PDA

Դիտել ողջ տարբերակը : tila-ի ստեղծագործությունները:)



tila
08.03.2009, 00:59
Տեսել ես արդյոք դու գոնե մեկին Ով սիրել գիտի ու դեռ չի սիրում
Տեսել ես արդյոք դու գոնե մեկին Ով ատել գիտի ու դեռ չի ատում
Տեսել ես արդյոք դու գոնե մեկին
Ով ուղեղ չունի բայց միտք է անում Տեսել ես արդյոք դու գոնե մեկին
Ով խոսք է սիրում բայց լռում է միշտ
Դու մի մտածիր կորած չէ ոչինչ Քանզի միշտ էլ կգտնվեն Անխելք տգետներ,
Որ կերևակայեն իրենց գիտուններ
Ու կյանքը նրանք կապրեն քծնանքով
Ու եթե հասնեն փառքի աննշան
Միևնույնն է դա չի տևի երկար
Քանզի ճակատագիրը երբեք չի սխալվում
Տալիս է բոլորին ըստ արժանվույն
Աշխատիր որ լինես արժանի քո բախտին
Մի բողոքիր ու չես փոշմանի:

tila
08.03.2009, 01:02
Վայրկյան,ակնթարթ Կեղծ խոսքեր,ժպիտ Տանջված լռություն, Անիմաստ խոսքեր Անկարող փոխանցել իմաստը մտքի, Եղծ ժամանակներ, բառերի շարան, Ողբերգություն հիշեցնող կատակերգություն, Լինել չլինելու հարցեր մոռացված, Վայրագության դեմ անտաշ ժպիտներ, Խուլ համրերի պես նայում են ստին, Ոչ ոք չի ուզում տանջվել, մտածել, Բայց հակառակը՝ սիրում են տանջել Ու պահանջել պատասխաններ կեղծ, Ինչ է ուզածը այս անմիտ ամբոխի Վախճանը կամքի,թե վերջը մտքի, Արդյոք չեն կարծում, որ կգտնվեն միշտ Հերոսներ անվեհեր ու անշահախնդիր Որ կմարտնչեն հանուն հայրենյաց Կեղծ հերոսների ու բարքերի դեմ Այ սա է բանը կեղծիքի,դավի Քանզի կա մեկը որ միշտ կհաղթի:

tila
08.03.2009, 01:05
Սիրել ու դրժել,ապրել ու մեռնել Կյանք ու արհավիրք Հակասությունների անվերջ մի շարան Սահմանագծի որ կողմում լինել Ապրել անիմաստ թե սիրով հանդերձ Խենթանալ,գժտվել,ափսոսալ,զղջալ Սխալներ գործել ու ընդունել դրանք Թե ընդարմացած կիսամեռ ապրել Ոչ ողջ,ոչ մեռած,ոչ արթուն,ոչ քնած Ապրել միշտ վախով ու անհանգստությամբ Որ կարող է տանջվես սիրուց ու կյանքից: Ոչ՛ անիմաստ է կյանքն այդ անխոհեմ Ուզում եմ ապրել,սիրել ու մեռնել Պետք չէ կյանքն ինձ ապահով ,խաղաղ Ուզում եմ թախծել,անհանգստանալ, Սխալներ գործել ու անէանալ Եթե չապրեմ ես կյանքը լիարժեք Չսովորեմ ու չվհատվեմ Կյանքից ինչ դասեր պիտի ես քաղեմ Մարդ դու բանիմաց եղիր ողջախոհ Ապրիր քո կյանքը իմաստով լցված Որ երբեք չափսոսաս Քո անցկացրած վայրկյանի համար:

Dorian
08.03.2009, 02:24
Սա ի՞նչ է կոչվում: (Խոսքս վերջին երկուսի մասին ա) :(

Երվանդ
08.03.2009, 02:26
Նարեկացու ոճով էլի երևի, Դորիան ջան:))

Գալաթեա
08.03.2009, 02:44
Սա ի՞նչ է կոչվում: (Խոսքս վերջին երկուսի մասին ա) :(

Դե երևի՝ "tila-ի ստեղծագործությունները:)", էլի։

Dorian
08.03.2009, 03:04
Անիմաստ խոսքեր Անկարող փոխանցել իմաստը մտքի, Եղծ ժամանակներ, բառերի շարան, Ողբերգություն հիշեցնող կատակերգություն,

No comment :B

Ambrosine
08.03.2009, 11:09
Նարեկացու ոճով էլի երևի...:))
Նարեկացին միստիկ գրող է, իսկ սա չգիտեմ՝ ինչպես մեկնաբանել. երևի նեոռեալիստական :think

Moon
08.03.2009, 11:26
Նարեկացու ոճով էլի երևի, Դորիան ջան:))
Բայց իսկապես նման է, կամ էլ Քուչակյան "Գանգատ"

Հայկօ
08.03.2009, 13:43
Սա ի՞նչ է կոչվում: (Խոսքս վերջին երկուսի մասին ա) :(

Կոչվում ա «Enter չունեմ ու պետք էլ չի» :)):

tila
08.03.2009, 14:47
Թանկագին օրեր,երկնքից հետքեր,
Իրիկվա քամուց սրտիս լիություն,
Անթիվ հեքիաթներ,իրական մտքեր,
Անկանոն սահման անցնելն անհնար,
Իմաստը կորցնել,վերստին գտնել,
Քամուն հավատալ`քշվել ու գնալ,
Ինքնին մոռանալ անցած գնացածն,
Մոռացված լինել ու կյանքից մերժված,
Անձնական շահին Ո'չ միանգամայն.
Ու թե երկինքը քեզ պաշտպան դառնա
Եվ թե հողը քեզ սատար կանգնի
Աստված քեզ հետ գնա ու անցի'ր քո կյանքի ճամփան............ :oy

tila
10.03.2009, 19:39
Քաղաքը սգում է,քաղաքը տանջվում է,
Երկինքը մթնել ու լալիս է անվերջ
Քաղաքը սգում է,բան է պատահել,
Անմեղ մի մարդու փորձում են ստոերացնել
Ուշադրու՜թյուն,ուշադրու՜թյուն
Մայր հողը չի՛ ցանկանում հանդուրժել,
Քամին ուզում է բացահայտել,
Արեգակն անբիծ՝ պատժել է ուզում,
Իսկ ջրերը պարզ մեղսակիցներ են փնտրում,
Ինչ է պատահել,ինչ է պատահել
Աղմուկ,աղաղակ,բոլոն անհանգիստ ու սրտնեղած
Փնտրու՜ մ են,փնտրու՜մ,բայց չեն հասկանում,
Թե ինչ պատահեց,այդ ոնց պատահեց
Աղջիկը կորավ ,նա կորավ անհետ
Էլ ետ չի դառնա,չի նայի նա ետ
Էլ չի ժպտա նա ու չի խոժոռվի
Քանզի ամբոխը վճռել էր արդեն
Չներել նրան ու մեղադրել:
Ամբոխը վճռել էր վռնդել նրան,
Վճիռը արված էր ու չկար վերադարձ
Ամբոխը վճռել էր և գործել սխալ:
Ու գործել սխալ,որ էլ չես ուղղի
Եվ սխալը այդ չի ներվի նրանց
Քանզի այդ գիշեր անմեղ մի հոգի
Թողեց երկիրը ու հեռացավ:
Հեռացավ անհետ՝ չվերադառնալու մտքով այդ սփոփիչ:
Այդ գիշեր գետը դարձավ փրփրալից
Ու չհանդուրժեց կորուստը նրա
Ում ճանաչեցին մեղքերի գերին,
Բայց չի ներելու քաղաքը նրանց ում պատճառուվ
Անմեղ մի էակ իր մահկանացուն կնքեց հուսահատ:
Բայց ինչ,ինչ էր եղել այդ գիշեր նրան:
Ու այդ ժամանակ գիշերը լռեց,
Որ քամին պատմի ու քամին սկսեց:
Ստորացվել էր երազանքը
Ու անարգվել մաքուր ոգին,
Եվ լուսինը ականատես կսատարի նրա խոսքին,
Որ մեխք չուներ բարի ոգին, որ լուսնին էր հավատարիմ
Ու գազանն էր միայն լռում,որ կրում էր մեղքի բեռը,
Բայց դա չօգնեց բարի ոգուն,որն անարգվեց ու զրպարտվեց:
Ու չկարողացավ տանել նա այդ զրպարտանքը անարդար:
Ու համարեց նա բարեկամ այդ գետին իր հանդիպած
Ու կարծելով,որ կբուժի վերքը իր խոր գետն ալիքվող
Գրկախառնվեց նա ջրի հետ ու ալիքները վարարուն
Ընդունեցին անմեղ ոգուն ու իրենց հետ տարան խորքը
Ջրի խորքը անվերադարձ..................

Մարկիզ
10.03.2009, 19:41
Լավն էր…:)

Morpheus_NS
10.03.2009, 19:47
Երկար, կրկնություններով լի, անհասկանալի, չափազանց խճճված, դժվարընթեռնելի...
Ուրիշ բան չեմ կարող ասել, ներիր;)

tila
10.03.2009, 19:53
Շաա~~~~~աաատ շնորհակալ եմ;)Ամեն դեպքում վատ կարծիքն էլ է կարծիք:)Իսկ ինձ համար ամեն կարծիքն էլ շատ կարևոր է:)

Morpheus_NS
10.03.2009, 21:14
Շաա~~~~~աաատ շնորհակալ եմ;)Ամեն դեպքում վատ կարծիքն էլ է կարծիք:)Իսկ ինձ համար ամեն կարծիքն էլ շատ կարևոր է:)

Իսկ չե՞ս փորձել ուրիշ ոճում գրել, գուցե ավելի լավ ստացվի:;)

tila
10.03.2009, 23:02
Իսկ չե՞ս փորձել ուրիշ ոճում գրել, գուցե ավելի լավ ստացվի:;)

Ինչ կասես Էս մեկի մասին?

Երբ սերը գալիս է քեզ դեմ հանդիման
Ու հանկարծ վայրկյանը քարանում է օդում
Ու քամին բերում է շունչը վեհության
Ու սիրտդ հանկարծ փշրվում է մարմնումդ
Ու վերածնվում Փյունիկի նման
Բացում դռները վաղուց քարացած,
Ու սեր է բաշխում համայն մարդկության:
Ու չկա ոչինչ ավելի պայծառ,կատարյալ,թովիչ,
Քան սերը սրտում ծնված ոչնչից:
Ու հավասարակշռություն է տիրում քո սրտին,
Հոգուն հանգստություն. ու ամբողջ մարմնով սերն է քեզ պատում
Համամարդկային սերը կատարյալ:
Որ ոգին սիրով ու ներդաշնակությամբ է լցնում անխնա:
Ժպտում է նա,ժպտում է դեպ քեզ,որ կարողացար սիրտը քո բացել
Ու որ երբեք դու այն չփակես:
Քանզի սերը այդ ,որ տրվել է քեզ
Բարձրագույններից բարձրյալն է օդում
Դեպի ամեն ինչ ու դեպ ամեն ոք:

Morpheus_NS
10.03.2009, 23:31
Ինչ կասես Էս մեկի մասին?

Կասեմ, որ ավելի լավ է որիշ ոճերում փորձես գրել: Եթե ուշադիր կարդաս գրածդ, գուցե կտեսնես, թե ինչքան անհարթություն կա: Ոչ միայն շարադրանքդ է կաղում, այլ նաեւ սյուժեն: Եթե կոնկրետ ինչ-որ թերություն լիներ գրածիդ մեջ, կուղղեի կամ մատնացույց կանեի, բայց ստեղծագործությունդ ինքնին թերություն է: Ներիր անկեղծ կարծիքիս համար::(

tila
10.03.2009, 23:35
Խնդիր չունեմ ներելու;)Որտեղ է գրված, որ քեզ անպայման պիտի դուր գա:ok

Morpheus_NS
10.03.2009, 23:37
Խնդիր չունեմ ներելու;)Որտեղ է գրված, որ քեզ անպայման պիտի դուր գա:ok

Կասե՞ս՝ տղա ես, թե աղջիկ:

Dorian
11.03.2009, 00:57
Ի... Եսիմ: Տիլա ջան ամեն անգամ ավելի լավի սպասումով եմ մտնում, որ մի կարգին բան ասեմ... բայց... Չի ստացվում :(