրա ԼՏՊ-ի ակտիվանալուց հետո լույսա իջել ու դառել ա ուժեղ ժողովրդավար? Ինքը պետք ա լուրջ շահ ունենար, որ գնար կանգներ ԼՏՊ-ի կողքին: Թե ինչ շահի մասինա խոսքը դժվար ա ասել, բայց նենց էլ չի, որ ժողովրդի ցավով տառապելով գնաց էդ քայլին:

Ապեր հիմա դու ի՞նչ լուրջ շահ ունես, որ ԼՏՊ–ին ես պաշտպանում, կասե՞ս։

Տրիբուն
02.04.2009, 20:19
Թե ինչ շահի մասինա խոսքը դժվար ա ասել, բայց նենց էլ չի, որ ժողովրդի ցավով տառապելով գնաց էդ քայլին:
Ընկեր, հոգեբան չեմ, որ վերլուծեմ Ջհանգիրյանի ներքնաշխարհը ու հասկանամ առանձնապես տառապում ա, թե ոչ: Ու մի անգամ էլ ասեմ, որ հասկանալի լինի - իմ համար մեկ ա, տառապում ա թե ոչ: Իմ համար ավելի կարևոր ա, թե ինքը կամ մեկ ուրիշը կոնկրետ ինչ քայլեր ա անում: Քանի՞ հայ պաշտոնյանի անուն կարող ես տալ, որ հանուն ինչ-որ բանի վերջին մի քսան տարվա ընթացքում թքեց ամեն ինչի վրա ու վտանգի ենթարկելով նվազագույնը բարեկեցիկ ու շառից փորձանքից հեռու ապրելը, իսկ առավելագույնքը կյանքը, որոշում է ընդունել ու նման սկզբունքային քայլ է կատարել, ոնց որ Ջհանգիրայնը:

ministr
02.04.2009, 22:47
Ապեր հիմա դու ի՞նչ լուրջ շահ ունես, որ ԼՏՊ–ին ես պաշտպանում, կասե՞ս։

Ես իմ շահը տվյալ դեպքում գտնում եմ պետության շահի մեջ, որի համար կարծում եմ էս ընտրություններում կոնգրեսի հաղթելը դրական ա: Իսկ զուտ անձնապես, եթե պետության մասին մոռանանք, իմ համար առանձնապես տարբերություն չկա քաղաքապետը Բեգլարյաննա թե Զուրաբյանը: Նույնիսկ ավելին ասեմ, եթե քաղաքական խնդիրը չլիներ ես կընտրեի Բեգլարյանին:

ministr
02.04.2009, 23:19
Ընկեր, հոգեբան չեմ, որ վերլուծեմ Ջհանգիրյանի ներքնաշխարհը ու հասկանամ առանձնապես տառապում ա, թե ոչ: Ու մի անգամ էլ ասեմ, որ հասկանալի լինի - իմ համար մեկ ա, տառապում ա թե ոչ: Իմ համար ավելի կարևոր ա, թե ինքը կամ մեկ ուրիշը կոնկրետ ինչ քայլեր ա անում: Քանի՞ հայ պաշտոնյանի անուն կարող ես տալ, որ հանուն ինչ-որ բանի վերջին մի քսան տարվա ընթացքում թքեց ամեն ինչի վրա ու վտանգի ենթարկելով նվազագույնը բարեկեցիկ ու շառից փորձանքից հեռու ապրելը, իսկ առավելագույնքը կյանքը, որոշում է ընդունել ու նման սկզբունքային քայլ է կատարել, ոնց որ Ջհանգիրայնը:


Ջհանգիրյանը էդ քայլը կատարեց, երբ արդեն ժողովրդական շարժումը կարգին թափ էր հավաքել: Եթե էդպես ապաշխարհել էր, ինչի հենց առաջին օրվանից չկանգնեց բեմահարթակում, հարց չի առաջանում? Եթե հիշում ես էն ժամանակ, երբ Ջհանգիրյանը հայտարարեց շարժմանն աջակցելու մասին արդեն ցեցը սկսել էր տալ իշխանական համակարգին: Անգամ գեներալիտետն էր արդեն անցնում շարժման կողմը; Ու Ջհանգիրյանը էդ ժամանակ ըստ ամենայնի որոշեց որ ժամանակն է միանալ, հակառակ դեպքում հետո միանալը նույն ազդեցությունը չի ունենա:Բայց հաշվի չէր առնվել մի կարևոր հանգամանք, մի մարդ` ՌՔ-ը: Մի հանդիպում ու փլուզումը կանխեց: Մի բան, որ ՍՍ-ը ըստ երևույթին չէր կարողանում անել: Ու Ջհանգիրյանը հայտնվեց հակառակ թիմում, հետդարձի կամուրջները վառվեցին: Հոկտեմբերի 27-ի մասին էլ մի ակնարկ արեց ու դա հերիք էր, որ ձերբակալվեր: Սա այն էր, ինչ տեսանք մեկ տարի առաջ: Հիմա թե Ջհանգիրյանը ինչ կշահեր եթե գործերը դասավորվեին այլ կերպ բարդ է ասել: Հնարավոր է արդարադատության նախարար, կամ գլխավոր դատախազ... տարբերակները ինքներդ կարող եք թվարկել: Միգուցե և այլ շարժառիթներ կային:

Տրիբուն
04.04.2009, 22:58
Ջհանգիրյանը էդ քայլը կատարեց, երբ արդեն ժողովրդական շարժումը կարգին թափ էր հավաքել: Եթե էդպես ապաշխարհել էր, ինչի հենց առաջին օրվանից չկանգնեց բեմահարթակում, հարց չի առաջանում? Եթե հիշում ես էն ժամանակ, երբ Ջհանգիրյանը հայտարարեց շարժմանն աջակցելու մասին արդեն ցեցը սկսել էր տալ իշխանական համակարգին: Անգամ գեներալիտետն էր արդեն անցնում շարժման կողմը; Ու Ջհանգիրյանը էդ ժամանակ ըստ ամենայնի որոշեց որ ժամանակն է միանալ, հակառակ դեպքում հետո միանալը նույն ազդեցությունը չի ունենա:Բայց հաշվի չէր առնվել մի կարևոր հանգամանք, մի մարդ` ՌՔ-ը: Մի հանդիպում ու փլուզումը կանխեց: Մի բան, որ ՍՍ-ը ըստ երևույթին չէր կարողանում անել: Ու Ջհանգիրյանը հայտնվեց հակառակ թիմում, հետդարձի կամուրջները վառվեցին: Հոկտեմբերի 27-ի մասին էլ մի ակնարկ արեց ու դա հերիք էր, որ ձերբակալվեր: Սա այն էր, ինչ տեսանք մեկ տարի առաջ: Հիմա թե Ջհանգիրյանը ինչ կշահեր եթե գործերը դասավորվեին այլ կերպ բարդ է ասել: Հնարավոր է արդարադատության նախարար, կամ գլխավոր դատախազ... տարբերակները ինքներդ կարող եք թվարկել: Միգուցե և այլ շարժառիթներ կային:
Ու ՀՀ ողջ դատաիրավական համակարգից մենակ Ջհանգիրյանն էր հասկանում, որ շարժումը թափ է հավաքել, որ արդեն ցեցը ընկել է իշխանական համակարգի մեջ, ու կարելի է առաջ բռթել սեփական շահը: Մնացածը սաղ էշ էին, չէին հասկանում էտքանը ու դրա համար էլ չմիացան:

Elmo
04.04.2009, 23:00
Ու ՀՀ ողջ դատաիրավական համակարգից մենակ Ջհանգիրյանն էր հասկանում, որ շարժումը թափ է հավաքել, որ արդեն ցեցը ընկել է իշխանական համակարգի մեջ, ու կարելի է առաջ բռթել սեփական շահը: Մնացածը սաղ էշ էին, չէին հասկանում էտքանը ու դրա համար էլ չմիացան:

Գուցե հեռատես էին, կամ որ ավելի հավանական ա, հլու էին:

Տրիբուն
04.04.2009, 23:02
Գուցե հեռատես էին, կամ որ ավելի հավանական ա, հլու էին:
Հլու, ռաբ, ճորտ, ու վախկոտ: Հեռատես լինեին մի քիչ, հիմա իրանց սենց չէին պահի:

dvgray
05.04.2009, 00:17
Շատ հետաքրքիր ա, թե հիմա Ջհանգիրյանը ում դեմ ա հելել:
իրա՞ դեմ: բայց դա աբսուրդ չի՞:

Հայաստանում բողոքում ենք հիմականում ոչ թե օրենքներից, այլ էտ օրաների կամայական կատարումից: իսկ Գագիկը երկարատև տարինեն եղել ա ռազմական դաըախազը: մի ոլորտ, որը երևի իրա գործնեության ժամանակ Հայաստանում եղել ա ամենակոռումպացվածը ու ամենակեղտոտը:
հետո Հայատսանի գլխավոր դատախազի տեղակալ: սրանից ավելի կողումպացված պաշտոն կարող ե՞ս պատկերացնել: սա նույնիսկ ավելի կոռումպացված է եղել, քան Քոչը:

հիմա ելել թքում ա՞ :o
էտ ում՞ վրա է թքում: պարզ չի՞ ոչ իրա վրա է թքում: հետք էլ ասում ա թե խի ա ինքը թքոտ՞

Ու հետո Տրիբուն, ինչ ա , եթե ասեքն Թալեաթը ինչ որ հրաշքով ելնի ոտի ու սկսի միտինգերին ելույթ ունենլմ, ապա իրան էլ ընդունելու՞:

Ջհանգիրյանին նախ պետք է ընդունեն էն լիքը բանակի զոհերի ծնողները: հետո էն լիքը անտեր երեխեքը, որոնք անկապ անակապ նստել եմ բերդ ուրիշի փոխարեն: դրանից հետո արդեն հերթը կհասնի մետլախի պահանջարկ ունեցողներին ;)

Վիշապ
05.04.2009, 10:36
Շատ հետաքրքիր ա, թե հիմա Ջհանգիրյանը ում դեմ ա հելել:
իրա՞ դեմ: բայց դա աբսուրդ չի՞:

Հայաստանում բողոքում ենք հիմականում ոչ թե օրենքներից, այլ էտ օրաների կամայական կատարումից: իսկ Գագիկը երկարատև տարինեն եղել ա ռազմական դաըախազը: մի ոլորտ, որը երևի իրա գործնեության ժամանակ Հայաստանում եղել ա ամենակոռումպացվածը ու ամենակեղտոտը:
հետո Հայատսանի գլխավոր դատախազի տեղակալ: սրանից ավելի կողումպացված պաշտոն կարող ե՞ս պատկերացնել: սա նույնիսկ ավելի կոռումպացված է եղել, քան Քոչը:

հիմա ելել թքում ա՞ :o
էտ ում՞ վրա է թքում: պարզ չի՞ ոչ իրա վրա է թքում: հետք էլ ասում ա թե խի ա ինքը թքոտ՞

Ու հետո Տրիբուն, ինչ ա , եթե ասեքն Թալեաթը ինչ որ հրաշքով ելնի ոտի ու սկսի միտինգերին ելույթ ունենլմ, ապա իրան էլ ընդունելու՞:

Ջհանգիրյանին նախ պետք է ընդունեն էն լիքը բանակի զոհերի ծնողները: հետո էն լիքը անտեր երեխեքը, որոնք անկապ անակապ նստել եմ բերդ ուրիշի փոխարեն: դրանից հետո արդեն հերթը կհասնի մետլախի պահանջարկ ունեցողներին ;)
Դիվ ջան, լավ, ջոգած: Մի երկու հատ մութ պատմություն ես կարդացել «լույսվորդ»-ում, կամ մեկ այլ սերժանտների սայթում: Ընդ որում թարմ լուրերի տեսքով. 1997 թվին ինչ-ինչ զինվորներ իրար կրակել են, զենքի առևտուր ադրբեջանցիների հետ, ինչ-որ մեկը դատապարտվել է էդ ամենինչի համար, իրական հանցագործներն էլ ազատության մեջ են ֆռֆռում, կոֆե-մառոժնի բան: Ու են որ նստած է, մի հրեշտակ է, որ դիակների հոտը տանել չի կարողանում: Համենայն դեպս սերժանտները այդպես են ներկայացնում: Գագիկ Ջհանգիրյանը զինվորական դատախազի դերում է: Քննիչներ բան չխորանանք, էդ գործի հետ ավելի անմիջական առնչություն ունեցողները ասենք՝ Գասպարյան Վլադիմիրը գիտենք հիմա որ ճամբարում ինչ պաշտոնի է, բայց էդ մասին սուսսսսսսսս... Ստեղ Ջհանգիրյանի մասին ենք խոսում, ինքն է համը հանել, հոկտեմբերի 27 բան...
Եթե ես ինքս խոսեմ նույն տեսակի տրամաբանությամբ (դեմագոգիա, երկակի ստանդարտներ) ապա կհարցնեմ, ինչո՞ւ են սերժանտները էդ դեպքի մասին հիշել 11 տարի հետո, բա 11 տարի գիտեիք, որ Ջհանգիրյանը «հանցագործ է» (չապացուցված, դրա համար չակերտների մեջ), ու հանկարծ հիշեցի՞ք: Ինչո՞ւ սերժանտները թեկուզ այդ թերթում հանցագարծության մասին բերված վկայության հիման վրա քրեական գործ չեն հարուցում սերժանտները մենակ խոսում են: Դիվ դու կարող է՞ ջոկես, որ ուղեղդ քիչ միչ լվացվել է, էլ չշարունակեմ երկար-բարակ...
Ինչևէ, բա դու գիտե՞ս, որ էէէէն վախտերը սրանք պարսիկներին 100 հատ ստանոկ են ծախել, որպես ջարդոն: Հեռախոսակապ, էլեկտրոցանցեր, ոսկու հանքեր, պղնձի մոլիբդենի կոմբինատ, ատոմակայան բան, դրանց մասին սուսսսսսսս... Չշարունակեմ Դիվ... Աբսուրդ են է, որ սկսել ես կտերին մեծ նշանակություն տալ, չջոգելով դրանց ուղղվածությունը:

ministr
05.04.2009, 11:17
Ու ՀՀ ողջ դատաիրավական համակարգից մենակ Ջհանգիրյանն էր հասկանում, որ շարժումը թափ է հավաքել, որ արդեն ցեցը ընկել է իշխանական համակարգի մեջ, ու կարելի է առաջ բռթել սեփական շահը: Մնացածը սաղ էշ էին, չէին հասկանում էտքանը ու դրա համար էլ չմիացան:

Ջհանգիրյանը մինչ դա էլ պրոբլեմ ուներ ՌՔ-ի ու ՍՍ-ի հետ.. պաշտոնը իջացրել էին և այլն..
Կարծում եմ իրա քայլում նաև որոշակի անձնական շարժառիթներ կային, որոնք որ բացակայում էին մյուսների մոտ:

ministr
05.04.2009, 11:32
Մատաղիսի էն 3 տղեքին չէր իզուր տեղը դատել սպանության համար? Զինվորներին հետո արդարացրին, բայց ինչ օրի էին հասել իրենք ու իրենց ծնողները...

Chuk
05.04.2009, 15:39
Ջհանգիրյանին նախ պետք է ընդունեն էն լիքը բանակի զոհերի ծնողները: հետո էն լիքը անտեր երեխեքը, որոնք անկապ անակապ նստել եմ բերդ ուրիշի փոխարեն: դրանից հետո արդեն հերթը կհասնի մետլախի պահանջարկ ունեցողներին
Խիստ տարօրինակաբար չեն խոսում այդ ծնողներն ու երեխաները, խոսում են ուրիշները, տվյալ պարագայում, օրինակ, դու: Երբ իշխանությունները փորձեցին գտնել այդպիսի ծնողների և երեխաների, չհաջողվեց, ստիպված գործի դրվեցին նույն կանայք, ովքեր նախագահական ընտրությունների գործընթացների ժամանակ Տեր-Պետրոսյանի շտաբի մոտ «նստացույց» էին անում, ըստ որոշ տվյալների գումարի դիմաց: Ու հիմա հանկարծ պարզվեց որ էդ նույն կնանիք քո ասած տուժողներն են, ու դատավարություններից մեկի ժամանակ, խիստ տարօրինակաբար հենց էն ակթարթներին, երբ Հ1-ն էնտեղ էր հայտնվել ու նկարում էր, սկսեցին «բողոքել» Ջհանգիրյանի դեմ, հետո էլ, մեծ հավանականությամբ, ստացան իրենց հասանելիք գումարներն ու տներով, ոմանք էլ կուտը կերան: Իսկ էդպիսի ռեալ ծնող ու երեխա, ճիշտն ասած, տենց էլ մեյդանում չհայտնվեց:


Բայց հերթական անգամ կրկնեմ, այս ամենը էական չէ: Դիցուք նման հանցանք գործել է Ջհանգիրյանը, այդ դեպքում կողջունեմ, որ իրեն դրա համար դատեն, բայց երբ իրա վրա ուրիշ գործ են կարում հանցագործները, հրճվելու ոչ մի առիթ չեմ տեսնում, որտև հասկանում եմ, որ դրանով բեսպրեձելն ավելի ա խորանում, որ դրանով մեր երկրի ժողովրդավարության ընթացքի մայրիկն են լացացնում, որովհետև հասկանում եմ, որ դրանով վախացնում են շատերին ու չեն թողնում, որ նրանք էլ ճշմարիտ ճակատ անցնեն:

dvgray
05.04.2009, 17:55
Դիվ ջան, լավ, ջոգած: Մի երկու հատ մութ պատմություն ես կարդացել «լույսվորդ»-ում, կամ մեկ այլ սերժանտների սայթում: Ընդ որում թարմ լուրերի տեսքով. 1997 թվին ինչ-ինչ զինվորներ իրար կրակել են, զենքի առևտուր ադրբեջանցիների հետ, ինչ-որ մեկը դատապարտվել է էդ ամենինչի համար, իրական հանցագործներն էլ ազատության մեջ են ֆռֆռում, կոֆե-մառոժնի բան: Ու են որ նստած է, մի հրեշտակ է, որ դիակների հոտը տանել չի կարողանում: Համենայն դեպս սերժանտները այդպես են ներկայացնում: Գագիկ Ջհանգիրյանը զինվորական դատախազի դերում է: Քննիչներ բան չխորանանք, էդ գործի հետ ավելի անմիջական առնչություն ունեցողները ասենք՝ Գասպարյան Վլադիմիրը գիտենք հիմա որ ճամբարում ինչ պաշտոնի է, բայց էդ մասին սուսսսսսսսս... Ստեղ Ջհանգիրյանի մասին ենք խոսում, ինքն է համը հանել, հոկտեմբերի 27 բան...
Եթե ես ինքս խոսեմ նույն տեսակի տրամաբանությամբ (դեմագոգիա, երկակի ստանդարտներ) ապա կհարցնեմ, ինչո՞ւ են սերժանտները էդ դեպքի մասին հիշել 11 տարի հետո, բա 11 տարի գիտեիք, որ Ջհանգիրյանը «հանցագործ է» (չապացուցված, դրա համար չակերտների մեջ), ու հանկարծ հիշեցի՞ք: Ինչո՞ւ սերժանտները թեկուզ այդ թերթում հանցագարծության մասին բերված վկայության հիման վրա քրեական գործ չեն հարուցում սերժանտները մենակ խոսում են: Դիվ դու կարող է՞ ջոկես, որ ուղեղդ քիչ միչ լվացվել է, էլ չշարունակեմ երկար-բարակ...
Ինչևէ, բա դու գիտե՞ս, որ էէէէն վախտերը սրանք պարսիկներին 100 հատ ստանոկ են ծախել, որպես ջարդոն: Հեռախոսակապ, էլեկտրոցանցեր, ոսկու հանքեր, պղնձի մոլիբդենի կոմբինատ, ատոմակայան բան, դրանց մասին սուսսսսսսս... Չշարունակեմ Դիվ... Աբսուրդ են է, որ սկսել ես կտերին մեծ նշանակություն տալ, չջոգելով դրանց ուղղվածությունը:

ՎԻշապ
ես երբեք /շեշտում եմ երբեք -ը/ "Հայոց աշխարհ" ու նմանատիպ մառազմատիկ բարներ չեմ կարդացել, ի տարբերություն քեզ: ու ըստ ամենայնի ուղեղս լվալու, չփխելու, կամ հարդուկելու հնարավորությունը ոչ մեկն էլ էտ "աշխարհից" չի ունեցել:
քո բարեծ հարցերիտ երկրորդ անգամ նույն թեմայուն չեմ պատաստվում պատասխանեմ: եթե չես ալարում, գնա մի քիչ վերև փնտրի ու կգտնես:

ով՞ ում կտերն ա կուլ տալի, … դա շատ պարզ կերևա կողքից նայողներին: իսկ քանի որ էս թեմայում այդպիսի մարդ դժվար գտենս, ապա դժվար էլ գտնես էտ հարցի իրական պատասխանը: իսկ մինչ էտ ես անտարբեր եմ են մոմենտին, որ քո աչքին ես մի մեծ, չաղ հավ եմ ու կուտ եմ կտցահարում: :)
էնպես եր շատ մի լայնացիր:


վերջին հաշվով ասեմ, որ երկակի ստանդարտը դու էս ընտերլ, ու նույն ռանգի մեջ մտնող մի մարդուն /ասենք Աղվանին օրինակի համար / պատրաստ ես բմբլահամ անել, իսկ մյուսին /ասենք Գագիկ/ դոշ տված պաշտպանում ես, ինչ ա ինքը հիմա մի երկու բան ա ասել ու բանտում ա: ստարդարտը ընդունելուց եթե պայման ես դնում, որ ով մեր կողմից ա, նա ստանդարտից դուրս ա, դա արդեն ուրիշ հարց: ասա սենց, ու արդեն քանի որ խոսակցությունը կվերածվի գողական ռազբորկայի, արդեն ես կթողնեմ քեզ մենակ, քանի որ գողականից մի քիչ թույլ եմ ;) :D:
:)

dvgray
05.04.2009, 17:59
Խիստ տարօրինակաբար չեն խոսում այդ ծնողներն ու երեխաները, խոսում են ուրիշները, տվյալ պարագայում, օրինակ, դու: Երբ իշխանությունները փորձեցին գտնել այդպիսի ծնողների և երեխաների, չհաջողվեց, ստիպված գործի դրվեցին նույն կանայք, ովքեր նախագահական ընտրությունների գործընթացների ժամանակ Տեր-Պետրոսյանի շտաբի մոտ «նստացույց» էին անում, ըստ որոշ տվյալների գումարի դիմաց: Ու հիմա հանկարծ պարզվեց որ էդ նույն կնանիք քո ասած տուժողներն են, ու դատավարություններից մեկի ժամանակ, խիստ տարօրինակաբար հենց էն ակթարթներին, երբ Հ1-ն էնտեղ էր հայտնվել ու նկարում էր, սկսեցին «բողոքել» Ջհանգիրյանի դեմ, հետո էլ, մեծ հավանականությամբ, ստացան իրենց հասանելիք գումարներն ու տներով, ոմանք էլ կուտը կերան: Իսկ էդպիսի ռեալ ծնող ու երեխա, ճիշտն ասած, տենց էլ մեյդանում չհայտնվեց:


Բայց հերթական անգամ կրկնեմ, այս ամենը էական չէ: Դիցուք նման հանցանք գործել է Ջհանգիրյանը, այդ դեպքում կողջունեմ, որ իրեն դրա համար դատեն, բայց երբ իրա վրա ուրիշ գործ են կարում հանցագործները, հրճվելու ոչ մի առիթ չեմ տեսնում, որտև հասկանում եմ, որ դրանով բեսպրեձելն ավելի ա խորանում, որ դրանով մեր երկրի ժողովրդավարության ընթացքի մայրիկն են լացացնում, որովհետև հասկանում եմ, որ դրանով վախացնում են շատերին ու չեն թողնում, որ նրանք էլ ճշմարիտ ճակատ անցնեն:
Չուկ, ես բարեբախտաբար Հ1 նայում եմ կամ ամիսը մեկ, կամ էլ ավելի ուշ ուշ ու եթե նամանավանդ քո ասած կնանիքից են ցույց տալի պատահաբար, անկախ ում "բանակից" են, ալիքը անջատում եմ: սա հնուց եկած խասիաթ ա: :)

Էլի եմ ասում, որպեսի Ջահանգիրյանին իրական հանցանքների համար դատեն, պետք ա իրանց էլ դատեն, իսկ քանի որ իրանք խառակիրիր անելու ոչ մի մտադրություն չունեն, ուրեմն էտ ձևի դատ էլ երբևէ չի լինի: ոչ Քոչի օրոք, ոչ Սերժի օրոք, ոչ էլ Լևոնի օրոք

Chuk
05.04.2009, 18:06
Էլի եմ ասում, որպեսի Ջահանգիրյանին իրական հանցանքների համար դատեն, պետք ա իրանց էլ դատեն, իսկ քանի որ իրանք խառակիրիր անելու ոչ մի մտադրություն չունեն, ուրեմն էտ ձևի դատ էլ երբևէ չի լինի: ոչ Քոչի օրոք, ոչ Սերժի օրոք, ոչ էլ Լևոնի օրոք
Դիվի, սա ամենահեշտ ու արագ կատարվող արդարացումն է, որ մարդը կարող է անել իր խոսքերը հաստատելու համար: Իսկ իրականում, եթե դիցուք ինչ-որ մեկին Ջհանգիրյանը նստացրել է անտեղի, ապա դրա համար նրան դատելու համար իրենք իրենց էլ պետք չի, որ դատեն: Մենք գիտենք ՀՀ «արդարատության» համակարգը ու գիտենք, թե ինչպես կարող են թեկուզ յուրայիններին նստացնել, իսկ իրենց ձեռք չտալ: Ապացույցը հենց նույն Ջհանգիրյանի դատավարությունն ու նրան նստացնելն է:

dvgray
05.04.2009, 18:13
Մենք գիտենք ՀՀ «արդարատության» համակարգը ու գիտենք, թե ինչպես կարող են թեկուզ յուրայիններին նստացնել, իսկ իրենց ձեռք չտալ: Ապացույցը հենց նույն Ջհանգիրյանի դատավարությունն ու նրան նստացնելն է:
ես էլ դա եմ ասում :)
ենթադրենք ես ու Պողոսը /Պողոսը քննիչ է / կատարել ենք հանցանք: հետո Պողոսը ինձ որոշում է նստացնել: նա հաստատ ինձ չի բռնում այդ համատեղ հանցանքի համար, այլ բռնել է տալիս ինձ,ասենք ՝ գրպանս նարկոտիկ գցել տալով:
իսկ ես գոռում գոչում եմ.
- դա անօրինակ է, ուր է արդարադատությունը: … և այլն այս ոճով:
իսկ մեկն էլ կանգնում ասում է ինձ,
- ինչ որ ցանել ես, այն էլ կհնձես: այսինքն ոնց որ դու էիր նարկոտկ գցում ու քեզ ոչ հարմար մարդկանց բռնել տալի, հիմա էլ քեզ են նույնը անում: ինչի՞ ես ձենտ գլուխտ գցել:

Chuk
05.04.2009, 18:18
ես էլ դա եմ ասում :)
ենթադրենք ես ու Պողոսը /Պողոսը քննիչ է / կատարել ենք հանցանք: հետո Պողոսը ինձ որոշում է նստացնել: նա հաստատ ինձ չի բռնում այդ համատեղ հանցանքի համար, այլ բռնել է տալիս ինձ,ասենք ՝ գրպանս նարկոտիկ գցել տալով:
իսկ ես գոռում գոչում եմ.
- դա անօրինակ է, ուր է արդարադատությունը: … և այլն այս ոճով:
իսկ մեկն էլ կանգնում ասում է ինձ,
- ինչ որ ցանել ես, այն էլ կհնձես: այսինքն ոնց որ դու էիր նարկոտկ գցում ու քեզ ոչ հարմար մարդկանց բռնել տալի, հիմա էլ քեզ են նույնը անում: ինչի՞ ես ձենտ գլուխտ գցել:
Կրկնում եմ, սա սեփական տեսակետը արդարացնելու ամենահեշտ, բայց ոչ արդյունավետ ձևն է առնվազն այս համատեքստում: Քանի-որ բոլորս ենք տեսել, որ նրանք հանգիստ կարող են գործ սարքել, իրենց անձին չվնասելով ու շատ ավելի հեշտ է կատարված հանցանքի համար սարքել, թեկուզ և համատեղ հանցանքի, վերջում էլ մաքուր դուրս գալ, քանց թե նարկոտիկ փորձել գցելով ու չկարողանալով, բայց վերջում մեկա ասելով «նարկոտիկը գցել եմ»: Դու ընդամենը կպած ուզում ես պաշտպանել սեփական տեսակետդ, խոր ու գլոբալ դատողությունների հետևից չընկնելով, նայելով միայն կոնկրետ մի դրվագը, անտեսելով կողքի ամեն ինչը: Ու անտեսելով կարևորագույնը. եթե հանցագործին ուզում են դատել ոչ թե իր արած հանցանքի համար, այլ գրպանը նարկոտիկ գցելով, ուրեմն դա բեզպրեդել ա, որի դեմ պետք ա բողոքել, որի դեմ պետք ա պայքարել: Որտև եթե հանցագործի գրպանն են գցում, ապա կգցեն նաև անմեղի գրպանը: Իսկ քանի դեռ նարկոտիկ են գցել, ոչ ես ոչ դու իրական պատկեր չենք կարող տեսնել ու համոզված պնդել որ նա հանցագործ է կամ չէ:

dvgray
05.04.2009, 18:24
Չուկ,
գոնե դու երևի կհիշես, որ ես միշտ էլ եղել եմ "նարկոտիկ" գցելու դեմ բողոքողների շարքերում:
սակայն իմ համար մեծ կապ ունի, թե ում գրպանն են գցել:
հենց հիմա լիքը կյանքում հանցանք չգործած մարդ կա, որ իրաց "ջեբը նակոտիկ են գցել" ու ձեռներից տուն են վեկալել, տղուն են գնդակահարել բանակում, և լինքը սենց բաներ: ես իրանց շահերի համար մինչև վերջ էլ ձայն կբարձրացնեմ:

իսկ այ օրինակ հանցագործ Մհեր Սեդրակյանի համար՝ ոչ մի պարագայում: ուզուն ա Լևոնի կողքին կանգնի /որի համար Լևոնը մեծ ջանքեր էր գործադրում/ ուզում ա Թոմ Կռուզի ;)

Հ.Գ. հույսոց եմ որ հետո, երբ ինքը անցնի Լևոնի ճամբար/դակազատներ չեք պահանջի, որ ինքը հանցագործ ա:

Chuk
05.04.2009, 18:28
Չուկ,
գոնե դու երևի կհիշես, որ ես միշտ էլ եղել եմ "նարկոտիկ" գցելու դեմ բողոքողների շարքերում:
սակայն իմ համար մեծ կապ ունի, թե ում գրպանն են գցել:
հենց հիմա լիքը կյանքում հանցանք չգործած մարդ կա, որ իրաց "ջեբը նակոտիկ են գցել" ու ձեռներից տուն են վեկալել, տղուն են գնդակահարել բանակում, և լինքը սենց բաներ: ես իրանց շահերի համար մինչև վերջ էլ ձայն կբարձրացնեմ:

իսկ այ օրինակ հանցագործ Մհեր Սեդրակյանի համար՝ ոչ մի պարագայում: ուզուն ա Լևոնի կողքին կանգնի /որի համար Լևոնը մեծ ջանքեր էր գործադրում/ ուզում ա Թոմ Կռուզի ;)

Հ.Գ. հույսոց եմ որ հետո, երբ ինքը անցնի Լևոնի ճամբար/դակազատներ չեք պահանջի, որ ինքը հանցագործ ա:

Այ սա էլ մտածողությունների գլոբալ տարբերությունն ա: Ամբողջ հարցն էն ա, որ եթե լռում ես մի դեպքում, ապա պիտի լռես նաև մյուս դեպքում, որտև մի դեպքում լռելու դեպքում ճամփա ես բացում մյուս դեպքի համար:

Բայց սա նաև ինքնարդարացման միջոց ա: Որտև երբ ձայն ես բարձրացնում անմեղի գրպանը նարկոտիկ գցելու համար, իրականում չգիտես, գուցե ինքը մարդասպան ա կամ մանյակ: Ինչպես որ իրականում էս դեպքում չգիտես Ջհանգիրյանը հանցագործ ա թե չէ, կամ ինչ մակարդակի ինչ աստիճանի հանցագործ ա՝ հանցագործ լինելու դեպքում: Ու սա պարզելու միակ ճանապարհը արդար դատարանում արդար դատավարությունն է, ոչ թե բեզպրեդելի ողջունումը:

dvgray
05.04.2009, 18:46
Այ սա էլ մտածողությունների գլոբալ տարբերությունն ա: Ամբողջ հարցն էն ա, որ եթե լռում ես մի դեպքում, ապա պիտի լռես նաև մյուս դեպքում, որտև մի դեպքում լռելու դեպքում ճամփա ես բացում մյուս դեպքի համար:

իրականում սա մածելակերպերի լուրջ տարբերություն է:
սակայն ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել այն դեպքում երբ համապատասպանում է այն իմ սկզբունենքրի հետ, ու ոչ մեկը չի կարող ինձ ստիպել խոսել իրենց դիրիժորական փայտիկի թափահարումով:
:)

Chuk
05.04.2009, 18:51
իրականում սա մածելակերպերի լուրջ տարբերություն է:
սակայն ես ինձ իրավունք եմ վերապահում խոսել այն դեպքում երբ համապատասպանում է այն իմ սկզբունենքրի հետ, ու ոչ մեկը չի կարող ինձ ստիպել խոսել իրենց դիրիժորական փայտիկի թափահարումով:
:)
Խոսել դիրիժորական փայտիկի թափահարումով, չափազանց վատ բան է, բայց երբ ենթագիտակցական ինչ-որ «սկզբունք» փակում է գիտակցականի ճանապարհը ու լսելի չի դարձնում այլ սկզբունքների գաղափարախոսությունն ու հիմնավորումները, դա արդեն վատ է :)

Վիշապ
05.04.2009, 19:20
ՎԻշապ
ես երբեք /շեշտում եմ երբեք -ը/ "Հայոց աշխարհ" ու նմանատիպ մառազմատիկ բարներ չեմ կարդացել, ի տարբերություն քեզ: ու ըստ ամենայնի ուղեղս լվալու, չփխելու, կամ հարդուկելու հնարավորությունը ոչ մեկն էլ էտ "աշխարհից" չի ունեցել:
քո բարեծ հարցերիտ երկրորդ անգամ նույն թեմայուն չեմ պատաստվում պատասխանեմ: եթե չես ալարում, գնա մի քիչ վերև փնտրի ու կգտնես:

Էդ դեպքում որտեղի՞ց գիտես Գագիկ Ջհանգիրյանի հանցագործությունների, անմեղ տեղը դատված մանուկների ու նրանց տառապյալ մայրերի մասին: Ինտուիտի՞վ, տելեպետի՞կ, թե՞ վկա ես եղել սահմանի վրա ազերներին կալաշնիկովներ փոխանցելու ու գումարը ստանալու պահին: Կներես, բայց իմ հարցերի պատասխանները քո գրառումներում չեմ գտնում:



ով՞ ում կտերն ա կուլ տալի, … դա շատ պարզ կերևա կողքից նայողներին: իսկ քանի որ էս թեմայում այդպիսի մարդ դժվար գտենս, ապա դժվար էլ գտնես էտ հարցի իրական պատասխանը: իսկ մինչ էտ ես անտարբեր եմ են մոմենտին, որ քո աչքին ես մի մեծ, չաղ հավ եմ ու կուտ եմ կտցահարում: :)
էնպես եր շատ մի լայնացիր:

վերջին հաշվով ասեմ, որ երկակի ստանդարտը դու էս ընտերլ, ու նույն ռանգի մեջ մտնող մի մարդուն /ասենք Աղվանին օրինակի համար / պատրաստ ես բմբլահամ անել, իսկ մյուսին /ասենք Գագիկ/ դոշ տված պաշտպանում ես, ինչ ա ինքը հիմա մի երկու բան ա ասել ու բանտում ա: ստարդարտը ընդունելուց եթե պայման ես դնում, որ ով մեր կողմից ա, նա ստանդարտից դուրս ա, դա արդեն ուրիշ հարց: ասա սենց, ու արդեն քանի որ խոսակցությունը կվերածվի գողական ռազբորկայի, արդեն ես կթողնեմ քեզ մենակ, քանի որ գողականից մի քիչ թույլ եմ ;) :D:
:)
Դիվի, կարճ ասեմ: Ես Գագիկ Ջհանգիրյանին կպաշտպանեմ զուտ միայն նրա համար, որ նա շարժման կողմն անցավ, հենց այդպես: Ու թե նախկինում ինչ է արել, հիմա այդ հարցը ամենևին չի հետաքրքրում, որովհետև այդ հարցը մենակ բարձրացնում են սերժանտները շարժումը վարկաբեկելու նպատակով, ուրիշ նպատակ չկա, Գագիկ Ջհանգիրյանին մեկ է, նախկինում կատարածների համար սերժանտները չեն դատելու, դա դու ես ասում: Ու ներկայումս տեղի ունեցող հանցագործությունները ինձ համար ավելի ակտուալ են, քան քո նիսյա ենթադրությունները, կա շարժում, կա նպատակ, ու կան շարժումը թուլացնելու փորձ անող մարդիկ, որոնք շարժման մեջ գտնվողների վրա կեղտեր են բռնում: Ու նպատակը հստակ է, հենց հիմա էլ այս վարչախմբի մեջ լիքը մարդիկ կան, որ ակամա հանցագործներ են բայց զզված են թե իրենց բռնցրած գործից, թե նման համակարգից, իսկ հակաքարոզչությունը հենց նպատակ է հետապնդում վախեցնել այդ մարդկանց ու հիասթափեցնել առհասարակ, կոտրելով նրանց այս կողմն անցնելու վճռականությունը: Իսկ եթե ուզում ես բոլոր եղած-չեղած մեղքերի համար դատաստանի արժանացնել, խնդրեմ, 90 ականների սկզբին մեր թաղի հալալ 99 տոկոսը ես էլ հետները էլեկտրականություն էինք գողանում, այդպես էինք սովոր: Ավելի լավ է դրախտից սկսիր, որ նախահայրը էդ ապուշ խնձորը կերավ ու սաղ սկսվեց: Ջհանգիրյանին պաշտպանելը դա կառուցողական նպատակներ ունի, իսկ մեղադրելը՝ ապակառուցողական, միայն հետին նպատակներ հետապնդող դեմագոգիա է ներկա պարագայում: Մանավանդ որ Ջհանգիրյանը արդեն նստած է, չեղած բանի համար:

dvgray
05.04.2009, 19:28
Էդ դեպքում որտեղի՞ց գիտես Գագիկ Ջհանգիրյանի հանցագործությունների, անմեղ տեղը դատված մանուկների ու նրանց տառապյալ մայրերի մասին: Ինտուիտի՞վ, տելեպետի՞կ, թե՞ վկա ես եղել սահմանի վրա ազերներին կալաշնիկովներ փոխանցելու ու գումարը ստանալու պահին: Կներես, բայց իմ հարցերի պատասխանները քո գրառումներում չեմ գտնում:

ինչքան հիշում եմ , կամ "Հայկական ժամանակից" կամ էլ "Չորրորդ իշխանությունից", որովհետև դրանցից բացի համարյա թերթ /էլեկտրոնային/ չէի կարդում, /շատ քիչ կարդում էի "Առավետ"/
մնում է "Հայկական ժամանակ" կամ էլ "Չորրորդ իշխանություն" ու եթե շատ պետք ա ու ես էլ շատ պարապ լինեմ, կարամ իրանց արխիվներում գտնեմ:
իսկ ընդանում առմանմ կարծում եմ "Ակումբը" դատարան չի, որ առավելապես ակընհայտ բաների համար ամեն քայլը մեկ դակազատ ներկայացնեմ ;)

Վիշապ
05.04.2009, 19:32
ինչքան հիշում եմ , կամ "Հայկական ժամանակից" կամ էլ "Չորրորդ իշխանությունից", որովհետև դրանցից բացի համարյա թերթ /էլեկտրոնային/ չէի կարդում, /շատ քիչ կարդում էի "Առավետ"/
մնում է "Հայկական ժամանակ" կամ էլ "Չորրորդ իշխանություն" ու եթե շատ պետք ա ու ես էլ շատ պարապ լինեմ, կարամ իրանց արխիվներում գտնեմ:
իսկ ընդանում առմանմ կարծում եմ "Ակումբը" դատարան չի, որ առավելապես ակընհայտ բաների համար ամեն քայլը մեկ դակազատ ներկայացնեմ ;)
Դիվ, մենակ անկեղծ. հիմա լա՞վ է, որ Զհանգիրյանին 3 տարի տվեցին չգիտեմ ինչի համար:

dvgray
05.04.2009, 19:36
Դիվ, մենակ անկեղծ. հիմա լա՞վ է, որ Զհանգիրյանին 3 տարի տվեցին չգիտեմ ինչի համար:
ես լրիվ անտարբեր եմ : լրիվ անկեղծ:
իսկ վատը են ա, որ ազնիվ, նորմալ ու դաժե շատ նորմալ մարդիկ իրա համար ցավում են: ես սա եմ համարում վատ: ու սրանից ապագայում նման հանդես գալացող մարդիկ հույս են ունենալու, որ եթե լավ ՛սղան՛ ապա ժողովուրդը իրանց հերոս կհանի, անկախ դրանից թե ինչեր են արել ;)

Վիշապ
05.04.2009, 19:45
ես լրիվ անտարբեր եմ : լրիվ անկեղծ:
իսկ վատը են ա, որ ազնիվ, նորմալ ու դաժե շատ նորմալ մարդիկ իրա համար ցավում են: ես սա եմ համարում վատ: ու սրանից ապագայում նման հանդես գալացող մարդիկ հույս են ունենալու, որ եթե լավ ՛սղան՛ ապա ժողովուրդը իրանց հերոս կհանի, անկախ դրանից թե ինչեր են արել ;)
Ապեր անտարբեր ենք եղել, եկել հասել ենք էս օրվան: Նաղդ կեղծիքը թողած մեկ էլ արի մտածենք, գուցե Վարդան Մամիկոնյանն էլ է ժամանակին սղցրել դարձել ազգի հերոս: Դե ի՞նչ իմանանք Եղիշեն արդյոք բացարձակ արդար է գրել պատմությունը: Ապեր ես նաղդ հանցագործությունը թողած նիսյայի համար պայքարողը չեմ, մանավանդ որ դրանով սղցնելու եմ նաղդը:

Տրիբուն
05.04.2009, 23:19
իսկ այ օրինակ հանցագործ Մհեր Սեդրակյանի համար՝ ոչ մի պարագայում: ուզուն ա Լևոնի կողքին կանգնի /որի համար Լևոնը մեծ ջանքեր էր գործադրում/ ուզում ա Թոմ Կռուզի
Դիվ, համեմատությունդ տեղին չի: Թոխմախի Մհերը խուլիգան տղայա: Ջհանգիրյանը պեռվի կլաս իրավաբան ա: Հաստատ համոզված եղի, որ եթե Ջհանգիրյանի օրոք ինչ-որ մեկին արդարատությունը ոտնահարելով նստացրել են, ուրեմն Ջհանգիրյան դատախազի «կարծ» գործը նենց կարած կլինի, ոչ իրավական տեսանկյունից ոչ մի կպնելու տեղ չի ունենա: Ջհանգիրյանը խուրդա դատախազ ու իրավաբան չի: Այնպես որ Ջհանգիրյանի կլասի իրավաբանի Լևոնի կողմն անցնելը մի բան ա, Մհերի նման խուրդի անցնելը լրիվ ուրիշ բան:

Ու ընկեր, Հայաստանում հիմա մի հատ իրավիճակ ա, որ ճորտի հոգեբանությունն ու «օրհնվի էն սհաթը» մտածելակերպը արդեն կոկորդներիս ա նստել: Դպրոցի դատաստուներդ տնօրեններից վախեցած ընկած ցուցակներ են լրացնում, ընկեր: Սեվաթույրն էլ իրան արդեն Երևանի էմիրի տեղը դրած ա ման գալիս: Դիվ, հավատա, էս պահին Ջհանգիրյանի նախկին մեղքերը հիշելու հեչ վախտը չի: Էս պահին Ջհանգիրյանի մենակ վերջին պաշտպանական ճառի տված օգուտը ու ամբողջ աբսուրդ դատական պրոցեսի տված օգուտը մի քանի անգամ ծածկում ա Ջհանգիրյան դատախազի մի երկու կարած գործերի տված վնասը, եթե այդպիսիք երբևէ եղել են:

Տրիբուն
05.04.2009, 23:27
ես լրիվ անտարբեր եմ : լրիվ անկեղծ:
իսկ վատը են ա, որ ազնիվ, նորմալ ու դաժե շատ նորմալ մարդիկ իրա համար ցավում են:
Ապեր, իսկ ես ցավում եմ, ու ահավոր եմ ցավում: Չեմ ցավում Ջհանգիրյան անհատի համար, քեռիս չի, ոչ էլ հաց ու ջուրս կախված իրանից, որ իրա համար կոնկրետ ցավեմ: Ցավում եմ, որ Հայաստանում Ջհանգիրյանի դատով արդարադատության դագաղի վրա վերջին մեխը խփեցին: Այ սա հաստատ անտարբերության տեղ չի թողնում ընկեր: Եթե դաժե քո ասած Թալեաթն էլ լիներ Ջհանգիրյանի տեղը ու սենց դատեին, էլի ցավելու էի: Ավելի լավ կլիներ մի տեղ Ջհանգիրանին գլխից խփեին մեռներ, քան թե սենց դատ անեին: Դիվ, ջոկում ես, որ տենց դատից հետո, որ հազար տոկոսանոց գործ էլ լինի իմ օգտին, ես էլ Հայաստանում դատարան չեմ դիմի, ու մենակ ես չէ, սաղ: Ջոկում ես, որ էտ դատով ղզլբաշները ապացուցեցին, որ օրենք, արդարադատություն, իրավունք, սենց բաները ոչ թե չեն ընդունում, այլ փաթեթավորած ունեն սև թղթի մեջ ու վրեն էլ միզած ունեն, ընկեր: Դու ջոգում ես ուր ենք հասել: Ու էս ամենը մեզ սաղիս վերջնականապես ապացուցեց Ջհանգիրանը, իրա վերջին ամիսների բոլոր քայլերով, ելույթներով ու իրեք տարի դատվելով:

dvgray
06.04.2009, 04:24
Դիվ, ջոկում ես, որ տենց դատից հետո, որ հազար տոկոսանոց գործ էլ լինի իմ օգտին, ես էլ Հայաստանում դատարան չեմ դիմի, ու մենակ ես չէ, սաղ: Ջոկում ես, որ էտ դատով ղզլբաշները ապացուցեցին, որ օրենք, արդարադատություն, իրավունք, սենց բաները ոչ թե չեն ընդունում, այլ փաթեթավորած ունեն սև թղթի մեջ ու վրեն էլ միզած ունեն, ընկեր: Դու ջոգում ես ուր ենք հասել: Ու էս ամենը մեզ սաղիս վերջնականապես ապացուցեց Ջհանգիրանը, իրա վերջին ամիսների բոլոր քայլերով, ելույթներով ու իրեք տարի դատվելով:
իսկ իմ համար սրա ապացույցնեևրի համար ոչ մի Ջահանգիրյան էլ պետք չէր: ավելի, էս համակարգի կառկառուն ներկայացուցիչը հենց ինքն ա, հիմիկվա "մեղադրյալը":
Բա էտ որ Պողոս Պողոսյանին տվան շան սատակ արևին սպանին, սա քեց բավարար ապացոիյց չէր հա՞: բա Վանոյի շոֆեռը ու Գռզոյի գալավառեզները քեզ ապացույց չեն հա: բա Գոդի Գագոն ու "Ռոյալ Արմենիան" քեղ ապացուց չեն հա՞: բա էն լիքը մարդիկ, որոնցից մի քանի քոռ կոպեկով տները խլին, ու իրանցից ոմանք էլ ինֆարկտ ստացան մեռան քեզ ապացուց չէր հա՞: մենակ պետք ա Ջահանգիրյանին միլիցու գրպանը ճղելու համար նստացնեին, որ դու հասկանայիր ու Հայաստանը մի խեղկատակ երկիր ա, ու իրա արդարադատությունն էլ խեղկատակություն ա կամ մի մեծ առևտուր: :
Ուղակի զարմանում եմ, մի կողմից բավականին ինֆորմացված ես ղզբաշիների արածի վրա, մյուս կողմից սկի խաբար չես, թե Վանա-Վազգեններ /Մանուկյան ու Սարգսայան -Լևոն որ իրա ախպրտիք-Գռզո- Քոչ-Սերժ-Դոդ-Նեմեց-Բաղդասարով-Պեսոկ-Ծաղիկ ու մանուշակ … … … ինչեր են արել ու ինչեր են արել էս ասպատակված արոտավայրում՞ ;)
այո, արոտավայր ա, ու ոնց ուզում էտպես էլ ֆռացնում են…
ու ասում եք ղարաբաղցի - ղարաբաղցի:
էտ Սյամոյի "հարաշագործություններից" հետո, որ ամբողջ Ղարաբաղը ապականել էր Վանո-Վազգենի նման, որ իրան դատում էին /էլի սարքած գործով/, ոչ մի նորմալ ղարաբաղցի էլ իրա կողքին չկանգնեց: դրա համար էլ մինչև հիմա ինքը Ղարաբաղ չի կաևում մտնի: Մենակ մի Հայաստանցի Ղուշ- համլետը ղուշչան անվանումով, քաքեց տակը ու հրապարակային ասեց որ ինքը անասուն ա ու մարդ չի:
իսկ մենք ՞: հերիք ա մի հատ իսկականից "մեր շահերով" մեկը խոսա, ոչ հարցնում ենք ոչ էլ բան, թե ապե՞ բա դու ով՞ էս:

Լևոնը լավ ասեց, որ Սերժին խանգարել պետք չի: ու ոչ մեկը չհարցրեց: ապեր, բա էտ մարդը չէ՞ որ ղզլբաշի ա: ու ինքը ու Քոչը վատերից վատն են ըստ քո իսկ Սեպտեմբերյան թեզիսների: հիմա ոնց՞ եղավ որ իրանց խանգարել պետք չի:

իսկ Սամվել Բաբայանի մասին տեսություն կար, որ ինքտը Շուշիի բանտում ազատվեց իրան սպանելու վտանգից: ;) /սա թեմայի հետ ամնիջական կապ ունի, կարծում եմ կհասկանաս թե խի :) /

dvgray
06.04.2009, 04:38
Դիվ, համեմատությունդ տեղին չի: Թոխմախի Մհերը խուլիգան տղայա: Ջհանգիրյանը պեռվի կլաս իրավաբան ա:

Մհերն էլ պեռվի կլասի խուլիգան ա նախ:
երկրորդ հերթին էտ "Ճ" կլասի Հայաստանում պեռվի կլասի իրավաբան ա եղել, վրեքներս խաբար չի եղել հա՞ :D
էտ իրավական գիտությամբ՝ անօրինական գործերի ու կաշառք վեկալելու արանքւոմ էր հա՞ երևի զբաղվում :D
Դաժե Հարվարդ գերազանցությամբ ավարտած ու սահմանադրական իրավունքի մեծ գիտակ Օբամային չեն ասում պեռվի կլասի իրավաբան, իսկ դու մ ի հատ գալավարեզի իրավանբա հա՞ :D


Հաստատ համոզված եղի, որ եթե Ջհանգիրյանի օրոք ինչ-որ մեկին արդարատությունը ոտնահարելով նստացրել են, ուրեմն Ջհանգիրյան դատախազի «կարծ» գործը նենց կարած կլինի, ոչ իրավական տեսանկյունից ոչ մի կպնելու տեղ չի ունենա: Ջհանգիրյանը խուրդա դատախազ ու իրավաբան չի: Այնպես որ Ջհանգիրյանի կլասի իրավաբանի Լևոնի կողմն անցնելը մի բան ա, Մհերի նման խուրդի անցնելը լրիվ ուրիշ բան:

էլի եմ ասում, որ Մհերը խուրդա չի, ու իրա ոլորտում /խուլիգանություն ու գողական ախպերություն/ ինքը դաժե ավելի կռուտոյ ա քան Ջահանգիրյանը իրավաբանության:
;) :D


Էս պահին Ջհանգիրյանի մենակ վերջին պաշտպանական ճառի տված օգուտը ու ամբողջ աբսուրդ դատական պրոցեսի տված օգուտը մի քանի անգամ ծածկում ա Ջհանգիրյան դատախազի մի երկու կարած գործերի տված վնասը, եթե այդպիսիք երբևէ եղել են:
դրա ժամանակը միշտ էլ եղել ա ու միշտ էլ կլին, քանի դեռ ասողը ոչ մի միտք չունի մասնակցել Հայաստանը հում-հում ուտելու "խրախճանքին":
ես քաղաքական գործիչ չեմ, ու դիվիդենտներ հավաքելու խնդիր չունեմ ոչ այտեղ ոչ էլ այլուր ու դրա փոխարեն ունեմ ազատ, անկաշկանդ արտահայտվելու իրավունք ու հնարավորություն: ուզում ա դեմս Լևոն լինի, ուզում ա Սերժ ու Վազգեն Մանուկյան կամ ինչյան կուզես: ;)
ես եմ որոշում որ մոմենտին ում պաշըպանեմ կամ ոչ, այլ ոչ թե դաշնակների ընդհանուր ժողովը կամ Կոնգրեսի ղեկավարություն կամ ՀՀԿ կոչվող կաշառակերների կլուբը :[
:)

Վիշապ
06.04.2009, 10:23

ես քաղաքական գործիչ չեմ, ու դիվիդենտներ հավաքելու խնդիր չունեմ ոչ այտեղ ոչ էլ այլուր ու դրա փոխարեն ունեմ ազատ, անկաշկանդ արտահայտվելու իրավունք ու հնարավորություն: ուզում ա դեմս Լևոն լինի, ուզում ա Սերժ ու Վազգեն Մանուկյան կամ ինչյան կուզես: ;)
ես եմ որոշում որ մոմենտին ում պաշըպանեմ կամ ոչ, այլ ոչ թե դաշնակների ընդհանուր ժողովը կամ Կոնգրեսի ղեկավարություն կամ ՀՀԿ կոչվող կաշառակերների կլուբը :[
:)

Դիվ դու ընտրել ես ամենահեշտ ճանապարհը՝ «ես քաղաքական գործիչ չեմ ու սաղն էլ տվարներ են»։ Ապեր տատուս գյուղում բոլոր այն ծերունիները, որ դեռ կարողանում են քայլել ու թզբեհ քցել, հավաքվում նստում են գյուղի կենտրոնի մեծ քարի վրա ու իրար ընդհանտելով ու հնարավարինս զգացնել տալով իրենց ձայնը ասում են էն՝ ինչ դու ես ասում, է մե՞ջն ինչ կա։ Ինչի էստեղ մյուսներս շիմոնպերեսներ, ունիստոնչերչիլներ ու ֆրանցժոզեֆշտրաուսներ ե՞նք։ Հա, մենք ախմախ ժողովուրդ ենք, մեզնից պյան տյուս չի կյա, հիմա գուցե յուրաքանչյուր երկու միջին խավի ներկայացուցչից մեկին դնես իշխանության, գուցե առաջին բանը որ պետք է անի, վարչական շենքի կարևոր իրերը կրի տուն, ու տեսնի էլ ինչ կարելի է ձեռի տակ եղածից ծախել–խուրդել։ Վե՞րջ, թեման պրծա՞վ։ Նորից եմ ասում,գոյություն ունի նպատակ, գոյություն ունի մեխանիզմ ու գոյություն ունի շարժում, որը ունի պոտենցիալ՝ գոյություն ունեցող մեխանիզմով հասնելու նպատակին։ Ու էդ շարժմանը աջակցող ցանկացած թեկուզ ժամանակին ու թեկուզ հիմա էլ ղալաթներ արած ու անող մահկանացու քար է դնում մարդավարի ապրելու գաղափարախոսության ու մեխանիզմի հիմքերում։ Հիմքը դրվեց՝ վերջ, ջհանգիրյաններն ու գռզոները, մենք էլ իրենց հետ ապրելու ենք նոր ձևով, մեղավորները կպատժվեն, արդարները գործ կանեն, մուտիլովկա, թոզ փչոցի ու կռուտիտ էլ չի լինի։ Սա իդեալն է, տեսականն է, որին պետք է ձգտել օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները։ Իսկ բոլորին քրֆելով կեղտեր բռնելով բացարձակապես ոչ մի բանի էլ չես հասնի, քանի որ դրա հիմքում նստած է չար սատանա ԴԵՄԱԳՈԳԻԱՆ, որը ասում է «բան չի փոխվելու, սաղն էլ նույն քոլի բիբարն են», միայն թե հետին պլան մղվի իրական շարժիչ ուժը՝ գաղափարախոսությունը, ծրագիրը, որը քողարկվում է մարդկային կեղտերով։ Ու հիմա արի նստենք, սաղին քրֆենք ու «դեպռեսիվնիյ լիստապադ» լսենք, ապեր, իսկը վախտն է։

ministr
06.04.2009, 10:57
Հիմքը դրվեց՝ վերջ, ջհանգիրյաններն ու գռզոները, մենք էլ իրենց հետ ապրելու ենք նոր ձևով, մեղավորները կպատժվեն, արդարները գործ կանեն, մուտիլովկա, թոզ փչոցի ու կռուտիտ էլ չի լինի։ Սա իդեալն է, տեսականն է, որին պետք է ձգտել օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները։ Իսկ բոլորին քրֆելով կեղտեր բռնելով բացարձակապես ոչ մի բանի էլ չես հասնի, քանի որ դրա հիմքում նստած է չար սատանա ԴԵՄԱԳՈԳԻԱՆ, որը ասում է «բան չի փոխվելու, սաղն էլ նույն քոլի բիբարն են»,

Վիշապ ջան, իսկ ոնց ես պատկերացնում էդ նոր ձևի ապրելը? Այսինքն ոնց ես պատկերացնում էն մեխանիզմը, որ պետք ա ստիպի նոր իշխանության եկածին լավ առումով տարբերվի իր նախորդից? Համաձայն եմ, որ պետք ա ձգտել լավին, արդարության, բայց դրանք կյանքի կոչելու համար ռեալ մեխանիզմներ են անհրաժեշտ: Նույն Ջհանգիրյանը եթե վաղը մյուս օր դառավ ՀՀ գլխավոր դատախազ ինչի հիման վրա ես կարծում, որ Աղվան Հովսեփյանից շատ ա տարբերվելու?
Էն ինչ որ դու դեմագոգիա ես անվանում, իրականում կյանքի դառը փորձա, որովհետև բազմիցս համոզվել ենք, որ գումարելիների տեղփոխությունից գումարը առանձնապես չի փոխվում` մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ: Տրամագծային փոփոխություններ երբեք չենք տեսել: Ու բան էլ չի փոխվի քանի դեռ չգիտենք, թե ինչ մեխանիզմով պետք է իշխողին (թեկուզ հենց մեր կողմից ընտրված) "շողուլի" պահել: Եթե ինչ որ ձև գիտեք ասեք:

Վիշապ
06.04.2009, 12:18
Վիշապ ջան, իսկ ոնց ես պատկերացնում էդ նոր ձևի ապրելը? Այսինքն ոնց ես պատկերացնում էն մեխանիզմը, որ պետք ա ստիպի նոր իշխանության եկածին լավ առումով տարբերվի իր նախորդից? Համաձայն եմ, որ պետք ա ձգտել լավին, արդարության, բայց դրանք կյանքի կոչելու համար ռեալ մեխանիզմներ են անհրաժեշտ: Նույն Ջհանգիրյանը եթե վաղը մյուս օր դառավ ՀՀ գլխավոր դատախազ ինչի հիման վրա ես կարծում, որ Աղվան Հովսեփյանից շատ ա տարբերվելու?
Էն ինչ որ դու դեմագոգիա ես անվանում, իրականում կյանքի դառը փորձա, որովհետև բազմիցս համոզվել ենք, որ գումարելիների տեղփոխությունից գումարը առանձնապես չի փոխվում` մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ: Տրամագծային փոփոխություններ երբեք չենք տեսել: Ու բան էլ չի փոխվի քանի դեռ չգիտենք, թե ինչ մեխանիզմով պետք է իշխողին (թեկուզ հենց մեր կողմից ընտրված) "շողուլի" պահել: Եթե ինչ որ ձև գիտեք ասեք:
Ապեր, ահավոր մեծ, սարսափելի մեծ նշանակություն ունի, թե ով ինչպես է դառնում նախագահ, գլխավոր դատախազ, պատգամավոր, վարչապետ։ Ով ում հովանավորությամբ է դառնում, նրա շահերն էլ պաշտպանում է։ Մութ ուժերի հովանավորությամբ դառած նախագահը պաշտպանում է մութ ուժերի շահերը։ Ժողովրդի հովանավորությամբ դառած նախագահը պաշտպանում է ժողովրդի շահերը։ Բնության օրենքն է սա։ Ոչ մեկ չի կտրում այն ճյուղը, որի վրա նստած է։ Իրազեկված ժողովուրդ՝ լեգիտիմ նախագահ, վերջինս լոկ ձևական տերմին չի, լուրջ գործոն է։ Պիտի ժողովրդով կարողանանք ցույց տալ, որ մենք գործոն ենք։ Մեզ հետ պետք է հաշվի նստել։ Դրա համար պիտի լինենք իրազեկված, ակտիվ, պայքարող, որպեսզի Սահմանադրության այն կետը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, դառնա իրականություն։ Հակառակ դեպքում վրաներովս անցնելու են, մեզ կուտ են տալու, կթելու են, պատերազմ են սարքելու մսաղաց անեն՝ զուտ որոշ հիտլեր–ստալինյան սինդրոմով տառապող ճիվաղների մեծամոլական կրքերն ու շահերը բավարարելու համար։ Եթե մարդավարի կյանք ենք ուզում, պիտի դադարենք ամբոխ լինելուց, եթե մանիպուլացվել չենք ուզում պիտի ինքներս մանիպուլացնենք։ Դրա համար պետք է բոլորս ապրենք հստակ սահմանված ծրագրով ու պայքարենք հանուն այն ծրագրի իրականացման, որը ընդհանուր է բոլորիս համար։ Իսկ ծրագիրն ու գաղափարախոսությունը անհատներից վեր է։

Տրիբուն
06.04.2009, 23:57
Վիշապ ջան, իսկ ոնց ես պատկերացնում էդ նոր ձևի ապրելը? Այսինքն ոնց ես պատկերացնում էն մեխանիզմը, որ պետք ա ստիպի նոր իշխանության եկածին լավ առումով տարբերվի իր նախորդից?
Շատ պարզ: Մի հա հարց ենք տալիս, ինչի ա մեր երկիրը վերջին 10-15 տարում իշխանական համակարգում միայն վիժվածքներ ծնում: Ինչի են մեր իշխանական ու դատաիրավական համակարգում նստած միայն թալանչի խուլիգաններ: Ինչի ա ԱԺ-ում մեծամասնություն ունեցող կուսակցության` ՀՀԿ-ի, ցուցակի 80%-ը հանցագործ ? Պատասխանը շատ պարզ է: Մենք գոնե մեկ նորմալ ընտրություններ անցկացնելու ու լեգիտիմ նախագահ ու ԱԺ ընտրելու նախադեպ չենք ունեցել: Մեզ իշխանափոխության նախադեպ ա պետք: Այ երբ կլինի այդ նախադեպը, այն ժամանակ ամեն հաջորդ եկածը կհասկանա, որ ինքը մինչև կյանքի վերջը փաշա չի լինելու, ու երկիրն էլ պապուց ժառանգություն չի ստացել, ու վաղը իրան կփոխեն ուրիշով, եթե նորմալ չաշխատի: Այ տենց էլ մանրից երկիրը կսարքենք նորմալ երկիր: Եկրիր երկիր է դառնում ժողովրդավարական ինստիտուտներ ու դատաիրվականա համակարգ ձևավորելով, ոչ թե երկու հատ ճամփա, իրեք հատ թունելով ու էտ ճամփի ու թունելի երկարությամբ կառուցված հինգ հատ ռեստորան-բորդել-սաունա-խանութով, որ նախագահն էլ գնա կարմիր լենտ կտրելու ու գլուխ գովա, ասի տեսեք ինչ երկիր ունենք, ճամփա բան ենք սարքում, լիքը խանութ ու կաֆե կա, կայֆավատ եղեք ու մի բողոքեք:

ministr
07.04.2009, 00:23
Տրիբուն ջան ունեցել ենք, ինչի չենք ունեցել: Առաջին նախագահը ու ԱԺ-ը ընտրվել են լրիվ նորմալ ընտրություններում: Իսկ հետո ... հիասթափություն: Միգուցե ստեղից ա պետք սկսել փնտրել պրոբլեմի լուծումը?

Տրիբուն
07.04.2009, 00:38
Տրիբուն ջան ունեցել ենք, ինչի չենք ունեցել: Առաջին նախագահը ու ԱԺ-ը ընտրվել են լրիվ նորմալ ընտրություններում: Իսկ հետո ... հիասթափություն: Միգուցե ստեղից ա պետք սկսել փնտրել պրոբլեմի լուծումը?
Հենց այդտեղից էլ սկսում ենք էլի: Դրա համար էլ ողջ գրառումը սկսվում "վերջին 10-15 տարում " արտահայտությամբ:

Kuk
07.04.2009, 00:55
էլի եմ ասում, որ Մհերը խուրդա չի, ու իրա ոլորտում /խուլիգանություն ու գողական ախպերություն/ ինքը դաժե ավելի կռուտոյ ա քան Ջահանգիրյանը իրավաբանության:
;) :D



Ապեր, խուլիգանությունն ինքը տեղով խուրդա ոլորտ ա, նենց որ էդ ոլորտում ինչքան էլ կարկառուն լինի մարդ, մեկա ինքը մեծ հաշվով խուրդա ա լինելու: Ու խուլիգանությւոնը մի դիր գողական ախպերության հետ նույն հորիզոնականում, տարբեր մակարդակներ են ու տարբեր հաշիվներ: Ինչ որ մեկի համար, կապ չունի շարքային մենթ կլինի, բերդի կլյուչնիկ կլինի, թե պետության նախագահ կլինի, ինչ որ մեկի համար տասովկա անողը չի կարա խուլիգանությունից բարձր դիրք ունենա, թող լինի ամենակարկառուն խուլիգանը, էդ խուրդա դիրք ա, որտև ոլորտն ինքնին խուրդա ա: Հիմա ռազբոյով նստածին հանում են մի երկու հատ ռամս ա անում իրանց համար, մի երկու կոպեկ էլ ձեռը փող են տալիս, դառնում ա առաջին կարգի կարկառուն խուլիգան, անունը դուրս ա գալիս, մարդիկ էլ կարծում են` հարց լուծող ա: Ուրեմն էն տղեքը որ ատկազով նստում են, ավել սռոկ են վերցնում, էդ տասովչիկ դառնալու ճամփեքը չգիտեն հա՞:

ministr
21.04.2009, 11:52
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏԳլխավոր դատախազության դիմացի տարածքը դառնում է հարմար բողոքատեղի: Երեկ այստեղ բողոքի ակցիա էին կազմակերպել Մատաղիսի գործով երեք տարի բանտում անցկացրած երիտասարդներն ու նրանց հարազատները, որոնք պահանջում են պատասխանատվության ենթարկել զինդատախազության աշխատակիցներին, ովքեր կեղծել են քրեական գործի նյութերը, խոշտանգել այժմ արդեն վճռաբեկ դատարանի վճռով ազատ արձակված 3 զինծառայողներին: Նրանց գործն ուղարկվել է լրացուցիչ քննության, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները` Մուսա Սերոբյանի, Արայիկ Զալյանի եւ Ռազմիկ Սարգսյանի ծնողները, ինչպես նաեւ Մատաղիսում սպանված Հովսեփ Մկրտումյանի մայրը, որի որդին սպանվել է 6 ամիս ծառայելուց հետո, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին պնդում են, որ Մատաղիսի գործով լրացուցիչ նախաքննությունն ընթանում է օրենքի կոպիտ խախտումներով, իսկ դատաբժշկական փորձագետների կողմից կատարված կեղծիքների ու զինծառայողներին խոշտանգումների ենթարկած անձանց մասով քննություն չի կատարվում: Մուսա Սերոբյանի մոր խոսքերով` իրենց որդիներն առողջությունն այս երեք տարվա ընթացքում կորցրել են, իսկ իրական մարդասպանները գտնվում են ազատության մեջ: Նա մեղադրում էր հատկապես նախկին զինդատախազ, այժմ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: Նա եւ մյուս ծնողները վանկարկում էին «Հանցագործ Ջհանգիրյան» եւ հրաժարական պահանջում:

Ռազմիկ Սարգսյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի խոսքով` խոշտանգողները հայտնի են` այժմ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյան, ով անձամբ է Ռազմիկ Սարգսյանին ծեծել իր իսկ աշխատասենյակում, զինվորական դատախազության քննիչներ Արմեն Հակոբյան, Սամվել Տոնոյան, ռազմական ոստիկանության աշխատակիցներ Վարդան Խաչատրյան, Աղասի Բագրատունյան, Արամ Բաղդասարյան:

Այդպիսով, երեկվա բողոքի ակցիայի մասնակիցներն արդարություն, մեղավորներին պատժել եւ իսկական մարդասպանների բացահայտում էին պահանջում, միաժամանակ հարցնելով. «Ո՞վ կփոխհատուցի մեր որդիների կորցրած առողջությունը»: Իսկ սպանված զինծառայողի մայրը պահանջում էր հայտնաբերել եւ պատժել իր որդու սպանության բոլոր մեղավորներին:

http://www.armtown.com/news/am/azg/20070317/2007031706/

Հիմա էս մարդը դառել ա պուպուշ ու ազատության առաջամարտիկ, իսկ նման քանի դեպքա եղել... սա վերջիններից էր:

Վիշապ
21.04.2009, 19:50
Նախարար, շատ ինֆորմատիվ էր, այդ հոդվածը վերջապես բացահայտեց Ջհանգիրյանի ողջ հանցագործ էությունը, մասնիկ առ մասնիկ, փաստ առ փաստ: Ու ես այժմ արդեն համոզված եմ, որ Ջհանգիրյանին 3 տարի տալը չափազանց քիչ էր նրա բոլոր չարագործությունների համար։
Կարդացի՞ր։ Լավ ե՞մ գրել։

Հ.Գ. Հա, իմիջայլոց. ես արդեն համոզված եմ, որ Ջհանգիրյանն անձամբ է սպանել այդ երկու զինծառայողներին, ու հենց «տուլիկի» համար։

ministr
21.04.2009, 19:54
Նախարար, շատ ինֆորմատիվ էր, այդ հոդվածը վերջապես բացահայտեց Ջհանգիրյանի ողջ հանցագործ էությունը, մասնիկ առ մասնիկ, փաստ առ փաստ: Ու ես այժմ արդեն համոզված եմ, որ Ջհանգիրյանին 3 տարի տալը չափազանց քիչ էր նրա բոլոր չարագործությունների համար։
Կարդացի՞ր։ Լավ ե՞մ գրել։

Հ.Գ. Հա, իմիջայլոց. ես արդեն համոզված եմ, որ Ջհանգիրյանն անձամբ է սպանել այդ երկու զինծառայողներին, ու հենց «տուլիկի» համար։

Օգտագործեք ինֆորմացված լինելու Ձեր իրավունքը :)

Վիշապ
21.04.2009, 21:08
Օգտագործեք ինֆորմացված լինելու Ձեր իրավունքը :)
Ապեր, ես ինտերնետում փնտրելու ձևերը գիտեմ: Էդ հոդվածը բերել-դրել ես որ ի՞նչ, յանի ոչ մեկ էստեղ Մատաղիսի գործից տեղյակ չի՞: Հիմա Մատաղիսի գործից խորանա՞նք ու լիքը հակափաստարկներ բերեմ Ջհանգիրյանի օգտին: Ստեղ ահագին ուրիշ բաներից ենք խոսել, թեմայի վերնագիրը կարդա:

ministr
22.04.2009, 10:32
Ապեր, ես ինտերնետում փնտրելու ձևերը գիտեմ: Էդ հոդվածը բերել-դրել ես որ ի՞նչ, յանի ոչ մեկ էստեղ Մատաղիսի գործից տեղյակ չի՞: Հիմա Մատաղիսի գործից խորանա՞նք ու լիքը հակափաստարկներ բերեմ Ջհանգիրյանի օգտին: Ստեղ ահագին ուրիշ բաներից ենք խոսել, թեմայի վերնագիրը կարդա:

Ապ եթե ի նկատի ունես մեղադրական ճառը ապա դրա մասին ամեն ինչ ասված է: Հետո խոսակցությունը գնաց Ջհանգիրյանի անձի մասին: Ինչ իրավաբանական փաստարկ ուզում ես բեր, մարդուն խոշտանգելը, սեփական կաբինետում զինվոր ծեծելը իրականում բաներ են, որ իրականացնում են էն մարդիկ ում դեմ որ պայքարում եք: Էդ փաստերն էլ հայլուրները կամ հայոցաշխարհները չեն ասում: Նույն Ա1+-ն էլա գրել էդ մասին: Ցանկացած քիչ թե շատ լուրջ փաստաթղթում Հայաստանի մարդու իրավունքների մասին Մատաղիսի գործը ֆիքսված է, որպես մարդու իրավունքների ակնհայտ խախտում ու խոշտանգում: Հիմա ինչ սպիտակ թևեր ուզում ա դնի, գաղափար-մաղափար, դեմոկրատիա, մարդու էությունը չի փոխվում: Վաղը հայտնվեց նույն պաշտոնում նույն պատմությունները շարունակվելու են, միգուցե և ավելի դաժան ձևերով: Իսկ ամեն մեկի դեմ հետո հո առանձին միտինգ չեք անելու եթե իրան խելոք չպահեց? Ջհանգիրյանի տեղում լիներ օրինակ Պարգև Օհանյանը բան չէի ասի:

Ինչ ես կարծում?

Mephistopheles
22.04.2009, 13:08
Ապ եթե ի նկատի ունես մեղադրական ճառը ապա դրա մասին ամեն ինչ ասված է: Հետո խոսակցությունը գնաց Ջհանգիրյանի անձի մասին: Ինչ իրավաբանական փաստարկ ուզում ես բեր, մարդուն խոշտանգելը, սեփական կաբինետում զինվոր ծեծելը իրականում բաներ են, որ իրականացնում են էն մարդիկ ում դեմ որ պայքարում եք: Էդ փաստերն էլ հայլուրները կամ հայոցաշխարհները չեն ասում: Նույն Ա1+-ն էլա գրել էդ մասին: Ցանկացած քիչ թե շատ լուրջ փաստաթղթում Հայաստանի մարդու իրավունքների մասին Մատաղիսի գործը ֆիքսված է, որպես մարդու իրավունքների ակնհայտ խախտում ու խոշտանգում: Հիմա ինչ սպիտակ թևեր ուզում ա դնի, գաղափար-մաղափար, դեմոկրատիա, մարդու էությունը չի փոխվում: Վաղը հայտնվեց նույն պաշտոնում նույն պատմությունները շարունակվելու են, միգուցե և ավելի դաժան ձևերով: Իսկ ամեն մեկի դեմ հետո հո առանձին միտինգ չեք անելու եթե իրան խելոք չպահեց? Ջհանգիրյանի տեղում լիներ օրինակ Պարգև Օհանյանը բան չէի ասի:

Ինչ ես կարծում?
Ապեր, ես մատաղիսի գործից տեղյակ չեմ, միայն մի բան կարող եմ ասել… մարդուն չարած բանի համար դատելը սխալ է… թող բերեն Մատաղիսի համար դատեն… սրանց տարբերությունը շատ մեծ ա… էսօր Ջահանգիրյանին դատում են չարած բանի համար ու էս ա որ մեզ ու քեզ պիտի անհանգստացնի…

Ձայնալար
22.04.2009, 13:26
Հայեր ջան, ինձ թվում ա, որ բոլորս էլ համակարծիք ենք այն հարցում, որ

ա) Ջհանգիրյանը, մեղմ ասած, սուրբ չի
բ) Ջհանգիրյանին դատում են չգործած հանցանքների համար ու դատում են քաղաքական դրդապատճառներով

Եթե էս երոկւ կետերից որևէ մեկի հետ համաձայն չեք, եկեք առանձին ամեն կետի մասին խոսենք, թե չէ անվերջ կառուսել ա ստացվում:

Հա միհատ էլ գ) կետ կա:

գ) Եթե մարդը ժամանակին ասենք մարդ ա սպանել, բայց իրան հետո դատում են չգործած բռնաբարության համար, միայն այն պատճառով, որ նա հակառակվել է «թագավորի» կամքին, դրանից մեր հասարակությունը միայն կորցնում է: Այսինքն մարդուն դատելը եթե ինքնանպատակ չի, այլ ծառայում ա արդարադատությանը, հանցագործությունների նվազմանը և այլն, ապա նման շինծու դատավարությունները միայն կարող են վնասել արդարադատությանը:

Հմո ե՞ք :)

Elmo
22.04.2009, 13:35
Հա բա: Կլան ա էլի: Իրա կանոնադրությունով , չգրված օրենքներով:
Ո՞նց են պրեզիդենտին կամ պատգամավորին անձեռնմխելիություն տալիս իր զբաղեցրած դիրքի ու պաշտոնի հետ ուղակի կապ ունեցող օրինախախտումների համար, իսկ դրանց հետ կապ չունեցող օրինախախտման դեպքում՝ պատժում են:
Նույնն էլ Ջահանգիրայնն ա: Կլանի գործունեությունից բխող հանցագործությունների համար իրան չեն դատի, իրան կդատեն դրանցից դուրս կատարված ցանկացած քայլի, այդ թվում նաև օրինական քայլի համար: Ինչը հիմա անում են: Ստեղ էլի 2 տեսանկյուն կա
1. որպես կլանի նախկին անդամ ինքը իրան հասանելիք պատիժն ա ստանում իրա անդամակցած կլանի ձեռքից: Զուտ մարդկայինով, կամ չգիտեմ ոնց են ասում «ինչ ցանել ես կհնձես», «փոս փորողը ...» բլա բլա բլա
2, որես ՀՀ քաղաքացի, ինքը արդար ա: Այսինքն արդար չի, բայց իրան իրավունք չունեն դատել մի բանի համար, որը ինքը չի արել:
Ու քանի որ սա պետություն ա. այստեղ տունտունիկ չպիտի խաղան: Կամ մարդուն պետք ա դատեն հանցագործության համար(որոնք կատարել ա նախկինում), կամ բաց թողնեն, որովհետև ինքը մեղավոր չի կոնկրետ էն հոդվածներով, որի համար իրան 3 տարի են տվել:

Վիշապ
22.04.2009, 13:55
Հայեր ջան, ինձ թվում ա, որ բոլորս էլ համակարծիք ենք այն հարցում, որ

ա) Ջհանգիրյանը, մեղմ ասած, սուրբ չի
բ) Ջհանգիրյանին դատում են չգործած հանցանքների համար ու դատում են քաղաքական դրդապատճառներով

Եթե էս երոկւ կետերից որևէ մեկի հետ համաձայն չեք, եկեք առանձին ամեն կետի մասին խոսենք, թե չէ անվերջ կառուսել ա ստացվում:

Հա միհատ էլ գ) կետ կա:

գ) Եթե մարդը ժամանակին ասենք մարդ ա սպանել, բայց իրան հետո դատում են չգործած բռնաբարության համար, միայն այն պատճառով, որ նա հակառակվել է «թագավորի» կամքին, դրանից մեր հասարակությունը միայն կորցնում է: Այսինքն մարդուն դատելը եթե ինքնանպատակ չի, այլ ծառայում ա արդարադատությանը, հանցագործությունների նվազմանը և այլն, ապա նման շինծու դատավարությունները միայն կարող են վնասել արդարադատությանը:

Հմո ե՞ք :)
Գ կետը ուշագրավ է համենայն դեպս։ Նախ ոնց որ թե Ջհանգիրյանին մարդ սպանելու համար մեղադրող հոդվածներ չկան, գերակշռում են անարդար դատավճիռների կայացման ու մեկ էլ մարդասպանության մեջ կասկածյալներին չռփելու մեղադրանքները։ Ինչքանով են ճիշտ կամ սխալ չգիտեմ։ Բայց ուշագրավ են։ Ոչ մեկս չգիտեինք, որ Հայաստանում այդպես է։ Հլը դու դրանց նայի, այլանդակները…
Լավ, կատակը մի կողմ։ Ես չգիտեմ, Գագիկ Ջհանգիրյանը պարզապես հաշվարկե՞ց, որ ընդդիմությունը կհաղթի ու արագ անցավ ընդդիմության կողմը զուտ իր վարկանիշն ու դիրքը թարմացնելու համար, թե՞ գաղափարապես է հարում ընդդիմությանը։ Համենայն դեպս մինչ հիմա իր ելույթները բավականաչափ խորն են ու դեմագոգիայի բացահայտ նշաններ որ ասենք զռում են ԱԽՔ–ի, Դհոլի ելույթներում, Ջհանգիրյանի մոտ ես չեմ նկատել։ Բայց։ Եթե նույնիսկ ենթադրենք, որ Ջհանգիրյանը հաշվարկների վրա հիմնվելով է կայացրել իր վճիռը, ապա մեկ է, ես նրան պաշտպանելու եմ։ Որովհետև նա կամա թե ակամա դեմ է դուրս եկել այն համակարգին, որտեղ կասկածյալներին չռփելը կամ անարդար վճիռ կայացնելը նորմա է։

ministr
22.04.2009, 16:10
Ապեր, ես մատաղիսի գործից տեղյակ չեմ, միայն մի բան կարող եմ ասել… մարդուն չարած բանի համար դատելը սխալ է… թող բերեն Մատաղիսի համար դատեն… սրանց տարբերությունը շատ մեծ ա… էսօր Ջահանգիրյանին դատում են չարած բանի համար ու էս ա որ մեզ ու քեզ պիտի անհանգստացնի…

Համաձայն եմ, որ սխալ է ու անհանգստանալու տեղ կա: Բայց նոր չենք բացահայտել, որ մարդու գլխին կարող են սարքել ու տանել փակել: Նույն Ջհանգիրյանի ականջը կանչի:
Ես ընդամենը դեմ եմ նրան, որ ինչա թե մի օր հայտնվելա Օպերայի միտինգի բեմում, դեմ են տալիս որպես ազգի ազատության առաջամարտիկ, երկնքից իջած առաքյալ և այլն ու մարդկանց մի մասն ել ընդունում է որպես այդպիսին: Իսկ նման գործելակերպը չեք համարում որ գցումա ընդդիմության վարկը մարդկանց աչքում?
Եթե պայքարը գնում է դատական անարդարությունների դեմ, ինչի չեն բացում անվճար իրավաբանական ծառայություն որ հասարակ մարդկանց օգնեն նման դեպքերում. ոչ թե միայն Ջհանգիրյանին կամ ասենք Հակոբ Հակոբյանին?

Chuk
22.04.2009, 16:22
Եթե պայքարը գնում է դատական անարդարությունների դեմ, ինչի չեն բացում անվճար իրավաբանական ծառայություն որ հասարակ մարդկանց օգնեն նման դեպքերում. ոչ թե միայն Ջհանգիրյանին կամ ասենք Հակոբ Հակոբյանին?
Ճիշտ ես ասում: Նաև անվճար սնունդ տալու կենտրոն է պետք ստեղծել, սոցիալապես վատ վիճակում ա երկիրը, ինչու՞ ոչ, անվճար բիզնես խորհրդատվություն, անվճար վարսավիրանոց, անվճար ատամնաբուժարան և այլն:

Ի գիտություն քեզ ասեմ, որ ՀԱԿ-ում մշտապես գործել է իրավաբանական խորհրդատվության բաժինը, որտեղ քաղաքական հայացքների պատճառով խնդիրների մեջ գտնվող ցանկացած քաղաքացի կարող է խորհրդատվություն ստանալ, այդ մասին հայտարարվել է նաև մամուլով:

Chuk
22.04.2009, 16:28
հետգրության կարգով. մոռացա ասել, որ ՀԱԿ-ին կից նաև գործում է «Եվրոկանչ» հիմնադրամը, ինչպես նաև ստեղծվել է քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտե, ովքեր զբաղվում են բոլոր քաղբանտարկյալներին ու քաղհալածյալներին իրավական, սոցիալական և այլ օգնություններով, օժանդակումով (ոչ միայն Ջհանգիրյանին ու Հակոբյանին):

Մարդկանց ատելը ձեր անձնական իրավունքն է, բայց լավ կլինի այդ ատելության ժամանակ չգոցել աչքերը:

ministr
22.04.2009, 16:34
Ճիշտ ես ասում: Նաև անվճար սնունդ տալու կենտրոն է պետք ստեղծել, սոցիալապես վատ վիճակում ա երկիրը, ինչու՞ ոչ, անվճար բիզնես խորհրդատվություն, անվճար վարսավիրանոց, անվճար ատամնաբուժարան և այլն:

Ի գիտություն քեզ ասեմ, որ ՀԱԿ-ում մշտապես գործել է իրավաբանական խորհրդատվության բաժինը, որտեղ քաղաքական հայացքների պատճառով խնդիրների մեջ գտնվող ցանկացած քաղաքացի կարող է խորհրդատվություն ստանալ, այդ մասին հայտարարվել է նաև մամուլով:

Պետք չի հեգնել, մանավանդ որ դա թեման չի շեղի: Եթե զբաղվեիք սոցիալապես անապահով խավերի հարցերով ապա կհարցնեի ,թե ինչի չեք բացում սննդի կենտրոն:
Պայքարում եք անարդարությունների դեմ, մասնավորապես դատական, դրա համար էլ հարցս այդ ուղղությամբ եմ տալիս:

Իսկ ինչու միայն քաղաքական հայացքների համար ճնշվողների և ոչ բոլոր քաղաքացիների համար, ում դատական համակարգը անարդար հագցրելա լրիվ ծրագրով?
Փաստորեն ստացվում ա, որ այդ իրավաբանական ծառայությունը գործում է միայն ՀԱԿ ակտիվիստների համար, որովհետև շարքային մարդուն քաղաքական հայացքների համար դեմ չեն տա:

Ապեր ատելու-չատելու խնդիր չի ստեղ:

Chuk
22.04.2009, 16:39
Պետք չի հեգնել, մանավանդ որ դա թեման չի շեղի: Եթե զբաղվեիք սոցիալապես անապահով խավերի հարցերով ապա կհարցնեի ,թե ինչի չեք բացում սննդի կենտրոն:
Պայքարում եք անարդարությունների դեմ, մասնավորապես դատական, դրա համար էլ հարցս այդ ուղղությամբ եմ տալիս:

Իսկ ինչու միայն քաղաքական հայացքների համար ճնշվողների և ոչ բոլոր քաղաքացիների համար, ում դատական համակարգը անարդար հագցրելա լրիվ ծրագրով?
Փաստորեն ստացվում ա, որ այդ իրավաբանական ծառայությունը գործում է միայն ՀԱԿ ակտիվիստների համար, որովհետև շարքային մարդուն քաղաքական հայացքների համար դեմ չեն տա:

Ապեր ատելու-չատելու խնդիր չի ստեղ:

Չէ, իհարկե ճիշտ ես ասում նախարար ջան, Սիրանույշն ուզում ա ամուսնուց բաժանվել, բա ո՜նց, Հայ Ազգային Կոնգրեսը պիտի նրան իրավական օգնություն մատուցի՝ անվճար: Բա էլ ինչի՞ համար ա ընդդիմությունը... Համ էլ ընդդիմությունը Ղարաբաղի հարցով էլ ա խոսում, ուրեմն պիտի ջոկատներ կազմենք, ալտերնատիվ բանակ ստեղծենք: Հեգնելու բան ես ասում՝ հեգնում եմ:

Elmo
22.04.2009, 16:41
Մարդկանց ատելը ձեր անձնական իրավունքն է, բայց լավ կլինի այդ ատելության ժամանակ չգոցել աչքերը:

Չենք ատում Չուկ ջան: Ռեպլիկներ ենք գրում, մեկ մեկ հիշում ենք մարդու անցյալը: Բա մարդը անցյալով ա մարդ: Մի օրում սաղ կյանքի մեղքերը ներելն ենք հիշում: Շատ էլ պետքներս ա ատենք: Կոնկրետ ես էնքան ալարկոտ եմ, որ սկի ալարում եմ ատեմ ինչ որ մեկին, էն էլ Ջահանգիրայնին:

Chuk
22.04.2009, 16:44
Չենք ատում Չուկ ջան: Ռեպլիկներ ենք գրում, մեկ մեկ հիշում ենք մարդու անցյալը: Բա մարդը անցյալով ա մարդ: Մի օրում սաղ կյանքի մեղքերը ներելն ենք հիշում: Շատ էլ պետքներս ա ատենք: Կոնկրետ ես էնքան ալարկոտ եմ, որ սկի ալարում եմ ատեմ ինչ որ մեկին, էն էլ Ջահանգիրայնին:

Էլմո ջան, չեք ատում, մի ատեք, եղբայր ջան, ավելի լավ: Բայց այ որ սենց միանգամից երկուսդ էլ ատելության մասին գրածիս արձագանքեցիք, ճիշտն ասած ուրիշ բան ա հուշում :oy

Բայց շատ չշեղվենք, հա՞ :)

ministr
22.04.2009, 16:45
Չէ եթե Սիրուշը ուզումա մարդուց բաժանվել, ու մարդն էլ դատավորին առելա, ու Սիրուշին իրա 4 երեխեքով քցել են դուս, վրեն էլ գողության հոդված են դրել ու տանում են փակեն: Ես չեմ ասում սաղ ՀԱԿ-ը գնա դատարանի դռանը միտինգ անի "Ազատություն Սիրուշին" , բայց իրավաբան, որը աշխատում ա ՀԱԿ-ում միգուցե և օգնի Սիրուշին պայքարելու "սերժանտական ռոբոտացված "դատարանի դեմ, Հը? Թե չէ անունը դնել, որ պայքարում ենք արդարության համար, ստացվումա էդքան էլ ճիշտ չի: Պայքարում եք ձեր համակիրների ու նիզակակիցների համար:

Elmo
22.04.2009, 16:47
Էլմո ջան, չեք ատում, մի ատեք, եղբայր ջան, ավելի լավ: Բայց այ որ սենց միանգամից երկուսդ էլ ատելության մասին գրածիս արձագանքեցիք, ճիշտն ասած ուրիշ բան ա հուշում :oy

Բայց շատ չշեղվենք, հա՞ :)

Հա չշեղվենք, կոնկրետ թեմայով ենք գնում: Ես արձագանքեցի, որովհետև ահագին մարդ հենց տենց էլ մտածում ա/մյուս կեսն էլ հենց գիտի ես ՀԱԿ անդամ եմ/: Հենց են իմանում ես երազում եմ, որ Ջահանգիրյանին գնդակահարեն: Օբիեկտիվ լինելու համար պետք ա հիշել ով ա ինքը: Հիշելն էլ չի նշանակում հիշաչար լինել: Սենց ասեմ, ես հիշում եմ էդ մարդուն, հիշաչար չեմ, բայց չեմ հավատում իրա արդար նպատակներ ունենալուն: Հիմա դա ատել ա, թե չէ, թող ամեն մարդ ինքը որոշի:

Chuk
22.04.2009, 16:48
Չէ եթե Սիրուշը ուզումա մարդուց բաժանվել, ու մարդն էլ դատավորին առելա, ու Սիրուշին իրա 4 երեխեքով քցել են դուս, վրեն էլ գողության հոդված են դրել ու տանում են փակեն: Ես չեմ ասում սաղ ՀԱԿ-ը գնա դատարանի դռանը միտինգ անի "Ազատություն Սիրուշին" , բայց իրավաբան, որը աշխատում ա ՀԱԿ-ում միգուցե և օգնի Սիրուշին պայքարելու "սերժանտական ռոբոտացված "դատարանի դեմ, Հը? Թե չէ անունը դնել, որ պայքարում ենք արդարության համար, ստացվումա էդքան էլ ճիշտ չի: Պայքարում եք ձեր համակիրների ու նիզակակիցների համար:
Նախարար ջան, Պողոսուհի տատիկի ատամն էլ ցավում ա, թոշակը չի հերիքում որ սարքի, պետությունն էլ ոչ մի կերպ չի օգնում, օժանդակում, վազացնում ա ստեղից էնտեղ: Բա ՀԱԿ-ում «աշխատող» ատամնաբույժն ինչի՞ անվճար չսարքի: Ապեր, դու երևի չգիտե՞ս, հա՞, թե քաղաքական կառույցը ինչով ա տարբերվում բարեգործական ընկերությունից :think

Chuk
22.04.2009, 16:49
Հա չշեղվենք, կոնկրետ թեմայով ենք գնում: Ես արձագանքեցի, որովհետև ահագին մարդ հենց տենց էլ մտածում ա/մյուս կեսն էլ հենց գիտի ես ՀԱԿ անդամ եմ/: Հենց են իմանում ես երազում եմ, որ Ջահանգիրյանին գնդակահարեն: Օբիեկտիվ լինելու համար պետք ա հիշել ով ա ինքը: Հիշելն էլ չի նշանակում հիշաչար լինել: Սենց ասեմ, ես հիշում եմ էդ մարդուն, հիշաչար չեմ, բայց չեմ հավատում իրա արդար նպատակներ ունենալուն: Հիմա դա ատել ա, թե չէ, թող ամեն մարդ ինքը որոշի:

Էլմո ջան, անկեղծ ասած էն գրառումս գրելուց քո մասին ընդհանրապես չեմ մտածել, մեր նախարարին է դուք-ով դիմել ուղղակի (դե նախարար մարդ ա, հարգանք, պատիվ կա վերջապես), բայց որ տենց արձագանքեցիր, ակամա ուրիշ բաներ սկսեցի մտածել :oy

murmushka
22.04.2009, 16:50
Չէ եթե Սիրուշը ուզումա մարդուց բաժանվել, ու մարդն էլ դատավորին առելա, ու Սիրուշին իրա 4 երեխեքով քցել են դուս, վրեն էլ գողության հոդված են դրել ու տանում են փակեն: Ես չեմ ասում սաղ ՀԱԿ-ը գնա դատարանի դռանը միտինգ անի "Ազատություն Սիրուշին" , բայց իրավաբան, որը աշխատում ա ՀԱԿ-ում միգուցե և օգնի Սիրուշին պայքարելու "սերժանտական ռոբոտացված "դատարանի դեմ, Հը? Թե չէ անունը դնել, որ պայքարում ենք արդարության համար, ստացվումա էդքան էլ ճիշտ չի: Պայքարում եք ձեր համակիրների ու նիզակակիցների համար:

կներեք, որ միջամտում եմ, բայց այլևս անկարող էի լռել
չէ , ինչու ՞ իսկ ուր էր Սիրուշը, երբ Վարդուշին էին աշխատանքից ազատել , ամուսնուն ձերբակալել ընդդիմության հանրահավքին մասնակցելու համար՞, աա , ճիշտ եք, քանի դեռ չի հասել իմ դռանը, ես գործ չունեմ, չէ՞ իսկ երբ ինձ հերթը հասավ, բոլորը պարտավոր են անմիջապես օգնել, թե չէ ընդդիմությունն էլ ընդդիմություն չի,
փորձեք մի անգամ գոնե գնալ ՀԱԿ կենտրոնական գրասենյակ ու տեսեք ինչ պայմաններում են աշխատում այնտեղի իրավաբանները, օրեկան քանի դիմում բողոք են ստանում, քանի քաղբանտարկյալի ընատնիքի են ընդունում հուսադրում, ճանապարհում, քանիսի խնդիրներ են հոգում՞
հեշտ է ասել ինչու չեն անում
իսկ ինչու դուք չեք անում՞

Ձայնալար
22.04.2009, 16:52
Չէ եթե Սիրուշը ուզումա մարդուց բաժանվել, ու մարդն էլ դատավորին առելա, ու Սիրուշին իրա 4 երեխեքով քցել են դուս, վրեն էլ գողության հոդված են դրել ու տանում են փակեն: Ես չեմ ասում սաղ ՀԱԿ-ը գնա դատարանի դռանը միտինգ անի "Ազատություն Սիրուշին" , բայց իրավաբան, որը աշխատում ա ՀԱԿ-ում միգուցե և օգնի Սիրուշին պայքարելու "սերժանտական ռոբոտացված "դատարանի դեմ, Հը? Թե չէ անունը դնել, որ պայքարում ենք արդարության համար, ստացվումա էդքան էլ ճիշտ չի: Պայքարում եք ձեր համակիրների ու նիզակակիցների համար:

Լավ էլի, է՞լ ինչ անի ՀԱԿ-ը: Պետության բոլոր ֆունկցիաները, բոլոր ՀԿ-երի ֆունկցիաները, մարդու իրավունքների պաշտպանի ֆունկցիաները, թափառող կենդանիների պաշտպանության ֆունկցիաները վերցնի իրա վրա, որ գոհ լինեք: Մեզ էլ թոշակ նշանակի ցմահ: Նախարար ջան, ՀԱԿ-ը ընդամենը քաղաքական դաշինք ա, որի առանջնային նպատակը ընտրությունների միջոցով իշխանություն ու դրանից բխող նաև այ էդ մի նշած հարցերով զբաղվով ինստիտուտների ձևավորումն ա: Ու չեմ կարծում, թե դու դա չգիտեիր: Էնքան, որ էլ Ջհանգիրյանի թեման սպառվել էր, որոշեցիր միքիչ էլ սար ու ձոր ընկնենք: Ստացվեց:

Elmo
22.04.2009, 16:59
Մոդերատորական: Թեման 5 րոպեով փակվում է մոդերավորման համար:
Վերջին 10 գրառումները ուսումնասիրելուց հետո, թեման անփոփոխ վիճակով վերաբացվում է:

Mephistopheles
24.04.2009, 14:01
Չէ եթե Սիրուշը ուզումա մարդուց բաժանվել, ու մարդն էլ դատավորին առելա, ու Սիրուշին իրա 4 երեխեքով քցել են դուս, վրեն էլ գողության հոդված են դրել ու տանում են փակեն: Ես չեմ ասում սաղ ՀԱԿ-ը գնա դատարանի դռանը միտինգ անի "Ազատություն Սիրուշին" , բայց իրավաբան, որը աշխատում ա ՀԱԿ-ում միգուցե և օգնի Սիրուշին պայքարելու "սերժանտական ռոբոտացված "դատարանի դեմ, Հը? Թե չէ անունը դնել, որ պայքարում ենք արդարության համար, ստացվումա էդքան էլ ճիշտ չի: Պայքարում եք ձեր համակիրների ու նիզակակիցների համար:

Սխալ ես ընգեր, ՀԱԿ-ը ստեղծվել է, որպեսզի "կազմաքանդի" իշխանական բուրգը որի մի մասն է կազմում դատական համակարգը… դրա համար հարվածը պետք է հասցնել թույլ կետերին ոչ թե "ցանկացած" կետին… Ջահանգիրյանի ու մյուս քաղբանտարկյալների գործը դրանք ամենաթույլ կետերն են… և հետո, ՀԱԿ-ից արադարադատություն պահանջելու իրվունք չունես, որովհետև նա դատական մարմին չէ, դա նրանց պարտականությունը չէ… դրա համար պիտի գնաս ու պահանջես "իշխանություններից", դա նրանց պարտականությունն է … ու եթե քեզ դատական համակարգը դուր չի գալիս, ապա ավելի ռացիոնալ է միանալ շարժմանը ու օգնել նրանց, այլ ոչ թե Գագիկ Ջահանգիրյանի ատելությունից այրված խանգարել միակ պոտենտ ուժին որն այսօր լծվել է այդ գործին…

Է մինիստր ջան, Պայքարում են իրենց համակիրների ու նիզակակիցների համար, որովհետև այսօր նրանք են քաղաքական հայացքների համար բանտարկված, նրանց են բանտում ծեծում ու խոշտանգում… կարող ա՞ դաշնակներ, հանրապետականներ, օեկականներ, բարգավաճներ, հայրիկյանականներ, վազգենականներ կան նստած որ չեն օգնում… բոլորն էլ ՀԱԿ-ի համակիրներ են, տենց չի՞…

իսկ սիրուշի հարցից ամեն տեղ էլ կա ու ամեն տեղ էլ կարող է անարդար որոշում լինել… երբ որ դատական համակարգի հարցը լուծվի սիրուշն էլ մի հատ լավ ադվոկատ թո վարձի ու ամեն ինչ լավ կլինի