PDA

Դիտել ողջ տարբերակը : Smaper-ը հայերեն



_Հրաչ_
14.03.2009, 09:40
Ուրեմն, ժողովուրդ ջան, Ձեզ եմ ներկայացնում Nokia smartphone-ների համար ICQ -client Smaper-ի հայերեն թարգմանությունը: Եսիմ ինչ մեծ գործ չեմ արել, բայց դե էլի վատ չի:
Ծրագիրը կարող եք քաշել այստեղից` http://frash.od.ua/smaper-159-s-luchshij-icq-klient-dlya-smartfonov:
Հայերենացման համար` Հեռախոսում բացել C:\System\Apps\Smaper\Strings\ (Symbian 8-ի համար) ուղին ու այնտեղ տեղափոխել կցված Strings_hy.txt ֆայլը: Հետո բացել Smaper-ը, մտնել Options --> General ու փոխել ծրագրի լեզուն:
Լրացուցիչ տալիս եմ նաև հեռախոսում հայերենի աջակցումը. եթե Ձեր հեռախոսը չի հասկանում հայերեն, տրված 3 ֆայլերը տեղադրել C:\System\Fonts (Symbian 8-ի համար) հասցեում, հեռախոսն անջատել, միացնել:

_Հրաչ_
27.03.2009, 22:09
Փաստորեն էս Դարում Smaper օգտագործող չկա՞:think

Աթեիստ
27.03.2009, 22:24
Ես վաղուց Slick եմ օգտագործում, 2 անգամ բացեցի Smaper-ը, արագ փակելու ցանկություն առաջացավ։

_Հրաչ_
27.03.2009, 22:43
Ես վաղուց Slick եմ օգտագործում, 2 անգամ բացեցի Smaper-ը, արագ փակելու ցանկություն առաջացավ։

Էդքան վատն է՞ր Smaper-ը: Ես օգտագործում եմ, շատ էլ հարմար ա: Ես էլ Slick գցեցի, դա ինձ դուր չեկավ:

Աթեիստ
27.03.2009, 23:16
1. Գլյուկները շատ էին։
2. Պրոտոկոլների քանակով միանշանակ զիջում էր
3. Smaper-ի ինտերֆեյսը չեմ հիշում, բայց Slick-ինը շատ նման է նորմալ մեսսենջերներին, այսինքն հաղորդագրություն գրելու համար նոր պատուհան չի բացվում, որ ֆոնում բան գրեն չտեսնես։

_Հրաչ_
27.03.2009, 23:25
Պարզ ա, ուրեմն կփորձեմ Slick-ն էլ թարգմանել:)

Աթեիստ
28.03.2009, 09:17
Պարզ ա, ուրեմն կփորձեմ Slick-ն էլ թարգմանել:)
Կարծում եմ ավելի ճիշտ կլինի սկզբում պարզել, արդյոք կա՞ դրա կարիքը։
Ինքս նախընտրում եմ անգլերեն ծրագրեր, որոնք ի վիճակի են ցույց տալ հայերեն տեքստ, Slick-ը դրանց թվում է։

_Հրաչ_
28.03.2009, 10:00
Էհ, որ կարիքին նայենք, Windows XP-ի, Vista-ի ու MS Office-ի թարգմանության կարիքն էլ կարար չլիներ: Բայց ինչո՞ւ չունենանք հայերեն ինտերֆեյսով ծրագրեր, չցանկացողը կարող ա չգցի, իրա կամքն ա, բայց դա էլ գործ ա: Ռուսներից ինչո՞վ ենք պակաս, ծրագիր չեն թողնում, սաղ ռուսերենացնում են: Մենք էլ նպաստենք հայերենի կիրառմանը տեղեկատվական տեխնոլոգիաներում: