PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատանք տանը

Dorian
05.03.2009, 03:03
Եթե երկար ժամանակ եք անցկացնում ինտերնետում ու հատկապես տարատեսակ ֆորումներում, ապա կարող եք գումար վաստակել Հոգու Մերկապար կայքի ֆորումում գրառումներ անելով:

Մանրամասների համար մտեք այստեղ www.dorian.ucoz.ru (http://www.dorian.ucoz.ru)

Chuk
05.03.2009, 03:09
Բացեց :D
Եթե այդքան «վատնելու» փող ունեք, առաջարկում եմ որպես սկիզբ ձեռք բերել նորմալ հոստինգ, նորմալ դոմեյն, սարքել պրոֆեսիոնալ կայք ու գտնել իրական ձևեր (նաև այդ գումարների օգտագործմամբ) կայքի այցելությունները ավելացնելու համար: Իսկ սա ծիծաղելի է :)

Dorian
06.03.2009, 00:31

Ջիգ, էդ ասծներիդ տեղերը մենք էլ գիտենք:
Հա, էնքան փող ունենք, որ կարում ենք «ծիծաղելու» բաներ անել, բայց ոչ մի բան պատահական չի արվում... :think

Second Chance
06.03.2009, 11:59
Եթե երկար ժամանակ եք անցկացնում ինտերնետում ու հատկապես տարատեսակ ֆորումներում, ապա կարող եք գումար վաստակել Հոգու Մերկապար կայքի ֆորումում գրառումներ անելով:

Մանրամասների համար մտեք այստեղ www.dorian.ucoz.ru (http://www.dorian.ucoz.ru)
Իսկ որքա՞ն արժե մեկ գրառումը:
Ասենք եթե ես կատարեմ օրական 2 գրառում իմ ամսեկան աշխատավարձը որքա՞ն կկազմի:D:

Ambrosine
06.03.2009, 20:12
Իսկ որքա՞ն արժե մեկ գրառումը:
Ասենք եթե ես կատարեմ օրական 2 գրառում իմ ամսեկան աշխատավարձը որքա՞ն կկազմի:D:
Նախ անհրաժեշտ է գրանցվել, ապա...

... սեղմեք ձեր պրոֆիլի վրա: Երևի թե նկատել եք ձեր կարգը: Այն բավականին ցածր է: Գումար վաստակել կարող են միայն 3-1 խմբերի անդամները:

3-րդ խումբ
20 դրամ խումբն անցնելուց հետո վաստակած ցանկացած միավորի դիմաց:

2-րդ խումբ
35 դրամ խումբն անցնելուց հետո վաստակած ցանկացած միավորի դիմաց:

1-ին խումբ
50 դրամ խումբն անցնելուց հետո վաստակած ցանկացած միավորի դիմաց:

Այսպիսով օրական համակարգչի մոտ անցկացրած մի քանի ժամը բավական է, որպեսզի դուք որոշակի գումար վաստակեք: Ընդ որում այդ ժամանակահատվածում կարող եք զբաղվել նաև այլ կայքերի ուսումնասիրմամբ: Մեկը մյուսին չի խանգարում: Օրական 50 միավոր (եթե ավելիին, ինչ-ինչ պատճառներով չկարողանաք հասնել) վաստակելու դեպքում 3-րդ խմբի անդամները կունենան 1000 դրամ, 2-րդ խմբի անդամները`1750 դրամ, իսկ 1-ին խմբի անդամները 2500 դրամ: Այսքան գումար առաջարկում են ինտերնետ ակումբներում կամ խանութներում անքուն գիշերներ անցկացնելու դիմաց:

մանրամասները այստեղ՝http://www.dorian.ucoz.ru/news/2009-03-04-23

freethinker
06.03.2009, 20:27
Եթե երկար ժամանակ եք անցկացնում ինտերնետում ու հատկապես տարատեսակ ֆորումներում, ապա կարող եք գումար վաստակել Հոգու Մերկապար կայքի ֆորումում գրառումներ անելով:

Մանրամասների համար մտեք այստեղ www.dorian.ucoz.ru (http://www.dorian.ucoz.ru)

:blin չինացի "капча-իստների" հայաֆիկացում?

Dorian
07.03.2009, 01:41
:blin չինացի "капча-իստների" հայաֆիկացում?

Տեղյակ չեմ "капча-իստներ"-ից... Չգիտեմ ինչ ա: Միգուցե ճիշտ եք, եթե նախ բացատրեք բառի իմաստը:
Իսկ չինացիները առանձնահատուկ ու, ըստ ինձ, շատ գեղեցիկ մշակույթ ունեցող ազգ են: :love

freethinker
07.03.2009, 10:38
Տեղյակ չեմ "капча-իստներ"-ից... Չգիտեմ ինչ ա: Միգուցե ճիշտ եք, եթե նախ բացատրեք բառի իմաստը:
Իսկ չինացիները առանձնահատուկ ու, ըստ ինձ, շատ գեղեցիկ մշակույթ ունեցող ազգ են: :love

CAPTCHA - Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart (մարդուն համակարգչից տարբերող լրիվ ավտոմատացված հասարակական Թյուրինգի տեստ)

Դե տեսած կլինեք ռեգիստրացիոն ֆորմաներում կամ որ wap-ով մտնում եք "դասընկերներ" բերում ա :) Մարդիկ կան որ ժամերով, առանց ընդմիջման, հավաքում են դրանք ու փող են ստանում: Իսկ ինչու հենց չինացի... երևի նրանց մատերը հատուկ կառուցվածք ունեն կամ բնական պահանջներ ընդհանրապես չունեն, դրա պատճառով էլ իրանց մոտ ամենալավն ա ստացվում :blin