PDA

Դիտել ողջ տարբերակը : "Դուշման" Վարդանի տուն-թանգարան



Fedayi
12.03.2009, 14:16
Որևէ մեկը գիտի՞ հասցեն:

Fedayi
12.03.2009, 14:18
Վարդանը արցախյան ազատամարտի հերոսներից է, որ կամավոր մեկնեց ճակատ և, ցավոք զոհվեց: Մի քանի օր առաջ պաշտպանության նախարարը անձամբ այցելեց նրա մորը և շքանշան հանձնեց:
Հզոր կերպար է Վարդանը:
Ցավոք, հասցեն չգիտեմ::(

Fedayi
12.03.2009, 14:23
hասցեն՝ Երեւան, Գ. Նժդեհի փողոց 56-ա:)
գտա

Lion
21.10.2009, 20:53
Չգիտես ինչու հենց այս ֆիդայու նկատմամբ հատկապես ջերմ զգացումներ ունեմ, չնայած անձնապես նրան ծանոթ չեմ: Իր քաջագործություններից զատ նաև երևի իր հայտնի նկարն է պատճառը -


http://i016.radikal.ru/0910/51/cc6ca8c7315a.jpg (http://www.radikal.ru)

որտեղ այս քաջը այնքան մարդկայնորեն պարզ ու վստահ է ժպտում, որ քիչ է մնում բացականչես. "Ջան, Վարդան, մենք հաղթելու ենք":hands

Bodyguard
21.10.2009, 23:19
«Ախր ե՞րբ եղեգան փողից վերստին պիտի ծնվի Վիշապաքաղ Վահագնը» Դուշման Վարդան

ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
1992 թվականի հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ ռազմական առաջադրանք կատարելիս իր մարտական ընկերներ Արմեն Երիցյանի (Երո) և Արա Ավագյանի (Արայիկ) հետ զոհվեց արցախյան պատերազմի լեգենդար հերոս ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ (Դուշման):
«Եթե այսօր Դուշման Վարդանը, Լեոնիդ Ազգալդյանը և Մոնթե Մելքոնյանը մնային, մեր իրականությունն այլ կերպ կզարգանար,- մի քանի տարի առաջ ներկա քաղաքական վիճակը վերլուծելիս հեռուստաէկրանից այսպես արտահայտվեց հանրաճանաչ երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, ապա մի պահ լռելով, կարծես համապատասխան բառեր փնտրելով, միայն իրեն հատուկ խորիմաստ տխրությամբ ավելացրեց,- ասենք… նրանց էլ այսօր չէին թողնի, որ ապրեին»:
Նրանք երեքն էլ մեծ նպատակի նվիրյալներ էին, մտավորական ու մարտիկ, զգացմունքային ու ռազմաշունչ, և, ամենակարևորը, նրանց արարքներն ու մտածողությունները վերկուսակցական էին: «Գույնով չեմ պատկանում այս կամ այն կուսակցությանը, իմ գույնը հողն է»,- ասել է Լեոնիդը: «Ո՛չ կոմունիստ եմ, ո՛չ հնչակ ու դաշնակ, ես կռվող ու հող ազատագրողն եմ,- իր տեսակետն արտահայտել է Վարդանը։- Թող կորչե՛ն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որոնք խանգարում են ազգի շահերին»: Մոնթեն շեշտել է. «Հայկական պատմական հայրենիքի ամբողջ տարածքում հայ ժողովրդի ինքնորոշման համար աշխատելը իմ առաջին ու ամենակարևոր պարտականությունն է. պետք է հավատարիմ մնանք մեր սկզբունքներին և ընդունենք, որ ամեն բանից առաջ հայ ենք և որպես հայ պետք է մասնակցություն բերենք հայկական հարցի լուծմանը»: Երեքին էլ Հայ դատը մտահոգում էր ամբողջականությամբ, երեքն էլ Արցախին վերաբերվում էին լրջորեն, որպես ամբողջականից անբաժանելի մասի: Նրանց մեջ ամենաերիտասարդը Դուշման Վարդանն էր, որն ապրեց ընդամենը 26 տարի, արցախյան շարժման հենց սկզբից անմիջապես ճանաչվեց և չորս տարվա մեջ դարձավ առասպելական հերոս:
Հերոսությունը հենց այնպես, հանկարծ ու ակամա չի դրսևորվում, այն վաստակվում է իմացյալ մահի զգացողությամբ ավելի վաղ, նույնիսկ ծննդից առաջ, պապերից ստացածի` գենետիկականի թելադրանքով:
Հերոսությունը զարգանում է ընթացքում, հայրենասիրական դաստիարակության միջոցով, շատ ժամանակ մնում է աննկատ և միայն անհրաժեշտ պահին, առիթի դեպքում է բացահայտվում:
1984-ին, երբ թվում էր, թե մեր երկրում ամեն ինչ խաղաղ է ու կայուն, Վարդանը մեկնեց Աֆղանստան` պատերազմի թեժ վայրը: Նա ցանկանում էր ժամանակակից մարտերի մասնակից լինել, ռազմարվեստի գաղտնիքներին տիրապետել: Մի ներքին կանխազգացում ուներ, որ հայ ժողովրդին մոտ ապագայում պատերազմ է սպասում:
Մեծերը կանխատեսում են գալիքը և ազդում դեպքերի զարգացման վրա:
Աֆղանստանում կռվելու որոշումը նրա մեջ խորին պատճառներ ուներ և մեծ ծրագրերի հերթական քայլն էր: Ահա ինչպես է բացատրում ինքը. «Աֆղանստան ծառայության մեկնել էի կամավոր և որպեսզի մորս ցավ չպատճառեի, նամակներ էի գրում, թե իբր ծառայում եմ Հունգարիայում: ՈՒզում էի լավ կռվել սովորել ու կռվում էի: Լավ զինվոր էի և հավատում էի, որ Հայոց բանակի զինվոր եմ դառնալու»:
Ասված է շատ դիպուկ. «…Ամաչում եմ ազգիս այն տղաների համար, ովքեր գնում են Ռուսաստան, հնոցապան կամ վարպետ դառնում: Թուրքիան մեր դարավոր թշնամին է, զինվորական, սպա ո՞վ պետք է դառնա»:
Վարդան Ռոբերտի Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին, Երևանում: Մանկությունն ու պատանեկությունն անցել է գրադարանում, ուր մայրն էր աշխատում և հայրենասիրական ոգով մեծացնում երեխաներին: Շրջապատված էր գրքերով` Թումանյանով, Չարենցով, Շիրազով, խաղում և դաստիարակվում էր դրանցով: 1973-ին հաճախում է Երևանի Հ. Թումանյանի անվան թիվ 32 դպրոցը: Սովորում է բարձր առաջադիմությամբ: Իր դպրոցի մասին Վարդանը գրում է վրդովմունքով. «Հայ մեծ բանաստեղծի անունը կրող դպրոցը ռուսական թեքումո՞վ. դա արդեն խայտառակություն է»:
1983 թ. դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում նուրբ-բրդյա գործվածքների ձեռնարկությունում: 1984-86 թթ. ծառայում է բանակում և զորացրվելուց հետո ընդունվում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 1988-ին սկսվում է արցախյան շարժումը և Վարդանին անմիջապես կողմնորոշում դեպի զինված պայքար: Սկզբնական շրջանում նա ծանոթացավ «Հայ դատ» կազմակերպության հետ և նրա ռազմականացված ջոկատի հետ զենք ու զինամթերք էր տեղափոխում Բերդաձոր: Հետո ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ ստեղծեց «Ասպետ» ռազմական դպրոցը, ուր կռվող տղաներն էին մարզվում: «Զենք վերցնելն ու կռիվ գնալն արդեն հերոսություն է, իսկ լավ, թե վատ զինվոր կդառնան, արդեն հրամանատարներիս գործն է»:
Արդեն թափ էին առնում պատերազմական գործողությունները` Երասխի, Ասկերանի, Շահումյանի մարտերը: Վարդանը տարերքի մեջ էր: Ընկերները նրան տվեցին «Դուշման» անունը և «Դուշմանը» դարձավ առասպելական: Արցախում զենքի պակաս էր զգացվում, և նա անձամբ մեկնեց Ռուսաստան` զենք հայթայթելու: Դուշմանը վստահություն էր ներշնչում, նրա հավատը, որ Շուշին շուտով կազատագրվի թուրքերից, վարակիչ էր: Դուշմանի մասին լեգենդներ են հյուսվում և մեծ արագությամբ տարածվում և՛ հայերի, և՛ թուրքերի շրջապատում, որովհետև եկել էր պահը, և հերոսական էին նրա բոլոր մտահղացումներն ու արարքները:
«Հայ ասելով,- գրում է Վարդանը,- ես հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք և Հաղթանակ…»։
Եկավ նաև հաղթանակների շարքը: Դուշմանը կրկին առաջինների մեջ էր Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Զառիսլուի, Բերդաձորի, Լաչինի ազատագրման ժամանակ: Հատկապես Շուշիում էր ուզում տուն ունենալ և իր պարտքը համարեց խոսքն ուղղել նախնիներին. «Մեր պապե՛ր, Շուշին ազատագրված է, հանգստացե՛ք»:
Շռայլ էր բնությունը Դուշմանի հանդեպ. նրա մեջ համատեղված էր մտավորական զինվորը բանաստեղծ հետախույզի հետ, ուսուցիչ հրամանատարը իրավաբան քանդակագործի հետ: Նրան կարելի էր ճանաչել և՛ իմաստասիրական, բայց համարձակ մտքերից, և՛ հատուկ, նույնպես համարձակ «լամբադա» ոճի կրակահերթերից… «Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները»,- այսպիսի պարզաբանում է տալիս Վարդանը:
Ահա ևս մի քանի բացատրություն իր արարքների մասին. «Ես պատերազմին շատ եմ պետք, ինձ գնդակ չի կպչի, իսկ եթե զոհվեմ, միայն դավադիր ականից կլինի»:
Մեծերը կանխազգում են գալիքը… Այդպես էլ եղավ. զոհվեց 1992 թվականի հուլիսի 3-ին, Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից …
Մեծերը հավատում են անմահությանը…
«Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ»:
Դուշմանը թաղվեց ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ, իսկ մինչ այդ պատգամել էր. «Ինչքան մենք ենք մեր ազգը սիրում, գոնե մի փոքր էլ ազգը մեզ սիրի»:
Եվ ազգը սիրեց…
Վարդան Ռոբերտի Ստեփանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման համար», «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» մեդալներով:
Նրա մասին ֆիլմեր են նկարահանվել, գրքեր են գրվել, երգեր են երգվում, գործում է նրա անվան գրադարան-տուն թանգարանը, Շուշիի փողոցներից մեկն անվանակոչված է նրա անունով, ծնվում և մեծանում են նրա անունը կրող նոր զինվորներ, ԵՊՀ-ում կա նրա անվան լսարան, տարբեր դպրոցների ռազմագիտության սենյակներ նրա անունով են…
2009 թ. մարտի 9-ին, Վարդանի ծննդյան 42-րդ տարեդարձին, նրա անվան գրադարան-տուն թանգարան առաջին այցելությունը կատարեց մարտական ընկերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և թանգարանի հուշամատյանում հանպատրաստից այսպիսի տողեր թողեց. «Ես խոնարհվում եմ մեր բոլոր հերոսների հիշատակի առջև, որոնց այսօր շնորհիվ հայ ժողովուրդն իր խաղաղ կյանքով է ապրում: Ես խոնարհվում եմ Վարդանի ոգու առջև, որ այսօր էլ սփռվում է Հայաստանով մեկ և դաստիարակում մատաղ սերնդին, և խոնարհվում եմ մայրերի առջև` հանձին տիկին Զարուհու, որ նրանք պահպանում ու բազմապատկում են հերոսների սխրագործությունը»:
2009 թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղի մոտ` Դուշման Վարդանի զոհվելու վայրում, կբացվի նրան նվիրված նոր հուշակոթող:
Դուշման Վարդանը հայ ժողովրդի սիրված և մնայուն հերոսներից է:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ
«Հանուն հայրենիքի» ՀԿ-ի նախագահ

Philosopher
22.10.2009, 08:17
Մի քանի օր առաջ պաշտպանության նախարարը անձամբ այցելեց նրա մորը և շքանշան հանձնեց:
Հզոր կերպար է Վարդանը:
Ցավոք, հասցեն չգիտեմ::(

Անձամբ, ինչպիսի~ պատիվ ազատամարտիկի ու նրա մոր համար, նա անձամբ է այցելել, հասկանու՞մ եք, այնպես անձամբ ինչպես այցելում է ռեստորան կամ սաունա գուցե հենց նույն օրը երբ նա այդ բարձր պատվին արժանացնում էր ազատամարտիկին ու նրա մորը: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել: Ամեն....

Լեռնցի
08.03.2010, 20:40
Վաղը` մարտի 9-ին լրանում է Արցախյան ազատամարտի ամենալուսավոր հերոսներից մեկի` Վարդան Ստեփանյանի (Դուշման) ծննդյան 44-ամյակը:

ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ծնվել է 1966թ. մարտի 9-ին Երևանում:
1984-86թթ. – կամավոր ծառայել է Աֆղանստանում տեղակայված ԽՍՀՄ զորամիավորումում:
1986թ.-ից սովորել է Երևանի պետական համալսարանում:
1989-92թթ. – մասնակցել է ՀՀ Իջևանի, Նոյեմբերյանի, Արարատի, Վարդենիսի, Գորիսի (Շուռնուխ), ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական, Կրկժանի, Հադրութի, Խոջալուի, Լեսնոյի, Մալիբեյլիի ազատագրական մարտերին: Շուշիի և Լաչինի ազատագրման ժամանակ եղել է ջոկատներից մեկի հրամանատարը:
Զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին ԼՂՀ Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղում:
Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Ներկայացնում եմ մոր` Զարիկ Շամյանի խոսքը Վարդանին հետմահու ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու արարողության ժամանակ

«Սիրելի հայրենակիցներ, հողը մերն է, ցավը մերն է, վերքը մերն է, մենք էլ պետք է տանենք:
1988-ից մինչև իր կյանքի վերջը տղաս` Վարդանը, անձնվիրությամբ, անմնացորդ, բեկորներ հավաքելով, պաշտպանել է Շահումյանն ու Ղարաբաղը: Վերջին հրաժեշտից առաջ նրա ասած խոսքերն են. «Ղարաբաղը ամենից թանկն է, նրա պաշտպանությունը վեր է ամեն ինչից»:
Մեզ համար չկա Ղարաբաղ և Հայաստան առանձին հասկացություններ, մենք ունենք հայոց հող, հայ ժողովուրդ, հայ սերունդ, որ պետք է բազմանա: Մի բան լավ գիտենք, որ պետք է հաղթենք, պետք է դիմակայենք դարավոր թշնամուն: Ցուրտ է, սով է, բայց այս ամենը ժամանակավոր է: Իմ վիճակը ձերից դառն է: Սակայն մենք պարտավոր ենք հաղթահարել այդ դժվարությունները:
Ես հպարտ եմ, որ իմ որդին մինչև վերջին կաթիլը իր արյունը տվել է հայոց տառապյալ հողի ազատագրության գործին: Ծնել եմ, մեծացրել, դաստիարակել ու կորցրել նրան, բայց փոխարենը գտել եմ հող, Ղարաբաղ, հարազատներ:
Փառք այն տղաներին, որոնք այսօրվա ցրտին պաշտպանում են իրենց հայրենիքը:
Փառք այն հերոսներին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին ազգի ազատագրության գործին:
Մի պատգամ ունեմ միայն, որ ապրողները չզլանան, ցուրտ ձմեռվան չտան իրենց որդիների վառ հիշատակը:
Իսկ նրանք, ովքեր լքում են իրենց հողն ու հեռանում` ամաչեն:
Նրանք, ովքեր ավտոմատի փոխարեն գրիչ ունեն ձեռքներին, թող թղթին հանձնեն մեր տղաների սխրագործությունները, որովհետև այդ հերոսները պատմություն են ստեղծել, որով պետք է դաստիարակվի մեև ապագա սերունդը»:

«Մարտիկ»
ԼՂՀ ՊԲ պաշտոնաթերթ
թիվ 36, 1993թ.