Դիտել ողջ տարբերակը : 20-րդ դարի լավագույն ՀԱՅԵՐԸ
Առաջարկում եմ ընտրել անցած դարի լավագույն հայերից լավագույներին: Խնդրում եմ գրել ձեր նախնտրած անձանցից 5-ին, ըստ հերթականությամբ(1-ին կտրվի 5, 2-ին 4, ..... 5-րդին 1 միավոր): Ժամանակ առ ժամանակ կամփոփենք արդյունքները: Ձեր ընտրությունը որոշ չափով հեշտացնելու համար կազմել եմ ցուցակ, կարող եք նաև առաջարկել անձանց` ցուցակում ավելացնելու համար:
.....Երգիչներ, երաժիշտներ, երգահաններ…..
1. Շառլ Անզնավուր
2. Առնո Բաբաջանյան
3. Ջիվան Գասպարյան
4. Արամ Խաչատրյան
5. Կոմիտաս
6. Ալեքսանդր Սպենդարյան
…..Բանաստեղծներ, գրականագետներ…..
7. Հովհաննես Թումանյան
8. Ավետիք Իսահակյան
9. Սիլվա Կապուտիկյան
10. Հովհաննես Շիրազ
11. Եղիշե Չարենց
12. Վիլիամ Սարոյան
13. Պարույր Սևակ
14. Վահան Տերյան
…..Ռազմական և քաղաքական գործիչներ…..
15. Անդրանիկ
16. Հունան Ավետիսյան
17. Հովհաննես Բաղրամյան
18. Կարեն Դեմիրճյան
19. Աղասի Խանջյան
20. Մոնթե Մելքոնյան
21. Գարեգին Նժդեհ
22. Վազգեն Սարգսյան
…..Նկարիչներ, քանդակագործներ, ճարտարապետներ…..
23. Արշիլ Գորկի
24. Ալեքսանդր Թամանյան
25. Մարտիրոս Սարյան
26. Երվանդ Քոչար
…..Սպորտային գործիչներ…..
27. Ալբերտ Ազարյան
28. Հրանտ Շահինյան
29. Տիգրան Պետրոսյան
30. Նիկիտա Սիմոնյան
31. Յուրի Վարդանյան
…..Կինոգործիչներ, դերասաններ…..
32. Կարպ Խաչվանքյան
33. Մհեր Մկրտչյան
34. Արմեն Ջիգարխանյան
35. Սերգեյ Փարաջանով
…..Հոգևորականներ և այլոք …..
36. Խրիմյան Հայրիկ
37. Վազգեն 1-ին
38. Վիկտոր Համաբարձումյան
39. Արտեմ Միկոյան
40. Քըր Քըրքորյան
Իմ տարբերակը հետևյալն է.
1. Կոմիտաս
2. Անդրանիկ
3. Պարույր Սևակ
4. Գարեգին Նժդեհ
5. Վազգեն Սարգսյան
Կոմիտասի, Անդրանիկի ու Սևակի մասին կարելիա շատ երկար խոսել, Նժդեհին համարում եմ ամենաազգասեր գործիչներից մեկը, իսկ Վազգեն Սարգսյանին միշտ համակրել եմ իր արած դրական գործերի համար:
իսկ կարելի է 2 հնգյակ կազմեմ? բայց առանց մեկնաբանությունների
ա)
1. Վազգեն 1-ին
2. Արամ Խաչատրյան
3. Հովհաննես Թումանյան
4. Վազգեն Սարգսյան
5. Վիկտոր Համաբարձումյան
բ)
1. Շառլ Անզնավուր
2. Համո Սահյան
3. Մհեր Մկրտչյան
4. Պարույր Սևակ
5. Հովհաննես Բաղրամյան
1. Եղիշե Չարենց
2. Մինաս Ավետիսյան
3. Սերգեյ Փարաջանով
4. Գարեգին Նժդեհ
5. Շառլ Անզնավուր
StrangeLittleGirl
19.12.2006, 18:34
1. Հովհաննես Թումանյան
2. Եղիշե Չարենց
3. Ռաֆայել Իշխանյան
4. Վազգեն Մանուկյան
5. Հրանտ Մաթևոսյան
Գոռ Ջան - Հայ
19.12.2006, 18:43
Ճիշտն ասած էնքանել տրամաբանական չի սենց մեծություններին համեմատելը, բայց եթե մի քիչ խիտ նայենք, կուզեմ հատկապես առանձնացնեմ.
1.Գարեգին Նժդեհ
2. Մհեր Մկրտչյան
3.Յուրի Վարդանյան
4.Պարույր Սեվակ
5.Գևորգ Էմին
1. Արտեմ Միկոյան
2. Վիկտոր Համաբարձումյան
3. Տիգրան Պետրոսյան
4. Պարույր Սևակ
5. Կոմիտաս
Մհեր Մկրտչյան
Ռուբեն Հախվերդյան
Վիկտոր Համբարձումյան
…
… շատ են
Cassiopeia
20.12.2006, 15:22
Շառլ Ազնավոր
Խորեն Աբրահամյան
Վիկտոր Համբարձումյան
Վազգեն Սարգսյան (շատերը կարող են չհամաձայնել իմ հետ)
Մհեր Մկրտչյան
Այս պահին քվեարկության արդյունքներն են.
1. Շառլ Անզնավուր ................................... 11
2-4. Գարեգին Նժդեհ .................................. 9
2-4. Եղիշե Չարենց ..................................... 9
2-4. Պարույր Սևակ ..................................... 9
5-7. Հովհաննես Թումանյան ................... 8
5-7. Վիկտոր Համաբարձումյան ............ 8
5-7. Մհեր Մկրտչյան ................................. 8
8. Կոմիտաս ................................................. 6
վիկտոր համբարձումյանի մեծություն լինելը շատ մեծ հարցականի տակ է։
իսկ ընդհանրապես բոլոր տեսակի chart - երից զզվում եմ։
1. Անդրանիկ
2. Գարեգին Նժդեհ
3. Կոմիտաս
4. Թումանյան
5. Քըրք Քըրքորյան
Ուրվական
23.12.2006, 22:26
վիկտոր համբարձումյանի մեծություն լինելը շատ մեծ հարցականի տակ է։
իսկ ընդհանրապես բոլոր տեսակի chart - երից զզվում եմ։
Ուրեմն սենց. եթե չգիտես, բոլոր մարկանց անունն ու ազգանունը գրվում են մեծատառով: Սա առաջին: Հիմա, դու ընդհանրապես գիտե՞ս, թե ով է Վիկտոր Համբարձումյանը: Ով ես դու, որ նրան չհամարես մեծություն::angry :angry :angry Գիտես, թե նա ինչեր է արել, թե ինչ կոչումներ ունի և աշխարհում նրան ովքեր են համարել ՄԵԾ ՄԱՐԴ: Ես զարմանում եմ հայերի մի փոքր մասի վրա: Նրանց համար առաջին հերթին ուրիշներն են, իսկ հայազգի ամենախոշոր, ամենատաղանդավոր մարդկանց "մեծություն լինելը շատ մեծ հարցականի տակ " են վերցնում: Դու ոնց կարաս տենց բան ասես: Եթե ինքը նույնիսկ թուրք լիներ, անհնարին կլիներ նրան չհարգելն ու մեծ մարդ չհամարելը, այնինչ նա հայ է, և դու, փոխանակ արժանին մատուցելու նրա պես մարդուն, ինչպես դա արել են մեր՝ հայերի (երևի դու թուրք չես, որ ըտենց բան ես ասում) թշնամիները (Վ. Համբարձումյանը Ադրբեջանի ԳԱԱ-ի պատվավոր անդամ է) համարում ես, որ նա ընդհանրապես մեծություն չէ: Չգիտեմ, էլ ինչ ասեմ, ուղղակի մի բան էլ եմ մտածում, հնարավո՞ր է, որ դու ընդհանրապես չիմանաս, թե ով է Վ. Համբարձումյանը:
մի փրթռի հարգելիս։ Ես ուղղակի վատ բաներ եմ լսել նրա մասին։ Թե ինչպես է բազմաթիվ այլ գիտնականների հետքը կորցրել և գուցե շատերի գիտական աշխատանքները իրանով արել։ Ես դա լսել եմ ու դրա համար ոչ թե համոզված եմ, այլ կասկածում եմ։ իսկ սովետական իրականությունը միքիչ ծուռ իրականություն էր։ Երևի հայրիկտ քեզ չի պատմել որ կռիսներն էին որ բարձրության էին հասնում։
մի փրթռի հարգելիս։ Ես ուղղակի վատ բաներ եմ լսել նրա մասին։ Թե ինչպես է բազմաթիվ այլ գիտնականների հետքը կորցրել և գուցե շատերի գիտական աշխատանքները իրանով արել։ Ես դա լսել եմ ու դրա համար ոչ թե համոզված եմ, այլ կասկածում եմ։ իսկ սովետական իրականությունը միքիչ ծուռ իրականություն էր։ Երևի հայրիկտ քեզ չի պատմել որ կռիսներն էին որ բարձրության էին հասնում։
կարծում եմ պետք չէ դատել մարդկանց միայն լսացներով, որովհետեև երբեմն կլսես այնպիսի բաներ, ինչպիսիք չկան
եթե քեզ թեկուզ մի փոքր հետաքրքրում է թե ով է Վ. Համբարձումյանը, առաջարկում եմ գնալ Բյուրական, նրա տուն-թանգարան, ծանոթանալ ամեն բանի հետ, իսկ հետո կգրես թե նա Մեծ մարդ է եղել Հայաստանի համար, թե ոչ,
Հովհաննես Շիրազ
Մհեր Մկրտչյան
Անդրանիկ
Վիլիամ Սարոյան
Մարտիրոս Սարյան
Կարելի է ավելացնել նաեվ Ռուբեն Հախվերդյան.
Առաջարկում եմ ցուցակում ավելացնել նաև Էլվինա Մակարյանի անունը:
aerosmith
18.03.2008, 00:20
Շատ լավ կլիներ եթե ցուցակում ավելանար նաև Արամ Խաչատրյանը,
եթե երաժշտություն ապա `
Առնո Բաբաջանյան,
Ալեքսանդր Սպենդարյան,
Արմեն Տիգրանյան,
Տիգրան Մանսուրյան,
Օհան Դուրյան
Շառլ Ազնավուր
1. Գարեգին Նժդեհ
2. Շառլ Ազնավուր
3. Մոնթե Մելքոնյան
4. Մհեր Մկրտչյան
5. Վիկ Դարչինյան
1. Գարեգին Նժդեհ
2. Շառլ Ազնավուր
3. Մոնթե Մելքոնյան
4. Մհեր Մկրտչյան
5. Վիկ Դարչինյան
Վիքին հանում եմ, Արա Աբրահամյանին եմ բարձրացնում` որպես մեր ժամանակների կարկառուն դեմք:
Անդրանիկ Օզանյան
Վազգեն 1-ին
Վիկտոր Համաբարձումյան
Լևոն Տեր-Պետրոսյան
Շառլ Ազնավուր
չնայած, էնքան շատ են լավագույնները, որ մի քանի հատ հնգյակ էլ կկազմեի
Ինչպե՞ս կարելի է ընդամենը 5 անուն թվարկել և վերջ:
Եթե ես փորձեի թվարկել, այդ ցուցակը ամենաքիչը երևի 500 տող կունենար:
Ինչպե՞ս կարելի է ընդամենը 5 անուն թվարկել և վերջ:
Եթե ես փորձեի թվարկել, այդ ցուցակը ամենաքիչը երևի 500 տող կունենար:
Համաձայն եմ, թեմայի պահանջը, կարծում եմ, սխալ է. կան անուններ, որոնց միջև ընտրություն կատարելն անիմաստ զբաղմունք կլինի: Այսպես օրինակի համար` ես գրեմ վեց անուն, թող ինչ որ մեկը փորձի ինչ որ հիմնավոր պատճառով հանել նրանցից մեկը. կրկնում եմ` հիմնավոր պատճառաբանությամբ, ոչ թե տվյալ անձանց նկատմամբ սեփական վերաբերմունքի հիման վրա:
1. Շառլ Ազնավուր
2. Մհեր Մկրտչյան
3. Վիլիամ Սարոյան
4. Պարույր Սևակ
5. Առնո Բաբաջանյան
6. Արամ Խաչատրյան
Կարող եմ անհամեմատ ավելի երկար ցանկ գրել, բայց գրել եմ ընդամենը 6 անուն:
Տալիս եմ երկու ցուցակ,առաջինում-հայաստանաբնակ դեմքերն են,իսկ մյուսում-աշխարհահայերը......
1.
Աղասի Այվազյան
Մհեր Մկրտչյան
Ալեքսանդր Թամանյան
Պարույր Սևակ
Յուրի Վարդանյան
2.
Վիլյամ Սարոյան
Շառլ Ազնավուր
Արամ Խաչատրյան
Կոմիտաս
Արմեն Ջիգարխանյան
1. Կոմիտաս
2. Պարույր Սևակ
3. Անդրանիկ
4. Գարեգին Նժդեհ
5. Խրիմյան Հայրիկ
Սահմանափակել՞՞՞՞՞՞՞ Թող ներողամիտ լինեն նշանավոր ու ոչ այնքան հայտնի հազարավոր լավագույն հայերը։
Գարեգին Նժդեհ
Վիկտոր Համբարձումյան
Վիլյամ Սարոյան
Շառլ Ազնավուր
Տիգրան Պետրոսյան
և այն միլիոնները, որ պարզապես լավ ՀԱՅ են եղել։
Ambrosine
03.02.2010, 19:50
Իսկ եթե 5 հոգի նշելու փոխարեն ընտրեք մեկին և ներկայացնեք <Տարվա հերոս> թեմայու՞մ::think:)
Կոմիտաս, Գարեգին Նժդեհ, Հովհաննես Թումանյան, Վիլյամ Սարոյան, Հրանտ Մաթևոսյան
Գրել եմ ամենաերևելիներին, ավելի ճիշտ նրանցից ընդամենը հինգին… Իսկ լավագույնները էլ ավելի շատ են…
Գարեգին Նժդեհ,
Արտյոմ Միկոյան,
Վիկտոր Համբարձումյան,
Մհեր Մկրտչյան,
Մոնթե Մելքոնյան
Մեկ էլ առաջարկվածների ցուցակում Քըրքորյանի թեկնածությունը չհասկացա, շատ փող ունենալով լավագույն չեն լինում, մարդը տասը միլիարդ փող ունի, հարյուր միլիոն Հայաստանին ա տվել, ոնց որ հարյուր դոլար ունեցողը մի դոլար մի աղքատի տաք, իսկ ինչքան ա եղել, որ գրպանում հազար դրամ եք ունեցել, բայց մի աղքատի երկու հարյուր կամ ավել եք տվել, ինչքան էլ եղած կլինի, որ վերջին կոպեկը տվել եք ու տուն գնացել…
My World My Space
04.02.2010, 11:58
Սխալ ա սենց դասակարգումը,որովհետև լավագույնները շատ են ու տարբեր ոլորտներից, որոնք համեմատական չեն միմյանց, ինչպես նաև համեմատական չեն, այդ մարդկանց կատարած կատարած գործերը` գործունեությունը։
Առաջարկում եմ ամեն ոլորտից ընտրել լավագույն եռյակ...................
Ալեքսանդր Թամանյան հանճարը:
Շատ հետաքրքիր կենսագրական տեսանյութ է:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=PCKDCpKrf7c
Սեփական դարաշրջանը ստեղծողը (http://imyerevan.com/hy/culture/view/4099/)
Գրիգոր Խանջյան