PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայ և համաշխարհային մշակույթները



Philosopher
17.12.2006, 10:12
Հայ մշակույթի զարգացման համար մենք պետք է պատսխանենք նախ հետևյալ հարցերին.
1. Կարո՞ղ է հայ մշակույթը գոյություն ունենալ և իրական, մեծ գործեր ստեղծել առանց որևէ մեծ մշակույթից սնվելու, նրա հովանավորության տակ գտնելու
2. Ո՞րն է այն մշակույթը, որը կարող է սնել ու բարձրացնել հայ մշակույթին՝ ճանապարհ բացելով նրա համար դեպի արվեստի այնպիսի չափանիշներ, որոնք ընդունված է անվանել "համաշխարհային". Առաջարկում եմ քննարկել հետևյալ տարբերակները. ա. Ռուսական, բ. Անգլո-ամերիկյան, գ. Եվրոպական - ֆրանսիական, գերմանական, դ. որևէ արևելյան մշակույթ

aniko
18.12.2006, 12:54
հարցդ հետաքրքիր է, բայց նաև պատասխանը ըստ իս ամեն մեկն էլ գիտի
մենք ունեցել ենք այնպիսի մշակույք, որը ոչ թե ուրիշից է վերցրել, այլ ինքն է տվել
դա չպետք է մոռանալ
կա մի բան ևս, մենք արևելքի երկիր ենք, չնայաց ուզում ենք ապրել և ապրում ենք Եվրոպայի նման, և մեզ մեր մշակույթը դարձել է արևելյան և եվրոպական մշակույթների խոռնուրդ,
լավ բաները պետք է վերցնել բոլորից, ուղակի պետք է լինենք ճաշակի մեջ, և ստեղծենք գեղեցիկ հարմոնիա ամեն ինչում, և աշխատենք պահպանել այն, այլ ոչ թե քանդենք հինը, ու ստեղծենք նորը

Philosopher
09.02.2007, 09:30
Իմ հարցերը այլ էին. կարո՞ղ է արդյոք հայ մշակույթը մեծ գործեր ստեղծել առանց այլ՝ մեծ մշակույթի մեջ ինտեգրվելու և որը պետք է լինի այդ մշակույթը: Ինչ վերաբերում է մեր մշակույթի մասին այն կայուն արտահայտություններին՝ մեր մեծության, Արևելքի և Եվրոպայի խառնուրդ լինելու և այլն, այդ ամենը դեռ պետք է գիտականորեն հիմնավորել: Սակայն առավել լավ հիմնավորում կլիներ այն, որ այսօր ևս հայ մշակույթը ինչ-որ բան տար համաշխարհային մշակույթին, առանց Ազնավուրի, Գորկու ու նույնիսկ Փելեշյանի վրա սեփականության իրավունքներ տարածելու:

Whyspher Whisper
23.01.2010, 22:06
1. Իհարկե կարող է!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Մեծ գործերը ստեղծվում են աշխարը խորությամբ զգալու, հասկանալու և արվեստի /կամ այլ/ լեզվով դա արտահայտել կարողանալու պայմաններում: Ըստ որում, ինչքան ավելի "մեծ" է գործը, այնքան ավելի շատ մարդկանց է այն հոգեհարազատ, այնքան ավելի շատ մարդկանց համար կարևոր երևույթների է վերաբերում: Իսկ այդ ամենը պարունակվում է մարդու անգիտակցականում, դա դարերի ընթացքում կուտակված փորձն է: Քանի որ հայկական քաղաքակրդությունը գոյություն ունի շատ ավելի երկար քան ներկայումս գոյություն ունեցողների մեծ մասը, ապա ցանկացած հայի կոլեկտիվ անգիտակցականի բովանդակությունը շատ ավելի հարուստ է: Մնում է միայն զարգացնել գիտակցությունը և այդ ամենը արտահայտելու կարողությունը, ինչը արդեն, ինձ թվում է, կրդական ոլորտի խնդիրն է:
2. Առաջաին հարցի պատասխանից պիտի երևա, որ ստեղծագործելու բոլոր նախադրյալները կան հենց մեր մեջ, իսկ մշակութային չափանիշները, այսինքն արտահայտման ձևերը, "համաշխարհային" համարվելու համար, բնականաբար պիտի լինեն արևմտյան, չնայած աշխարհագրական դիրքից ելնելով մենք միշտ կարող ենք միջնորդ համարվել արևմուտքի և արևելքի միջև /խոսքս Չինաստան--Ճապոնիայի մասին չէ/: Վերջին տարիների պատմության հիման վրա, անկասկած, մեզ ավելի մոտ է դարձել ռուսական մշակույթը, բայց պատմականորեն ավելի շատ Հունաստանն է մոտ եղել, որն էլ ընդհանուր եվրոպական մշակույթի համար հիմք է հանդիսանում /այդ թվում նաև ժամանակակից Ռուսաստանի/:

Whyspher Whisper
23.01.2010, 22:11
/////