PDA

Դիտել ողջ տարբերակը : WiMAX-4G Ինտերնետ տեխնոլոգիաներ Հայաստանում



Armeno
17.03.2009, 23:52
«Այքըն Քոմյունիքեյշնը» ներդնում է 4G ինտերնետ տեխնոլոգիաները




Հայաստանի ինտերնետ շուկա է մտնում ևս մեկ խոշոր խաղորդ՝ «Այքան Քոմյունիքեյշն» (Icon) ընկերությունը, որը վերջնական սպառողներին ծառայություններ կմատուցի արդեն այս ամսվա վերջից (շուկա մտնելու պաշտոնական արարողությունը՝ մարտի 20)։

Ընկերությունը ինտերնետ հասանելիությունը ապահովելու է չորրորդ սերնդի տեխնոլոգիաներ համարվող WiMAX ցանցի միջոցով։ Սկզբնական շրջանում ընկերությանկողմից տրամդրվող ինտերնետը հասանելի կլինի Երևանի Արաբկիր, Կենտրոն և Աջափնյակ համայնքներում, իսկ տարեվերջին ծածկույթի գոտին կլինի ողջ Երևանը։ 2007թ. հիմնադրված ընկերությունը ինտերնետ հասանելիություն ապահովելու նպատակով արդեն կատարել է $10 մլն ներդրում և նախատեսվում է այդ ծավալները հասցնել $15 մլն-ի։ Այսօրվա դրությամբ Երևանի տարածքում արդեն տեղակայվել են 30 կայաններ, և նախատեսում է դրանց թիվը ավելացնել ևս 18-ով։ Ընկերությունը 2010թ. նախատեսում է ինտերնետ հասանելիություն ապահովել նաև Հայաստանի խոշոր քաղաքներում։


Tert.am

Սամվել
17.03.2009, 23:54
Wi Maxը մի բանա 4Gն ուրիշ ինչքան ես գիտեմ :)

murmushka
18.03.2009, 00:02
իսկ գնային համակարգին ոնց կարող ենք ծանոթանալ՞

Ձայնալար
18.03.2009, 00:07
Ստեղ (http://www.icon.am/index.php?cnt=2)նայի Մուրմուշ ջան

Armeno
18.03.2009, 00:10
Ես էլ ինչքան գիտեմ WiMAX-ը համարվումա 4 րդ սերնդի ցանց:)

Հայկօ
18.03.2009, 02:32
256kbps անլիմը՝ 15000 դրամ... Վատ չի՝ wireless-ի համար: Բայց դե՝ լավ էլ չի :):

Elmo
18.03.2009, 11:59
Wi Maxը մի բանա 4Gն ուրիշ ինչքան ես գիտեմ :)

4G -ն mobile WiMax -ն ա: Մեր իմացած վայմաքսից տարբեր բան ա, ու առավել ևս մեր իմացած մոբայլ վայմաքսը չի: 4G -ն բարդ մոդուլացիայով, ստանցիաների մեջ ռոումինգի հնարավորությամբ, շարժվող կլիենտի հետ աշխատելու, բարձր արագությունների դեպքում կապ ապահովելու անրադարձված սիգնալենրը հավաքող բարդ ստանդարտ ա: Կարճ ասած ահագին հում, ու ահագին գլխացավանք տեխնոլոգիա ա: Շուտ մի սպասեք դրան, կարող ա մինչև տեստերը ավելի լավ տեխնոլոգիա ու ստանդարտ մտածեն ու անցնեն դրան, կամ եղածը ահագին փոփոխեն, որովհետև ես վիճակով ինքը շատ հում ա:

impression
18.03.2009, 14:59
ես զանգեցի :) շնորհավորեք, մյուս ամսից կունենամ անլիմիտ ինտերնետ

ministr
18.03.2009, 15:32
Որևէ մեկը համեմատելա սրա արագությունը HiLine-ի հետ? Հետաքրքիրա նույն 256Kb/s -ի դեպքում տարբերությունը զգալի կլնի, եթե upload-ը նույննա:

Վիշապ
18.03.2009, 16:33
Որևէ մեկը համեմատելա սրա արագությունը HiLine-ի հետ? Հետաքրքիրա նույն 256Kb/s -ի դեպքում տարբերությունը զգալի կլնի, եթե upload-ը նույննա:

Արմենթելից գնված ու վերավաճառվող կապ է, մի քիչ ավելի թանկ;) Նույն 256Kb/s արագությունը, միայն թե DSL-ի փոխարեն WiMAX ֆիքստուլ կապով։ Մոդեմն էլ էշ թիվ արժի, ԱՄՆ–ում նույն մոդեմը 45–50$ է, էստեղ չգիտես ինչու 85000 դրամ… ինչքան էլ պնդեն, թե մեզ մոտ ինտերնետի մատակարարումը մոնոպոլիզացված չի, միևնույն է, այն որ նոր ընկերությունները կապը գոյություն ունեցողներից ավելի թանկ են ծախում, վկայում է հակառակը՝ ոչինչ էլ չի փոխվել։

Elmo
03.04.2009, 16:17
ուտ մի սպասեք դրան, կարող ա մինչև տեստերը ավելի լավ տեխնոլոգիա ու ստանդարտ մտածեն ու անցնեն դրան, կամ եղածը ահագին փոփոխեն, որովհետև ես վիճակով ինքը շատ հում ա:

Ասածիս ապացույցը
Nokia сочла WiMax бесперспективным стандартом (http://lenta.ru/news/2009/04/02/nokia/)

Norton
03.04.2009, 22:16
Ասածիս ապացույցը
Nokia сочла WiMax бесперспективным стандартом (http://lenta.ru/news/2009/04/02/nokia/)
նաև էս

Президент Alcatel-Lucent Ben Verwaayen заявил, что WiMAX не имеет никаких перспектив в крупных городах, где ее с легкостью вытеснит технология LTE. Однако, считает он, технология эта вполне подходит для провинции, где никто не будет разворачивать сети LTE из-за их дороговизны.

ministr
03.04.2009, 22:39
Հայաստանի նման չոլի համարա էլի... որ կողքի պետությունում տրակտորիստը կարող ա կաբելը վնասի ու մի շաբաթ մնանք առանց ինտերնետ

Ֆրեյա
04.04.2009, 13:12
Ինձ էլ կարող եք շնորհավորել :oy

ICON քաշեցի էսօր :)

Տեսնենք-տեսնքն :think

Javakhk
04.04.2009, 20:36
Ինձ էլ կարող եք շնորհավորել :oy

ICON քաշեցի էսօր :)

Տեսնենք-տեսնքն :think

Երբ փորձեք, խնդրում եմ ասեք նաեւ Երեւանի ՈՐ ՄԱՍՈՒՄ եք ստուգել կապը։ :)

ministr
04.04.2009, 20:43
Ինձ էլ կարող եք շնորհավորել :oy

ICON քաշեցի էսօր :)

Տեսնենք-տեսնքն :think

Դե սպասում ենք տպավորություններիդ

Ֆրեյա
05.04.2009, 15:33
http://www.speedtest.net/result/445332632.png (http://www.speedtest.net)

:think

http://www.speedtest.net/result/445334159.png (http://www.speedtest.net)

http://www.speedtest.net/result/445335135.png (http://www.speedtest.net)

Xelgen
05.04.2009, 22:50
Վատ չի, բայց փինգերը կարող էի մի քիչ ավելի ցածր էլ լինէին։

Javakhk
06.04.2009, 17:22
http://www.speedtest.net/result/445332632.png (http://www.speedtest.net)

:think

http://www.speedtest.net/result/445334159.png (http://www.speedtest.net)

http://www.speedtest.net/result/445335135.png (http://www.speedtest.net)

Երեւանի ո՞ր մասերում եք փորձել։

Բացի այդ նկարներից այլ feedback կա՞։

Ի դեպ, այդ Բրատիսլավան ու Նյուրնբերգը ի՞նչ են նշանակում։ :)

ministr
06.04.2009, 19:40
Քաղաքներ են... Այսինքն էդ քաղաքներում տեղադրված սերվերի հետ կապնա...

Ֆրեյա իսկ download-ն ինչքանա ասենք ռուսական սերվերներից mp3 քաշելուց? Կայքերն արագ են բացվում?

Ֆրեյա
06.04.2009, 19:47
Քաղաքներ են... Այսինքն էդ քաղաքներում տեղադրված սերվերի հետ կապնա...

Ֆրեյա իսկ download-ն ինչքանա ասենք ռուսական սերվերներից mp3 քաշելուց? Կայքերն արագ են բացվում?

Հա, նորմալ :)
դաունլօդը մի 30 կբով ա անում
Չէ, լավն ա, չեմ դժգոհում
Մանավանդ, որ հայլայն չէի կարող քաշել :D

ministr
06.04.2009, 19:48
Փաստորեն չես կարող ասել Հայլայնի համեմատ ոնցա բացում կայքերը :(

SDes77
08.04.2009, 18:19
WiMax-ը որպես այդպիսին չի կարող HiEnd ինտերնետի թեկնածու լինել: Կապրենք, կտեսնենք:

Արշակ
09.04.2009, 18:02
Icon-ի ծառայությունների պայմաններն էի կարդում, սենց բան տեսա.

3.12. Ծառայություն մատուցողը իրեն իրավունք է վերապահում սահմանափակել ինտերնետ հոսքի առավելագույն արագությունը Բաժանորդի կողմից շարունակական մեծ ծավալի մուտքային և ելքային տրաֆիկի օգտագործմամբ Ծառայությունը չարաշահելու դեպքերում։

http://www.icon.am/picture/doc/Terms&Conditions_arm.pdf

Լավ է էլի, «անսահմանափակ» հայտարարվող ինտերնետից եթե մի քիչ շատ ես download անում, ապա համարվում ես «ծառայությունը չարաշահող», ու արագությունը քցում են, որ չկարողանաս շատ քաշել։ :D

Xelgen
09.04.2009, 20:17
Լավ է էլի, «անսահմանափակ» հայտարարվող ինտերնետից եթե մի քիչ շատ ես download անում, ապա համարվում ես «ծառայությունը չարաշահող», ու արագությունը քցում են, որ չկարողանաս շատ քաշել։

Նորմալ բան է, ուղղակի մի մասը դա չի նշում, իսկ նրանք նախորոք զգուշացնում են։
Եթե բոլոր անսահմանափակները, ողջ արագությամբ անընդմեջ օգտվեն, նրանք շատ փափուկ ասած միանգամից «տակ» կտան։

Armen.181
10.04.2009, 08:00
ես hi line-ով առանց սահմանափակումների քաշում եմ ,ոնց ամսվասկզբին նենց ել վերջում ,ամսում մի 90 գիգ քաշում եմ ,:hands

Արշակ
10.04.2009, 10:00
Նորմալ բան է, ուղղակի մի մասը դա չի նշում, իսկ նրանք նախորոք զգուշացնում են։
Եթե բոլոր անսահմանափակները, ողջ արագությամբ անընդմեջ օգտվեն, նրանք շատ փափուկ ասած միանգամից «տակ» կտան։
Նորմալ չի։ Եթե նույնիսկ ուրիշները չեն զգուշացնում։ Առխային, իրանց հույսն էն է, որ իրանց էդ մի քանի էջանոց պայմանները չես կարդալու ու չես նկատելու էդ մոմենտը, մտածելու էս չոտկի 256 կիլոբիտ արագություն ես ունենալու։

Բնականաբար անսահմանափակով կլիենտների մեծ մասը սենց թե նենց ողջ արագությամբ անընդհատ չի քաշում։

Կոպիտ ասած, նորմալ դեպքում իրանց հաշվարկը պիտի նենց լինի, որ եթե կլիենտների մեծ մասը ասենք մի ամսում 10Գբ են քաշում, որոշ մարդիկ էլ «չարաշահելով» թեկուզ 75Գբ, ապա միջինում ստացված 20-30Գբ–ը իրանց համար ձեռնտու տարբերակ լինի։ Թվերը էական չեն, սկզբունքը նկատի ունեմ։

Կամ էլ թող անունը չդնեն անսահմանափակ։ Ասեն մինչև էսքան ծավալի տրաֆիկ։
Այլ ոչ թե ասեն անսահմանափակ, բայց ուզածդ չափով օգտագործելու դեպքում վրեդ «չարաշահողի» պիտակ կպցնեն ու պատժեն։

Չնայած սենց թե նենց իրանց հայտարարած 256 կիլոբիտ արագությունը արդեն տրաֆիկի որոշակի սահման դնում է։

Բա որ տենց է, թող նույն ձևով քիչ օգտագործողի համար էլ ընթացքում արագությունը մեծացնեին։

Ընդհանրապես, որ կարդացի իրանց պայմանները, օգտագործողի վրա հազար տեսակ պատասխանատվություն ու պայմաններ են դրած, բայց իրանք ոչ մի բանի համար երաշխիք չեն տալիս ու պատասխանատվություն չեն վերցնում։

SDes77
10.04.2009, 12:49
Լավ է էլի, «անսահմանափակ» հայտարարվող ինտերնետից եթե մի քիչ շատ ես download անում, ապա համարվում ես «ծառայությունը չարաշահող», ու արագությունը քցում են, որ չկարողանաս շատ քաշել։

Մեր պայմաններում նորմալ երևույթ է, ինտերնետի մատուցելու հետ կապված դժվարություններին ծանոթ լինելուց հետո հեշտ է հասկանալ:
"Չարաշահող" յուզեռներին ուղղակի ինչ-որ սահմանակ "կանալի" մեջ ու նրանց արագության ստաբիլության վրա արդեն ոչ մի երաշխիք չկա:

Artgeo
27.04.2009, 17:18
Վրաստանի գները 4G ի
500կբ/վ - 35 GEL (35x210=7350 դրամ) ամսեկան
1000կբ/վ - 55 GEL (55x210=11550 դրամ) ամսեկան
1500կբ/վ - 75 GEL (75x210=15750 դրամ) ամսեկան
առանց տրաֆիկի սահմանափակման
http://maximali.ge/#/lang=en/page=23/child=0

Երգիրը երգիր չի ©

Ֆրեյա
27.04.2009, 17:34
Երեկ շատ վատ էր աշխատում.... Դանդաղ էր...
:angry

ministr
27.04.2009, 18:10
Երեկ շատ վատ էր աշխատում.... Դանդաղ էր...
:angry

Սկսվեեեցցցց...

Ռուֆուս
27.04.2009, 18:39
Սկսվեեեցցցց...

Ի՞նչը սկսվեց: Եթե փող եմ տալիս, իրավունք ունեմ նորմալ ինտերնետ պահանջեմ:

ministr
27.04.2009, 18:53
Ի՞նչը սկսվեց: Եթե փող եմ տալիս, իրավունք ունեմ նորմալ ինտերնետ պահանջեմ:

Էս մեր ախպերն ում հետա..? :)

Ռուֆուս ջան, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՍ... Ումից պահանջես, ինչ պահանջես.. հա դու պահանջի: կասեն կներեք տեխնիկական բլա բլա բլա.. կդզվի, 2 օրից նորից... հետո էլի կներեք բլա բլա բլա.. 2 օրից էլի..
Հենա Հայլայնի թեման նայի...

Հայերի մոտ տեխնիկան պետք ա աննորմալ աշխատի.. ինչ որ աննորմալ վիճակա միշտ առաջանում: Մենակ հայ սիսադմինները օրինակ կարող են սերվերի վրա դրած համակարգը ջնջեն իրենցը դնեն, հետո տառապեն...
Կամ ցանկացած ծառայություն, եթե օգտագործողների քանակը որոշակի սահմանից անցնումա սաղ խառնվում ա իրար...

Ֆրեյա
28.04.2009, 18:15
Էս մեր ախպերն ում հետա..? :)

Ռուֆուս ջան, ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՍ... Ումից պահանջես, ինչ պահանջես.. հա դու պահանջի: կասեն կներեք տեխնիկական բլա բլա բլա.. կդզվի, 2 օրից նորից... հետո էլի կներեք բլա բլա բլա.. 2 օրից էլի..
Հենա Հայլայնի թեման նայի...

Հայերի մոտ տեխնիկան պետք ա աննորմալ աշխատի.. ինչ որ աննորմալ վիճակա միշտ առաջանում: Մենակ հայ սիսադմինները օրինակ կարող են սերվերի վրա դրած համակարգը ջնջեն իրենցը դնեն, հետո տառապեն...
Կամ ցանկացած ծառայություն, եթե օգտագործողների քանակը որոշակի սահմանից անցնումա սաղ խառնվում ա իրար...

Թող ուրեմն չխոսեն մեծ-մեծ, իրանց դնեն մակարդակով պրովայդերի տեղ մնացածին էլ` փնովեն:
Եթե չբողոքես, երբեք չի ուղղվի

ministr
28.04.2009, 18:23
Ֆրեյա ջան զաթի մենակ խոսելնա էլի :) Ծանոթ ունեմ աշխատող icon-ում, մի անգամ հարցրեցի հիմա Հայլայնից ինչով եք տարբերվում, wireless-ը չհաշված նեղացավ :)))

Zangezur
28.04.2009, 23:57
Ժողովուրդ բացի icon և imax-ից, էլ ուրիշ ֆիրմաներ կան էս տեխնոլոգիայով՞՞՞

Ռուֆուս
29.04.2009, 00:07
Ժողովուրդ բացի icon և imax-ից, էլ ուրիշ ֆիրմաներ կան էս տեխնոլոգիայով՞՞՞

ClearStream-ը մեկ էլ գիտեմ www.csa.am, գները կայքում կան

Norton
29.04.2009, 00:45
Ժողովուրդ բացի icon և imax-ից, էլ ուրիշ ֆիրմաներ կան էս տեխնոլոգիայով՞՞՞
Cornet-ը առայժմ ամենամեծ ցանցն ունի Հայաստանում… Ստեղ լրիվ պրեվայդերները կան http://itel.am/am-info-208.html

Xelgen
29.04.2009, 16:59
Ժողովուրդ բացի icon և imax-ից, էլ ուրիշ ֆիրմաներ կան էս տեխնոլոգիայով՞՞՞

Cornet, Ucom

Edz
06.06.2009, 09:44
Ժողովուրդ ջան, մի հատ սենց հարց կա: Հիմա պիտի ընտրություն կատարվի Hi-Line ի 128/32 ու Icon ի 128/32 ինտերնետների մեջ (երկուսի գներն էլ նույննա), որը խորհուրդ կտաք? Ես մի բան գիտեմ Hi-Line upload-ը մեռածա, համարյա չկա, իսկ Icon-ից տեղյակ չեմ:
Նախապես շնորհակալություն:

ministr
06.06.2009, 11:26
Ֆինանսական կողմից եթե նայենք icon -ը ավելի էժանա գալիս: Հայլայնի համար մոտ 25000 անվերադարձ ծախս ես անում, իսկ iconi դեպքում 15000 դեպոզիտ ես տալիս որը հետո ետ կտան եթե մոդեմը հետ տաս: Որակի առումով նույն զիբիլը պետքա լինի:

Edz
06.06.2009, 21:54
Ֆինանսական կողմից եթե նայենք icon -ը ավելի էժանա գալիս: Հայլայնի համար մոտ 25000 անվերադարձ ծախս ես անում, իսկ iconi դեպքում 15000 դեպոզիտ ես տալիս որը հետո ետ կտան եթե մոդեմը հետ տաս: Որակի առումով նույն զիբիլը պետքա լինի:

Չէ ministr ջան, պետքաով չեմ ուզում իմանամ, ինձ հաստատ պետք:
Եթե ինչորմեկը օգտագործումա Icon ի 128/32 ինտերնետը, խնդրում եմ ասեք ոնցա որակը upload ի հետ կապված:

Ներսես_AM
07.06.2009, 12:50
128/64 ա ոչ թե 128/32
128ъ32 արմենտելիննա

ministr
07.06.2009, 13:05
Ուրեմն ստացվումա որ icon-ը ավելի արագ պետք ա լինի կայքեր նայելու տեսանկյունից:

Ներսես_AM
07.06.2009, 14:01
Նախարար ախպեր կայքեր նայելը ափլոադի հետ շատ քիչ կապ ունի; ասեիր սկայպ էլի կհասկանայինք ;)

ministr
07.06.2009, 16:10
Լավ էլ կապ ունի.. սայթ նայելը մենակ download չի ենթադրում, նաև որոշակի զապրոսներ են գնում գալիս.. ու եթե upload-ը վատա ապա դրանց գնալ գալու ժամանակն էլա մեծանում ու արդյունքում սայթն ավելի դանդաղա բացվում:
Եթե կապ չունենար, ապա Հայլայնով սայթերը կբացվեին շատ արագ ոչ թե համարյա դայլ-ափի արագությամբ ...

Ներսես_AM
07.06.2009, 17:02
Օրինակ ակումբ.ամ գլխավոր էջը բեռնելու համար; ուղարկվումա 15 request: ամեն մեկի համար ուղարկվումա մոտավորապես սենց բան


Host: www.akumb.am
User-Agent: Mozilla/5.0 (Windows; U; Windows NT 6.0; en-US; rv:1.9.0.10) Gecko/2009042316 Firefox/3.0.10
Accept: image/png,image/*;q=0.8,*/*;q=0.5
Accept-Language: en-us,en;q=0.5
Accept-Encoding: gzip,deflate
Accept-Charset: ISO-8859-1,utf-8;q=0.7,*;q=0.7
Keep-Alive: 300
Connection: keep-alive
Referer: http://www.akumb.am/index.php
Cookie: __utma=66085182.1380099976.1175525068.1542842398.1245378733.1156; bblastvisit=1219347240; bblastactivity=0; bbuserid=569; bbpassword=2f6b2c7bb443445afab803bf0edf6cc4; keyboardState=armFlag:true&selectedLayout:0; __utmz=66085182.1242852398.1155.1.utmccn=(direct)|utmcsr=(direct)|utmcmd=(none); __qca=1181309704-98213645-34433820; bbsessionhash=489bdyd11ade0f858a324421d4164104; CircleCookieTest=1; __utmb=66085182; __utmc=66085182; __qcb=699699442
մի քիչ ավելի շատ, ու սա քանակ չի համեմատած եկած էջի քաշի հետ: սայտեր նայելու համար 4 անգամ քիչ ափը լրիվ նորմալա, եթե իրականում էտքանա էլի:

իսկ էտ արմենթելի տոռմուզները իրանց ԴՆՍներից ա հիմնականում, ամեն զապրոսը մինչև դնս սերվերը ռեսօլվա անում հոգնումա տակը:

ministr
07.06.2009, 17:21
Ուրեմն icon-ի ինտերնետով սայթերը պետքա գժական արագությամբ բացվեն, եթե ընդունենք իրանց մոտ DNS-ը նորմալա:

Ներսես_AM
07.06.2009, 17:31
չգիտեմ ոնց են բացվում, ուղղակի ուզում եմ ասեմ որ էտ ափլոադը էտքան էլ որոշիչ չի էլի համենայն դեպս չորս անգամ պակաս լրիվ նորմալա որպեսզի հասցնի ուղարկի ինչ պետքա, բայց ուրիշ լիքը գոծոններ կան, մեկը հենց ԴՆՍը, պրովայդերիցդ մինչև տվյալ կայք պակետների փոխանցման ճանապարհը, ու էտ ճանապարհի կետից կետ զադերժկաները, տվյալ սերվերի ծանրաբեռնվածության վիճակը, վերջի վերջո կայքի էջի չափսը, ու որ քիչ էական չի կայք գրողի գրագիտության աստիճանը:, կարճ ասած պատճառները շատ են, բայց դե մեր մոտ հիմնական պատճառները ցածր առագություններն, ծուռ ձեռքերով ադմիննեը ու մենակ փոխ գռփելու գաղափարներն են պատճառը
ասենք հիմա չգիտեմ ոնցա բայց առաջ արմենթելից հայաստան ռաութը ռուսաստանով էր գալիս, քեզ կլասիկ օրինակ ծուռ ձեռքերի, որ մի քանի անգամ երկար պինգ ու ճանապարհ ու անիմաստ դրսի կանալի ռեսուրսների վատնում:

Edz
07.06.2009, 17:55
128/64 ա ոչ թե 128/32
128ъ32 արմենտելիննա

Ուշադրություն չեի դարցրել դրա վրա, փաստորեն ստացվումա, որ վոնց էլ չլինի ավելի արագ կլինի Hi-Linie-ից: