PDA

Դիտել ողջ տարբերակը : Իսպաներեն երգեր



sharick
27.02.2009, 15:05
Համոզված եմ , որ այս ակումբում կան մարդիկ ովքեր տարված են իսպաներեն երգերով:
Եկեք գրենք , ով իսպաներեն ինչ երգեր է սիրում կամ ինչ երգչի (երգչուհու) կատարմամբ:)

Rhayader
27.02.2009, 15:35
Համոզված եմ , որ այս ակումբում կան մարդիկ ովքեր տարված են իսպաներեն երգերով:
Եկեք գրենք , ով իսպաներեն ինչ երգեր է սիրում կամ ինչ երգչի (երգչուհու) կատարմամբ:)

Hijo de la Luna, նամանավանդ Haggard խմբի կատարմամբ:love
Պակո դե Լուսիայի գործերը, որտեղ վոկալ կա, Աիրտո Մորեյրա և այլն:
Իհարկե, Մորեյրան ավելի շատ պորտուգալերեն է...

Rhayader
27.02.2009, 15:43
...

Rhayader
27.02.2009, 15:47
Հենց հիմա մեքսիկական Anabantha գոտիկ մետալ խումբն եմ լսում, Llanto De Libertad ալբոմը: Ասեմ, հիանալի է հնչում իսպաներենը ռոքում ու մետալում, ի տարբերություն իտալերենի ու ֆրանսերենի:

sharick
27.02.2009, 17:43
Hijo de la Luna, նամանավանդ Haggard խմբի կատարմամբ:love
Պակո դե Լուսիայի գործերը, որտեղ վոկալ կա, Աիրտո Մորեյրա և այլն:
Իհարկե, Մորեյրան ավելի շատ պորտուգալերեն է...

Ինձ էլ դուր եկավ ուղակի Haggard խմբի կատարումը չի : Մի տեսակ բոլոր երգերից տարբերվում ա շատ հաճելի երգ ա , որն ես առաջ չեի լսել:

բառերն էլ գտա

Tonto el que no entienda
Cuenta una leyenda
Que una hembra gitana
Conjuro a la luna hasta el amanecer
Llorando pedia
Al llegar el dia
Desposar un calé
Tendras a tu hombre piel morena
Desde el cielo hablo la luna llena
Pero a cambio quiero
El hijo primero
Que le engendres a el
Que quien su hijo inmola
Para no estar sola
Poco le iba a querer

[Chorus]

Luna quieres ser madre
Y no encuentras querer
Que te haga mujer
Dime luna de plata
Que pretendes hacer
Con un niño de piel
Hijo de la luna

De padre canela nacio un niño
Blanco como el lomo de un armiño
Con los ojos grises
En vez de aceituna
Niño albino de luna
Maldita su estampa
Este hijo es de un payo
Y yo no me lo cayo

[Chorus]

Gitano al creerse deshonrado
Se fue a su mujer cuchillo en mano
¯de quien es el hijo?
Me has engaño fijo
Y de muerte la hirio
Luego se hizo al monte
Con el niño en brazos
Y alli le abandono

[Chorus]

Y en las noches que haya luna llena
Sera porque el niño este de buenas
Y si el niño llora
Menguara la luna
Para hacerle una cuna
Y si el niño llora
Menguara la luna
Para hacerle una cuna
:)

Kita
27.02.2009, 18:57
Hijo de la Luna-ն նշվեց արդե, շատ եմ սիրում:) ընդհարապես իսպաներեն լեզվով երգերը հավես են հնչում:)

Հ.Գ.Թեման սխալ բաժնում է բացված:;)

StrangeLittleGirl
27.02.2009, 20:25
Ընդհանրապես, նկատել եմ, որ իսպանալեզու երգերը շատ ավելի պրիմիտիվ են, քան անգլերենները: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Կամ էլ գուցե անգլերեններն այնքան շատ են, որ մեջներից կարողանում ես ընտրել լավերը:

Իսպաներեն երգերից ես էլ եմ շատ սիրում Hijo de la luna-ն: Մեկ էլ սիրում եմ those were the days-ի իսպանական տարբերակը` en aquellos dias: Ու մի հատ էլ շա՜տ փախած իսպաներեն երգ կա, որ էլի շատ եմ սիրում: Pilori-ի կատարմամբ con los ojos bajos-ն է: Ցավոք, իմ իսպանալեզու ճաշակն այսքանով սահմանափոկվում է:

Kita
27.02.2009, 20:39
Մոռացա նշել Gipsy Kings-ի երգերը, որոնք միշտ էլ հաճույքով կլսեմ:)
+ հավեսով պարվող երգեր են, ռիթմով պարի:)

sharick
27.02.2009, 21:07
Մոռացա նշել Gipsy Kings-ի երգերը, որոնք միշտ էլ հաճույքով կլսեմ:)
+ հավեսով պարվող երգեր են, ռիթմով պարի:)

Ես նույնպես chipsi Kings ի երգերը շատ եմ սիրում :

Rhayader
27.02.2009, 21:14
Ընդհանրապես, նկատել եմ, որ իսպանալեզու երգերը շատ ավելի պրիմիտիվ են, քան անգլերենները: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Կամ էլ գուցե անգլերեններն այնքան շատ են, որ մեջներից կարողանում ես ընտրել լավերը:

Ասեմ քեզ, որ հաստատ սխալվում ես, ու իսպաներեն կատավող երգերը միայն կատարողական տեխնիկայի առումով այնքան բարդ են, որ անգլերեն քիչ երգեր կարող են մրցակցել նրանց հետ:
Նուրբ, թրթռան վոկալ, հարուստ հարմոնիաներ:love:love:love երևի լավ չես լսել, կամ էլ ականջիդ խորթ է պարզապես:

sharick
27.02.2009, 21:18
Ընդհանրապես, նկատել եմ, որ իսպանալեզու երգերը շատ ավելի պրիմիտիվ են, քան անգլերենները: Չգիտեմ՝ ինչու է այդպես: Կամ էլ գուցե անգլերեններն այնքան շատ են, որ մեջներից կարողանում ես ընտրել լավերը:

Իսպաներեն երգերից ես էլ եմ շատ սիրում Hijo de la luna-ն: Մեկ էլ սիրում եմ those were the days-ի իսպանական տարբերակը` en aquellos dias: Ու մի հատ էլ շա՜տ փախած իսպաներեն երգ կա, որ էլի շատ եմ սիրում: Pilori-ի կատարմամբ con los ojos bajos-ն է: Ցավոք, իմ իսպանալեզու ճաշակն այսքանով սահմանափոկվում է:


Ես խորհուրդ կտամ Aquilera ի երգերից լսել : Շատ լավ երգեր ունի իսպաներեն լեզվով , որ լսում ու փշաքաղվում ես:

sharick
27.02.2009, 21:23
Իսկ Lara fabian ի երգերն ով է սիրում? Հիանալի երգչուհի է և անկրկնելի ձայն ունի գեղեցիկ տեմբր : մանավանդ նրա երգերից Ave maria ն շատ եմ հավանում :)

Ռեդ
27.02.2009, 23:17
Ընդհանրապես, նկատել եմ, որ իսպանալեզու երգերը շատ ավելի պրիմիտիվ են, քան անգլերենները:
Փորձեցի հասկանալ, թե ինչ ես ուզում ասես, բայց տենց էլ չհասկացա :oy Լեզուն ի՞նչ կապ ունի պրիմիտիվության հետ: :)

StrangeLittleGirl
27.02.2009, 23:33
Ես խորհուրդ կտամ Aquilera ի երգերից լսել : Շատ լավ երգեր ունի իսպաներեն լեզվով , որ լսում ու փշաքաղվում ես:
Լսել եմ, ու դուրս չի եկել:


Փորձեցի հասկանալ, թե ինչ ես ուզում ասես, բայց տենց էլ չհասկացա Լեզուն ի՞նչ կապ ունի պրիմիտիվության հետ:
չգիտեմ՝ ինչ կապ ունի: Ընդամենը փաստն եմ արձանագրում, որ էդպես է: Իսպաներեն երգերի մեծ մասը mi corazon, mi amor տիպի տուպոյություններ են:

Ռուֆուս
28.02.2009, 00:19
Hijo de la Luna, նամանավանդ Haggard խմբի կատարմամբ:love
Պակո դե Լուսիայի գործերը, որտեղ վոկալ կա, Աիրտո Մորեյրա և այլն:
Իհարկե, Մորեյրան ավելի շատ պորտուգալերեն է...

Hijo de la Luna-ն ես էլ եմ շատ սիրում, բայց օրիգինալ կատարումը :P

Ես իսպանական ու մեքսիկական ռոքի բազմաթիվ mp3ներ ունեմ, առաջ շատ էի լսում, բայց հետո մի տեսակ հոգնեցի... Եթե դիսկը գտնեմ, կարամ տամ դուք էլ լսեք :)

Anush8888
23.08.2009, 00:40
բարև բոլորին, ես նորեկ եմ ու ինձ հետաքրքրող առաջին թեման արդեն գտել եմ:ok
ես ուղղակի պաշտում եմ իսպանական երաժշտությունը,սիրած կատարողներ շատ ունեմ նշեմ մի քանիսին.
շատ եմ սիրում David Bustamante, Bisbal, Chenoa,Mirela, հատկապես "Nada es comparable a ti " երգը, Carlos Ponse,Luis Fonsi, D'Nash boyband, խորհուրդ կտամ բոլոր ռոմանտիկ երգերի սիրահարներին Luis Fonsi-Nada es para siempre,D'Nash- "en medio de la calle" "Entra en mi vida", David Bustamante-"la locura del amor","Te cubrire de amor","Mi coleccion de amores",Luis Miguel-"la historia de un amor", N'Sync-"yo te voy a amar" .....

Իսկ Lara fabian ի երգերն ով է սիրում? Հիանալի երգչուհի է և անկրկնելի ձայն ունի գեղեցիկ տեմբր : մանավանդ նրա երգերից Ave maria ն շատ եմ հավանում :)
իմ համար N1 կումիռն է, համարյա բոլոր երգերն ունեմ, "Love by Grace","Adagio","The last goodbye","to love again", "Wonderful life".... հիանալի երգեր են:good

Սլիմ
24.08.2009, 09:07
Չգիտեմ ովա երգում, բայց վերնագիրը էսա - La alegria happines
Շատ եմ սիրում, հատուկ թարգմանել եմ տվել, որ հասկանամ ինչ եմ սիրում, մի խոսքով շատ ընտիր երգա::love

StrangeLittleGirl
20.06.2010, 12:45
Փորձեցի հասկանալ, թե ինչ ես ուզում ասես, բայց տենց էլ չհասկացա :oy Լեզուն ի՞նչ կապ ունի պրիմիտիվության հետ: :)

Չգիտեմ՝ ինչ կապ ունի, բայց փաստն այն է, որ իմ կիսաիմացած իսպաներենով իսպաներեն երգերի բոլոր բառերը կարող եմ հասկանալ, իսկ իմ իմացած գերազանց անգլերենով հաճախ է պատահում, որ ստիպված դիմում եմ բառարանի օգնությանը:

Ի դեպ, ով հետաքրքրվում է իսպանալեզու լավ երգերով... Փոփի սիրահարներին խորհուրդ կտայի Bebe լսել:

Իսկ ընդհանրապես, կիսվեմ իմ (ոչ այնքան) վերջին հայտնագործություններով. Lhasa de Sela-ի բոլոր երգերը, Yasmin Levy-ի Una noche mas-ը, Niuver-ի Quiereme Mucho-ն, Lila Downs-ի երգերը: Մի խոսքով, շատ-շատ են: Ի դեպ, շատ հայտնի երգ է նաև Gracias A La Vida-ն, որի տարբեր կատարումներ կարելի է գտնել: