PDA

Դիտել ողջ տարբերակը : Քննություն ստանալու լավ առաջարկ



Արսեն
19.12.2006, 23:23
Սովորիր և կստանաս
իսկ բացի այս տարբերակից ինչ հնարքներից եք օգտվել, որպեսզի ստանաք այն քննությունը կամ ստուգրքը, որին պատրաստ չեք եղել, կամ թերի եք իմացել առարկան?
Ուղակի հետաքրքիր է այն առումով, որ մենք` ՀԱՅԵՐՍ, շատ հնարամիտ ենք և ամեն իրադրությունից յուրովի ենք դուր գալիս:B

StrangeLittleGirl
19.12.2006, 23:40
Սովորելուց լավ տարբերակ չկա: Էլ ինչի՞դ է պետք այդ անկապ թվանշանը, եթե այն չես վաստակել:

Արսեն
19.12.2006, 23:50
Անձամբ ես կողմնակից եմ ռեալ գիտելիքներ ձեռք բերելուն, ես սովորում եմ իմ համար, այլ ոչ գնահատականի: բայց կան մարդիկ, ու ոչ քիչ, որոնք <ստանում են> իրենց գնահատականը տարբեր կերպ: Խոսքս դրա մասին է:

Ուրվական
20.12.2006, 00:30
Դե երևի հետևյալ խոսքերն եք ուզում լսեք. կա՛մ ծանոթ ունեցեք, կա՛մ, եթե դա չկա կամ չի օգնում, ապա փող տվեք, չնայած, որ ոչ մի իրեն հարգող մարդ այդ փողը չպետք է վերցնի: Հույս ունեմ, որ այս միջոցները ձեզ ընդհանրապես պետք չեն գա, քանի որ սովորելուց ճիշտ բան չկա: Համաձայն եմ, պետք չէ սովորել գնահատականի համար, բայց եթե սովորել ես, ինչու չստանաս նաև բարձր գնահատական:

Վազգեն
20.12.2006, 10:36
Համաձայն եմ, ճիշտը սովորելն է։ Դրա համար էլ հեչ դուրս չի գալի, երբ մեկ–մեկ ֆորումում մարդիկ գրում են, որ այսինչ կան այնինչ թեմայով ռեֆերատ է պետք։ :think Եթե հանձնարարել են ռեֆերատ գրել, պետք է համապատասխան նյութեր ճարեք, կարդաք, վերլուծեք ու ինքերդ մի բան գրեք, ոչ թե ուրիշի գրած ռեֆերատը թխեք։

Cassiopeia
20.12.2006, 10:59
Ուսումնառությանս տարիներին ընդամենը մեկ անգամ եմ փողով գնահատական ստացել, այն էլ ոչ թե չսովորելու պատճառով, այլ պարզապես մեր դասախոսը գիրք էր հրատարակել և մինչև այդ գիրքը չառնեինք, ապա ինչքան էլ սովորած լինեինք, համենայն դեպս բարձր գնահատական չէինք ստանա… Խոսքը ոչ մասնագիտական սոցիոլոգիա առարկայի մասին է

Ֆելո
20.12.2006, 13:13
բոլորտ ասում էք սովորել-սովորել. հո Լենինը չեք...:D օրինակ ինձ չի հյետաքրքրում պատմությունը ու գիտեմ, որ իմ համար պարտադիր չի իմանալ Արշակ Բ-ի թագավորելու տարեթվերը. ես ինչի նստեմ իզուր ժամանակ կորցնեմ էդ սովորեմ երբ կան ավելի կարևոր բաներ...

Արսեն
20.12.2006, 14:57
Դե երևի հետևյալ խոսքերն եք ուզում լսեք. կա՛մ ծանոթ ունեցեք, կա՛մ, եթե դա չկա կամ չի օգնում, ապա փող տվեք, չնայած, որ ոչ մի իրեն հարգող մարդ այդ փողը չպետք է վերցնի: Հույս ունեմ, որ այս միջոցները ձեզ ընդհանրապես պետք չեն գա, քանի որ սովորելուց ճիշտ բան չկա: Համաձայն եմ, պետք չէ սովորել գնահատականի համար, բայց եթե սովորել ես, ինչու չստանաս նաև բարձր գնահատական:


ետ 2 միջոցները շատ են կիրառվում, անձամբ ես փող տվել եմ, բայց ամբողջ կուրսն եր հավաքում ու չէի կարող չտալ....
բայց եթե մարդ գնում ե սովորելու համար, պետք ա ժամանակը իզուր չվատնի ու սովորի, լինի դա պատմություն, հոգեբանություն, կամ ուրիշ ոչմասնագիտական առարկա: դրանք ընդհանուր զարգացման համար են:
Բարձր գնահատականներն էլ վկայում են լավ գիտելիքների մասին, սակայն մարդ ել կա սովորումա, բայց ցածր են դնում...:think

Lapterik
20.12.2006, 18:55
Քննություն փողով չեմ ստացել, երևի չեմ էլ ստանա, միշտ ել քննության համար սովորել եմ: Բայց միջանկյալներին կարելի ա մի ձև հորինել: Դուք մենակ էսօր մեր ատոմի միջանկյալին լինեիք ու տեսնեիք ինչ էր կատարվում, էն էլ Ավետյանի մոտ: Էս 20 տարի ա միջանկյալների համար կազմած ա 4 տարբերակ, որ բոլորը բնականաբար ունեն, բայց էտ հերիք չի, ով պիտի 4 տարբերակ սովորեր, ամեն մարդ 1 տարբերակ ու վերջ: Հաշվարկով նստում ենք, որ ամեն մեկին իրա ուզած տարբերակը ընկնի, ու հավանականությունը մեծ ա էլի: ԲԱՅՑ Ավետյանը որոշում ա էս անգամ հակառակ կողմից բաժանի, ու ամեն նստարանին ամեն մեկի ուզած տոմսը կա, բայց կողքինի մոտ ա: Ու էտ պահին «չգիտես ոնց» լրիվ որոշում են իրանց վերարկուները հանեն, պտտվում ես ու խառնաշփոթ, կուրտկաները դրեցին ու եկան նստեցին էն տեղերը, որտեղ իրանց ուզած տոմսն ա: Բա, եսպես էլ ա լինում:
Բայց էկեք համաձայնեք, որ քննություններին ԽԾԲ-ն մեկ-մեկ պետքա ու լավ էլ օգնում ա: :)

StrangeLittleGirl
20.12.2006, 19:04
Իսկ ինչու՞ միջանկյալներին մի բան հորինել: Մեզ մոտ միջանկյալներ չկան, դրանց փոխարինում են հարցումները, բայց եթե հարցմանդ համար պարապում ես, քննությանը պատրաստվելն արդեն հեշտ է:
Պատմությունը եթե քեզ պետք չէ, ստից-մտից սովորիր, գնա ու «3» ստացիր: Խնդրեմ, օպերատիվ վիրաբուժության հարցումներս հազիվ ստացա, չնայած ստուգարքը մեխանիկորեն դրեց, դասախոսս ինձ դեբիլի տեղ էր դրել, բայց ինձ համար միևնույն էր. ես վիրաբույժ չեմ դառնալու:
Հաստատ իմացեք, որ ոչ կարևոր առարկաներ չկան: Դուք հո մենակ կոնկրետ մասնագետ չեք դառնալու, ընդհանուր զարգացվածություն էլ է պետք: Նույն այդ «ոչ կարևոր» առարկաներից (բիոէթիկա, հոգեբանություն, ինֆորմատիկա, հայ մշակույթի պատմություն, բժշկության պատմություն և այլն) ես ինքս իմ ձեռքով ռեֆերատ եմ գրել կամ նույնիսկ կամավոր քննություն հանձնել: Պատկերացրեք, ես միայն գոհ եմ, որ իմ գիտելիքներն ավելացել են:

Taurus
20.12.2006, 19:34
պետք է հոգեբանորեն պատրաստ լինես ու լավ ճանաչես դասախոսիտ:
Օրինակ , մօի անգամ քննություն էր , ես գիտեի , որ մտնելու եմ , առաջինը հարցնելու է ինչ ես սովորել ?
ես ել 5-ի գիտեի մի երկու դաս, բայց իրա ինչ գիտես հարցին , ասացի , որ կարդացել եմ ամբողջը ու շատ լավ գիտեմ , բացի հենց էտ իմ լավ իմացածից, բայց շարունակեցի թե ինչը (յանիմ) լավ չեմ հասկացել, քննարկման ընթացքում , էնքան խորացա, որ էդ մարդը մտածեց , որ էս դասը լավ չգիտեր ուրեմն մնացաշը ինձանից շատ կիմանա և :hands իհարկե 5

Angelina
28.12.2006, 17:28
Ինչքան էլ փորձենք տարբերակներ գտնել՝ անօգուտ է. կարծում եմ, որ մարդ պետք է միայն բախտ ունենա:

StrangeLittleGirl
28.12.2006, 17:33
Ինչքան էլ փորձենք տարբերակներ գտնել՝ անօգուտ է. կարծում եմ, որ մարդ պետք է միայն բախտ ունենա:
Ոմանք գիտելիք ու բախտ կոչվածները հաճախ շփոթում են ;)