PDA

Դիտել ողջ տարբերակը : Հակաթույն - ռոք համերգ /27.02.2009/

Sunny Stream
25.02.2009, 21:44
Հայաստանի հանքերից եկող թույնը լցվում է մեր ստամոքսը, թունավորում բուսական, կենդանական աշխարհը... մեր առողջությունը...

Մեզ հակաթույն է հարկավոր.

Անաղարտ բնություն + ռոք համերգ - օլիգարխ - թունավորում = ՀԱԿԱԹՈՒՅՆ

Իմանա'նք վտանգի մասին, չլռե'նք, ո'չ ասենք թունավորմանը: Լուծե'նք այս բարդ հավասարումը միասին!!!!!!!!!
Նախասրահում կցուցադրվեն Հայաստանի բնության թունավորումը ներկայացնող լուսանկարներ:
մասնակցում են.
DOGMA
OAKSENHAM
THE BEAUTIFIED PROJECT
VORDAN KARMIR
խմբերը:
Տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կփոխանցվի Թեղուտ համայնքի այլընտրանքային զարգացման հաշվեհամարին:

Սպասում ենք ձեզ փետրվարի 27-ին` 18:30-ին, Տիկնիկային թատրոնում!
Տոմսի արժեքը` 1500 դրամ:

Համերգի էջը Ֆեյսբուքում: (http://www.facebook.com/event.php?eid=52674066068)

:jagi ANTITOXIN - rock till the end!

Ռուֆուս
26.02.2009, 20:52
Գնում եմ, ո՞վ է գալիս :)

Yellow Raven
26.02.2009, 20:58
Ես վաղը կորոշեմ... Լավ կլիներ խմբերը ավելի բազմազան լինեին:think

Grieg
26.02.2009, 22:15
հետաքրքիր ա լինելու ... ;-)

Amaru
26.02.2009, 22:18
Պիտի որ գամ... :)

Կիվի
26.02.2009, 22:58
Գնում եմ, ո՞վ է գալիս :)

Ռուֆուս որոշեցինք, գալիս ենք:ok

impression
26.02.2009, 23:00
Ցավոք ես հեչ ի վիճակի չեմ, թեև Զառային կարոտել եմ, համերգն էլ հաստատ մի հոյակապ բան ա լինելու: Ձեզ հաճելի ժամանց:

Rhayader
26.02.2009, 23:02
Կձգտեմ գալ:

Հայկօ
26.02.2009, 23:15
Վաղը իրիկուն սաղ ըլնեմ՝ կգամ: Ականջակալներով ու բարձով :D:

Moon
27.02.2009, 00:38
Հավանականությունը մեծ ա իմ գալու, բայց շուտ եմ գնալու։

Սամվել
27.02.2009, 00:59
Գալմ ենք :love

Արտիստ
27.02.2009, 09:58
Գիտեք ինչը չեմ սիրում՞
Հարցնում ես մարդկանց թե ովքեր են երգելու, նույնիսկ չգիտեն էլ, ոմանք ասում են անկապ խմբեր են, բայց գնալու են...Ասածս ինչա, զզվել եմ արդեն ռոք համերգներից, երբ բոլորը գնում են "կայֆավատ" լինելու, իրենց նոր ընկերուհուն ցույց տալու, կամ էլ նոր ընկերուհի ձեռք բերելու, կամ խմելու. Դե թարգեք էլի ժողովուրդ, ում եք ինչ ուզում ցույց տաք՞ Կլինի գոնե մեկ անգամ գնաք համերգ լսելու ու ոչ թե անկապ headbenging անելու կամ էլ գետնին թավալվելու՞ Մարդու սիրտ է արդեն խառնում ետ ամեն ինչից, դրանով էլ, են մարդիկ ովքեր ուզում են գնան համերգ, հուշտ են լինում, խոսւափում են: Հիմա կասեք բա ռոք համերգա, պտի գնալ ու մենակ կայֆավատ լինել՞ Չէ, եդպես չի, չի կարելի դա սարքել մշտական: Ես անձամբ տիկնիկայինում արդեն 5 տարի է ինչ գրեթե համերգ բաց չէի թողնում, բայց արդեն, իրոք հոգնեցնող է ետ ամեն ինչը: Հիմա հարցնում են ինչի չես գալիս՞ Ասեմ ինչի, ուղակի ես չեմ լսում ու սիրում այդ խմբերին, այսքան բան: Իսկ եթե գալու եմ ու բուֆետում անկապ ինձ գցեմ, էլ ումա պետք՞ Չէ, շփման պակաս էլ չունեմ, որ գնամ համերգ մարդու երես տեսնեմ: Գրեթե համոզված եմ, մեր հայաստանյան """"ռոք"""" մասսան, գնում է համերգներին հենց վերը նշված նպատակներով, ու ոչ թե հենց լավ երաժշտություն լսելու: Ցավալի է, լացելու է:

Հ.Գ. Հեյ գիդի ժամանակներ, Բամբիռներ, Ոստան Հայոցներ, Լավ Էլի-ներ, ոտքի ելեք..

Արտիստ
27.02.2009, 10:06
Ցավոք ես հեչ ի վիճակի չեմ, թեև Զառային կարոտել եմ, համերգն էլ հաստատ մի հոյակապ բան ա լինելու: Ձեզ հաճելի ժամանց:

Զառան տիպ է: Այդպես էլ չկարողացա կողմնորոշվեմ, նա լավ է երգում, թե ոչ:)

Venus
27.02.2009, 10:58
Ռոք ընդմիշտ Ռոք :hands:hands:hands

Sunny Stream
27.02.2009, 14:27
Արտիստ, չեմ հիշում, որ էստեղ ինչ-որ մեկը քեզ համոզեր համերգի գալ… չես ուզում, մի արի, շփման կարոտ չես, մի շփվի, մեզ ինչի՞ ես պատմում ցավերդ:
Ինչ վերաբերում է մասսային, ապա ինչ արած, էդպիսին ա մեր երիտասարդության մեծ մասը: Բայց դա քեզ իրավունք չի տալիս բողոքել էս համերգի թեմայում էս համերգի դեմ: Քո շփման գերակայությունն արտահայտիր այլ կերպ, ինձ շատ զայրացրեց հենց էս թեմայում քո էդքան սրտաթրթիռ գրառումը կարդալը: Եթե դժգոհ ես էդ մարդկանցից, գնա իրենց ասա, կամ գրի համապատասխան թեմայում: Էսօրվա համերգը լրիվ դուրս է քո նկարագրածից, այն պարունակելու է շատ կարևոր ինֆորմացիա, շատ կարևոր մեսիջներ՝ բնապահպանության, առողջապահության ու ընդհանրապես աշխարհի ու մարդկանց սիրո մասին!!! Խմբերն էլ, իմնչպես տեսնում ես, բարձրակարգ ու լուրջ խմբեր են (լինեմ սուբյեկտիվ` բացառությամբ Բյութիֆայդի), որոնք առանձնապես չեն համապատասխանում "գնամ կայֆավատ լինեմ" ցանկությանը:
Ես անձամբ նախորդ տարի 2 համերգ եմ գնացել՝ Թեղուտի (այսօրվա համերգի նախօրինակը), Vo.X-ի (1-2 բաց թողածի համար էլ շատ ցավում եմ)…

Հ.Գ. Հեյ գիդի ժամանակներ, Բամբիռներ, Ոստան Հայոցներ, Լավ Էլի-ներ, ոտքի ելեք..

վստահ եմ, որ ընտիր ժամանակներ ու համերգներ են եղել, բայց էլի՝ սխալ էր բողոքդ, սխալ տեղում:

Արտիստ
27.02.2009, 14:48

Ցավում եմ այն բանի համար, որ միշտ այս տիպի գրառումներս չեն ընկալվում: Ինչևէ, շատ ուրախ կլինեմ, ու համոզված եմ որ համերգը լավ կանցնի: Ցանկությունս մեծ էր պատասխանելու ավելի մանրամասն, բայց այնքան ագրեսսիա զգացի սեփական մաշկիս վրա որ ցանկությունս այևս չկա:)

Քո շփման գերակայությունն արտահայտիր այլ կերպ, ինձ շատ զայրացրեց հենց էս թեմայում քո էդքան սրտաթրթիռ գրառումը կարդալը:

Սպասում էի, որ բառերիցս կառչումներ կլինեն:

Ռուֆուս
28.02.2009, 00:20
համերգը կարող էր ավելի լավը լիներ.... Մի տեսակ հիասթափվեցի, անցած տարվա համերգները ավելի մեծ դրայվ ունեին.... :(

Sunny Stream
28.02.2009, 00:24
համերգը կարող էր ավելի լավը լիներ.... Մի տեսակ հիասթափվեցի, անցած տարվա համերգները ավելի մեծ դրայվ ունեին.... :(

դե հա. անցած տարվա Թեղուտինը շա~տ ընտիր համերգ էր` թե' կազմով, թե' դրայվով, թե' բազմաբանությամբ... էս անգամ որոշել էին քիչ խումբ - ավելի հավաք համերգ - ավելի գաղափարական ելույքներ... երգիչները պիտի ինտեգրվեին համերգին, բայց էդպես չեղավ, մենակ Դոգմայի Զառան բացատրեց, թե էս ինչ համերգ ա, ինչի ա ինքը էսօր երգում, ինչ ա ուզում ասել: Մնացածն ուղղակի երգում-նբշվագում էին. մի տեղ էլ Բյութիֆայդն ասեց ու պրծ: Ինձ թվում է գովազդի ժամանակ էլ քիչ եղավ. բայց անձամբ ինձ համար շատ ուրախ ու հաճելի երեկո էր` լավ երաժշտության ու ընտիր ընկերների միջավայրում :)

Moon
28.02.2009, 00:32
Ներեցք, ես համերգին լրիվ չմնացի, գործի էի, բայց անկեղծ համերգը դուրս չեկավ, Օքսենհեմը քնացրեց, Որդան կարմիրը հեչ չհավանեցի...հետո արդեն դուրս եկա...ափսոս Դոգման չլսեցի, դրա համար էի եկել։
Հա, համ էլ քիչ մարդ կար, մի տեսակ էներգիայի ու դրայվի պակաս կար դահլիճում, ու չէիր էլ զգում, որ ինչ որ նպատակ ունեցող համերգ ա

Ռուֆուս
28.02.2009, 00:35

Լուս, Դոգման շատ է փոխվել... դեպի վատը.... Զառան ոնց որ խեղդած խորոզ լիներ, ձայնը կոշտացել էր :[

Իսկ Բյութիֆայթյուրիմածության մասին բան չասեմ, էլի....

StrangeLittleGirl
28.02.2009, 00:36
Հարցնում ես մարդկանց թե ովքեր են երգելու, նույնիսկ չգիտեն էլ, ոմանք ասում են անկապ խմբեր են, բայց գնալու են...Ասածս ինչա, զզվել եմ արդեն ռոք համերգներից, երբ բոլորը գնում են "կայֆավատ" լինելու, իրենց նոր ընկերուհուն ցույց տալու, կամ էլ նոր ընկերուհի ձեռք բերելու, կամ խմելու. Դե թարգեք էլի ժողովուրդ, ում եք ինչ ուզում ցույց տաք՞ Կլինի գոնե մեկ անգամ գնաք համերգ լսելու ու ոչ թե անկապ headbenging անելու կամ էլ գետնին թավալվելու՞ Մարդու սիրտ է արդեն խառնում ետ ամեն ինչից, դրանով էլ, են մարդիկ ովքեր ուզում են գնան համերգ, հուշտ են լինում, խոսւափում են: Հիմա կասեք բա ռոք համերգա, պտի գնալ ու մենակ կայֆավատ լինել՞ Չէ, եդպես չի, չի կարելի դա սարքել մշտական: Ես անձամբ տիկնիկայինում արդեն 5 տարի է ինչ գրեթե համերգ բաց չէի թողնում, բայց արդեն, իրոք հոգնեցնող է ետ ամեն ինչը: Հիմա հարցնում են ինչի չես գալիս՞ Ասեմ ինչի, ուղակի ես չեմ լսում ու սիրում այդ խմբերին, այսքան բան: Իսկ եթե գալու եմ ու բուֆետում անկապ ինձ գցեմ, էլ ումա պետք՞ Չէ, շփման պակաս էլ չունեմ, որ գնամ համերգ մարդու երես տեսնեմ: Գրեթե համոզված եմ, մեր հայաստանյան """"ռոք"""" մասսան, գնում է համերգներին հենց վերը նշված նպատակներով, ու ոչ թե հենց լավ երաժշտություն լսելու: Ցավալի է, լացելու է:
Այ քեզ բա՜ն… Էս ինչ տարօրինակ գրառում էր :D Ցավոք, ես չկարողացա էսօր ներկա գտնվել էդ համերգին առաջին հերթին առողջական պատճառներով (լուրջ եմ ասում, երեկ երեկոյան որոշել էի ամեն ինչ մի կողմ շպրտել ու գալ): Ու ես ուզում էի գնալ խմելու, գլուխս թափահարելու, մազերս գզգզելու ու հին ծանոթներիս տեսնելու: Էս անգամ երջանիկ պատահականությամբ անծանոթ խմբեր չկային, բայց եթե նույնիսկ լինեին, նույնիսկ եթե չիմանայի, թե ովքեր են երգելու, գնալու էի ուղղակի կայֆավատի: Այ տենց բաներ :P

Moon
28.02.2009, 00:37
Լուս, Դոգման շատ է փոխվել... դեպի վատը.... Զառան ոնց որ խեղդած խորոզ լիներ, ձայնը կոշտացել էր :[

Իսկ Բյութիֆայթյուրիմածության մասին բան չասեմ, էլի....
Դոգմայի պահով չգիտեմ, բայց Բյութիֆայդը լավ երգեր ունի, տենց մի ասա

Moon
28.02.2009, 00:38

Թխի, կայֆավատ լինելու իմաստով, բայց հեչ կայֆավատ լինելու համերգ չէր, ցավոք սրտի:(

Ռուֆուս
28.02.2009, 00:41
Դոգմայի պահով չգիտեմ, բայց Բյութիֆայդը լավ երգեր ունի, տենց մի ասա

Մի քիչ կասկածում եմ :)

Իրենց երգերը մեկը մյուսից ոչ մի բանով չեն տարբերվում: Ընդհանրապես իմ կարծիքով շատ տաղտկալի ու անհետաքրքիր խումբ են...

Moon
28.02.2009, 00:44
Մի քիչ կասկածում եմ :)

Իրենց երգերը մեկը մյուսից ոչ մի բանով չեն տարբերվում: Ընդհանրապես իմ կարծիքով շատ տաղտկալի ու անհետաքրքիր խումբ են...
հմմ, եսիմ։ Ընկերներիս մասին վատ բան դժվար ա գրել...բայց դե միանման երգեր ունեն, համաձայն եմ

malaletka
28.02.2009, 02:32
Ներեցք, ես համերգին լրիվ չմնացի, գործի էի, բայց անկեղծ համերգը դուրս չեկավ, Օքսենհեմը քնացրեց, Որդան կարմիրը հեչ չհավանեցի...հետո արդեն դուրս եկա...ափսոս Դոգման չլսեցի, դրա համար էի եկել։

Օքսինհեմը ամեն մարդու բան չի....իմ կարծիքով ամենաորակյալ խումբնա, չեմ վախենա ասեմ, Հայաստանյան լավագույն խումբն ա....իրանք որակով են ու պարզապես լավն են...

Լուս, Դոգման շատ է փոխվել... դեպի վատը.... Զառան ոնց որ խեղդած խորոզ լիներ, ձայնը կոշտացել էր :[

Իսկ Բյութիֆայթյուրիմածության մասին բան չասեմ, էլի....

ես մի քանի ամիս առաջ լսել էի , որ Զառան ձայնային լուրջ պրոբլեմներ ա ունեցել....միգուցե դրանից ա...կամ էլ սկսել ա ծխել հե հե :)

Իսկ Բյութիֆայլին բան չասեք...մեկա ես իրանց սիրում եմ :love իրանց համերգները շատ ջերմ ա անցնում :oy

Սամվել
28.02.2009, 09:06

ԻՄ կարծիքով ակուսծիկան նորմալ նաստռոյկա արած չէր... դրա համար էլ Օքսենհեեմը նորմալ չէր լսվում ;)

Yellow Raven
28.02.2009, 13:05
Էդ Որդան Կարմիրը տենց էլ չսիրեցի,չգիտես ինչի:[

Իսկ մնացածը լավ էին ընդհանուր առմամբ, Զառայի ձենը իսկականից էդքան էլ հնչեղ չէր իմ նախորդ լսածների համեմատ... Համերգն էլ համաձայն եմ,որ էդքան էլ հաջողված չէր:)

Rhayader
28.02.2009, 14:58
Իբր Զառան երբ է երգել, որ հիմա երգի: Առաջին անգամ որ լսեցի, մտածեցի՝ հիստերիկն ո՞վ է:
Բյութիֆայդն էլ, մեղմ ասած հետաքրքիր չի:)

impression
28.02.2009, 18:19
Լուս, Դոգման շատ է փոխվել... դեպի վատը.... Զառան ոնց որ խեղդած խորոզ լիներ, ձայնը կոշտացել էր :[

Իսկ Բյութիֆայթյուրիմածության մասին բան չասեմ, էլի....

Զառան վերջերս է ապաքինվել թոքաբորբից, զարմանալի չէ, որ գուցե նախորդ համերգների համեմատ ձայնն այնքան հնչեղ չի եղել, որքան առաջ: Ես հաճույքքով եմ լսում Դոգմայի երգերը, դրայվն էլ ա տեղը, ամեն ինչն էլ:

Sunny Stream
28.02.2009, 21:19
Օքսենհեմը հրաշալի խումբ է` որպես իսկապես բարձրորակ ու բարձրաճաշակ երաժշտություն ստեղծող լուրջ երաժիշտների բենդ, բայց ես միշտ դեմ եմ եղել, որ էս խումբը որևէ ռոք համերգի 2 կատարումից ավել նվագի, որովհետև նրանք կոտրում են համերգների ամբողջ տրամադրությունն ու թելադրում իրենցը, իսկ երբ դա տևում է 10-15րոպեից ավել, ուզում ես գնալ ու մոռանալ, որ դեռ ավելի ուրախ ու դրայվով խմբեր են գալու: Նրանց պետք ա կամ քիչ լսել, կամ գնալ իրենց խմբի մենահամերգին ու վայելել...

Բյութիֆայդներին սկզբից էլ չեմ սիրել որպես խումբ` սովորական պանկոտ վիճակներ են, ոչ մի հետաքրքիր բան, երգերի մեծ մասը լացացնում են, իրենք էլ հետը լացում...

Դոգմայի մասին շա~տ էի լսել, իսկ երբ իրենց լսեցի` մի քիչ հիասթափվեցի, որովհետև ավելին էի սպասում: Զառան, կարծում եմ, բեմից դուրս ավելի լավն է` շատ հաճելի, խելացի ու համեստ աղջիկ: Իսկ բեմում ամեն դեպքում մի քիչ էն չի... էս անգամ ոնց որ ընդհանրապես ռոք չերգեր, ոնց որ արագ երգված ժողովրդականը դրված լիներ ռոք երաժշտության տակ:

Որդան Կարմիրին առաջին անգամ էի լսում ու շա~տ հավանեցի!!! Հա'մ երգիչն էր դե~մք, հա'մ երգերը` մանավանդ Մարիոյի երաժշտությամբ երգը :ok

Արտիստ
28.02.2009, 22:15

Հետաքրքիր է, իսկ համերգը կայացած համարում ես? Ավելի ճիշտ, նրա նպատակը::)

Շնորհակալ եմ:

Հ.Գ. բա

Արտիստ
28.02.2009, 22:16
Մի տեսակ հիասթափվեցի,

Հա, դեմքիցտ նկատվում էր:Դ

Sunny Stream
28.02.2009, 22:37
Հետաքրքիր է, իսկ համերգը կայացած համարում ես? Ավելի ճիշտ, նրա նպատակը::)

Շնորհակալ եմ:

Հ.Գ. բա

Նապատակային առումով նույնիսկ նախորդ ընտիր համերգը լիովին կայացած չէինք համարում... բայց ի տարբերություն նախորդի, ժողովրդին արդեն ծանոթ էր Թեղուտի պաշտպանության խումբ ասվածը, Թեղուտի անտառահատում երևույթը, մեր ֆոտոներն ու պաստառներն էլ օգնում էին շատ բաներ վերհիշել! Կար նաև շատ խաղաղ ու խելքը գլխին ժողովուրդ, որ ոչ թե ծալմրտում էր մեր տված թռուցիկները, այլ կարդում էր, կողքինի հետ քննարկում... բացի դրանից համերգը նկարահանվել է ու "Մենք ենք" հաղորդումով տեսանյութ է պատրաստվելու, էնպես որ հիմնական նպատակներից մեկը` ինֆորմացիոնը եթե ոչ 100 տոկոսով, ապա հաստատ 70-ից շատ իրականացվել է ;) Մյուս նպատակը ուրախ ժամանցն էր, որն իհարկե ապահովվեց, ում` ինչպես հարմար էր, մեկը բուֆետում իր ընկերների հետ զրուցում էր, մյուսը բեմի մոտ գլուխը պոկելու աստիճան թափ տալիս, երրորդն էլ հանգիստ նստած համերգ վայելում: Մի նպատակ էլ կար` առողջ ապրելակերպի քարոզչություն. սուտ կլինի, եթե ասեմ, թե բուֆետի` ծխի մեջ կորած մթնոլորտում դա հաջողվեց, բայց էդ միանշանակ նորմալ բան եմ համարում. մենք ցույց տվեիցնք բնականբուսական սնունդն ու հեծանիվը, բայց դե պետք չէր ռոքի եկած երիտասարդությունից պահք պահողի կեցվածք պահանջել :)
էդ գրառմանս մեջ ես ընդամենը իմ սուբյեկտիվ վերաբերմունքն էի արտահայտել խմբերի վերաբերյալ. թե չէ էս նույն համերգում մարդ կար, որ բոլորից հենց Օքսենհեմին էր հավանել մենակ. էդ զուտ ճաշակի հարց է!

Խնդրեմ:

Հ.Գ. :P ես երբևէ Ակումբում երևի էդպես ագրեսիվ չեմ եղել. բայց քո գրածը վերածվում էր ակնհայտ հակազգովազդի (գուցե ոչ կանխամտածված): Դա էր, որ ինձ զայրացրեց: Հիմա ի՞նչ, եկել էի՞ր

Արտիստ
28.02.2009, 22:41

Կուլիսներում 10 րոպե զրուցել եմ մտերիմ ընկերներիցս մեկի հետ:) Կարծիքս` խմբերի հերթականությունը իդեալանորեն սխալ էր ընտրված:

Հ.Գ. [գովազդ] Ռոք բառում եղել եք? Մի հրաշք տեղ է: Բա Գանսի պլակատը...[/գովազդ]
Հ.Գ.Գ. Այսուհետև կաշխատեմ հակագովազդներ չանելլ...Այնպիսի տպվարություն է, կարծես մինչ այս ինչ արել եմ Թեղուտի համար իզուր է::)

Yellow Raven
28.02.2009, 22:41
Մի հարց էլի` ինչ նպատակ ուներ բուֆետի սեղաններից մեկի էն ազատ օգտագործման մթերքը:D:D Տենց մուֆթա բաներ սիրում եմ:P

Հ.Գ. Թե էդքան էլ ազատ օգտագործման չէր՞:oy

Sunny Stream
01.03.2009, 21:49
Հ.Գ.Գ. Այսուհետև կաշխատեմ հակագովազդներ չանելլ...Այնպիսի տպվարություն է, կարծես մինչ այս ինչ արել եմ Թեղուտի համար իզուր է::)

Դու ուղղակի չես ուզում ինձ հասկանալ:

Չեմ ճանաչում կամ տեղը չեմ բերում քեզ: Եթե Թեղուտի համար լավ բաներ ես արել, ապրես, թեև էստեղ ոչ մեկ որևէ բան չի անում շնորհակալության ակնկալիքով:

Մի հարց էլի` ինչ նպատակ ուներ բուֆետի սեղաններից մեկի էն ազատ օգտագործման մթերքը Տենց մուֆթա բաներ սիրում եմ
առողջ ապրելակերպի ու բնական սննդի քարոզչություն: ազատ էր ու մաքու~ր

Սամվել
01.03.2009, 21:52
Մի հարց էլի` ինչ նպատակ ուներ բուֆետի սեղաններից մեկի էն ազատ օգտագործման մթերքը:D:D Տենց մուֆթա բաներ սիրում եմ:P

Հ.Գ. Թե էդքան էլ ազատ օգտագործման չէր՞:oy

Թուու... Ոնց չենք տեսել :D:D