PDA

Դիտել ողջ տարբերակը : 4G ցանցեր

Norton
08.03.2009, 03:39
4G ցանցը բջջային կապի նոր սերունդն է, որը գալիս է փոխարինելու 3G ցանցերին: 4G ցանցերը ապահովելու են Wi-Fi և WiMAX տեխնոլոգիաններ, որոնք անշարժ դիրքում կարող են ապահովել մինչև 1 ԳԲ/վ արագությամբ տվյալների փոխանցում, միջին արագությամբ շարժման դեպքում մինչև 100ՄԲ/վ: 3G ցանցերում տվյալների փոխանցման արագությունը հասնում է մինչ 10 ՄԲ/վ:
Չինաստանում արդեն գործում է 4G ցանց, շուտով Եվրոպայում T-Mobile International, Orange և Vodafone Group նույնպես կսկսեն կառուցել նոր սերնդի ցանցեր, իսկ Ամերիկյան Nextel օպերատորը, դիտարկում է 3G ցանցերից հրաժարվելու և ամբողջությամբ 4G ցանցերի անցնելու տարբերակը: Սպասվում է, որ արդեն 2010թ. կսկսվի 4G ցանցերի լայնամասշտաբ կառուցում ամբողջ աշխարհում:
Դե խոսում ենք նոր սերնդի ցանցերի մասին, ի՞նչ կարծիք ունեք:

Հենո
08.03.2009, 04:00
:(Ստեղ նոոոոոր 3Գ ա, իսկ մարդիկ արդեն 4Գ ի մասին են խոսում

Rammstein
08.03.2009, 11:37
Խնդիր #1. Հայաստանցիների քանի՞ տոկոսի հեռախոսը կունենա այդ հնարավորությունը.... հավանաբար 0 չէ՞՜

Հայկօ
08.03.2009, 13:23
1մեգաբայթը մոտ 70 դրամ արժողության պայմաններում 1000 մեգաբիթ վայրկյանում արագությունը նախ՝ թալան է և հետո՝ ոչ ոքի պետք չի (ես տանը օրական մոտ 2 գիգաբայթ օգտագործում եմ): Իսկ ընդհանրապես՝ լավ բան է, իհարկե: Կեցցե գիտությունը, առաջընթաց-մառաջընթաց և այլն :):

Ուրիշ բան է հետաքրքրում ինձ. վիդեոզանգերը միայն րոպեավճարո՞վ են հաշվվում, թե՞ փոխանցված վիդեո-տվյալների համար էլ է պետք առանձին վճարել:

Norton
09.03.2009, 00:16
Խնդիր #1. Հայաստանցիների քանի՞ տոկոսի հեռախոսը կունենա այդ հնարավորությունը.... հավանաբար 0 չէ՞՜
Հարցը նրանումա, որ ամբողջ աշխարհում 4G ցանց նոր ա կառուցվում ու աղբյուրում նշված էր , որ 2010թ.-ից խոշոր հեռախոս արտադրողները` այդ թվում Nokia-ն, սկսելու են 4G հեռախոսներ արտադրել:
Իսկ թեման բացված է ուղղակի տեղեկության համար ու պարզա մոտ ապագայում Հայաստանում այդպիսի ցանցերը պահանջարկ չեն ունենա:

Գրիգոր
13.03.2009, 20:38
Այ մարդ, սպասեք թո 3Գ հաստատվի աշխարհի բոլոր երկրներում, հետո նոր հասնենք 4Գ - ին...

Սերժ780
10.05.2009, 12:48
:(Ստեղ նոոոոոր 3Գ ա, իսկ մարդիկ արդեն 4Գ ի մասին են խոսում
Ես ապրում եմ Պետերբուրգում։ 1,5 տարի առաջ "Мегафон"-ը, առաջինը Ռուսաստանում, սկսեց 3G ցանցի տարածումը։ Դեռ քաղաքի 30% էլ չէին ծածկել, երբ լսեցի 4G-ի մասին։ Նույն ռեակցիան իմն էր - "Ստեղ նոոոոոր 3Գ ա, իսկ մարդիկ արդեն 4Գ ի մասին են խոսում"։ Բայց արի ու տես, որ արդեն կես տարի է, ինչ 4G-ն գործարկվել է և համարյա ծածկել քաղաքը, այն դեպքում, երբ "МТС"-ն ու "БиЛайн"-ը դեռ նոր 3G են տարածում։

Javakhk
11.05.2009, 13:27

Իսկ դուք գործնականում տարբերություն զգո՞ւմ եք 4G եւ 3G-ի միջեւ Պետերբուրգում։

vkmkpok
20.01.2011, 19:32
լսել եմ վիվասելը արդեն փորձնական գործարկել ա, Բիլայնն ու Օռանժն էլ ասում են շուտով:
տեղյակ եք երբ կարանք արդեն առնենք, օգտվենք: որևէ մեկինը:

vkmkpok
20.01.2011, 19:33
երևի առաջինը վիվան կլնի, չ՞է: բայց գիտեք երբ:

VisTolog
20.01.2011, 19:51
երևի առաջինը վիվան կլնի, չ՞է: բայց գիտեք երբ:

Որ ունեցավ ի՞նչ: Եթե պետքա 6ԳԲ-ից հետո կապը իջնի 128, էլ ու՞մա պետք 4G կապը:

BOBO
20.01.2011, 20:10
http://www.akumb.am/showthread.php/43055-4G-ցանցեր
http://www.akumb.am/showthread.php/43397-WiMAX-4G-Ինտերնետ-տեխնոլոգիաներ-Հայաստանում

vkmkpok
21.01.2011, 15:35
Որ ունեցավ ի՞նչ: Եթե պետքա 6ԳԲ-ից հետո կապը իջնի 128, էլ ու՞մա պետք 4G կապը:

էն մարդկանց, ովքեր որ 6ԳԲ-ից ավել չեն օգտագործում:

VisTolog
21.01.2011, 16:36
էն մարդկանց, ովքեր որ 6ԳԲ-ից ավել չեն օգտագործում:

Ուրեմն կարծում եմ 2-3մբիտը լրիվ հերիքա ու 4G-ի հնարավորությունների մասին խոսելը Հայաստանի պայմաններում՝ ավելորդա:

AMzone
21.01.2011, 16:45
յանմ 3Ջ դորդուբեշ արին, անցել են 4Ջ ին,. ...
ինչ տարբերություն վայֆայ, վայմաքս, 3Ջ թե 4Ջ, որ ինտերնետը լիմիտովա, հետնել կապը 1ՄԲ ից հազիվա անցնում.