PDA

Դիտել ողջ տարբերակը : Ընտանիք, որն ապրում է գոմում Ձեր օգնության կարիքն ունի



նախշուն
13.03.2009, 17:29
Դուք երբևէ բացակայել եք դպրոցից կոշիկ և շոր չունենալու պատճառով ?
Դուք երբևէ մնացել եք սոված մի քանի օր?
Ուրեմն եկեք միասին օգնենք մի ընտանիքի, որն տուն չունենալու պատճառով ապրում է գոմում.

Այդ ընտանիքը բաղկացած է մորից և չորս երեխաներից:

2 աղջիկ – 8rd դասարան,
1 աղջիկ - 9rd դասարան,
1 տղա – 10rd դասարան,

Վաղը ժամը 11-ին գնալու ենք Այնթափ` իրենց տեսության. Կարող եք ինքներդ հանձնել իրերը նրանց կամ վաղը ճիշտ նույն ժամին` 11-ին կարող եք Իսահակյանի արձանի մոտ փոխանցել մեզ հագուստ, կոշիկ, սնունդ, քաղցրավենիք:

Սիրով Մարիամ և Օվսաննա 093 640 340 , 091 5391 05

Rhayader
13.03.2009, 17:49
Դուք երբևէ բացակայել եք դպրոցից կոշիկ և շոր չունենալու պատճառով ?
Դուք երբևէ մնացել եք սոված մի քանի օր?
Ուրեմն եկեք միասին օգնենք մի ընտանիքի, որն տուն չունենալու պատճառով ապրում է գոմում.

Այդ ընտանիքը բաղկացած է մորից և չորս երեխաներից:

2 աղջիկ – 8rd դասարան,
1 աղջիկ - 9rd դասարան,
1 տղա – 10rd դասարան,

Վաղը ժամը 11-ին գնալու ենք Այնթափ` իրենց տեսության. Կարող եք ինքներդ հանձնել իրերը նրանց կամ վաղը ճիշտ նույն ժամին` 11-ին կարող եք Իսահակյանի արձանի մոտ փոխանցել մեզ հագուստ, կոշիկ, սնունդ, քաղցրավենիք:

Սիրով Մարիամ և Օվսաննա 093 640 340 , 091 5391 05

Ինչ անհաջող օր եք ընտրել...
Օֆթոփ. Նախշուն, դու կարո՞ղ է Օվսանայի քույրն ես:

նախշուն
15.03.2009, 10:21
Երեկ գնացել էին Այնթափ` ընտանիքին տեսության: Ասեմ, որ պատկերացրածից շատ շաաաաաաաատ լավ էր: Իրենց ուժերով սարքել էին մի փոքրիկ , բայց հյուրընկալ տուն: Մաքուր էր կարևորը:

Ընտանիքի հայրը հոգեկան հիվանդ էր ու տնից հաճախ փախնում էր լուսամուտից, կինն էլ այդ ապրումներից դարձել էր հավատացյալ:

Չտեսնված երեխաներ էին` առողջ, կյանքով լեցուն: Զբաղվում էին երաժշտությամբ` դաշնամուր, շվի:

Դաշնամուրը ամբողջովին լարից դուրս էր եկած: Մեր համար Առնո Բաբաջանյան նվագեց մեծ դուստրը: Սակայն մեկ ու մեջ էր ձայնը լսվում: Պարզ է չէ ինչու? գումար չունեն դաշնամուր լարելու:Կարող է միասին փորձենք այս հարցը լուծել?

p.s. Ի դեպ շատ շնորհակալ եմ ֆորումի Կարինեյից, շատ ապրես, որ արձագանքեցիր: Վստահ եղիր խալին, շորերը, մահճակալը հաջողությամբ հանձնվեց տերերին:) ինչպես նաև Արսենին` գունավոր մրգերը, մուրաբան հաճույքով կվայելեն երեխաները.....

նախշուն
17.03.2009, 12:38
Սեփական տանը անօթեւանի նման են ապրում (http://hetq.am/am/society/chinar-barseghyan/)

[ 2009/03/16 | 22:08 ] ՀԵՏՔ (http://hetq.am/am/category/hetq/), հասարակություն (http://hetq.am/am/category/society/) «Օր է լինում` ընդհանրապես ուտելու բան չենք ունենում, եթե հարեւաններս մի բան տալիս են, առաջին հերթին փոքրերին ու դպրոցական երեխեքիս եմ տալիս, որ ուտեն, ուժ ունենան, դպրոցում ուշագնաց չլինեն: Մենք մեծ ենք, սովին մի կերպ կդիմանանք»,- ասում է 8 երեխաների մայր Չինար Բարսեղյանը:

Բարսեղյանների ընտանիքում ապրում է 10 անձ՝ Աշոտ եւ Չինար ամուսինները ու նրանց 8 երեխաները, որոնցից 4-ն անչափահաս են:

Ընտանիքի անդամներից ոչ մեկը չի աշխատում եւ գոյատեւում են 42 հազար դրամ նպաստով:

Կահույք ու պահարաններ չունենալու պատճառով նրանց հագուստները թափված են մահճակալներին: Աթոռներից հերթով են օգտվում` 10 հոգի են, բայց 4 աթոռ ունեն, սեղանն էլ փոքր է, ոչ բոլորն են տեղավորվում դրա շուրջը:

Երբ մտանք, տիկին Չինարը վառարանի վրա կարտոֆիլ էր խաշում: Նա ասաց, որ տանը ուրիշ բան չկա, երեխաներին պետք է կերակրի միայն խաշած կարտոֆիլով:
Երեխաները մահճակալներին նստած` սպասում էին կարտոֆիլի խաշվելուն:

Ամենափոքրը՝ 4-ամյա Վիկտորը, դժվարությամբ էր ոտքի վրա կանգնում: Վատառողջ էր 12-ամյա Արուսյակը: Նա ասում է, որ սոված է, ու փորը դրանից ցավում է: Իսկ մոր ասելով` Արուսյակը լուրջ հիվանդ է, բայց հնարավորություն չունեն նրան հիվանդանոց տանելու: Աղջիկը շատ նիհար էր, իսկ հասակը` տարիքի համեմատ կարճ:
http://hetq.am/wp-content/uploads/2009/03/16_03-child-11.jpg
Ընտանիքի հայրն, ասես, ամաչում էր, երբ կինն իրենց խնդիրների մասին էր պատմում: Նա թողեց դուրս եկավ տանից:
«Ես ու ամուսինս երեխաներ շատ ենք սիրում, բայց 8 երեխա ունենալը նույնպես գումարի հետ էր կապված եւ այդքան երեխաներ չէինք նախատեսել: Ճիշտ է, շատ երեխաներ ունենալը լավ է, բայց նրանց պահելու համար գումար է պետք: Եթե փող ունենայինք, բժշկական միջամտությամբ կընդհատեի հղիությունս եւ 8 երեխա չէինք ունենա»,- սոցիալական վատ պայմաններում 8 երեխա ունենալը փորձում է բացատրել Չինար Բարսեղյանը:
Պետական զանազան այրեր տարբեր առիթներով անընդհատ թմբկահարում են, որ մեր երկրում բազմազավակությունը խրախուսվում է, սակայն այս ընտանիքը երբեւէ պետության աջակցությունը չի զգացել, տարվա մեջ ընդամենը 1-2 անգամ Էջմիածնի քաղաքապետարանն է գումարով նրանց օգնում: Ժամանակին նաեւ «Կարմիր խաչից» են ծանրոցներ ստացել, բայց 3 տարի է աջակցությունը դադարեցվել է:
Չինարի ասելով` մոտ 100 հազար դրամի խանութներում պարտք ունեն՝ հաց ու սննդամթերք են գնել: Զրույցի այդ պահին նրանց տուն եկավ հարեւանուհիներից մեկը՝ Կարինե Մկրտչյանը: Բարսեղյանները նրան նույնպես պարտք են:
«Հացի գործարանում եմ աշխատում ու աշխատավարձի փոխարեն ինձ հաց են տալիս, ես էլ այդ հացը վաճառում եմ: 3 ամիս է Չինարն ինձնից հաց է առել ու փողը չի տվել: Նրա դրությունը հասկանալով` չեմ խեղդում պարտքը ուզեմ, բայց ես էլ ընտանիք, երեխա ունեմ, ինչքա՞ն կարող եմ սպասել: Միեւնույն է` էլի նրան հաց տալիս եմ, որովհետեւ եթե չտամ, երեխաները սովից կկոտորվեն»,- ասաց Կարինե Մկրտչյանը:

Երեխաներից երեքը դպրոցական են: Սակայն կասկածի տակ է նրանց դպրոց գնալու հարցը, քանի որ երեխանեըը հագուստ չունեն: Ընտանիքը չի կարողանում նաեւ 3 երեխայի համար գիրք ու տետր գնել:
http://hetq.am/wp-content/uploads/2009/03/16_03-child-2.jpg
Հարեւանները պատմում են, որ երեխաներն ապակե տարաներ ու գունավոր մետաղներ գտնելու ակնկալիքով ամեն օր աղբանոց են գնում, մի քանի շիշ են հավաքում, տանում հանձնում են կրպակներին ու հացի գումար վաստակում:
«21-րդ դարում նման կյանքով ապրելը պարզապես անմարդկային է: Նրանց ապրելը ապրել չի, երեխաները մեղք են»,- ասաց հարեւանուհիներից մեկը` Անահիտ Հայրապետյանը:
Իրոք, Բարսեղյանները հեռու են ոչ միայն 21-րդ դարի վայելքներից, այլեւ զրկված են նույնիսկ տարրական պայմաններից: Տունը, որտեղ ապրում են, կիսակառույց է, պատերը գաջած չեն, իսկ հատակը բետոնապատ է: Մեր այցելության պահին տունը ծխի մեջ կորել էր, քանի որ վառարանի մեջ վառում էին` ինչ ձեռքներն ընկներ՝ պլաստմասե իրեր, ավտոմեքենայի անվադողերի կտորներ, պոլիէթիլեն եւ այլն:

Տան ծուխը երեխաների վրա էր նստել եւ ոտքից գլուխ մրվել էին, օճառ էլ չունեին, որ լվացվեին: Ընդամենը 3 փոքր սենյակ, որից 2-ը որպես ննջասենյակ էր օգտագործվում:
«Երեխեքս արդեն մեծ են, պայմաններ չունենք ու ստիպված մի մահճակալին 2-3 հոգով ենք քնում: Հասուն երեխեք են, բայց քույր ու եղբայր իրար հետ են քնում: Երեկ էլ հագուստների միջից 5 հատ կարիճ եմ սատկացրել, երկու անգամ էլ փոքր տղաս է կարիճի կծելուց փրկվել»,- պատմում է Չինարը:
Քանի որ կոմունալ ոչ մի հարմարություն չունեն, տիկին Չինարի ասելով` իրենք ձմռանը գրեթե չեն լողանում. «Դրսում ենք լողանում, իսկ ձմռանը ցուրտ է, դրսում լողանալ չի լինի»:
***********************************************************************************************
Եթե, ամենամինիմալը, գոնե նշված իրերով փոձենք օգնել ու վարաքել մյուսներին այնպես, որ այս գործը գոնե ընթացք ստանա, բարձրաձայնվի, կարծում եմ էլի ներդրում կունենանք ու կբարելավվի այս ընտանիքի ներկայիս վիճակը:
*******************************************************************************
Ասեմ, որ մենք արդեն սկսել ենք իրեր հավաքել` չիմանալով անգամ որտեղ է գտնվում տունը: Հետքին նամակ ենք գրել, որ հասցեն տրամադրի, միացեք~~

Annushka
17.03.2009, 17:00
Նախշուն ջան,Բարսեղյանների հասցեն գտա ՀԵՏՔ-ի կայքից
Ահա նրանց հասցեն`
ք. Էջմիածին, Ռուզան Եսայան փողոց, տուն 55
Հեռ.` 0231-5-69-37(հարեւանի հեռախոսն է, իրենք չունեն հեռախոս)
http://hetq.am/am/society/chinar-barseghyan/

նախշուն
17.03.2009, 19:20
Ահա, գործն արդեն սկսված է, ապրեք..~
Այսօր մի կին զանգեց երկու պահածո և մի տոպրակ շոր արդեն ունենք::P
Կարծում եմ արժե այս անգամ սննդի և կահույքի վրա շեշտը դնել հոդվածից ելնելով: Հ? ինչ կասեք.....
Դե դե~

Nadine
17.03.2009, 19:45
Ես ուզում եմ ծանրոց ուղարկել ԱՄՆ–ից։ Տարբեր չափսերի հագուստ և գրենական պիտույքներ. Ու՞մ կարող եմ ուղարկել, որպեսզի փոխանցի այս ընտանիքին։

Razo
17.03.2009, 20:24
Ահա, գործն արդեն սկսված է, ապրեք..~
Այսօր մի կին զանգեց երկու պահածո և մի տոպրակ շոր արդեն ունենք::P
Կարծում եմ արժե այս անգամ սննդի և կահույքի վրա շեշտը դնել հոդվածից ելնելով: Հ? ինչ կասեք.....
Դե դե~

Պահածո ես էլ կարամ տամ, 2 հատ, մի հատ էլ կոմպոտ: :) Մի հատ էլ ձմեռային կուրտկա, էլ ինչ կա... Հեսա կնայեմ...

նախշուն
17.03.2009, 21:00
p.s. Սուպեր պահածոների պահեստ ենք հիմնելու, միտքը դուրս եկավ, ծիրան, շլոր, թուզ, տանձ, ընկույզ ուխ, ազնվամորի, հաղարջ~~մմմ~~~~ :
իմ համարը 093 640 340 կարող եք նախապես փոխանցել, կամ սպասել միասին գնանք,ոնց հարմար գտնեք:

Հարգելի Nadine,
Եթե մեզ վստահում ես կարող ես հենց իմ հասցեյով ուղարկել ծանրոցը, ասեմ, որ անապահով ընտանիքները բազմաթիվ են, գիշերօթիկներից մինչև փողոցի երեխաներ...իսկ մենք մեր ուժերի չափով և իհարկե Ձեր օգնությամբ կփորձենք ինչ-որ կերպ նպաստել մարդկանց բարեկեցությանը:

Ասեմ, որ մենք սովորական քաղաքացիներ ենք, փոքր ինչ գործունեություն ծավալած այս ասպարեզում, եթե հետաքրքիր է այցելեք http://armkids.blogspot.com:
Ամենայն

Nadine
17.03.2009, 21:19
p.s. Սուպեր պահածոների պահեստ ենք հիմնելու, միտքը դուրս եկավ, ծիրան, շլոր, թուզ, տանձ, ընկույզ ուխ, ազնվամորի, հաղարջ~~մմմ~~~~ :
իմ համարը 093 640 340 կարող եք նախապես փոխանցել, կամ սպասել միասին գնանք,ոնց հարմար գտնեք:

Հարգելի Nadine,
Եթե մեզ վստահում ես կարող ես հենց իմ հասցեյով ուղարկել ծանրոցը, ասեմ, որ անապահով ընտանիքները բազմաթիվ են, գիշերօթիկներից մինչև փողոցի երեխաներ...իսկ մենք մեր ուժերի չափով և իհարկե Ձեր օգնությամբ կփորձենք ինչ-որ կերպ նպաստել մարդկանց բարեկեցությանը:

Ասեմ, որ մենք սովորական քաղաքացիներ ենք, փոքր ինչ գործունեություն ծավալած այս ասպարեզում, եթե հետաքրքիր է այցելեք http://armkids.blogspot.com:
Ամենայն

Եթե չվստահեի, հասցե չէի ուզի... Իհարկե գիտեմ, որ անապահով ընտանիքները բազմաթիվ են ցավոք սրտի։ Հնարավորությանս սահմաններում փորձում եմ օգնել...հատկապես բազմազավակ ընտանիքներին...

նախշուն
18.03.2009, 10:20
:hands:hands:handsՇատ լավ

Razo
18.03.2009, 11:34
Նախշուն ջան Յունիսեֆ-ը հայաստանյան ներկայացուցիչ ունի: Միգուցե իրանց էլ դիմենք?

http://www.unicef.org/armenia/hye/

նախշուն
18.03.2009, 12:39
Գուցե սահմանափակ եմ մտածում, բայց իրանց չեմ վստահում, սեփական փորձ ունեմ և առիթ եմ ունեցել աշխատել համագործակցել նման հարցերի շուրջ...
ՍՈՒԹԱ....աղանդա...ձևա ուրիշ ոչինչ ...
մենք իրար հետ հավատացեք ավելին կարող ենք անել ~
եկեք ավելի մաքուր ու կառուցողական ուժեր կանչենք~

նախշուն
09.04.2009, 10:55
Երեխեք, ուրբաթ օրը այցելելու ենք վերը նշված երթուղով` Էջմիածնում բնակվող ընտանիքին տեսության:

Եթե ունեք այն ինչ փոխանցման ենթակա է` պահածոներ, բրինձ, հնդկաձավար, միրգ, քաղցրեղեն, հագուստ` կոշիկ, խաղալիքները, գրենական պիտույք և այն ինչ չեմ նշել, բայց ընթերցելով ընտանիքի մասին առաջինն է մտքներիդ գալիս:

Խնդրում եմ մինչև ուրբաթ օրը փոխանցեք ինձ այս համարով 093 640 340:

Եթե դուք ունեք տրանսպորտային միջոց և ցանկանում եք մեզ միանալ , ապա ժամը 18:00 Եղեք Իսահակյան արձանի շրջակայքում: http://armkids.blogspot.com

Խնդրում եմ տարածեք այս ինֆորմացիան հնարավորինս լայն շրջանակներով, տեղադրեք բլոգերում, քանի որ դեռ շատ քիչ է հավաքվել իրեր բազմազավակ ընտանիքի համար: