PDA

Դիտել ողջ տարբերակը : Գույքահարկ



Կտրուկ
26.02.2009, 21:51
հարգելի իրավաբաններ. ի՞նչ կարգով է գանձվում գույքահարկը։
նախկինում մեզ է պատկանել մի Զապորոժեց .որը վաճառվել է հավաստագրով։հիմա նրա հետքերը չկան. բայց ներկայացվել է 1998 թվականից հաշվարկվող հարկ. որը պատկառելի գումար է կազմում։ արդյոք չպետք է նախորոք տեղեկացնեին. որ կուտակվում են տույժեր։այստեղ չի՞ գործում արդյոք վաղեմության ժամկետը։

Elmo
26.02.2009, 22:22
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿ



1. Սեփականության իրավունքով անձանց պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկը “Գույքահարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Գույքահարկով հարկվում են ավտոմոբիլային տրանսպորտային միջոցները եւ մոտոցիկլետները:

2. Փոխադրամիջոցների հարկման բազա է համարվում հարկվող փոխադրամիջոցների շարժիչի հզորությունը (ձիաուժ կամ կիլովատ): Փոխադրամիջոցների վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում գույքահարկով հարկման բազա է համարվում բոլոր շարժիչների գումարային հզորությունը:

3. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով.

ա) մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

-1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,

-121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ,

-251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ 1000 դրամ,

բ) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`

-1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 100 դրամ,

-201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 200 դրամ:

4. Մոտոցիկլետների համար գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի դիմաց 40 դրամ դրույքաչափով:

5. Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:

Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

6. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում:

7. Հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում գույքահարկի տարեկան գումարը որոշվում է համապատասխան դրույքաչափի նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:

8. Գույքահարկ վճարողները գույքահարկը հաշվարկում են ինքնուրույնª ելնելով սույն օրենքով սահմանված հարկման բազայից եւ համապատասխան դրույքաչափերից, հաշվի առնելով գործող օրենսդրությամբ վերապահված արտոնությունները: Գույքահարկ վճարողը պարտավոր է հաշվառող մարմին ներկայացնել հարկային արտոնությունների իր իրավունքը հաստատող փաստաթղթերը:

9. Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման /գրանցման/ վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարվում է հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե:

10. Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ փոխադրամիջոցների տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը: Փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններին պետք է ներկայացվի տեղեկանք:

11. ՀՀ կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ:

12. Գույքահարկի մասին ՀՀ օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները, ինչպես նաեւ գույքահարկի հաշվառման համար ոչ ճիշտ տեղեկություններ տրամադրած լիազոր տեղական ինքնակառավարման մարմիներն ու դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ.

Բնապահպանական վճարի գումարը հաշվարկվում է հետևյալ կարգով`



Մինչեւ 50 ձիաուժ - 10-գործակից, 151-200 ձիաուժ - 50-գործակից



51-80 ձիաուժ - 20-գործակից, 201-250 ձիաուժ - 60-գործակից



81-100 ձիաուժ - 30-գործակից, 251-300 ձիաուժ - 70-գործակից



101-150 ձիաուժ - 40-գործակից, 300-ից ավելի ձիաուժ - 100-գործակից,



շարժիչի հզորությունը (ձիաուժ) բազմապատկելով վերոնշյալ գործակիցներով:



Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար պետական տուրքը կազմում է 6000 դրամ:



Հեռախոսահամարներ`

Երեւան քաղաքի վարչության ՊԱՏ բաժնի ավագ հերթապահ - 563294

ՀՀ ոստիկանության ՊԱՏ վարչության ավագ հերթապահ - 522763

երևի ստեղ սպառիչ պատասխան կգտնես

Yeghoyan
11.09.2009, 20:45
հարգելի իրավաբաններ. ի՞նչ կարգով է գանձվում գույքահարկը։
նախկինում մեզ է պատկանել մի Զապորոժեց .որը վաճառվել է հավաստագրով։հիմա նրա հետքերը չկան. բայց ներկայացվել է 1998 թվականից հաշվարկվող հարկ. որը պատկառելի գումար է կազմում։ արդյոք չպետք է նախորոք տեղեկացնեին. որ կուտակվում են տույժեր։այստեղ չի՞ գործում արդյոք վաղեմության ժամկետը։

Հարկային համակարգում չկա վաղեմության ժամկետ հասկացությունը:
Հարկային համակարգում ոչ ոք չի պարտավորվում հարկատուին տեղեկացնել իր պարտականությունների /որոնց չկատարման արդյունքում էլ առաջանում են տույժերը/ մասին:Հարկատուն ինքը պետք է տեղեկանա իր իրավունքներին և պարտականություններին, ու հնարավորինս ճիշտ կատարի դրանք հետագա տույժերից խուսափելու համար:

ministr
11.09.2009, 22:51
Բա առանց գույքահարկ մուծելու ոնց եք տեխզննում անցկացրել ամեն տարի?

ministr
11.09.2009, 22:51
Երեկ չէ առաջին օրն էի զբաղված էս հարցերով: Ովա տեսել տան համար մուծես 300 դրամ, իսկ մեքենայի համար 50000 :)

Elmo
11.09.2009, 22:53
Հզոր մեքնենաների գույքարարկը բարձր ա:
Մեր տնօրենը իր մեքենայի համար իմ հիշելով 250 000 ա վճարում:

ministr
11.09.2009, 22:55
Դե հա... 193 ձիաուժ ա մեքենան: Բայց արժի տարեկան մի 25000 ավել վճարել էդ հզորության համար :)

Elmo
11.09.2009, 22:57
Դե հա... 193 ձիաուժ ա մեքենան: Բայց արժի տարեկան մի 25000 ավել վճարել էդ հզորության համար :)

Յագուար եսիմ ինչ մոդել ա:

ministr
11.09.2009, 23:21
Վազգ իմնա էդքան :)))) Իրանը ավելի շատ կլինի :)

Elmo
12.09.2009, 17:26
Վազգ իմնա էդքան :)))) Իրանը ավելի շատ կլինի :)

Ուհու 250-ից որ հաստատ շատ էր: Որ մագիստրալի վրա կողքը նստած եմ լինում, մեջքս նստարանից չեմ կարողանում պոկել, մի 10 րոպե, մինչև վերջնական արագացումը չի դադարում: Կատաղած մեքենայա:

Dragon
13.09.2009, 05:13
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ (http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=41237)

Reckon
13.09.2009, 13:52
հարգելի իրավաբաններ. ի՞նչ կարգով է գանձվում գույքահարկը։
նախկինում մեզ է պատկանել մի Զապորոժեց .որը վաճառվել է հավաստագրով։հիմա նրա հետքերը չկան. բայց ներկայացվել է 1998 թվականից հաշվարկվող հարկ. որը պատկառելի գումար է կազմում։ արդյոք չպետք է նախորոք տեղեկացնեին. որ կուտակվում են տույժեր։այստեղ չի՞ գործում արդյոք վաղեմության ժամկետը։

Ինչպես արդեն նշվեց օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից:
Տվյալ դեպքում ամենաարդյունավետ տարբերակը այն կլինի, որ սեփականատերը գնա Ճանապարհային Ոստիկանության հաշվառման քննման բաժանմունք (MRO) և խոտանի ավտոմեքենան: Խոտանման արժեքը կարծեմ 6000-7000 դրամ պետք է լինի:
Սակայն Խոտանման համար ավտոմեքենայի փաստաթղթերը պետք է ձեր մոտ լինեն: Այնսպս, որ նախ պետք է գտնեք ավտոմեքենան:

Vaio
01.05.2015, 02:01
Բարև Ձեզ:
Ավտոմեքենայի գույքահարկի մասին հարց ունեմ:
Ավտոմեքենա վաճառելիս ոստիկանության հաշվառման քննական բաժինը (МРУ) պահանջում է համայնքապետարանից (թաղապետարանից) ներկայացնել զրոյական գույքահարկի տեղեկանք, որպեսզի ավտոմեքենան վաճառելու թույլտվություն տա: Տեղեկանքում "զրոյական" դառնում է այն դեպքում, երբ տվյալ տարվա 12 ամիսների գույքահարկը մուծվում է:

Հարց: Եթե ես ավտոմեքենան վաճառում եմ սեպտեմբեր ամսին, ինչու պետք է ես գույքահարկը մուծեմ 12 ամիսների համար (զրոյական տեղեկանքի համար), այլ ոչ թե 9 ամսվա համար?

Vaio
07.05.2015, 20:43
Էս կողմերում նորություններ չկան?

insider
07.05.2015, 22:24
Էս կողմերում նորություններ չկան?

Գույքահարկի մասին օրենքով տր. միջոցների գույքահարկը վճարում են տարեկան կտրվածքով: 13 հոդվածով՝ Ֆիզ.անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։

Այսինքն սեպտեմբերին մեքենան վաճառելու դեպքում պետք ա, որ արդեն գույքահարկը վճարած լինես:

Բայց նույն օրենքի 8 հոդվածով՝ գույքահարկի գծով պարտավորությունը դադարում է գույքահարկով հարկվող օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Եվ նույն հոդվածով՝ ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի օտարման օրվան հաջորդող ժամանակաշրջանի համար վճարումների առկայության դեպքում հաշվառող մարմնի կողմից այդ գումարները հաշվանցվում են հարկ վճարողի գույքահարկի գծով այլ հարկվող օբյեկտների պարտավորությունների հաշվին, իսկ դրանց բացակայության դեպքում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա վերադարձվում են ոչ ուշ, քան դիմումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում։