PDA

Դիտել ողջ տարբերակը : Շոու



Rhayader
12.03.2009, 23:24
Jarre-ի գրածը Ջենեսիսի թեմայում միտք տվեց բացել այս թեման:
Այսպիսով, համերգը կենդանի երաժշտության ու շոուի համատեղումն է: Իսկ ի՞նչ ենք հասկանում, ասելով լավ շոու:
Սիգուր Ռոսի «Հայմե»-ի համերգների շոուն, օրինակ, ցնցող է իմ համար: Հիասքանչ են նաև Գեբրիելի շոուները:
Հենդրիքսի «կիթառ վառելն» էլ է շոուի տարր, որը հավերժ մտավ երաժշտության պատմության մեջ:
Ես մոտակա ժամանակներս համերգ եմ պատրաստում (մեր մեջ մնա), ու շոուն արդեն սկսել եմ նախապատրաստել:

Jarre
12.03.2009, 23:43
Շա՜տ սպասված ու հետաքրքիր թեմա է Rhayader ջան, շատ մերսի։

Ի՞նչ եմ հասկանում ասելով լավ շոու։ Դա այն է, երբ այդ շոուն քեզ օգնում է ավելի լավ հասկանալ երաժշտության ու ստեղծագործության իմաստը, օգնում է տեսնել տվյալ երաժշտության մեջ գտնվող առեղվծվածային մտքերից ընդամենը մի քանիսը, իսկ մեծ մասը այդպես էլ շարունակում է մնալ չբացահայտված....

Օրինակ Ժան Միշել Ժառի շոուները իմ համար հնարավորություն է թափանցել նրա միտքը, ճանապարհորդել ժամանակի քառուղիներով և տիեզերքում։

Մի քանի նկարներ Ժառի շոուներից, որոնք ըստ իս ունեն շատ մեծ իմաստ և ահավոր համահունչ են ներկայացվող երաժշտության հետ։

ՀԳ. Մի բան էլ ես ասեմ, բայց էլի մեր մեջ. ես պատրաստում եմ բացել ֆոտո ցուցահանդես նվիրված Ժան Միշել Ժառի մեգահամերգներին։ Ցուցահանդեսում կներկայացվեն շատ դեֆիցիտ նկարներ Ժառի 80-90-ականների շոուներից։

Rhayader
13.03.2009, 16:40
Առաջինն ու նախավերջինն ինչ լավն էին)))

«Հայմե»-ն քեզ էլ կտամ, կգնահատես:

Արտիստ
13.03.2009, 18:09
Dear Rhayader ,

Հարց, օրինակ Cradle-ի լայվ համեգները դու շոու ես համարում՞

Rhayader
15.03.2009, 03:00
Dear Rhayader ,

Հարց, օրինակ Cradle-ի լայվ համեգները դու շոու ես համարում՞

Արտիստ, Քրեդլի համերգ չեմ տեսել, բայց տեսահոլովակներից դատելով՝ սարսափ-ֆիլմի բեմականացման նման պիտի որ լինի:D
Իսկ ինձ հիշեցրին Քիսս խմբի համերգների մասին:love
...
Շատ գեղեցիկ երաժշտական շոու-բեմսկսնսցում էր անցյալ տարի կազմակերպել գերմանիայից եկած մի արտ-կոլլեկտիվ: Կարծեմ Սարոյանի պատվին կազմակերպված միջոցառումներից էր: Ո՞վ էր գնացել: Ես երկու անգամ էլ նայեցի, դուրս շատ եկավ: Շուտով կադրեր կդնեմ:

Jarre
15.03.2009, 09:12
Պիտեր Գեբրիելի թեմայում դրել էի այս նկարները, բայց այստեղ նորից կրկնում եմ, քանի որ ավելի շատ այս թեմային էր վերաբերվում։

Առաջինում Գեբրիյելը գտնվում է երևի թե սիլիկոնե մեծ գնդի մեջ, որով պտտվում է բեմի վրա և թռվռում, շատ հետաքրքիր է։ Ստեղծագործությունը որի ընթացքում հանդես է գալիս այս գնդով կոչվում է Growing Up

Հաջորդ նկարում նրա հագին տեսնում ենք պրոժեկտորներով կոստյում, որը կշռում է մոտ 20 կգ.։

Jarre
15.03.2009, 09:38
Երկու նկար Փինք Ֆլոյդի համերգից։

Բեմի երկու կողմերից կախված խոզերը, One Of These Days ստեղծագործության ժամանակ ստսվում են ժարժվել։ Աչքերի մեջ տեղադրված են պրոժեկտորներ։ Սա իմ դուրը, ճիշտն ասած չի գալիս։

cold skin
17.03.2009, 12:11
Երկու նկար Փինք Ֆլոյդի համերգից։

Բեմի երկու կողմերից կախված խոզերը, One Of These Days ստեղծագործության ժամանակ ստսվում են ժարժվել։ Աչքերի մեջ տեղադրված են պրոժեկտորներ։ Սա իմ դուրը, ճիշտն ասած չի գալիս։

Մի հատ էլ իմ կողմից

Jarre
17.03.2009, 22:20
Գերմանական հանրաճանաչ Kraftwerk խմբի համերգից։ Համարվում են էլեկտրոնային երաժշտության կնքահայրերից։ Խումբը հիմնավորվել է 1970թ.-ին։
Երաժշտությունը շատ պարզ է, բայց հետաքրքիր են, ես սիրում եմ լսել և նայել....

Jarre
17.03.2009, 22:32
Այսօր շատերը դեմ են շոուներին, մեկնաբանելով որ իսկական երաժշտությունը կարիք չունի շոուի։ Շոու անում են նրանք ում երաժշտությունը թույլ է ու կարիք ունեն շոույով կոմպենսացնեն երաժշտության անորակությունը։

Բայց պետք չի լինել կոնսերվատիվ։ Ժամանակին լավ երաժիշտները իրենց երաժշտությունը ներկայացրել են շատ անշուք վայրերում, պանդոկներում, հյուրանոցներում.... բայց այսօր նրանց ստեղծագործությունները լսում ենք հարմարավետ համերգասրահներում։

Շոուն էլ երաժշտության զարգացման արդյունքն է, այնպես որ կարելի է ու պետք է լավն ու գեղեցիկը գնահատել։

Rhayader
18.03.2009, 00:11
Այսօր շատերը դեմ են շոուներին, մեկնաբանելով որ իսկական երաժշտությունը կարիք չունի շոուի։ Շոու անում են նրանք ում երաժշտությունը թույլ է ու կարիք ունեն շոույով կոմպենսացնեն երաժշտության անորակությունը։

Բայց պետք չի լինել կոնսերվատիվ։ Ժամանակին լավ երաժիշտները իրենց երաժշտությունը ներկայացրել են շատ անշուք վայրերում, պանդոկներում, հյուրանոցներում.... բայց այսօր նրանց ստեղծագործությունները լսում ենք հարմարավետ համերգասրահներում։

Շոուն էլ երաժշտության զարգացման արդյունքն է, այնպես որ կարելի է ու պետք է լավն ու գեղեցիկը գնահատել։

Այսօր պարզապես շատերը չեն իմանում, ինչ է սինթետիկ արվեստը: Երբ տեղի է ունենում արվեստի մի քանի ճյուղերի միաձուլում, առաջանում է շատ ավելի գեղեցիկ, բարդ ու մասշտաբային համադրություն:

Արտիստ
18.03.2009, 09:40
Dear Rhayader,

Հիմա միգուցե ասես կրկնվում ես, բայց ասեմ:)


Երաժիշտն իրավունք չունի երաժիշտ կոչվել, մինչև չսովորի հարգել իր գործիքը:

Հիշում ես չէ՞ Հիմա, ետ նույն կիթառաջարդների համերգները, դու շոու ես համարում՞ Թեկուզ նրանց երաժիշտ չհամարելով՞ Ընդամենը ուզում եմ հասկանամ, որտեղ են "դրված" այդ շոու կոչվածի սահմանները, որտեղ են դրանք սկսվում ու որտեղ վերջանում:

Տնքս:Դ

Rhayader
18.03.2009, 09:47
Dear Rhayader,

Հիմա միգուցե ասես կրկնվում ես, բայց ասեմ:)



Հիշում ես չէ՞ Հիմա, ետ նույն կիթառաջարդների համերգները, դու շոու ես համարում՞ Թեկուզ նրանց երաժիշտ չհամարելով՞ Ընդամենը ուզում եմ հասկանամ, որտեղ են "դրված" այդ շոու կոչվածի սահմանները, որտեղ են դրանք սկսվում ու որտեղ վերջանում:

Տնքս:Դ

Շոուն շոու է, բայց կա և լավ, և վատ շոու:
Հենդրիքսի «կիթառ վառելն», օրինակ, հանճարեղ ու գեղեցիկ շոու է, Ինգվիի կիթառլխկոցին՝ ագրեսսիվ ախմախություն:

Չամիչ
18.03.2009, 15:46
Ուրախ եմ, որ Հայաստանում վերջապես ընդունվեց օրենք` ըստ որի երգիչները պարտավորվում են պետության կողմից կազմակերպված համերգների ժամանակ հանդպես գալ բացառապես կենդանի երգեցողությամբ:

Այս մի քանի օրերի ընթացքում, բազմաթիվ երգչուհիներ արտահայտվեցին այդ օրենքի վերաբերյալ: Լսել եմ Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի, Շպրոտի եվ Զարուհի Բաբայանի խոսքը: Ես ճիշտն ասած ահագին վրդովվեցի լսելով Նունե Եսյանին: Եվ լսելով Շուշան Պետրոսյանի խոսքը հասկացա որ իզուր չէ իմ վրդովմունքը:

Նունե Եսայանը ասաց, որ մինչ այժմ ժողովուրդը լավ էլ տեղյակ է եղել որ համերգները անցել են ֆոնոգրամայի տակ, եվ հոժարակամ գնացել է խաբվելու: Հետո էլ ավելացրեց որ կենդանի երգեցողությամբ համերգների դեպքում տոմսերի արժեքը բնականաբար պետք է թանգանա, իսկ արդյոք ժողովուրդին դա պետք է????

Իսկ Շուշան Պետրոսյանը հանդես եկավ լրիվ հակառակ խոսքով, ինչի համար անձամբ ես շատ շնորհակալ եմ նրանից: Նա ասաց որ կենդանի երգելը դա երգիչների պարտականությունն է, որ դրանով իրենք շնորհ չեն անում ժողովրդին, որ մի բանել խոսեն տոմսերի թանգացման մասին: Նաեվ ավելացրեց որ ժողովրդի մեծ մասը անտեղյակ է որ երգիչները հանդես են գալիս ֆոնոգրամայի տակ, փաստորեն ժողովուրդը ոչ թե տեղյակ լինելով գնում է հոժարակամ խաբվելու, այլ իսկապես խաբվում է:

Միայն կենդանի հնչողությամբ համերգներն են որ մեզ հնարավորություն կտան ազատվել այս համատարած աստղամանիայից: Ամեն տեղից վերկացածը իրավունք չի վերապահի իրեն հայտարարել երգիչ, երկու տեսահոլովակ ունենալով, ժողովրդին չի խափի ու փողեր աշխատի,ինչպես դա անումէ օրինակ ՆԱՆԱՆ:
Եվ վերջապես հուսով եմ մեր արտիստների կատարողական մակարդակը գոնե մի փոքր կբարձրանա, որ կարողանան պարային շարժումն ու երգը համատեղել, այլ ոչ թե երկու շարժում անելուց հետո շնչակտուր լինելով այլեվս չկարողանան երգել,ինչպես դա տեղի ունեցավ Սիրուշոյի պարագայում, Եվրոտեսիլում: