PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես դառնալ ինտերնետ պրովայդեր

Zangezur
14.03.2009, 22:39
Ժողովուրդ ինձ պետք իմանալ թե թեմայի հետ կապված կոնկրետ ինչ պետք կլինի:
Ավելի կոնկրետացնեմ: Հիմա հնարավորությունա առաջացել Կոռնետից պռովայդեռական գիծ վեկալել: Ուզածս ենա, որ շենքի մասշտաբով պռովայդեռ լինեմ:
Դրա համար՝
1. ինչ հզորության կոմպա պետք
2. ինչ լրացուցիչ սարքավորումներ
4. ինչ օպերացիոն համակարգա պետք, XP-ն կլնի՞
5. ինչ մեթոդներովա հնարավոր մի գիծը մի քանի հոգով օգտագործել
Իմ ինտերնետը հիմա կպնում եմ VPN-ով: Հիմա ես ոնց կարամ կոռնետից արագ ինտեռնետ վեկալեմ ու նույն ձևով մյուսներին ինտերնետ տամ ու սահմանափակումներ դնեմ ու շյոչիկ աշխատացնեմ տռաֆիկով մարդկանց համար
Եթե կարաք մի հատ մասնագիտական խորհուրդ տվեք, կամ հասցե, որտեղ մանրամասն գրված կլինի մեթոդները և ձևերը՝ իհարկե ոչ ծրագրավորող մարդկաց մակարդակով:
Օրինակի համար իմ ներկայիս պռովայդեռը օգտվումա http://www.netams.com սրանց հաշվիչից, իմ ջոգելով, որովհետև երբ հաշիվս ստուգում եմ, էս սայտի հասցենա բացած էջում գրում:((էս էլ դրա մասին՝ Считалка трафика. Работает как демон в Linux и FreeBSD. Данные о проходящем трафике собираются через ipfw divert/netfilter или NetFlow v5. Поддерживает: квоты, фильтрацию трафика, создание HTML отчетов.)
Եթե ինչ որ տերմին կամ միտք սխալ եմ գրել, ներող կլնեք:

Xelgen
14.03.2009, 23:11
Եթե հենց Կոռնետի հետ ես աշխատելու, ինչ-որ տաբրեակով նրանց լիցենզյաիյի տակ էիր աշխատում ինչքան հիշում եմ, ու քեզ պետք չի լիցենզիա ստանալ։ Բայց ճշտի, դա Կոռնետից։

Հիմա ինչ վերաբերվում է, տեխնիկական մասին։
Դա կախված է միայն նրանից, թե ինչ մաշտաբներում ես պատրաստվում գործ անել։ Ինչ սերվիսներ բաժանել։
Եթե մի շենքի, ու դու մի 10 կլիենտ ես ունենալու, ապա համրյա բան պետք չի լինի։
Կախված շենքի չափսից, կլիենտների տեղաբաշխվածությունից 2-3 սվիտչ։
Ու համապատսխան քանակությամբ կաբել (շատ մի տնտեսի դրա վրա), գործիքներ։

Եթե շենքի դրսից է գնալու, կարելի է մտածել պաշտպանության, ֆիլտրերի մասին։

Սեռվեռը, եթե միայն քո ասածն է, ապա խորհորւդ կտայի մի հատ հին կոմպ վերցնել/առնել P3 >600Mhz, 256 ram, քեզ արդեն հերիք կանի, ու քցեծ Լինուքս կամ էլ ավլեի լավ է ՖրիԲՍԴ։ Դա քո ասածի համար կբավարարի։
Իսկ թե եթե ուզենաս ֆայլ շեյրինգ, խաղային սեռվեր, ինչ որ հավելյալ ծառայություններ ունենալ, այնտեղ արդեն փոխվում է ամեն ինչ։
Դրա համար, պետք է լավ պատկերացնես քեզ ինչ է պետք հիմա, ու ինչ կարող է պետք գալ մոտակա տարվա մեջ։

Եթե *նիքսերի ծանոթ չես, ու ոչ էլ տրամադրված ես ծանոթանալու, կարող ես նաև վինդոուզով, բայց սեռվեռային տարբերակով + http://tmeter.ru/

Նաև լուծի քո սեռվերի գտնվելու վայրը, որ թողնի քնես։ Սնուցման հարցը և այլն։
Ժամանակին շատ ռուսական կայքեր կային, հենց այս կարգի «պռովայդեռների» համար հոդվածներով, նյութերով, ֆորումներով, ման արի, պետք է շատ հարցերի պատասխանը այնտեղից ստանաս։ :)

Zangezur
14.03.2009, 23:28
Շնորհակալություն պատասխանի համար Xelgen: Ամեն ինչ լավ գուշակեցիր: Բաժանորդների թիվը չի գերազանցի 10 հոգին, դեռևս, կոռնետի հետ խնդիրներ չեն առաջանա, կոռնետի ինտեռնետի յաշիկը դրածա մեր շենքի կռիշում, ինչ-որ չափով գործը հեշտացնումա:
Լավ կլիներ աշխատել վինդովզի հետ: Բայց ինձ պետք ավելի մանրամասն ինֆորմացիա ծրագրային և միացումների հետ կապված: Օրինակ՝ (ենթադրում եմ)
պետքա առնեմ երկու հատ լան քարտ, մեկից կմիանա կոռնետի կաբելը, մյուսից չերեզ սվիչ կկպնեն բաժանորդները, Բայց ոնց՞, էսա խնդիրը: Ասենք թե տեղադրեցի վիդովզ սեռվեռ 2003, բա հետո՞: Էտ ՎՊՆ-ն ոնց են սարքում՞, արագության լիմիտ ոնց են դնում՞:
Եթե հեշտա ասեք ելի, կետ առ կետ, օրինակ սենց, (էլի եմ ենթադրում)՝

«1. գցում էս սեռվեռ 2003-ը
2. բացում ես ստառտ settings, creat VPN server, Creat new users
2. Կլինետի կոմպում բացում էս network connectin, new, vpn connection, հավաքում էս գաղտնաբառը և վսյո»

Ինձ էս վարյանտի բացատրությունա պետք, եթե հնարավորա::think:(

Xelgen
14.03.2009, 23:50
Շնորհակալություն պատասխանի համար Xelgen: Ամեն ինչ լավ գուշակեցիր: Բաժանորդների թիվը չի գերազանցի 10 հոգին, դեռևս, կոռնետի հետ խնդիրներ չեն առաջանա, կոռնետի ինտեռնետի յաշիկը դրածա մեր շենքի կռիշում, ինչ-որ չափով գործը հեշտացնումա:

Տենց քայլ-առ-քայլ հազիվ թե քեզ ինչ որ մեկը ասի։
Ես որ հաստատ չեմ ասի, քանի որ, տենց բան հազար տարի է չեմ առել, Վինդուզի տակ էլ երբեք չեմ արել։

Վինդոուղի դեպքում, մի քիչ ավելի հզոր մեքենա պետք է դնես, հենց բուն Վինդուզի ախորժակը հաշվի առնելով։ Ավելի կոնկրետ ետ սայտերում նայի, ինչ կարգի։

Ետ իմ ասած Տ-մետրը ետ ամեն ինչը ունի, բավականին պարզ ինտերֆեյսով (http://tmeter.ru/tmeter/shots.php)։ Ինչքան հիշում եմ անվճառ տարբերակը պետք է քեզ բավարարի + ռուսերեն լեզվով է, եթե անգլերենը խնդիր է ներկայացնում։

Եթե հելփ-եր կարդալուց (http://tmeter.ru/tmeter/manual/)/գուգլից օտգվելուց չես քաշվում, պետք է որ գլուխ հանես։

Եթե չէ փորձի մեկին գտնես, խնդրես որ նախնական տեղադրումը անի։ Նույն կոռնետի ժողովուրդը կարող է մեկին խորհուրդ տան։ Թե նման ծառայությունը ինչքան կարժենա՝ չեմ պատկերացնում, բայց մի 200$ պետք է որ չգերազանցի։

Zangezur
15.03.2009, 00:01
շնորհակալություն

Zangezur
15.03.2009, 01:16
էտ tmeter.ru ծրագիրը աչկիս լավնա, հեշտոտա, բայց բացատրությունը իմ համար բարդա, տերմիններ կան, որոնց ծանոթ չեմ, դրա համար դժվարա գլխի ընկնել, որը ինչի համար: Մնումա մի հատ ծանոթ պռովայդեռ ճարեմ ու ինֆորմացիա գողանամ: :hands
Կամ ամենաճիշտը կոռնետի տղեքի ականջին կթթվեմ մանրամասն կպատմեն:
Ժող ջան սրանից լավ փող աշխատելու ձև չկա, հեշտի իմաստով:

Xelgen
15.03.2009, 01:57

Ես չգիտեմ ինչքան են քո գիտելիքները, եթե հիմքը ունես, և վիքիփեդիա կարդալուց հետո, ինչ որ թերմին չհասկանաս, դիմի, ինձ թվում է կկարողանանք օգնել ստեղ։
Ամեն դեպքում, ցանկալի է որ գոնե հիմնական բաները պատկերացնես, թե գործի մեջ ես մտնում։

Փող աշխատելու իմաստով՝
Ես դեռ 2004-ին երբ համարյա տենց բան չկար, մտածում էի Վայ-ֆայությամբ պռովայդերության մասին։
Լավ է խելքս հերիքեց հասկանալ, որ մանր-մունր, մեկ-երկու կվարտալ վիճակներով բան չես ստանա, գլխացավանքն էլ շատ է։ Փորձը դա հաստատեց։

Որպես խորհուրդ՝ դու չես կարողանա ավելի էժան ու արագ կապ ապահովել ու ավելի լավ սպասարկում քան խոշոր պռովայդերները։ Նենց որ մտածի տարբեր հավելյալ սերվիսրներ մասին, որոնք խոշորները չեն կարող տրամարդել։
Ֆայլերի փոխանակում, խաղային սեռվեր, ՎօՅՊ թե կարողանաս ավելի հարմար ու էժան տրամադրել, քան սովորականները և այլն, և այլն։
Ինչ-որ կրեատիվ բաներ արա, վեբ-քամ դիր ձեր բակի վրա նայող և այլն։
Եթե հարևանները իրար հետ մոտ են, ու կապ կուզենան պահպանե ցանցովլ, դա կօգնի։

Elmo
15.03.2009, 09:49
մենակ լիցենզիան 300 000 դրամ արժի: Առանց դրա եթե դառնաս էլ, երկար չես մնա պրովայդեր:

Xelgen
15.03.2009, 17:02
մենակ լիցենզիան 300 000 դրամ արժի: Առանց դրա եթե դառնաս էլ, երկար չես մնա պրովայդեր:

Ժամանակին, մանր պռովայդեռները աշխատում էին որպես Արմինկոյի կամ Կոռների մի մաս, ու նրանց լիցենզիայի տակ, առանց սեփականը ստանալու։ Թե հիմա ոնց է, չգիտեմ։

Zangezur
17.03.2009, 02:21
Մի բան ասեմ զարմացեք կամ զարմացեք, որ զարմանում եմ՝
Էսոր խոսացի կոռնետի մարդկանց հետ: Ես ասի 3 մեգաբիթ արագությամբ կանալը ինչքան կնստի, ասումա. մենք տալիս ենք 3 մեգաբիթ հաստատուն արագությամբ և գինտ 1 800 000 դրամ, էս թիվը հետո մի քանի տեղ ճշտեցի, ասին տենցա: հիմա եթե էտ 3 մեգաբիթ արագությմաբ ինտերնետը 3 հոգով միաժամանակ օգտագործեն, ապա մարդա կլինի 1 մեգաբիթ արագությամբ՞: Էս պահը աչկիս սխալ եմ հասկանում, որովհետև մեկ ուրիշը ասավ, որ 3 մեգաբիթ որ ասում են, էտ դօվնլօադի հետ կապ չունի, էտ կապով դու կբավարարես մի 100 հոգու բարձր դօվնլօադի արագությամբ: Աբսուրդը ենա, որ կոմիտաս ինտերնետ են տալիս, որ երաշխավորում են 0,5-1 մեգաբիթ արագությունը:think:think
Մի հատ կբացատրեք թե էս ինչ հանելուկա: Ասածներիս մեջ միակ 100 տոկոսանոց բանը դա 1800000-ն ա:
Եթե Հայ-լայնի 256-ը բազմապատկենք 12-ով կստացվի 3 մեգաբիթ, այսինքն 144000 դրամով՞՞՞՞՞՞:think:think

Elmo
19.03.2009, 11:09
Բա մի տարի ա պրովայդերները իրանց պատեպատ են խփում որ Արմենթելը 1 մեգաբիթը բնակիչներին 30 000 դրամով ա տալիս, պրովայդերներին՝ 364 000 -ով: Ֆայբերնեթն էլ չի տալիս բնակիչներին, բայց էլի նույն գնով ա տալիս պրովայդերներին: Մանր ու միջին բիզնեսը պայթացնում են, որ քո նման մարդիկ բիզնես չկարողանան անել:

Xelgen
22.03.2009, 13:17
Elmo> Պռովայդերներրը պատեպատ են տալիս հիմնականում վերջին մղոնի պատճառով, ընդորում իմ տեղեկություններով պատեպատ տալուց այն կողմ, որևէ գործնական լուրջ քայլի, գոնե նորմալ իրավաբաններ վարձելու, գործը չի հասել։
Այո մենաշնորհը պահվանել է, Ֆայբեռնետին կանալներ տրամադրելը նույնպես բավականին մութ պատմություն է, բայց մեր պռովայդերների մեծ մասի գործելաոճն էլ մի բան չի։
Կանալների առումով տես ներքևում գրածը։

Zangezur> Գոյություն ունի ասպես կոչված Պարետոյի սկբունքը կամ օրենքը (http://en.wikipedia.org/wiki/Pareto_principle), այն շատ ոլորտների համար է գործում, կոնկրեն քո դեպքում կոպիտ ասած, օգտագործողների 80% օգտագործելու են կանալի 20%-միայն։ Եվ հենց այդ սկբունքով պետք հաշվարկներ անես։ 80/20 մոտավոր թվեր են, եթե քո բոլոր կլիենտնորը դաունլոադ անելու գիժ են, դա իհարկե չի աշխատի, եթե ավելի «ներկայացուցչական»/տիպիկ կլիենտուրա է լինելու լավ էլ կաշխատի։ Երբ խոսքը գնում է պռովայդերներին տրամադրվող կանլաի մասին, խոսում են երաշխավորված կանալի մասին, այսինքն քո մոտ միշտ 1 մեգաբիթ կլինի։ Երբ վերջնական օգտագործողի մասին՝ չերաշխավորված, այսինքն ամենաշատը քո մոտ կլինի 1 մեգաբիթ, իսկ պահի տակ, կարող է իջնել մի 50կբիթ/վ-ին։ Եվ դա համարյա բոլոր ոլորտներում է օգտագործվում, ոչ մի պռովայդեր, որ ասենք ունի 1000 հոգի 1 մեգաբիթ վերցնող ու 4000 256կբիթ վերցնող բաժանորդ չի վերցնում իրա համար 2 գիգաբիթանոց կանալ :) Դա ուղղակի աբսուրդ կլիներ։
Ավելի պատկերավոր մի քիչ կոպիտ օրինակ, Երևան մտնող ջրի խողովակների գումարային տրամաչափը հավասա՞ր է Երևանում եղած բոլոր ծորակների տրամաչափի գումարին։ Իհարկե ոչ, վերջին թվի 1/1000 արդական լինի կամ չէ։ Նույնը քո մոտ է լինելու։

Իմիջայլոց վատ միտք չէ, մի հատ էլ Արբանյակային կապ վերցնելը։ Գներից վաղուց տեղյակ չեմ, բայց արժի հետաքրքրվել։

Zangezur
22.03.2009, 15:57

Ինձ էսա հետաքրքրում՝ որ 1 մեգաբիթի վրա նստած 100 հոգին միաժամանակ բեռնում սկսեն, յուրաքանչյուրի արագությունը ինչքան կլինի, 10.24 կիլոբիթ՞: Ու վոնցա հնարավոր, որ Կոմիտասի Արմինկոն երաշխավորումա 512 արագություն 15000 դրամով և արագությունը հասնումա մինչև 2 մեգաբիթ և ավելի, չեմ հասկանում էս մարդիկ վնասով են աշխատում՞:
Ու ինչ տարբերություն Հայ-Լայնի 1 մեագբիթի ու պռովայդեռի երաշխավորված 1 մեգաբիթի մեջ

Xelgen
22.03.2009, 19:15
Ինձ էսա հետաքրքրում՝ որ 1 մեգաբիթի վրա նստած 100 հոգին միաժամանակ բեռնում սկսեն, յուրաքանչյուրի արագությունը ինչքան կլինի, 10.24 կիլոբիթ՞:

Տեսականորեն հա, մի քիչ էլ քիչ։ Իրականում եթե նույն տեղից, նույն բանը չեն ստանում, թեթև տարբերբերություն կլինի տաբրեր հաճախորդների մոտ։

Ու վոնցա հնարավոր, որ Կոմիտասի Արմինկոն երաշխավորումա 512 արագություն 15000 դրամով և արագությունը հասնումա մինչև 2 մեգաբիթ և ավելի, չեմ հասկանում էս մարդիկ վնասով են աշխատում՞:
Ու ինչ տարբերություն Հայ-Լայնի 1 մեագբիթի ու պռովայդեռի երաշխավորված 1 մեգաբիթի մեջ

Քանի որ ծանոթ չեմ Արմինկո(նետ)ի ներքին խողանոցին կարող եմ միայն ենթադրություններ անել։
Դա այդքան էլ երաշխիք չէ, ընդհանրպես տեխնիկապես նման բան գրեթե անհնար է երաշխավորել այն ել Հայաստանի պայմաններում։ Նրանք կարող են իմանալով նրանց ցանցի ծանրաբեռնվածությունը ասել որ ոնց էլ լինի, օրվա ցանկացած պահին 512 կբ/վ պետք է որ լինի։
Եվ հաշվի առնելով Արմինկոյի կլիենտների քանաքը, և դրանից բխող ամեն ինչը, հանգիստ հավատում եմ, որ նորմալ պայմաններում, այդպես էլ լինում է։

Մի հատ էլ կոպիտ օրինակ՝ բանկը նույնպես երաշխավորում է որ ձեր փողը դուք կարող եք վերցնել ցանկացած պահին, բայց եթե բանկի բոլոր հաճախորդները միաժամանկ գնան եվ նրանց փողը ուզենան հետ վերցնեն, այն անմիջապես կսսննկանա։ Դա բանկի էությունն է և հնարավոր չէ ասել, որ բանկի երաշխիքները սուտ էին։