PDA

Դիտել ողջ տարբերակը : Միշել Ուելբեք



impression
16.03.2009, 15:18
Միշել Ուելբեքը ժամանակակից ֆրանսիացի գրող է, ծնվել է 1956 թ.: Նա գրել է բազմաթիվ էսսեներ, ինչպես նաև ունի պոետիկ ժողովածու: Դրանք, սակայն, հաջողություն և ճանաչում չբերեցին իրենց հեղինակին: Մի քանի տարի անց Ուելբեքը գրում է իր առաջին վեպը, որտեղ նա կասկածի տակ է դնում արևմտյան հասարակության լիբերալ արժեքները: Թեման առավել ծավալվում է իր երկրորդ վեպում՝ "Տարրական մասնիկներ"-ում, որն էլ Ուելբեքին բերում է համաշխարհային ճանաչում և հռչակ:
Կարդացե՞լ եք արդյոք Ուելբեք, եթե այո՝ ի՞նչ կարծիքի եք: Համարու՞մ եք նրան իրոք արժեքավոր գրող:

Հ.Գ. Մոռացա նշել, որ նա մի քիչ պոռնոգրաֆիկ գրականություն է ստեղծում: Նաև մոռացա նշել, որ նա Գրան Պրի մրցանակակիր է, իսկ վերջին վեպը ստացել է Ինտերալյե մրցանակ:

Մի քիչ ծավալվելով թեմայի շուրջ ու նաև շահարկելով Ուելբեքին նվիրված թեման՝ կուզենայի նաև քննարկեինք՝ արդյո՞ք պոռնոգրաֆիան արժեքավոր գրականություն է: Արդյո՞ք մենք պոռնոգրաֆիան ընկալում ենք որպես գրականություն:

Բարեկամ
11.06.2009, 04:43
Ուելբեքից կարդացել եմ երկու գիրք. "Տարրական մասնիկներ", Կղզու հնարավորություն" /սա, եթե չեմ սխալվում, նրա վերջին գործն ա/:
Երկուսն էլ շատ տպավորիչ էին: Կղզու հնարավորության մեջ հեղինակը կարծես մինչև վերջ իրեն քամած լինի:


Մոռացա նշել, որ նա մի քիչ պոռնոգրաֆիկ գրականություն է ստեղծում

Մի քիչ չէ, լավ էլ "խայտառակ" արտահայտվում ա :P

Բայց դրանով հանդերձ ես իր գրականությունը հաստատ պոռնոգրաֆիկ չէի համարի: Ինքը գրում ա մարդու ներքին խորը կոնֆլիկտի մասին: Իր գործերը խորը փիլիսոփայական արժեքներ են, ու թեև դրանք մի երկու տարի առաջ եմ կարդացել, բայց որոշ գաղափարներ լավ նստել են մեջս, ու առիթի դեպքում մտաբերում եմ տարբեր կոնտեքստներում:
Մի ժամանակ մի վիրտուալ բարեկամիս հետ ահագին քննարկել ենք Ուելբեք, կարող էի մեջբերել էստեղ, բայց էդ նամակները, ցավոք, էդ մեյլիս հասցեի հետ միասին կորան, ուղղակի էսպես կասեի - եթե դեմ չեք, որ ձեր ճանաչողական համակարգում լիքը բան տակնուվրա լինի, կարդացեք Ուելբեք ;)