Դիտել ողջ տարբերակը : Սերը տարիք չի ճանաչում
Շատ գեղեցիկ է գիշերային Երեւանը: Ամենուր լուիյսեր, շքեղ ավտոմեքենաներ, բարձրահարկ շենքեր, արվեստի հուշակոթողներ:
Կիեւյան կամուրջը համարվում է Եւրեւանի ամենադժվարերթեւեկելի փողոցներից մեկը: Այդտեղ հաճախակի են լինում ավտովթարներ: Փետրվար 14-ի երեկեյան նույն այդ կամուրջի վրա JIP եւ BMV մակնիծի ավտեմեքենաները վթարի ենթարկվեցին: Վարորդներին տեղափոխեցին հիվանդանոց: JIP ավտեմեքենայի վարորդը մի քանի քերծվածք էր ստացել, այ իսկ BMV ավտեմեքենայի վարորդը մի քիչ ծանր վիճակում էր գտնվում: Վթարի երկրորդ օրը JIP ավտոմեքենայի վարորդին դուրս գրեցին:
Բժիշկ իսկ ինչպե՞ս է այն աղջկա վիճակը:
Հիմա արդեն բավականին լավ է, բայց դեռ մի շաբաթ պետք է մնա հիվանդանոցում, որ լիովին ապաքինվի:
Ա՜խր ասում եմ էլի կինը ու՜ր, ավտոմեքենան ու՜ր: ՈՒղղակի կին արմատը սիրում է իր քիթը ամեն տեղ խոթել: Համաձայն չե՞ք բժիշկ:
Դե իրոք, որ այդպես է,-քմծիծաղ տալով ասաց բժիշկը:
Բժիշկ իսկ կարող եմ տեսնել նրան:
Այո ինչու՞ ոչ միայն խնդրում եմ լուրջ խոսակցություն չտանեք, նա դեռ այն վիճակու չէ որ …
Չէ՛. չէ ՛ բժիշկ ինչ եք ասում, ուղղակի ուզում եմ անձամբ հարցնեմ իր որպիսությունը: Թե չէ կին արմատ է կարող է մտածի մի անքաղաքավարի, բռի անձնավորություն եմ,- ծիծաղելով ասաց Մաքսիմը (այդպես էր նրա անունը):
Այդ դեպքում եկեք ես կուղեկցեմ ձեզ:
Մտնելով Միլենի հիվանդասենյակ բժիշկը հարցրեց նրա որպիսությունը ապա ասաց.
Միլեն քեզ այցելության են եկել;
Էմիլին է բժիշկ, խնդրում եմ թողեք ներս գա,- հուզմունքով ասաց Միլենը:
Չէ նա Էմիլին չէ:
Միլենի դեմքը հարցական հայացք ընդունեց:
Բժիշկը շարունակեց.
Ձեզ այցելության է եկել այն մարդը, որի ավտոմեքենան մի լավ ջախջախել էիք:
Աստված իմ ի՞նչ եմ ասելու նրան:
Ոչինչ ասելու կարիք չկա նա ուղղակի ցանկանում է իմանալ ձեր որպիսությունը եւ վերջ: Եթե ուզում եք կարող եմ ասել, որ դուք ձեզ այնքան էլ լավ չեք զգում եւ ձեզ հանգիստ է պետք:
Չէ. չէ բժիշկ ես անպայման կխոսեմ նրա հետ:
Բժիշկը դուրս եկավ: Նրանից անմիջապես հետո Մաքսիմը ներս մտավ:
Բարեւ ձեզ,- թեթեւ ժպիտ դեմքին տալով ասաց Մաքսիմը:
Բարեւ ձեզ,- ասաց Միլենը փորձելով անկողնու մեջ նստել:
Չէ ձեզ հանգիստ է հարկավոր դուք պետք է պառկեք:
Ես ուզում եմ թիկնել բարձին:
Դե եթե ձեզ այդպես ավելի հանգիստ կլինի ուրեմն ես հենց հիմա ձեր բարձը կուղղեմ:
Մաքսիմը ձեռքի մի շարժումով ուղղեց բարձը
Շնորհակալություն,- իր նուրբ ձայնով ասաց Միլենը:
Դե իսկ հիմա ինձ ասեք թե ինչպես եք ձեզ զգում,- ասաց Մաքսիմը տեղավորվելով աթոռին:
Շնորհակալություն հիմա արդեն լավ եմ, մի քանի թեթեւ վնասվածքներ, բայց բժիշկը ասաց, որ ամենաուշը մի շաբաթից կարող եմ ապրել իմ սովորական առօրյաով: Իսկ դուք ինչպե՞ս եք:
Իմ վիճակը ավելի լավ է: Ինձ այսօր գուրս գրեցին: Հուսով եմ, որ այսուհետեւ ավտոմեքենան այդքան արագ չեք վարի, առավել եւ ձմռանը:
Ցավոք սրտի խոստանալ չեմ կարող աշխատանքս է այդպես պահանջում: Իսկ ձեր ավտոմեքենան, երբ դուրս գրվեմ անպայման կգնեմ եւ կվերադարձնեմ:
Չէ ի՞նչ եք ասում իմ ավտոմեքենային ոչինչ չի եղել, մի քանի մանր մունր բաներ, դրանք էլ ես ինքս: Այ ձեզ իրոք որ նոր ավտոմեքենա է պետք:
Չէ ձեր ավտեմեքենան իմ պատճառով է հասել այդ վիճակին եւ ես պարտավերվում եմ այն վերանորոգել,- պնդեց Միլենը:
Այդ մասին այլեւս ոչ մի խոսք: Ա՜յ մի հարց ունեմ ձեզ:
Միլեն իմ անունը Միլեն է, ինձ կարող եք այդպես անվանել:
Շատ հաճելի անուն ունեք Միլե՜ն, իսկ իմ անունը Մաքսիմ է:
Նույնպես հաճելի է:
Լավ Միլեն ջան ուրեմն ի՞նչ էի ուզում հարցնել, հա ասացիք որ աշխատանքի բերումով է, որ արագ եք վարում: Հասկանւոմ եմ հարցս մի քիչ տարօրինակ է, բայց այսքան երիտասարդ աղջիկը ի՞նչ աշխատանքով կարաող է զբաղված լինել:
Միլենը քմծիծաղ տվեց ապա պատասխանեց.
Ես ծրագրավորող եմ եւ երկու ծրագրավորման ընկերություն ունեմ: Իսկ ինքս օրվա ընթացքում պետք է հասցնեմ երկու տեղում էլ լինել: Դե՛, էլ չեմ ասում գործնական հանդիպումները:
Հիմա արդեն պարզ է իմ կարծիքով,երբ ապաքինվեք կարող ենք համագործակցել, եթե իհարկե դեմ չլինեք:
Չէ ինչ եք ասում մեծ հաճույքով կհամագործակցեմ:
Այդ մասին կխոսենք, երբ ապաքինվեք եւ դուրս կգաք: Միայն ասեք, թե որտեղ կարող եմ ձեզ գտնել:
Գրեք իմ բջջայինի համարը, երբ զանգահարեք կպայմանավորվենք:
Մաքսիմը գրեց Միլենի բջջայինի համարը, ապա մի քիչ էլ զրուցեցին եւ Մաքսիմը նայելով ժամացույցին ասաց.
Կարծում եմ իմ գնալու ժամանակն է, իսկ քեզ Միլեն հանգիստ է հարկավոր: Քեզ առողջություն շուտ ապաքինվիր:
Շնորհակալություն պարոն Մաքսիմ:
Միլեն խնդրում եմ ինձ այլեւս պարոն չասես, ուղղակի Մաքսիմ: Չէ՞ որ մենք շուտով գերծընկերներ ենք դառնալու:
Բա՜յց,- ժպտալով ասաց Միլենը:
Խնդրում եմ ուղղակի Մաքսիմ:
Դե լավ ցտեսություն Մաքսիմ:
Տու՜-լու՜- լու՜- լու՜, տու՜- լու՜- լու՜- լու՜:
Հեռախոսս է տեսնես հիմա ո՞վ է,- ասաց Միլենը եւ վերցրեց հեռախոսը:
Ալ՜ո, այո ես եմ, չէ իսկ ո՞վ եք, օ՜հ շատ հաճելի է Մաքսիմ : Ես իրոք չէի սպասում: Շնորհակալություն հիմա լրիվ ապաքինվել եմ: Դե իհարկե չեմ մոռացել, բայց այսօր ցավոք սրտի չեմ կարող, քանի որ գնալու եմ օդանավակայան: Չէ ուղղակի հայրս է գալիս Կիեւից գնում եմ դիմավորելու: Կարող ենք վաղը հանդիպել եւ ամենինչ քննարկել :Այո հարմար է ուրեմն ես ժամը 6-ին կլինեմ նշանակված վայրում: Այո, այո: Դե լավ ցտեսություն:
Հեռախոսային զրույցը ավարտելուց հետո Միլենը տանից դուրս եկավ: Գնաց իր ամենամոտ հարեւանուհու մոտ:
Ջես բարեւ, ո՞նց ես:
Լավ: Իսկ դու առավոտնից խառն ես չլինի թե ինչ-որ բան է պատահել:
Այո պատակել է, բայց ոչ թե վատ այլ շա՜տ լավ:
Եվ ի՞նչ Միլեն չլինի ամուսնանում ես.- ծիծաղելով ասաց Ջեսին:
Չէ Ջես ի՞նչ ամուսնանալ, ի՞նչ բան: Իրիկունը հայրս զանգահարեց եւ ասաց որ այսօր Կիեւից գալու է: Մի քանի ամիս կմնա ապա միասին կգնանք:
Հա իրոք որ լավ լուր է, բայց որ գնաս այնտեղ ես մնալու:
Չէ Ջես մի վեց ամյիս կմնամ նորից հետ կվերադառնամ, թե չէ բիզնեսս էստեղ կտապալվի:
Միլեն իսկ հիմա օդանավակայան ես գնում:
Չէ Ջես նախ կգնամ ավտոլվացման կետ (Միլենը իրեն նոր AUDI մակնիշի ավտոմեքենա էր գնել), այնտեղից նոր միայն կգնամ օդանավակայան: Մոտավոր հաշվարկով ութին, ինին նոր տանը կլինենք : Դե Ջես կարծում եմ գնալուս ժամանակն է:
Ավտոմեքենան կամաց կվարես տես հա՜:
Գնալուց չեմ խոստանում, բայց վերադառնալուց ուզած չուզած կամաց եմ գալու, հայրս կողքիս է լինելու: Մի փոքր արագության գերազանցում եւ ես կզրկվեմ թե՛ մեքենայից, եւ թե՛ վարորդական իրավունկից, բա՜: Մի խոսքով գնացի:
Ինքնաթիռը մի քիչ ուշացումով վայրէջք կատարեց: Հոր եւ դստեր երկար սպասված հանդիպումը վերջապես տեղի ունեցավ: Հաջորդ օրը Միլենը հորը՝ Էդուարդին տարավ իր օֆիս: Մի ժամի չափ շրջեցին օֆիսում: Միլենը հորը մասամբ ծանոթացրեց իր բիզնեսին, ապա միասին գնացին ճաշելու:
Պապ այսօր երեկոյան մի նոր գործընկերոջ հետ եմ հանդիպելու: Պապ կզարմանաս, եթե իմանաս թե ով է նա:
Իսկ ո՞վ է Միլեն:
Այն նույն մարդն է, որի մեքենան քիչ մնաց այն աշխարհ ուղղարկեի,- ծիծաղելով ասաց Միլենը:
Էդքան բանից հետո մի բան էլ համագործակցելու է քեզ հետ: Հետաքրքի՜ր էր:
Դե պապ ջան լրիվ պատահական ստացվեց: Մաքսը իր դուրս գրվելու օրը եկավ ինձ այցելելու եւ զրույցի ընթացքում ասացի, որ ծրագրավորման օֆիս ունեմ , նա էլ ասաց որ հետագայում լավ գործընկերնենր կլինենք; Երեկ զանգահարեց եւ պայմանավորվեցինք, որ այսօրեր եկոյան ժամը վեցին հանդիպելու ենք: Ուզում ես միասին գնանք պապ, գիտես այս ամբողջ ընթացքում, այստեղ ես լինել քեզ իմ բոլոր գործընկերների հետ ծանոթացնելու եմ:
Դե մեծ հաճույքով կգայ աղջիկս, բայց դու դեռ կհասցնես բավականին ժամանակ կա մինչեւ մեր մեկնելը: Այսօրվա համար մի ուրիշ ծրագիր ունեմ: Ուզում եմ ընկերներիս այցելել:
Ինչպես կասես պապ: Հա պապ մեքենան կարող ես վերցնել: Ես էմիլիի մեքենան կվերցնեմ:
Առաջարկտ լավն էր այդպես էլ կանենք;
Դե պապ թե ավարտել ես գնանք:
Հա գնանք:
Երբ նստեցին մեքենան Միլենը ասաց.
Պապ հիմա ինձ կհասցնես Էմիլիի բնակարան, մի քանի թեթեւ գործ կա նրա հետ , կավարտեմ , հետո մեքենան կվերցնեմ եւ կգնամ գործնական հանդիպման:
Ոնց կասես աղջիկս:
Ինչպես պայմանավորվել էին Միլենը եւ Մաքսիմը նշանակված ժամին, նշանակված տեղում էին;
Հանդիպման առաջին իսկ վարկյանից երեւում է, որ մենք երկար ենք համագործակցելու,-ասաց Մաքսիմը:
Ինչու՞ Մաքսիմ ինչը ձեզ նման միտք ներշնչեց:
Այն Միլեն ջան, որ ես սիրում եմ ճշտապահ մարդկանց, իսկ դու հենց այդպիսին ես երեւում
Միլենը քթի տակ ժպտում էր:
Հա իդեպ այս երկու շաբաթվա մեջ արդեն բավականին բան եմ իմացել ձեր կատարած աշխատանքների մասին: Բավականին հզոր կազմակեր-պությունների հետ եք համագործակցում:
Այո դա այդպես է:
Ես զարմանում եմ թե ինչպե՞ս առաջ ձեր մասին չէի լսել: Միլեն լսելով շրջապատին իմանալով քո միուս գործընկերների մասին ես քեզ հետ շատ մեծ հույսեր եմ կապել:
Ես կարող եմ երաշխավորել, որ ձեր բոլոր հույսերը կարդարացվեն: ՈՒրեմն ձեզ ի՞նչ ձեռնարկության եւ ինչպիսի՞ ծրագրեր են անհրաժեշտ:
Միլեն քաղաքի կենտրենի Ֆերնդին խաղատունը իմն է: Ինձ մի քնի շատ հետաքրքիր խաղերի ծրագրեր են անհրաժեշըտ, այնպիսին, որ միայն իմ
խաղատունը ունենա: Երեւի նկատած կլինես այս վերջերս քաղաքում բազմաթիվ խաղատներ են բացվել եւ այդ պատճառով իմ բիզնեսը կարծես գնալով տապալվում է: Մարդիկ հիմա հաճախում են այդ նորաբաց խաղատները եւ իրենց բախտը այնտեղ են փորձում: Ուզում եմ, որ խաղատանս համար մի քանի խաղեր գրես:
Դա պրոբլեմ չէ, ուղղակի ասեք, թե ինչպիսի՞, ինչ՞ տարիքային կազմի եւ ինչ՞ բարդության խաղեր եք ուզում:
Երեւում է, որ խաղատներ չեք հաճախում:
Այո այդպես էլ կա; Տանել չեմ կարողանում խաղատները: Չգիտեմ ինչու՞, բայց դրանցից միշտ խուսափել եմ:
Ճիշտ էլ անում եք գիտեք քանի քանիսն են ոտք դնելով խաղատուն մինչեւ ականջները խրվում կեղտի մեջ:Երբեմն ինձ մեղավոր եմ զգում, բայց հետո մտածում եմ չլինի իմ խաղատունը կլինի մյուսինը, չի խորտակվի իմ խաղատանը, կխորտակվի մյուսի խաղատանը: Ուրեմն իմ մեղքը որն է:
Այո այդպես է : Դուք հօ չեք ստիպում նրանք իրենք են գալիս: Բայց լավ դուք չասացիկ թե ինչ ոճի խաղեր եք ուզում:
Դա թողնում եմ ձեր հայեցողությանը, ոճը ինքներտ որոշեք:Միայն գրաֆիկան թող ինչքան հնարավոր է հետաքրքիր լինի:
Եղավ ինչպես կասեք;
Միլեն երեկ հայրիկիդ էիր դիմավորելու ամեն ինչ կարգին անցավ:
Այո շնորհակալություն:
Մի երկու րոպե նրանց մոտ լռություն տիրեց, ապա Միլենը ասաց.
Մաքսիմ ծրագրերը երկու շաբաթից պատրաստ կլինեն:Ես անձամբ կգամ եւ իմ ձեռքով ինստալացիա կանեմ:
Քեզ շատ շնորհակալ կլինեմ Միլեն:
Շնորհակալությունների կարիք չկա Մաքսիմ, այս պարագայում ես դա համարումեմ իմ պարտքը: Մաքսիմ ես մի քանի կիսատ թողած գործեր ունեմ եւ շտապում եմ եթե դեմ չես ես գնամ;
Գնանք Միլեն ես էլ եմ գալիս մտնելու եմ խաղատուն:
Այդ հանդիպումը Մաքսիմի եւ Միլենի առաջին, բայց ոչ վերջին հանդիպումն էր: Նրանք գործի բրումով շատ հաճախակի էին հանդիպում: Լինում էր նաեւ, որ Մաքսիմը Միլենին ուղղակի հրավիրում էր ճաշի կամ միասին մի որեւէ տեղ էին գնում:Նրանց այդ հանդիպումները դնալով ավելի հաճախակի բնությթ ստացան: Մաքսիմը առիթը բաց չէր թողնում, որ Միլենին որեւէ տեղ հրավիրեր: Բայց ամեն անգամ հրաժեշտ էին տալիս իրար ու օտարի պես բաժանվում: Մաքսիմի հոգում Միլենի նկատմամբ շատ նուրբ զգացմունքներ էին առաջացել: Նա չէր հասկանու դա սեր էր դեպի Միլենը, թե ուղղակի իր երկար ու միայնակ կյանքն էր պատճառը, որ նա այդ աղջկա նկատմամբ մի տեսակ տարօրինակ, բայց միեւնույն ժամանակ շատ նուրբ զգացմունքներ էր տածում:
Ս եր՛, մի՞թե ես սիրահարվել եմ Միլենիմ, բայց նա համարյա ինձ աղջիկ է , մեր տարիքային տարբերությունը այնքան մեծ է, որ ծիծաղել կարելի է: Չէ՛, չէ՛ դա սեր չէ , ուղղակի ես շատ եմ կապվել այդ աղջկան,-հաճախակի էր Մաքսիմը կրկնում այդ խոսքերը: Կարծես ուզում էր ինքն իրեն հակառակը համոզել:
Մի անգամ, երբ Միլենը խաղատանը խաղերի ինստալացիայով էր զբաղված Մաքսիմը հաճախորդներից մեկի հետ շատ թունդ վեճ էր բռնկվել: Միլենը մի պահ մտածեց, որ մնա խաղատանը եւ հանգստացնի Մաքսիմին,բայց հետո դա տեղին քայլ չհամարելով , աշխատանքը ավարտելուց հետո սուս-փուս հեռացավ: Մաքսիմը դեռ վիճում էր;
Երեկոյան Միլենը որոշեց այցելել Մաքսիմին: Երբ դռա զանգը տվեց դուռը բաց արեց աղախինը (քանի որ Մաքսիմը միայնակ էր բնակվում աղախնի կարիքը նա շատ էր զգում ):
Բարեւ Միլեն, ինչ լավ արեցիր, որ եկար, ներս արի՛:
Ի՞նչ է պատահել Դիաննա (մոտ մի 35-40 տարեկան կին էր նա: Դեմքին նաելով զգացվում էր, որ բազմաթիվ հոքսերի ու խնդիրների տեր անջնավորություն էր), հօ Մաքսիմին բան չի պատահեկլ;
Միլեն մի երկու ժամ առաջ եկավ ու փակվեց աշխատասենյակում, երբ տուն մտավ շատ զարյացած էր, չեմ համարձակվում մտնել աշխատասենյակ: Միլեն լավ կանեք խոսեք նրա հետ:
Դիան անպայման կխոսեմ: Ես կարծես կռահում եմ թե ինչն է նրա զայրույթի պատճառը: Խնդրում եմ տեղեկացրու նրան, որ ես այստեղ եմ:
Դիաննան մտավ աշխատասենյակ մի քանի վարկյանից դուրս գալով ասաց.
Միլեն ասաց, որ մտնես աշխատասենյակ:
Շնորհակալություն Դի:
Երբ Միլենը մտավ աշխատասենյակ Մաքսիմը նստած էր շքեղ բազկաթոռին, սովորականից տարբեր տեսք ուներ՝ոչ շատ խիտ էր ոչ շատ մռայլ: Նրա շրթունքներին ժպիտ էր երեւում, իսկ աչքերը փայլում էին, գուցե եւ Միլենի այցելության լուրը նրա տրամադրոհւթյունը բարձրացրեց, այդ հարցում սիրելի ընթերցող հավաստացած չեմ , բայց հավանական է, որ տրամադրության կտրուկ փոփոխության պատճառը կարող էր լինել միայն Միլենը: Ավելի սրտագեղ էր ու բարեհոգի, ավելի ներողամիտ քան սառը ու կոպիտ, ինչպես առավոտյան խաղատանն էր: Բայց եւ այնպես դեռ բավականին մռայլ էր, գլւոխը դեմ էր տվել բազկաթոռի մեջքին, մայր մտնող արեւի ճառագայթները պատուհանից ներս թափանցելով լուսասվորում էին նրա դիմագծերը, սեւ աչքերը, իսկ աչքերը, իրոք, սեւ ու շատ գեղեցիկ էին եւ նրանց խորության մեջ ինչ-որ բան երբեմն փոփոխվում էր եթե ոչ մենմության, գոնե հիշեցնում էր այդ զգացումը:
Երկու րոպե Մաքսը նայում էր պատուհանից դուրս,իսկ Միլենը նրան:
Միլե՛ն, ա՜խ, Միլե՜ն:
Մաքսիմ ինչ է պատահել քեզ, առավոտյան այն աստիճան էիր զայրացել, որ խոսքեր չեմ գտնու նկարագրելու համար:
Նստի՛ր Միլեն, նստի՛ր եւ ոչ մի խեսք մի փնտրիր որպեսզի իմ զայրույտը նկարագրես: Ես ինձ շատ լավ եմ ճանաչում, այդ հարցում կասկած չկա:
Միլենը նստեց եւ ապշած նայում էր Մաքսիմին:
Մաքսիմը շարունակեց.
Միլեն դու երբեք չես զգացել թե ինչ բան է խանդը, այնպես չէ՞: Իհարկե ոչ կարիք էյ չկա հարցնելու, որովհետեւ դու երբեք չես զգացել ,թե ինչ բան է իսկական սերը:
Ի՞նչ Մաքսիմ իսկ ի՞նչ գիտես չեմ սիրահարվել, որ այդպես համոզված արտահայտվում ես:
Միլեն իմ կյանքի փորձը թույլ է տալիս, որ ես դա կարդամ քո աչքերում:
Միլենը հոնքի մեկը բարձրացրեց վերեւ:
Միլեն դու այդ երկու զգացմունքները դեռ պետք է փորձես: Քո հոգին քնած է: Հարկավոր է մի ցնցում որպեսզի արթնանա:Դու կարծում ես, որ քո ամբողջ կյանքը հանգիստ առաջ կընթանա, ճիշտ այնպես ինչպես մինչեւ այժմ անցել է քո պատանեկությունը: Գիտես ես էլ քո տարիքին նույն կերպ էի մտածում: Բայց ոչ կյանքս լրիվ այլ հուն, այլ ընթացք ստացավ:
Մաքսիմ իսկ իմ անցած եւ ապագա գալիք կյանքը ի՞նչ կապ ունի այսօրվա խաղատանը բռնկված վեճի հետ:
Չհասկացա՛, իսկ քո կյանքը ի՞նչ կապ պետք է ունենա դրա հըետ:
Դե ես էլ հենց դա եմ քեզանից հարցնում: Դիանը ասաց, որ եկել ու փակվել ես աշխատասենյակում եւ որ ահավոր զայրացած ես: Ըստիս քո զայրույթի պատճառը խաղատանը բռնկված վեճն էր: Իսկ, երբ ես ներս մտա դու սկսեցիր խոսել իմ…
Չէ Միլեն ես ոչ թե խաղատան դեպքից էի զայրացած այլ… գիտես խաղատանը այդպիսի վեճերը սովորական բան են դարձել եւ ես դրանց այնքան էլ ուշադրություն չեմ դարձնուեմ: Իսկ իմ զայրույթը, իմ ոքրիկ բարեկամ իմ, զայրույթը լրիվ այլ հիմքերից է կառչած: Ես մտածում էի իմ անցած կյանքի մասին եւ հենց դա էր ինձ զայրույթ պատճառում:
Մաքսիմ մի հարց եմ ուզում տալ, իհարկե եթե որոշես չպատասխանել ես չեմ վիրավորվի ուղղակի այդ հարցը ինձ բավականին ժամանակ է հուզում է, բայց ինչպես դու իմ աչքերից գուշակեցիր ես չեմ կարող այդպես քո աչքերին նայելով գուշակել:
Մաքսիմը լուռ նայում էր Միլենին :
Մաքս,- շարունակեց Միլենը.- դու երբեւէ ինչ որ մեկին սիրե՞լ ես, երբեւէ ամուսնացած եղե՞լ ես:
Մաքսիմը շարունակում էր լուռ նայել Միլենին, ապա վառեց ծխախոտը եւ սկսեց խոսել.
Միլեն դեռ ուսանողական տարիներում ես սիրահարվեցի ինձանից հիգ տարի մեծ մի աղջկա: Նա կատարյալ գեղեցկուրհի էր: Ես նրա բոլոր քմահաճույքները կատարում էի: Դարձել էի սիրուն նվիրված գերի: Ինձ քայքայում էի սիրով տարված մարդու պես: Բայց ահա մի օր ես նրան այլ երիտասարդի հետ հայտնաբերեցի, դա ինձ համար ահավոր հարված էր, ես մտածեցի, որ իմ երիտասարդ ու նուրբ սիրտը նրան կորցնելու հարվածին չի դիմանա: Բայց ահա խանդի օձը թափանցեց հենց նույն նուրբ սիրահարված սրտի խորքը: Խանդը անմիջապաես մարեց դեպի այդ կինը տածած իմ սերը: Մի կին, որ կարող է դավաճանել ինձ իմ սիրունյն արժանի չէր, արժանի էր միայն արհամարանքի, սակայն ավելի քիչ՝ քան ես, որ թույլ էի տվել ինձ հիմարացնել: Միլեն շատ չեմ ուզում երկարացնել միանգամից կասեմ, որ ես նրանից բաժանվեցի: Բաժանվեցի եւ շվայտ կյանք էի վարում: Ծնողներս տեսան, որ ես ինձ կործանում եմ, իմ կամքին հակառակ ամուսնացրին հորս ընկերոջ դստեր հետ: Կարծես ամեն ինչ լավ էր, մենք երեխաի եինք սպասում, բայց ահա երեխայի վաղաժամ ծնւոնդի պատճառով կինս ու երեխան մահացան: Դա կյանքի երկրորդ հարվածն էր ինձ: Կարծեցի, որ չեմ դիմանա, ամբողջությամբ կիջնեմ կյանքի հատակը, բայց իմ մեջ ուժ գտա պայքարելու:
Միլենը ապշած նայում էր Մաքսիմին եւ ոչ մի խոսք չէր գտնում արտահայտվելու համար: Երկար լռությունից հետո Միլենը համարձակություն ստացավ հարցնելու.
Մաքս իսկ դրանից հետո երբեւէ չես մտածել նորից ամուսնանալու մասին:
Միլե՜ն իմ փոքրիկ Միլե՜ն իհարկե մտածում էի, բայց չկարողացա գտնել մեկին, որը ինձ կերջանկացնե: Երբեմն, մի պահ թվում էր, թե մի որեւէ կնոջ հայացքում, տոնի մեջ տեսնում եմ ինչ-որ բան, որ հաստատում էր երազներիս իրականացումը, բայց շատ շուտով հիասթափվում էի: Չկարծես թե փնտրում էի կատարելություն:Ես տենչում էի միայն այնպիսի մի կին, որը համապատասխաներ ինձ, սակայն իզուըր: Ես սկսեցի սիրուհիներ պահել սակայն իզուր շուտով դրանք էլ ինձ ձանձրացրին: Մի խոսքով Միլեն դա է եղել իմ ամբողջ կյանքը: Մինչ քո գալը ես հենց նույն անցյալն էի քննադատում եւ հենց դա էր իմ զայրույթի պատճառը: Միլեն այնպես ես ինձ նայում կարճես Մարսից եմ իջել:
Մաքս ուղղակի զարմանում եմ ինչպես ես ուժ գտել եւ պայքարել կյանքի այդ դաժանության դեմ:
Տու՜-լու՜- լու՜- լու՜, տու՜- լու՜- լու՜- լու՜:
Հայրս է : Պապ Մաքսի տանն եմ:Մի կես ժամից տանը կլինեմ:Չէ պապ լուրջ բան չկա, ուղղակի զրույցի էինք բռնվել եւ չզգացինք թե ժամանակը ինչպես անցավ: Դե լավ պապ ջան:
Տեսնում ես Միլեն մի քիչ ուշացար եւ արդեն քեզանով հետաքրքրվեցին: Իսկ ես եթե օրերով տուն չգամ որ ոք ինձանով չի հետաքրքրվի: Ոչ ոք պատճառները չի հարցնի, որովհետեւ ոչ ոք չունեմ:
Լավ Մաքս մի տխրիր ու այլեւս այդ մասին մի մտածիր այդ դառը անցյալը այժմ դարձել է պատմություն եւ չարժե տխուր մտքերով հոգիտ տանջել: Մաքս այժմ ստիպված եմ գնալ:
Միլենի հոգում այդ խոսակցուոթյունից հետո ինչ-որ բան տեղաշարժ էր եղել եւ նա չկարողացավ սառը ուղղակի բարի գիշեր ասել եւ հեռանալ: Նա բարի գիշեր ասելու հետ մեկտեղ համբուրեց Մաքսի այտը եւ հեռացավ:
***
Մի անգամ ոտքով միասին գնացին թատրոն: Բազկաթոռների շարքում նստեցին կողք-կոքի, նրանց ուսերը իրար էին դիպչսում, Մաքսը հաճախակի բռնւոմ էր Միլենի ձեռքը եւ նրան հարազատ էր զգում: Մաքսին թվում էր թե առանց Միլենի չի կարող ապրել: Մոտ վեց ամիս էր ինչ նրանք մասին էին, նրանք հոգեպես միմյանց հետ շատ
կապված էին, բայց նրանցից եւ ոչ մեկը չէր համարձակվւոմ այդ մասին բարձրաձայն արտահայտվել:
Մի անգամ Միլենը գործի բերումով գտնվում էր Մաքսի խաղատանբը եւ հենց այդ ժամանակ անսպասելի կերպով ներս մտան հարկայինի աշխատակիցները: Միլենը նկատեց, որ Մաքսը մի պահ շփոթվեց: Նա կամաց մոտեցավ Մաքսին եւ ականջին շշնջաց.
Մաքս ի՞նչ պատահեց խաղատանը ամեն ինչ կարգի՞ն է հօ լուրջ խնդիր չկա:
Միլեն խնդիրը շատ լուրջ է խաղատան թղթերը կարգին վիճակում չեն: Սրանք շատ ա նսպասելի կերպով հայտնվեցին: Վերջս եկել է:
Չէ Մաքս դեռ չի եկել: Թղթերը տուըր ինձ, ինքս ամե ն ինչ կկարգավորեմ:
Այդ օրը Միլենը հարկայինի աշխատակիւցների հետ իրոք, որ ամեն ինչ գլուխ բերեց:
Մաքս ամեն ինչ կարգին է ահա քո թղթենրը: Մաքս սրանից հետո փաստաթղթերի հետ կապցված յուրաքանչյուր հարց նախ եւ առաջ լավ աչքի անցկացրու: Եթե գործը գլուխ չբերեինք ստիպված էիր լինելու մի լավ կլորիկ գումար դուրս տալ: Դե լավ Մաքս ես արդեն գնամ հայրս էր զանգահարել շտապ գործ կա:
Ի՜նչ,- բացականչեց Մաքսը.- դու արդեն հեռանու՞մ ես եւ այդ ձեւո՞վ:
Մաքս ասեցի չէ շտապ գործ կա պետք է գնամ:
Բայց առանց հհրաժեշտի, ոչ շնորհակալական ու բարեկամական մի երկու բառի: Մի խոսքով ոչ այդպես կտրուկ ու չոր ձեւով: Միլեն դու ինձ փրկեցիր եւ հիմա հանգիստ հեռանում ես կարծես ոչինչ էլ չի եղել: Գոնե իրար ձեռք սեղմենք:
Մաքսը բռնեց Միլենի ձեռքը եւ ասաց.
Միլեն ինձ հաճելի է, որ այդպիսի հսկայական պարտքի տակ եմ մնում քո առաջ:Այլեւս ոչինչ չեմ կարող ասել: Ուրիշ ոչ մի մարդկային էակի նկատմամբ այդպիսի պարտականություն չէի հանդուրժի, բայց դու՝ տարբեր ես: Քո արած լավությունը ինձ համար ծանրություն չէ, Միլեն:
Նա լռեց, նայեց Միլենին: Ինչ որ հազիվ նկատելի խոսքեր դողդողացին նրա շր թունքների վրա, բայց ձայնը նրան չենթարկվեց:
Նորից բարի գիշեր Մաքս: Տվյալ դեպքում չկա ոչ պարտք, ոչ լավություն, ոչ ծանրություն եւ ոչ պարտավորություն:
Ես գիտեի,- շարունակեց Մքսը.- որ դու ինձ որեւէ ձեւով, որեւէ ժամանակ լավություն կանես: Նկատում էի այդ քո աչքերում, երբ առաջին անգամ տեսա քեզ: Քո աչքերի արտահայտությունն ու ժպիտը իզուր չէ, որ… (կանգ առավ), իզուր չէ, որ (շտապելով շարունակեց) ուրախությամբ լցրին սրտիս խորքերն անգամ:
Մաքսի ձայնի մեջ կար ինչ-որ տարօրինակ ուժ, հայացքում տարօրինակ կրակ:
Մաքս ուրախ եմ, որ այդ պահին խաղատանն էի եւ կարողացա օգնենլ քեզ ,- ասաց Միլենը ձգտելով դուրս գալ խաղատնից:
Ի՜նչ, դու գնու՞մ ես:
Մաքս մի մոռացիր շտապում եմ հայրս կանչեց:
Սակայն Մաքսը շարունակում էր Միլենի ձեռքից բռնած պահել:
Մաքս ես շվտապում եմ,- կրկնեց Միլենը:
Իմ պահապան հրեշտակ բարի գիշեր,- ասաց Մաքսը եւ բաց թողեց Միլենի ձեռքը:
Բարի գիշեր Մաքս,- ասաց Միլենը եւ արագ քայլերով դուրս եկավ խաղաղտնից:
Հաջորդ օրը Միլենը գնաց Էմիլիին այցելության:
Միլեն ինչ ուրախություն, ինչքան ժամանակ է քեզ չեմ հանդիպել, իսկ դու, դու երեւի իմ մասին չէիր էլ մտածում, չ՞է:
Ի՞նչ ես ասում Էմիլի: Քեզ, քո խորհուրդներին չես պատկերացնում թե ինչպես էի կարոտել;
Այդ դեպքում ինչու՞ չէիր գալիս:
Էմիլի չգիտեմ ինչ անեմ, անելանելի վիճակի մեջ եմ հայտնվել: Էմիլի խոստացիր, որ այն ինչ, որ հիմա քեզ կպատմեմ ճիշտ կհասկանաս:
Քեզ չեմ հասկանում Միլեն:
Կհասկանաս, երբ պատմեմ:
Ուրեմն սկսիր, սիրելիս, քույրիկս չեմ հասկանույմ ի՞նչն է քեզ այդպես տանջում:
Էմիլի ես սիրահարվել եմ, բայց իմ սերը, դա անհնար է, ես նրա հետ չեմ կարող միասին լինել;
Միլեն չլինի սիրահարվել ես ամուսնացած տղայի:
Չէ Էմիալի ես սիրահարվել եմ Մաքաին;
Մաքսի՜ն, հօ՞ չես գժվել:
Էմիլի դա անկեղծ սեր է:
Բայց Միլեն դու գեղեցիկ, բարետես, երիտասարդ իսկ Մաքսը՝ արտաքինը այնքան էլ հմայիչ չէ տարիքը՝ տարիքի մասին էլ չեմ խոսում:
Էմիլի հիշում ես այն առածը որում ասվում է՝ «Սրտով սիրածը սիրուն կլինի»: Էմիլի կարծես Մաքսն էլ ինձ է սիրում: Համենայնդեպս դա հաճախ զգացել եմ, իսկ երեկ գիշեր… Հիշում եմ նրա խոսքերը, հիշում եմ նրա հայացքը, ձա՜յնը: Լավ հիշում եմ ամեն ինչ՝ եւ՛ խոսքերը, եւ՛ հայացքը, եւ՛ տոնը կարծես մի պահ նորից կենդանացավ իմ առաջ:
Միլեն տեսնում եմ ամեն ինչ շատ լուրջ է,- ապշահար ասաց Էմիլին:
Մտադիր չէի սիրել նրան: Միայն ես եւ Աստված գիտենք, թե ինչպիսի ջանքեքր էի գործադրում, որպեսզի ոչնչացնեի սրտումս սիրո բողբոջները, երեկվա նրա խոսքերից հետո այդ բողբոջները ինքնակամ կերպով կենդանացան, ուժեղ ծիլեր տվեցին: Մաքսը առանց ինձ բացահայտ սեր խոստովանելու ստիպեց ինձ սիրել իրեն:
Միլեն այս պարագայում ոչինչ չեմ կարող քեզ ասել: Եթե ինչպես ասում ես նա էլ սիրում է քեզ, ապա երկուստ էլ պայքարեք ձեր սիրո համար:
Էմիլի իսկ շրջապատը, ընտանիքս, հայրս ի՞նչ կասեն:
Եթե սիրում ես ապա ուրիշի կարծիքը քեզ չպետք է հետաքրքրի, Միլեն; Պայքարիր Միլեն պայքարի, քանի որ սերը տարիք չի ճանաչում:
***
Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, բայց Միլենը այդքան երիտասարդ հասակում կարողացել էր սիրել իրենից 21 տարով մեծ մարդու: Երեւի հենց այս զույգի մասին է ասված «Սերը տարիք չի ճանաչում».- ինչպես ասաց Էմիլին:
***
Մաքսը որոշել էր խոսել իր վաղեմի ընկերոջ Ռիչարդի հետ: Նա Ռիչարդին գ տավ խաղատանը: Միասին առանձնացան Մաքսի աշխատասեյակում:
Ռիչ շատ լուրջ թեմայի մասին եմ ուզում քեզ հետ խոսել:
Մաքս դու գիտես, որ ես ամեն հարցում պատրաստ եմ քեզ օգնել: Գիտես նաեւ, որ իմ հարցում պրոբլեմ չունես:
Չէ Ռիչ այս անգամ ինձ ոչ թե քո օգնությունն է հարկավոր այլ քո խորհուրդը:
Մաքս այսքան ժամանակ ես եմ քեզանից խորհուրդ հարցրել, չեմ հասկանում ի՞նչ խնդրի առաջ ես կանգնել:
Ռիչ Միլենին գիտս չ՞է:
Հա ինչպե՞ս չէ այն աղջիկը, որ խաղատան համար խաղեր էր գրում:
Այո հենց նա: Ռիչ ես…
Մաքս ի՞նչ է պատահել, հօ՜:
Ռիչ ես սիրում եմ այդ աղջկան:
Մաքս գժվել ես ա՜խր. Մաքս նա համարյա իմ աղջկա հասակին է:
Ռիչ առաջին անգամ նրան ավտովթարից հետո տեսա հիվանդանոցում: Մինչեւ հիմա ինքս ինձ հարց եմ տալիս, թե նրա ի՞նչն էր այդքան արտասովոր, որ այնպես հավանեցի նրան, իսկ այն ժամանակ, երբ նրան գործնական ճաշի հրավիրեցի ինձ համար ամեն ինչ անառարկելիորեն պարզ էր, ես տեսնում էի մի դեռատի, գեղեցիկ, բարի, ինտիլիգենտ ու հմայիչ աղջիկ, որի նմանը առաջ երբեք չէի պատահել, եւ անմիջապես նրա մեջ զգացի մի մոտիկ, արդեն ծանոթ էակ, կարծես այդ դեմքը, այդ բարեբհամբույր, խելացի աչքերը անընդհատ իմ կողքին են եղել:
Չէ Մաքս դու հաստատ ցնդել ես: Դու պատկերացնում ես Միլենի վերաբերմունքը քո նկատմամբ, երբ նա կիմանա այդ մասին:
Ռիչ ոչ մի վերաբերմունքի մասին էլ խոսք գնալ չի կարող, նա ինքն էլ ինձ է սիրում: Ես բազմիցս զգացել եմ այդ:
Մաքս հնարավոր է, որ քեզ այդպես թվացել է: Ախր 26-27 տարեկան աղջիկը ինչպես կարող է սիրահարվել 48 տարեկանին: Ախր պատկերացրու նրա շուրջ բազմաթիվ երիտասարդներ են, ուրեմն նա այդ երիտասարդների մեջ մեկին չգտավ, որ սիրի ու սիրահարվեց քեզ հա՞: Խելքին մոտիկ բա՞ն է:
Չէ՛, չէ՛ Ռիչ լսիր, երբ նրա մոտ էի գնում, ամեն անգամ նրա աչքերից նկատում էի, որ նա սպասում էր ինձ: Ինքն էլ էր խոստովանում, թե դեռ առավոտնից մի առանձնակի զգացում ուներ, կռահում էր, որ կգամ: Երբ հանդիպում էինք եւ որեւէ տեղ գնում միասին, երկար խոսում էինք, լռում , սակայն չէինք խոստովանում մեր սերը ու ամոթխածաբար, խանդի կերպով թաքցնում էինք: Վախենում էինք այն ամենից, որ կարող էր բացահայտել մեր գաղթնիկը հենց մեզ: Ես սիրում էի եւ սիրում եմ քնքշորեն, խոր, բայց դատողություն եմ անում, ինքս ինձ հարցնում, թե ինչի՞ կարող է հանգեցնել մեր սերը եթե ուժ չունենան պայքարելու:Ես վաղուց իմ թախծոտ սերը նրան հայտնած կլինեի, բայց… Այլ բան է եթե ես գեղեցիկ, հետաքրքրական կյանք ունենաի:
Այս ամբողջ ընթացքում Ռիչարտը լուռ ու մտածկոտ հայացքով լսում էր Մաքսին:
Մաքսը շարունակեց.
Չգիտեմ ուղղակի եթե ես սերս հայտնեմ նրան, ապա որքան երկար կշարունաակվի մեր երջանկոհւթյունը, ի՞նչ կպատահի նրան իմ հիվանդության, մահվան դեպքում կամ պարզապես եթե այլեւս չսիրենք միմյանց:
Մի երկու րոպե լռություն տիրեց ապա Մաքսը կրկին շարունակեց:
Նա էլ հավանաբար նույն ձեւով է դատում մտածում է ընտանիքի, շրջապատի մասին, եթե նա անձնատուըր լինի իր զգացմունքներին, հարկ կլինի ստել կամ ճշմարտությունն ասել իսկ նրա վիճակում երկուսն էլ սարսափելի են ու անհարմար: Ռիչ ինչ ես կարծում ի՞նչ անեմ, ինչպե՞ս վարվեմ:
Մաքս վարվիր այնպես ինչպես սիրտտ է թելադրում:
Կարծում ես՞ Ռիչ,- հարցական տոնով ասաց Մաքսը:
Մաքս քո խոսքերից, քո պատմածից ելնելով միակ ճիշտ բանը, որ կարող ես անել, դա այն է, որ դու պետք է քո սերը դեպի Միլենը բացահայտ կերպով արտահայտես:
Ռիչ հենց այդպես էլ կանեմ, երբ հարմար պահ առաջանա: Վերադառնանք խաղասենյակ այսօր շատ լուրջ խաղ է սպասվում:
Գնանք,- ասաց Ռիչարտը եւ միասին դուրս եկան աշխատասենյակից:
Երեկոյան Միլենը որոշեց գնալ խաղատուն եւ կյանքում առաջին անգամ իր բախտը փորձել խաղատանը: Խաղատանը նա մի ժամ հազիվ կարողացավ դիմանալ: Մաքսը շրջապատված էր բազմաթիվ կանանցով եւ կարծես բավականին զբաղվապ էին, տարված՝ խաղով: Միլենը տեսավ,որ այլեւս խաղատանը դիմանալ չի կարող(այդ տեսարանը նրան ճնշում էր),որոշեց դուրս գալ խաղատնից: Երբ դուրս եկավ մի քանի քայլ էր հեռացել, երբ խաղատան դուռը կրկին բացվեց եւ ինչ որ մեկը դուրս եկավ եւ արագ քայլերով մոտեցավ Միլենին: Միլենը շրջվեց եւ իր առաջ տեսավ Մաքսին:
Ինչպե՞ս ես,-հարցրեց Մաքսը:
Շատ լավ,Մաքս:
Ինչու՞ չմոտեցար եւ չխոսեցիր հետս խաղատանը:
Միլենին թվում էր թե կարող է առարկել եւ նույն հարցը նրան տալ, բայց իրեն թույլ չտվեց եւ պատասխանեց.
Չուզեցի անհանգստացնել, քանի որ դու երեւի զբաղված էիր,Մաքս:
Ի՞նչ էիր անում այսօր:
Առանձնապես ոչինո:
Տեսքտ այսօր մի տեսակ է. Հօ հիվանդ չե՞ս, հենց սկզբից նկատեցի, որ մեջտ ինչ որ բան փոխվել է: Ի՞նչ է պատահել:
Ոչինչ Մաքս:
Մաքսը մի րոպե նայեց Միլենին.
Եւ մի փոքր ընկճված ես,- ասաց Մաքսը.-ինչի՞ց ասա ինձ:
Ոչ մի բանից, Մաքս, ոչ մի բանից,ընկճված չեմ:
Իսկ ես պնդում եմ, որ ընկճված ես եւ այն էլ այնքան, որ որ մի խոսք եւս եւ արցունքները հորդելով կթափվեն քո աչքերից: Նարանք արդեն երեւացին, փայլում են ու լողում քո աչքերում, եւ մի կաթիլ արդեն սահեց ընկավ ներքեւ:
Մաքս խնդրում եմ թող գնամ:
Մաքսը կարծես Միլենի խնդրանքը կատարեց, բաց թողեց ձեռքը եւ ասաց.
Բարի գիշեր իմ… -նա կանգ առա, կծեց շրթունքը եւ շտապ հեռացավ:
Միլենը շարունակեց քայլերը, արդեն պատրաստվում էր նստել ավտոմեքենան, սակայն այդ պահին լսեց Մաքսի ձայնը.
Միլեն սպասիր,- նա արագ քայլերով գրեթե վազելով մոտեցավ:
Միլեն,- շարունակեց նա.- մեքենայի բանալիները տուր ինձ ինքս քեզ կհասցնեմ տուն: Դու քեզ լավ չես զգում:
Չէ Մաքս կարիք չկա, վերադարձիր խաղատուն, ես ինձ լավ եմ զգում:
Միլեն մի համառիր բանալիները տուր ինձ,- կտրուկ տոնով ասաց Մաքսը:
Մա՜քս:
Միլեն բանալիները,- Մաքսը այս խոսքերի հետ մեկտեղ ձեռքը մեկնեց դեպի Միլենը:
Միլենը բանալիները հանձնեց Մաքսին: Մեքենայի մեջ երկուսն էլ լուռ էին: Միլենը նկատեց, որ Մաքսը լարված եւ նույնիսկ ջղագրգիռ վիճակում է:
Մաքս քեզ ի՞նչ պատահեց, շատ լարված ես երեւում:
Մաքսը մի երկու րոպե լուռ մնաց, ապա մեքենան կանգնեցնելով ասաց.
Միլեն արի իջնենք եւ մի քիչ զբոսնենք, ես այլեւս այսպես չեմ կարող:
Միլենը տեսավ, որ Մաքսը իրեն իրոք լավ չի զգում ուստի համաձայնեց իջնել: Մի հինգ րոպե լուռ քայլում էին հետո Մաքսի խնդրանքով կանգ առան; Նա բռնեց Միլենի ձեռքը եւ ասաց.
Միլեն քո կամքը կորոշի եւ քո բախտը,- ասաց նա.-ես առաջարկում եմ քեզ իմ սիրտը եւ այն ամենը ինչ-որ ունեմ:
Դու կատակ ես անում եւ տարօրինակ է լսել քեզ,- ասաց Միլենը:
Ես խնդրում եմ՝ իմ կողքին, ինձ հետ միասին անցնել կյանքի բովով, լինել իմ կեսը, իմ երկրային ամենալավ ուղեկիցը:
Մաքս հասկանում ես թե ի՞նչ ես խոսում,-ասաց Միլենը եւ այդ պահին արցունքները հորդեցին նրա աչքերից:
Միլեն լուռ մնա մի քանի րոպե դու չափից դուրս հուզված ես, ես եւս կլռեմ:
Նրանք նստեցի: Քամին փչեց, անցավ ծառուղու միջով, այն սլացավ հեռու, հեռու չքացավ անհայտ տարածության մեջ եւ խաղաղվեց:Միլենը դեռ հեկեկում էր: Մաքսը հանգիստ նստած մեղմորեն ու լրջորեն նայում էր Միլենին: Որոշ ժամանակ անցնելուց հետո խոսեց, վեհրջապես ասաց.
Մոտ եկ, Միլեն, բացատրվենք ու հասկանանք իրար:
Մաքս հասկանում ես, թե ինչ ես ասում:
Բայց Միլեն, ես քեզ կանչում եմ որպես իմ կին, ես ուզում եմ քեզ հետ ամուսնալ:
Միլենը լուռ էր, նրան թվում էր թե այդ ամենը երազում է կատարվում:
Մոտ եկ Միլեն, մոտեցիր:
Մաքս մենք չենք կարող միասին լինել:
Մաքսը Միլենին քաշեց դեպի իր գիրկը եւ կամաց շշնջաց.
Իմ սեր, կամուսնանաս՞ ինձ հետ:
Միլենը նորից լուռ էր եւ նորից ազատվեց նրա գրկից:
Միլեն դու վախենու՞մ ես:
Իհարկե՛:
Չե՞ս հավատում ինձ:
Ես վախենում եմ հասարակության կարծիքից, Մաքս:
Միլեն,- շարունակեց կրքոտությամբ խոսել Մաքսը.- թող գրողի ծոցը գնա այդ հասարակությունը իր կարծիքի հետ միասին: Քեզ, քեզ, արտակարգ, համարյա ոչ երկրային էակ, սիրում եմ ամբողջ էությամբ: Միլեն խնդրում եմ, որ ինձ ընդունես որպես քո ամուսին: Դու Միլեն: Դու պետք է իմը լինես, ամբողջապես ինը: Ուզու՞մ ես ասա այո, շուտ:
Մաքս լու՞րջ ես ասում: Իսկապե՞ս սիրում ես ինձ, անկեղծորեն ուզու՞մ ես, որ ես դառնամ քո կինը: Եվ չես վախենու՞մ հասարակության կարծիքից:
Ուզում եմ, իսկ եթե քեզ բավարարելու համար հարկավոր է երդվել, կերդվեմ:
Մաքս ես կամուսնանամ քեզ հետ, քանի որ ես էլ քեզ եմ սիրում:
Դու իմ փոքրիկ հրեշտակ դու կամուսնանաս ինձ հետ,- Մաքսը լի հուզմունքով արտասանեց այս խոսքերը,- Եկ ինձ մոտ, եկ այժմ,-եւ խորապես հուզված, ավելացրեց փսփսալով Միլենի ականջին եւ իր այտը սեղմելով նրա այտին.- տուր ինձ երջանկություն եւ ես քեզ երջանիկ կդարձնեմ:
Աստվա՜ծ, ներիր ինձ,- շարունակեեց Մաքսը մի փոքր հետո,- թող մարդիկ չըմիջամտեն մեր սիրուն: Ես Միլեն քեզ գտել եմ եւ կպահեմ:
Ոչ ոք չի միջամտի Մաքս, եթե մենք թույլ չտանք,-ասաց Միլենը:
Երջանի՞կ ես, Միլեն:
Միլենը նորից ու նորից էր պատասխանում.
Այո՛:
Պետք է հեռանալ,- ասաց Մաքսը.-եղանակը փոխվում է: Ես կարող էի քեզ հետ մինչեւ առավոտ նստել, Միլեն:
Եւ ես,- ասաց Միլենը.- ես էլ կնստեի սիրելիս:
Մաքսը Միլենին հասցրեց տուն, բաժանվելուց առաջ մի քանի անգամ համբուրեց Միլենին, ապա բարի գիշեր ասաց ու հեռացավ:
***
Նրանց հարաբերությունների պարզվելուց հետո էլ Միլենը կողմնակի մարդկանց նկատմամբ, առաջվա պես իրեն պահում էր զուսպ ու հանգիստ: Այլ կերպ վարվել միանգամայն անտեղի կլիներ: Միայն իրենց երեկոյան հանդիպումնենրի ժամանակ Մաքսի տնազն էր անում ու ջղայնացնում: Ամեն երեկո նրանք պարտադիր հանդիպում էին: Մաքսը նրան չէր դիմավորում «իմ սեր», «փոքրիկ հրեշտակ», «քաղցրս» բառերով ինչպես սկզբում, հիմա նրան անվանում էր «չարաճճի աղջիկ», «ջղայնացնող տիկնիկ»: Այժմ փաղաքշական հայացքների փոխարեն Միլենը տեսնում էր միայն ծամածռություններ, ձեռք սեղմելուն փոխարինում էր կսմթոցը, այտը համբուրելու փոխարեն ականջ ն էր քաշում: Եւ դա լավ էր՝ նրանք սիրում էին իրա;
***
Երկար մտածելուց հետո Մաքսը որշեց, որ այդպես երկար շարունակվել չի կարող:Միլենի հայրը՝ էդուարդը պետք է պարտադիր իմանա Միլենի եւ իր սիրո մասին: Նա լիովին գիտակցում էր Էդուարդի պատասխանը, եւ նրան բնավ էլ չէր մեղադրում, քանի որ ինքն էլ նույն կերպ կվարվեր եթե երեխա ունենար: Բացի դրանից խորին հարգանք էր տածում Էդուարդի նկատմամբ: Բազմաթիվ անգամներ էին նստել ու զրուցել իրար հետ: Բազմաթիվ անգամներ էր Էդուարդը իր խորհուրդներով օգնել Մաքսին բիզնեսի մեջ: Եվ մի երեկո երկար մտորումներից հետո որոշեց գնալ Միլենի բնակարան: Դռան երկրորդ զանգից անմիջապես հետո Միլենը դուռը բաց արեց:
Մաքս ինչպիսի անակնկալ, ներս արի, իսկ ես մտածում էի թե ինչ եմ անելու այս երեկո: Բարձրանանք վերեւ թեյ կխմենք ու կզրուցենք: Հայրս աշխատում է մի քանի թղթեր կաին պետք է հարկաիննին ներկայացնեի, դրանք է աչքի անցկացնում: Երեւի մի քիչ հետո կմիանա մեզ:
Միլենի դիմաց նստած էր տարիքով, բայց միեւնույն ժամանակ հաղթանդամ, լայնաթիկունք տղամարդ, գրավիչ դիմագծերով, գեղեցիկ ուղիղ քթով, սեւ մազերով ու սեւ աչքերով: Ինչպես վայել է սիրահարներին նա ամենայն հավանականությամբ, եռանդով շատ անկեղծ սեր էր բացատրվում Միլենին, նա ինչ-որ բան էր խնդրում իսկ Միլենը թիկնել էր բազկաթոռին եւ ոչինչ չէր պատասխանում:
Էդուարդը այդ պահին գալիս էր նրանց մոտ, բայց քանի որ Մաքսի վերջին խոսքերը լսեց. «Միլեն քո հայրը պետք է իմանա մեր զգացմունքների մասին, այլապես այսպես երկար շարունակվել չի կարող»: Որոշեց ներս չմտնել համբերել տեսնել թե ինչ է կատարվում:
Ճիշտ այդ պահին բառերի հեղեղը կանգ առավ, իր խոսքը ավարտելու, թե մի այլ պատճառով Մաքսը հարցակման անցավ մի ուրիշ ավելի գործնական ձեւով: Հանկարց աթոռից վեր թռչելով վերցրեց Միլենի ձեռքը, եւ դիմադրության չարժանանալով համբուրեց, հետո հաջողությունից ոգեւորված, Մաքսը գրկեց Միլենին, սեղմեց իրեն ու սկսեց համբուրել նրա շրթունքները: Այդ հանդգնությունը կարծես Միլենին հանեց կախարդական կաշկանդվածությունից, որովհետեւ հետ հրելով բազկաթոռը ազատվեց Մաքսի գրկից, նա վեր կացավ ու դողդոջուն ձայնով ասաց.
Մաքս, թանգագին Մաքս չէ՞ որ այդպես չի կարելի:
Գուցե՛,- պատասխանեց Մաքսը.- բայց քանի որ մենք իրար սիրում ենք մնացածն ինձ համար միեւնույնն է:
Արդեն բավականին ժամանակ է Մաքս ինչ մենք միասին ենք: Այո ես քեզ սիրում եմ, բաց ավաղ մի բան հաստատ գիտեմ, հայրս չի համաձայնվի, նա այդ մասին իմանալով ինձ հաստատ կսպանի: Իսկ հիմա գնա խնդրում եմ, գնա քանի նա չի եկել, թե չէ Մաքս մենք երկուսս էլ հարկադրված կլինենք հատուցելու դրա համար:
Ոչ աղավնյակս ես այստեղ եմ եկել խնդրելու նրա համաձայնությունը:
Էդուարդը այլեւս չհամբերեց.
Խնդրել իմ համաձայնությունը՞, անազնիվ խաբեբա,- գոռաց նա ներս մտնելով հյուրասենյակ վարագույրների հետեւից:
Միլենը գրեթե ուշագնաց ընկավ բազկաթոռին:
Նախ իմ աջքի առջեւ աղջկաս ես գրկում եւ հետո թույլ տալով այդպիսի հանդգնություն, խնդրում իմ համաձայնությունը՞: -Եւ նա հարցակման պատրաստ ձուլի նման դեպի Մաքսը նետվեց:
Միլենը բարձրացավ փորձելով փախչել, բայց տեսնելով, որ փախուստը հնարավոր չէ ընկավ իր սիրեցյալի գիրկը: Կատաղած հայրը հույս ունենալով, որ աղջկան կպոկի Մաքսի գրկից, բռնեց Միլենի երկար շականակագույն մազերը, ամբողջ ուժով ձգեց: Միլենը ցավից ճչաց: Նրա ձայնից Մաքսը իրենից դուրս եկավ:
Էդուարդ հանգիստ թող ՄԻլենին,- ասաց նա ցածրաձայն ու սպառնալից.- թե չէ թող Աստված ինձ ների, ես կստիպեմ այդ անել:
Միլենին հանգիստ թողեք,- աղաղակեց հայրը.- իսկ ո՞վ է նրան ավելի ամուր բռնել ե՞ս, թ՞ե դու: Այդ դու պետք է թողնես նրան:
Այո՛, այո՛ Մաքս,- շշնջաց Միլենը, թե չէ ինձ երկու կես կանեք:
Մաքսը հնազանդվեց եւ Միլենին նստեցրեց բազկաթոռին:
Հիմա Մաքս դու այս տանից կենդանի դուրս չես գա, ես այս դանակը կխրեմ ձեր սիրտը,- սեղանից վերցնելով դանակը Էդուարդը ասաց այդ խոսքերը:
Դրանով Էդուարդ կխոցես աղջկատ սիրտը իմ սրտի հետ միասին: Ինչ արած թող ձեր ասածը լինի եւ, երբ մենք մեռնենք եւ դուք զրկվեք ձեր աղջկանից արցունքները ձեզ գերեզման կիջեցնեն:
Չէ՛ հայրիկ, չէ՛,- գոչեց Միլենը, որը գիտեր հոր բնավորությունը եւ վախենում էր, որ ավելի վատ բան կպատահի.- հանուն արդարության եւ հանուն ինձ խնդրում եմ հայրիկ լսիր ինձ: Իմ սիրտը պատկանում է Մաքսին, ես նրա հետ երջանիկ կլինեմ, առանց նրա խավար է ու հուսահատություն: Նա եւս երդվում է, որ ինձ սիրում է: Հայրիկ խնդրում եմ մեզ մի բաժանիր: Մի՞թե նա արժանի չէ ինձ,- Միլենի վերջին խոսքերը գրեթե չէին լսվում արցունքները թույլ չէին տալիս, որ նա ազատ արտահայտվեր՚:
Դու լավ գիտես թե ինչու աղջիկս, ախր նա քեզանից քանի տարի է մեծ:
Ի՞նչ նշանակոիթյուն ունի տարիքը հայրիկ:
Դու նրա հետ երջանիկ չես լինի: Ասենք մի քանի տարի միասին ապրեցիկ հետո, հետո, չէ՞ որ մարդու կյանքը հավերժական չէ; Աղջիկս սիրելով Մաքսին դու կկործանես քո կյանքը: Հասկացիր ես չեմ ուզում, որ դու երիտասարդ հասակում մնաս մենակ:
Մի քանի վարկյան լռությունից հետո էդուարդը ասաց .
Բավական է Մաքս հեռացիր քանի դեռ ողջ ես:
Էդուարդ ես չեմ գնա դու պետք է ինձ լսես:
Մաքս ես դրա կարիքը չեմ տեսնում: Դու եւ Միլենը չեք կարող միասին լինել:
Էդուարդ իմ անցած կյանքի բոլոր դեպքերը հայտնի են Միլենին: Անասելի թշվառության ու տխուր մենակության մեջ անցկացրած տարիներից հետո, առաջին անգամ գտա մի էակ, որին կարող եմ իսկապես սիիրել: Իմ սիրելի Միլենը, իմ բարի հրեշտակը ես կապված եմ նրա հետ խոր նվիրվածությամբ: Ես նրան համարում եմ բարի, շնորհալի, սքանչելի եւ ջերմ ու խոր կիրքը բողբոջում է իմ սրտում, ձգտում է դեպի նա: Նա իմաստ է տալիս իմ գոյությանը:
Մի պահ լռություն տիրեց: Էդուարդը քայլում էր սենյակում :
Մաքսը շարունակեց.
Այժմ Էդուարդ կարծում եմ դու հասկանում ես իրերի դրությունը: Իմ ամբողջ երջանկությունը առանց Միլենի հօդս կցնդի: Ի՞նչ կմնա: Ոչինչ՛, երկու բաժանված սիրող սիրտ:
Բավական է Մաքս հեռացիր,- հանգիստ տոնով ասաց Էդուարդը:
Թող այդպես լինի, ես կգնամ Էդուարդ: Բայց որպես քո աղջկան սիրող մարդ ես նրանից չեմ հեռանա: Այսօրվա խոսակցությունից հետո ես լիովին համոզվեցի, որ ես եւ Միլենը պետք է միասին լինոնք,որ առանց մեկմեկու մենք չենք կարող ապրել: Դրանից հետո ինձ ու նրան միայն մահն է, որ կարող է բաժանել:
Այդ խոսքերը արտասանելուց հետո նա լան քայլերով մոտեցավ դռներին եւ ինչ-որ բան բղավեց, չափազանցություն չի լինի ասել, ցուլի պես մռնչաց:
Մաքսի գնալուց հետո բավականին ժամանակ լռություն տիրեց, ապա Միլենը սկսեց խոսել.
Հայրիկ դու ասացիր, որ Մաքսը ինձ չի երջանկացնի, գիտե՞ս նրան էլ է տանջում այն հարցը, թե իր սերը երջանկություն կբերի ինձ, չի բարդացնի դա իմ կյանքը: Նրան թվում է թե ինքը բավականին երիտասարդ չէ ինձ համար, բայց չէ հայրիկ մենք սիրում ենք իրար եւ դա բավական է, որ մենք երջանիկ լինենք:
Այդ թեմայի մասին այլեւս ոչ մի խոսք, դու պետք է նրան մոռանաս,- ձայնին սաստող արտահայտություն տալով ասաց Էդուարդը:
Չէ՛ հայրիկ, ես Մաքսին չեմ մոռանա:
Ինչպե՞ս ես դու համարձակվում պնդել այդ Միլեն:
Ինչպե՞ս եմ համարձակվում, հայրիկ: Ինչպե՞ս եմ համարձակվում: Որովհետեւ դա ճշմարտությունն է: Դու կարծում ես, որ ես զգացմունքներ չունեմ եւ կարող ե մ ապրել առանց մի կաթիլ սիրո: Ես չեմ կարող այդպես ապրել հայրիկ, հասկացիր ինձ,-Միլենը հեկեկում էր:
Վաղը եւեթ Միլեն մենք միասին գնում ենք Կիեւ: Կարծում եմ իմ կարծիքի հետ չես հակառակվի աղջիկս:
Ես քեզ հետ Կիեւ կգամ հայրիկ, ինչպես, որ պայմանավորվել էինք, բայց որոշ ժամանակ անց նորից կվերադառնամ Հայաստան: Լինի դա ձեր սրտով, թե ոչ:
Այս խոսքերն ասելուց հետո Միլենը լքեց հյուրասենյակը:
Հաջորդ օրը,երբ ուղղեգիրը Միլենի ձեռքին էր եւ թռիչքին մնացել էր երկու ժամ Միլենը զանգահարեց Մաքսին եւ տեղեկացրեց, որ գնում է:
Միլենը պատրաստվում էր բարձրանալ ինքնաթիռ, երբ Մաքսը հասավ օդանավակայան: Երբ նրանց հայացքներն իրար հանդիպեցին, հոգեկան ուժերը լքեցին երկուսին էլ: Միլենը դեմքը սեղմեց Մաքսի կրծքին եւ արցունքները հորդեցին նրա աչքերից: Մաքսը համբուրեց նրա դեմք, ուսերը, ձեռքերը, որ թրջվել էին արցունքներից:
Որքան դժբախտ ենք մենք երկուսս էլ,- ասաց Միլենը.- հիմա նոր եմ սրտիս այրող կսկիծով հասկանում,թե որքա՜ն ավելորդ, ճղճիմ ու խաբուսիկ է եղել այն ամենը ինչ մեզ խանգարում էր բացահայտ սիրել իրար:
Սիրելիս,- Միլենի մազերը շոյելով ասաց Մաքսը.- ես հասկասցա, որ, երբ սիրում ես ապա այդ սիրո մասին դատողություններ անելիս…
Մաքսը չկարողացավ իր խեսքը ավարտել, նրա հետ ինչ-որ բան կատարվեց, նա այդ պահին բռնեց սիրտը եւ ընկավ գետին:
Ուշքի եկավ,երբ հիվանդանոցում էր, բժիշկը հետեւում էր սրտի աշխատանքին, իսկ Միլենը լացակումած աչքերով նստած նայում էր իրեն:
Միլեն, իմ սիրելի փոքրիկ Միլեն, հայրտ ճիշտ էր ասում, որ իմ կողքին լինելով դու դժբախտ կլինես, Էդուարդը ճիշտ էր, երբ ասաց, որ կյանքը հավերժական չէ: Միլեն շուտով այդ չարաբաստիկ մահը ինձ էլ կայցելի, իսկ դու, դու կմնաս խոստացիր, որ ինձանից հետո դու կունենաս քո սեփական կյանքը եւ այս ամենը կմոռանաս, կթողնես անցյալում:
Միլենը ավելի պինդ բռնեց Մաքսի ձեռքը եւ ասաց.
Մահը մշտապես մարդու կողքին է, բայց քանի դեռ նա քեզ չի դիպել դա քեզ համար ինչ նշանակություն ունի: Մահը որքն էլ հաճախակի մոտենա քեզ չի դիպչի երկար ու երկար տարիներ, մինչեւ ժամանակի ընթացքում չդառնաս այնպես վտիտ ինչպիսին ինքը մահն է:
Չէ «չարաճճի աղջիկ» ես զգում եմ իմ ժամը հասել է եւ դու պետք է ինձ խոստանաս, որ դու կամուսնանաս եւ քո սեփական կյանքը կունենաս:
Միլենը այդ պահին գլխով բացասական նշան էր ցույց տալիս:
Խոստացիր խնդրում եմ խոստացիր,- նա այդ պահին պինդ բռնեց Միլենի ձեռքը եւ այս անգամ հրամայական տոնով ասաց.
Խոսվտացիր՛:
Միլենը տեսնելով, որ այլընտրանք չունի ասաց.
Խոստանում եմ,- այդ պահին արցունքները հեղեղի պես թափվում էին նրա աչքերից, բայց հանկարց Միլենը կարծես քարացավ՝ Մաքսը այլեւս չէր շնչում:
Բժիշկը Միլենին դուրս հանեց հիվանդասենյակից:
ՎԵՐՋԱԲԱՆ
Մաքսի մահվանից անցել էր չորս տարի: Միլենը փոքրիկ երեխան գրկին կանգնած էր Մաքսի շիրմաքարի առաջ եւ նրա շուրթերը շշնջացին այս խոսքերը.
Մաքս,իմ սիրելի,Մաքս ես կատարեցի քեզ տված իմ վերջին խոստումը: Ես ամուսնացա եւ այս փոքրիկ հրեշտակը, որը այժմ իմ գրկին է կրում է քո անունը:
*e}|{uka*
16.03.2009, 18:39
Սկզբում շատ ծանոթ, շաբլոն պատմություն թվաց, նույնիսկ մտածում էի մի տեղ տեսել եմ կամ կարդացել//ոնց որ սերիալ լիներ :))// , վերջը լավն էր, սիրում եմ որ պատմության վերջում մեկը մահանում է :}
Չհաշված ուղղագրական սխալների , դեմի բացատների ու նրան, որ Կիևան մոստի առկայությունը թույլ էր տալիս մտածել, որ գործերը ծավալվում են Երևանում ու նման օտարամոլ անուններ՝ Միլեն, Մաքս, Դիաննա... ապրես, թեթև գործ էր, իսկական սրտաճմլիկ կինոյի սցենար : :)
Մեղքս չթաքցնեմ, մի հատված եմ կարդացել: Շատ հեշտ ու սահուն էր կարդացվում: Փոքր ինչ նման գրելու այն կախարդական ոճին, որը ստիպում է կարդալ ակամա... Բայց միևնույն է այդ ոճը չէ... Չգիտմ, շտապողականությունից, թե որևէ այլ պատճառով, անտեսվել են անխտիր բոլոր կետադրական նշանները... Երևի դրա համար չկարդացի մինչև վերջ:
Ես համառորեն կարդացի, փոշմանեցի բայց վերջում:(, շատ էր պարզունակ, սենց պատմվածքները իմ կարծիքով լայն հաջողություններ կգրանցեն 16 տարեկան աղջիկների շրջանում:), չեմ ուզում նեղացնեմ Սիսյուլ , անկեղծ եմ ասում:(, փոխարենը խոստանում եմ եթե էլ գրես, դաժանաբար ու համառորեն կարդամ մինչև վերջ:)
Second Chance
17.03.2009, 11:24
Առաջի երկու պարբերությունը կարդացի էլ չստացվեց շարունակել:(: Մի տեսակ շատ անտրամաբանական ու արհեստական թվաց: Նախ անունների պահը , հետո էլ ասենք ո՞նց միանգամից որոշեցին անկապ տեղը համագործակցել: Տենց բան չի կարա էլի կյանքում լինի , որ իրար չճանաչող մարդիկ միանգամից որոշում են համագործակցել առանց ճշտելու նախապես համապատասխան առկա եզրերը:):Արհեստական էր : Գրելաոճն էլ պատկերավոր չէր, քիչ էին նկարագրությունները:
Ինձ թվում է շատ շտապ ես գրել,ասելիք ունես, բայց մանրամասնություների վրա չես ուզում աշխատել;), սակայն դրանք շատ կարևոր են ու հարստացնում են սյուժեն: Քեզ ավելի լավ ստեղծագործություններ եմ մաղթում:):
Ժող ջան ա,առը մի շաբաթ դաժան պարապության էի մատվել ու որոշեցի գրել … Ընդամենը 2 օրում եմ գրել հազիվ էլ եսքանը դուրս գար… շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկեղծ խոսքերի ու խորհուրդների համար, որ նորից ինչ-որ բան գրեմ անպայման կհետևեմ ձեր տված խորհուրդներին;)