PDA

Դիտել ողջ տարբերակը : Անակնկալներ



Գոռ Ջան - Հայ
18.12.2006, 18:17
Սիրու՞մ եք անակնկալներ… Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:

Arisol
18.12.2006, 18:51
Հաճելի անակնկալներ իհարկե սիրում եմ և ինքս հաճախակի եմ դրանք անում: Սիրում եմ մարդկանց հաճելի անակնկալներ անել ու հիանալ նրանց տրամադրության կտրուկ բարձրացումով, ուրախությամբ:) :

StrangeLittleGirl
18.12.2006, 20:13
Սիրու՞մ եք անակնկալներ…
Անակնկալի գիժ եմ ուղղակի:

Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
Քանի որ անակնկալների միշտ սպասում եմ, հաճախ տարբեր անակնկալներ գուշակում եմ, կանխատեսում, դրա համար միշտ չէ, որ դրանք հաջողվում են: Օրինակ, մի անգամ ծննդյանս օրը մտա դասարան, ոչ ոք չշնորհավորեց: Իսկույն հասկացա, որ ձևեր են թափում և որոշել են ինձ անակնկալ մատուցել՝ մեր տուն գալով: Սուսուփուս գնացի տուն ու սկսեցի սպասել: Կես ժամ չանցած համադասարանցիներս հայտնվեցին:

Բայց մի անակնկալ է եղել իմ կյանքում, որը երբեք չեմ մոռանա, շատ հաջողված էր:
Երկու տարի առաջ որոշեցի ծննդյանս օրը խմբեցիներիս հետ նշել: Նախապատրաստական բոլոր աշխատանքները տարված էին, ես պատրաստվել էի ընդունել 15 հոգու, երբ ընդամենը երկու օր առաջ այն ժամանակ դեռ անհայտ պատճառներով որոշեցին չգալ: Ես խառնվել էի, չգիտեի՝ ինչ անել, չգիտեի՝ ինչպես նշել ծննդյանս օրը: Որոշեցի պարզապես մի քանի մտերիմ ընկերուհիների հրավիրել և նրանց հետ «զավզակել»:
Խնջույքի ամենաթեժ պահին մեր դուռը թակեցին: Մի աղջիկ էր եկել՝ ձեռքին փուչիկներ ու մի մեծ տուփ, վրան՝ բացիկ: Շատ ուրախացա: Ինձ թվաց, թե կուրսեցիներս փոշմանել են, որոշել են անակնկալ մատուցել: Բայց ես սխալվում էի: Իրականում անակնկալի հեղինակն իմ գրչակից ընկեր (pen pal) Տաթևն էր. նախօրոք քրոջ հետ եկել էր մեր հասցեով, տունը գտել, իսկ հետո քրոջն ուղարկել անակնկալը բերելու:

Այս տարի էլ մայրս փորձեց ծննդյանս օրվա առթիվ ինձ անակնկալ մատուցել, բայց «Բրաբիոնը» լրիվ փչացրեց, և ես իմ սուր հոտառությամբ միանգամից ամեն ինչ կռահեցի:

Ուրվական
18.12.2006, 23:15
Զզվում եմ ամեն տեսակի անակնկալներից::[

Ուլուանա
19.12.2006, 10:09
Անակնկալներ սիրում եմ, բայց միայն հաճելի։ :P :D

Ավելացվել է 4 րոպե անց

Սիրու՞մ եք անակնկալներ… Լավագույն անակնկալը ,որ մինչ այժմ ստացել եք: Ի՞նչ անակնկալի ամենաշատը կսպասեիք, ի՞նչ կցանկանայիք ,որ լիներ, ե՞րբ, ու՞մ կողմից:
Հայ ջան, բայց էլ ի՞նչ անակնկալ, եթե պիտի սպասես։ :esim Անակնկալը հենց այն է, որ չես սպասում, չես ակնկալում։ :) Այնպես որ ապագա անակնկալների մասին խոսելն անիմաստ է։ ;)

Մարիաննա
21.09.2007, 04:46
Իմ ակումբում հայտնվելն էր ինձ համար անականկալ, իսկ իմ գրառումները, կարծում եմ, անակնկալ կարող են լինել յուրաքանչյուրիդ համար: :))

ivy
19.06.2008, 22:01
Սիրում եմ այնպիսի անակնկալներ, որոնք ոչ ոք չի ծրագրել, հատում պլանավորված չեն եղել: Ասենք` քայլում ես մի եսիմ ինչ քաղաքի փողոցներով, մեկ էլ դիմացդ է դուրս գալիս մանկությանդ ընկերը, որից հազար տարի լուր չունեիր: Ու անակնկալի ես գալիս, թե բա` Մարուս ջան, էս դո՞ւ ես, ի՞նչ գործ ունես էս կողմերում: Ուրախությունից էլ սիրտդ թռչկոտում է, ո՞վ կմտածեր, որտեղից որտեղ...

Իսկ այ անակնկալներ, որոնք հատուկ ինչ-որ մեկը պլանավորում է մյուսի համար, այնքան էլ չեմ սիրում: Օրինակ` ամուսինս հիմա Հնդկաստանում է, հարցնում եմ, թե երբ է վերադառնալու, չի ասում. ուզում է անակնկալ անել: Հիմա ես ի՞նչ իմանամ` երբ սկսեմ տունը մաքրել, ամանների բազմությունը լվանալ, լվացք անել ու վերջապես հավաքել անկողինը... Բա որ վեր կացավ ու էսօր էկա՞վ, ըհը քեզ անակնկալ: