Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ակումբ, ծնունդդ շնորհավոր



Լուսաբեր
16.03.2009, 23:13
Շնորհավոր Ակումբ, քեզ երկար կյանք ու սենց ուրախ ու հարազատ մթնոլորտ :love:bux::bux::bux::bux::bux::bux::bux: Ուռաաաաաա՜՜՜՜
Հ. Գ. չգտա ծնունդը շնորհավորող թեմա ստեղ գրեցի, ոչի՞նչ :oy

Աբելյան
16.03.2009, 23:20
Ուտե՜մ...:love
Քեզ էնքան շատ եմ սիրում :love
Շնորհավոր ծնունդդ Ակումբ ջան: Ճիշտ ա դու հլա շատ փոքր ես, բայց դու ինձ էսօրվա դրությամբ շատ ես փոխել: :kiss
Ու էսօր էլ դու իմ կյանքի մի փոքր մասն ես::love

Ցանկանում եմ քեզ երկար-երկար տարիների կյանք:

Կենացդ...:drinks

Աբելյան
16.03.2009, 23:21
ու՜ֆ, յոթ րոպե ուշացա:(

Chuk
16.03.2009, 23:45
- Վաղը երեկոյան մի տեղ նստենք, գարեջուր խմենք, - ընկերս է:
- Վաղը չեմ կարող, ծնունդի եմ, - պատասխանում եմ:
- Ու՞մ ծնունդն է:
- Ակումբի:
Զարմացած նայում է.
- Մարդ էլ սայթի ծնունդ նշի...


Իսկապես փոքր ինչ տարօրինակ է: Պիտի հավաքվենք, բաժակ բարձրացնենք ու խմենք... սայթի կենացը:
Ու փորձեմ հասկանալ, սա ձևականությու՞ն է, թե՞ ամեն ինչ ճիշտ է, նորմալ:

3 տարի է, ինչ հայկական համացանցում գործում է այս կայքը: Երեք տարվա ընթացքում էս կայքը հասցրեց դառնալ իմ կյանքի մի անբաժանելի մասնիկը: Սկզբից զավակ էր իմ համար, հետո փոքր ընկեր, իսկ հիմա իմ ավագ ընկերն է: Ինչպես ցանկացած ընկեր, էնպես էլ ակումբի ինձ շատ բան տվեց ու շատ բան ինձնից վերցրեց: Վերցրեց ժամանակ, տարբեր ռեսուսներ, ահագին նյարդեր, բայց երբ հիմա գնահատում եմ կամ վերագնահատում, տեսնում եմ, որ թերևս չնչին բան է իր վերցրածը ինձ տվածի համեմատ:

Ես կարող եմ երկար, շատ երկար գրել ու ասել, թե ինչեր է ինձ տվել: Խոսեմ ամենաբազում գիտելիքների մասին, էսթետիկական բավարարվածության մասին, ինֆորմացիայի մասին ու շատ այլ բաների մասին: Կարող եմ գրել ու պատմել, թե ինչպես էի հարցեր տալիս ու ստանում պատասխանները, ինչպես առանց հարց տալու գտնում էի ինձ հուզող հարցերի մեկնաբանումները, պատասխանները, շատ երկար կարող եմ գրել: Բայց սա էլ կարևոր չէ այնքան, ինչքան հաջորդը:

Ակումբն ինձ ընկերներ տվեց, բազում հրաշալի մարդիկ, սիրելիներս, որոնցից շատերի հետ դժվար ճանապարհ անց, մյուսների հետ կիսվեցի ամենանվիրական հարցերում, էն մյուսների հետ միասին հաղթահարեցի բազում խոչընդոտներ, հաջորդների հետ հրաշալի ժամանակ անցկացրի ու սիրեցի, անչափ սիրեցի իրենց: Ու էսօր էս բազում ընկերներիս համար այնքան ուրախ եմ ու երջանիկ, որ էլ իմ մոտ հարց չի առաջանում, թե արդյո՞ք նորմալ է ինչ-որ կայքի ծնունդ նշելը: Իհարկե՛ նորմալ է, տեղին է, պետք է, անհրաժեշտ է, կարևոր է: Ուրեմն շնորհավոր ծնունդդ ակումբ, ուրեմն շնորհավոր ծնունդը ակումբցի, առանց ում ակումբը ակումբ չէր լինի: Ուրեմն շնորհավորում եմ բոլորիդ՝ սկսած նրա հիմնադերներից ու առաջին անդամներից մինչև ամենավերջին գրանցվածները, նորեկները, ակումբի երեք տարեկան դառնալու կապակցությամբ:

Շնորհավո՜ր

ԿԳԴ
16.03.2009, 23:56
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱԿՈւՄԲ :drinks:clapԵրջանիկ եմ և հպարտ , որ դու կաս իմ կյանքում...:love

Մարկիզ
17.03.2009, 00:08
Շնորհավոր, Ակումբ ջան: Դու շատ, աննկարագրելի շա՜տ կարևոր ես ինձ համար… Շնորհակալ եմ ձեզնից, ակումբցիներ ջան: Դուք եք էս կայքը: Սա իմ կյանքում նոր բան էր: :love
Վերջում էլ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր ստեղծել են այս կայքը և այսպիսի համբերությամբ, խնամքով պահում են: :)
Երկար տարիների անխափան կյանք քեզ, Ակումբ ջան::)

Elmo
17.03.2009, 00:09
Ծնունդդ շնորհավոր սայթ ջան: Քեզ սկզբում չէի սիրում, հիմա օրվա մեծ մասը հետդ եմ անց կացնում: Ինչքա՞ն լավ մարդկանց հետ ծանոթացրեցիր... է՜հ վաղը բոլորս քո կենացն ենք խմելու...

Ribelle
17.03.2009, 00:11
Շնորհավոր Ակումբ ջաաաաաաաաաաաաաաաաաաաաաան:love:love:love
ու մերսի Չուկ ջան:love

Kita
17.03.2009, 00:13
Շնորհավորրրրրրրրրրր:bux: 3 տարի, ինչ արագ է թռնում:love
Որ հիշում եմ մեզ, սկզբի հանդիպումները, գժությունները:love
Լավն ես ու լավը մնա:):kiss Կարևոր երկար տարիների հանգիստ ու համերաշխ կյանք ու նորանոր նվաճումներ:)

Երվանդ
17.03.2009, 00:14
Ակումբ ծնունդդ շնորհավոր:), ես քո անդամներին շատ եմ սիրում, իսկ ոմանց ավելիիի շատ:love, :drinks

Լեո
17.03.2009, 00:17
Շնորհավոր, Ակումբ:) Երկար կյանք եմ քեզ մաղթում:)

Չու՛կ, կեցցես դու: :ok

Ուրվական
17.03.2009, 00:19
:love:love
Շնորհավոր, ցավդ տանեմ, քեզ երջանկություն, առողջություն ու սեր եմ ցանկանում, որ գտնես քո միակին որին սպասել ես ողջ կյանքում ու մնացած ողջ կյանքդ անկացնես իրա հետ համատեղ... Կենացդ, բռատ:drinks
:love:love

Janita Hero
17.03.2009, 00:21
Շնորհավոր Չուկ ջան, զավակիդ ծնունդն ա :))
Լավ ա ակումբում, ցանկանում եմ քեզ ակումբ ջան նորանոր լավ ու բարի, իմաստալից թեմաներ ու թեմա բացողներ :)

չ՜խկ

Երկնային
17.03.2009, 00:24
Ակումբ ջան, :love հիշում եմ՝ եկա… ու զգացի… դա սեր էր առաջին հայացքից :love :D
ակումբի բալիկներ, ձեզ էլ եմ շատ-շատ սիրել, ապրեք, որ կաք :kiss

Չուկ ջան :kiss

Սամվել
17.03.2009, 00:27
Շնորհավոր Ակումբ ջան :) էսա իմ 2 տարինելա լռանում ակումբում... :love

Օ՜ֆ դրանից առաջ կյանքում չէի պատկերացնի որ հնարավորա սայտին սիրել :think

Երկնային
17.03.2009, 00:29
Օ՜ֆ դրանից առաջ կյանքում չէի պատկերացնի որ հնարավորա սայտին սիրել :think
ես էլ չէի պատկերացնի, որ հնարավոր ա էդքան տղա ընկեր ունենամ :oy:D:D

Ուրվական
17.03.2009, 00:30
ես էլ չէի պատկերացնի, որ հնարավոր ա էդքան տղա ընկեր ունենամ :oy:D:D

Ես էլ չէի պատկերացնում որ էդքան աղջկա մեջից մի հատ ընկերուհի չեմ ունենա:oy
:D:D:D
Կներեք, էլի, տրամս ահավոր բարձր ա, չգիտեմ, խի:hands, ջրիկացել եմ:D

Աբելյան
17.03.2009, 00:34
ուֆ, սաղ էս Ակումբն էր մեղավոր, որ էս օրին հասա:(

Norton
17.03.2009, 00:37
Շնորհավոր Ակումբ ջան, դեռ 3 տարեկան ես, քեզ տասնապատիկ ավել երկար կյանք եմ ցանկանում համացանցում, հազարավոր նոր անդամներ ու հետաքրքիր քննարկումններ::)
Շնորհակալություն Chuk, նախաձեռնության համար::)

Սամվել
17.03.2009, 00:39
ուֆ, սաղ էս Ակումբն էր մեղավոր, որ էս օրին հասա:(

Առաջարկում եմ ակումբի 3 ամայակի կապակցությամբ քեզ մոստից գցի :D:D

Իսկ եթե լուրջ.. դու քեզ գնում ես սիրահարվում ես տանջվում ես.. Էս մեր խեղճ ու կրակ ակումբը մեղավորա՞ :8

Kuk
17.03.2009, 00:40
Շնորհավոր Ակումբ ջան, քեզ երկար տարիների կյանք:)
Շնորհակալություն, Չուկ:)

Աբելյան
17.03.2009, 00:40
Առաջարկում եմ ակումբի 3 ամայակի կապակցությամբ քեզ մոստից գցի :D:D

Իսկ եթե լուրջ.. դու քեզ գնում ես սիրահարվում ես տանջվում ես.. Էս մեր խեղճ ու կրակ ակումբը մեղավորա՞ :8
Ակումբը ինձ խաբեց, որ յանիմ սիրահարվելը լավ բան ա:

Էսօր Ակումբը ստիպված տանջվում ա ձեռս:

Moon
17.03.2009, 00:41
Չէ, երկար բարակ չեմ գրի ու թող ինձնից ոչ մեկ չնեղանա։
Պարզապես ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱԿՈՒՄԲ!!!!!!!!!!!!
Սիրում եմ քեզ անկախ ծայրահեղություններիդ.....սիրում եմ ձեզ երեխեք:love:love
Ինձ օգնել եք, օգնում եք.....
Մի խոսքով ապրեն ստեղծողները...
Ապրես Արտակ (Չուկ), Արթուր (Արտգեո), Անահիտ (Ուլուանա)....շարունակելի մինչև անվերջություն.....:hands

murmushka
17.03.2009, 00:43
Շնորհավոր Ակումբ և ակումբցիներ
Ակումբն ինձ համար մի գողտրիկ անկյուն է դարձել, որտեղ ես կարող եմ մնալ լուռ և ստանալ բազում խորհուրդներ, ոչինչ չասել ու լինել հասկացված, մի վայր,որտեղ ես ակամայից գալիս եմ, երբ տխուր եմ, ուրախ կամ էլ հուսահատ կամ ոգևվորված, մի վայր, որտեղ կարող եմ լիովին անկեղծ լինել
Շնորհակալություն Չուկ ջան

Տրիբուն
17.03.2009, 00:45
Ակում ջան, ծնունդդ շնորհավոր
շատ լավն ես, աղջիկ լինեիր առաջարկություն կանեի

Աբելյան
17.03.2009, 00:47
Ակում ջան, ծնունդդ շնորհավոր
շատ լավն ես, աղջիկ լինեիր առաջարկություն կանեի
դա կոչվում ա պեդոֆիլիա :P:)

Արիացի
17.03.2009, 00:49
Շնորհավոր, Ակումբ ջան, քեզ երկար տարիների կյանք ու ամենակարևորը ամեն տեսակ վիրուսներից ու լոմողներից հեռու, անփորձանք :drinks

Morpheus_NS
17.03.2009, 00:53
Շնորհավոր Ակումբ ջան (ներող ազգանունդ չգիտեմ): Հորով-մորով մեծանաս: Ազգին պիտանի զավակ լինես: Մեզ էլ միշտ այսպես ուրախացնես:
Կենացդ:

masivec
17.03.2009, 01:04
Շնորհավոր Ակումբ ջաաաաան;):love:oy

T!gran
17.03.2009, 01:19
Շնորհավո՛ր ԱԿՈՒՄԲ.ԱՄ , բուռն և իմաստալից քննարկումներ . . .

Safaryan
17.03.2009, 01:26
Ակումբցիներ շնորհավոր:love

Քամի
17.03.2009, 01:53
Ակումբ:loveջան
Քեզ ամենայն բարիք եմ ցանկանում, մաղթում եմ, որ սրանից հետո ամեն տարի մի մեեեեեեծ հրաաաաաշք ձեռքբերում ունենաս, հպարտանանք դրանով, ու քեզ շրջապատողները միշտ քեզ ասեն այն, ինչ այս պահին բոլորս ենք մտածում քո մասին.

:)Չուկ ջան, քո գլխավորությամբ :drinks

Հայկօ
17.03.2009, 02:22
Ակումբը ով ա՞ :8:

Nareco
17.03.2009, 02:49
Ընդունեք շնորհավորանքներս Արտակ ջան ու մնացած ակումբցիներ ջան: :)
Ինքս ականատեսն եմ եղել Ակումբի կայացմանը սկսած 2006-ից, տեսել եմ. թե ինչպիսի որակական փոփոխությունների է ենթարկվել 3 տարվա ընթացքում ու կարող եմ վստահաբար ասել, որ Ակումբում հավաքված են հայեցի, հայրենասեր, մտածող, ազատ, անկախ մեր երիտասարդության սերուցքը, իսկ դա ամենևին քիչ չէ: Անչափ կարևորում եմ նաև նրա դերը, որպես հայեցի դաստիարակության, հայեցի մտածելակերպի չափորոշիչ համացանցում: Մի խոսքով շատ չերկարացնեմ....
Շնորհակալ եմ: Ակումբը ինձ համար դարձավ երկրորդ վիրտուալ տունը: :victory:
Խմեցինք.... :)

dvgray
17.03.2009, 03:30
Շնորհավորում եմ բոլորին հիանալի ծննդյան օրվա կապակցությամբ:
Սա մի բացառիկ տեղ է, ուր հանդիպել են իրարից այդքան տարբեր և իրար այդքան նման հիանալի անձնավորություններ: Բացառիկ միջավայր, բացառիկ մթնոլորտ ու բացառիկ անդամներ:
Շնորհավորում եմ Բոլորին:
Շնորհակալություններս Չուկին, Նեթին և մնացած այն անձանց, ովքեր այս ամենի ակունքում են և այս ամենի հոգին են:
:)

Ուլուանա
17.03.2009, 05:39
Շնորհավոր մեր Ակումբիկի ծնունդը։ :love Մաղթում եմ Ակումբին ջերմ ու համերաշխ մթնոլորտ, ակտիվ, հետաքրքիր ու օգտակար քննարկումներ և, իհարկե, երկար տարիների առողջ կյանք։ :)

Ճիշտ է, Ակումբում շատ եմ նյարդեր քայքայել, բայց Ակումբն ինձ տվել է նաև լի՜քը լավ ընկերներ ու հետաքրքիր ծանոթություններ, բացահայտումների ու ինքնաբացահայտումների բացառիկ լայն հնարավորություններ և ամենակարևորը՝ ամուսին։ :love :D :oy Ախր Ակումբը որ չլիներ, ո՞նց էինք ես ու Վազգենն իրար գտնելու։ :))

Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ակումբցի են համարում։ :)

Հավատս չի գալիս, որ արդեն 3 տարի է անցել... :o

John
17.03.2009, 08:14
Շնորհավո՛ր, ԱԿՈՒՄԲ.ԷԵԵՄ: Դու ինձ տվել ես էն, ինչի կարիքը շատ էի զգում' լավ միջավայրում հանգիստ ս վաելելու հնարավորություն, լավ ընկերներ . . . Հիշում եմ 14ամյա Հովսեփիկին, որ Ակումբի 1ին նորեկներից էր, բայց իրան այնքան լավ ընդունեցին, որ շատ կարչ' ժամանակում հնաբնակ զգաց իրեն: Շատ եմ սիրում բոլորիդ, Չուկ ջան, շնորհակալ եմ ախպերս, որ թույլ չտվեցիր որ ես Սարի-Թաղցիների շրջապատում անցկացնեմ ազատ րոպեներս . . .

Narinfinity
17.03.2009, 09:11
Բարև ակումբով ապրող մարդիկ,
Աչքներդ ԼՈՒՅՍ, արդեն երեք և դժվար, և հրաշք տարիներ անցան, ակումբն իրագործեց իր սկիզբն ու կայուն ընթացքը. իր ծնունդով` խինդ ու ծիծաղ, իր գործերով` իմաստ և սեր պարգևելով բազում շիտակ ու զգայուն էակների...
Շնորհավորում եմ տարեդարձդ և ցանկանում նոր ծաղկունքի գարուններ Քո սրտում և բոլոր ակումբցիների գործերում...
Մենք սիրում ենք Քեզ... ;)

Philosopher
17.03.2009, 09:28
Բարև:)

Եթե հարցնեն ում ու ինչն եմ կարոտում ամենից շատ, կասեմ. ակումբային ակումբին: Էն ակումբին, որ ինձ տվեց հարազատ մարդկանց, մարդկանց, որոնք եկան իմ կյանք՝ էլ երբևէ չհեռանալու, իմ սրտի հարազատները մնալու համար:

Ամեն մեկիդ հետ հանդիպումը հիշում եմ: Աշխարհի վրա ամեն ինչ հնանում է, հարազատությունից բացի: Էդ չհնացող հարազատության համար ապրես, ակումբ:)

Ապրես էն օրվա, էն օրերի, էն... էսի համար:)

Կենացդ, պուճուր, ու կենացներդ, իմ հարազատ հոգեկից-երազակիցներ:)

Էսօր կտեսնենք ձեզ: Պահեք էն ինչ ունեք, ու երազի գինը թող երբեք երազը չլինի:):drinks

Ազատ եղեք ու... եղեք:)

Կխմենք:):love

Բարձրահասակ
17.03.2009, 09:31
Սիրելի Ակումբ, շնորհավոր ծնունդդ: :kiss :drinks
Ուրախ եմ, որ ես քեզ ճանաչում եմ: :) :) :):yahoo

Monk
17.03.2009, 09:42
Շնորհավորանքներս ակումբցիներին, հատկապես հիմնադիրներին ու հնաբնակներին ;)

Դեյզի
17.03.2009, 09:45
Շնորհավո'ր ծնունդդ : Մաղթում եմ 3 000 000 նոր անդամ:
Թեև նորեկ եմ, բայց ուրախ եմ քո պես վիրտուալ ընկեր ունենալու համար:)

Nun ...
17.03.2009, 09:52
37209


:clap Շնորհավոր Չուկ ու ակումբցիներ :clap

comet
17.03.2009, 09:56
Շնորհավոր::) Ապրեն ակումբը ծաղկեցնող բոլոր անդամներն ու հիմնադիրը: :)

Vaho
17.03.2009, 09:59
Ամեն անգամ երբ արգելափակվում եմ
Կարոտում եմ քեզ Ակումբ
Ուզեմ չուզեմ համբերում եմ
Մեկա ինձնից պրծում չունեք

Բարսելոն՝ ախր քեզ վապշե չեմ սիրում:[
:D:D;)

Շնորհավորում եմ բոլոր Ակումբցիներին,
Արտակ ջան դու քո երեխանիրն կարող էս հանգիստ ասել, որ մի լավ բան արել էս այս կյանքում…:ok

Dayana
17.03.2009, 10:02
Միանում եմ շնորհավորանքներին :)
Արտակ ջան, մի անգամ էլ շնորհակալություն :)

impression
17.03.2009, 10:07
Շնորհավորում եմ, Չուկ ջան, սայտին շնորհավորել մի տեսակ չգիտեմ, չի ստացվում, ես քեզ եմ շնորհավորում ու նաև մեզ: Ակումբին երկար կյանք ու հետաքրքիր թեմաներ, նոր անդամներ ու համակարգի թարմացումներ: :)

Surveyr
17.03.2009, 10:08
Շնորհավոր ծնունդդ ակումբ, ու շնորհավոր ակումբցիներ ջան ակումբի ծննդյան կապացությամբ

Ծլեք, ծաղկեք, զորանաք........ ու էլի տենց լիքը բարեմաղթանքներ :bux:

cold skin
17.03.2009, 10:23
Շնորհավորում եմ հարգելի՛ Ակումբ, ուրախ եմ, որ ճանաչում եմ Քեզ:












:bux:

Second Chance
17.03.2009, 11:07
Ակումբին մի տեսակ շատ կապվեցի, (անկախ իմ կամքից) չի ստացվում ուրիշ ֆոռումներոմ այսպես գոյատևել :)) լավնա ակումբը

Շնորհավոր:bux:

Annushka
17.03.2009, 11:13
Վայ, էս ու՜մ պուճուրի ծնունդն ա:love:baby
ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԱԿՈՒՄԲԻԿ ՋԱՆ, ՄԵՐ ՊՈՒՊՈՒՇ ԲԱԼԻԿ ՋԱՆ :): :drinks
:bux::bux::bux:

Լեո
17.03.2009, 13:17
Գտա, մտա, մնացի...:)

unknown
17.03.2009, 13:39
ՇՆՈՐՀԱՎՈՐ:bux:

Yellow Raven
17.03.2009, 14:58
Շնորհավոր ԱԿՈՒՄԲ ջան:)
Արդեն առանց կասկածի կարամ ասեմ,որ Ակումբը լավագույննա իր ամպլուայում:hands
Քեզ նորանոր հետաքրքիր քննարկումներ ու բուռն վեճեր:P
Ապրես Արտակ ջան,իսկականից մեծ գործ ես արել էս 3 տարիների ընթացքում;)

Չիպ
17.03.2009, 16:40
Ակումբ ջան ծնունդտ շնորհավոր, ցանկանում եմ քեզ երկար-երկար տարիների կյանք ու որ միշտ մեզ նման խելոք ու պուպուշ անդամներ ունենաս.… Հ՜ա մի բան էլ դու ակումբ չես դու տեղով մեկ ԳՔՆձ ես:love Գանձս քո կենացը:drinks

Venus
17.03.2009, 16:44
Շնորհավոր ակումբ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! :bux: URA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!:)

Ahik
17.03.2009, 16:58
ԱԿՈՒՄԲ ջան շնորհավոր, մաղթում եմ երկար տարինեի գործունեություն:bux:

StrangeLittleGirl
17.03.2009, 18:37
Շնորհավոր :)

Razo
17.03.2009, 20:12
Շնորհավոր ակումբ ջան, առողջություն, երջանկություն մել էլ լիքը փող: :)

Selene
17.03.2009, 21:34
Շնորհավորում եմ մեր Ակումբի ծնունդը, շնորհավորում եմ մեզ բոլորիս ու Չուկին:love
Չեք պատկերացնի՝ ինչքան ուրախ եմ, որ մի օր պատահաբար գտա Ակումբը, ու, արդեն ոչ պատահաբար, երկու տարուց ավել է՝ այստեղ բնակություն եմ հաստատել:oy:)
Քեզ երկար կյանք, պստիկ ջան, լավ-լավ թեմաներ, հասկացող, խելացի, հետաքրքիր անդամներ, համբերատար ղեկավարություն;)
:drinks:love

Terminator
17.03.2009, 21:42
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱԿՈՒՄԲ ՋԱՆ :yahoo:yahoo:bux:

Արմինե
18.03.2009, 00:47
Շնորհավոր:)

*e}|{uka*
18.03.2009, 02:15
Շնորհավո՜ր , ապրի ակումբը որ ծնվել ա, երկար տարիների կյանք :drinks: :clap

Բարեկամ
18.03.2009, 05:41
Ակումբի վրա միստիկ մի բան կա կախված...
Քանի ակումբը օնլայն ա, եռալու ա: Երբ ինչ-որ պատճառով դադարի, նրան դեռ ահագին ժամանակ կհիշեն՝ ուղղակի կամ անուղղակի, ինչպես հին քաղաքի ավերակներն են լինում խոսուն:

...ակումբից կարելի ա հեռանալ , բայց լքել... դե, շատ հազվադեպ:

Ariadna
18.03.2009, 10:50
Ակումբ ջան, շնորհավոր։ Ինչպես ասում են՝ հորով, մորով, էրեխեքով ու թոռներով միշտ շրջապատված լինես, միշտ շատ հյուրեր ունենաս, ավելի շատ՝ մշտական բնակիչներ։ Ու կարևորը միշտ էսքան առողջ լինես, ինչպես հիմա, երբ որևէ թարմ նորություն պետք լինի իմանալ, ոչ թե թերթերը քրքրենք, այլ ակումբ մտնենք, ակումբում միշտ, հաստատ ամենավերջին նորությունները կարելի է գտնել։ Կենացդ ակումբ ջան, քեզ երկար կյանք մեզ հետ միասին :kiss

Փոքրիկ
18.03.2009, 16:55
շնորհավոր:kiss

Cassiopeia
18.03.2009, 18:30
Ակումբ ջան, ծնունդդ շնորհավոր: Չուկ ջան, երևի նախ քեզ, հետո նոր ակումբին պիտի շնորհավորեմ: Քանզի դու ու ակումբն եք "մեղավոր" նրանում, որ շատ շուտով մի փոքրիկ ակումբցի էլ կավելանա մեր այս հրաշալի ընկերախմբին: Ակումբ ջան, շնորհակալություն, որ ինձ նման երջանկություն ես պարգևել :love

Ձայնալար
18.03.2009, 19:17
Հա ինչ, լավ եմ անում ուշ եմ գրում, երեկ զոմբիացած աշխատում էի :)
հա, ինչ էի ասում … ամենակարևոր բանը իմ համար դա մարդկային շփումն է, շփում մարդկանց հետ ում հետ ուզում ես շփվել, ոչ թե մարդկանց հետ, ում հետ ստիպված ես շփվել: Էդ առումով ակումբը զգալի մեծացրեց իմ և կարծում եմ շատերի հնարավորությունները: Սովորաբար ամեն նոր շրջապատում մեկ, երոկու կամ երեք հոգի են գտնվում, ովքեր հոգեհարազատ են լինում մարդուն, իսկ այստեղ միանգամից … լավ, թվեր չասեմ: Ու դա ոչ թե պատահականություն է, այլ առողջ մթնոլորտի առկայության հետևանք: Դա նրանից է, որ ակումբում հոգով ոչ ակումբցին երկար չի ձգում՝ կամ ակումբցի ա դառնում, կամ՝ հեռանում: Ցանկանում եմ, որ էդ մթնոլորտը միշտ պահպանվի:

Շնորհավոր ծնունդդ, Ակումբ:
Խմելս եկավ, սկսեցի ափսոսալ, որ երեկ չեմ եկել: Գալիս ե՞ք էսօր էլ խմենք …

Sunny Stream
18.03.2009, 19:39
Շնորհավո~ր Ակու~~~~~մբ ջան!!!
Սիրում եմ քեզ, հարազատս, ուրախանում ու հպարտանում եմ քո աճով ու բազմազանությամբ!
Շարունակիր նույն ոգով ու հավեսով!!!

Հ.Գ. երեկ Ձայնալարի հետ չէի, բայց +1 զոմբի :P

Ռուֆուս
18.03.2009, 22:04
Շնորհավոր :bux:

Ապրես Արտակ ջան :)

Մանե
19.03.2009, 14:34
Շնորհավոր ակումբս:loveՄերսի,որ դու կաս:love:loveէն,ինչ զգում եմ,չեմ կարող բառերով արտահայտել:loveՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:love:love

Ambrosine
07.04.2009, 20:13
Քամու ասած՝ անհարմարություն Աստղոյին:angry -ը լրիվ այս դեպքի համար է:( շատ ուշ եմ շնորհավորում:oy բայց շնորհավորում եմ:tomato

Ակումբ ջան, չէի պատկերացնի, որ ինտերնետում կարող է և հետաքրքիր ինչ-որ բան լինել: Արդեն երկու տարի է ինչ Ակումբում եմ: Չեմ ստի, կեղծավորություն չեմ անի, թե ամեն ինչ հիանալի է եղել, երբեք չեն եղել հիասթափության պահեր... այդ բոլորը եղել են, բայց նաև այդ բոլորը հաղթահարվել են. չէ որ ամեն ինչ չի կարող իդեալական լինել?

Ինչևէ, շատ չծավալվեմ, շատ ուրախ եմ, որ գտել եմ քեզ:)
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ, ԱԿՈՒՄԲ
:bux: :bux: :bux: