PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ա1+»-ը փորձարկում է իր նոր կայքը



Artgeo
02.03.2009, 11:13
«Ա1+»-ը փորձարկում է իր նոր կայքը
[20:37] 25 Փետրվարի, 2009
http://a1plus.am/file/img/b/10999.jpg

7 տարի առաջ` 2002թ փետրվարին, համաշխարհային համացանցում հայտնվեց «Ա1+»-ի ինտերնետային կայքը: 7 տարվա ընթացքում «Ա1+»-ը անընդհատ փորձել է թարմացնել իր կայքը` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը եւ նորագույն պահանջներին զուգընթաց:

Այսօր «Ա1+»-ը իր ընթերցողին է ներկայանում իր կայքի 4-րդ տարբերակով (http://v4.a1plus.am/am), որն այս պահից փորձարկվում է:

Այն փորձնական տարբերակ է, հետեւաբար անխուսափելի են տեխնիկական խնդիրները: Հայցում ենք Ձեր ներողամտությունը հնարավոր խնդիրների առաջացման ու պատճառած անհանգստության համար:

www.a1plus.am-ի 4-րդ տարբերակի փորձարկման փուլում ուրախ կլինենք իմանալ Ձեր դիտողություններն ու առաջարկները: Դրանք դուք մեզ կարող եք ուղարկել a1plus@a1plus.am էլեկտրոնային հասցեով:

Իսկ www.a1plus.am-ի նոր տարբերակին դուք կարող եք ծանոթանալ` գործող կայքի աջ կողմում սեղմելով համապատասխան գրառումը:

http://v4.a1plus.am/am

Աթեիստ
02.03.2009, 12:48
Կայքը կարծես ավելի հարմար են սարքել, բայց դեռևս բացակայում է WAP տարբերակը:

Հ.Գ.
Երեկ հայտնաբերեցի նաև սա (http://www.mamul.info): Շնորհակալություն Քաղաքացուն:

Elmo
02.03.2009, 14:03
Իմ կարծիքով հինը ավելի համրամ էր:

Egern.net
02.03.2009, 14:04
back-end-ը ընկերս է գրել, երեկ ցույց տվեց ադմինկան, շատ լավն էր, շատ դուրս եկավ :)

Սայթի արտաքին տեսքն էլ հաջող է, էդ բլոկներով ինտերֆեյսը ավելի ժամանակակից է ու հարմար, բայց CSS-ի թերություններ կան

Chuk
02.03.2009, 17:19
Դեռ ուշադիր չեմ նայել, բայց առաջին տպավորությամբ շատ հարմար է ու ավելի հաճելի:

Սահակ
02.03.2009, 20:07
Ինձ էլ է նոր տարբերակը դուր գալիս։
Ե՞րբ են այդ նոր տարբերակը դարձնելու հիմնական։