PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարցազրույց *e}|{uka*–ի հետ



Ուլուանա
28.02.2009, 00:53
Ակումբցիների խնդրանքով ու Յոժիկի համաձայնությամբ որոշվեց Յոժիկին հարցախեղդ անել։ :)) Եվ այսպես.

Հարցազրույց *e}|{uka*–ի հետ

Այս պահից սկսած ակումբցիները կարող են իրենց հետաքրքրող հարցերն ուղղել *e}|{uka*–ին մեկ շաբաթվա ընթացքում։ Մարտի 6–ին՝ ժամը 00.00–ին, հարցերի ժամանակը կսպառվի, և *e}|{uka*–ն արդեն կպատասխանի հարցերին, ցանկալի է՝ 1-3 օրվա ընթացքում։

Հարցերը գրում ենք այս թեմայում։
Հարցերի քանակն անսահմանափակ է։ :))

Դե, սկսեցի՛նք։ ;)

Ռեդ
28.02.2009, 01:04
Իսկ ինչպե՞ս ուղարկենք, պմ, թե թեմայում գրենք

Ուլուանա
28.02.2009, 01:10
Իսկ ինչպե՞ս ուղարկենք, պմ, թե թեմայում գրենք
Վայ, ինձ թվաց՝ հայտարարությունից պարզ էր... :8 Այս թեմայում գրեք։ Հիմա կավելացնեմ հայտարարության մեջ։

Լուսաբեր
28.02.2009, 02:12
Ուրեմը ես երկու հարց ունեմ մեր հարգելի Յոժիկին,
1. Որ մտնում ես ինտեռնետ, առաջինը Ակումբ ես մտնու՞մ ;)
2. քանի՞ հատ փուշ ունես (սա կատակային էր,բայց պատասխանի հույսով :)))

ԿԳԴ
28.02.2009, 09:12
Հարգելի Յոժիկ հարցս այսպիսին է: :oyԻ՞նչ եք զգում մայրամուտին, և ի՞նչ եք զգում լուսաբացին,:think ձեր հոգեկան ապրումները...:)

Ռեդ
28.02.2009, 11:27
Յոժիկ հարցս. :)
Մալխասյանից ո՞նց ազատվենք :oy

ars83
28.02.2009, 12:03
Յոժիկ հարցս. :)
Մալխասյանից ո՞նց ազատվենք :oy
:D Լավ հարց էր: Հանրահաշիվ սովորելով, երևէ թե, Արամ ջան: Մալխասյանը լավ մասնագետ ա, մենակ բացատրելուց շատ խառն ա բացատրում ;)

Շեղվեցի, հա...
Ոզնուհի ջան, հադըմ հարց. ինչպե՞ս եղավ, որ դու այս պատվական մասնագիտությունն ընտրեցիր:

Yellow Raven
28.02.2009, 12:58
Լավ մի քանի հարց էլ ես տամ Յոժին:)

1.Հպարտանու՞մ ես նրանով,որ հայ ես:
2.Մտադիր ես մնալ Հայաստանում,թե՞ գործի բերումով տեղափոխվել արտասահման:
3.Կնոջ ամենամեծ թերությունը ըստ քեզ:

:P

Երկնային
28.02.2009, 14:23
Իդ, ո՞ր հեքիաթի կամ մուլտի հերոսին ես քեզ նմանացնում, ու ինչով: :)

Լեո
28.02.2009, 14:41
1.Ի՞նչ է Ակումբը քեզ համար և ի՞նչը երբևէ կկարողանա փոխարինել նրան:
2.Երբևէ Ակումբում քեզ նեղացրե՞լ են:

Chuk
28.02.2009, 15:42
1. Իսկ ոզնիները սիրահարվու՞մ են
2. Ոզնիները հիմնականում հեքիաթներում բարի կերպարներն են, քո կարծիքով դու՞ ես ընտրել ոզնու կերպարը, թե՞ ոզնու կերպարն է քեզ ընտրել
3. Չե՞ս հոգնել վիրտուալ ցիտադել խաղալուց, չե՞ս ուզում ռեալ փորձես :oy

Երվանդ
28.02.2009, 16:16
1. Եթե զգաս որ կյանքումդ ինչ որ բան քեզ դուր չի գալիս, համարձակություն կունենաս փոխելու կյանքդ?
2. Ինչն ես ամենաշատը գնահատում մարդկային փոխհարաբերություններում?
3. Ռիսկի սիրում ես դիմել երբ խաղագումարը շատ մեծ ա?
4.Ընդհանրապես պլաններ կազմող ու էտ պլանների իրականացման համար պայքարող մարդ ես քեզ համարում?
5. Ես նկատել եմ որ դու շատ ավելի խորն ես քան ցույց ես տալիս, դա ինչով է պայմանավորված, բնավորությամբ(համեստություն) , թե ուղղակի չես սիրում բացվել?
6.Ակումբը ինչ որ բան փոխել ա քո կյանքում, թե ստեղ ուղղակի ժամանակ ես անցկացնում?
7.Կա բնավորությունումդ ինչ որ գիծ, որը դու շատ կուզենաիր փոխել, եթե կա ինչ գիծ ա դա?
8.Քչով բավարարվող մարդ ես?
9.Ունես մարդկային իդալ, կամ իդեալներ որոնց ձգտում ես, կամ ձգտել ես նմանվել?
10. Անկեղծ մարդ ես դու քեզ համարում?

Monk
28.02.2009, 20:42
Մի քանի հարց էլ իմ կողմից. :oy
Բնավորությանդ ամենաուժեղ կողմը ո՞րն ես համարում: Իսկ ամենաթու՞յլը:
Փոխվել կարողանու՞մ ես: Ի նկատի ունեմ քո կողմից թերություն համարվող երևույթների վերացումը:
Ձեռքբերումներդ քեզ ավելորդ ինքնավստահության կամ թերացումներդ` թերարժեքության զգացումի տանու՞մ են:
Սիրու՞մ ես երազել: Փորձու՞մ ես երազանքներդ իրականացնել, թե՞ բավարարվում ես դրանք վիրտուալ աշխարհում թողնելով (Երվանդի հարցը չեմ կրկնում պլանների վերաբերյալ :) ):
Արա՞գ ես մտերմանում մարդկանց հետ: Իսկ ընկերանու՞մ:
Կա՞ մի բան, որի կարիքը խիստ զգում ես և համարում, որ դրա բացակայությունը մեծ է քո կյանքում:
Ի՞նչ ես զգում, երբ մարդիկ լացում են քո ներկայությամբ:
Փորձե՞լ ես ոզնի պահել: :))

Առայժմ այսքանը. ուրիշներին էլ տեղ թողնենք: ;)

Sunny Stream
28.02.2009, 20:59
Յոժ ջան, հարց` իրավիճակում.
ունես միայն մի ընտրություն հետևյալ երկուսի միջև`
ջերմ-բարի-հաճելի, բայց անխելք մարդ <-> խելացի-խոհուն-բազմազան, բայց անսիրտ մարդ:
Ուշադրություն` սեռն ու տարիքը քո հայեցողությամբ:
Պատասխանիր նաև` ինչու՞ :)

Hayk Avetisyan
28.02.2009, 21:11
Յոժիկ, ինչի համար ես ուզել կամ համաձայնել որ այս թեման բացվի?

Մարկիզ
28.02.2009, 21:42
Ինչու՞ *e}|{uka* մականունն ընտրեցիր…:)

impression
28.02.2009, 22:05
էսքան հարց որ տեսար, մտածեցի՞ր "բա ինձ պետք է՞ր էս հարցազրույցը" :D

masivec
28.02.2009, 23:05
Մասիվցի ծանոթ ոզնիներ ունե՞սhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/47a.gif http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/47a.gif

Ribelle
28.02.2009, 23:19
Յոժ ջան Աստծուն հավատում ես՞

Morpheus_NS
28.02.2009, 23:39
Յոժ ջան, որ սաղի տված հարցերը կարդում եմ, չեմ նախանձում քեզ, ընկե՛ր: Խոստացել էի, որ քեզ բարեկամական հարցեր եմ տալու: Խոստումս կկատարեմ: Հարց.
Էսքանից հետո ո՞նց ես:))

Ուլուանա
01.03.2009, 00:33
Որոշ հարցեր կարդալով՝ մտածեցի, որ Յոժիկը պատասխանելիս երևի քննություն հանձնելու զգացողություն է ունենալու։ :)) Խեղճ էրեխուկ։


Յոժիկ, եթե ուրիշ մասնագիտություն ընտրելու լինեիր, ի՞նչ կընտրեիր։

Ո՞վ է քո սիրած գրական կերպարը (կերպարները)։

Ո՞ր արարքիդ համար ես ամենաշատը զղջում։

Ո՞րն է քո ամենաիրական երազանքը։ Իսկ ամենաանիրակա՞նը։


Առայժմ այսքանը։ Բայց մենք դեռ կհանդիպենք։ :D Գնամ նոր հարցեր մտածեմ։ :roll

Morpheus_NS
01.03.2009, 00:39
Յոժ, երբեւէ մտածե՞լ ես քաչալանալու մասին:

Ծով
01.03.2009, 00:46
Ե՞րբ ենք քեզ ամուսնացնում ու ու՞մ հետ:oy:hands:D

Morpheus_NS
01.03.2009, 00:50
Ե՞րբ ենք քեզ ամուսնացնում ու ու՞մ հետ:oy:hands:D

Իսկ քեզ ամուսնացնելո՞ւ են, թե՞ դու ես ամուսնանալու:/Երեւի հասկացար, թե ինչ նկատի ունեմ/

Ծով
01.03.2009, 00:58
Իսկ քեզ ամուսնացնելո՞ւ են, թե՞ դու ես ամուսնանալու:/Երեւի հասկացար, թե ինչ նկատի ունեմ/

ինձ թվում ա՝ դու էլ: հասկացար, որ հարցիցս բնավ չի հետևում, որ «բռնի ուժով» են պսակելու...
;)
լավ. Յոժ ջան, ուզում եմ ասել/կարծում եմ պարզ է/...ինչպիսին պիտի լինի այն տղան, որի հետ դու կուզենաս ընտանիք կազմել:)

Երվանդ
01.03.2009, 00:58
Իսկ քեզ ամուսնացնելո՞ւ են, թե՞ դու ես ամուսնանալու:/Երեւի հասկացար, թե ինչ նկատի ունեմ/

Ապեր հարցեր տալիս ենք Յոժին ու ով ինչ հարց ուզում ա, պատասխանում ա Յոժը,երևի հասկացար ինչ նկատի ունեմ;)

Ուլուանա
01.03.2009, 01:07
Մոդերատորական։ Ժողովուրդ, մի՛ օֆֆտոպեք։ :nono
Ուրիշների տված հարցերի վերաբերյալ մեկնաբանություններն ու հարցերն այս թեմայում տեղ չունեն։ Թեման Զրուցարանի մի՛ վերածեք։

Morpheus_NS
01.03.2009, 01:21
Ապեր հարցեր տալիս ենք Յոժին ու ով ինչ հարց ուզում ա, պատասխանում ա Յոժը,երևի հասկացար ինչ նկատի ունեմ;)

Հարցս Յոժիկին էր ուղղված::)

Morpheus_NS
01.03.2009, 01:25
ինձ թվում ա՝ դու էլ: հասկացար, որ հարցիցս բնավ չի հետևում, որ «բռնի ուժով» են պսակելու...
;)
լավ. Յոժ ջան, ուզում եմ ասել/կարծում եմ պարզ է/...ինչպիսին պիտի լինի այն տղան, որի հետ դու կուզենաս ընտանիք կազմել:)

Ուղղակի քո հարցը իմ մոտ հարց առաջացրեց գրեցի Ծով ջան: /Հարցս Յոժին էր ուղղված/: Թե չէ պարզ ա, թե դու ինչ նկատի ունեիր:

Narinfinity
01.03.2009, 22:30
Հաճելի թեմա, խելացի մարդու և մարդկանց համար,
Շնորհակալություն մտահղացման համար...;)

Ես երկար ու բարդ հարցեր չեմ տալիս, մի քանի թեթև հարց.

Ի՞նչ ես ուզում զգալ հիմա,
Ինչպե՞ս ես ուզում ապրել վաղը,
Մի խոսքով. ո՞րն է Քո կյանքի նվիրական ցանկությունը, երազանքը կամ նպատակը...:B

dvgray
01.03.2009, 23:32
1. Ի ՞նչ կարծիքի եք նանոտեխնալոգիաների մասին: :8

2. Հյութալի տանձից ու խնձորից բացի էլ ինչ՞ ես սիրոմ :)

Ուլուանա
02.03.2009, 00:50
Յոժ, Ակումբում ո՞ր թեմաներն են նյարդերիդ վրա ազդում։

Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչ կփոխեիր Ակումբում։

Բացի Ակումբից, ուրիշ ֆորումներ հաճախու՞մ ես։ Եթե այո, ապա ո՞ր ֆորումները։

Ո՞րն է քեզ համար ամենաձանձրալի զբաղմունքը։

Կա՞ այնպիսի հարց, որ կուզենայիր քեզ տային, բայց չեն տվել։ Ինքդ քեզ տուր այդ հարցը և պատասխանիր։ :))

Second Chance
02.03.2009, 11:02
*e}|{uka* ջան, քեզ 3 հարց ունեմ ընդամենը:)
1. Համարում ե՞ս քեզ լիարժեք կայացած մարդ, թե՞ կարծում ես քո անձի ու կերպարի կայացման որևէ փուլում ես:
2.Ո՞րն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը կյանքում,( կամ որը կհամարեիր ամենամեծը, եթե չես հասել դեռ) :
3. Ի՞նչ ես ցանկանում ունենալ ամենից շատ, կա՞ մի բան, որի խիստ կարիքն ունես:

VisTolog
02.03.2009, 11:06
Յոժ, ի՞նչ հարց կտայիր Աստծուն.

Լեո
02.03.2009, 11:15
Մի հարց էլ եմ ուզում տալ:
Դու՞ էլ ես կարծում, որ փողը կեղտ է:think

Ուրվական
02.03.2009, 11:53
1. Ի ՞նչ կարծիքի եք նանոտեխնալոգիաների մասին: :8

:D:D:D
Ինչպես կարող ենք հաշվել հարթ կոնդենսատորի ունակությունը:D:

Sona_Yar
02.03.2009, 12:50
Ես ունեմ հարցերի շարան...
Կծառայեի՞ր Հայոց բանակում:
Առաջինը ինքդ քո զգացմունքների մասին կպատմեի՞ր քեզ դուր եկած տղային:
Երազե՞լ ես լինել ինչ-որ հայտնի նկարչի մերկ բնորդուհին:
Մեծ վարձատրության դեպքում կհամաձայնվեի՞ր, որ լուսանկարդ լիներ տղամարդկանց համար վաճառվող ամսագրի շապիկին:
Ի՞նչ անուններով կկոչես երեխաներիդ...
Շնորհակալություն…:)

Ceceron
02.03.2009, 18:28
Եղել են կամ կան բնավորությանդ մեջ գծեր որոնք քո դուրը չեն եկել կամ ...գալիս և որոնք դու փոխել ես կամ կուզենայիր փոխել ներկայում :):hands

Հայկօ
02.03.2009, 19:11
Դժվար ա՞ անընդհատ Յոժիկ լինելը: Լուրջ:

dvgray
03.03.2009, 03:51
քո առաջին տանգոն:
ու՞մ հետ ես պարել և ինչպիսին է եղել զգացողությունը, երբ քեզ առաջին անգամ գրկել է քո պարտնյորը:
նրա հետ նորից կպարեի՞ր
:)

Նորմարդ
03.03.2009, 12:40
Ի՞նչ ես զգացել առաջին համբույրի ժամանակ… (նու եթե եղել է) :oy

karina13
04.03.2009, 13:27
e}|{uka ջան քո աաամենասիրած մուլտֆիլմը ո՞րն է:
Սա էլ ընդունիր որպես շնորհակալություն պատասխանիդ համար ;)

cold skin
04.03.2009, 13:31
Կյա՞նքդ, թե՞ դրամապանակդ…/լուրջ/

Morpheus_NS
05.03.2009, 22:42
Յո՛ժ, հաճախակի՞ ես ժպտում::)

dvgray
06.03.2009, 04:05
երբ որ մեծերիտ հետ նստած TV ես նայում , մեկ էլ ֆիլմի մեջ տղան ու աղջիկը սկսում են իրար համբուրել ու արագ մերկանում ու տեղափոխվում են անկողին: ինչպիսի՞ն է լինում քո զգացողությունները այդ պահին:
իսկ եթե նույնը անում են աղջիկ ու աղջիկ՞

:oy :)

Kita
06.03.2009, 04:53
Իդ որ փողոցում մեկը հետևից Յոժիկ գոռա, կանչի, ասի, կշրջվես?:)
Իդ իմ ամենավատ գիծը:D

Ուլուանա
07.03.2009, 01:10
Ուշադրություն

Հարցեր ուղղելու ժամկետն արդեն սպառվել է։

Այժմ սպասում ենք *e}|{uka*–ի պատասխաններին։ :)

Հաշվի առնելով հարցերի մեծ քանակը՝ մեկ–երկու օրվա փոխարեն հարցերին պատասխանելու համար *e}|{uka*–ին տրվում է մեկ շաբաթ, բայց հույս ունենք, որ նա, այնուամենայնիվ, ավելի շուտ կպատասխանի։ :))

*e}|{uka*
08.03.2009, 23:27
Նախ բարև բոլորին :oy, կփորձեմ հնարավորին չափով ամբողջական պատասխաններ տալ հարցերին, բայց խոսք չեմ տալիս :Գնացինք!!!


Ուրեմը ես երկու հարց ունեմ մեր հարգելի Յոժիկին,
1. Որ մտնում ես ինտեռնետ, առաջինը Ակումբ ես մտնու՞մ ;)
2. քանի՞ հատ փուշ ունես (սա կատակային էր,բայց պատասխանի հույսով :)))

1.Տնային Էջս ակումբ.am-ն է, բնականաաբար առաջինը դա է բացվում ::)
2.Լուսաբեր ջան վերջին տվայլների համաձայն ես ունեմ 7.593 417 ու կես փուշ, եթե չես հավատում կարող եմ տրամադրել մուշտակս շուտափույթ հաշվարկներ կազմակեպրելու համար : ;)



Հարգելի Յոժիկ հարցս այսպիսին է: :oy Ի՞նչ եք զգում մայրամուտին, և ի՞նչ եք զգում լուսաբացին,:think ձեր հոգեկան ապրումները...:)

Մայրամուտին աչքերս լցվում են//չեմ կարողանում երկար նայել այդ պրոցեսին//, ապրումներս չեմ կարող նկարագրել, այդպիսի գույներ չկան : Լուսաբացին հոգիս թնդում ա, զգում եմ որ ապրում եմ ու կյանքի նկատմամբ սիրով եմ լցվում: :love


Յոժիկ հարցս. :)
Մալխասյանից ո՞նց ազատվենք :oy
Տապոռով :goblin
Արամ ջան դե պետք է սովորես ու շոպլիկություն անես, ելքերից մեկը : :))

Ոզնուհի ջան, հադըմ հարց. ինչպե՞ս եղավ, որ դու այս պատվական մասնագիտությունն ընտրեցիր:

Արսեն ջան ծրագրավորողների ընտանիքում եմ ծնվել, իմ ճակատագիրը կանխորոշված էր:} : Հայրս ասում ա միշտ, որ ջութակահար լինեի դու էլ ջութակ էիր նվագելու : :D Բայց մի բան կարող եմ հաստատ ասել` որոշումը ինքս եմ կայացրել, ոչ մեկ չի ազդել որոշմանս վրա, ընդհակառակը ծնողներս ուզում էին ուրիշ մասնագիտություն ընտրեի, իսկ ես իրենց ինադու//սիրում եմ այդ բառը// առաջին հայտով ու միակ հայտով տվեցի ու ընդունվեցի : :oy

*e}|{uka*
08.03.2009, 23:28
Լավ մի քանի հարց էլ ես տամ Յոժին:)
1.Հպարտանու՞մ ես նրանով,որ հայ ես:
2.Մտադիր ես մնալ Հայաստանում,թե՞ գործի բերումով տեղափոխվել արտասահման:
3.Կնոջ ամենամեծ թերությունը ըստ քեզ: :P

1.Այո, որտեղ էլ որ լինեմ ինչ վիճակում էլ որ հայտնվեմ հպարտ կլինեմ : :yes
2.Մտադիր եմ գործի բերումով տեղափոխվելով ու մի որոշ ժամանակ ապրելով արտասահմանում, վերադառնալ ու մնալ Հայաստանում: :)
3.Շատախոսությունը : :secret



Իդ, ո՞ր հեքիաթի կամ մուլտի հերոսին ես քեզ նմանացնում, ու ինչով: :)
Նմանեցնում եմ Լյուիս Քերոլի «Ալիսան հրաշքների աշխարհում» հեքիաթի հերոսուհուն ու ընդհանրապես հեքիաթի բոլոր պերսոնաժների ինձ հարազատ են, հատկապես Չեշրսկի կատուն իր օպտիմիզմով ու խելառ Շլյապչնիկը :crazy : Ինչո՞վ հետաքրքրությամբ, համարձակությամբ, շրջապատի նկատմամբ տակտիչնիությամբ//թող ներեն ինձ լեզվագետները// , ինչպես հեքիաթի սկզբում ստիպված չոպռնի անգլիական լեդիի ձանձրալի պատմություններն էր լսում ու կողքից ընկնում ֆանտազիաների գիրկը հայտնվելով հեքիաթային աշխարհում, որտեղ արևն ու լուսինը միաժամանակ էին լույս տալիս, երբ ամեն օր «չծննդյան տարեդարձ» է , որտեղ պատկերները միաժամանակ և՛ փոքր են , և՛ մեծ, ծաղիկները երգում են, իսկ թրթուռները պլան են ծխում:D , որտեղ կրիկետը խաղում են ոզնիներով:noti ու ինչքա՜ն հեռու այնքան հետաքրքիր ու տարօրինակ : Ա՛յ այդ աղջիկը ինձ նման է : :oy
Ու հեքիաթը ավելի շատ սիրում եմ նրա համար, քանի որ այդքան էլ մանկական հեքիաթ չէ, մանկական լինելով հանդերձ, սյուժեն շիզոֆրենիայի աստիճանի անսովոր է : :love
Երկար ստացվեց ...


1.Ի՞նչ է Ակումբը քեզ համար և ի՞նչը երբևէ կկարողանա փոխարինել նրան:
2.Երբևէ Ակումբում քեզ նեղացրե՞լ են:
1.Ակումբը իմ համար տաքուկ անկյուն է, միակ տեղը, որտեղ լավ մարդկանց գերհագեցում կա, վախենալու է նույնիսկ : :scare :love
2. Ոչ... :)



1. Իսկ ոզնիները սիրահարվու՞մ են
2. Ոզնիները հիմնականում հեքիաթներում բարի կերպարներն են, քո կարծիքով դու՞ ես ընտրել ոզնու կերպարը, թե՞ ոզնու կերպարն է քեզ ընտրել
3. Չե՞ս հոգնել վիրտուալ ցիտադել խաղալուց, չե՞ս ուզում ռեալ փորձես :oy
1.Իհարկե, ինչպես բոլոր կենդանի էակները, նայի՞ր Չուկ : http://www.akumb.am/picture.php?albumid=301&pictureid=3907
2.Երկրորդը//անկեղծ. ոչ միայն ընտրել է, այլ հաստատվել է իմ մեջ , դարձրել է ոզնի :
3.Դեռ չեմ հասցրել , միգուցե և ուզում եմ : :P:oy

*e}|{uka*
08.03.2009, 23:32
1. Եթե զգաս որ կյանքումդ ինչ որ բան քեզ դուր չի գալիս, համարձակություն կունենաս փոխելու կյանքդ?
2. Ինչն ես ամենաշատը գնահատում մարդկային փոխհարաբերություններում?
3. Ռիսկի սիրում ես դիմել երբ խաղագումարը շատ մեծ ա?
4.Ընդհանրապես պլաններ կազմող ու էտ պլանների իրականացման համար պայքարող մարդ ես քեզ համարում?
5. Ես նկատել եմ որ դու շատ ավելի խորն ես քան ցույց ես տալիս, դա ինչով է պայմանավորված, բնավորությամբ(համեստություն) , թե ուղղակի չես սիրում բացվել?
6.Ակումբը ինչ որ բան փոխել ա քո կյանքում, թե ստեղ ուղղակի ժամանակ ես անցկացնում?
7.Կա բնավորությունումդ ինչ որ գիծ, որը դու շատ կուզենաիր փոխել, եթե կա ինչ գիծ ա դա?
8.Քչով բավարարվող մարդ ես?
9.Ունես մարդկային իդալ, կամ իդեալներ որոնց ձգտում ես, կամ ձգտել ես նմանվել?
10. Անկեղծ մարդ ես դու քեզ համարում?

1.Համարձակությունը մի կողմ, եթե ինչ որ բան իմ կյանքում ինձ դուր չգա , ես այդ բանը կվերացնեմ, եթե հնարավոր չի վերացնել կփոխեմ//կփոխարինեմ , ինչու՞ պետք է կյանքս ամբողջությամբ փոխեմ ինչ- որ բանի պատճառով : :)
2.Անկեղծությունը:
3. Չեմ կարող միանշանակ պատասխանել, ավելի շատ լսում եմ ինտուիցայիս, կան պահեր որ այո , կան պահեր որ` ոչ :
4.Պլաներ կազմելու պրոֆեսիոնալ հակումներ ունեմ, բայց մինչև վերջ պայքարող մարդ չեմ, շուտ եմ հանձնվում: :cry2
5.Երկուսն էլ : :oy
6.Փոխել է, ես ինձ տարբեր անկյուններից եմ սկսել բացահայտել, ինչու չէ նաև ժամանակ անցկացնելու վայր է իհարկե լավ մարդկանց հետ :
7.Ալարկոտությունը :
8.Այո:
9.Ոչ, նմանվել չեմ ձգտել երբեք, բայց եղել են կյանքում այնպիսի կերպարներ, որոնցից ինչ որ բաներ քաղել եմ, չեմ նմանակել- սովորել եմ : :)
10.Այո: :oy



Մի քանի հարց էլ իմ կողմից. :oy
1.Բնավորությանդ ամենաուժեղ կողմը ո՞րն ես համարում: Իսկ ամենաթու՞յլը:
2.Փոխվել կարողանու՞մ ես: Ի նկատի ունեմ քո կողմից թերություն համարվող երևույթների վերացումը:
3.Ձեռքբերումներդ քեզ ավելորդ ինքնավստահության կամ թերացումներդ` թերարժեքության զգացումի տանու՞մ են:
4.Սիրու՞մ ես երազել: Փորձու՞մ ես երազանքներդ իրականացնել, թե՞ բավարարվում ես դրանք վիրտուալ աշխարհում թողնելով (Երվանդի հարցը չեմ կրկնում պլանների վերաբերյալ :) ):
5.Արա՞գ ես մտերմանում մարդկանց հետ: Իսկ ընկերանու՞մ:
6.Կա՞ մի բան, որի կարիքը խիստ զգում ես և համարում, որ դրա բացակայությունը մեծ է քո կյանքում:
7.Ի՞նչ ես զգում, երբ մարդիկ լացում են քո ներկայությամբ:
8.Փորձե՞լ ես ոզնի պահել: :))

Առայժմ այսքանը. ուրիշներին էլ տեղ թողնենք: ;)
1.Ամենաուժեղը- համառ եմ, ամենաթույլը` կամքի ուժս թույլ է, ինչ վերաբերում է ինձ շուտ եմ հանձնվում: Երկու իրար հակասող գծեր ::)

2.Փոխվել կարողանում եմ:Ոչ մի անգամ չեմ փորձել ինչ որ թերություն վերացնել, քանի որ ինչքան էլ անորմալ հնչի իմ թերությունները ադապտացվում են, իքնին վերանում, փոխակերպվում , բնավորությանս մեջ կան հաստատուն գծեր, որոնք երբեք չեն փոխվի, իսկ թերություններս ժամանակի հետ փոխակերպվում են մեկ այլով կամ մի օր նկատում եմ, որ չկա էլ էտ թերություն ասվածը :
3.Ձեռբերումներիցս ուժով եմ լցվում, ինքնավստահությունս շատանում է , բայց ավելցուկ հաստատ չի լինում, ես թույլ չեմ տալիս, իսկ թերացումներիս դեպքում շուտ եմ ընկճվում, բայց թերարժեքության զգացում չի առաջանում, չեն թողնում :

4.Անչափ : Կան այնպիսի երազանքներ , որոնք երազանքների աշխարհից կյանքի կոչել անհնար է, սիրում եմ այդպիսի երազանքներ, ոչինչ չպարտադրող, չանհանգստացնող, իսկ կան այնպիսի երազանքներ, որոնք կիսով չափ կարելի է ասել նպատակ են դարձել ու իմ հնարավորինս չափով փորձում եմ ձգտել, ճանապարհին էլ երազել ::oy
5. ՉԷ, մարդկանց սկզբում ուսումնասիրում եմ, նոր եմ ինձ մոտիկ թողնում, անվստահության զգացումը շատ մեծ է մոտս ու պլյուս դրան շփվող չեմ : Բայց այ երբ մտերմանում եմ կամ ավելին ընկերանում պատկերը 180º-ով փոխվում է : :oy
6. Կա, չեմ ուզում խոսել դրա մասին : :cry2
7.Լացս գալիս է, հոգիս ճմլվում , ուզում եմ ոչնչանամ, իմ մոտ թող չլացեն, ես ինքնակամ ` լինի հարազատ մարդ թե օտար, սկսում եմ արտասվել : :cry
8.Փորձել եմ…. Փորձել եմ համոզել, որ պահեմ, բայց դրական պատասխան երբեք չեմ ստացել : :noti



Յոժ ջան, հարց` իրավիճակում.
ունես միայն մի ընտրություն հետևյալ երկուսի միջև`
ջերմ-բարի-հաճելի, բայց անխելք մարդ <-> խելացի-խոհուն-բազմազան, բայց անսիրտ մարդ:
Ուշադրություն` սեռն ու տարիքը քո հայեցողությամբ:
Պատասխանիր նաև` ինչու՞ :)

Այսինքն պետք է ընտրություն կատարեմ խելքի ու սրտի միջև ...Չեմ կարող դժվար է :think : Երկուսն էլ իմ համար շատ կարևոր են, բայց եթե ընտրությունը անխուսափելի է , ապա տղա լինելու դեպքում կընտրեի երկրորդ տարբերակը, իսկ աղջկա դեպքում մեծ դժվարությամբ ընտրում եմ առաջին տարբերակը , ավելի լավ է նշված առաջին հատկանիշների հետ մեկտեղ լինել անխելք, քան խելացի՝ բայց անսիրտ : :)



Յոժիկ, ինչի համար ես ուզել կամ համաձայնել որ այս թեման բացվի?

Հայկ ջան ես չեմ ուզել, իսկ համաձայնվելը էլի եմ ասում սատանեն բրթեց ասեցի հա : :))

*e}|{uka*
08.03.2009, 23:37
Ինչու՞ *e}|{uka* մականունն ընտրեցիր…:)
Գրանցվելուց ցանկություն առաջացավ սարդանման Ժը տառը գրելու և քանի որ որոշել էի մականունս Յոժիկ լիներ`, միքս արեցի` անգլերեն տառերով բայց ռուսերեն , Ժուկի "ժը" տառի առկայությամբ, աստղանիշների ուղեկցությամբ, գրանցվեցի, իսկ վերջում գրեցի ա// հենց այնպես// : :))



էսքան հարց որ տեսար, մտածեցի՞ր "բա ինձ պետք է՞ր էս հարցազրույցը" :D

[Մինչև հարցերը կարդալն էլ էի մտածում Իմփրեշն ջան, բայց դե ուշ էր արդեն : :D



Մասիվցի ծանոթ ոզնիներ ունե՞սhttp://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/47a.gif http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/47a.gif

Չէ էտ կողմերից միայն մասիվցի ճագարիկին գիտեմ : :D:oy


Յոժ ջան Աստծուն հավատում ես՞
Իմ ողջ էությամբ… :)


Յոժ ջան, որ սաղի տված հարցերը կարդում եմ, չեմ նախանձում քեզ, ընկե՛ր: Խոստացել էի, որ քեզ բարեկամական հարցեր եմ տալու: Խոստումս կկատարեմ: Հարց.
Էսքանից հետո ո՞նց ես:))
Պատասխանս` Գլխիս մեջ օրկեստր ա նվագում, մի քանի հարց էլ որ կարդամ կարող է դիսկոտեկ սկսվի, ապրենք կտեսնենք ոնց կլինեմ : :))

*e}|{uka*
08.03.2009, 23:40
Որոշ հարցեր կարդալով՝ մտածեցի, որ Յոժիկը պատասխանելիս երևի քննություն հանձնելու զգացողություն է ունենալու։ :)) Խեղճ էրեխուկ։

1.Յոժիկ, եթե ուրիշ մասնագիտություն ընտրելու լինեիր, ի՞նչ կընտրեիր։

2.Ո՞վ է քո սիրած գրական կերպարը (կերպարները)։

3.Ո՞ր արարքիդ համար ես ամենաշատը զղջում։

4.Ո՞րն է քո ամենաիրական երազանքը։ Իսկ ամենաանիրակա՞նը։

Հեչ էլ խեղճ չեմ , գնալով չարաճճիանում եմ : :}

1.Մարյակուհի: :D Իսկ եթե լուրջ մի ժամանակ արկածախնդրությունից խեղդված ուզում էի արխեոլոգ դառնայի// հայերեն չգիտեմ ինչպես կարելի է ասել// :

2.Բուլգակովի “Վարպետը և Մարգարիտա”-յից Բեգեմոտը, Թոմ Սոյերը , Հոլդեն Քոլֆիլդն , Իվան Կարամազովը Կարամազով եղբայրներից, “Պատիժ և ոճիր” -ից Ռասկոլնիկվը, Ջ. Ռիչարդ Բախի Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը, Նիցշե-ի Զարատուստրան:love , Բելյաեվի Արիելը, Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանը , Հաշեկի Քաջարի զինվոր Շվեյկը : Շատ են …
3.Ես ոչ մի արարքիս համար չեմ զղջացել, ինչքան էլ էգոիստական հնչի : Չեմ բացառում, եթե ժամանակը հետ տրվեր, կարող է ուրիշ կերպ վարվեի, բայց հաստատ չէի զղջա, երբեք:
4.Ամենաիրական երազանքս եթե ասեմ էլ իմ համար երազանք չի լինի ուրիշ որակում կստանա// իսկ ես այդպես չեմ ուզում// , իսկ ինչ վերաբերում է ամենաանիրականին - ամոթ է, չեմ ասի: :pardon :oy


Առայժմ այսքանը։ Բայց մենք դեռ կհանդիպենք։ :D Գնամ նոր հարցեր մտածեմ։ :roll
Կհանդիպենք հաջորդ էջերում : :bye :D


Յոժ, երբեւէ մտածե՞լ ես քաչալանալու մասին:
Այո, ուրեմն պատմեմ ինչպես :roll : Քանի որ հարցդ շուտ էի կարդացել, մի քանի օր առաջ առավոտյան զարթնեցի ու հիշեցի որ խուճուճներս հյուսիսից ու հարավից պետք է բերեմ ուղղահայաց դիրքի, մտածեցի ` ինչ լավ կլիներ, որ ... :D



Ե՞րբ ենք քեզ ամուսնացնում ու ու՞մ հետ:oy:hands:D

Ալիզ ջան շատ եմ ցավում, որ քո հարցը այդպես էլ անպատասխան կմնա, քանի որ դա աշխարհի ամենաամենաամենամեծ :D գաղտնիքն է ու հրապարակման ենթակա չէ ::oy

Իսկ քեզ ամուսնացնելո՞ւ են, թե՞ դու ես ամուսնանալու:/Երեւի հասկացար, թե ինչ նկատի ունեմ/
Եթե «ամուսնացնելու են» ասելով ի նկատի ունես, որ իմ տեղը ուրիշները պետք է նման կարևոր որոշումներ ընդունեն, ուրեմն «ամուսնանալու եմ» ::P


լավ. Յոժ ջան, ուզում եմ ասել/կարծում եմ պարզ է/...ինչպիսին պիտի լինի այն տղան, որի հետ դու կուզենաս ընտանիք կազմել:)
Խելացի, սուր հումորով , բարի , հոգեպես ուժեղ , անկեղծ: :oy

*e}|{uka*
08.03.2009, 23:45
Հաճելի թեմա, խելացի մարդու և մարդկանց համար,
Շնորհակալություն մտահղացման համար...;)

Ես երկար ու բարդ հարցեր չեմ տալիս, մի քանի թեթև հարց.

1. Ի՞նչ ես ուզում զգալ հիմա,
2.Ինչպե՞ս ես ուզում ապրել վաղը,
3.Մի խոսքով. ո՞րն է Քո կյանքի նվիրական ցանկությունը, երազանքը կամ նպատակը...:B

1. Կատարյալ հանգստություն: :zagar
2. Ոչ միատիպ: :)
3. Երազանքներից, նպատակներից ու ցանկություններից չենք խոսում, ներիր : :oy


1. Ի ՞նչ կարծիքի եք նանոտեխնալոգիաների մասին: :8

2. Հյութալի տանձից ու խնձորից բացի էլ ինչ՞ ես սիրոմ :)

1. Կարծում եմ ապագայում մեր բաղկացուցիչ մասն են կազմելու և գիտության տարբեր ոլորտներում կեռմաններ կարող են հանդիսանալ մարդկանց կյանքը հեշտացնելու համար: Բայց դե այնպիսի ոլորտներ կան, որոնցում նանոտեխնոլոգիայի կիրառությունը հեչ չեմ պատկերացնում : Աստված տա չար մարդկանց ձեռքում չհայտնվեն: Մի Պստիկ մոլորակում մի բուռ մարդկություն ենք մնացել, առանց էտ էլ շուտով տղամարդիկ ոչնչանալու են : :D
2.Նշված երկուսից բացի նույն կատեգորիայում սիրում եմ նաև զամշապատ հյութալի դեղձը: :nyam


1.Յոժ, Ակումբում ո՞ր թեմաներն են նյարդերիդ վրա ազդում։

2.Եթե հնարավորություն ունենայիր, ի՞նչ կփոխեիր Ակումբում։

3.Բացի Ակումբից, ուրիշ ֆորումներ հաճախու՞մ ես։ Եթե այո, ապա ո՞ր ֆորումները։

4.Ո՞րն է քեզ համար ամենաձանձրալի զբաղմունքը։

5.Կա՞ այնպիսի հարց, որ կուզենայիր քեզ տային, բայց չեն տվել։ Ինքդ քեզ տուր այդ հարցը և պատասխանիր։ :))

1. Հիմնականում օրագրերը , թող ներեն ինձ : :noti
2.Ոչինչ բացառապես, ամեն ինչ իմ սրտով է : :oy
3.Ոչ, միայն մասնագիտական ֆորումներում եմ լինում մեկ- մեկ : Ակումբը միակն է իր ամպլուայում : :love

4. Հորանջելը :| , առաստաղին նայելը :
5. Չէ՜, ակումբցիները տանջանկատ են , չնայած ուրախ եմ, որ շատ հարցեր, որոնք հիմա հերթափոխով մտքովս անցնում են դեռ չեմ հանդիպել :))

*e}|{uka*
08.03.2009, 23:52
*e}|{uka* ջան, քեզ 3 հարց ունեմ ընդամենը:)
1. Համարում ե՞ս քեզ լիարժեք կայացած մարդ, թե՞ կարծում ես քո անձի ու կերպարի կայացման որևէ փուլում ես:
2.Ո՞րն ես համարում քո ամենամեծ ձեռքբերումը կյանքում,( կամ որը կհամարեիր ամենամեծը, եթե չես հասել դեռ) :
3. Ի՞նչ ես ցանկանում ունենալ ամենից շատ, կա՞ մի բան, որի խիստ կարիքն ունես:
1.Փուլերից մեկում եմ, իմ անձը ու կերպարը նույն է : :)
2.Երբ կհասնեմ կիմանամ, դեռ ամենամեծը նշել չեմ կարող :
3.Ամենից շա՞տ :think , եթե նյութական` ապա ոչինչ, իսկ եթե ոչ` շատ եմ ուզում ունենալ հանգիստության այն զգացումը, երբ վստահ լինեմ որ իմ մոտիկ , հարազատ մարդիկ երջանիկ են ու ես անում եմ այն ամենը ինչ հասնում է ինձնից իրենց դեմքին ժպիտ առաջացնելու համար : :)
Կարիք ունեմ մենանալու, առանձնանալու, մի որոշ ժամանակ երկրից կտրվելու, խորհելու , թափառելու, հոգեվոր սնունդ ստանալու և այդ ամենը մենմենակ : Շատ լուրջ պատասխան ստացվեց ... :)


Յոժ, ի՞նչ հարց կտայիր Աստծուն.
Նոր մտածեցի, մտածեցի ու զգացի, որ հարց չունեմ Աստծուն, միայն շնորհակալանքի խոսքեր : ;)


Մի հարց էլ եմ ուզում տալ:
Դու՞ էլ ես կարծում, որ փողը կեղտ է:think

Փողը կեղտ է կեղտոտ մարդկանց ձեռքում : :)



:D:D:D
Ինչպես կարող ենք հաշվել հարթ կոնդենսատորի ունակությունը:D:
:D:D
Գոռ ջան ես կարող եմ հազարավոր օրինակներից մեկը ասել, թե ինչպես կարելի է հաշվել հարթ կոնդեսատորի ունակությունը: Ուրեմն գնացինք:;)
Պատկերացրու դու ընկերներիդ հետ որոշել ես պարաշուտով թռնել://Հրավիրում ես նաև ֆիզիկ ընկերնեիցդ մեկին // : Օդի մեջ ճախրելով դեպի ներքև դու ջանք կիրառելով մոտենում ես քո ֆիզիկ ընկերներոջդ, խփում ես ուսին ու ասում. «Կարո՞ղ է խնձոր ուզենաս»: Նա էլ. «Հա՛, ուզում եմ» : Տալիս ես նրան խնձորը , բայց քանի որ դուք հարյուրավոր մետրեր վերև եք գտնվում, շատ խանգարող հանգամանքներից ելնելով նա չի կարողանում բռնել քո տված խնձորը, այն վայր է ընկնում: Նորից ես խփում ուսին ու էլի հարցնում. « Խնձոր ուզու՞մ ես», Դե նա էլ պատասխանում է, որ այո ուզում է: Նորից մեկնում ես խնձորը, բայց էլի ու էլի խնձորը վայր է ընկնում այդպես էլ չհասնելով ընկերոջդ ափի մեջ : Նորից ու նորից խփում ես ընկերոջդ ուսին ու առաջարկում խնձոր : Բայց այս անգամ նա հարցնում է. « Էտ խնձորները քեզ որտեղի՞ ց» : Դու էլ ասում ես , որ իր ուսապարկը ամբողջությամբ դրանցով է լցված : :D:D : Մինչև նա կհասցնի չորս հատ միկրոինֆարկտ ստանալ ու գետնին դմփալ, առաջարկում ես հաշվել հարթ կոնդեսատորի ունակությունը, նախօրոք տալով պարամետրերը: Դե նա էլ հիշում է, որ ունակությունը այն էլ հարթ կոնդեսատորի հաշվում են այս –> C=­­­­εεoS/d բանաձևով , որտեղ էփսիլյոնը դիէլեկտրիկական թափանցելիությունն է : :P
Դաժան էր բայց, ամաչում եմ ... :(

*e}|{uka*
09.03.2009, 00:03
Ես ունեմ հարցերի շարան...
1.Կծառայեի՞ր Հայոց բանակում:
2.Առաջինը ինքդ քո զգացմունքների մասին կպատմեի՞ր քեզ դուր եկած տղային:
3.Երազե՞լ ես լինել ինչ-որ հայտնի նկարչի մերկ բնորդուհին:
4.Մեծ վարձատրության դեպքում կհամաձայնվեի՞ր, որ լուսանկարդ լիներ տղամարդկանց համար վաճառվող ամսագրի շապիկին:
5.Ի՞նչ անուններով կկոչես երեխաներիդ...
Շնորհակալություն…:)

1. Երևի ես պատկերացնեմ որ տղա եմ ու նոր պատասխանեմ հա՞: :oy
Ո՛չ. չէի ծառայի, հայոց բանակը ծառայելու տեղ չի, բայց եթե պատերազմ լիներ առանց մտածելու կգնաի: Իսկ եթե մի պահ պատկերացնենք որ Իզրայելում ենք ու աղջիկներն էլ են ծառայում, ապա կգնայի միայն այն դեպքում, երբ բոլորը անխտիր ծառայեին ::B
2.Չէ, երբեք, բայց եթե երկկողմանի լիներ հասկացնել կտայի : :))
3. Ոչ, նման բան մտքով երբեք չի անցել ::)
4. Ընդհանրապես չէի ուզենա հայտնվել ինչ որ ամսագրի շապիկին, առավել ևս տղամարդկանց համար նախատեսված ամսագրի : Իմ պրինցիպները անգին են : :P:D
5. Չեմ մտածել այդ մասին, բայց մի բան գիտեմ, որ տատիկ պապիկի անուններ ոչ մի դեպքում չեն լինի : Հարգանքը ու պատիվը էդ արաքով չի որոշվում: Թող իմ երեխաները իրենց անունները ունենան, մի բան գիտեմ միայն, եթե Աստված տա տղա ունենամ անունը Ալեքսանդր է լինելու : :)
Քեզ շնորհակալություն... ;)


Եղել են կամ կան բնավորությանդ մեջ գծեր որոնք քո դուրը չեն եկել կամ ...գալիս և որոնք դու փոխել ես կամ կուզենայիր փոխել ներկայում :):hands
Եղել են կան ու կլինեն, մենք`ես ու իմ «Ներքին ձայներ» ՍՊԸ-ի անձնակազմը, աշխատում ենք այդ ուղղությամբ : :hands:D


Դժվար ա՞ անընդհատ Յոժիկ լինելը: Լուրջ:
Կպատասխանեմ կարճ ու կոնկրետ, միգուցե և շեշտակի «Բեզումնօ՜» ] :}//Յոժիկների համար ոչինչ դժվար չի //


քո առաջին տանգոն:
ու՞մ հետ ես պարել և ինչպիսին է եղել զգացողությունը, երբ քեզ առաջին անգամ գրկել է քո պարտնյորը:
նրա հետ նորից կպարեի՞ր
:)
Առաջին տանգոս պապիկիս հետ եմ պարել : Իսկ երկրորդը դպրոցական տարիներին, դասարանցիներիցս մեկի հետ, զգացողություն ապսալյուտնի չի եղել, ավելի շուտ մտածում էի-աշխատում էի ոտքը շատ կոխրտել, որ մյուս անգամ ինձ չհրավիրի : Վատ արարք է չէ՞ : Ո՛չ, ես տանգո միայն մեկի հետ կպարեմ , նույնիսկ եթե երաժշտություն չլինի : :))

*e}|{uka*
09.03.2009, 00:11
Ի՞նչ ես զգացել առաջին համբույրի ժամանակ… (նու եթե եղել է) :oy
Անկեղծ- հիասթափություն : :)


e}|{uka ջան քո աաամենասիրած մուլտֆիլմը ո՞րն է:
Սա էլ ընդունիր որպես շնորհակալություն պատասխանիդ համար ;)

Մեկը չեմ կարող նշել մուլտոման եմ : Ռուսական մուլտֆիլմներից շատ եմ սիրում “Թռչող նավը”, “Բրեմենյան երաժիշտները”, "Ежик в тумане", ‘’Կարլսոնը”. ‘”Գանձերի կղզին’’, Կեշան ,Դամավոյ Կուզյայի մուլտը : Ինչու չէ նաև հայկական մուլտեր ‘’Գտնված երազ”, "В синем море, в белой пене", "Добрый Ээх" : Բոլոր հին ու բարի մուլտերը : :love
Շատ եմ սիրում “Մոնստրերի կորպորացիա “, “Խոսացող լամա’’, “Սառցե դարաշրջան’’-ից բոլորը, Մադագասկարը, ու էլի շատ շատ մուլտֆիլմներ:
Անչափ շնորհակալ եմ նկարի համար : ;)


Կյա՞նքդ, թե՞ դրամապանակդ…/լուրջ/
Եթե լուրջ ես հարցնում շատ լուրջ կպատասխանեմ , միթե՞ դրամապանակս իմ կյանքից կարող է թանկ լինել : :)


Յո՛ժ, հաճախակի՞ ես ժպտում::)
Եթե լավ շրջապատում եմ ապա շատ, իսկ եթե մենակ` ոչ, - մռայլ դեմք եմ :
Հատուկ քո համար ` :}


երբ որ մեծերիտ հետ նստած TV ես նայում , մեկ էլ ֆիլմի մեջ տղան ու աղջիկը սկսում են իրար համբուրել ու արագ մերկանում ու տեղափոխվում են անկողին: ինչպիսի՞ն է լինում քո զգացողությունները այդ պահին:
իսկ եթե նույնը անում են աղջիկ ու աղջիկ՞
:oy :)
Թիվի համարյա չեմ նայում: Եթե նայում էլ եմ, մեծերի հետ չեմ նայում, իմ սենյակում առանձին հեռուստացույց ունեմ : Բայց եթե պատկերացնենք այդպիսի իրավիճակ, որ սենյակում տարիքով մեծեր կան ու այդպիսի կադրեր են հանկարծակի հայտնվում էկրանին , ապա գետինը կմտնեի, սենյակից դուրս կգայի//մեկ-մեկ կարելի է ջուր խմել // կամ էլ աչքերս կփակեի: :D:D


1.Իդ որ փողոցում մեկը հետևից Յոժիկ գոռա, կանչի, ասի, կշրջվես?:)
2. Իդ իմ ամենավատ գիծը:D
1.Ահա կշրջվեմ, դժվար ուրիշ Յոժիկ էլ լինի քաղաքի այդ հատվածում : Համ էլ ռեալ կյանքում շատերն են ինձ Յոժ ասում : :))

2.Կիտ իսկ դու չգիտե՞ս :D : Հարցնում ես տեսնես, ես էլ գիտեմ թե չէ? : :D Քո բնավորության տարբեր գծեր իմ համար հասկանալի ու ընդունելի են , ինչու չէ նաև սիրելի :P, մի գուցե դրանից է , որ մտածեցի մտածեցի ու ոչինչ չգտա::oy

John
09.03.2009, 00:13
Խելացի, սուր հումորով , բարի , հոգեպես ուժեղ , անկեղծ: :oյ
էս հո ես եմ [ :oy ]
համ էլ քեզ որ տեսա, շատ հավանեցի, լավն ես դու:-)
հարծ քո կարծիքով մենք երբևե հանդիպե՞լ ենք, թե՞ քնիս ժամն անցել ա, անկապ խոսում եմ:-)
համ էլ շնորհավոր Մարտի 8դ

Ambrosine
09.03.2009, 00:15
երնեկ քո հավեսին, Յոժ ջան :))

dvgray
09.03.2009, 03:34
ապրես :), լուրջ եմ ասեում սպասում էի որ լավ ա լինելու, բայց էսքան լավի պատրաստ չէի :) :D լավն էր :)


առանց էտ էլ շուտով տղամարդիկ ոչնչանալու են
լուրջ ես ասում՞ :o իսկ եթե տղամարդը ժամանակին հասցնի հրաժարվել իր տղամարդկությունից՞ :8

masivec
09.03.2009, 09:31
Չէ էտ կողմերից միայն մասիվցի ճագարիկին գիտեմ :
:lol:lol:lol

Ուրվական
09.03.2009, 11:41
Գոռ ջան ես կարող եմ հազարավոր օրինակներից մեկը ասել, թե ինչպես կարելի է հաշվել հարթ կոնդեսատորի ունակությունը: Ուրեմն գնացինք:;)
Պատկերացրու դու ընկերներիդ հետ որոշել ես պարաշուտով թռնել://Հրավիրում ես նաև ֆիզիկ ընկերնեիցդ մեկին // : Օդի մեջ ճախրելով դեպի ներքև դու ջանք կիրառելով մոտենում ես քո ֆիզիկ ընկերներոջդ, խփում ես ուսին ու ասում. «Կարո՞ղ է խնձոր ուզենաս»: Նա էլ. «Հա՛, ուզում եմ» : Տալիս ես նրան խնձորը , բայց քանի որ դուք հարյուրավոր մետրեր վերև եք գտնվում, շատ խանգարող հանգամանքներից ելնելով նա չի կարողանում բռնել քո տված խնձորը, այն վայր է ընկնում: Նորից ես խփում ուսին ու էլի հարցնում. « Խնձոր ուզու՞մ ես», Դե նա էլ պատասխանում է, որ այո ուզում է: Նորից մեկնում ես խնձորը, բայց էլի ու էլի խնձորը վայր է ընկնում այդպես էլ չհասնելով ընկերոջդ ափի մեջ : Նորից ու նորից խփում ես ընկերոջդ ուսին ու առաջարկում խնձոր : Բայց այս անգամ նա հարցնում է. « Էտ խնձորները քեզ որտեղի՞ ց» : Դու էլ ասում ես , որ իր ուսապարկը ամբողջությամբ դրանցով է լցված : :D:D : Մինչև նա կհասցնի չորս հատ միկրոինֆարկտ ստանալ ու գետնին դմփալ, առաջարկում ես հաշվել հարթ կոնդեսատորի ունակությունը, նախօրոք տալով պարամետրերը: Դե նա էլ հիշում է, որ ունակությունը այն էլ հարթ կոնդեսատորի հաշվում են այս –> C=­­­­εεoS/d բանաձևով , որտեղ էփսիլյոնը դիէլեկտրիկական թափանցելիությունն է : :P
Դաժան էր բայց, ամաչում եմ ... :(

Լավն էր:D:love:)

Երվանդ
09.03.2009, 13:03
Հարցախույզը:)) շաատ լավն էր:love, Իդուկ ապրես:kiss

Yellow Raven
09.03.2009, 16:38
Ապրես Յոժ, գնահատում եմ աշխատանքիդ բարդությունը:P Ես կասեի նույնիսկ շնորհավոր:P

Ռեդ
09.03.2009, 16:49
Ոզնուկ, վերջն ես :oy

Narinfinity
16.03.2009, 11:33
1.Փուլերից մեկում եմ, իմ անձը ու կերպարը նույն է : :)
2.Երբ կհասնեմ կիմանամ, դեռ ամենամեծը նշել չեմ կարող :
3.Ամենից շա՞տ :think , եթե նյութական` ապա ոչինչ, իսկ եթե ոչ` շատ եմ ուզում ունենալ հանգիստության այն զգացումը, երբ վստահ լինեմ որ իմ մոտիկ , հարազատ մարդիկ երջանիկ են ու ես անում եմ այն ամենը ինչ հասնում է ինձնից իրենց դեմքին ժպիտ առաջացնելու համար : :)
Կարիք ունեմ մենանալու, առանձնանալու, մի որոշ ժամանակ երկրից կտրվելու, խորհելու , թափառելու, հոգեվոր սնունդ ստանալու և այդ ամենը մենմենակ : Շատ լուրջ պատասխան ստացվեց ... :)

Հիանալի և իհարկե անկեղծ մտքերով Քեզ ճանաչեցի... և թեթևությամբ շունչ առա:oy;):ok
Այստեղ "մենմենակ"-ը ինձ էլ է հարազատ, բայց և նմանապես, ես էլ եմ մտածում, որ մարդկանց ժպիտների մեջ է նաև իմ կյանքի երջանկությունը...
Շնորհակալություն Քեզ. և սրտով, և աչքերով, ժամանակ տրամադրելու և մտքերով կիսվելու համար... :)