PDA

Դիտել ողջ տարբերակը : "Արվեստանոց Խաչմերուկում". Անդրկովկասի երիտասարդների վավերագրությունը.



Moon
10.03.2009, 12:01
Սիրելի ակումբցիներ, փետրվարի 24-ին Թիֆլիսում փառատոնով ավարտվեց "Արվեստանոց խաչմերուկում" վավերագրական ֆիլմերի ծրագիրը։ Ծրագրին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի երիտասարդ լրագրողներն ու ռեժիսորները։ Ծրագրի նպատակն էր համատեղ ֆիլմերի արտադրություն։
Փառատոնի ժամանակ դիտեցինք 21 ֆիլմ ( յուրաքանչյուրը 7 րոպե)։
7 նոմինացիաներից 5-ը հայկական թիմինն էր՝ 3 հեղինակային ֆիլմ, 2 համահեղինակի ֆիլմ։
Այս ամիս "Ինտերնյուս" կազմակերպությունում կցուցադրվեն ֆիլմերը։ Առաջարկում եմ միասին գնանք դիտելու։ :) Օրը և ժամը հենց իմանամ, կասեմ։ Ո՞վ ցանկություն ունի գալ։:oy


Հ.Գ. Էն որ հա Թիֆլիս էի գնում, ու ինձ վրացի էին ասում, այ հենց էդ ծրագրի ֆիլմերն են։

Sunny Stream
10.03.2009, 20:15
Ասե՞մ, թե՞ գիտես՝ եկած եմ ;)

Moon
10.03.2009, 20:22
Ասե՞մ, թե՞ գիտես՝ եկած եմ ;)
Սեդ ջան կասկած չունեի, որ առաջինն ես արձագանքելու:):love

Moon
27.03.2009, 14:46
Ապրիլի 2-ին, ժամը 15.00-ին Մոսկվայի տանը տեղի կունենա "Արվեստանոց խաչմերուկում" փառատոնի վավերագրական ֆիլմերի դիտումը։ Բոլորիդ հրավիրում եմ, մուտքն անվճար է։ :hands
Ցուցադրվելու են 21 ֆիլմ, յուրաքանչյուրը մինչև 7 րոպե։ Ցուցադրմանը ներկա են լինելու փառատոնի մասնակիցները Հայկական թիմից։ Եկեք, լավ կանցնի:)

Sunny Stream
27.03.2009, 21:45
Անպայման կգամ` հանդիպելու լավ ընկերներիս, դիտելու նրանց աշխատանքները, վայելելու հաճելի ժամանց (էս ֆուռշետին էլի :P), նոստալգիայի գիրկն ընկնելու ու նախանձելու!!! (միշտ Ինտերնյուսի մրոյեկտների առաջին թափի տակ եմ ընկնում ու հաջորդող տարիներին նախանձում մյուս մասնակիցներին` տարեցտարի բարելավվող պայմանների համար) ;)

Dorian
28.03.2009, 03:44
Ես էլ ասեմ, թե՞ գիտես...
Իզուր տեղը էսօր երկու կարևոր իրադարձություն լուրջ խնդիրների պատճառով բաց եմ թողել` «Արտավազդ»-ի մրցանակաբաշխությունը ու «Արնախումի ընտանիքի» պրեմիերան...
Հերիք են սթրեսները: Այնտեղ կլինեմ:

Moon
29.03.2009, 00:13
Հեյ, ուրիշ եկող կա՞:think

Sunny Stream
13.04.2009, 20:41
ՆՈՐ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԱՊՐԻԼԻ 15-17 "ՄՈՍԿՎԱ" կ/թ-ում
կցուցադրվեն "Ինտերնյուս" կազմակերպության "Արվեստանոց խաչմերուկում" ծրագրի շրջանակներում 2007 և 2009 թվականներին ստեղծված վավերագրական ֆիլմերը!!!
Հեղինակներն ու համահեղինակները` հայ, վրացի և ադրբեջանցի երիտասարդներ (այդ թվում` Moon-ը ("Սուտը") ու ես ("Ալիքը Սկսել ա... ") :oy) , ովքեր միասին երկար ստեղծագործական ճանապարհ են անցել` անկախ ազգությունից, տարիքից ու հաղթահարելով անդրկովյակսյան կարծրատիպերը...Թեմաները` խենթ ու երիտասարդական, ամենատարբեր` երիտասարդական շարժումներ, underground կյանք, պացիֆիզմ, հարսանիք, սեր, բնապահպանություն, տարօրինակ մարդիկ... :ok
Ցուցադրությունները տեղի կունենան "Մոսկվա" կ/թ-ի փոքր սրահում, ապրիլի 15-17-ը ժամը 17:00-ից!
Համեցեք, մուտքն ազատ է ;)

Moon
21.04.2009, 00:04
Իմ ու վրացի գործընկերոջս ֆիլմն արդեն կարող եք օնլայն դիտել:oy


http://www.youtube.com/watch?v=l4mIt_9Jccw&feature=channel_page