Դիտել ողջ տարբերակը : MySQL - Հարց ու պատասխան
Բարև ձեզ: Ինչպես կարելի է տեսնել(միացնել) MySQL server - ի լոգերը
Բարև ձեզ: Ինչպես կարելի է տեսնել(միացնել) MySQL server - ի լոգերը
mysql.cnf
db_type: MySQL
#db_type: DB2
SQL_dbase: root:o@localhost:zlsearch
SQL_debug: 0
SQL_log_file: /tmp/mysql.log
SQL_tmplinks: flush
Ողջույն
Այսպիսի մի հարց.
Հնարավոր է MySQL - ի աղյուսակների դաշտերում տեղավորել որևէ նկար կամ ֆայլ կարճ ասած object.
Եթե դա հնարաոր է , ապա կխնդրեմ ասել ինչպես
Նախապես շնորհակալ եմ:
Ներսես_AM
19.10.2007, 13:44
Սյան տիպը Blob դիր։ Մանրամասները չգիտեմ։ Երբեք չեմ օգտագործել, բայց գիտեմ որ այդ տիպը դրա համար է։
Այո, այդ դեպքում, mysql-ի blob տիպն է օգտագործվում։ Բլոբ դաշտի մեջ պետք է գրել նկարի/ֆայլի բայթերի զանգվածը։
Չնայած սովորաբար խորհուրդ է տրվում sql բազայում ամբողջ ֆայլեր պահելու փոխարեն բազայում պահել դրանց հասցեները( ֆայլ տանող ճանապարհը), իսկ ֆայլերը պահել OS-ի ֆայլային համակարգում ֆայլային տեսքով։
Խնդրում եմ օգնեկ մեկ հարցում. Բազայի մեջ աղյուսակ ունեմ , որի սյունակներից մեկի տիպը date - է: Երբ փորձում եմ (անհրաժեշտության դեպքում ) այդ սյունակի մեջ դատարկ ինֆորմացիա մտցնել, սերվերը սխալ է տալիս. Բայց երբ աշխատում էի denwer - ով ինֆորմացիան մուտքագրվում էր: Ինչպես ստիպել MySQL - ին աշխատել նմանապես:
Նախապես շնորհակալ եմ:
Դատարկ ինֆորմացիա ասելով null նկատի ունես, չէ՞։
denwer–ը չգիտեմ ինչ է, բայց mysql-ում աղյուսակի սյունակը ունի "not null" կամ "null" ատրիբուտ, որով որոշվում է, թե արդյո՞ք թույլատրվում է այդ դաշտում null ներմուծել։
Մի խոսքով, քո աղյուսակի այդ սյունակի համար երևի "not null" է ընտրված, այդ պատճառով չի թույլատրում դաշտը դատարկ թողնելը։ Տվյալ դաշտում null–ի ներմուծումը թույլատրելու համար պետք է աշխատացնես հետևյալ sql query-ն.
alter table `yourtablename` change `yourcolumnname` `yourcolumnname` date NULLորտեղ "yourtablename"–ի փոխարեն գրիր աղյուսակիդ անունը, իսկ "yourcolumnname"–ի փոխարեն՝ սյունակիդ անունը։
Հուսով եմ ճիշտ եմ հասկացել հարցը։ Եթե սխալ եմ հասկացել, ավելի մանրամասն նկարագրիր հարցդ, կփորձեմ օգնել։
Աղյուսակիդ սյունակի համար կարող ես ընտրել նաև default value, որ եթե նոր տող ներմուծելիս այդ սյունակի տեղում ոչինչ չգրես, ապա null-ի փոխարեն լրացվի քո ուզած արժեքը։ Օրինակ, date-ի դեպքում ինչ–որ կոնկրետ ամսաթիվ ներմուծվի։
Արշակ ջան անկեղծ ասած իմ մտքով էլ անցավ null , not null ատրիբուտը, բայց դա ես արդեն պորձել եմ, ոչ մի էֆեկտ չի տալիս: Չեմ կողմնորոշվում ինչ անել…
david, կարո՞ղ ես կոնկրետ ասել, թե ինչ ես փորձում ներմուծել(sql query-ն գրի), ու մեկ էլ կոնկրետ ի՞նչ սխալի հաղորդագրություն է գրում։ Եթե կարող ես, նաև աղյուսակի կառուցվածքը գրի։
Աղյուսակի կառուցվածքը կարող ես ստանալ հետևյալ sql query-ով.
show create table ՛tablename՛tablename-ի փոխարեն գրիր աղյուսակի անունը։
Արխային, սա նենց հարց չի, որ գլուխ չհանենք։ Որ մանրամասն նկարագրես, հաստատ կլուծենք պրոբլեմը։;)
Մեկ էլ, ի՞նչ ձևով ես կպնում mysql-ին։ comand line-ո՞վ, թե՞ ինչ–որ mysql editor–ով (SQLyog, Mysql Control Center, PHPMyAdmin և այլն)։
Խնդրում եմ օգնեք:
Ուզում եմ form-ից տվյալները պահեմ բազայում: PHP-ով գրում եմ հետևյալ query-ն`
mysql_query("insert into userdata (username, password, firstname, lastname values
'$username', '$password', '$fname', '$lname')"); բայց չի անում: Ոնց անեմ, որ փոփոխականի արժեքը վերցնի?
Խնդրում եմ օգնեք:
Ուզում եմ form-ից տվյալները պահեմ բազայում: PHP-ով գրում եմ հետևյալ query-ն`
mysql_query("insert into userdata (username, password, firstname, lastname values
'$username', '$password', '$fname', '$lname')"); բայց չի անում: Ոնց անեմ, որ փոփոխականի արժեքը վերցնի?
PHP չգիտեմ, բայց կարխում եմ, որ query-ն սխալ ես գրել, երկու փակագից բաց ես թողել… փորցի
mysql_query("insert into userdata (username, password, firstname, lastname) values (
'$username', '$password', '$fname', '$lname')");
PHP չգիտեմ, բայց կարխում եմ, որ query-ն սխալ ես գրել, երկու փակագից բաց ես թողել… փորցի
mysql_query("insert into userdata (username, password, firstname, lastname) values (
'$username', '$password', '$fname', '$lname')");
;) Դա գրառման սխալ էր, իրականում փակագծերը կան և բազայում insert չի կատարվում:
;) Դա գրառման սխալ էր, իրականում փակագծերը կան և բազայում insert չի կատարվում:
Ոչ մի exception էլ չի՞ տալիս
սենց փորձի
mysql_query("insert into userdata (username, password, firstname, lastname values
'{$username}', '{$password}', '{$fname}', '{$lname}')");
սենց փորձի
mysql_query("insert into userdata (username, password, firstname, lastname) values
('{$username}', '{$password}', '{$fname}', '{$lname}')");
Շատ, շատ շնորհակալ եմ: Այդպես ստացվեց ;)
Hripsimee
04.10.2008, 19:36
Խնդրում եմ եթե որևէ մեկը գիտի, թող օգնի...
Ինչպես կարող եմ գրել հայերեն MySQL-ում, SQLYOG միջավայրից...
Խնդրում եմ եթե որևէ մեկը գիտի, թող օգնի...
Ինչպես կարող եմ գրել հայերեն MySQL-ում, SQLYOG միջավայրից...
Եթե խոսքը MySQL–ում unicode (utf8) կոդավորմամբ հայերեն գրելու մասին է, ապա կարդացեք հետևյալ գրառումը.
http://www.akumb.am/showpost.php?p=396201&postcount=27
SQLYOG –ով էլ քիչ առաջ փորձեցի, հայերեն գրել ստացվեց առանց որևէ դժվարության։ SQLYOG –ում հայերեն ներմուծում եք նույն ձևով, ոնց–որ օրինակ, akumb.am-ում գրելիս։ Ուղղակի աղյուսակի համապատասխան դաշտի Charset-ը պիտի utf8 դրած լինի, իսկ collation-ը՝ utf8_general_ci ։
Եթե էլի հարցեր մնան, կոնկրետ ձևակերպեք, սիրով կպատասխանեմ։ :)
Hripsimee
04.10.2008, 21:58
Շատ ապրես Արշակ ջան , քուրիկիս շատ օգնեցիր:;)
CREATE TABLE tbl (.......)
DEFAULT CHARACTER SET utf8 COLLATE utf8_general_ci
հարցումով table-ը սարքելա , ու Objects-ում էլ , որ նայում ենք արելա , բայց
հայերեն մեկա չի լինում գրել(նույնիսկ KDWN-ի Phonetic Unicode-ով), կամ ???- երա գրում , կամ էլ անկապ սիմվոլներ ,
ինչ անեմ?
Բարև ձեզ:
Ինչ է անհրաժեշտ գրել mysql - ի my.ini - ում, որպեսզի mysql - ը start լինի ու log գրանցի
Բարև ձեզ:
Ինչ է անհրաժեշտ գրել mysql - ի my.ini - ում, որպեսզի mysql - ը start լինի ու log գրանցի
MySQL-ի ի՞նչ տարբերա՞կ, ինչ լոգ, ՕՀ-ի մասին տեղեկություններն էլ չէին խանգարի։
http://dev.mysql.com/doc/refman/5.1/en/log-files.html
Xelgen ջան այդ հարցը լուծվեց:
Մի խնդրի առաջ եմ կանգնել.
կան շատ մեց աղյուսակներ մոտ 100GB, և ունեմ երկու HDD: MySQL - ը դրված է առաջինում, բայց քանի որ տեղը չի բավականացնում, միացրել եմ նաև երկրորդը.
Ինչպես կարելի է MySQL - ին ասել որ օգտագործի նաև երկրորդ HDD - ի տարածությունը
Անպայման պետք է երկո՞ւ սկավառակն էլ օգտագործել։
Ամբողջությամբ հանարվոր չի տեղափոխել երկրորդի վրա։
Եթե հնարավոր է ուղղակի տեղափոխիր տվյալներով ֆոլդերը, ու փոխիր դատադիռ-ը։
Նաև եթե բազան հասնում է 100 գիգաբայթի և ամեն ինչ այդքան լուրջ է, արժի երկու մեծ ծավալով սկավառակ առդնել ու ՌԵՅԴ-ի տակ քցել։
Մեկ էլ ի՞նչ ՕՀ է։
ՄայՍՔԼը ամեն դատաբեյզի համար ֆոլդեր է ստեղծում, եթե իմ ասած ոչ առաջին, ոչ էլ երկրորդ տարբերակը հնարավոր չեն, հույսով եմ գոնե մի քանի տարբեր տվյալների բազաներ են։ Ետ դեպքում կարելի է երկորդ հառդի ֆոլդերը մաունթ անել, ներկայիս դատադիռի մեջ։
Այո երկուսն էլ անհրաժեշտ է օգտագործել
Ինչպես ավելացնել այդ պայմանը դատադիռ ում
Օհ - ն WindowsXP
Փօրցիր MYSQL կլաստերինգ եթե RAID կա փորցիր միացնել և սարքել որպես մեկ դիսկ
David, մի քիչ մանրամասն նկարագրեք։ Մի բազա է, թե մի քանի բազաներ են։ Ինչ ստորիջ-ինջայն է օգտագործվում, կառուցվածքը է և այլն։
Եթե մի քանի տարբեր բազա է, կարող եք, երկրորդ սկավառակը մաունթ անել, դատադիռ ֆոլդերի մեջ, համապատասխան անուններով, և բազաների մի մասը տեղափոխել երկրորդ սկավառակի վրա։
Եթե խոսքը մի բազայի մասին է, ապա ինձ թվում է նման բան կարելի է անել միայն ԻննոԴԲ-ի դեպքում՝
http://dev.mysql.com/doc/refman/5.1/en/innodb-configuration.html
Մեկ էլ անհամեստ հարց՝ իսկ այդ ինչ եք պահում դուք աղյուսակներում, որ դրանց չափսը հասել է 100 գբ-ի, իսկ այդ ծավալների հետ աշխատող կազմակերպությունը միջոց չունի, նոր կոշտ սկավառակ գնելու։ Իրոք չեմ պատկերացնում, ու ինչ-որ իռռացիոնալ օգտագործման կասկածներ ունեմ։
norayrx> կլաստերինգը ուրիշ պատմություն է, ստեղ դրա «հակառակ» բանն է պետք ավելի շուտ։
Xelgen բազան մեկ հատ է, աղյուսակների տիպը MyISAM.
Միջոցներ կան սկավառակներ գալիս են. Ես մտածում եմ որ առաջին սկավառակը լցվելուց հետո պարզապես աղյուսակներ գցեմ այդ երկրորդ սկավառակի վրա.
Հետևյալ տողը գրված է որպես default:
datadir="C:/Program Files/MySQL/MySQL Server 5.0/Data/"
Եթե ավելացնեմ մի այլ ճանապարհ
datadir="F:/MySQL/"
Արդյոք երկուսն էլ կաշխատեն թե կվերցվի միայն երկրորդ ճանապարհը
Իսկ ինչ վերաբերվում է աշխատանքի բնույթի և տվյալների տեսակի, կներես բայց ասել չեմ կարող
ԴԵՌ ՅՍՔԱՆԸ
ՇԱՏ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ օգնության համար
MyISAM-ը աշխատում է ամեն աղյուսակին մեկ ֆայլ սկբունքով։ Ինձ թվում է հնարավոր չէ, նրան այլ ձև աշխատացնել։
Դատադիռի դեպքում, ինքը կվերցնի դրանցից մեկը, թե որը չգիտեմ։ ԻննոԴԲ-ի ֆայլերը նշելուց նշում եք մեկ պարամետրի արժեքի տեսքով ու կետ ստրորակետով բաժանում, դա իմ տված հղման մեջ նկարագրված է։
Այսպիսի մի խնդրի առաջ եմ կանգնել
Ունեմ 200.000 տող պարունակող բազա(MySQL)
Հարցում(query) կատարելու պատասխանը էկրանին բերում է շատ հետաքրքիր ձևով.
մոտավորապես 15-20 վրկ - ոց արգելակումից(задержка) հետո միագամից ամբողջը հայտնվում է էկրանին:
Ինչպես անել, որ տվյալները գան աստիճանաբար;
Եթե կա որևէ մի կոդ կկիսվեք կամ կարող եք հուշել ինչ տրամաբանությամբ առաջնորդվեմ
Ներսես_AM
10.03.2009, 10:17
Այսպիսի մի խնդրի առաջ եմ կանգնել
Ունեմ 200.000 տող պարունակող բազա(MySQL)
Հարցում(query) կատարելու պատասխանը էկրանին բերում է շատ հետաքրքիր ձևով.
մոտավորապես 15-20 վրկ - ոց արգելակումից(задержка) հետո միագամից ամբողջը հայտնվում է էկրանին:
Ինչպես անել, որ տվյալները գան աստիճանաբար;
Եթե կա որևէ մի կոդ կկիսվեք կամ կարող եք հուշել ինչ տրամաբանությամբ առաջնորդվեմ
Այդպիսի բան չկա, պատասխանը վերադարձվում է միանգամից: Միակ բանը որ կարող ես անել հարցումդ օպտիմիզացնելն է:
Ներսես_AM ջան MySQL - ը задержка չի անում:
Էջի գեներացիայի մեջ է խնդիրը
Ինձ անհրաժեշտ է էջը գեներացնել աստիճանաբար
Ա, փաստորեն ոչ թե MySQL-ն է ուշացումով բերում, այլ էջը դիտարկիչում։
Ինչքանով հասկանում եմ ՊՀՊ է՞։
Դրա պատճառները շատ կարող են լինել։
Եվ հնեց ՄայՍՔԼ-ի կոդը (կարող է նենց հարցում է, որ ինքը 15-20 վարկյան ինչ որ բան է մշակում, ու միայն վերջում է ձևավորում ուզածդ ինֆորմացիադ), դա նաև հենց պհպ-ի սկրիպտի լոգիկայից է կախված, պհպ-ի նաստրոյակներից, և վեբ սեռվերից, և ցանցից/պռոքսիից, և ի վերջո ուժեղ դիտարկիչից է կախված։ Օուտպուտը որպես կանոն, այդ բոլոր տեղերը ինչ որ չափով բուֆֆերացվում է, և դիսկրետ չափերով է տրվում։
Բայց 90% քեզ կօգնի սա՝ http://am.php.net/ob_flush և դրա օուտպուտ-բուֆֆերի հետ կապված այլ ֆունկցիաները։
Xelgen MySQL - ը բացառում եմ, որովհետև ես տվյալները դուռս եմ անում աղյուսակի մեջ, հենց դա էլ ժամանակ է խլում: Առանց աղյուսակի հանելու դեպքում տվյալները ակնթարթորեն հայտնվում են էկրանին:
Բուֆերացումը առանց այն էլ միացված է php - ում, ես փորցեցի անջատել այն , բայց դա արգելափակեց session_start() - ը:
Իրավիճակը այսպիսին է:
ob_start(), flush(), ob_flush() - երի մեջ սաղ խճճվցի չգիտեմ ինչ անեմ, խնդիրն այդպես էլ չլուծվեց.
Կխնդրեմ մտեք mysql.ru կայքը և "поиск по конференциям" որոնեք թեկուզ select բառը, կտեսնեք ինչպես է գալիս. Պատասխանը սկսում է գալ, և չի դադրում, անընդհատ գալը շարունակվում է ,և կարևորն այն է որ կարողանում ես օգտվել տվյալներից:
Իսկ ինձ մոտ լռվում է մինչև տվյալների գալը չդադարի:
Դա է ինչ անհրաժեշտ
Egern.net
23.04.2009, 13:24
նախ, որ ստուգես թե իրականում MySQL-ն ա ուշացնում, թե տպելուց ա էդ задержка-ն, կարող ես MySQL query-ից հետո ոչ թե արդյունքը տպես, այլ ինչ-որ սովորական տեքստ (echo "hello world!";) Ու նայես, թե քանի վայրկյան հետո կտպի էդ hello-ն: Եթե էլի 15 վայրյկան տևեց, ուրեմն MySQL-ից ա.... իսկ եթե չէ, մի հատ ասա, կարող ա դու output buffering ես օգտագործում ?
Բարև ձեզ: Կարողա ինչ որ մեկը իմանա MySQL SERVER-ը մաքուր ռելացիոն մոդելի բազա է, թե որոշակի վերսիայից սկսած օբյեկտառելացիոն, և եթե այո, որ վերսիայից:
Բարև ձեզ: Կարողա ինչ որ մեկը իմանա MySQL SERVER-ը մաքուր ռելացիոն մոդելի բազա է, թե որոշակի վերսիայից սկսած օբյեկտառելացիոն, և եթե այո, որ վերսիայից:
99% ով համոզված եմ որ ռելացիոն է ու օբյեկտային տարբերակ չկա
Բարև ձեզ:
Ես նորից ուզում եմ վերադառնալ վերը նշված խնդրին: Մի փոքր առաջընթաց կա տվյալները հանում եմ էկրանին ոչ թե echo հրամանով այլ print - ով: Աստիճանաբարհայտնվելու էֆեկտը ստացվեց, ՍԱԿԱՅՆ
Էֆեկտը ստացվում է երբ այդ շատ մեց քանակության տվյալները հանում եմ էկրանին առանց աղյուսակի, հենց տվյալները էկրանին հանում եմ աղյուսակով նորից задержка - է լինում մինչև ավարտվի էջի ձևավորումը և հետո միանգամից հայտնվում էկրանին
Հուշեք խնդրում եմ ինչպես լուծել ԱՂՅՈՒՍԱԿ - ՏՎՅԱԼ խնդիրը
ԺՈՂՈՎՈՒ՜ՐԴ
ԳՏԱԱԱԱԱԱԱԱ
ԳՏԱԱԱԱԱԱԱԱ
:hands
Պարզվում է որ այդ էֆեկտը ապահովում է Mozilla Firefox - ը
բայց այդ տականք Internet Explorer - ը չի անում :angry:angry:angry:
Կան որև է մտքեր, առաջարկություններ :think:think:think:
ժողովուրդ Mysql - ում տվել եմ load data local infile ... ու միաժամանակ հարցում տվեցի այդ նույն աղյուսակից որտեղ load - եմ անում: Հարցումը գնաց ու հայտնի չէ երբ կգա: Ինչքան հասկացա mysql - ը հերթի դրեց այդ երկու պրոցեսները:
Դա այդպես պետք է լինի ?
Ներսես_AM
08.06.2009, 10:56
ժողովուրդ Mysql - ում տվել եմ load data local infile ... ու միաժամանակ հարցում տվեցի այդ նույն աղյուսակից որտեղ load - եմ անում: Հարցումը գնաց ու հայտնի չէ երբ կգա: Ինչքան հասկացա mysql - ը հերթի դրեց այդ երկու պրոցեսները:
Դա այդպես պետք է լինի ?
SHOW PROCESSLIST;
արա կտեսնես ինչ պրոցեսսներ են աշխատում
Գրում եմ հետևյալը
alter table TableName disable keys;
load data local infile '...' into table TableName;
սա նշանակում է արդյոք որ mysql - ը այն անջատու է լցնելու ժամանակ աղյուսակի սյուների ինդեքսավորումը ???
aerosmith
24.06.2009, 00:12
մի խնդևանք, ինձ կարաք տաք sqlyog բայց քռեքով, տե չե արդեն զզվցրեց իրա buy it now-ով
Ժող ինչպես կարելի է կազմակերպել mysql բազայի backup, ցանկալի է ավտոմատ կերպով և հետագայում անհրաժեշտ կլինի երևի թե այլ հոստի վրա
One_Way_Ticket
06.07.2009, 19:04
Եթե դեռ ակտուալ է, mysqldump հրամանի օգնությամբ:
Ժողովուրդ էսպիսի մի հարց:
mysql ռեպլիկացիայի ժամանակ ամեն ինչ լավ անցնում է բայց մի հատ db կա , որի գալիս ու կանգ է առնում, հետևյալ հաղորդագրությամբ
Error from master: 'Can't find file: 'general_log' (errno: 2)'
Հանդիպել եք նման բանի: Ինչից կլինի?
ԺՈՂՈՎՈՒՈՒՈՒՐԴ EVRIKA
Ոնց կարող է mysql - ը միաժամանակ աշխատել համ MyISAM համ InnoDB տիպի աղյուսակների հետ
Թե ..... կարողա հը ..................
Ներսես_AM
14.08.2009, 15:04
ԺՈՂՈՎՈՒՈՒՈՒՐԴ EVRIKA
Ոնց կարող է mysql - ը միաժամանակ աշխատել համ MyISAM համ InnoDB տիպի աղյուսակների հետ
Թե ..... կարողա հը ..................
բայց ինչի պիտի չկարողանա:
Դա արդեն հետաքրքիր է: Իսկա դա ինչպես է արվում , my.ini ում որն ենք դնում default , կարճ ասած եթե խնդրեմ my.cnf - ինչ գրեմ
Ներսես_AM
14.08.2009, 16:03
ոչ մի բան էլ պետք չի անել, դեֆոլթով ամեն ինչն էլ աշխատում է:
կարող ա ասեք թե mysql-ն ինչքան տվյալ կարա իրա մեջ պահի
Ու միանգամից քանի user կարան իրան կպնեն
մի հատ սենց պրոբլեմ կա կապված MYSQL-ի հետ
չեմ կարողանում սերվիսը միացնեմ 1067 error ա տալիս ինչ կասեք??? մոտս win 7 ա քցած
իմ հարցին պատասխենեմ :)
ըստ ինձ պատճառը են ա որ windows 7 ա մոտս ու երևի mysql server 5.0 -ն հին ա իրա համար
ես քցեցի mysql server 5.1 ու եղավ :)
մի հատ սենց պրոբլեմ կա կապված MYSQL-ի հետ
չեմ կարողանում սերվիսը միացնեմ 1067 error ա տալիս ինչ կասեք??? մոտս win 7 ա քցածՄի հատ ախմախ բագ կար, մի քանի լոգ ֆայլեր փչանում էին ու ստարտ չէր լինում, որ ջնջում էիր էդ ֆայլերը, դզվում էր։ Բայց որ mysql 5.1 գցելուց հետո լինում է, էլ մանրամասն չգրեմ։
դե կան ծրագրեր որոք windows 7-ի վրա նստում են մենակ նոր տարբերակով Օրինակ Կասպերսկի անտիվիրուսը
aerosmith
03.04.2010, 16:00
sql-ում նոր եմ , ինչպես կարող եմ նվազման նվազման կարգով դասավորել աղյուսակումս եղած տողերը՞
sql-ում նոր եմ , ինչպես կարող եմ նվազման նվազման կարգով դասավորել աղյուսակումս եղած տողերը՞
SELECT * FROM users ORDER BY id DESC Նվազման կարգով
SELECT * FROM users ORDER BY id ASC աժման կարգով
aerosmith
10.04.2010, 19:21
sql-ի ո՞ր editor-ը խորհուրդ կտաք?????
aerosmith
10.04.2010, 21:04
ապ ջան ես դա շաաաատ եմ սիրում, օգտագործել եմ, բայց երբ կոմպս ֆորմատ արեցի ետ փասսվորդա ուզում, դրա համար եմ այլ ռեդակտոռ ուզում։Ու ես էլ չգիտեմ ինչ գրեմ։
այսպիսի պատուհանա բացում
որ խնդրեմ կասես ինչ անեմ
sql-ի ո՞ր editor-ը խորհուրդ կտաք?????
չգիտեմ թե ինչի էտ յոգը չսիրեցի QueryBrowsern էլ վատը չի
Փնտրում եմ ծրագիր, որը սյուժեներ է գեներացնում: Խնդրում եմ օգնեք:
aerosmith
24.04.2012, 01:51
այսպիսի մի հարց՝ ունեմ ID սյուն 1,2,3,4,5,6 երբ որ տող եմ հեռացնում ենթադրենք երկրորդ տողը... այդ սյան գրառումները ինպես անեմ որ թարմացվի.. այսինքն յսպիսին չլինի 1,3,4,5,6 այլ լինի 1,2,3,4,5
soultaker
24.04.2012, 02:22
այսպիսի մի հարց՝ ունեմ ID սյուն 1,2,3,4,5,6 երբ որ տող եմ հեռացնում ենթադրենք երկրորդ տողը... այդ սյան գրառումները ինպես անեմ որ թարմացվի.. այսինքն յսպիսին չլինի 1,3,4,5,6 այլ լինի 1,2,3,4,5
Եթե կոնկրետ հերթականությունը կապ չունի, հնարավոր տարբերակ է ուղղակի ամենամեծ ID ունեցողի հետ տեղերով փոխես (այսինքն եթե ID = 2 ես ջնջում, ջնջելու փոխարեն վերցնում ես 6-րդ տողը copy ես անում 2-րդի վրա, ու ջնջում ես 6-ը, այսինքն ստացվումա որ 6ը զբաղեցնում է 2-ի տեղը):
Ներսես_AM
24.04.2012, 02:38
Կամ կոդիդ մեջից
Update `table` set id = id - 1 where id > `deletedId`
Կամ էլ նույնը MySQL-ի տրիգգեռների միջոցով։
Բայց մեկա մի բան սխալ էս անում, որ տենց բան ա պետք գալիս։ Անիմաստ թանկ գործողություն ա սաղ տողերը թարմացնել։ :think
aerosmith
24.04.2012, 17:01
շնորհակալ եմ, բոլոր պատասխանների համար :)) որոշեցի, որ պետք չի... քանի որ առաջացավ աղյուսակների relationship-ի կարիք...
ես մի հատ խնդիր ունեմ, ուզում եմ մի հատ service գրեմ որ երբ mysql-ի բազայում ինչ որ տող փոխվի
ետ փոփոխվածը ստանամ, այսինքն սերվիսը սպասելու ա հենց mysql-ը ասի որ բան ա փոխվել ու մնացածը անի
ինչ հնարավորություններ ունի mysql-ը էս իրականացնելու համար
իսկ trriger-ին ու event-ներին ծանոթ մարդ կա?
MySQL-ի գիրք եմ փնտրում սկսնակի համար: Որտեղի՞ց կարող եմ առանց կոդերի ու տենց զրթըփրթերի ծրագիր քաշեմ: Ի՞նչ կառաջարկեք:
keyboard
03.02.2013, 19:52
MySQL-ի գիրք եմ փնտրում սկսնակի համար: Որտեղի՞ց կարող եմ առանց կոդերի ու տենց զրթըփրթերի ծրագիր քաշեմ: Ի՞նչ կառաջարկեք:
Ի՞նչ լեզվով: Ի՞նչ պլատֆորմի համար ա պետք ծրագիրը. Win, nix etc.
MySQL-ի գիրք եմ փնտրում սկսնակի համար: Որտեղի՞ց կարող եմ առանց կոդերի ու տենց զրթըփրթերի ծրագիր քաշեմ: Ի՞նչ կառաջարկեք:
Հղում (ftp://83.166.96.170/ALL/%CA%ED%E8%E3%E8/ru/_/_%E8%ED%F2%E5%F0%E5%F1%FB/_%EA%EE%EC%EF%FC%FE%F2%E5%F0/%CF%E0%F3%F2%EE%E2%20-%20MySQL_%20%F0%F3%EA%EE%E2%EE%E4%F1%F2%E2%EE%20%EF%F0%EE%F4%E5%F1%F1%E8%EE%ED%E0%EB%E0.pdf)
Ի՞նչ լեզվով: Ի՞նչ պլատֆորմի համար ա պետք ծրագիրը. Win, nix etc.
ռուսերեն. պլատֆորմի պահերն էլ ճիշտն ասած չհասկացա :oy
keyboard
03.02.2013, 20:07
ռուսերեն. պլատֆորմի պահերն էլ ճիշտն ասած չհասկացա :oy
Ծրագիրը Windows -ի համարա պետք, թե` Unix -ի
Ծրագիրը Windows -ի համարա պետք, թե` Unix -ի
Windows -ի :)
keyboard
03.02.2013, 20:26
Windows -ի :)
Համեցեք (http://dev.mysql.com/downloads/mysql/)
ու առհասարակ
http://www.mysql.com/ -ից սկսի, բավականին հարուստ ռեսուրս ա, Աթեիստի տված գիրքն էլ ա շատ լավը, բավականին մատչելի ու հասկանալի ա գրած: