PDA

Դիտել ողջ տարբերակը : E.V.A.



spec
16.03.2009, 21:00
Ժողովուրդ ջան, շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը E.V.A.-ի նոր կազմի վերաբերյալ: Կխնդրեմ մարդկանց, ովքեր առիթ ունեցել են լսել նրանց, չԱԼԱՐԵԼ ու կիսվել մեզ հետ տպավորություններով...

masivec
16.03.2009, 21:07
Ժողովուրդ ջան, շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը E.V.A.-ի նոր կազմի վերաբերյալ: Կխնդրեմ մարդկանց, ովքեր առիթ ունեցել են լսել նրանց, չԱԼԱՐԵԼ ու կիսվել մեզ հետ տպավորություններով...
Չեմ լսել:)

Yellow Raven
17.03.2009, 15:03
Ժողովուրդ ջան, շատ կուզենայի իմանալ ձեր կարծիքը E.V.A.-ի նոր կազմի վերաբերյալ: Կխնդրեմ մարդկանց, ովքեր առիթ ունեցել են լսել նրանց, չԱԼԱՐԵԼ ու կիսվել մեզ հետ տպավորություններով...

Նոր կազմը ճիշտն ասած չգիտեմ ովքեր են:)
Արթուրն անկասկած մեր լավագույն կիթառահարներիցա` Ռեսպեկտ... Եվայի ձայնն էլ ընդհանուր առմամբ վատը չի:)

impression
17.03.2009, 15:08
Արթուր Մարգարյանն իրոք շատ լավ կիթառահար է, մյուս կիթառահարն էլ կարծեմ /անունը չգիտեմ/ Քինգս Քրոսս-ում էլ էր նվագում ու երգում:
Հիմիկվա կազմի մասին տեղեկություն ո՞վ կտա:

HardRock
17.03.2009, 16:37
spec-ը կարծում եմ շաաատ ավելի տեղյակա խմբից ու ինքը կասի նոր անդամների մասին, ես իմ կողմից ասեմ որ խմբում այլևս չեն նվագում կիթառիստ Արթուրը ու հարվածային գործիքներ նվագող Մառեկը: Երկրորդ կիթառիստ :) երևի բասիստ Սուրոյի հետ եք, ինքը կա: Խումբին նոր անդամներով, չեմ լսել, Էվան, որպես աղջիկ վոկալիստ կարծում եմ լավնա (կներես, բայց ռոքում աղջկա վոկալը էդքանել չեմ սիրում), ու փոփոխությունը կարծում եմ չի ազդի խմբի ստեղծագործական աշխատանքին, մանավանդ որ, իմ կարծիքով Արթուրն ու Մառեկը մի-քիչ չէին համապատասխանում խմբի ոճին:

spec
18.03.2009, 22:22
OK: փորձեմ հնարավորինս օբյեկտիվ տեսանկյունից ներկայացնեմ E.V.A.-ի նոր կազմը:
Ինչպես արդեն նշվեց վերևում, բաս կիթառահար Սուրենը՝ որպես խմբի համահիմնադիրներից մեկը, և մեր մեջ ասած Էվա-ի կնքահար, խմբից չի հեռացել և ըստ ամենայնի չի էլ հեռանա:
Ինչ վերաբերում է խմբի նոր անդամներին ապա
Կիթառահարը Գագիկ Խոդավերդին է: Նվագում է նաև The Dorians խմբում և Armenian Navy Band-ում: Ավարտել է Երևանի Պետ. Կոնսերվատորիայի կիթառի բաժինը, իսկ այժմ սովորում է նույն բուհի ստեղնաշարային գործիքների բաժնի զրո կուրսում (այսինքն, ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ երաժիշտ՝ ակադեմիական բավականին լուրջ բազայով): Ինչպես պնդում են մարտի 13-ի համերգի ներկա գտնվածները - E.V.A.-ին երաժշտական առումով անհամաեմատ ավելի է սազում քան Արթուրը, չնայած, որ միասին ընդամենը 4 փորձ էին արել: Ինչ մնում է տեխնիկական կատարողականությանը, ապա կարծում եմ ավելորդ չի լինի նշեմ, որ Արթուրի բոլոր սոլո-ները մեկը-մեկի նվագում է, ինչը ինձ՝ ոչ պրոֆեսիոնալիս, հող է տալիս պնդելու որ տեխնիկապես նա Արթուրին առնվազն չի զիջում:
Հիմա, թերևս անցնեմ հարավածային գործիքԻՍՏին :)
Վլադիմիր Աղաջանյան: Ինչպես նախընտրում է որակավորել անձամբ Էվան - находка: Մարդ, ում որպես երաժիշտ քչերս էիք, որ առիթ ենք ունեցել ճանաչել: Նվագում է Xstated խմբում, որին ցավոք չեմ լսել: Համենայն դեպս, այդ պատահական ծանոթն իրեն դրսեվորեց որպես երաժիշտ, ում հետ հնարավոր եղավ արդեն նշված 4 փորձերի արդյունքում այնպիսի մակարդակի բերել ծրագիրը, որ անձամբ ինձ տարբեր մարդիկ (իրարից անկախ) ասացին, որ Կորյունից հետո չէին սպասում, որ E.V.A.-ում կլսեն այդչափ հաջողված հարվածային գործիքներ:

Ինչևիցե, կարծում եմ լավ սկիզբը գործի կեսն է, բայց ընդամենը մի կեսը, ուստի առավել բնութագրական տեսանկյուն կազմելու համար արժի սպասել և տեսնել թե ինչ էվոլյուցիա կապրի խումբը և որքանով կպահի/կգրավի իր տեղը հայկական ռոքում ու յուրաքանչյուրիս սրտում - մասնավորապես:

:D :D :D
ԲԱԲԱԹԻՆ պոստ ստացվեց: Սկսում եմ մտածել կենսագրի կարիեռայի մասին (գնում եմ լեզու սովորելու - ուստի, քանի դեռ չեմ գնացել ներեք ինձ տառասխալներիս համար):

Երվանդ
18.03.2009, 23:07
Գագիկ Խոդավերդին հաստատ նվագում է , կամ նվագել է Armenian Navy Band-ում:o:o:o,
Վարդան էր Բենդի ամԲԱՍադորը:D, հիմա Ծյոմն ա, ընդհանրապես Գագիկ անունով երաժիշտ Armenian Navy Band-ում ինչ որ չեմ հիշում:think:think

Sunny Stream
19.03.2009, 00:10
Խմբից ոչ մեկին չեմ ճանաչում, կատարումներին էլ առանձնապես ծանոթ չեմ... եթե չեմ սխալվում, մի անգամ տեսահոլովակ էի նայել ու դուրս բավականին եկել էր` ինչ-որ կոնտրաստային, սև թևերով հրեշտակով վիդեո էր... բայց էս ՀԴՄ-ների համերգին լսեցի, հեչ չհավանեցի ու դուրս եկա համերգից. ի դեպ ես միակը չէի, որ իրենց բեմ գալուց հետո լքեց դահլիճն ու շենքը (իմ ծանոթ ռոքի սիրահարներից սկսած մինչև վարչապետ ու մշակույթի նախարար). հաշվի առեք նաև էն, որ իրենցից առաջ Դորիանսն էր! Ինձ դուր չեկավ` անկապ աղմուկ էին անում, նորմալ երաժշտություն, երգ չլսեցի... բեմի մոտ հավաքված ջահելությանն էլ էդ էր պետք` կիթառի ղժղժոց, իրանք էլ տակը գլուխները դես ու դեն տանեին... իրենց համար` իսկն էր, լավ երաժշտություն լսելու եկած հանդիսատեսի համար` հակառակը:

spec
20.03.2009, 00:51
Եկեք երևույթին փոքր ինչ կոնստրուկտիվ մոտենանք:
E.V.A.-ի երգերի մելոդկության հարցում կարծում եմ երկու կարծիք լինել չի կարող: Ասեմ ավելին, որպես քննադատություն հաճախ նշվում է վերջիններիս չափազանց հուզմունքայութնունն ու կոշտացնող ակցենտների բացակայությունը:

Այլ խնդիր է այն, որ ձայնը դրված էր ոչ պատշաճ և դիմացի շարքերից բացի մնացած տեղերում կիթառի ձայնը վեր էր ածվում աղմուկի (և սա ձեզ կհաստատեն գրեթե բոլոր ներկա գտնվածները):

Ինչևիցէ, քննադատությունը, անձամբ, շաաաատ խրախուսում եմ, առավել ևս, որ այն օբյեկտիվ կոչվելու իրավունք ունի:

10X "Eta Pegasi" !!! ;)

Yevuk
22.03.2009, 15:29
E.V.A. խմբին 1 անգամ եմ միայն լսել Metalfest-ի շրջանակներում: Ասեմ, որ բավականին դուրս եկել է: Երաժիշտները հիանալի էին, Եվայի ձայնն էր բավականին լավն էր: Հուսով եմ, ելի կլսեմ նրանց........:)

spec
25.03.2009, 04:35
Ապրիլի 7 – E.V.A. Unplugged - Աղջիկներին, և ոչ միայն…

Դե ինչ, ավարտին է մոտենում կանանց միամսյակը, և Մարտի 8-ի վերջինիս հաջող
բացման գիտակցումով և համապատասխանաբար հաջող փակման պատասխանատվությունից
դրդված հրավիրում ենք Ձեզ Ապրիլի 7-ին ժամը 21:00-ին տոնական ու հաճելի երեկո անցկացնելու Պուշկինի 60 հասցեում գտնվող “The Beatles” ակումբում, ուր կտիրի E.V.A. Unplugged-ներին հատուկ մեղմ ու ռոմանտիկ մտնոլորտ, կիթառի հնչյունների և մոմերի լույսի տրամադող էներգետիկայի ներքո:
Մի մոռացեք, որ տարվա մեջ Ապրիլի 7 լինում է ընդամենը մեկ անգամ…
Այս երեկո ծրագիրը նախորդի լավագույն գործերից բացի ներառում է նաև լեգենդար “The Beatles” խմբի բազում երգերի cover-ներ:
Այնպես որ կսպասենք ձեզ Ապրիլի 7-ին ժամը 21:00, “The Beatles” ակումբում (Պուշկինի 60)

spec
25.03.2009, 04:37
Ժողովուրդ ջան, E.V.A. խմբի երգչուհու անունը Եվա չի, այլ Էվա է!!!!!

Sunny Stream
25.03.2009, 21:14
Ապրիլի 7 – E.V.A. Unplugged - Աղչիկներին, և ոչ միայն…



մուտքն ազատ է՞

spec
26.03.2009, 01:02
մուտքն ազատ է՞
2000 AMD

E.V.A.
12.05.2009, 05:50
Մայիսի 29-ին` E.V.A. Unplugged {Careless}

Մայիսի 29-ին ժամը 21:00 հրավիրում ենք բոլորին “The Beatles” ակումբ, որտեղ տեղի կունենա E.V.A. խմբի հերթական Unplugged համերգը: Այդ երեկո Էվան հանդես կգա թարմեցված ծրագրով, որտեղ ընդգրկված են բազում նոր երգեր ու cover-ներ:
Չմոռանանք նշել, որ այս համերգի ընթացքում կլինեն այնպիսի ճանաչված խմբերի cover-ներ, ինչպիսիք են` The Beatles, Evanescence, Nightwish և ոչ միայն…
Նշենք նաև այն, որ մեր Unplugged-ներին հատուկ մոմերի լույսի ներքո ռոմանտիկ մտնոլորտը պահպանվելու է նաև այս երեկո:
Այսպիսով, մեծ սիրով սպասում ենք Ձեզ Մայիսի 29-ին ժամը 21:00 “The Beatles” ակումբում:
Անցկացնենք հաճելի երեկոն միասի~ն:

**David**
03.07.2011, 14:57
Էվան իրոք շատ լավն ա: ես հարց ունեմ ով է գրում նրանց երգերը? ու ոնց կարելի է քաշել,,ոչ մի տեղ չկան,,ես իրանց երգերից մի քանիսը լսել եմ ու զարմացա որ հայկական լավ երգ էլ կա,,մենակ Գերդաստանն ունեմ