PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջավախքի հիմնախնդիրը



Marduk
17.12.2006, 18:40
Որպեսզի Ջավախքի ընդվզմանը (http://www.akumb.am/showthread.php?t=2485)նախապատմությունը ավելի պարզ լինի ներկայացնում եմ պատմաբան Էդգար Հելհելյանի գրքից հատվածներ: Գիրքը կոչվում է "Ջավախքի հիմնախնդիրը":


*************************************************


Պատմա-քաղաքական խնդիրները Ջավախքում

1918թ. մայիսյան դեպքերից հետո, երբ հաջորդաբար իրենց անկախությունը հռչակեցին Վրաստանը, Հայաստանը եւ Ադրբեջանը` հայտարարելով Անդրֆեդերացիայի ինքնալուծարման մասին, ապա երբ 1918թ. հոկտեմբերի 30-ին Թուրքիան ռազմական լուծարման ենթարկվեց (այլ կերպ՝ գրեթե ոչնչացվեց) Անտանտի կողմից եւ ստիպված եղավ իր զորքերը դուրս բերել Այսրկովկասից, Ախալքալաքի եւ Բորչալուի գավառների պատկանելության խնդիրը սրեց հայ-վրացական հարաբերությունները: 1918թ. մայիսի 21-ին ՀՀ խորհրդարանը ընդունեց, հետո 8 օր անց ձայների 19 կողմ, 8 դեմ, եւ 6 ձեռնպահ հարաբերակցությամբ պնդեց «Ախալքալաքի գավառը Հայաստանի անբաժան մաս համարելու» մասին որոշումը:
1918թ. դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունը ՀՀ զինվորական նախարարությանը հրահանգեց առայժմ զերծ մնալ ռազմական գործողություններից եւ կատարել նախապատրաստական աշխատանքներ: Դեկտեմբերի 5-ին ՀՀ արտգործնախարարությունը Վրաստանին առաջարկեց շարունակել բանակցությունները, սակայն Վրաստանը, օգտվելով ՀՀ համար ստեղծված միջազգային ծանր իրավիճակից, թուրքական զորքերի՝ Ախալքալաքից հեռանալուց անմիջապես հետո զորքեր մըտցրեց եւ 1918թ. դեկտեմբերի 5-ին զավթեց Ախալքալաքի գավառը եւ Լոռու գավառի մի մասը` հայտարարելով, որ Ախալքալաքի նվաճումը քննարկման ենթակա չէ:
Հասկանալով, որ հարցը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց ցանկությունն ապարդյուն է, ՀՀ կառավարությունը հրահանգեց ռազմական նախարարության կազմում գտնվող Լոռու զորամասի հրամանատար Դրոյին` մաքրել Լոռին վրացիներից:
1918թ. դեկտեմբերի 13-ին բռնկվեց հայ-վրացական պատերազմը, իսկ հաջորդ օրն արդեն Դրոյի զորամասը շարժվեց առաջ` Վորոնցովկա-Այրում գծով: Նույն օրը գնդապետ Տեր-Նիկողոսյանի զորամասը գրավեց Վորոնցովկան, Պրիվոլնոյեն եւ Միխայլովկան: նդապետ Նեստերովսկին ազատագրեց Սանահին կայարանը: Առաջավոր դիրքեր գրավեցին նաեւ ռոտմիստր Փիրումյանի եւ փոխգնդապետ Կորոլկովի զորամասերը: Դեկտեմբերի 15-16-ին հայկական զորքերի ճնշման ներքո վրացական զորքերը թողեցին Ալավերդին եւ Այրումը, իսկ 17-ին Ախթալա կայարանի մոտ հայկական ուժերը գրավեցին վրացական բանակի հրամանատար` գեներալ Ծուլուկիձեին պատկանող շտաբ վագոնը, իսկ Ծուլուկիձեն հազիվ ճողոպրեց: Դեկտեմբերի 18-ին Կորոլկովի ջոկատը մոտեցավ Սադախլոյին, իսկ Տեր-Նիկողոսյանի ուժերն ազատագրեցին Բոլնիս-Խաչենը: Դեկտեմբերի 19-ին Տեր-Մարտիրոսյանի ջոկատը Սադախլոյի մոտ շրջափակվեց, եւ Տեր-Մարտիրոսյանը գերի ընկավ: Դեկտեմբերի 19-ին Ասլանյանի զորամասը ազատագրեց Սադախլոն` ոչնչացնելով Ծուլուկիձեի զորամասը: Դեկտեմբերի 28-ին պատերազմական գործողություններին միջամտեցին անգլիական եւ ֆրանսիական բանակների սպաներ Ռայկրոֆտը եւ Շարդիյնին. նրանց ճնշմամբ 1918թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 24.00-ին, կնքվեց հայ-վրացական հաշտության պայմանագիր: Այսպիսով, ավարտվեց հայ-վրացական «կարճատև պատերազմը»` ընդամենը 18 օր տեւելով:
Պատերազմի ժամանակ հայկական 6.000-անոց զորքերի դեմ վրացական 12.000-անոց բանակ հանելուց զատ՝ վրացական կողմը կիրառեց մի շարք հակամարդկային գործողություններ, մասնավորապես. Վրաստանում բնակվող բոլոր հայերը Վրաստանի Հանրապետության օրենքով հայտարարվեցին ռազմագերիներ` տասնյակ հազարներով քշվելով Քութայիսի հանքավայրերը` տաժանակրության: Վրացահայությունը զանգվածաբար ենթարկվեց թալանի, սպանությունների եւ ձերբակալությունների` առանց տարիքային կամ սեռական խտրականության: Թիֆլիսում փակվեցին հայկական բոլոր` դիվանագիտական, հասարակական կազմակերպությունները, կասեցվեց հայկական մամուլի գործունեությունը: Ձերբակալվեցին եւ կտտանքների ենթարկվեցին Թիֆլիսի Դումայի հայ պատգամավորները, Վրաստանը շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը` սովի ճիրաններում գըտնվող ավելի քան 600 հազար գաղթականների դատապարտելով մահվան:
1918թ. հունվարի կեսերին Թիֆլիսում բացվեց հայ-վրացական հաշտության խորհուրդը, որն էլ հունվարի 17-ին ստորագրեց հաշտության պայմանագիր: Ըստ այդմ.
1. Լոռին հայտարարվեց չեզոք գոտի` Սադախլոյից մինչեւ Դսեղ:
2. Չեզոք գոտում հայկական եւ վրացական կողմերն իրավունք ունեին 660-ական զինվոր պահել: Բացի այդ Վրաստանն իրավունք էր ստանում եւս 250 զինվոր պահել Ախալքալաքում:
3. Հունվարի 20-ին պետք է տեղի ունենար ռազմագերիների փոխանակումը, իսկ արդեն մինչեւ հունվարի 21-ը կողմերը պիտի ամբողջովին զինաթափվեին:
Ստացվում է, լինելով հաղթանակած պետություն, ՀՀ-ն, ենթարկվելով միջազգային ճնշումների, ստորագրեց պարտվողական պայմանագիր, որից հետո 1919թ. մարտի 8-ին Վրաստանը ճանաչեց Հայաստանի, իսկ մարտի 24-ին Հայաստանը` Վրաստանի անկախությունը: Հայ-վրացական հարաբերությունները ժամանակավորապես կարգավորվեցին եւ մտան խաղաղ զարգացման փուլ: Սակայն այս ժամանակավոր դադարը երկար շարունակվել չէր կարող…
Ախալքալաքի գավառի եւ Բորչալուի գավառի որոշ շրջանների խընդիրը կրկին արծարծվեց 1919թ. Թիֆլիսում կայացած հայ-վրացական խորհրդաժողովում, որի ժամանակ քննարկվեց Ախալքալաքի գավառը Հեշտիա գյուղից հյուսիս՝ Վրաստանին, իսկ հարավ՝ Հայաստանին տալու մասին առաջարկը: Սակայն, պայմանավորված Ալավերդու հանքավայրերի հետ կապված՝ վրացական կողմի պահանջներով, նաեւ Վրաստանի ոչ կառուցողական քաղաքականությամբ, այս առաջարկը եւս իրավական լուծում չստացավ: 1920թ. ապրիլի 7-ին ձգտելով վիժեցնել հայ-վրացական ուժերի համախմբումը հակաադրբեջանական ճակատում՝ Խորհրդային Ռուսաստանը Ադրբեջանի եւ Վրաստանի հետ կնքեց պայմանագիր, համաձայն որի վրացական տարածքներ ճանաչեց Ախալքալաքի եւ Բորչալուի գավառները՝ այդպիսով մեծացնելով իր քաղաքական ազդեցությունը Վրաստանում: Չորս օր հետո ՀՀ կառավարությունն ընդունեց հատուկ հայտարարություն` նշելով, որ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ՌՍՖՍՀ եւ ՎՀ միջև կնքված պայմանագրի՝ Ախալքալաքի եւ Բորչալուի գավառներին վերաբերող հատվածը:
1920թ. ապրիլի 28-ին խորհրդայնացվեց Վրաստանը, իսկ դեկտեմբերի 2-ին թրքա-բոլշեւիզմի ճնշմամբ խորհրդայնացվեց նաեւ Հայաստանը, որի կազմում ընդգրկվեցին Երեւանի նահանգը, Կարսի մարզի մի մասը, Ղազախի գավառի մի մասը, Զանգեզուրի գավառը եւ Թիֆլիսի նահանգի՝ 1920թ-ի սեպտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ կազմում գտնված շրջանները: Լոռու եւ Ախալքալաքի գավառները Խորհրդային Հայաստանի կազմում չընդգրկվեցին: Այս գավառների հարցը քննարկվեց հուլիսի 2-7-ը Թիֆլիսում` ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի պլենումում, որը ձայների 6 կողմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց Լոռու չեզոք գոտին վերամիավորել ՀԽՍՀ-ին, իսկ Ախալքալաքի եւ Ծալկայի շրջանները ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը տեղափոխեց Վրաստանի ԿԿ կենտկոմ` քննարկելու եւ եզրակացություն ստանալու համար: ՎԽՍՀ կոմկուսը 1921թ. հուլիսի 16-ին մերժեց այս առաջարկը: Հուլիսի 17-ին ՀԽՍՀ կառավարությունը կրկին բարձրաձայնեց Ախալքալաքի եւ Բորչալուի գավառի մի մասը ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը, բայց ի վերջո ՀԽՍՀ-ն ստիպված եղավ 1921թ. նոյեմբերի 6-ին Թիֆլիսում կնքել հայ-վրացական պայմանագիր, որով նշված գավառները մնացին ՎԽՍՀ կազմում:
1922թ. ստեղծվեց ԽՍՀՄ-ը: 1921թ. հուլիսի 16-ին ՎԽՍՀ կազմում ստեղծվեցին Աջարական, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Աբխազական ինքնավար հանրապետությունները, մինչ այդ 1921թ. ապրիլի 20-ին Վրացական ԽՍՀ կազմում ձեւավորվել էր նաեւ Հարավ-Օսական ինքնավար մարզը: Ախալքալաքի եւ Բորչալուի գավառների քաղաքական կարգավիճակը փոփոխություն չկրեց: Նշյալ գավառների քաղաքական կարգավիճակը փոփոխության չենթարկվեց նաեւ ԽՍՀՄ 1924թ., 1936թ. եւ 1977թ. Սահմանադրություններով: 1929թ. ՀԽՍՀ-ն եւ ՎԽՍՀ-ն ընդունեցին իրենց առաջին Սահմանադրությունները, որոնցով վերոնշյալ տարածքներն ամրագրվեցին որպես ՎԽՍՀ տարածքներ: Ախալքալաքի եւ Բորչալուի գավառի որոշ հատվածներ Հայաստանին միավորելու հարցը կրկին բարձրացվեց 1936թ. ԽՍՀՄ երկրորդ Սահմանադրության ընդունման ժամանակ, սակայն այս անգամ եւս վրացի «կոմունիստ ընկերների»` մասնավորապես Բերիայի ջանքերով, անարդյունք մնաց:
1924-1953թթ. ստալինյան բռնապետության պայմաններում վերոգրյալ տարածքների խնդիրը, որպես Հայկական Հարցի բաղկացուցիչ մաս, բացարձակապես լռության մատնվեց: Խորհրդային ամբողջ ժամանակաշրջանում Ախալքալաքի եւ Բորչալուի գավառները Հայաստանին վերադարձնելը, զանգվածային ահաբեկումների եւ բռնաճնշումների պայմաններում բացարձակ լռության մատնվեց` քաղաքական հարցից հետզհետե վերածվելով սոցիալ-տնտեսական գործոնի: Այս միտումը որոշակիորեն սկսվեց փոխվել եւ ազգային-քաղաքական դրսեւորում ըստանալ ԽՍՀՄ փլուզումից եւ Վրաստանում ամսախուրդիայի իշխանության գալուց հետո:
ալով իշխանության՝ Զվիադ ամսախուրդիան սկսեց վարել ազգային խտրականության քաղաքականություն: Շրջանառվեց «21 կիլոմետրանոց գոտի» հասկացությունը, որում ներառվեցին նաեւ Վրաստանի հայաբնակ շրջանները. այս տարածքներում արգելվեց հողի առուվաճառքը եւ մասնավորեցումը: Ախալքալաքում եւ մյուս հայաշատ քաղաքներում ու շրջաններում հայերին ազգային միատարրությունից զրկելու, ինչպես նաեւ արհեստականորեն ժողովրդագրական պատկերն ի վնաս հայերի փոխելու, ինչպեսեւ Ախալքալաքի ու Բոգդանովկայի շրջանները վարչական ինքնուրույնությունից զրկելու համար վրացական իշխանությունները Ախալքալաքի, Ախալցխայի, Բոգդանովկայի, Ասպինձայի եւ Ադիգենեյի շրջանները միավորեցին իբրեւ մեկ վարչական նահանգ` Ախալցխա կենտրոնով: Ինչի շնորհիվ, մասամբ նաեւ պայմանավորված վարչական մարմինների՝ Ախալքալաքից ավելի քիչ հայերով բնակեցված Ախալցխա տեղափոխմամբ, վարչական մարմիններում հայերի կշիռը սկսեց նվազել:
1918-1920-ական թթ. Ջավախքը հայաթափելու վրացական քաղաքականությունը էական արդյունք չտվեց: Բայց ահա, Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ իշխանության եկան գամսախուրդիականները եւ, առավել եւս, Սահակաշվիլու վարչակազմի հաստատումից հետո, երբ ԱՄՆ-ն սկսեց ընդարձակվել Այսրկովկասում (ռուսական ազդեցության թուլացման հաշվին), «ժողովրդավարության կղզյակ Վրաստանը բնականաբար պիտի օգտվեր «ժողովրդավարության հայր» ԱՄՆ-ի աջակցությունից եւ փորձեր վերականգնել իր մտացածին տարածքային ամբողջականությունը եւ դերը տարածաշրջանում: Սակայն հաշվի առնելով, որ այս ծրագրի իրականացման համար Վրաստանը առայժմ իրական ուժեր չունի, վրացական իշխանությունները այս ամենը իրագործում են քարոզչությամբ` փորձելով երկրում ձախողումների ու դժվարությունների պատճառ ներկայացնել ազգային փոքրամասնությունների, մասնավորապես, հայերի` իբր թե անջատողական տրամադրությունները:

Marduk
17.12.2006, 18:41
Եվ այսպիսով, Ջավախքի հայաթափման քաղաքականությունը (որը Վրաստանի համար կարեւոր է ոչ միայն Վրաստանի մտացածին տարածքային ամբողջականության տեսանկյունից, այլեւ իր ռազմավարական դաշնակիցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները կատարելու եւ վերջապես Հայաստանին դեպի նավահանգիստներ` ըստ այդմ էլ դեպի Ռուսաստան եւ Եվրոպա հաղորդակցության ուղիներից զրկելու համար) նոր թափ ստացավ խորհրդային իշխանության տապալումից հետո: Տնտեսական ծանր վիճակում գտնվող երկրամասը հայտնվեց սոցիալ-տնտեսական աղետի առջեւ. 1989թ. մինչեւ վերջին տարիները շրջանը զրկված էր տրանսպորտային հաղորդակցության ուղիներից, էլեկտրաէներգիայի մատակարարում գրեթե չէր կատարվում, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտները ոչնչացման եզրին էին: Այս պայմաններում պետական աջակցության բացակայությունը հանգեցրեց զանգվածային արտագաղթի` հիմնականում դեպի Ռուսաստան եւ Արեւելյան Եվրոպա: Նախագահ Շեւարդնաձեի կառավարման շրջանում ըսկսեց կիրառվել «բաժանի՛ր, որ տիրես» սկզբունքը. պետական մարմինների թողտվությամբ եւ աջակցությամբ հրահրվեցին ազգամիջյան բախումներ ազգային փոքրամասնությունների, հատկապես, հայերի եւ սըվանների միջեւ:
Այս քաղաքականությունն ամրագրվեց նաեւ նախագահ Սահակաշվիլու ձեռագրով: Չնայած այս ամենին Ջավախքում վերջին տարիներին սկսեց աշխուժանալ հասարակական-քաղաքական կյանքը` հանգեցնելով Ջավախքի խնդրի նկատմամբ միջազգային հետաքրքրություն առաջացնելուն, եւ այն Ջավախք-Վրաստան հարթությունից դեպի միջազգային քաղաքական հարթակներ տեղափոխելու իրական հնարավորություններ տվեց: Ստեղծվեցին մի շարք հասարակական կազմակերպություններ՝ «Մենք ենք, մեր Ջավախքը», «Ջավախք երիտասարդական մարզամշակութային միությունը» եւ այլն: Որոշակի քայլեր իրականացվեցին հատկապես 2005թ.՝ Ջավախքում հասարակական հոսանքների միավորման եւ միասնական հասարակական ճակատ ստեղծելու ուղղությամբ: 2005թ. Ջավախքի հասարակական կազմակերպությունների ղեկավարները համատեղ հանդես եկան ինքնավարության պահանջով, որին հետեւեց հայերի նկատմամբ իրականացվող կադրային ջարդը` դատաիրավական, մաքսային եւ մյուս ոլորտներում: Շրջանի կենտրոն Ախալքալաքում, հետո 2005թ դեկտեմբերի սկզբներին Բավրայի անցակետի մոտ տեղի ունեցան բախումներ հայ ցուցարարների եւ Վրաստանի ուժային կառույցների միջեւ: Սա Ջավախքի նկատմամբ հետաքրքրության ալիք բարձրացրեց Հայաստանում: Մի շարք հասարակական-քաղաքական, ռազմական գործիչներ, երիտասարդական կազմակերպություններ բողոքեցին՝ որոշ դեպքերում հանդես գալով շատ կոշտ հայտարարություններով: Այս ամենը, սակայն, չստացավ պետական աջակցություն: Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված լինելով հայ-վրացական հարաբերությունների բնականոն զարգացմամբ եւ հարցը միջազգային չափանիշներին համապատասխան` խաղաղ ճանապարհով լուծելու ձգտմամբ՝ փորձում է պահպանել հավասարակշռություն: Օգտվելով սրանից, ինչպես նաեւ գիտակցելով, որ Արեւմուտքի հետաքրքրությունները այս տարածաշրջանում զուտ շահադիտական են եւ Արեւմուտքին հուզում է միայն նավթային, գազային եւ տրանսպորտային ենթակառուցվածքների անխափան աշխատանքը (ինչն, ի դեպ, բխում է նաեւ Վրաստանի եւ նրա ռազմավարական գործընկերներ Թուրքիայի, Ադրբեջանի շահերից), վրացական իշխանությունները շարունակում են պետականորեն մշակված հայաթափման քաղաքականություն իրականացնել: Ջավախքի հայաթափման դեպքում, ինչը նշանակում է Ջավախքի թրքացում, Հայաստանը կհայտնվի թուրքական բացարձակ շրջափակման մեջ. նկատի ունենանք այն հանգամանքը, որ ՀՀ սահմանակից ԻԻՀ տարածքները եւս բնակեցված են թրքական տարրերով: Այդպիսով՝ Թուրքիան Կասպից ծովից Սև ծով ձգվող բոլոր հաղորդակցության ուղիների եւ նավթային ու գազային ենթակառուցվածքների վերահսկողը կդառնա: Վրաստանը կկորցնի Աբխազիան, Օսիան, Սվանիան, հարավում` Աջարիան եւ Մեսխեթ-Ջավախեթին: Հայաստանը գործնականում կզրկվի դեպի Եվրոպա եւ Ռուսաստան տանող ճանապարհներից, կըկորցնի իր դիրքերը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում` վերածվելով երկրի, որի գոյությանը հաշտվում են (իսկ գուցե եւ ոչ), բայց հետը հաշվի չեն նստում:

Ավելացվել է 2 րոպե անց

Ազգային-ժողովրդագրական խնդիրը Ջավախքում

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններում առկա մի շարք խնդիրներին եւ, գլխավորապես, Ջավախքի հայատարհանմանը, ինչպես նաեւ Խորհրդային Վրաստանի եւ Վրաստանի 3-րդ հանրապետության ժամանակաշրջաններում Ախալքալաքի գավառում եւ Բորչալուի գավառի հայաբնակ շրջաններում բնակչության ժողովրդագրական կազմը ի վնաս հայերի փոխելու վրացական իշխանությունների քաղաքականությունն ապացուցելու համար, կարեւոր եմ համարում ներկայացնել քննարկվող ժամանակաշրջանում Ջավախքի ազգային-ժողովրդագրական շարժը: Եվ այսպես, 1918թ. Ախալքալաքի գավառն ուներ 111 գյուղ, որից` 64-ը հայկական.

1. Աբուլ-935 բնակիչ 25. Մերենիա-1280
2. Արագվա-1858 26. Մեծ Սամաստ-657
3. Կարտիկամ-1391 27. Փոքր Սամաստ-718
4. Կուլիկամ-1075 28. Սիրիկվա-187
5. Մաջադիա-1010 29. Տուրցխ-978
6. Բավրա-1380 30. Խանդո-2252
7. Օլավերդ-1305 31. յումբուրյա-1762
8. Բզավեթ-680 32. Դիլիսկա-2778
9. Օրջա-1617 33. Չանդուրա-1400
10. Մեծ Խոսպիա-473 34. Վաշխան-2643
11. Կորխ-995 35. Դադել-1805
12. Խուլուգամա-778 36. Դիլիֆ-1144
13. Ագանա-557 37. Գոնդուրա-1435
14. Ալաթուման-553 38. Ղուլալիս-308
15. Բալանթա-278 39. Մեծ ոնդուրա-695
16. Բալխո-600 40. Մամզարա-1000
17. Բեժանո-1654 41. Մուրճախեթ-181
18. Բուղաշեն-548 42. Սուլդա-2755
19. Բուռնաշեթ-597 43. Փոքր Խանչալի-505
20. Հադո-655 44. Մեծ Խանչալի-1972
21. ոմակ-1548 45. Կարծախ-3813
22. Հակ-580 46. Մրակոլ-507
23. Էխտիլա-700 47. Մեծ Արագյալ-925
24. Կաճո-420 48. Փորք Արագյալ-425
49. Գանձա-2450 58. Չխատուլա-317
50. Գաջալար-945 59. Ազավրեթ-1431
51. Սաթխա-3400 60. Ալաստան-2235
52. Խոջաբեգ-882 61. Վարնան-1123
53. Ջիգրաշեն-1817 62. Խորենիս-613
54. Ղաուրմա-502 63. Ոչմանա-635
55. Թախչա-492 64. Հեշտիա-2610
56. Թորխա-650 Ընդհանուր առմամբ՝
57. Տրկնա-359 87085 բնակիչ
Ախալքալաք քաղաքն ուներ 4303 բնակիչ, որի 95%-ը կամ 4084-ը հայեր էին:
Բորչալուի գավառը, որի կազմում էին Բորչալուի, Բոլնիսի եւ Ծալկայի շրջանները, ուներ 155900 բնակիչ, որից 63148-ը կամ 40,5%-ը՝ հայեր: Այսպիսով, 1918թ. Ախալքալաքի եւ Բորչալու գավառի` Ծալկայի, Բոլնիսի, Բորչալուի շրջաններում ապրում էին 150233 հայեր` չհաշված հայ-վրացական, հունահայերի գյուղերում եւ ազգային այլ կազմ ունեցող գյուղերում եւ շրջաններում ապրող հայ բնակչությանը:
Խորհրդային տարիներին Վրաստանի իշխանությունների վարած ազգային զտման քաղաքականության հետեւանքով մեծ չափերի հասավ Ջավախքի հայ բնակչության արտագաղթը դեպի ԽՍՀՄ այլ վայրեր` մասնավորապես դեպի ՀԽՍՀ եւ հյուսիսային Կովկաս: Այդպիսով, 20 տարվա ընթացքում Ախալքալաքի եւ Բորչալուի գավառների կամ, ինչպես ընդունված է ասել ներկայումս, Սամցխե-Ջավախեթիայի հայ բնակչությունը կրճատվեց գրեթե 1/3 մասով` 1939թ. կազմելով 100594 բնակիչ` 1918թ. ավելի քան 150 հազարի փոխարեն: 1939թ. դրությամբ վերոնշյալ տարածքում հայերն ապրում էին հետեւյալ համամասնությամբ`
Ախալցխա-16454,
Ախալքալաք-54081,
Ադիգեն-942,
Ասպինձա-1741,
Բոգդանովկա-27376 հայ բնակիչ՝ կազմելով ընդհանուր բնակչության 44%-ը:
1944թ. հուլիսի 15-18-ը, հաշվի առնելով թուրք-մեսխերի հակումները դեպի Թուրքիա եւ խորհրդաթուրքական սահմանախախտումները, ԽՍՀՄ կառավարությունը Ասպինձայի, Ախալցխայի, Ադիգենի, Ախալքալաքի, Բոգդանովկայի շրջաններից դեպի միջնասիական ԽՍՀ-ներ աքսորեց մոտավորապես 67 հազար եկվոր թուրք-մեսխերի: Միաժամանակ, վրացական կառավարությունը սկսեց իրականացնել լքված բնակավայրերը Վրաստանի տարբեր վայրերից եկած վրացիներով բնակեցնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով արհեստականորեն նվազեցնել տեղի բնիկ հայ բնակչության թվական գերակշռությունը շրջանում: Վրացական կառավարության այս քաղաքականությունը որոշակի արդյունք տվեց: Եվ ահա 1939թ. մարդահամարի տվյալների համաձայն, եթե նշված տարածքներում վրացիները շատ փոքրաթիվ էին, ապա 1959թ. մարդահամարի տվյալներով արդեն վրացիները նշված տարածքներում կազմում էին բնակչության մեկ երրորդը` թվաքանակով զիջելով միայն հայերին: 1959թ. քննարկվող տարածքներում բնակչությունը տեղաբաշխված էր հետեւյալ համամասնությամբ:

Marduk
17.12.2006, 18:53
Գիրքը ամբողջովին կարող եք քաշել աթթաչմենթից

Պանդուխտ
26.09.2008, 17:52
Յոյսով եմ որ վերջապէս վրացիների խելքը կգայ, ու Աբխազիայում ու Օսիայում իրենց կատարած սխալները չեն շարունակի Ջաւախքում,,,

Alphaone
25.07.2018, 15:02
Ջավախքի թեման թարմացնենք, լավ, էսօր ի՞նչ մարտահրավերներ կան, ի՞նչ խնդիրների են բախվում հայերը:
Գիտեմ, որ Վրաստանում գործում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային կենտրոնը, Հայաստանում՝ ՋԱՀ-ը տարբեր ոլորտներից հագեցած ծրագրեր է անում, լիքը կազմակերպություններ են համագործակցում, օր.՝ տեղի ՎՎՀ փորձի փոխանակում է անում գյուղատնտեսների հետ (այլ ոլորտներից տեղյակ չեմ), Ջինիշյան հիշատակի հիմնադրամն ուսանողների հետ է համագործակցում ու այսպես շարունակ:
Էլ ի՞նչ գիտեք Ջավախքի ու վիրահայության ներկա վիճակի, առկա խնդիրների մասին: