PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրիֆոն/Gryphon



Rhayader
02.03.2009, 12:46
Ժամանակաշրջան: 1970-ականներ
Ժանր: Պրոգրեսսիվ Ռոք; Ֆոլկ-Ռոք
Հայրենիքը: Միացյալ Թագավորություն
Ինչի Է Նման: Gentle Giant; Caravan; Van der Graaf Generator (LastFM)
Jethro Tull; Yes; John Renbourn (Rhayader)

Երբ առաջին անգամ լսեցի Three Jolly Butchers երգը, մոտ երկու շաբաթ չէի կարողանում կտրվել նրանից: Հետո նման ռեակցիա եղավ այս խմբի գրեթե բոլոր երգերի նկատմամբ, մինչև չզգացի, որ վերջնականապես դարձել եմ գրիֆոնաման:
Gryphon խումբը անգլիական պրոգրեսիվ ռոքի ամենավառ, բայց և ամենաթերագնահատված ներկայացուցիչներից է: Այն հիմնել է Երաժշտության Թագավորական Ակադեմիայի շրջանավարտ, միջնադարյան ու ստեղնային գործիքներ նվագող Ռիչարդ Հարվին նույն ակադեմիայի շրջանավարտ, փայտափողային գործիքների մասնագետ Բրայան Գալլանդի հետ: Խումբը թողարկել է հինգ ձայներիզ, ինչից հետո, դժբախտաբար, ցրվել է: Խմբի հնչողությունը եզակի է, ի շնորհիվ ռոք երաժշտության մեջ ոչ այնքան հաճախ հանդիպող գործիքների կիրառման, ինչպիսիք են, օրինակ, ֆագոտն ու լյուտնիան:
Չեմ ձանձրացնի ձեզ երկար-բարակ կենսագրություններով՝ դրանք և LastFM-ում, և Վիկիպեդիայում կան:
Խմբի ցրվելուց հետո Հարվին զբաղվել է ֆիլմերի համար երաժշտություն գրելով:
2008 թվականին խումբը հայտարարել է, որ վերամիավորվում է իր կլասսիկ կազմով՝ Հարվի, Գալլանդ, Թեյլոր ու Օբերլե: Այդ առիթով այս տարի սպասվում է նոր ալբոմ ու համերգաշար:
Դիսկոգրաֆիա
Ալբոմներ
Gryphon (1973)
Midnight Mushrumps (1974)
Red Queen to Gryphon Three (1974)
Raindance (1975)
Treason (1977)
Համերգային Ձայնագրություններ
About as Curious as It Can Be (2002)
Glastonbury Carol (2002)

Ռեդ
02.03.2009, 14:55
Անպայման կլսեմ . . . :)

impression
02.03.2009, 17:29
Քաշեցի Red Queen to Gryphon Three ալբոմն ու ինձ տարավ Second Spasm-ը :) (դեռ ուրիշ բան չեմ հասցրել լսել)
մերսի, Սոֆ :)

Ռեդ
02.03.2009, 17:34
Ես էլ լաստֆմում մի երկու բան լսեցի: Կարծիքներս > 0 :) Ինքն էլ լավ > :))
Հ.Գ. Խի՞ բայց Սոֆ :unsure

impression
02.03.2009, 21:21
Ես էլ լաստֆմում մի երկու բան լսեցի: Կարծիքներս > 0 :) Ինքն էլ լավ > :))
Հ.Գ. Խի՞ բայց Սոֆ :unsure

Ռայադերն ինձ համար Սոֆ ա ;) ու ոչ միայն ինձ համար:

Ռուֆուս
02.03.2009, 23:47
Հլը Գրիֆոնից շատ բան չեմ լսել, բայց դուրս շատ են եկել :) Ռոքի ու (մի քիչ մուլտիկային) միջնադարյան երաժշտության արտակարգ խառնուրդ է :)

impression
02.03.2009, 23:50
Հլը Գրիֆոնից շատ բան չեմ լսել, բայց դուրս շատ են եկել :) Ռոքի ու (մի քիչ մուլտիկային) միջնադարյան երաժշտության արտակարգ խառնուրդ է :)

վայ հա, լրիվ, մի հատ ռուսական մուլտ կար, սենց էին երգում.
Принцесса была
Прекрасная,
Погода была
Ужасная.
Днём
Во втором часу
Заблудилась принцесса
В лесу. և այլն: Երաժշտությունն էլ արտակարգն էր էդ մուլտի, ու նմանացրեցի: :)

Հայկօ
02.03.2009, 23:58
Принцесса была
Прекрасная,
Погода была
Ужасная.
Днём Во втором часу
Заблудилась принцесса
В лесу...

«Կարուսելի» ամենալավ սերիաներից ա: Շատ եմ սիրում :love

Խմբի գործերը դուրըս չեկան, ճիշտն ասած (ինչքան որ լսեցի): Չնայած՝ սա խորապես մասնավոր դեպք ա: Ես միջնադարյան եվրոպական մաքուր երաժշտություն չափազանց շատ եմ սիրում՝ ցանկացած խառնուրդ հանդուրժելու համար :esim:

Rhayader
11.03.2009, 12:14
Gryphon
http://gnosis2000.net/pics/gryphon1g.jpg
Թողարկվել է: 1973թ., Transatlantic լեյբլի տակ:
Պրոդյուսերներ: Լոուրենս Էստոն, Ադամ Սքիփինգ
Ձայնային ինժեներներ: Ադամ Սքիփինգ, Նիք Գլեննի-Սմիթ
Ձայնագրման ստուդիա: Riverside Recordings, Livingston Studios
Շապիկի պատկերը: Դեն Պիրս
Երգացանկ:
01. Kemp's Jig, [3:14], Traditional
02. Sir Gavin Grimbold, [2:53], Traditional
03. Touch and Go, [1:37], Graeme Taylor/Richard Harvey
04. Three Jolly Butchers, [3:59], Traditional
05. Pastime with Good Company, [1:37], King of England Henry VIII
06. The Unquiet Grave, [5:45], Traditional
07. Estampie, [4:59], Anonymous Composer
08. Crossing the Stiles, [2:32], Graeme Taylor
09. The Astrologer, [3:18], Traditional
10. Tea Wrecks, [1:12], Anonymous Composer
11. Juniper Suite, [4:52], Gryphon
12. The Devil and the Farmer's Wife, [1:55], Traditional

Խմբի ամենաֆոլկլյորային ալբոմը, ձայնագրվել է այն շրջանում, երբ խումբը դեռ պլանավորում էր կիրառել զուտ ակուստիկ գործիքավորում: Պարունակում է անգլիական ու շոտլանդական ժողովրդական շատ երգերի մշակումներ, հատկապես հանրահայտ The Unquiet Grave-ի, իմ կարծիքով, լավագույն մշակումը: Թեև որոշ երաժշտական լուծումներ չնախապատրաստված լսողին կարող են խորթ թվալ, սկսելով ալբոմը Three Jolly Butchers, The Unquiet Grave, The Devil and the Farmer's Wife երգերից, հեշտությամբ կյուրացնեք այն:
Gryphon ալբոմը պարտադիր երաժշտական նյութ է ու իսկական գանձ կելտական ֆոլկլյորով հետաքրքրվող ամեն մելոմանի համար:
Kemp’s Jig գործը, սկսելով Գալլանդի ու Հարվիի փողային երկխոսությունից, արդեն խիստ խոսումնալից է: Ընդհանուր թեման նվագում է Հարվին՝ բլոկ-ֆլեյտայի վրա, Գալլանդը ներքևի պարտիայում պատասխանում է ֆագոտով: Մի քանի անգամ պարային թեման կրկնելուց հետո՝ 50-րդ վայրկյանից սկսած, հնչում է Հարվիի լրացնող ստեղնային պարտիան, որը 1:30-ից կրկնում է Գալլանդը՝ ֆագոտի վրա, լրացվելով կլավեսինի կողմից: 2:12-ից պարային պարտիան կրկնվում է, բայց ավելի իմպրովիզացիոն տեսքով:
Հաջորդ գործերում զարմացնում է փողային գործիքների միջնադարյան հնչողության ու կիթառի ջազային-ռեգթայմային հարմոնիաների գեղեցիկ համադրությունը, որն իր գագաթնակետին է հասնում The Astrologer երգում, որտեղ նաև բլոկֆլեյտայի ամենագեղեցիկ սոլոն է (1:22-1:54):
Sir Gavin Grimbold ասպետական բալլադից ու Touch and Go պոլիֆոնիկ գործից հետո գալիս է իմ սիրելի Three Jolly Butchers շոտլանական բալլադը, որը պատմում է երեք մսագործների մասին, ովքեր քաղաք են գնում՝ իրենց պարտքերը վճարելու: Թե ինչի է բերում ուղևորության ընթացքում նրանց հանդիպումը խորհրդավոր անծանոթուհու հետ՝ կարող եք իմանալ ինքներդ, լսելով այդ երգը:
Հինգերորդ՝ Pastime With Good Company գործը գրել է անգլիայի երաժիշտ ու պոետ արքա Հենրի VIII-ը (որը հայտնի էր նաև նրանով, որ սիրում էր ամուսնական անհավատարմության համար գլխատել իր կանանց): Հենրիի գրած գործերից շատ հայտնի է Greensleeves երգը:
The Unquiet Grave ժողովրդական երգ-ավանդությունը պատմում է մի տղայի մասին, որը նստած իր սիրած աղջկա գերեզմանի մոտ՝ տասներկու ամիս ու մի օր սգում է նրա մահը: Ամեն անգամ, երբ հասնում է աղջկա ուրվականի խոսքերի պահը, իմ լացը գալիս է՝ շատ զգայական են թե մեղեդին, թե բառերը:
Մնացածի մասին չպատմեմ՝ ինքներդ լսեք)))

Ֆոտոն
19.09.2009, 15:53
Իմ ամենասիրելի խմբերից է: :love
Հեռախոսիս զանգերը իրենց երգերն են: Հատկապես ստեղծագործությունների ռիթմիկ պատկերն եմ սիրում, մեղեդիական ու ակորդային բազմազանությունը, անգլիական մթնոլորտը:
Սիրում եմ "About as curious as it can be" համերգային դիսկը: Սոֆ, շատ շնորհակալ եմ: :)

http://www.youtube.com/watch?v=W2-6N3r8cHo