PDA

Դիտել ողջ տարբերակը : "Պահանջում եմ ՀԴՄ կտրոն" ռոք համերգ

Moon
12.03.2009, 20:29
Մարտի 13-ին, այսինքն վաղը ժամը 19.00-ին Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա "Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն" կոչվող ռոք համերգ։
Համերգին մասնակցում են "The Dorians", "Dogma", " E.V.A,", "VO.X" և "Sakvoyaje" խմբերը։
Բոլոր տոմսերը մասնակցում են խաղարկությանը:)

Հ.Գ. Ո՞վ ա գալիս ժողովուրդ, կարելի ա գնալ...

newart
12.03.2009, 22:28
հե հե ես չեմ գալու:P

Xelgen
12.03.2009, 22:53
Բոլոր տոմսերը մասնակցում են խաղարկությանը

Կազմակերպիչներին արդեն ասել եմ, որ այս նախադասությունը, իմաստազրկում է ամբողջ միտքը, որովհետև ստացվում է, որ ոչ թե գիտակից քաղաքցիներ են ուզում դաստիրակեն, հարկ վճարող, թոշակառու, դաստատու, զինվոր պահող, այլ բանալ «ազարտի» / «լոտոյով շահել եմ» վիճակների է բերվում/հասցվում։
Էն ել ռոքը…

Rhayader
12.03.2009, 23:36
Ռոքի կոմմերցիալիզացիա հեհե))) ռոքն ու դրամը, ռոքն ու ընտանեկան կտրոնը:
Վաղը խանութից երկու կիլո ռոք կառնեմ:D

Morpheus_NS
12.03.2009, 23:39
Իսկ տոմսերի գնելուց ՀԴՄ կտրոն տալու՞ են :think:D

Sunny Stream
12.03.2009, 23:40
Վստահ եմ, որ կայֆ համերգ կլինի, որովհետև ընտիր խմբեր են մասնակցում :good
այ որ օդից տոմս ընկնե~ր :roll

Moon
13.03.2009, 00:28
Վստահ եմ, որ կայֆ համերգ կլինի, որովհետև ընտիր խմբեր են մասնակցում :good
այ որ օդից տոմս ընկնե~ր :roll
Ես կաշխատեմ գալ:)

Nareco
13.03.2009, 00:42
http://hzh.am/Ynd-foto/111.JPG

ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի կազմակերպած ռոք համերգի այս աֆիշը տեղադրված է Տիկնիկային թատրոնի շենքի վրա: Աշխարհի որեւէ նորմալ երկրում «Ես պահանջում եմ ՀԴՄ կտրոն» խորագրով այսպիսի ակցիա, թերեւս, չի իրականացվել: Խնդիրն այն չէ, որ այդ երկրներում չեն կարեւորում ՀԴՄ կտրոնի դերը, կամ բնակչությանը խրախուսում են չպահանջել կտրոն, կամ չեն պայքարում ստվերի դեմ: Պարզապես` նորմալ երկրներում ստվերի դեմ պայքարը չի սկսվում ու ավարտվում ՀԴՄ կտրոններով, եւ ստվերի դեմ «պայքարից» թատրոն չեն սարքում, այլ իսկապես պայքարում են եւ իսկապես հասնում են արդյունքների: Բացի այդ, ստվերի դեմ պայքարի իրականացումը նորմալ երկրներում չեն հանձնարարում մի այնպիսի գլխավոր հարկահավաքի, որը, բացի այդ պաշտոնը զբաղեցնելուց, նաեւ խոշորագույն ներկրողներից մեկն է եւ օր օրի ընդլայնում է իր բիզնեսները: Այսինքն` որեւէ նորմալ երկրում Գագիկ Խաչատրյանը սկզբունքորեն չէր կարող լինել Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար: Իսկ եթե դառնար, ապա այդ երկիրը այլեւս չէր կարող համարվել նորմալ` խոսքիս ամենալայն իմաստով: Ի դեպ, ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում կախված այս աֆիշը հատկապես նյարդայնացնում է միջին չափերի խանութ ունեցող մեր բազմաթիվ քաղաքացիներին: Խնդիրն այն է, որ նրանք լավագույնս գիտեն, թե որտեղ է իրական ստվերը, եւ իրականում ինչ պետք է գրված լիներ այդ աֆիշի վրա: Միջին խանութները խոշոր ներկրողներից ապրանքներ ձեռք բերելիս չեն կարողանում ստանալ ճիշտ հաշիվ ապրանքագիր: Օրինակ` Գագիկ Խաչատրյանի ֆիրմայից 3 հազար դրամանոց շոկոլադ ձեռք բերելիս կարողանում են վերցնել միայն 2 հազար 100 դրամի հաշիվ ապրանքագիր: Այսինքն` խանութների տերերը ավելի շատ ծախս են կատարում, քան կարողանում են դա հիմնավորել իրենց ունեցած փաստաթղթերով` հաշիվ ապրանքագրերով: Ու երբ նույն Գագիկ Խաչատրյանի ղեկավարած Պետեկամուտների կոմիտեն այդ խանութներից պահանջում է գնորդներին ՀԴՄ կտրոն տրամադրել, ստացվում է, որ այդ խանութները վճարում են նաեւ Գագիկ Խաչատրյանի ֆիրմաների ստվերային գործունեության դիմաց: Խանութների տերերի համոզմամբ, եթե այս ռոք համերգի նպատակը ստվերի դեմ պայքարելն է, ապա այդ աֆիշի վրա պետք է գրված լիներ` «Գագո, ես պահանջում եմ իմ հաշիվ ապրանքագիրը»:

hzh.am (http://hzh.am/)

Դե ուրիշ ենք էլի, մերն ուրիշ ա... Այլ երկրներում ռոքը հանդիսանում է նումերո ունո հասարակական, քաղաքական խնդիրների բարձրաձայնողը սրանք ՀԴՄ կտրոն են խաղարկում:

Ես ճիշտն ասած, դույզ ինչ կասկածի տակ չառնելով նրանց պրոֆեսիոնալիզմը, բայց չեմ կարող ընդունել որպես ՌՈՔ խմբեր. քանի որ միայն էլեկտրական կիթառ նվագելով ու բալլադներ երգելով չէ, եթե դու երկրումդ կատարվող իրադարձություններից «բեխաբար» ես... մի օրինակ, Հայրենական պատերազմի ժամանակ մեր բանաստեղծներն ու գրողները չէին գովերգում «սարն ու սմբուլը, պարտեզն ու գյուլը», այլ գրվում էին ռազմահայրենասիրական գործեր, քանի որ դրա անհրաժեշտությունը կար: Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, բայց լինի դա, բանաստեղծը, գրողը, երաժիշտը... եթե չի «խփում» երկրի (ՀՀ) զարկերակի հետ միասին, կամա թե ակամա դառնում է ռեժիմի սպասարկող տարր:

Chuk
13.03.2009, 01:32
Մոդերատորական. Թեման «Երաժշտություն» բաժնից տեղափոխվել է «Հայտարարություններ» բաժին:

Արտիստ
13.03.2009, 01:34
Վստահ եմ, որ կայֆ համերգ կլինի, որովհետև ընտիր խմբեր են մասնակցում :good
այ որ օդից տոմս ընկնե~ր :roll

Որն է ընտիր?:8

John
13.03.2009, 02:54
Իսկ ի՞նչքան ա տոմսերի գները

Moon
13.03.2009, 02:57
Իսկ ի՞նչքան ա տոմսերի գները
Հոս ջան որքանով տեղյակ եմ 1500-2000 դրամ:)

John
13.03.2009, 03:17
Մերսի Լուս ջան;-) պետք ա որ գամ, եթե իհարկե էդ փաստը հետաքրքիր ա որևե մեկին;-)

Ֆրեյա
13.03.2009, 13:12
Լավ դեեե, ինչքան կարելի է !!!!!!!
Զոմբի դառանք արդեն էս կտրոնների ձեռը...
Առավոտից երեկո նույն ուղեղի լվացում է գնում...
հետաքրքրքիր է, ոմանք Մոնտե Կառլոյի կազինոներից իրենց հասանելիք ՀԴՄ կտրոնները պահանջում են, թե ոչ ? :D

Իսկ ինչ վերաբերում է համերգին....
Երբ տարբերակ չկա ավելի լավ համերգ գնալու, ստիպված կարելի է գնալ լսել...
Բայց դե, եկեք նայենք ճշմարտության աչքերին ;)
Այն ինչ նվագում են հայկական խմբերը ռոքի տնազ է :)))

masivec
13.03.2009, 14:51
Moon ես էլ չեմ գալու,հե հե հե:P:D

Rhayader
13.03.2009, 16:24
Լավ դեեե, ինչքան կարելի է !!!!!!!
Զոմբի դառանք արդեն էս կտրոնների ձեռը...
Առավոտից երեկո նույն ուղեղի լվացում է գնում...
հետաքրքրքիր է, ոմանք Մոնտե Կառլոյի կազինոներից իրենց հասանելիք ՀԴՄ կտրոնները պահանջում են, թե ոչ ? :D

Իսկ ինչ վերաբերում է համերգին....
Երբ տարբերակ չկա ավելի լավ համերգ գնալու, ստիպված կարելի է գնալ լսել...
Բայց դե, եկեք նայենք ճշմարտության աչքերին ;)
Այն ինչ նվագում են հայկական խմբերը ռոքի տնազ է :)))

Ան, բերանս մի բացի))) աչքիս քո մոտ պրովոկացիան արյան մեջ ա մտել:D

Արտիստ
13.03.2009, 17:05
Հոս ջան որքանով տեղյակ եմ 1500-2000 դրամ:)

1000-1500:)

Moon
13.03.2009, 17:13
1000-1500:)
Ավելի լավ, բայց դե մեկա չեմ գնում (լացեղ սմյալ+ գրիպ սմայլ)

John
13.03.2009, 20:35
[QUOTE=արտիստ;1614571]1000-1500:)[/ՔՈւՈՏԵ]
դաժե հեռվից 1000 դրամանոց տոմս չտեսա . . . Մենակ 1.5 հազար էր գրած տոմսարկղի մոտ

Moon
13.03.2009, 20:59
դաժե հեռվից 1000 դրամանոց տոմս չտեսա . . . Մենակ 1.5 հազար էր գրած տոմսարկղի մոտ
Ես էլ համերգի երես չտեսա, հիվանդ եմ թարսի պես, բայց վաղը անպայման որոշել եմ, գնում եմ "Դորիանս"-ի համերգին Ստոպ, էտ էլ 2000 դրամ ա, ժամը 9-ին։ Բայց հետս էկող չկա:(

Sunny Stream
13.03.2009, 21:50
Որն է ընտիր?:8

ինձ համար Դորիանսը, Բամբիռը, Vo.X-ը էսօրվա հայկական ռոքի ամենալավ խմբերն են, որոնց միշտ հաճույքով կլսեմ!

Ու~խ, օդից տոմսն ընկավ, ավելի ճիշտ` բա~խտը, մտա~, ափսոս Վօքսն արդեն անցել էր, բայց հո~ Նարեկին լսեցի, հո~ Գոռի հրաշք կատարումները լսեցի... :love Շա~տ լավ էր, վարչապետն ու մշակույթի նախարարն էլ աթոռներին նստած գլուխներն էին թափահարում :D ամենախանգարիչները թիկնապահներն էին` գալոներով, ականջակալներով, լուրջ, լրիվ կապ չունեցող, զննող հայացքով, բայց ուրախությանը չէին միջամտում ոչ մի բանով: Նարեկենք լավն էին, բայց 1-2 երգ լսեցի, իսկ այ Դորիանսը` Գո~ռը, էդ ի~նչ արեց... Fly - հրա~շք, իսկ ամենամեծ անակնկալը Մայքլ Ջեքսոնի Earth Song-ի կատարումն էր, որ սկսեց, ես արդեն վստահ էի, որ մինչև երգի վերջը դահլիճը ուղղակի չի դիմանա, կատարյալ կատարում էր, բոլորին վարակեց հանուն Երկրի ու մարդկության էդ ճիչերով... բի~ս...

E.V.A.-ին առաջին անգամ էի համերգի ժամանակ լսում... կիթառ էին ջարդում: Էստեղից դուրս եկա` փող չեմ տվել, երբ կուզեմ կգնամ :P Մնաց Դոգման, իրենց էլ ոչ վաղ անցյալում լսել էի, ոչինչ :)

Ո~նց եմ սիրում 1-մի քանի ամիսը մեկ գնալ Տիկնիկայինի որևէ լավ ռոք համերգի, վայելել ընտիր երաժշտություն, ստանալ լիքը դրական լիցքերց, շրջել ամբողջ դահլիճով ու հանդիպել-խոսել-ուրախանալ շատ լավ ընկերների հետ, ում հենց էդպես մենակ 1-մի քանի ամիսը մեկ եմ տեսնում` Տիկնիկայինի որևէ լավ ռոք համերգին, բայց ում հետ կուզեի հենց էդպես անընդհատ ուրախանալ ու լավ ժամանակ անցկացնել հենց էդ խմբերի կատարումների ուղեկցությամբ:

Moon
13.03.2009, 21:58

Սեդ նենց հավեսով ես գրել, ջիջիլ գցեցիր հա....:oվարչապե՞տը...հետաքրքիր ա:think