PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարդան Օսկանյանի հարցազրույցը



Chilly
06.03.2009, 10:42
Երեկ Հ1-ով Վարդան Օսկանյանը հարցազրույց տվեց, որևէ մեկը նայել է՞...
Ինձ համար նա հայտնություն էր, ես հարգում եմ Օսկանյանին ու չէի սպասում նրանից այդպիսի արձագանքներ, ինձ ստիպեց ահագին բաների այլ տեսանկյունից նայել...


Օսկանյանը հավատում է Տեր-Պետրոսյանին
[16:13] 06 Մարտի, 2009

ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը երեկ հյուրընկալվելով Հանրային հեռուստաընկերությանը ՚25 րոպեՙ հաղորդաշարին, մի քանի անգամ հայտարարեց, որ լիովին կիսում է Լեւոն Տեր-Պետրոսյանի մի քանի տեսակետները, մասնավորապես քաղաքացիական հասարակության ձեւավորման անհարաժեշտության վերաբերյալ: Նախկին ԱԳ նախարարը ամբողջ հաղորդման ընթացքում մի քանի անգամ բառացի մեջբերեց Տեր-Պետրոսյանի ելույթից:

Օսկանյանի հատկապես դուր է եկել Տեր-Պետրոսյանի հետեւյալ տողերը. ՚Հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատեւ, պայքարի£ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը, եւ ոչ ոք չի կարող ժխտել, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Համաժողովրդական շարժմանը հաջողվել է այս երկու ուղղություններով էլ հսկայական առաջընթաց արձանագրել, ինչը չի կարող վերջիվերջո չտալ իր պտուղներըՙ£

Օսկանյանը երեկ հայտարարեց, որ հավատում է Տեր-Պետրոսյանին, մեր երկիրը իսկապես ժողովրդավար դարձնելու ձգտմանը: Ի դեպ, պարոն Օսկանյանը ի տարբերություն գործող ԱԳ նախարարի երեկ հայտարարեց, որ ՀՀ-ի նկատմամբ ԵԽԽՎ-ի ընդունած որոշումները, որոնք անընդհատ ժամանակ են ձգում, շատ ավելի վտանգավոր են մեր երկրի համար, քան եթե հստակ որոշում լիներ: Այսինքն, Օսկանյանը այս հարցում նույնպես համամիտ է Տեր-Պետրոսյանի հետ: Երեկ նախկին ԱԳ նախարարը կրկին հայտարարեց, որ պատրաստվում է քաղաքականության մեջ մտնել` նոր ձեւավորված ուժով եւ այդ ուժի համար շատ ընդունելի է Տեր-Պետրոսյանի հետեւյալ տողերը.՚Համաժողովրդական շարժման կամ Հայ Ազգային Կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափոխություն հասկացությունները£ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը£ Ապստամբության կամ հեղափոխության հնամաշ գաղափարները պետք է վերջնականապես դուրս մղվեն մեր երկրի քաղաքական օրակարգիցՙ£

Վարդան Օսկանյանի երեկվա հեռուստաելույթը իսկապես շատ հետաքրքիր էր, եւ մի շարք հարցեր է առաջ քաշում: Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգությունից առաջ եւ հետո հեռուստատեսությամբ պարբերաբար ելույթ էր ունենում հենց պարոն Օսկանյանը` արդարացնելով մարտի 1-ին` իշխանությունների եւ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի գործողությունները: Իսկ մարտի 1-ի ոճրագործությունը կանխատեսելու, կողմերին արյունահեղությունից զերծ մնալու կոչով բացահայտ հանդես գալու համար փետրվարի 23-ին նա աշխատանքից հեռացրեց իր աշխատակիցներին: Իսկ երեկ նա հեռուսատէկրանից չէր թաքցնում իր հիացմունքը Տեր-Պետրոսյանի տեսակետների վերաբերյալ:
http://www.a1plus.am/amu/?page=issue&iid=70161

Լեո
06.03.2009, 12:11
Երեկ Հ1-ով Վարդան Օսկանյանը հարցազրույց տվեց, որևէ մեկը նայել է՞...
Ինձ համար նա հայտնություն էր, ես հարգում եմ Օսկանյանին ու չէի սպասում նրանից այդպիսի արձագանքներ, ինձ ստիպեց ահագին բաների այլ տեսանկյունից նայել...
Ես հարցազրույցը չեմ նայել: Կարո՞ղ ես տեղադրել այստեղ՝ կարդանք:think

Արշակ
06.03.2009, 12:17
Երեկ Հ1-ով Վարդան Օսկանյանը հարցազրույց տվեց, որևէ մեկը նայել է՞...
Ինձ համար նա հայտնություն էր, ես հարգում եմ Օսկանյանին ու չէի սպասում նրանից այդպիսի արձագանքներ, ինձ ստիպեց ահագին բաների այլ տեսանկյունից նայել...
Զարմանում եմ, էդ մարդու մեջ ի՞նչ հարգելու բան եք տեսնում։:think

Հեչ հավատս չի գալիս, թե կարող է ինչ–որ խելոք բան ասած լինի: Ինքը բացի լղոզելուց ուրիշ բա՞ն էլ է կարողանում անել։

Chilly
06.03.2009, 13:40
Հեչ հավատս չի գալիս, թե կարող է ինչ–որ խելոք բան ասած լինի:

նայած լինեիր էդպես չէիր ասի ;)

Chilly
06.03.2009, 13:41
Ես հարցազրույցը չեմ նայել: Կարո՞ղ ես տեղադրել այստեղ՝ կարդանք

յութուբում ման եկա չգտա :( չգիտեմ ուրիշ որտեղից կարելի է ճարել

ministr
06.03.2009, 14:07
Հնարավոր ա շատ խելոք բաներ ասի երբ որ իրենից ոչինչ էլ կախված չի... այ երբ որ խելոք բաներ աներ երբ որ նախարար էր, կամ դիվանագիտական պարտությունը պարտության հետևից չկրեր կասեինք ընտիրա:

dvgray
06.03.2009, 16:22
կարծում եմ սեռվերը չարժեր ծանրացնել սենց դեմագոգի համար թեմա բացելով:
ինչ որ է, քանի որ բացվել է, ասեմ որ իրանից ավելի լղոզ, քամելիոն ու քամակ մտնող պետական պաշտոնիա ՀՀ-ում չեմ հիշում:

Ձայնալար
06.03.2009, 16:29
Մոդերատորական: Թեման առանց հարցազրույցի տեղադրման անիմաստ է: Եթե գտնեք հարցազրույցի տեքստը և դեռ ցանկություն լինի քննարկելու, նամակ գրեք ինձ կամ Elmo-ին, թեման կբացենք: Իսկ մինչ այդ, թեման փակվում է:

Ձայնալար
07.03.2009, 18:45
Մոդերատորական: Հարցազրույցն ամբողջությամբ ջգտնվեց, բայց այս հոդվածը, որը ավելացվել է թեմայի առաջին գրառմանը, որոշակի ինֆորմացիա տալիս է: Թեման վերաբացվում է, խնդրում եմ մնալ թեմայի շրջանակներում: Հատուկ շնորհակալություն Քամիին հոդվածին տանողը հղումը տալու համար:

Տրիբուն
08.03.2009, 15:22
Հերթական քցվածը փորձում համատասխան տաք տեղ գտնել օճառված ներմղվելու համար: Տիգրան Թորոսյան Բ: Իսկ մի տարի առաջ ԼՏՊ ելույթները չէ՞ր կարդում: Թե՞ կարդում էր, բայց ժամանակ չուներ երկար մտածելու, քան որ զբաղված էր խազեինի հանցագործությունները լղոզելով:

Հայկօ
08.03.2009, 15:40
Մարդը «քոմփլեմենթարիզմով» ա զբաղված: Համ նալին ա խփում, համ՝ մեխին: Տրիբունը ճիշտ ա ասում, սրան հարկավոր ա Օճառի ասպետի պատվավոր շքանշան տալ:

Nareco
10.03.2009, 23:33
Ժո'ղ, օճառի ասպետն ու «քոմփլեմենթարիզմը» հլը մի կողմ, բա էս մարդը Քոչարյանի խնամին չէ՞ր... աչքիս մի բանի շուրջ իրար «տվել են» ՎՕ-ի ուժը չի պատել, հիմա ուզում է մուռը հանի, թե ուրիշ բան կա, երեխեքը բաժանվել են, մարդը ազատ մտածելու հնարավորություն է ստացել: :think

Աբելյան
10.03.2009, 23:37
ես եթե հարյուր անգամ հայտարարեմ, որ կիսում եմ Լևոնի տեսակետները, ես ավելի խելոք կդառնա՞մ