PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է



Artgeo
19.12.2006, 23:30
Խորհրդային մութ ու կաղապարված տարիներին «Ազատություն» ռադիոկայանը այն փոքրաքանակ ԶԼՄ-ներից էր, որ լուսավորում ու ջերմացնում էր դեպի ազատություն ու անկախություն ձգտող մարդկանց սրտերը։ ԽՍՀՄ-ում ապրող հայրենասեր մարդկանցից շատերն են դիմել տարատեսակ միջոցների՝ պայքարելով խորհրդային բռնատիրական կառավարության խոչընդոտերի դեմ, որոնք փորձում էին փակել ցանկացած ճանապարհ, որը կարող էր բերել իրական տեղեկատվության ստացման և որպես հետևանք ժողովրդի ակտիվ պայքարի հանուն ճշմարիտ արժեքի՝ ազատության։
80-ականների վերջում 90-ականների սկզբում ԽՍՀՄ-ի կառավարության լծից հնարավոր եղավ ձերբազատվել։ Եվ դրա մեջ իր ներդրումն, անշուշտ, ունի «Ազատություն» ռադիոկայանը։ Վերջապես իրականացավ մեր մեծերի անիրականանալի թվացող իղձը։ Նրանց երջանկությունը անսահման էր, երբ Հայաստանում նույնպես ստեղծվեցին «Ազատություն» ռադիոկայանի և նրա նման այլ ռադիո և հեռուստաալիքներ։
Սակայն անցան տարիներ... Եկան 2000-ական թվականները։ Համաժողովրդական ազատատենչությունը կարծես թե քնեց։ Տեղական ազատ ռադիոկայաններն ու հեռուստաալիքները փակվեցին...
Հայաստանում այսօր ստեղծվել է ինֆորմացիոն վակում, որը ինչ որ չափով հիշեցնում է խորհրդային տարիները։ Իհարկե, կա ինտերներնետ, որը սակայն, ոչ բոլորին է հասանելի։
Եվ մարդիկ նորից ստիպված են հանուն ճշմարտության ամեն անգամ դիմել ռադիոի օգնությանը։ Առավոտյան լսելով FM107.6 (9.00), ցերեկը FM 102 (15.00), իսկ երեկոյան՝ FM 107.6 (19.00 հիմնական եթերաժամ)։
Իսկ նրանց, ում հասանելի է ինտերնետը, բացում են http://www.azatutyun.am կամ http://www.armenialiberty.org

http://azatutyun.am/images/ar/top-banner.gif

Մելիք
20.12.2006, 20:52
Հիմա էլ էնքան հեշտ չի նորմալ, անաչառ ու հետաքրքիր ինֆորմացիա ստանալ, մանավանդ, երբ ապրում ես Երևանից դուրս, ուր կարող ես մենակ նայել Հայլուրն ու Սերժ Սարգսյանի ու Հանրապետակասն կուսակցության գովազդային հոլովակները Հ2-ի "Լրաբերով": Ու էլի միակ տարբերակը մնում է "Ազատությունը":

Artgeo
21.12.2006, 07:53
Դավ ջան Երևանի ներսում էլ շատ դժվարա իրական ինֆորմացիա ստանալ: հ2 ասեցիր, մյուս ալիքներն էլ կարելիա նշել.
Հ1- Ռ. Քոչարյան, Վ. Օսկանյան, Հ. Քեշիշյան և Co (c) (Ընդ որում «Co»-ն միայն ՀայCo-ն չի)
Կենտրոն - Գագիկ Ծառուկյան
Երկիր Մեդիա - Դաշնակ, դաշնակ մինչև վերջ։
Armenia, TV5, Armnews - Գաֆեսջյան հիմնադրամ և Co (Ընդ որում «Co»-ն ԱՄՆ-նա)
ԱԼՄ - Աստված... էէէ… Տիգրան Կարապետիչ
Մյուսների մասին խոսելն ավելորդ է, քանի որ դրանք շատ հայտնի չեն
Շատից քչից Շանթն ա իրական ինֆորմացիա տալիս։ Բայց շատ կցկտուր։

Մնում են թերթերն ու ռադիոները։

Արշակ
21.12.2006, 13:49
«Ազատությունը» երևի միակ ռադիոկայանն է, որին վստահում եմ։ Ի տարբերություն հայկական այլ լրատվամիջոցների, նրանց լուրերի ինֆորմատիվության գործակիցը շատ բարձր է՝ ջուր չեն ծեծում, հաղորդում են իսկապես հրատապ ու կարևոր լուրերը։ Վերլուծություններն էլ օբյեկտիվ են, կողմնակալ տրամադրվածություն չի զգացվում։

P.S.
26.01.2007, 13:10
Ցավոք, ազատությունը միակ լրագրողական լրատվամիջոցն է, թեեւ եթե համեմատում ես մի քանի տարի առաջվա հետ, էլի վատացել է.

ladyARM
12.03.2007, 23:38
Ազատություն լսելիս աչքիս առաջ մութ, ցուրտ տարիներն են գալիս....
Դժվար ժամանակներ էին... Ծանր էր հայ ժողովրդի վիճակը, մինչև հիմա շատերը ուշկի չեն եկել....:(

Իսկ որ այժմյա լրատվական միջոցներից ամենաօբեկտիվներից մեկն է, դրանում կասկած չկա....


:)

P.S.
20.04.2007, 23:45
§Ազատություն¦ ռադիոկայանն ու իր նոր §չափանիշները¦
Անկեղծ զարմանքով եմ ամեն օր արձագանքում §Ազատություն¦ ռադիոկայանից հնչած լրատվությանը, թերեւս այն պատճառով, որ ամենից անհավանականն եմ համարել, թե այս ռադիոկայանից կարող են հնչել այնպիսի սխալներ ու ապատեղեկատվություն, որոնք վայել չեն անգամ մարզային որեւէ լրատվամիջոցի:

Մարտի 3-ի երեկոյան եթերը վարողն անցում կատարելով խորհրդարանական ընտրությունների թեմային, այն ներկայացնում է այսպես. §Հայաստանը բաժանվել է 41 ընտրատարածքի: Յուրաքանչյուր կտորը դա մի առանձին խոսակցություն է: Որ կտորն է ավելի լավը, որն է քարքարոտ, քառակուսի մետրը որտեղ ինչ արժե, քանի հեկտարը կարաս հնձես եւ ցանես, որտեղ ինչ հարեւան է բաժին հասել կամ էլ այնպիսի գեներալի բարեկամ ես, կամ էլ այնպիսի հարգանք ունես, որի դեմ ոչ միայն խաղ, այլեւ թեկնածու էլ չկա: Այստեղ արդեն, կարելի է ասել, քվեները լավաշի մեջ փաթաթած սեղանին դրած է: Այստեղ արդեն ընտրությունը ոչ թե քոնն է, այլ ընտրությունը գրպանում է...¦:

Ահա այս §չեզոք¦ մեկնաբանություն-նախաբանին հաջորդում է լրագրողի պատրաստած լրատվությունը, որում ասվում է. §Կուսակցությունների ղեկավարներից միայն Սամվել Բաբայանն է մեծամասնականով առաջադրվել...¦: Այնուհետեւ, նույն նյութում հեղինակը ինքն իրեն հակասելով շարունակում է. §Մեծամասնական պայքարից խուսափեց դաշնակցությունն ու ընդդիմությունը¦: Հետո ավելացնում է. §ՀՀՇ-ից Արարատ Զուրաբյանն է ներկայացրել թեկնածությունը մեծամասնականով¦: Արարատ Զուրաբյանը հենց ընդդիմադիր ՀՀՇ վարչության նախագահն է: Բացի այդ, կուսակցությունների ղեկավարներից մեծամասնականով առաջադրվել են նաեւ Գագիկ Ծառուկյանը, Մանուկ Գասպարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Իսկ դաշնակցությունը ոչ թե խուսափել է մեծամասնական ընտրապայքարից, այլ պատճառաբանել է, որ կուսակցության սկզբունքն է խորհրդարանը ձեւավորել համամասնական ընտրակարգով, եւ միայն մեկ թեկնածու է առաջադրված մեծամասնականով:

Լրագրողներիս մեջ տարիներ արմատավորված այն տեսակետը, որ §Ազատությունում¦ աշխատելու համար բարձր պրոֆեսոնալիզմ է անհրաժեշտ, եւ քչերը կարող են բավարարել արեւմտյան լրագրության չափանիշներ դավանող հիշյալ ռադիոկայանի չափանիշներին, միանգամից ի չիք է դառնում այս տողերից հետո:

Մարտի 6-ի երեկոյան եթերում, դարձյալ անդրադառնալով ընտրությունների թեմային, հեղինակն այսպիսի ծաղրական ոճով դատողություններ է անում. §Համաձայնվեք, բոլորս այնքան ենք խոսում այն մասին, որ այս ընտրությունները վերջապես պետք է լինեն մաս-մաքուր, որ մարդ նույնիսկ վախենում էª բա որ հանկարծ էդպես չստացվի, ի±նչ էª Բուշը անպայման հարված կհասցնի Իրանին, իսկ Պուտինի աղջիկը կամուսնանա Սաակաշվիլու տղայի հե±տ: Բայց բոլոր դեպքերում, իչխանությունները չէ, որ իրավունք կունենան հայտարարելուª ամեն ինչ թափանցիկ էր §Ջերմուկի¦ պես, էլ չենք խոսում ընդդիմության մասին, որի կարծիքը Հայաստանում ընդհանրապես ոչ մեկը բանի տեղ չի դրել: Չէ, ճիշտ եքª մի անգամ Սահմանադրական դատարանը բանի տեղ դրեց, բայց վերջում ինքն էլ վախեցավ սեփական համարձակությունից: Բոլոր դեպքերումª վերջին խոսքը դիտորդներինն է լինելու¦:

Այսպիսի անհեթեթ շարադրանքը խոսում է միայն այն մասին, որ ռադիոկայանը քաղաքական վերլուծություններ անելու համար բավարար չափով պատրաստված լրագրողներ չունի:

Ի դեպ, Իրանի մասին: Ապրիլի առաջին օրերին տարբեր, հատկապես ռուսական լրատվամիջոցները, անհոգնում խոսում էին Միացյալ Նահանգների կողմից Իրանին միջուկային հարված հասցնելու լուրջ ծրագրերի մասին: Հաղորդվում էին անգամ հարվածի օրն ու ճշգրիտ ժամըª ապրիլի 6-ին, առավոտյան ժամը 4-ին: Հայաստանն Իրանին սահմանակից երկիր է, բնականաբար, անհանգստությունը մեծ էր: Շատերը փորձում էին որեւէ տեղեկություն ստանալ ամերիկյան §Ազատություն¦ ռադիոկայանից, սակայն §Ազատությունը¦ լուռ էր եւ այդպես էլ չանդրադարձավ խնդրին, ոչ մի մեկնաբանություն չհնչեց, ոչ մի վերլուծություն չեղավ:

Այս ամենից հետո չեմ կարող համամիտ չլինել Ա. Կարապետյանի այն մտքի հետ, որ §Ազատություն¦ ռոդիոկայանը խմբագիր չունի:

Հավանաբար, ռադիոկայանի եթերից հնչող սխալներն այդքան ունկ ծակող չլինեին, եթե օրերս §Հայկական ժամանակ¦ օրաթերթում չկարդայի §Ազատություն¦ ռադիոկայանի արդեն նախկին աշխատակից Աննա Կարապետյանի հետ հարցազրույցը, որտեղ լրագրողն ասում էր, որ իրենª ռադիոկայանի 12-ամյա աշխատակցին աշխատանքից ազատել են ռադիոկայանի չափանիշներին չբավարարելու պատճառով: Աննա Կարապետյանը լրագրողական շրջանակում, ինչպես նաեւ ռադիոլսողների շրջանում, հայտնի է իբրեւ պրոֆեսիոնալ լրագրող, եւ եթե նա չի համապատասխանում ռադիոկայանի պահանջներին, ապա հարկադրված եմ մտածել, որ §Ազատությունն¦ այսուհետեւ չճշտված տեղեկություններով ու ակնհայտ սխալներով ռեպորտաժներ մատուցող հեղինակների համար է:

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Հայաստանում ընտրություններն այնքան արատավորված են, որ §Ազատություն¦ ռադիոկայանը կարող է իրեն թույլ տալ այս թեմայի մասին խոսել միայն ծաղրանքով, իսկ ընդհանրապես դա նրա ոճը չէ, փաստենք հետեւյալը. ըստ ռադիոկայանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի միայն հինգ անդամ, Կոլումբիայի մայրաքաղաքը Բագոտոն է, աշխարհի ոչ մի պետությունում խմիչք ներմուծելու համար աքցիզային հարկ պետք չէ վճարել, բացի Հայաստանից, եւ ի վերջո, Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակվել դեռեւս մարտի 26-ինª Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունից առաջ, իսկ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, պազվում է, ոչ մի ուխտավոր ու խնկարկող չի ունեցել մինչեւ Թուրքիայի կողմից դրա վերանորոգումը:

Ներկայացնենք մեկ այլ օրինակ: Ապրիլի 1-ի եթերում հնչեց Լոս Անջելեսում վերաբնակություն հաստատած դերասան Լեւոն Շարաֆյանի կարծիքը §Հայաստան¦ համահայկական հիմնադրամի գործունեության մասին. §Ո±ւր ա էդ հիմնադրամը, ճանապարհներ են կառուցում, ճանապարհներ կառուցելը ամենախախուտ բանն ա, որովհետեւ, եթե մեկ միլիոն դնում ես, կես միլիոնով էլ կարաս կառուցես: Կես միլիոնը գնում ա, ո±ւմ գրպանն ա գնում, ինչո±վ կապացուցես, որ դնում են իրենց գրպանը: Մեկը կֆայմի± Հայաստանում մի հատ ճաշարան բացի, որ սոված մարդը մտնի ու տաք ճաշ ուտի¦:

Դերասանի հիշյալ կարծիքը, թերեւս, տեղին կհամարվեր 1995 թ. Հայաստանի համար, բայց այսօր միայն ծիծաղ կարող է առաջացնել: Լեւոն Շարաֆյանը վաղուց է հեռացել Հայաստանից եւ նրա մտապատկերում, հավանաբար, 1995 թ. Հայաստանն է, երբ երկրի սոցիալական քաղաքականության առանցքում նաեւ բարեգործական ճաշարաններ բացելն էր: Եթե ոչ լրագրողը, ապա խմբագիրը պարտավոր էր տեղյակ լինել, որ §Հայաստան¦ հիմնադրամի կառուցած ճանապարհները երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն, եւ այս հիմնադրամի խնդիրը աղքատներին տաք ճաշ մատուցելը չի եղել երբեւէ: Հայաստանն, իրոք, մեծ ճանապարհ ունի անցնելու աղքատությունը հաղթահարելու համար, բայց այդ ծրագիրը պետականորեն մեկնարկել է մի քանի տարի առաջ: Դերասանը կարող էր անտեղյակ լինել դրանից, բայց նյութը պատրաստող լրագրողը պարտավոր էր տեղեկացված լինել եւ ճիշտ զրուցակից ընտրել, որի առաջարկըª բարեգործությունը նպատակային դարձնելու առումով, ողջամիտ կարող էր լինել, ոչ թե զավեշտական, ինչպես այս դեպքում:

Իսկ եթե այսպիսի ժամանակավրեպ տեսակետներ են հնչում §Ազատություն¦ ռադիոկայանի եթերում պարզապես ինչ-որ բան քննադատելու համար, ուրեմն ռադիոկայանին հետաքրքրում է ոչ թե ունկնդրին ճշմարտությունը մատուցելը, այլª ժամանակավրեպ կարծիքով եթեր լցնելը:

Իրոք որ, նոր չափանիշներ են սահմանվել §Ազատություն¦ ռադիոկայանի համար, որը, սակայն պրոֆեսիոնալ լրագրության հետ աղերսներ չունի:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

§Ազգ¦, 20.04.2007

StrangeLittleGirl
21.04.2007, 11:18
Հույս ունեմ, որ մեկնումեկը յունիկոդով կտեղադրի այս հոդվածը:

Իսկ ընդհանրապես, զգացվում է, որ այս ամենը կազմակերպել է Ա. Կարապետյանը, որին հեռացրել են ռադիոկայանից ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Ցածր մակարդակի, պատի թերթի հայհոյանք, ոչ պրոֆեսիոնալ հոդված է:

քաղաքացի
21.04.2007, 11:37
P.S.-ի գրառումը հետևյալն էր: Շնորհակալություն hayeren.akumb.am (http://hayeren.akumb.am)-ին

«Ազատություն» ռադիոկայանն ու իր նոր «չափանիշները»
Անկեղծ զարմանքով եմ ամեն օր արձագանքում «Ազատություն» ռադիոկայանից հնչած լրատվությանը, թերեւս այն պատճառով, որ ամենից անհավանականն եմ համարել, թե այս ռադիոկայանից կարող են հնչել այնպիսի սխալներ ու ապատեղեկատվություն, որոնք վայել չեն անգամ մարզային որեւէ լրատվամիջոցի:

Մարտի 3-ի երեկոյան եթերը վարողն անցում կատարելով խորհրդարանական ընտրությունների թեմային, այն ներկայացնում է այսպես. «Հայաստանը բաժանվել է 41 ընտրատարածքի: Յուրաքանչյուր կտորը դա մի առանձին խոսակցություն է: Որ կտորն է ավելի լավը, որն է քարքարոտ, քառակուսի մետրը որտեղ ինչ արժե, քանի հեկտարը կարաս հնձես եւ ցանես, որտեղ ինչ հարեւան է բաժին հասել կամ էլ այնպիսի գեներալի բարեկամ ես, կամ էլ այնպիսի հարգանք ունես, որի դեմ ոչ միայն խաղ, այլեւ թեկնածու էլ չկա: Այստեղ արդեն, կարելի է ասել, քվեները լավաշի մեջ փաթաթած սեղանին դրած է: Այստեղ արդեն ընտրությունը ոչ թե քոնն է, այլ ընտրությունը գրպանում է...»:

Ահա այս «չեզոք» մեկնաբանություն-նախաբանին հաջորդում է լրագրողի պատրաստած լրատվությունը, որում ասվում է. «Կուսակցությունների ղեկավարներից միայն Սամվել Բաբայանն է մեծամասնականով առաջադրվել...»: Այնուհետեւ, նույն նյութում հեղինակը ինքն իրեն հակասելով շարունակում է. «Մեծամասնական պայքարից խուսափեց դաշնակցությունն ու ընդդիմությունը»: Հետո ավելացնում է. «ՀՀՇ-ից Արարատ Զուրաբյանն է ներկայացրել թեկնածությունը մեծամասնականով»: Արարատ Զուրաբյանը հենց ընդդիմադիր ՀՀՇ վարչության նախագահն է: Բացի այդ, կուսակցությունների ղեկավարներից մեծամասնականով առաջադրվել են նաեւ Գագիկ Ծառուկյանը, Մանուկ Գասպարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք: Իսկ դաշնակցությունը ոչ թե խուսափել է մեծամասնական ընտրապայքարից, այլ պատճառաբանել է, որ կուսակցության սկզբունքն է խորհրդարանը ձեւավորել համամասնական ընտրակարգով, եւ միայն մեկ թեկնածու է առաջադրված մեծամասնականով:

Լրագրողներիս մեջ տարիներ արմատավորված այն տեսակետը, որ «Ազատությունում» աշխատելու համար բարձր պրոֆեսոնալիզմ է անհրաժեշտ, եւ քչերը կարող են բավարարել արեւմտյան լրագրության չափանիշներ դավանող հիշյալ ռադիոկայանի չափանիշներին, միանգամից ի չիք է դառնում այս տողերից հետո:

Մարտի 6-ի երեկոյան եթերում, դարձյալ անդրադառնալով ընտրությունների թեմային, հեղինակն այսպիսի ծաղրական ոճով դատողություններ է անում. «Համաձայնվեք, բոլորս այնքան ենք խոսում այն մասին, որ այս ընտրությունները վերջապես պետք է լինեն մաս-մաքուր, որ մարդ նույնիսկ վախենում է՝ բա որ հանկարծ էդպես չստացվի, ի±նչ է՝ Բուշը անպայման հարված կհասցնի Իրանին, իսկ Պուտինի աղջիկը կամուսնանա Սաակաշվիլու տղայի հե±տ: Բայց բոլոր դեպքերում, իչխանությունները չէ, որ իրավունք կունենան հայտարարելու՝ ամեն ինչ թափանցիկ էր «Ջերմուկի» պես, էլ չենք խոսում ընդդիմության մասին, որի կարծիքը Հայաստանում ընդհանրապես ոչ մեկը բանի տեղ չի դրել: Չէ, ճիշտ եք՝ մի անգամ Սահմանադրական դատարանը բանի տեղ դրեց, բայց վերջում ինքն էլ վախեցավ սեփական համարձակությունից: Բոլոր դեպքերում՝ վերջին խոսքը դիտորդներինն է լինելու»:

Այսպիսի անհեթեթ շարադրանքը խոսում է միայն այն մասին, որ ռադիոկայանը քաղաքական վերլուծություններ անելու համար բավարար չափով պատրաստված լրագրողներ չունի:

Ի դեպ, Իրանի մասին: Ապրիլի առաջին օրերին տարբեր, հատկապես ռուսական լրատվամիջոցները, անհոգնում խոսում էին Միացյալ Նահանգների կողմից Իրանին միջուկային հարված հասցնելու լուրջ ծրագրերի մասին: Հաղորդվում էին անգամ հարվածի օրն ու ճշգրիտ ժամը՝ ապրիլի 6-ին, առավոտյան ժամը 4-ին: Հայաստանն Իրանին սահմանակից երկիր է, բնականաբար, անհանգստությունը մեծ էր: Շատերը փորձում էին որեւէ տեղեկություն ստանալ ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանից, սակայն «Ազատությունը» լուռ էր եւ այդպես էլ չանդրադարձավ խնդրին, ոչ մի մեկնաբանություն չհնչեց, ոչ մի վերլուծություն չեղավ:

Այս ամենից հետո չեմ կարող համամիտ չլինել Ա. Կարապետյանի այն մտքի հետ, որ «Ազատություն» ռոդիոկայանը խմբագիր չունի:

Հավանաբար, ռադիոկայանի եթերից հնչող սխալներն այդքան ունկ ծակող չլինեին, եթե օրերս «Հայկական ժամանակ» օրաթերթում չկարդայի «Ազատություն» ռադիոկայանի արդեն նախկին աշխատակից Աննա Կարապետյանի հետ հարցազրույցը, որտեղ լրագրողն ասում էր, որ իրեն՝ ռադիոկայանի 12-ամյա աշխատակցին աշխատանքից ազատել են ռադիոկայանի չափանիշներին չբավարարելու պատճառով: Աննա Կարապետյանը լրագրողական շրջանակում, ինչպես նաեւ ռադիոլսողների շրջանում, հայտնի է իբրեւ պրոֆեսիոնալ լրագրող, եւ եթե նա չի համապատասխանում ռադիոկայանի պահանջներին, ապա հարկադրված եմ մտածել, որ «Ազատությունն» այսուհետեւ չճշտված տեղեկություններով ու ակնհայտ սխալներով ռեպորտաժներ մատուցող հեղինակների համար է:

Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե Հայաստանում ընտրություններն այնքան արատավորված են, որ «Ազատություն» ռադիոկայանը կարող է իրեն թույլ տալ այս թեմայի մասին խոսել միայն ծաղրանքով, իսկ ընդհանրապես դա նրա ոճը չէ, փաստենք հետեւյալը. ըստ ռադիոկայանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի միայն հինգ անդամ, Կոլումբիայի մայրաքաղաքը Բագոտոն է, աշխարհի ոչ մի պետությունում խմիչք ներմուծելու համար աքցիզային հարկ պետք չէ վճարել, բացի Հայաստանից, եւ ի վերջո, Սերժ Սարգսյանը վարչապետ է նշանակվել դեռեւս մարտի 26-ին՝ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորությունից առաջ, իսկ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին, պազվում է, ոչ մի ուխտավոր ու խնկարկող չի ունեցել մինչեւ Թուրքիայի կողմից դրա վերանորոգումը:

Ներկայացնենք մեկ այլ օրինակ: Ապրիլի 1-ի եթերում հնչեց Լոս Անջելեսում վերաբնակություն հաստատած դերասան Լեւոն Շարաֆյանի կարծիքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեության մասին. «Ո±ւր ա էդ հիմնադրամը, ճանապարհներ են կառուցում, ճանապարհներ կառուցելը ամենախախուտ բանն ա, որովհետեւ, եթե մեկ միլիոն դնում ես, կես միլիոնով էլ կարաս կառուցես: Կես միլիոնը գնում ա, ո±ւմ գրպանն ա գնում, ինչո±վ կապացուցես, որ դնում են իրենց գրպանը: Մեկը կֆայմի± Հայաստանում մի հատ ճաշարան բացի, որ սոված մարդը մտնի ու տաք ճաշ ուտի»:

Դերասանի հիշյալ կարծիքը, թերեւս, տեղին կհամարվեր 1995 թ. Հայաստանի համար, բայց այսօր միայն ծիծաղ կարող է առաջացնել: Լեւոն Շարաֆյանը վաղուց է հեռացել Հայաստանից եւ նրա մտապատկերում, հավանաբար, 1995 թ. Հայաստանն է, երբ երկրի սոցիալական քաղաքականության առանցքում նաեւ բարեգործական ճաշարաններ բացելն էր: Եթե ոչ լրագրողը, ապա խմբագիրը պարտավոր էր տեղյակ լինել, որ «Հայաստան» հիմնադրամի կառուցած ճանապարհները երկրի համար ռազմավարական նշանակություն ունեն, եւ այս հիմնադրամի խնդիրը աղքատներին տաք ճաշ մատուցելը չի եղել երբեւէ: Հայաստանն, իրոք, մեծ ճանապարհ ունի անցնելու աղքատությունը հաղթահարելու համար, բայց այդ ծրագիրը պետականորեն մեկնարկել է մի քանի տարի առաջ: Դերասանը կարող էր անտեղյակ լինել դրանից, բայց նյութը պատրաստող լրագրողը պարտավոր էր տեղեկացված լինել եւ ճիշտ զրուցակից ընտրել, որի առաջարկը՝ բարեգործությունը նպատակային դարձնելու առումով, ողջամիտ կարող էր լինել, ոչ թե զավեշտական, ինչպես այս դեպքում:

Իսկ եթե այսպիսի ժամանակավրեպ տեսակետներ են հնչում «Ազատություն» ռադիոկայանի եթերում պարզապես ինչ-որ բան քննադատելու համար, ուրեմն ռադիոկայանին հետաքրքրում է ոչ թե ունկնդրին ճշմարտությունը մատուցելը, այլ՝ ժամանակավրեպ կարծիքով եթեր լցնելը:

Իրոք որ, նոր չափանիշներ են սահմանվել «Ազատություն» ռադիոկայանի համար, որը, սակայն պրոֆեսիոնալ լրագրության հետ աղերսներ չունի:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Ազգ», 20.04.2007

Davo'o
21.04.2007, 15:48
Հույս ունեմ, որ մեկնումեկը յունիկոդով կտեղադրի այս հոդվածը:

Իսկ ընդհանրապես, զգացվում է, որ այս ամենը կազմակերպել է Ա. Կարապետյանը, որին հեռացրել են ռադիոկայանից ոչ պրոֆեսիոնալիզմի համար: Ցածր մակարդակի, պատի թերթի հայհոյանք, ոչ պրոֆեսիոնալ հոդված է:

Չգիտեմ ով ինչ նպատակով է կազմակերպել այս հոդվածը, բայց ճշմարտությունից այդքան էլ հեռու չէ:
Ազատությունն էլ առաջվանը չէ:

StrangeLittleGirl
21.04.2007, 23:28
Չգիտեմ ով ինչ նպատակով է կազմակերպել այս հոդվածը, բայց ճշմարտությունից այդքան էլ հեռու չէ:
Ազատությունն էլ առաջվանը չէ:
Կարող է «Ազատությունն» էլ առաջվանը չէ… ոչ մի բան չի կարող միշտ նույնը մնալ, մինչդեռ այս հոդվածն իսկապես իրականությունից շատ հեռու է: Կարող ես ինքդ ստուգել:

P.S.
23.04.2007, 11:04
Կարող է «Ազատությունն» էլ առաջվանը չէ… ոչ մի բան չի կարող միշտ նույնը մնալ, մինչդեռ այս հոդվածն իսկապես իրականությունից շատ հեռու է: Կարող ես ինքդ ստուգել:

Իսկ որքան մոտ կարող է մոտ լինել իրականությանը հոդվածը, երբ լրագրողը փաստերով թվարկում է Ազատության սխալները: Դրանից ավելի փաստացի կամ համոզիչ մեկ էլ պետք էր դրա ձայնագրությունները դներ վեբ-կայքում:
Ցավում եմ, որ Ազատությունն այդքան իջել է իր չափանիշներից: Եվ ես համաձայն եմ հեղինակի հետ, որ ժամանակին բոլոր լրագրողների համար ռադիոծառայությունը այն գագաթն էր, որտեղ ցանկանում էիր հայտնվել: Իհարկե, չեմ կարծում, թե Աննա Կարապետյանին աշխատանքից հեռացնելով կայանը տուժել է, բնավ ոչ, բայց ոչ դրանից դեռ շատ առաջ արդեն որակազրկվել էր, փաստ է:

StrangeLittleGirl
23.04.2007, 19:31
Իսկ որքան մոտ կարող է մոտ լինել իրականությանը հոդվածը, երբ լրագրողը փաստերով թվարկում է Ազատության սխալները: Դրանից ավելի փաստացի կամ համոզիչ մեկ էլ պետք էր դրա ձայնագրությունները դներ վեբ-կայքում:
Ձայնագրությունները կարող եք «Ազատության» վեբ կայքից լսել: Կհամոզվեք, որ մեջբերումները խեղաթյուրված են, կոնտեքստից կտրված:

Lion
15.07.2009, 18:42
Ո՞վ կարող է ասել, ինչպես ինտերնետով լսել այս ռադիկայանը: Մտնում եմ իրենց պաշտոնական էջը, բայց հետո...

Kuk
15.07.2009, 18:51
Ո՞վ կարող է ասել, ինչպես ինտերնետով լսել այս ռադիկայանը: Մտնում եմ իրենց պաշտոնական էջը, բայց հետո...

Էս պահին գրված ա՝ «այժմ եթերում», վրան սեղմում ես, փոքրիկ պատուհան ա բացվում, մեջը սեղմում ես windows media-ի վրա, քո մեդիա փլեեռն ա բացվում ու լսում ես:

Kuk
15.07.2009, 18:54
Դա էս պահի լուրերն ա, իսկ եթե արխիվից ես ուզում ինչ որ բան լսել, ձախ կողմի ներքևում գրված ա՝ «Ժամանակացույց», սեղմում ես վրան, կալենդար ա բացվում, որ օրվանը ուզում ես, վրան սեղմում ես, ու մեջտեղում գրված ա՝ «Լսել», ու նույն ձևով դա ես լսում:

Lion
15.07.2009, 18:57
Էդ սաղ արել եմ... չի ստացվում:

Հ.Գ. Գրողը տանի... նաուչնիկը չէի միացրել:D Լավ, մնաց վաղվան - մերսի:ok

Անահիտ
15.07.2009, 21:55
լսել եմ մի անգամ այդ ռադիոկայանը.. արթնացա.. ծանր էի շնչում..

dvgray
09.10.2009, 15:37
հետաքրքիր է, որ "Ազատության" սայթում համարյա թե ոչ մի "բացասական" հաղոեդագրություն չի արտացոլվում կապված Սերոժի արտասահմանյան տուռնեի հետ:
բերանները ջուր առած նստած են :D Ահա և քեզ "լիարժեք ու օբեկտիվ" ինֆորմացիա :[

Kuk
09.10.2009, 15:54
հետաքրքիր է, որ "Ազատության" սայթում համարյա թե ոչ մի "բացասական" հաղոեդագրություն չի արտացոլվում կապված Սերոժի արտասահմանյան տուռնեի հետ:
բերանները ջուր առած նստած են :D Ահա և քեզ "լիարժեք ու օբեկտիվ" ինֆորմացիա :[

http://www.azatutyun.am/content/article/1842834.html

http://www.azatutyun.am/content/news/1843420.html

http://www.azatutyun.am/content/news/1844333.html

dvgray
10.10.2009, 04:53
http://www.azatutyun.am/content/article/1842834.html

http://www.azatutyun.am/content/news/1843420.html

http://www.azatutyun.am/content/news/1844333.html

ու դու սրանք համարում ես համապարփակ ինֆորմացիա՞:

Kuk
10.10.2009, 14:02
ու դու սրանք համարում ես համապարփակ ինֆորմացիա՞:

Դիվ, գրել ես բացասական ինֆորմացիա չկա, ես էլ լինկեր եմ դրել, որտեղ կա բացասական ինֆորմացիա. հիմա ի՞նչ ես ուզում: