PDA

Դիտել ողջ տարբերակը : Տաքսի «Էլի լավ ա»



Moon
06.03.2009, 22:24
Տարօրինակ ա, որ մինչև հիմա նման թեմա չկար:think
Ամեն դեպքում, ֆիլմը չեմ տեսել, բայց ցանկությունս մեծ ա, ժամանակս քիչ...:(
Դիտո՞ղ եղել է...այսօր քույրս գնացել էր, տոմս չէր եղել...
Ես ֆիլմի մասին փոքրիկ հաղորդում տեսա Արմենիայով....ինձ հետաքրքրեց:hands
Շատ եմ ուզում հեռուստացույցով ցուցադրեն

Elmo
06.03.2009, 22:25
Դիտո՞ղ եղել է...այսօր քույրս գնացել էր, տոմս չէր եղել...

Ընկերս երեկ դիտել էր, էսօր ամբողջ օրը տպավորության տակ էր: Ոգևորված պատմում էր, գովում էր....
Երևի թե լավն ա:

Արտիստ
06.03.2009, 22:30
Հմ. Հա ասում էի չպետքա դիտեմ, բայս ստիպեցին էլի, հուհ.

Մի խոսքով, եթե ժամանակտ ճգիտես ոնց վատնես, ավել փող ունես գնացեք նայեք: Հա, գնալուց առաջ չմոռանալ երկու հոգով կես յաշւկ գարեջուր դատարկել:

Լուսաբեր
06.03.2009, 22:42
Կինոն չգիտեմ, բայց երգը ոչինչ

Ներսես_AM
06.03.2009, 22:47
Ոնց չեմ սիրում սենց անկապ, ոչինչ չասող թեմաներ,

Մարդեր, Թեմա էք բացում անունը դնում լավա էլի, բացում եմ նայում եմ ինչ որ կինոի մասինա, ոչ մի բան չկա, ոչ ռեժիսորի անուն , ոչ դերասաններ, ոչ նկարահանման թիվ ու վայր, ոչ ինչի մասինա: Բա սա թեմա է՞: ՕՖ օֆ

Kuk
06.03.2009, 22:48
Ոնց չեմ սիրում սենց անկապ, ոչինչ չասող թեմաներ,

Մարդեր, Թեմա էք բացում անունը դնում լավա էլի, բացում եմ նայում եմ ինչ որ կինոի մասինա, ոչ մի բան չկա, ոչ ռեժիսորի անուն , ոչ դերասաններ, ոչ նկարահանման թիվ ու վայր, ոչ ինչի մասինա: Բա սա թեմա է՞: ՕՖ օֆ

Էդ կինոյի վերնագիրն ա տենց:)

Moon
06.03.2009, 22:50
Էդ կինոյի վերնագիրն ա տենց:)
Սաղ Երևանը էս ֆիլմի մասին ա խոսում ու երգում....դու տեղյա՞կ չես...լավ լավ, քեզ կգոհացնեմ

«TAXI «Էլի լավ ա»». ֆիլմ մեր քաղաքի մարդկանց ու մթնոլորտի մասին
08:58 • 05.03.09

3000-ամյա քաղաքի պատմությունից, դրա ճանճերից, քաոսային, բայց փոխկապակցված առօրյայից մինչև այդ քաղաքում ապրող շան, երիտասարդ նկարչուհու, կյանքում իր դերը փնտրող աղջկա, «down» երիտասարդների ու էլի մի քանի հերոսների մասին առանձին պատմություններ` ընդհանուր վերնագրի ներքո. երեկ Մոսկվա կինթատրոնում կայացավ «TAXI «Էլի լավ ա»» ֆիլմի պրեմիերան` ֆիլմը ստեղծողների, լրագրողների ու բազում ճանաչված հյուրերի մասնակցությամբ: Իսկ այսօրվանից մինչև մարտի 8-ը ներառյալ ֆիլմը բոլոր ժամերին կլինի Երևանում գործող 2 կինոթատրոնների` «Մոսկվայի» և «Նաիրիի» էկրաններին, բացառությամբ փոքր դահլիճների:

Ֆիլմը նախաձեռնող ու իրագործող կազմակերպության` «Շարմի հոլդինգի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանի ներկայացմամբ «սա առաջին փորձն է, երբ մասնավոր կազմակերպությունը, պետությունն ու մեծ թվով տաղանդավոր մարդիկ համախմբվում են միևնույն նախագծի շուրջ»:

Ֆիլմը կազմված է Երևանի մասին 10 ռեժիսորների նկարահանած 7 րոպեանոց նովելների շարքից, որոնք միավորվում են 11-րդում: Ռեժիսորները`Ավագ Ավագյան, Արամ Շահբազյան, Արմեն Ղազարյան, Արտակ Զիլֆիմյան, Գարիկ Մաշկարյան, Դավիթ Բաբայան, Էդգար Բաղդասարյան, Հրանտ Մովսիսյան, Հրաչ Քեշիշյան և Վահե Խաչատրյան, նկարահանել են իրենց պատկերացրած Երևանը` ֆիլմում ներգրավելով մի շարք բավական ծանոթ դեմքերի` Հրանտ Թոխատյան, Միքայել Պողոսյան, Լևոն Հարությունյան, Նազենի Հովհաննիսյան, Խորեն Լևոնյան, Հայ Տղեք, Լուիզա Ներսիսյան, Լիլի Էլբակյան, ինչպես նաև կինոյի, թատրոնի ու հեռուստաեթերի այլ հայտնի անունների` մոտ 80 հոգանոց կազմ:

«TAXI «Էլի լավ ա»»-ի բյուջեն կազմել է մոտ 300.000 ԱՄՆ դոլար (նախկին փոխարժեքով, ինչպես ներկայացրեց Ռուբեն Ջաղինյանը): Մշակույթի նախարարությունը նույնպես ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել` բյուջեի մոտ 10-15%-ի չափով:

Ֆիլմի պրոդյուսերը Արմեն Համբարձումյանն է, ֆիլմում հնչում է «Ռեինկարնացիա» խմբի «Էլի լավ ա» երգը:

Ի դեպ, վերնագրի մասին. ֆիլմի հեղինակները երբեք չեն մտածել լեզվի տեսչության հետ խնդիրներ ունենալու մասին, իսկ «ա»-ն որպես օժանդակ բայ օգտագործելու իրենց արդարացումը գտնում են, օրինակ, կոմիտասյան ժառանգության մեջ` «Գարուն ա…»

tert.am

Moon
06.03.2009, 22:53
:):P
Նենց էլ մի դնում եմ, ոնց որ տեսել եմ:D

Kuk
06.03.2009, 22:55
Սաղ Երևանը էս ֆիլմի մասին ա խոսում ու երգում....դու տեղյա՞կ չես...լավ լավ, քեզ կգոհացնեմ

«TAXI «Էլի լավ ա»». ֆիլմ մեր քաղաքի մարդկանց ու մթնոլորտի մասին
08:58 • 05.03.09


Լուս ջան, երևի Ներսեսին էիր ուզում գրել հա՞: Ես ֆիլմը չեմ տեսել, առայժմ չեմ էլ պատրաստվում տեսնել. ընկերս երեկ դիտել ա, ասեց` «լավը չի, իզուր 2500 դրամի ու ժամանակի վատնում»: առաջին լավ կարծիքը նոր Էլմոի գրառման մեջ հանդիպեց:

Moon
06.03.2009, 22:59
Լուս ջան, երևի Ներսեսին էիր ուզում գրել հա՞: Ես ֆիլմը չեմ տեսել, առայժմ չեմ էլ պատրաստվում տեսնել. ընկերս երեկ դիտել ա, ասեց` «լավը չի, իզուր 2500 դրամի ու ժամանակի վատնում»: առաջին լավ կարծիքը նոր Էլմոի գրառման մեջ հանդիպեց:
հմմմ...էդ գները քանի գնում թանկանու՞մ ա...ես լսել եմ 1000-1500 դրամ...
ՄԻգուցե լավն ա, նայած մարդու ճաշակ...չգիտես ինչու ինձ ինչ որ մի բան հուշում է, որ կրկին բոլորն իրենց հային բնորոշ կրիտիկայով են խոսում....
ես լավատես մարդ եմ, հուսամ էս գրածիս համար չեմ փոշմանի դիտելուց հետո։
Ամեն դեպքում Ռոլի երգն ինձ բացում ա....ոնց որ իրա երգերի մեծամասնությունը:love

Kita
06.03.2009, 23:02
Աֆիշներին նայելուց միայն մի բան էր աչքով ընկել` շունիկը իր տխուր հայացքով:)
Հիմա էլ Ռոլի երգը աչքովս ընկավ:))

Sunny Stream
06.03.2009, 23:03
Ես արդեն ներվայնանում եմ, որովհետև մի քանի շաբաթ է` լսում եմ էս պրոյեկտի մասին, բայց դեռ չեմ դիտել, նույնիսկ Ռեինկարնացիայի տեսահոլովակը չեմ նայել, էդ էլ հո հաճախ ցուցադրում են ՏՎ-ով... շատ տարբեր կարծիքներ են հնչում, գրեթե բոլորը համընկնում են 2 հարցում` Հրանտ Մովսիսյանի, Դոդոյի ու Արամ Շահբազյանի ֆիլմերը լավն են ու հետաքրքիր, Քեշիշյանինը ամենավատն է: Հույս ունեմ վաղը կամ մոտ օրերս դիտել, թեև գումար վճարել դրա դիմաց դեռ չեմ պատրաստվում, պետք ա մի ձև ճողոպրել մտնել :P
Ամեն դեպքում գաղափարը ողջունում եմ, իհարկե, սա հերթական թիթիզությունն է, որով ուզում ենք ոտք մեկնել աշխարհի մեգապոլիսների հետ, որովհետև էսպիսի նախագծեր էնտեղ են իրականացնում` "Փարիզ, ես քեզ սիրում եմ", գիտեմ, որ Մոսկվայում էլ էին նկարում նման շարք: Բայց, ամեն դեպքում, Երևանում կարելի շա~տ համով ու սիրուն պատմություններ գտնել ու մենք ունենք ռեժիսորներ, ովքեր կարող են դա անել: Տեսնենք, արդյոք էս ֆիլմերը համապատասխանու՞մ են Երևանի կոլորիտին, գույնին ու բույրին:

Kuk
06.03.2009, 23:04
հմմմ...էդ գները քանի գնում թանկանու՞մ ա...ես լսել եմ 1000-1500 դրամ...
ՄԻգուցե լավն ա, նայած մարդու ճաշակ...չգիտես ինչու ինձ ինչ որ մի բան հուշում է, որ կրկին բոլորն իրենց հային բնորոշ կրիտիկայով են խոսում....
ես լավատես մարդ եմ, հուսամ էս գրածիս համար չեմ փոշմանի դիտելուց հետո։
Ամեն դեպքում Ռոլի երգն ինձ բացում ա....ոնց որ իրա երգերի մեծամասնությունը:love

Չէ, չի թանկացել, նոր ճշտեցի, 1000-1500 ա, ես VIP-ի գինն էի գրել:
Հային բնորոշ կրիտիկան ո՞րն ա, Լուս:

Moon
06.03.2009, 23:08
Ես արդեն ներվայնանում եմ, որովհետև մի քանի շաբաթ է` լսում եմ էս պրոյեկտի մասին, բայց դեռ չեմ դիտել, նույնիսկ Ռեինկարնացիայի տեսահոլովակը չեմ նայել, էդ էլ հո հաճախ ցուցադրում են ՏՎ-ով... շատ տարբեր կարծիքներ են հնչում, գրեթե բոլորը համընկնում են 2 հարցում` Հրանտ Մովսիսյանի, Դոդոյի ու Արամ Շահբազյանի ֆիլմերը լավն են ու հետաքրքիր, Քեշիշյանինը ամենավատն է: Հույս ունեմ վաղը կամ մոտ օրերս դիտել, թեև գումար վճարել դրա դիմաց դեռ չեմ պատրաստվում, պետք ա մի ձև ճողոպրել մտնել :P
Ամեն դեպքում գաղափարը ողջունում եմ, իհարկե, սա հերթական թիթիզությունն է, որով ուզում ենք ոտք մեկնել աշխարհի մեգապոլիսների հետ, որովհետև էսպիսի նախագծեր էնտեղ են իրականացնում` "Փարիզ, ես քեզ սիրում եմ", գիտեմ, որ Մոսկվայում էլ էին նկարում նման շարք: Բայց, ամեն դեպքում, Երևանում կարելի շա~տ համով ու սիրուն պատմություններ գտնել ու մենք ունենք ռեժիսորներ, ովքեր կարող են դա անել: Տեսնենք, արդյոք էս ֆիլմերը համապատասխանու՞մ են Երևանի կոլորիտին, գույնին ու բույրին:

Այ որ Արմանը Երիցյան նկարեր, պատկերացնում եմ երևակայության ինչ կայծեր կլիներ ֆիլմում։ Ցավոք, էս ցանկի ռեժիսորներին չեմ ճանաչում։ Սեդ, Արմանը Երիցյան վավերագի՞ր ա....իրա միտքը ավելի շատ դեպի խաղարկայինն ա գնում իմ կարծիքով:think


Չէ, չի թանկացել, նոր ճշտեցի, 1000-1500 ա, ես VIP-ի գինն էի գրել:
Հային բնորոշ կրիտիկան ո՞րն ա, Լուս:

Կուկուս ջան ամեն ինչին քննադատաբար մոտենալու և միայն վատը տեսնելու մասին ա խոսքս....դե հույս ունեմ, որ ես ու դու հենց տեսնենք, չմտածենք որ անկապ տեղը փող ենք ծախսել:)

may
06.03.2009, 23:09
Դիտեք.
Գովազդը (http://www.youtube.com/watch?v=3O8Eg2bwhIE)
Տեսահոլովակը (http://www.youtube.com/watch?v=fHe48oBiNU8)
Կայքը (http://www.elilava.am/)

Kuk
06.03.2009, 23:11
Կուկուս ջան ամեն ինչին քննադատաբար մոտենալու և միայն վատը տեսնելու մասին ա խոսքս....դե հույս ունեմ, որ ես ու դու հենց տեսնենք, չմտածենք որ անկապ տեղը փող ենք ծախսել:)

Լուս, մենակ վատը տենալը ո՞րն ա. ֆիլմ ա, դիտել ա, դուրը չի եկել, հարցրել եմ` ո՞նց էր, ասեց, որ իմաստ չունի էդ ֆիլմի վրա փող ու ժամանակ վատնել, կարելիա ուրիշ ֆիլմ նայել դրա փոխարեն: Հիմա ես ոչ մի կարծիք չեմ հայտնում, քանի որ չեմ տեսել: Ամեն դեպքում` ճաշակն էլ իրա տեղն ունի: Եթե նայեմ, կգրեմ իմ կարծիքը հիմնավորած, բայց դժվար էլ թե նայեմ:

Sunny Stream
06.03.2009, 23:19
Սեդ, Արմանը Երիցյան վավերագի՞ր ա....իրա միտքը ավելի շատ դեպի խաղարկայինն ա գնում իմ կարծիքով:think

Հա վավերագրող ա, չնայած ես էդպես էլ չտեա իր ֆիլմերը: Դե հա, պայծա~ռ երևակայություն ունի, բայց որքանով գիտեմ խաղարկային ֆիլմ չի նկարել... դեռ.

Kita
06.03.2009, 23:21
Նոր կլիպը նայեցի Ռոլենց:)
Այ մարդ ժիվոյ է էլի իրենց պետք լսել, միայն տենց, երգը լավիկն էր, բայց իրանց առաջնեկ երգերին չէր հասնի, բայց էլի կասեմ, կարող է ժիվոյ լսեմ ու դուրս ավելի գաաաաաաա:)))
Փաստորեն բավականին էլ ազատ ֆիլմ է հայկականի համար:))
գնալ, նայել է պետք:) հավաքվենք, գնանք:))

may
06.03.2009, 23:30
Դիտեք.
Գովազդը (http://www.youtube.com/watch?v=3O8Eg2bwhIE)
Տեսահոլովակը (http://www.youtube.com/watch?v=fHe48oBiNU8)
Կայքը (http://www.elilava.am/)


Սա էլ (http://www.zhamanak.com/article/11525/)

Sunny Stream
07.03.2009, 23:28
Ինչպես և ծրագրում էի` ճողոպրեցի, էն էլ շատ հաջող, VIP բազմոցներին նստած ենք նայել :P:P:P ուղղակի առաջին 1,5 ֆիլմը բաց թողեցինք... "Շեկոն" շա~տ լավն էր, հիմնական թերությունը ձայնն էր, շանը չհամապատասխանող տեմբռ էր, բացի դրանից լավ չէր կարդում, ոնց որ անհաջող ձայնավորում լիներ: Բայց մոնտաժը, մոտեցումը, հերոսները շա~տ լավն էին - ԴոԴո!!! Մարմնավաճառողուհու մասին ֆիլմն էլ հիմնականում լավն էր, մենակ թե ինքը էնքան ուժեղ չէր հաստատ, որ ռեժիսորը այն վերածեր Ֆելինիի "Կաբիրիայի գիշերներ"-ի, կարելի էր մի ուրիշ վերջաբան գտնել ու ոտք չմեկնել Մաեստրոյի հետ, մեկ է` չեք կարող, պարոն Էդգար Բաղդասարյան!!! Էն մահվան հրեշտակների իդեան` մենակ էն, որ իրենք մահվան հրեշտակներ են, լավն էր, մնացածը թույլ էր... նաև տեխնիկապես կարծես զիջում էր մյուսներին: Ֆիլմեր կային, որ տեխնիկապես շա~տ լավ էին աշխատած, որ նայում էի` չհավատալով, որ էստեղ են պատրաստված: Բայց իմաստային առումով առանձնապես լավը չէին` հումորը էդքան էլ ծիծաղելի չէր, գաղափարն էլ` ոչ խորը... Քեշիշյանինն էլ, չգիտեմ համարել ամենավատը, թե չէ... չեմ կարող ասել: Բայց մի բան կար, որ էս ֆիլմը դրականորեն էր առանձնացնում մյուս ֆիլմերից` էստեղի հերոսները միակն էին, որ իսկապես վերցված էին էսօրվա Երևանից` հասարակ երևանցի տղաներ ու աղջիկներ էին, էդ էսօրվա Երևանն էր: Ուրիշ բան, որ սյուժեն հիմարություն էր, իրականացումն էլ հետը: Բայց մյուս ֆիլմերում հաճախ հերոսները ներկայացնում էին միայն որոշակի շերտեր, որոնք էնքան էլ չեն համապատասխանում ամբողջ Երևանի պատկերին: Էդ առումով էլ, էն նկարչուհու մասին ֆիլմը` շա~տ տաղանդավոր Լիլի Էլբակյանի մասնակցությամբ, կարծես վերաբերեր հենց էս նախագծին. ֆիլմում նկարչուհին պիտի կուրսային աշխատանքում պատկերեր Երևանն ու չէր կարողանում գտնել Երևանի` իր նախընտրած պատկերը, դեմքը: Ամեն ինչում մի բացասական գիծ կա, ի վերջո որոշում է որոնել իր սիրած Երևանը, նկարում-նկարում է, մեկ էլ էս երևակայական Երևանն էլ է փշրվում... վերջում նա ճերմակ թուղթ է ներկայացնում: Իմաստային` շատ հավանում եմ, բայց երևի կատարումն էնպես չէր, որ էս ֆիլմն ըստ արժանվույն գնահատվեր, չգիտեմ, ձգձգված էր... Վերջն էլ են լավ մտածել` նոր կյանք է ծնվում Երևանի տաքսիում... ուղղակի ֆիլմն իր մեջ չէր կրում էն լուրջ հուզականությունը, որն էդ ավարտով կարող էր խորը տպավորություն գործել հանդիսատեսի վրա: Ընդհանուր տպավորությունը մնում է "Մեր բակի" կամ նման նախագծերի մակարդակի վրա: Ռոլանդենց երգը շա~տ լավն է, իրենք էլ դե~մք են, իրենցով իրենց պես լուսավոր է պրծնում ֆիլմը!

John
08.03.2009, 08:21
Անկապ էր . . . Լոքշից հորանջում էի . . .

Amaru
08.03.2009, 12:31
Բայց մի բան կար, որ էս ֆիլմը դրականորեն էր առանձնացնում մյուս ֆիլմերից` էստեղի հերոսները միակն էին, որ իսկապես վերցված էին էսօրվա Երևանից` հասարակ երևանցի տղաներ ու աղջիկներ էին, էդ էսօրվա Երևանն էր:

Իմ կարծիքով՝ հենց մյուս տափակ ու գռեհիկ ֆիլմերի հերոսներն ավելի մոտ են իրական կյանքին, բայց ոչ սա... ես Երևանում նման դեմքեր չեմ տեսել. չեմ տեսել Միքայել Պողոսյանի հերոսին, Լևոն Հարությունյանի կերպարին... նման մթնոլորտ չեմ զգացել երբեք։ Առաջին հերթին էլ հենց այս պատճառով դուրս չեկավ։ «Դու գնա»–ն էր ինձ համար համեմատաբար լավը: :) Պարզապես մինչև ցուցադրելը հեռուստատեսությամբ ու մամուլում ավելորդ աղմուկ են հանել, բա թե տեսե՜ք, ինչ մի գլուխգործոց ենք նկարել: Երևի հիասթափությանս պատճառնել դա էր. սպասում էի հետաքրքիր ու խորը ֆիլմի, բայց իրականում նույնիսկ հումորը դուրս չեկավ: :(

REAL_ist
08.03.2009, 13:27
են նկարչուհու մոմենդն էր վերջը, լռիվ օսկարակիր մաս էր:D:D:D:D
կատուն դզեց:hands

Մանե
08.03.2009, 20:01
Գրառումները չեմ կարդացել,ասեցի թափով գրեմ,հետո կարդամ.Անկաաաաաաաաաաապ կինո ա,առաջին սյուժեից հետո լացդ գալիս ա,ոոր հիշում ես ևս մի քանի հատ լինելու ա:oyԵրեկ եմ գնացել,ու տպավորությունս,ինչպես նաև մնացածինը ահավոր վատն էր,տեսնեիք վերջում ինչ ոգևորությամբ էինք ծափահարում,որ վերջնականապես պրծավ.:DՄի խոսքով ինձ մեղմ ասած դուր չեկավ,մնացածին չգիտեմ.
Հա,մի բան էլ,սյուժեն էնքան տարբեր ա ու իրար հետ ոչ շաղկապակցված,որ չես հասկանում,թե իրար հետ ինչ կապ ունեն ու ընդհանրապես էդ կինոյի վրա ինչ իմաստ ուներ 300 հազար դոլար ծախսել:think

Dragon
09.03.2009, 00:13
Անիմաստ կինո, առանց սյուժե, առանց ասելիքի: Մի խոսքով լռիվ ախպ::[

Sunny Stream
09.03.2009, 15:40
Իմ կարծիքով՝ հենց մյուս տափակ ու գռեհիկ ֆիլմերի հերոսներն ավելի մոտ են իրական կյանքին, բայց ոչ սա... ես Երևանում նման դեմքեր չեմ տեսել. չեմ տեսել Միքայել Պողոսյանի հերոսին, Լևոն Հարությունյանի կերպարին...(
Ան, երևի մի բան շփոթում ես. Քեշիշյանի ֆիլմիկում խաղում են Հ.Տ. Հայկոն ու Խորեն Լևոնյանը` խաղում են հասարակ երևանցի տղաների կերպարներ:

Nasha
09.03.2009, 18:04
Անձամբ ես ամենաշատը էս ֆիլմի մեջ հավանել եմ Էդգար Բաղդասարյանի "Դու գնա" կինոհատվածը ու ինչքան գիտեմ, ռեժիսորն ինքն էլ չի թաքցնում, որ էս պատմությունը Ֆելինիի "Հռոմ" ֆիլմից տպավորված է ստեղծել ու ասեմ շատ հաջովել է իր ձևի մեջ, ընտրվել է մի թեմա, որը շաաաատ արդիական է այսօրվա մեր իրականության մեջ, իհարկե ցավոք սրտի :(
Ու իմ դիտարկմամբ, այն ֆիմերում, որտեղ նկարահանվել են "մեգաաստղերը" անհաջող են ստացվել, իսկ որոնցում` ոչ այդքան հայտնի դերասաններ, ստացվել են :)

Sunny Stream
09.03.2009, 18:28
ռեժիսորն ինքն էլ չի թաքցնում, որ էս պատմությունը Ֆելինիի "Հռոմ" ֆիլմից տպավորված է ստեղծել

"Կաբիրիայի գիշերները", ու ոչ միայն չի թաքցնում, այլև բացահայտորեն ֆիլմի վերջին ամբողջ տեսարանն իր երաժշտությամբ վերարտադրել է: Բայց հարկ չկար էլի, ես Էդգար Բաղդասարյանի մասին շատ եմ լավը լսել ու չէի կարծում, թե ինքը կարիք ուներ հատուկ ընդգծված ասոցիացիաներ ստեղծել Մեծ Կինոյի հետ` իր ֆիլմի հաջողությունը ապահովելու համար:

Amaru
09.03.2009, 21:58
Ան, երևի մի բան շփոթում ես. Քեշիշյանի ֆիլմիկում խաղում են Հ.Տ. Հայկոն ու Խորեն Լևոնյանը` խաղում են հասարակ երևանցի տղաների կերպարներ:

Սեդ, ես պարզապես սխալ մաս էի մեջբերել՝ խոսելով ընդհանուր ֆիլմից: :) թեպետ էդ մի մասում էլ Երևանն արհեստական էր՝ իմ կարծիքով…

Nareco
10.03.2009, 00:08
Միանգամից ինձ չմեղադրեք, որ վերնագրի մեջ որոշակի քաղաքական ենթատեքստ եմ տեսնում, բայց արդեն վերնագիրն ինձ վանում է... «Էլի լավա»-ս, ո՞րն է, Լեզվի պետական տեսչության օրն էին նշում, ֆիլմի կայքում էլ նենց «դոշ տված» գրել են «ՀՀ մշակույթի նախարարության մասնակցությամբ» բայց ժարգոնային արտահայտությամբ են գրել, դա մեկ, երկրորդ լավ ա, որ սաղ ե՞նք, թ՞ե լավ ա` մանրից դառնում ենք ռսների ֆորպոստը, չեմ ասում մի հատ արթուրգրիգորյանականբարոյախրատավերլուծական վերնագիր դնեին, բայց ներկա մթնոլորտում այդպիսի մոտեցումը էլի լավա ԿԵՂԾ է: Համենայն դեպս իմ համեստ կարծիքով:

gafff
14.03.2009, 02:27
Պրովալ եր վերջում գնացի 1500 դրամս հետ ուզեցի չտվեցին :(

masivec
14.03.2009, 13:00
Ինտեռնետում չկա ես կինոն ՞:think

Adam
22.04.2009, 15:14
զզվցրին արդեն իրանց երևանի ու երևանցիների մասին ֆիլմերով... չեմ նայել ու չեմ էլ ուզում: «էս ֆիլմը հենց ձեր մասին ա, մեր իրականությունն ա, նայեք, և ամեն մեկը կարող է գտնել ինքն իրեն այդ ֆիլմում».... :[:[
Ոնց որ էլ ուրիշ թեմա չունենան: մշակույթի նախարարությունից փող եք պոկել, դրեք մի հատ կարգին թեմայով ու իսկականից հետաքրքիր ֆիլմ նկարեք, ոչ թե էլի նույն մերբակատիպ անիմաստ անհետաքրքիր մի բան... հոգնանք...

masivec
12.11.2009, 00:12
Էն օրը նայեցի Արեմնիա-ով ու 4 հատ դրվագ դուրս եկավ՝Հայկի, Գայի ու Տորքանգեղի արձանները, մեկ էլ որ տակսին Մասիվից Ավանի մոստի վրով իջնում էր:yes:))

Hayk Avetisyan
21.11.2009, 01:10
Փաստորեն էս ել էն դեպքն ա երբ գովազդը ուրիշ բան էր խոստանում, բայց իրականում հակառակն ա, բոլորիդ գրառումներից ելնելով որոշեցի չորոշեմ ճարեմ նայեմ: