Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. "Ազդանշաններ ներսից կամ - Ալո', Հելենը հիմա տանը չէ"
Hellenism
12.03.2009, 16:01
:bye
Մի քաղցր ցավ՝ հոգի մաշող,
Եվ հրաժեշտ, հայացք աղոտ,
Ինքնաթիռներ, թռիչքուղի,
Հսկա երկինք՝ ամպերով լի,
Լույսեր բազում ու ճամպրուկներ,
Աղմուկ մի խուլ ու անցորդներ,
Ու զույգ աչքեր լացակումած,
Զուր հայացքներ, աչքեր դեռ թաց,
Ճանապարհներ իրար հատող,
Խոստում չկա, չկա երդվող,
Հիմար ժպիտ, շարժվող ակներ,
Թռիչքուղի, ինքնաթիռներ...
12.03.2009
:oy
Hellenism
12.03.2009, 16:08
Խճճվել են իմ մտքերը,
Ուղիներս են խճճվել,
Եվ մխիս մեջ մոլորվել եմ,
Քեզ կես ճամփին եմ թողել,
Իմ արեւը դեռ լողում է,
Ու աչքերս լույս ունեն,
Գլորվում են զուր հույսերս,
Անհույս ճամփիս խորշերում:
Նույն արեւն է, նույն ամպերը,
Ու ճամփաս է կարծես նույն,
Այս մոլոր խճուղիները
Փակուղի են ինձ տանում:
Կապույտ-կապույտ ծով աչքեր են
Լուռ դիվային հայացքով,
Քաշում-ձգում-խորտակում են,
Պղպջակներ հաջորդող,
Մեղմիկ մի սյուք, զով քամի
Խճուղիներ, փակուղի...
Hellenism
12.03.2009, 16:12
Բաց եմ թողել իմ արեւը
Ուղիղ քո ափերի մեջ,
Տուր դու նրան քո թեւերը,
Թող սլանան դեպի վեր,
Թող սավառնեն հեռու-հեռու,
Սուզվեն թող ծով ամպերում,
Մեծ երկինքն է նրանց տեղը՝
Բարու, սիրո հեքիաթում:
Բաց եմ թողնում երազներս,
Թող միանան արեւին,
Որ թեւավոր արեւներս
Երազ ցոլան ողջ Երկրին:
Իմ արեւի վառ շողերը
Թող համբուրեն քեզ մի պահ,
Որ դու ապրես ողջ այն սերը,
Որ տվին ինձ քո թեւերը
Թռիչքում այս խելագար:
Հ.Գ. շնորհակալություն մուսայիս՝ Բամբիռի արեւ-Նարեկին :friends:
Ուլուանա
12.03.2009, 22:24
Ինձ առաջինը դուր եկավ. լավն են պատկերները։ :)
Morpheus_NS
12.03.2009, 22:29
Ապրումներ առաջացնող ստեղծագործություններ են: Բոլորն էլ դուրս եկան: Նաեւ ուրույն ոճ է զգացվում:)
Ինձ էլ առաջինը դուր եկավ, չնայած Մորֆեուսի պես չեմ կարծում, որ ինչ-որ անսովոր բան նկատվեց: Ամեն դեպքում լավ էր: Զեմֆոյի երգերը հիշեցի: Եսիմ... Երևի ավատարիդ պատճառով, ոչ թե բանաստեղծություններիդ...
Morpheus_NS
13.03.2009, 01:06
Ինձ էլ առաջինը դուր եկավ, չնայած Մորֆեուսի պես չեմ կարծում, որ ինչ-որ անսովոր բան նկատվեց: Ամեն դեպքում լավ էր: Զեմֆոյի երգերը հիշեցի: Եսիմ... Երևի ավատարիդ պատճառով, ոչ թե բանաստեղծություններիդ...
Իսկ Մուրֆիուսը ե՞րբ անսովոր բան նկատեց:
Երկնային
13.03.2009, 01:12
Ինձ էլ առաջինը դուր եկավ, չնայած Մորֆեուսի պես չեմ կարծում, որ ինչ-որ անսովոր բան նկատվեց: Ամեն դեպքում լավ էր: Զեմֆոյի երգերը հիշեցի: Եսիմ... Երևի ավատարիդ պատճառով, ոչ թե բանաստեղծություններիդ...
ի դեպ, իմ մոտ էլ մի տեսակ զեմֆիրական գնաց կարդալուց, ու ես էլ մտածեցի, որ ավատարից ա :)
Լավն էին, կայուն, քո ոճն ունես ու էդ ոճը լավ ոճ է, պլյուս դրան ունես +1 ընթերցող :oy
Hellenism
25.05.2009, 18:23
/վերնագիրը վերջում/
Լուռ համակրանք
Գուցե և սեր
Զանգեր, խոսքեր
Ու գիշերներ...
Գուցե հույսեր?
Եվ հանդիպում,
Զուսպ հայացքներ,
Երրորդ մեկի` մեր հայացքը կտրող աչքեր,
Կրքեր, հույզեր,
Գուցե իղձեր...
Լուռ համակրանք,
Տաք համբույրներ,
Երրորդ մեկի` քեզ գուրգուրող
Այնքան օտար ու հարազատ երկու ձեռքեր,
Զանգեր, գիշեր
Ու խոստումներ...
Գուցե նաև բյուր երդումներ.
Իմ ու երրորդ այդ կերպարի
Ձգվող նյարդեր, նյարդաթելեր,
Արևային ջերմ հայացքներ,
Խոսուն աչքեր,
Քեզ տեսնելուց միանգամից
Դողդղացող ձայնալարեր,
Հիվանդագին հույզեր, կրքեր,
Կրկին, կրկին ջերմ համբույրներ,
Պատկերավոր խենթ երազներ...
Սրճարանի փոքրի սեղան,
Լարված, զսպված, ջղաձգված
Երկու հայացք,
Համակարգիչ ու հիմա իմ երրորդային
Ստեղնաշարին ափսոսանքով զարկող մատներ,
Հանգիստ աչքեր ու ափսոսանք...
Լուռ համակրանք...
Գուցե և սեր?
Hellenism
25.05.2009, 18:42
Փոքրիկ աղջնակ,
Մի հացի կտոր,
Պսպղուն աչքեր,
Ատամներ դեռ նոր,
Կծոտում է նա
Իր նոր ատամով,
Հացիկը ծամում
Եվ ինձ լուռ ժպտում.
Ավտոբուս: Դռներ
Ու սառած մարդիկ.
Աչքեր մտածող,
Մտքի մեջ անվերջ հաշվարկներ անող.
Նա նայում է ինձ
Փայլուն աչքերով
Եվ ինձ կամացուկ ժպտում է կրկին,
Աչքերը փայլուն` հրաշքի սպասող,
Ոտիկներ` ցրտից թափ-թափ շարժվող,
Մի փոքրիկ քիթիկ,
Ատամներն են դեռ նոր,
Աչուկներ փայլուն`
Հուսահատ կյանքիս
Մի նոր հույս բերող...
Հացիկն է համով,
Մի չքնաղ փոքրիկ
Ցուրտ ավտոբուսում
Ջերմ ինձ ժպտացող:
cold skin
25.05.2009, 18:44
Հելեն ի՜նչ լավն են: /Վերնագիրը վերջում/ հավանեցի:
Djavaxhq
25.05.2009, 18:45
Ապրես լավն են առաջինը ինձ ել դուր եկավ մնացածից ավելին
Hellenism
25.05.2009, 18:49
Սև մեգ էր իջել քաղաքի վրա,
Մթնած երկնքից ամպերն էին կախվել,
Սգում էր գարնան առջին օրը նա,
Որ իր գալուստով ոչ թե կյանք ու խինդ,
Այլ անմեղ մարդկանց զոհեր էր բերել:
Սգում էր երկինք,
Հորդում էր անձրև
Եվ իջնում արնոտ քաղաքի վրա:
Անձրևն անգամ արյուն էր դարձել`
Ոճրագործների ձեռքերի վրա:
Մութ ամպերի մեջ նենգ էր հավաքվել
Ու ծանր օդով քաղաքը լցրել
Եվ մի սուգ սփռել առավոտով նա`
Քաղաքը կարծես գերեզման դարձրել...
Ամեն քայլափոխ` արյան մեծ լճեր,
Ու երեկ գիշեր այս նույն փողոցում
Մարդիկ են ընկել...
Հերի'ք է լռել:
Սև մեգ էր իջել քաղաքի վրա,
Ու այդ երեկո սատանան արբած
Բոսոր արյունով շուրջպար էր բռնել
Խաբնված մարդկանց գլխներին անզգա:
Սգում է հոգիս ու գոռալ ուզում,
Որ կա աշխարհում դեռ արդարություն...
Hellenism
25.05.2009, 18:50
Շնորհակալ եմ բոլոր-բոլոր գնահատականների համար!!! Ինձ թև եք տալիս :oy
Ապրումներ առաջացնող ստեղծագործություններ են: Բոլորն էլ դուրս եկան: Նաեւ ուրույն ոճ է զգացվում:)
Իսկ Մուրֆիուսը ե՞րբ անսովոր բան նկատեց:
Չասեցի՞ր ուրույն ոճ... Դե, ես էլ ուզեցա ասեմ, որ դա չնկատեցի... :P
Sunny Stream
29.05.2009, 01:32
Ես շատ սիրում եմ Հելենի պատկերային մտածողությունն ու էդ պատկերները ճիշտ ռիթմով, ճիշտ գույներով ու ձևով շարադրելու, չափածո պատմություն ստանալու տաղանդը!
Հել ջան, :ok