PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հոգեխանգարում



Լավ ոստիկան
26.02.2009, 23:34
Ինձ զսպում եմ “Քաղակականության” բաժնում գրառում չանելու համար, ու արդյունքում ուրիշ՝ համեմատաբար ավելի խաղաղ, բաժիններն են թիրախս դառնում ակամա: Բայց կանոնադրական ոչ մի խախտում:

Լավ ոստիկան
26.02.2009, 23:35
Բանակցություն

Անսպասելի՝ կայծակի նման
Կամ սաստկանալով, ինչպես գլխացավ,
Այն իրողությունը ինձ հայտնի դարձավ,
Որ ապրում եմ ես կյանքով անազատ:

Ինչպես դա կարող է թվալ,
Հուսահատության մեջ ես չընկա բնավ,
Քանզի չլինելով այդ փաստին տեղյակ՝
Արպել էի կարգին երկար ժամանակ:
Բայց ի՞նչ կատարվեց, ախր ի՞նչ եղավ,
Հիմա ի՞նչ անեմ այս նոր գյուտի հետ:
Դե լավ, կարպրեմ նույն կերպ այսուհետ,
Իրբ ճշմարտությունը դեռ ինձ չի հասել,
Չէ որ իմ կյանքը շատ վատ չի եղել:
Ճիշտ է, տեսել եմ նաև տխրություն,
Բայց եղել են մերթ և օրեր խնդուն:
Վե՛րջ, վճռվեց, կապրեմ ինչպես միշտ,
Նո՞ր եմ սկսելու անել դարդ ու վիշտ:
Ի՞նչ է անազատությունը, եթե ոչ մի հալ,
Որը մարդուն կարող է նաև տանելի թվալ:
Ու թե չհիշեցնեն դա նրան հաճախ,
Ապա այդպես էլ նա կապրի խաղաղ:

Անսպասելի՝ կայծակի նման
Կամ սաստկանալով, ինչպես գլխացավ,
Այն իրողությունը ինձ հայտնի դարձավ,
Որ ազատության համար բանակցում են նաև

Արդարև
Կան այնպիսիք, որ ազատության համար
Վիճում են տաք-տաք, բանակցում համառ,
Ու արդա՜ր արև…
Ձեռք են բերում այն մի քանի ժամով.
Իսկ, երբ անխնա սպառում են փութով
Իրենց հատկացված ազատության ամեն մի վայրկյան,
Կրկին դառնում են իրենց հին կյանքին՝ անազատության,
Եվ այդպես ապրում, սպասում դժոխընկալ
Ազատության մի նոր առիթի, նոր բանակցության:
Բայց այս ինչու՞ իմ գլխում նույնպես սկսեց զրնգալ:
Միեթ՞ կարելի է անազատ ապրել,
Երբ ինչ-որ մի տեղ մարդիկ հավաքվել
Ապրում են ազատ, լիարժեք կյանքով
Թեկուզ վաղանցիկ, մի քանի ժամով:

Հարկ է, թեկուզ կարճատև, բայց ազատ ապրել,
Իսկ դրա համար բանակցող միշտ կա.
Կլինի մի խոսնակ՝ մի խենթ, էպոսի մի ծուռ,
Որ անզուսպ հորձանքով թիկունքին կզգա
Ազատատենչ խենթերի շունչը միահամուռ,
Ու տեսքով անխռով հանգիստ կվարի մի բանակցություն,
Որ պետք է բերի մի քանի ժամով, թեև կարճատև,
Բայց խոստումնալից, մեծ հույս ներշնչող մի ազատություն: