PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցիտադել Խաղի Կանոնները



Ռուֆուս
02.03.2009, 02:44
Այստեղ գրում ենք Ցիտադել խաղի պաշտոնական կանոնները: Խնդրում եմ ուղղեք, եթե որևէ բան սխալ եմ գրել :oy

Ցիտադել խաղի իմաստը 8 հատ շինություն կառուցելն է:

Խաղի սկզբում բոլոր խաղացողները ստանում են 4 հատ շինության քարտ ու երկու ոսկի: Շենքերը լինում են հինգ գույնի՝ կապույտ, կանաչ, դեղին, կարմիր ու մանուշակագույն: Կապույտ, կանաչ, դեղին և կարմիր գույնի քարտերը խաղացողին ոչ մի բոնուս չեն տալիս, իսկ մանուշակագույն շինությունները խաղացողին տարբեր բոնուսներ են տալիս (յուրաքանչյուր մանուշակագույն քարտից մի հատ կա և յուրաքանչյուրի բոնուսը յուրահատուկ է):

Խաղը անցկացվում է փուլերով: Փուլի սկզբում խաղացողները ընտրում են պերսոնաժներ՝ առաջինը ընտրում է թագավորը (այն խաղացողը, ով կրում է թագը, այնուհետև թագավորից հետո ընտրում է նրանից հետո եկող խաղացողը և այդպես շարունակ, մինչև բոլորը ընտրում եմ պերսոնաժներ): Պերսոնաժներ ընտրելուց հետո սկսում են խաղալ ըստ պերսոնաժների հերթականությամբ: Պերսոնաժները միշտ խաղում են նույն հերթականությամբ:

Յուրաքանչյուր խաղացող իր հերթին կարող է վերցնել կա՛մ երկու ոսկի, կա՛մ երկու քարտ, որոնցից ընտրում է մեկը, իսկ մյուսը հետ է տալիս: Այնուհետև խաղացողները օգտվում են իրենց պերսոնաժների բոնուսներից և ցանկության դեպքում կառուցում իրենց ձեռքի շինությունները: Շինություն կառուցելու համար նրանք պետք է բանկին վճարեն շինության քարտի վրա նշված ոսկիները քանակը: Բոլոր պերսոնաժները իրավունք ունեն ամեն փուլի ժամանակ կառուցել միայն մեկ շինություն և իրավունք չունեն նույն շինությունից երկու հատ կառուցել:

Պերսոնաժների խաղալու հատուկ հերթականությունը և բոնուսները հետևյալն են:

1. Առաջինը խաղում է Assassin/Մարդասպանը: Նա կարող է սպանել խաղացողներից մեկին ասելով պերսոնաժի անունը: Սպանված խաղացողը այդ փուլում չի խաղում:

2. Երկրորդը խաղում է Thief/Գողը: Գողը կարող է գողանալ խաղացողներից մեկի ոսկիները ասելով պերսոնաժի անունը: Գողը իրավունք չունի գողանալ Մարդասպանից և մահացած խաղացողից:

3. Երրորդը խաղում է Mage/Մագը: Մագը կարող է փոխել իր ձեռքի վատ քարտերը կալոդի հետ (ցանկացած քանակությամբ քարտեր դնելով բիտա և նույն քանակի քարտեր քաշելով), կամ էլ կարող է փոխել իր ձեռքի բոլոր քարտերը մեկ ուրիշի ձեռքի քարտերի հետ: Եթե Մագի ձեռքում քարտեր չկան, նա պարզապես կարող է վերցնել մեկ ուրիշ խաղացողի ձեռքի բոլոր քարտերը:

4. Չորրորդը խաղում է King/Թագավորը: Թագավորը ստանում է թագը, այսինքն հաջորդ փուլին առաջինը ինքն է ընտրում պերսոնաժ: Բացի դրանից թագավորը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր դեղին շինության համար:

5. Հինգերորդը խաղում է Bishop/Եպիսկոպոսը: Եպիսկոպոսի կառուցած շենքերը այդ փուլում չի կարելի քանդել: Բացի դրանից Եպիսկոպոսը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր կապույտ շինության համար:

6. Վեցերորդը խաղում է Merchant/Առևտրականը: Առևտրականը ստանում է մեկ լրացուցիչ ոսկի: Բացի դրանից Առևտրականը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր կանաչ շինության համար:

7. Յոթերորդը խաղում է Architect/Ճարտարապետը: Ճարտարապետը ստանում է երկու լրացուցիչ քարտ: Բացի դրանից ի տարբերություն բոլոր մյուս խաղացողների, ովքեր իրավունք ունեն ամեն փուլի ժամանակ կառուցել մեկ շինություն, Ճարտարապետը կարող է կառուցել մինչև 3 շինություն (բնականաբար եթե այդքան ոսկի ունի):

8. Ութերորդը խաղում է Warlord/Զինվորականը: Զինվորականը միակ խաղացողն է, ով իր գործողությունները կատարելուց հետո (ոսկի կամ քարտ վերցնելուց և կառուցելուց հետո) կարող է քանդել ուրիշների կառուցած շինությունները: Որևէ շինություն քանդելու համար նա պետք է բանկին վճարի այդ շինության գինը մինուս մեկ ոսկի (օրինակ 5 ոսկի արժեք ունեցող շինությունը քանդելու համար պետք է վճարի 4 ոսկի, կամ 1 ոսկի արժեք ունեցող շինությունը կարող է ձրի քանդի): Զինվորականը յուրաքանչյուր փուլին կարող է քանդել մեկ շինություն, ինչպես նաև չի կարող քանդել Եպիսկոպոսի կառուցած շինությունները: Բացի դրանից Զինվորականը ստանում է մեկական ոսկի իր կառուցած յուրաքանչյուր կարմիր շինության համար:

Եթե խաղին մասնակցում են ութ խաղացողներ, ապա խաղի մեջ հայտնվում է նաև իններորդ պերսոնաժը:
9. Իններրորդը խաղում է Queen/Թագուհին: Թագուհին ստանում է երեք ոսկի, եթե գտնվում է այդ փուլի ժամանակ Թագավոր պերսոնաժը ընտրած խաղացողի կողքին:

Եթե խաղացողներից որևէ մեկը կառուցում է ութ շինություն այդ փուլից հետո խաղը ավարտվում է և հաղթում է այն խաղացողը, ով ավելի շատ է միավոր հավաքել: Միավորները հաշվում են այս կերպ.

Հաշվում են կառուցած շինությունների ընդհանուր գինը:
Հաշվում են մանուշակագույն քարտերի լրացուցիչ բոնուսները (եթե այդպիսին կան)
Առաջինը ութ շինություն կառուցած խաղացողը ստանում է 4 լրացուցիչ միավոր:
5 տարբեր գույնի շինություններ կառուցած խաղացողները ստանում են 3 լրացուցիչ միավոր:
Եթե կան էլի խաղացողներ, որոնք կարողանում են ութ շինություն կառուցել վերջին փուլի ժամանակ, ապա նրանք ստանում են 2 լրացուցիչ միավոր:


Հիշեցնում եմ, որ Ցիտադել խաղը կարող եք խաղալ Ակումբատնակում Ակումբի հանդիպումների ժամանակ կամ էլ այս կայքում http://ciudadelas.frenopatico.net/

Մաղթում եմ ձեզ բարի ժամանց:

Լրացուցիչ պերսոնաժների մասին կանոնները կգրեմ ավելի ուշ ;)

Ռեդ
07.03.2009, 17:20
Կարդացի, կարդացի, երբ հասա վերջին զգացի որ սկիզբը մոռացել եմ :)

Ռուֆուս
08.03.2009, 01:15
Կարդացի, կարդացի, երբ հասա վերջին զգացի որ սկիզբը մոռացել եմ :)

Արամ, որ մի անգամ խաղաս, կհասկանաս ;)

Համ էլ էն իմ տված լինքում խաղի կանոնները կան անգլերեն լեզվով, կարող ես դա էլ նայես :)