PDA

Դիտել ողջ տարբերակը : Եթե իմանայիր...

Զաոա
11.03.2009, 11:26
Անձրևի անդադար երգը
Անձրև է...Երկինքն ամպել է...Հոգիս տխրել է...Ահա տես մարդկանց,նրանք վազում են,որ չթրջվեն...Իսկ դու կանգնել ես,կանգնել ես մենակ...Երկնքին նայում ու չես հասկանում...Հենց նոր արև էր՝պայծառ,գեղեցիկ,և մի վայրկյանում այն ձևափոխվեց մի մռայլ պահի...
Սիրում եմ անձրևը,սիրում եմ,երբ որ անձրևն է թրջում իր կաթիլներով...
Դու դեռ այստեղ ես.ի՝նչ ես մտորում...
Ա՜խ,ես հասկացա,անձրև և արև դու շատ ես սիրում...
Եվ ընդհանրապես կյանքն է՝լ է այդպես...արևո՜տ,պայծա՜ռ,և հանկարծ անձրև,և հանկարծ անձրև,և հանկարծ ամպրոպ...Ամպերը գոռացին,գուցե ասացին՝այ՛ո,այդպե՜ս է...
Ես նայում եմ լուռ,նայում աշխարհին,մարդկանց...Սիրում եմ անձրև՝ բայց ոչ ամպամած,սիրում եմ սիրել՝ բայց խելագարված,սիրում եմ երկինքը՝ միայն արևոտ...Անձրև՛,դու անձրև՛,ասես երկուսով մեկ ենք մտածում,դու ինձ հասկանում և պատասխանում ես իմ ամեն հարցին քո տեղատարափով,քո իսկ գոռոցով...Սիրում եմ անձրև...Սիրու եմ ես քեզ...Անձրև՜ է,անձրև՜...

Զաոա
11.03.2009, 11:27
Ես այսօր ուզում եմ մոռանալ քեզ,ուզում եմ ջնջել իմ բոլոր հուշերը,որն անթեղված է հոգուս մեջ:Դու տանջեցիր միայն ինձ.միայն հիմա եմ հասկանում,որ քեզ սիրել ինձ չեր թույլատրված,բայց հո ես չեմ մեղավոր,որ խելագարի պես սիրեցի քեզ:Քո աչքերն են անդադար իմ աչքերի մեջ...Տեր Աստված,ինչու չես ազատում ինձ նրանից,ինչու ես այսքան ինձ տանջում?Նրա <ընկերություն> ասվածն էր,որ փոխարինվեց ուժգին սիրո,որի անունն այսօր լսելիս նույնիսկ մարմինս է սարսռում:Քո անտարբերությամբ ինձ շատ ես օգնում քեզ մոռանալու...Դու շատ բարի ես,դու շատ քնքուշ ես,բայց դու իմը չես...Եվ չես էլ լինի...
Քեզ կմոռանամ,ես խոստանում եմ,բայց եթե մի օր քեզ մեկ էլ տեսնեմ,աչքերիս արցունքները ոնց եմ զսպելու?...

Զաոա
11.03.2009, 11:28
Բարև',իմ անծանոթ ընկեր,քեզ են ուղղված այս տողերը,որոնք այսօր դարձան սիրո խոստովանություն:
Սիրելի'ս,եթե ընկեր ենք,ուրեմն անծանոթ չենք,պարզապես մոռացել ենք իրար...կամ ձևացնում ենք...Ինչևէ,ուրախ եմ,որ դու կաս,ուրախ եմ,որ գիտեմ քեզ...
Ինչպես ես,ընկերս?...
Էհ,սիրելիս,դժվար է խոսել հետդ,երբ չեմ նայում աչքերիդ:
Սիրելի'ս,հիմա եմ հասկանում,որ շատ իրական ես ինձ համար...
Գուցե և դա է պատճառը,որ այդքան հատուկ տեղ ես գրավում իմ սրտում:
Սիրելի'ս,այնքան խոսքեր կան չասված,այնքան գեղեցիկ պահեր տեղի չունեցան:
Ավա~ղ...
Պատահական մի հանդիպում ...
Սակայն փոթորկվեց և խանգարվեց իմ անդորրը...Երանի~ գիշերվա տանջող մթի փոխարեն միայն լույսով լցվեր:
Այսօր`այսքանը:
Հիշի'ր,դեռ մենք իրար շատ պատմելու բան ունենք,ի'մ ընկեր...չէ',չէ'...իմ նոր գտած սիրելի~ ընկեր...

Զաոա
11.03.2009, 11:29
<<Մի'շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
ՈՒ հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար...>>
...Եվ իզուր չէինք մենք դա հասկացել...մենք հասկացել էինք իրար չիմացած:Չգիտեմ ով ես,չգիտես և դու...և այնքան կուզեյի փոթորիկ դառնայի ,գայի փաթաթեի քեզ իմ փոթորիկով,և փոթորկվեինք,և հասկանայինք...ես քեզ'դու էլ ինձ...մինչև մեր հոգու վերջին կաթիլը պատմեինք իրար...Հետո հանդարտվեր այդ փոթորիկը,դառնայինք անուրջ և հանգիստ նստեինք այն ծառի կողքին,որի մոտ գուցե նստել էին արդեն մեզանից առաջ ուրիշ փոթորիկ...Նստեինք և լուռ մտորեինք մեր ասածները,ես քո'դու էլ իմ...Հետո կասեինք,բայց ինչու Տեր իմ?Կասեինք,գիտե'մ...Կասեիր միգուցե հենց հանդարտվեր իմ փոթորիկը:Ես էլ միգուցե չկարողանալով պատասխանել քեզ կդառնայի անձրև, և' կթափվեի,և'կլացեյի,բայց դու չէիր զգա,որ արցունքներս են...Հետո անձրևը գուցե դադարեր,բայց արև հոգի'ս,մի սպասիր,չի գա...Կուզես դառնանք նորից փոթորիկ,ջնջելով բոլոր անուրջները հին...Կուզես հոգյակս?...Թե հրաժեշտ տանք իրար'ես փոթորկվելով վերադառնամ'անձրև դառնալով մնամ...Դու էլ գուցե իմ մրրիկից զարմացած կանգնես լուռ...Լուռ...առանց խոսքերի...Եվ գուցե այդ պահին դու էլ քո մտքում հիշես Սևակյան այս տողերը...
<<Մի'շտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
ՈՒ հրաժեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար...>>

Զաոա
11.03.2009, 11:30
Ձմեռ էր...ձյան փաթիլներն թափվում էին գլխիս,դառնալով արցունք'թափվում աչքերիցս;գնում էի...դուռը բացեցի այնտեղ ամեն ինչ քեզ էր հիշեցնում...տարիներ էին անցել այն օրից,որ հեռացել էի ես այդ խրճիթից...փոշոտ էր ամենը...դուռը բացեցի և նկարներն էին քո իմ սեղանին;արագ վազեցի,գրկելով ամուր'ես հեծկլտացի...դարակում իմ հին քո նամակներն էին լոկ սիրո մասին;ես այն կարդացի սկզբից մինչև վերջ...սրտիս զարկերը տանջում էին ինձ,բայց ես քո վերջին նամակն էի բերել...վերջին նամակդ..."եղիր երջանիկ մեկ ուրիշի հետ և ինձ մոռացիր'...

Զաոա
11.03.2009, 11:31
Ծովն էր, գիշեր էր... Լուսինն էր,եվ ես էի... Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար... Ծովի անդադար երգն էի լսում... Ավազին իմ եվ քո անունն էի գրում՝ իմ ձեռքերով... Հետո պատկերացում եմ քեզ իմ կողքին... Պատկերացնում եմ, որ հինգս ենք արդեն... Եվ հենց այդ պահին ծովի ալիքները բարձրացան եվ ջնջեցին, առանց հետք թողելու իմ եվ քո անունը... Լա՛վ, ես քեզ կպատկերացնեմ ծովի ալիքների մեջ խորասուզվելով... Իսկ դու եղել ես երբեվէ ականատեսը ծովի մեղմ խշշոցի եվ լուսնի խորհրդավորության? Ուզում եմ բարձրաձայն ասել, որ սիրում եմ քեզ... Այնպես որ իմ ձայնից այդ հեռվում արթնանաս, և իմ պես չկարողանաս քնել... Բայց քանի դեռ ես այս մթում նստած լուսնի շողերի ներքո քեզ եմ երազում, դու քո ննջասենյակում քնած ես հանգիստ... Լա՛վ, թող այս գիշեր երազիտ գամ, գտնենք իրար երազներով:
Քամին քնքշորեն դեմքս է շոյում... Լուսնի հետ արդեն դրկից, բարեկամ, քո մասին եմ պատմում նրան: Հոգիս ուզում է դուրս գալ, ազատվել, ու անվերջ լողալ ծովում այս, բայց անուրջներիս ափն եմ կորցրել, սիրո քամին է փոթորկել, տարել... Ափից ափ տարավ խոհերիս ծովը: Ինձ համար թանկ են գեղեցիկ, Չքնաղ պահերը կյանքի, քանզի պահեր կան, որ ողջ կյանք արժեն: Իմ կյանքում սիրուս սկիզբը դու էիր, ավարտը նորից դու սահմանեցիր...
Ու նորից ավազներում ինձ ու քեզ եմ ուզում պատկերել... Ու ես չհասկացա հանդիպում էր սա, թե բաժանումն էր նորից կրկնվում...
ծովն էր, արևն էր, և ես էի...

Զաոա
11.03.2009, 11:32
Չուղարկված Նամակ
Բար՛և,իմ բարի՛ ու սիրելի՛ ընկեր...Չգիտես ինչու ես նորից հիշում եմ քեզ,մտքերս ինձ հանգիստ չեն տալիս...Հուշերս էլ այրում են հոգիս...Այս տանջող կարոտն է ինձ հունից հանում,էլ չեմ դիմանում այս տանջանքներին:
Դու ինձ գերել ես,դու հմայել ես քո ողջ էությամբ...Տիրել ես ամբողջ իմ խելքն ու միտքը...Դու փոթորկել ես իմ հանգիստ հոգին:
Ինչպե՝ս եղավ,որ հանկարծակի հայտնվեցիր իմ էության մեջ,իմ արյան ամեն մի կաթիլը քեզնով տոգորվեց,այդ ինչպե՝ս եղավ:Դու չնկատեցիր իմ սերը,չէ՝ որ հայացքս կանչում էր քեզ...
Ես քեզ համար դարձա միայն կարոտի ծով,ու լքված բոլորից՝ սիրեցի քեզ:Ապրում էի միայն քեզ համար ապրելու հույսով,բայց դու երբեք իմը չեղար...
Ինչպե՝ս դիմանամ,երբ լիքը սրտով օրերիս մեջ դատարկ եմ մնացել:Հիմա ինչպե՝ս տարբերեմ ցերեկը գիշերից,երբ շուրջս մշուշ է, ու էլ ոչինչ չեմ տեսնում:
Առանց քեզ,առանց ինձ եմ մնացել.
...Դու չկա՛ս,չկա՛ս,
Եվ առավոտը
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:
...ՈՒ չես լինելու...
Ցտեսությու՛ն,իմ բարի՛ ու սիրելի՛ ընկեր...Ների՛ր,ես այլևս քեզ չեմ տանջի իմ հուշերով,ների՛ր:

SunnY
11.03.2009, 12:01
Ես այսօր ուզում եմ մոռանալ քեզ,ուզում եմ ջնջել իմ բոլոր հուշերը,որն անթեղված է հոգուս մեջ:Դու տանջեցիր միայն ինձ.միայն հիմա եմ հասկանում,որ քեզ սիրել ինձ չեր թույլատրված,բայց հո ես չեմ մեղավոր,որ խելագարի պես սիրեցի քեզ:Քո աչքերն են անդադար իմ աչքերի մեջ...Տեր Աստված,ինչու չես ազատում ինձ նրանից,ինչու ես այսքան ինձ տանջում?Նրա <ընկերություն> ասվածն էր,որ փոխարինվեց ուժգին սիրո,որի անունն այսօր լսելիս նույնիսկ մարմինս է սարսռում:Քո անտարբերությամբ ինձ շատ ես օգնում քեզ մոռանալու...Դու շատ բարի ես,դու շատ քնքուշ ես,բայց դու իմը չես...Եվ չես էլ լինի...
Քեզ կմոռանամ,ես խոստանում եմ,բայց եթե մի օր քեզ մեկ էլ տեսնեմ,աչքերիս արցունքները ոնց եմ զսպելու?...

:cry2 Իսկ ես կարծում էի միայն ես եմ նման իրավիճակում... Կարծեն իմ մտքերը լինեն...

Rhayader
11.03.2009, 12:24
Ինչ լավ է , որ իմ մասին մնան բաներ երբեք չեն գրի (գրելաոճն:[ ի նկատի ունեմ, ոչ թե պարունակությունը): Ներեցեք անկեղծության համար (տխուր աշխարհում ենք ապրում, եթե անկեղծության համար էլ պետք է ներողություն խնդրել)

Իսկ ես կարծում էի միայն ես եմ նման իրավիճակում... Կարծեն իմ մտքերը լինեն...Պարզապես դուք ունիկալ եք, ինչպես մնացած մի քանի միլիոն երիտասարդ աղջիկները, որոնք բացարձակապես նույն այս մտքերն ունեն, ու ձեր մտքերի ունֆիկացիան օրիգինալության մանիֆեստացիայի ձևերից է:love:love:love

Զաոա
11.03.2009, 18:57
ՔՈ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ
Քո հարսանիքին ես քեզ հյուր կգամ,հյուր կգամ այնպես,որ կածես՝ ես քեզ մոտիկ բարեկամ...Ձեր կենացը ես կխմեմ ու երջանկություն քեզ կցանկանամ...Հարսնացուդ գուցե ինձնից հարցնի,բայց երբեք չասես,ով եմ ես եղել:Քո հարսանիքին գուցե արտասվեմ,սակայն չես զգա երբեք ու երբեք:Կլինեմ ուրախ,ասես երջանիկ,որ քեզ տեսնում եմ ուրիշի կողքին...Այդպես է լինում...Ա՜խ,որքա՜ն մենակ եմ այսօր ես,որքա՜ն ցավ ու տառապանք կա այսօր իմ սրտում:Սակայն կեղծ ժպիտն է ինձ ուղեկցում,որ ոչ ոք չի զգա,թե ինչ եմ կորցրել ես այս մեծ կյանքում...
Դուք երջանիկ եք,ինչպե՜ս են փայլում նրա աչքերը...Դու էլ անդադար ինձ ես որոնում այս աղմուկի մեջ...Մեր հայացքները իրար են բախվու,և ես ժպտում եմ՝ ինչպես ընկերոջ...Դու,իհարկե,չես էլ նկատում իմ անմեղ սերը...
Քեզ երջանկություն,իմ երազներիս հորինվա՛ծ էակ:Անկեղծ եմ ասում՝ այսօր զգացի,թե ինչ կորցրի:

Կաթիլ
11.03.2009, 19:22

:think չգիտե՞մ, կարծես կանգառում կանգնած ժամանակ լսածս երգերից ինչ-որ բան եմ հիշում.... կներեք իհարկե... :blin:}

Chuk
11.03.2009, 19:54
Մոդերատորական. Թեման «Համատեղ ստեղծագործություններ» բաժնից տեղափոխվել է «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

Զաոա
12.03.2009, 00:43
:think չգիտե՞մ, կարծես կանգառում կանգնած ժամանակ լսածս երգերից ինչ-որ բան եմ հիշում.... կներեք իհարկե... :blin:}

կարծում ես կանգաոում լսածտ երգն եմ շարադրել?:(;)

Կաթիլ
12.03.2009, 01:42
կարծում ես կանգաոում լսածտ երգն եմ շարադրել?:(;)

Չեմ կարծում :) քանի որ չեմ հիշում կոնկրետ երբ, որտեղ, ինչ... բայց ինչ ուզում ես ասա, կարդացի ու թվաց քառատողեր են, որոնք խառնվել ու արձակ են դարձել :P
Անկեղծ ասած՝ ավելի վերևում գրվածները չեմ կարդացել, չստացվեց մի տեսակ… :)
բեզ աբիդ ;)

Rhayader
12.03.2009, 05:23
Լավ, ժողովուրդ, եկեք վրա չտանք նորեկի վրա::oy

Զաոա
12.03.2009, 11:35
Չեմ կարծում :) քանի որ չեմ հիշում կոնկրետ երբ, որտեղ, ինչ... բայց ինչ ուզում ես ասա, կարդացի ու թվաց քառատողեր են, որոնք խառնվել ու արձակ են դարձել :P
Անկեղծ ասած՝ ավելի վերևում գրվածները չեմ կարդացել, չստացվեց մի տեսակ… :)
բեզ աբիդ ;)

երբ քառատողերը գտնես ամպայման տեղեկացրու:hands
իսկ վերևում գրվածները կարող ես և չկարդալ:B

Զաոա
12.03.2009, 11:54

12.03.2009, 12:41
Լավ, ժողովուրդ, եկեք վրա չտանք նորեկի վրա::oy

:) վրա տալու մտադրություն չունեի:

Զաոա օկ ;)

Քամի
12.03.2009, 15:43
Չեմ կարծում :) քանի որ չեմ հիշում կոնկրետ երբ, որտեղ, ինչ... բայց ինչ ուզում ես ասա, կարդացի ու թվաց քառատողեր են, որոնք խառնվել ու արձակ են դարձել :P
Անկեղծ ասած՝ ավելի վերևում գրվածները չեմ կարդացել, չստացվեց մի տեսակ… :)
բեզ աբիդ ;)

Հենց նույն այս խոսքերով երգ, Լուսինե Գինոսյան ա կատարում
չնայած նրան, որ այլևս չի երգում, ամուսնանալուց հետո թողեց երգելը
ես անգամ տեսահոլովակն եմ լավ հիշում..
հարսանիքի ժամանակ երբ կենացը և բարեմախանքները անելուց հետո ուշաթափվում ա ձեռքի ափի մեջ ամուր պահված տղայի վերնաշապիկի կոՃակներն են թափվում հատակին.
երբ իրենց ընկերության ժամանակաշրջանում աղջիկը սայթաքելիս բռնվել էր տղայի վերնաշապիկից և մի քանի կոՃակ պոկվել ու մնացել բռի մեջ..

Կաթիլ
12.03.2009, 15:56

:o փաստորեն դեժավյու չէր իմ մոտ ? :8

Հ.Գ. Լուսինե Գինոսյանին չգիտեմ... տեղը չբերեցի :think

impression
12.03.2009, 16:02
:o փաստորեն դեժավյու չէր իմ մոտ ? :8

Հ.Գ. Լուսինե Գինոսյանին չգիտեմ... տեղը չբերեցի :think

Ի՞նչ եք խառնվել իրար, միգուցե Զառան հենց Լուսինե Գինոսյանն է որ կա :)

Կաթիլ
12.03.2009, 16:09
Ի՞նչ եք խառնվել իրար, միգուցե Զառան հենց Լուսինե Գինոսյանն է որ կա :)

:8 միգուցե :D
վսյօ արդեն օֆֆտոպեմ գը :oy պըրծ

Զաոա
12.03.2009, 17:37
Հենց նույն այս խոսքերով երգ, Լուսինե Գինոսյան ա կատարում
չնայած նրան, որ այլևս չի երգում, ամուսնանալուց հետո թողեց երգելը
ես անգամ տեսահոլովակն եմ լավ հիշում..
հարսանիքի ժամանակ երբ կենացը և բարեմախանքները անելուց հետո ուշաթափվում ա ձեռքի ափի մեջ ամուր պահված տղայի վերնաշապիկի կոՃակներն են թափվում հատակին.
երբ իրենց ընկերության ժամանակաշրջանում աղջիկը սայթաքելիս բռնվել էր տղայի վերնաշապիկից և մի քանի կոՃակ պոկվել ու մնացել բռի մեջ..

ուրեմն ասա,թե որտեղից լսեմ այդ երգը:Եվ մի պնդիր,որ լսել ես հենց այս բառերը,նույն թեմայի շուրջ կարելի է շատ բաներ գրել:

Զաոա
12.03.2009, 17:42
Ի՞նչ եք խառնվել իրար, միգուցե Զառան հենց Լուսինե Գինոսյանն է որ կա :)

ասեմ որ Լուսինեն չեմ,ավելին՝աոաջին անգամ եմ լսում նրա անունը;);)

Քամի
12.03.2009, 18:16
ուրեմն ասա,թե որտեղից լսեմ այդ երգը:Եվ մի պնդիր,որ լսել ես հենց այս բառերը,նույն թեմայի շուրջ կարելի է շատ բաներ գրել:

yuotub-ում չկար, եթե լիներ տեսահոլովակի մասին երկար չէի գրի..

ՀԱՄՈԶՎԱԾ լինելով պնդում եմ;)

Զաոա
12.03.2009, 19:12
Անծանոթին
Սիրելի՛ս,քեզ երբեք չեմ տեսել, երբեք չէի կարող հավատալ,որ կարող եմ սիրել մեկին,ում երբեք չեմ տեսել:Իսկ դու գիտե՝ս,որքան եմ տանջվում ու տաոապում քեզ համար:Արդեն ինձ համար սովորական դարձած,սակայն իրականում աննորմալ սրտի աշխատանքով ու անհամաչափ շնչառությամբ սպասում եմ քեզ...Իսկ դու՝,իսկ դու երբևէ մտածել ես,որ կարող եմ քեզ խենթի պես սիրահարվել այսքան հեոավորության վրա...Ես քո ձայնն եմ լսում.այն ինձ շունչ է տալիս՝ նորից հավատով սպասեմ,որ մի օր դու էլ ինձ պես,խելագարի պես ես սիրելու ինձ:Իսկ եթե նույնիսկ ես հասկանամ,որ երբեք քոնը չ եմ կարող լինել...խնդրում եմ,թեկուզ վերջին անգամ,ժպտ՛ա ինձ,աս՛ա,որ երբեք քոնը չեմ լինի,որ երբեք չես կարող սիրել ինձ,իսկ վերջում,որպես հրաժեշտի կնիք,սեղմիր ինձ քո տաք գրկում,և գուցե այդ ժամ խենթ հոգուս փոթորիկը հանդարտվի,իսկ սիրտս հոժարակամ շարունակի իր ընթացքը:
Դու իմն ես այդ հեռվում...Ես անզոր եմ առանց քեզ...Խնդրում եմ`հանի'ր քեզ իմ հոգուց,խնդրում եմ,սիրելի'ս:

Զաոա
12.03.2009, 19:14
yuotub-ում չկար, եթե լիներ տեսահոլովակի մասին երկար չէի գրի..

ՀԱՄՈԶՎԱԾ լինելով պնդում եմ;)

կարող ես համոզված էլ մնաս:hands

Զաոա
16.03.2009, 01:38
Դու Եկար
Դու եկար՝ սպիտակ վարդերի խելացնոր մի փունջ գրկիդ մեջ սեղմած...Այնպես վախով,այնպես քնքուշ,կորցնելու վախը ափերիդ մեջ սեղմած.այդպես միայն մայրն է գրկում իր զավակին:Պատուհանիս ապակիները վճիտ ու անթափանց են.խորհրդավոր այդ թափանցիկության ու լացող ծառերի միջով նկատեցի քեզ...Գալիս էիր այգուս միակ ծառուղով...Գալի՜ս էիր...
Երկար ու ձիգ տարիներ,մոռացում,վիշտ՝շաղախված վրեժով,ցավով,մեղանչման սպասումով,որ չէր վերադարձնելու ոչինչ...Գալի՜ս էիր...Զղջումով կնքված դեմքդ ծածկել էիր վարդյա վարագույրով:Փոխակերպվեց հոգիս,և սիրտս վրեժ ծնեց սիրո մոռացված մոխիրներից:Վերջն է ծառուղուս,հասար շեմքին իմ տան,գտար պատուհանիս գամված հայացքս...
Վախ կար և ափսոսանք,արժանապատվություն,ինքնասիրություն,սեփական հաղթանակի գիտակցություն.ահա այն ամենը,ինչ դրոշմված էր դեմքիս...
Ապշա՝ծ ես,Հասկանում եմ...
Անձրև էր,ինչպես այսօր:Այտերիս վրայով սահող արցունքիս կաթիլները անձրևի կաթիլներ թվացին...Այդպես էիր ուզում...
Ծանոթ մի ֆիլմ կրկնվում է ասաս,բայց շրջված են կադրերը:
Խելագար վազքով բարձրացար աստիճաններով,բացեցիր դուռս...
Մի՝թե սա եմ երազել այսքան երկար տարիներ:Այ՛ո,և ո՝վ գիտե,գուցե այսպիսի մի պահի է մարդկային լեզուն շնջացել՝«օտար»...Դու օտա՝ր:Օտա՝ր,երբ սիրելի էիր և հիմա օտար...Թափվող վարդերի ցողաթաթախ զեփյուռը շոյեց դեմքս ու հանգավ ոտքերիս տակ...
Սեր՛ս...սեր՛ս էր մարում ընկնող ամեն մի վարդի հետ:
«Օ՜,հասկանում եմ բռնակալների դաժանությունը.խղճահարությունից չի ծնվում սերը,այլ խիղձն է մեռնում»:
Քեզ հասկանալու համար քեզ շատ եմ մոռացել,քեզ հասկանալու համար շատ եմ ցավել,անքու ու արցունքոտ գիշերներս անխնա ջնջել են քեզ հասկանալու կարողությունս:
Հեռացի՛ր...Կյանքի բեմահարթակում խաղացած մեր վերջին դերն է սա,վերջացավ մեզ համար գրված պիեսը.ոչ ոք չի ծափահարում...
Հեռացի՛ր...Բոլոր տանջվող խենթ սրտերին կշշնջամ իբրև աղոթք:
Կգան նրանք ու կարոտի,ափսոսանքի մեղանչումի խոսքեր կասեն բազում,հիմա սրբե՛ք արցունքները ձեր աչքերի և մնացե՛ք կանգուն:
Հեռացի՛ր...Կյանքի բեմահարթակում խաղացած մեր վերջին դերն է սա,վերջացավ մեզ համար գրված պիեսը.ոչ ոք չի ծափահարում...

Զաոա
16.03.2009, 19:37
Քո Պատկերը
Ես ցանկացա կերտել քո պատկերը:Երկար ու համառ մաքառման գնով հասա դրան:Թվաց,թե կերտեցի ճիշտ ու անսխալ,թվաց,թե գլուխգործոցներից գլուխգործոցն է այն:Միայնության մեջ,խոհերիս հլու,մինչև լուսաբաց քո նմանակին թղթին հանձնեցի:Պատկեիդ ես թախիծ տվեցի,քանզի թախծոտ էր նաև իմ հոգին:Օր ու գիշեր ես պրպտեցի սեփական հոգիս,հիշողությանս գերի դարձա,ցանկացա գտնել քո վեհ պատկերը,հոգիդ,որին ես սիրով հոգուս պատկերը հանձնեցի:Եվ ին՝չ,այդ կերտվածքով պատկերացնում էի,թե կնվաճեմ սերդ,սրտիդ մեջ ապահով տեղ կգտնեմ ու կդարձնեմ այն իմ սեփականը:Իմ պատկերների ծնունդով ստեղծված քո ներքնաշխարհը քեզ դուր չեկավ,ու պատկերիդ թեք հայացքով դու նայեցիր.
-Ցնորվա՝ծ ես դու,այդ ե՝ս եմ,-գուցե տարվել ես դու ուրի՝շ մեկով...
Ես նայեցի քո աչքերին ու այլևս չտեսա իմ ստեղծած պատկերը:
«Անուրջ,որ բնավ չես եղել...»

Dorian
17.03.2009, 01:19
Վերջերս հաճախ եմ հանդիպում նման ուլտրափոքրիկ պատմվածքների, որոնք այդպես էլ չեմ հասլանում, թե գրական ինչ ստեղծագործություն են իրենցից ներկայացնում: «Շավիղ+»-ական ինչ որ չսկսած-չավարտած մտքեր... Ինչ վերաբերվում է քո ստեղծագործություններին` Զառա, կարծում եմ, որ մտքերիդ մեջ ոչ մի յուրահատուկ, անսովոր բան չկա: Սովորական աղջկա, սովորական մտքեր, որոնք թղթին փոխանցելու համար մեծ ստեղծագործական տաղանդ հարկավոր չէ:

Morpheus_NS
17.03.2009, 01:45

Դոր ջան, եթե չեմ սխալվում, մի անգամ Սերջիո ստեղծությունները քննադատելու համար ասեցիր, որ ճիշտ չես համարում սկսնակ ստեղծագործողներին նման ձեւով քննադատել: Փոխե՞լ ես կարծիքդ;)

Զաոա
18.03.2009, 16:52
Արի՛,Ի՛մ Սեր
Ես գրում եմ քեզ,իսկ ինձ շրջապատում է գիշերվա խորհրդավոր լռությունը,և իմ հոգում ապրում են երազներ՝մեր սիրո վայելքի:
Միակ բանը հիշողությունների մեջ խորասուզվելով զմայլանքի մեջ ընկնելն է՝ու ինձ թվում է աշխարհը հրաշք է,ու խելառ սիրտս տենչանքից ու հրճվանքից հիմա կպայթի:Գիտե՝ս՝հաճախակի ին՝չ եմ մտածում,սիրելի՛ս.ինչպե՝ս անել,որ ինձ այրող հուրը քո սրտումն էլ բռնկվի,որ փոթորկելով այդ դաժան,բայց անչափ ցանկալի կրակով՝կարողանաս հասկանալ ինձ և իմ տանջանքները:
Սիրելի՛ս,ես ամեն օր սպասում եմ քեզ...Ար՛ի,արի ինձ մոտ,ինձ համար արի,ար՛ի,որ նորից հրճվանք ապրի հոգիս,որ կարոտներս լցվեն քեզանով,իմ սե՛ր:Ար՛ի,որ նորից խենթանա հոգիս:Ե՛կ,սրտիս խոր հոգոցներով ման չգամ մենակ:Բոսոր արշալույսին արի,որ լույսիցդ օրհնվեմ...
Ար՛ի,որ իմ երգը երգես...
Ար՛ի,իմ սեր...

Զաոա
18.03.2009, 17:51
Անզոր եմ դարձել այս խենթ սիրո առջև:Ինձ թվում է,ուր որ է կշրջվեմ և կփարվեմ նրան,կփարվեմ,կձուլվեմ,ու գարնանային մենակությունս կլցվի տառապանքով:
Հոգնել եմ սրտիս զարկերը հաշվելուց:Ամբողջ որն առանց քեզ...Մտածելն անգամ սարսափելի է:Ինչպե՝ս և ինչ՝ու սրտիս համոզեմ,թե աշխարհը քեզանով չի սկսվում ու վերջանում:Մի անփորձ զորավարի պես քեզ տանուլ տվի ես սիրո կռվում:
Հեռանա՜լ,բայց ու՝ր:
Մոռանա՜լ,բայց ինչպե՝ս,երբ այս հիշողություն կոչվածը հուշերս է անվերջ պատմում:Աստված չանի,եթե չհասնեմ երազներիս,փույթ չէ,էլի գոհ կմնամ ինձ բաժին ընկած բախտից,չէ՝ որ ես էլ եմ ունեցել այն գանձը,որ իրավամբ կոչվում է «Սեր»:

Զաոա
18.03.2009, 18:23
Ինչու՝,Չգիտեմ
Այսօր մի տեսակ հոգիս արտասվեց,լաց եղավ տխուր,ինչու՝,չգիտեմ...Այսօր մի տեսակ մաքրություն զգացի՝ ձյան փաթիլների պես...Ձմեռ է ահա...Այնքան մաքուր է երկիրը կարծես,որ աչքս է ծակում նայելիս անգամ...ՈՒ պատուհանից դուրս եմ ես նայում,ձյան փաթիլներն են անընդհատ թափվում,ու ամեն տարի,ամեն ձյան գալուն ես այսպես մենակ ուզում եմ խորհել այն,ինչ չկա,այն,ինչ այնքան թանկ է ինձ համար,բայց ին՝չ,չգիտեմ...Սակայն այս տարի առաջին ձյան հետ ես մենակ չեղա:Լավ եղավ,թե վատ՝ինքս էլ չգիտեմ.այդ էլ թող մնա սրտումս գաղտնիք:Ին՝չ էի երազում ես այսքան տարի,ինչ՝ն էր անընդհատ ինձ մտահոգում...
Այս նոր ձյան հետ ես էլ փոխվեցի,դարձա ավելի,ավելի տրտում,թե երբ գարունը կգա ինձ այցի,թե երբ իմ հոգին նորից կժպտա,դա էլ չգիտեմ...Սակայն ձմեռ է,ու դեռ երկար եմ սպասելու ես քեզ,երկա՜ր ու երկա՜ր...Ինչ՝ու,չգիտեմ:

Զաոա
18.03.2009, 19:47
Սպասում
Երկա՜ր,շատ երկար եմ սպասել քեզ ու յուրաքանչյուր անցորդի մեջ քեզ փնտրել,քեզնով ապրել ու տառապել:
Կար լքված մի պարտեզ՝մոռացված,մարդկանց խնամքին կարոտ:Մարդիկ անցնում էին անտարբեր ,նայում,ափսոսում ու հեռանում:Չորանում էր պարտեզը,շնչահեղձ լինում:Պայքարում էր ամառվա տապին,ձմեռվա ցրտին ու խավարին:ՈՒ աչքը պարզած երկնքին՝ին կորած երազն էր փնտրում:
Քան՜ի-քան՜ի անգամ էր երազում ջուր տեսել ու ապրելու հույս փնտրել:Լույսը բացվել էր,ու բացվող օրվա հետ երազը երազ դարձել:
Անցան երկա՜ր տարիներ...
Եվ անցնող տարիների հետ պարտեզն ամայացավ:Երազները հուշ դարձան,ու աստղիկների վերածվելով՝ցրվեցին երկնքի կապույտ լազուրում:
Կան՛գ առ,մար՛դ աստծո,մ՛ի վարանիր,ներ՛ս մտիր:
Մ՛ի վախենա անապատից,մի փոքրիկ ջերմություն,հույս ու հավատ նվիրի՛ր,ու պարտեզը նորից կծաղկի:ՈՒ գիշերվա լռության մեջ ծափ կզարկեն աստղերը երկնքի:Եվ Խայամը քո շուրթերով գինու գովքը կգովերգի:Ալ վարդերն անգամ պարտեզիս նոր բուրմունքով կբուրեն:
Այնքա՜ն երջանիկ եմ,որ սիրում եմ քեզ,և այնքան դժբախտ,որ այդքան շատ եմ սիրում,որովհետև աշխարհը քեզանով եմ տեսնում:
Հայտնվում ես գարնան քնքշությամբ,լուռ հեռանալով՝ձմեռ ես բերում :Եվ սիրտս ձյունով է ծածկվում.անհամբեր գարուն եմ երազում:
Երբ դու չկաս,ես էլ չկամ...
ՈՒ երկա՜ր,շա՜տ երկար եմ սպասել քեզ:

Զաոա
22.03.2009, 15:33
ԿԱՐՈՏ
Ափեափ լցված կարոտիս ծովն ալիքվում է սրտիս մեջ ու արցունք դառնում աչքերիս մեջ,ուր չկաս վաղուց...Չգիտեմ՝ինչով լցնեմ դատարկությունն աչքերիս...Չկա՛ս...Ամեն ինչ սուտ է ու անիրական,դաժան է ամբողջը:Մտովի կերտում եմ դիմագծերդ.այնքան սիրելի և հարազատ ժպիտդ,որ արևածագի բարությունն ունի:Փակ կոպերիս տակ դու ես,սեղմում եմ կոպերս,որ երկար պահեմ,բայց...Երկար երազած իմ սեր,որ եկար այնպես անսպասելի,աննկատելի...եկար ու տեր դարձար սրտիս,մտքիս,հոգուս,ողջ էությանս:
Ցուրտ գիշերներին անվանդ տաք շշուկով ջերմացնեմ սիրտն իմ,և լցնեմ սենյակս ծայրեծար և աղոթք շշնջամ,որ հեռվում անամպ ու աստղալից լինի երկինքը քո,և քաղցր անդորր իջնի հոգուդ խորքում անթեղված հուշերիդ վրա:
Գիշեր է...Պատուհանիս ապակուն վերջին կաթիլն է սահում արցունքիս...Հոգնած աչքերս փակվել են ուզում,բայց ձյունաճերմակ անկողինս վանող է այնպես...
Առավոտյան,երբ լուսաբացի տաք շողերը թրթռան կոպերիս,կգրկեմ բարձս,կհամբուրեմ հետքերն արցունքներիս և կշշնջամ.«Բարի՝ լույս,ի՝մ սեր»:
Հետո կյանքը իրական կդառնա,ու կրկին կհասկանամ,որ հեռու ես ինձնից,անտեղյակ և օտար իմ տառապանքներին:
Միևնույն է,կժպտամ օրվա հոգսերիս,բախտիս ճակատին ժպիտս կխարանեմ,ու հակառակ նրան՝ամուր և աներեր կմնամ:
Չե՛մ խոստանում,թե չե՛մ հիշի,չե՛մ մտածի ու չե՛մ երազի,անկարող կլինեմ...Դու և՛ իմն ես,և՛ իմը չես՛կողքիս ես և հանկարծ շատ հեռու,և կարոտը նորից կրծում է սիրտս,աչքերս դառնում են համակ թախիծ,և մարդկանց զարմացած աչքերին ժպտում եմ,որ չհոսեն արցունքներս...
Ես կսիրեմ և կփայփայեմ քեզ,որ կյանքում երբեք ցավ չզգաս,միշտ երջանիկ լինես:Եվ եթե ավելորդ կլինեմ,անշշուկ կհեռանամ,անձայն ու անվերադարձ,այնպես,որ երբեք ոչ մի ձևով չհիշեցնեմ իմ ներկայությունը,չխախտեմ երջանկությունը քո...Դու իմ վերջին սերը կլինես,իմ վերջին երգը կարապի...

Lusineh
22.03.2009, 16:19
... Թե որքա՜ն դժվար է ապրել առանց քեզ,
Եվ որքա՜ն դժվար է հեռու լինել քեզնից...
Ա՜խ, ո՜րքան դժվար է միայնակ լինել
Միևնույն ժամանակ սրտումս լի սեր, բայց թաքուն քեզնից:

Եթե իմանայիր, գուցե հասկանայիր,
Գուցե հավատայիր, որ սիրում եմ քեզ.
Բայց համարձակ չեմ, ինձ երկյուղն է սպառնում,
Որ եթե իմանայիր…

Morpheus_NS
22.03.2009, 17:20
yuotub-ում չկար, եթե լիներ տեսահոլովակի մասին երկար չէի գրի..

ՀԱՄՈԶՎԱԾ լինելով պնդում եմ;)

Ես ունեմ էտ երգը: Ու՞մ ա պետք, մեյլի հասցեներդ գրեք, ուղարկեմ: Լուսինե Գինոսյանը չի երգում, Լիաննան ա երգում:)

*e}|{uka*
22.03.2009, 17:40
Զառա արի խոստովանիր, որ երգի բառերը օգտագործել ես : ;)
Մեկ էլ մի բան, էս թեմայում ինչքան ստեղծագործություն կարդացի, բոլորը արձակ էր :think, բայց չափածո ոճով, հլը փորձի բացատներ դնել ու կետադրելով ստեղծագործություներդ , դարձրու չափածո , որ ավելի հեշտ ընթեռնելի լինի, գեղեցիկ ու ավելի հստակ :
Տենց հաստատ ավելի գեղեցիկ կլինի, քանի որ բոլոր ստեղծագործություններումդ նախադասությունները ավելի շատ բառակապակցության են նման , քան նախադասության : ;)

Քամի
22.03.2009, 20:40
Ես ունեմ էտ երգը: Ու՞մ ա պետք, մեյլի հասցեներդ գրեք, ուղարկեմ: Լուսինե Գինոսյանը չի երգում, Լիաննան ա երգում:)

Մորֆ ջան հաստատ Լուսինեն էլ ա երգում,
բայց դե Լիաննաի կատարմամբ էլ կլինի..
իմ մեիլին ուղարկի լավ՞:) ունես չէ՞ մեիլս..

Զաոա
22.03.2009, 23:50
Մորֆ ջան հաստատ Լուսինեն էլ ա երգում,
բայց դե Լիաննաի կատարմամբ էլ կլինի..
իմ մեիլին ուղարկի լավ՞:) ունես չէ՞ մեիլս..

մինչ դուք ձեր մաիլերին կուղարկեք,ես նորից կնշեմ որ դա իմն է...:hands:):)

Զաոա
22.03.2009, 23:57
... Թե որքա՜ն դժվար է ապրել առանց քեզ,
Եվ որքա՜ն դժվար է հեռու լինել քեզնից...
Ա՜խ, ո՜րքան դժվար է միայնակ լինել
Միևնույն ժամանակ սրտումս լի սեր, բայց թաքուն քեզնից:

Եթե իմանայիր, գուցե հասկանայիր,
Գուցե հավատայիր, որ սիրում եմ քեզ.
Բայց համարձակ չեմ, ինձ երկյուղն է սպառնում,
Որ եթե իմանայիր…

ինչ որ բան ես ցանկացել ասել?;)
բայց մի բան էլ ասեմ,անկեղծ ասած ես հասկանում եմ,որ պետք է նոր բառեր ստեղծեմ,թե չէ ամեն բառիցս կախվում եք;)

Morpheus_NS
22.03.2009, 23:58
Մորֆ ջան հաստատ Լուսինեն էլ ա երգում,
բայց դե Լիաննաի կատարմամբ էլ կլինի..
իմ մեիլին ուղարկի լավ՞:) ունես չէ՞ մեիլս..

Քո ասած տեսահոլովակ հիշում եմ: Լուսինեն չի;)

Morpheus_NS
23.03.2009, 00:01
մինչ դուք ձեր մաիլերին կուղարկեք,ես նորից կնշեմ որ դա իմն է...:hands:):)

Զառա ջան, ե՞րբ ես գրել էտ տողերը:

Զաոա
23.03.2009, 00:03
Զառա արի խոստովանիր, որ երգի բառերը օգտագործել ես : ;)
Մեկ էլ մի բան, էս թեմայում ինչքան ստեղծագործություն կարդացի, բոլորը արձակ էր :think, բայց չափածո ոճով, հլը փորձի բացատներ դնել ու կետադրելով ստեղծագործություներդ , դարձրու չափածո , որ ավելի հեշտ ընթեռնելի լինի, գեղեցիկ ու ավելի հստակ :
Տենց հաստատ ավելի գեղեցիկ կլինի, քանի որ բոլոր ստեղծագործություններումդ նախադասությունները ավելի շատ բառակապակցության են նման , քան նախադասության : ;)

ջանա խոստովանելու ոչ առիթ ունեմ,ոչ էլ պատճառ,:okնորից եմ կրկնում դա իմն է:
Իսկ կարծիքիտ շուրջ կարելի է մտածել;)

Զաոա
23.03.2009, 00:05
Զառա ջան, ե՞րբ ես գրել էտ տողերը:

երևի 5 տարի առաջ;)

Morpheus_NS
23.03.2009, 00:08
երևի 5 տարի առաջ;)

Երգը ավելի հին ա:
Դու ծանո՞թ ես այդ երգին:

Զաոա
23.03.2009, 00:10
Երգը ավելի հին ա:
Դու ծանո՞թ ես այդ երգին:

ես արդեն նշել եմ,որ ծանոթ չի ոչ երգը,ոչ կատարողը,ուղարկեք ինձ էլ երգը լավ?;)

Morpheus_NS
23.03.2009, 00:13
ես արդեն նշել եմ,որ ծանոթ չի ոչ երգը,ոչ կատարողը,ուղարկեք ինձ էլ երգը լավ?;)

Ի՞նչ հասցեով ուղարկեմ:

Զաոա
23.03.2009, 00:22
Ի՞նչ հասցեով ուղարկեմ:

zaruhia@mail.ru սպասում եմ լավ?

Զաոա
23.03.2009, 01:37
zaruhia@mail.ru սպասում եմ լավ?

լսեցի երգը ու մի տեսակ ժպիտ եկավ դեմքիս.հետո հասկացա,որ 4 բառ կար,որ նման էր,:think;)
էստեղ ով էր համոզված,որ երգն եմ գրել?ծիծաղելի է նույնիսկ;)

Morpheus_NS
23.03.2009, 01:41
լսեցի երգը ու մի տեսակ ժպիտ եկավ դեմքիս.հետո հասկացա,որ 4 բառ կար,որ նման էր,:think;)
էստեղ ով էր համոզված,որ երգն եմ գրել?ծիծաղելի է նույնիսկ;)

Նմանությունը 4 բառով չի սահմանափակվում, բայց ես չեմ ուզում կարծիք հայտնել, որ դու երգն ես գրել: Հնարավոր ա, որ երգի հեղինակն ու դու նույն մտքերն եք ունեցել:)

Զաոա
23.03.2009, 01:58
Նմանությունը 4 բառով չի սահմանափակվում, բայց ես չեմ ուզում կարծիք հայտնել, որ դու երգն ես գրել: Հնարավոր ա, որ երգի հեղինակն ու դու նույն մտքերն եք ունեցել:)

Այսինքն ջանա դու էլ կարծում ես,որ երգը իմ գրածի հետ կապ ունի՝:Պարզապես ես եսպես եմ հասկանում նույն թեմայի շուրջ կարելի գրել հազարավոր բաներ,այս դեպքում նույն թեման է ես կասեի:Մենք գրում ենք կարոտ,Սեր,Սպասում...կամ այլ,օգտագործում ենք նույն բառը և իմաստը:Հայտնագործություն չեմ արել,գրել եմ սիրո տարբեր ապրումներ,որ զգացել եմ,բայց չգիտեի,որ նոր բառեր պետք է հնարեմ,որ ոչ ոք օգտգործած չլինի:;)

Morpheus_NS
23.03.2009, 02:04

Չէ, ընդհակառակը. ես ասեցի, որ կխուսափեմ նման կարծիք հայտնելուց: Նոր բառեր էլ չպիտի հնարես, եղած բառերն էլ հերիք են տարբեր մտքեր կազմելու համար::)

Զաոա
23.03.2009, 02:17
Չէ, ընդհակառակը. ես ասեցի, որ կխուսափեմ նման կարծիք հայտնելուց: Նոր բառեր էլ չպիտի հնարես, եղած բառերն էլ հերիք են տարբեր մտքեր կազմելու համար::)

Իմ կարծիքով տարբեր են մտքերը,;)կամ կարճ ասած ում ինչպես հարմարա,թող մտածի:ok

ihusik
23.03.2009, 02:37
Զաոա ճիշտն ասած չգիտեմ ինչ գրեմ քո գրածների մի մասը կարդալուց հետո... պարզապես կասեմ- շնորհակալ եմ, որ գրել ես ու որ ես դրանք կարդացել եմ... առայժմ այսքանը...

Զաոա
23.03.2009, 12:13
Զաոա ճիշտն ասած չգիտեմ ինչ գրեմ քո գրածների մի մասը կարդալուց հետո... պարզապես կասեմ- շնորհակալ եմ, որ գրել ես ու որ ես դրանք կարդացել եմ... առայժմ այսքանը...

շնորհակալ եմ ջանա;)

Lusineh
23.03.2009, 14:41
Անկեղծ ասած դա ես եմ գրել և կարելի է ասել 5 րոպեում, երբ կառդացի վերնագիրը, ուղղակի որոշեցի մտքերս հանձնել ոչ թե թերթին, այլ «այստեղ»:
Բոլոր դեպքերում շնորհակալ եմ մեկնաբանությունների համար և շատ կուզեի, որ այս երգի բառերը, եթե կա, ինչու չէ նաև երգը, մեյլիս ուղղարկեք
Lusineh84@mail.ru

Զաոա
23.03.2009, 15:20

ինչն եք դուք գրել?

Զաոա
23.07.2009, 10:16
Ողջույն սիրելի՛ս,ես այսօր եկա քեզ մոտ,որ ասեմ սիրտս էլ չի բաբախում քեզ տեսնելիս,որ էլ չեմ ուզում լսել խոսքերդ անտեղի,որ ազատ եմ թողնում քեզ ու հեռանում:Ո՛չ,մի զարմացիր,երբեմն սիրլիին մոռանում են հենց այն պատճառով,որ սիրտդ է այդպես թելադրում:Զարմացա՝ծ ես,ինչ՝ու…Սակայն քեզ նորից դիմում եմ սիրելի՛ս…Գուց՝ե վերջին անգամ…
Այսօրվանից դու դարձար իմ կյանքում մի ամպամած երկինք,կայծակ և անձրև…փշրեցիր հոգիս,որ ամբողջովին քեզ էր պատկանում,իսկ հիմա պահն է հասել,որ քեզ ասեմ մնաս բարով:Չեմ տանջվի,չեմ երազի և չեմ կարոտի խոստանում եմ:
Նամակս ընթերցելիս կզարմանաս գուցե,որ քեզ համար խենթացող աղջնակը քեզ մնաս բարով է ասում…Իսկ այս պահից ես սրտիս կամակոր ցանկությամբ կսպասեմ քո վերջին,բայց այնքան սպասված նամակին:
Ես հիմա լսում եմ իմ սրտիս ձայնին,որ միացել է հոգուս,և ասում մոռացիր նրան:

Զաոա
23.07.2009, 10:17
Արևառատ օր է,երկնքում ոչ մի կտոր ամպ,իսկ իմ սիրտը ամպախեղդ է լինում:Դիմացի ծառին մի ծիտ է լալիս,մենակ է ու այնքա՜ն թախծոտ է նրա երգը:Ինչ՝ու է մենակ,ախր մենակ շա՜տ է տխուր:Ծառերի տակ՝ փողոցներում արևի ոսկին խմած տերևներ են ծիկրակում ու թվում է,թե քայլում են դրանք ամեն մի անցնողի հետ:Իսկ իմ աչքերում կարոտը նորից հանգիստ չի տալիս:
Մինչև այսօր կարծում էի անամոք էին արցունքներս,պարզապես հեղեղ իմ տառապանքների:
Վերջերս այնքան շատ եմ ապտակվում այս դաժան կյանքի կողմից:Հիմա ոչ ոք չի իմանա,թե որքան եմ սիրել,տանջվել,ներել ու տառապել քեզ համար:Հիմա ոչ ոք չի իմանա,թե ինչու է այս ծիտը հենց ինձ մոտ երգու՜մ,ինչ՝ու հենց ինձ մոտ,որովհետև նա էլ գիտի ,որ մենակ եմ,իսկ մենակ որքա՜ն է տխուր:Ոչ ոք չի իմանա,որ սրտիս ցավը թաքցրել եմ ժպիտով,որ ամեն գիշեր և բացվող առավոտ աղոթել եմ իմ միայնության, և քո երջանկության համար:Եվ ոչ ոք չի իմանա,որ գեթ մեկ անգամ քեզ տեսնելու ցանկությունից են աչքերիս արցունքները թափվում:Ոչ ոք երբեք ոչին՜չ չի իմանա:Եվ այդպես ամպախեղդ եղած կապրեմ,ու ամեն Աստծո օր կգամ լսելու այն ծտի երգը,որ այնքա՜ն թախծոտ էր:

Զաոա
23.07.2009, 10:17
Բար՛և իմ բարի և ի՛մ հարազատ ընկեր,կարոտել եմ քեզ անչա՜փ,իհարկե դու կարող ես անտարբեր նայել ու հեռանալ կողքովս չնկատելով,որ սիրտս լացում է,իսկ աչքերս դառնում համակ թախիծ:Չեմ կարող չկարոտել,չսիրել,երբ սիրտս է ինձ այդպես հուշում, բայց դու դաժան ես ու անհոգի,դու խենթ ես ու մի քիչ համառ,ես քեզ անգիր եմ արել,մոռանալով իմ մասին:
Արդեն սովորութուն է դարձել ամեն օր գրել քեզ,սակայն նամակս քեզ ուղարկելու ոչ մի հույս չկա:
Այսօր չգիտեմ պատահականությամբ, թե Աստծո ցանկությամբ տեսա քեզ:Երբ կանգնած կառամատույցում չգիտեի ուր եմ գնում, և ինչու եմ կանգնել հանկարծ հեռվից նկատեցի քեզ,գալի՜ս էիր,երազ էր կարծես:Դողում էի աշնան դեղնած տերևի նման,որ դողում է ամուր գրկված ծառին,քանի որ գիտի մի փոքր քամի ու նա էլ կնկնի:Իսկ դու ին՝չ քամի,այլ փոթորիկ մի,որ գալիս էիր հպար՜տ,դեմքդ դեպի անհայտ ուղղությամբ:Սիրտս քամվում էր,չեմ ուզում վերջանա այս պահը,այս երազը,ու միթե երազ ես դու մնալու իմ հուշերում:Կարծես դու ինչ որ մեկին էիր փնտրում ,չնկատելով հեռվում իմ դողացող սիրտը:Անհանգիստ էիր:Ինչ՝ու չունեմ համարձակություն մոտենալու քեզ:Չգիտե՛մ,չեմ հասկանում ոչինչ:Դու գնում ես արդեն ,գնու՜մ, չգիտեմ ուր,իսկ ես կանգնած կառամատույցում ասես ուշացած ուղևոր լինեմ:
Ցտեսությու՛ն սիրելիս,շնորհակալ եմ Աստծուց,որ այսօր քեզ ուղարկեց այն ճանապարհով,որով անցնում էի ես:Ա՜խ երանի մեր ճանապարհները բախվեին մեկ օր:
Հաջողություն սիրելի՛ս,հուսով եմ մի օր կկարդաս նամակս:

Զաոա
23.07.2009, 10:18
Առավոտվանից անձրև է գալիս,առա՜տ,անընդմեջ:Իսկ ես քեզ կարոտած կրկին տառապում եմ:Կարոտներս այնքան են կուտակվել ու խտացել,որ պոռթկվում են անզուսպ:Եվ վերջապես,երբ եմ կրկին տեսնելու քեզ:Ա՜խ,այդ իրավազուրկ իրավունքը,որի ձայնին ոչ ունկընդիր լինել կարող ես ,< < ոչ ձայնը կտրելու > > պահանջդ է իրավական ուժ ստանում:Վերջապես ուր է իմ քեզ տեսնելու այդ իրավունքը:Տխրությանս այս պահին սիրտս քամվում է կարոտից,իսկ դրսում անձրև է,առա՜տ,անընդմեջ:Ու հիմա անձրև է իջնում այրվող ճակատիս՝ հովություն պարգևող սպեղանու նման:Ես խճճվել եմ իմ երազներում,չեմ կարողանում գտնել ոչ քեզ,ոչ ինձ:Իմ երազներն էլ գիշերվա խավարում հեռացան ինձանից,մոլորվելով մեր խճուղիում լքեցին ինձ:Հիմա չեմ կարող գտնել քեզ,երբ ինձ եմ ամենևին կորցրել:
Ու հիմա ճանապարհիս՝ ոտքերիս տակ վարդերը ինձ այլևս չեն թվում քո սիրո կրակներ,այլ քարեր են ,որոնց վրայով չեմ կարող քայլել,որովհետև սայթաքում եմ…Մի թող սայթաքեմ իմ կյանքի դեռ նոր հորինած հեքիաթի կեսից,ուզում եմ իմ հեքիաթը ավարտվի կախարդական հրաշքով,որտեղ ես ու դու կլինենք ընդմիշտ միասին:
Անձր՜և է առավոտվանից,առա՜տ,անընդմեջ…

Զաոա
23.07.2009, 10:19
Ողջույն իմ բարի,իմ չարաճճի,իմ համառ և իմ խելոք:Արդեն ինձ համար սովորություն է դարձել մտածել քո մասին,միշտ քեզ հետ լինել,թեկուզ և մտքով:
Ներիր իմ բարի,որ այդքան ցավեր պատճառեցի հոգուդ,միայն հիմա եմ հասկանում քեզ,այլևս չեմ ուզում հիշել այն տաղտկալի օրերը,որոնք ինձ համար մղձավանջային երազ էին,իսկ քեզ համար կորած սեր…Ինձ մի մեղադրիր խնդրում եմ ,ես չեմ ուզում գիտակցել,որ քո այդքան տառապանքի պատճառը ես եմ,թող որ դա հասկանանք յուրովի:Սեր իմ,եկ պատռենք մեր կյանքի տխուր բոլոր էջերը,և դու կտեսնես թե որքան երջանիկ կլինենք մենք:Եկ նոր էջերում գրենք մեր սերը,որը թողել ենք կիսատ մեր սիրո ճամփին,չէ որ ժամանակը սլանում է և շտապում,այն չի կարող սպասել…Սպասել,թե մենք երբ կգիտակցենք,որ սա է մեր ճակատագիր կոչվածը:
Հիմա համոզված եմ,որ կյանքում միայն մի բանն է մարդուն վերափոխում,դարձնում այնպիսին,ինչպիսին նա չէր,բայց երազում էր լինել այդպիսին…այ՛ո,միայն Սերը…
Գիտե՛մ,դու շատ բարի ես,և բարությանդ ուզում եմ իմ սիրով հատուցել…Իսկ դա ամենամեծ հատու՝յցը չէ միթե:
< < Մի բանը հաստատ է,ոչինչը մարդուն այնքան կարևոր չի դարձնում,որքան սերը > >:
Տեսնես հաճախ է պատահում կյանքում,երբ ինքդ ես հասկանում քո գործած սխալները,և մի՝թե արդեն պարզ չէ և քեզ համար,որ եկել եմ քեզ մոտ՝մնալու ընդմիշտ…բացիր խնդրում եմ սիտդ ուզում եմ տեղավորվել քո այդքան բարի սրտիկում:
Այսօր միայն հասկացա հոգուդ տառապանքները:Ես՝խենթ աղջիկս,չեմ ուզել քեզ տանջել,բայց արի ու տես,որ տվածս ցավից տառապւմ ես դու:
Հիմա ամեն ինչ փոխվել է,ոչ միայն երկրի վրա,այլ նաև մեր սրտերում:
Հոգի՛ս,գուցե տողերս կարդալով քո հոգում կրկին արթնանա այն սերը,որ տածել ես իմ հանդեպ…Երբ զգաս խնդրում եմ.մեկ բառ և ես կլինեմ քո կողքին ընդմիշտ…
Քեզ սիրում եմ հոգաչ՜ափ,հոգաչ՜ափ,ստացվում ե,որ պաշտում եմ:

Զաոա
23.07.2009, 10:19
Եթե իմանայիր,որ գարուններս ձմեռ են անցնելու առանց քեզ,լույսը մութ է առանց քեզ,աչքերս արցունքոտ` առանց քեզ…Եթե իմանայիր,գուցե չգնայիր,գուցե խղճայիր,բայց դու չգիտես,չգիտես անգամ,որ առանց քեզ չեմ կարող ապրել անգամ այս սիրո գարունը կոչված…Ցուրտ է ու մշուշ ասես ամենը…Եթե իմանայիր,թե որքան գիշերներ եմ արթուն ու արցունքոտ անցկացրել…Գնալուցդ հետո փշրեցիր սիրտս և արյունն էլ չմաքրեցիր:Խենթ մանուկի պես անվերջ ինքս ինձ հարցեր եմ տալիս ու մտածում եմ….Եթե իմանայիր,գուցե չգնայի՝ր,գուցե մնայի՝ր:Ափս՜ոս հոգյակս,ափս՜ոս չիմացար:Գարնան քնքուշ բույրն է իմ սենյակում:
Որտե՝ղ ես դու,ին՝չ ես անում հիմա:Որտեղ էլ լինես,աշխարհի որ ծայրում,միևնույն է իմը չես,չգիտես թե որքան թանկ ես ինձ համար:
Թե իմանայ՜իր…