PDA

Դիտել ողջ տարբերակը : Շախմատի գերմրցաշար. Լինարես

Ներսես_AM
25.02.2009, 13:23
Վեյկ-ան-զեի մրցաշարից կարճ ժամանակ անց սկսվել է շախմատի մեկ այլ խոշոր մրցաշար, որտեղ Հայաստանը նորից ներկայացնում է Լևոն Արոնյանը: Նախորդ 2 տարիներին հաղթող է ճանաչվել աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը, իսկ 2006ին գավաթին տիրացել էր Լևոն Արոնյանը:

Արդեն անցել է 5 տուր: Ի տարբերություն անցյալ տարիների այս տարի ամբողջ մրցաշարը անցնելու է Իսպանիայի Լինարես քաղաքում: Նախկինում երկրորդ շրջանը անցնում էր Մեքսիկայի Մորելիա քաղաքում:

Առաջին 5 տուրից հետո 3½-ական միավորով Լևոն Արոնյանը ռուս Գրիշչուկի հետ կիսում է 1-2 տեղերը: Նրանցից ½ միավորով հետ է մնում Անանդը: Ի դեպ 5 խաղից Արոնյանը հաղթել է 2-ում, 3 խաղ ավարտել ոչ ոքի: :) Եվ հաղթել է նա ոչ ավել ոչ պակաս Վիշի Անանդին ու իրեն վերջերս Վեյկ-ան-զեում նեղացրած կուբացի Դոմինգեսին, որի հետ պարտությունը զրկեց նրան 3-րդ անգամ անընդմեջ կրկնելու Վեյկ-ան-զեի հաջողությունը:

Ի դեպ Վիշի Անանդի հետ խաղի միջնամասում Արոնյանը սևերով ուներ այսպիսի դիրք
http://pics.livejournal.com/smbatgogyan/pic/0004d6t4/s320x240

Լեո
25.02.2009, 13:27
Պարտիաները օնլայն կարո՞ղ ենք նայել:

Ներսես_AM
25.02.2009, 14:25
այո Լեո ջան
www.chessok.com կայքում կարող ես հետևել խաղերին, նաև անցած տուրերի խաղերն էլ կարող ես նայել :)

Ceceron
25.02.2009, 14:37
այո Լեո ջան
www.chessok.com կայքում կարող ես հետևել խաղերին, նաև անցած տուրերի խաղերն էլ կարող ես նայել :)

Ընդ որում այս սայթում... կարող ես դիտել online պարտիաները Rybka.... ծրագրի անմիջական մեկնաբանությամբ :D
Բացի այդ հայկական armchess.am սայթում... կարող ես գտնել գերհղումներ :) ընթացիկ խոշորագույն մրցաշարերի online պարտիաներին... որոնք հենց օֆիցիալ սայթերինն են :ok

Ceceron
25.02.2009, 14:45
Ասեմ նաև որ այսօր 6-րդ տուրում տեղի է ունենալու մրցաշարի կենտրոնական պարտիաներից մեկը Գրիշուկ - Արոնյան .... նրանք երկուսով տվյալ պահին գլխավորում են մրցաշարային աղյուսակը... այնպես որ վերջիններիս պարտիայից է կախված առաջատարի որոշումը :)

Լեո
25.02.2009, 15:16

Իսկ Երևանի ժամանակով ժամը քանիսի՞ն է կայանալու այդ պարտիան:

Ներսես_AM
25.02.2009, 15:19
Իսկ Երևանի ժամանակով ժամը քանիսի՞ն է կայանալու այդ պարտիան:
Պարտիաները սկսվում են ժամը 19:00-ին :)

Արիացի
25.02.2009, 23:51
Ժողովուրդ Արոնյանի վիճակը լավ չի ոնց որ: Որակ ու զինվոր պակաս ա: Հույս ունեմ նիչյա կանի: :(

Արիացի
26.02.2009, 00:10
Պարտվեց Արոնյանը: Հիմա կախված Անանդի պարտիայի ելքից, կամ երկրորդն ա կամ երրորդը: :(
Բայց դե ամեն ինչ առջևում ա:

ars83
26.02.2009, 18:23
Պարտվեց Արոնյանը: Հիմա կախված Անանդի պարտիայի ելքից, կամ երկրորդն ա կամ երրորդը: :(
Բայց դե ամեն ինչ առջևում ա:

:( պարտվեց

Արիացի
26.02.2009, 21:44
Ժողովուրդ հիմա Արոնյանը Իվանչուկի հետ ա խաղում: Ոնց որ ընդհանուր դիրքը լավա: Հլա որ զինվոր ավել ա: Տեսնենք ոնց կլինի:

Արիացի
26.02.2009, 22:43
Ժողովուրդ ինչ-որ մեկը խաղին հետևում ա? Կարող եք ասել Արոնյանը ինչ ա մտածել? Օբշիով ուզում ա փիղը տանի, բայց ինչ-որ չեմ տեսնում, ոնց պտի անի: :think

Արիացի
26.02.2009, 22:57
Պարտվեց :(
Էս արդեն լուրջ ա: Չարդարացրեց: Սկզբից ախր շատ լավ էր գնում ամեն ինչ: Իսկ հիմա վիճակը վատացավ::(
Լավ, սպասենք երկրորդ շրջանին :(

Yellow Raven
26.02.2009, 23:00
Ափսոս....:(:(
Հիմա ո՞նցա մրցաշարային աղյուսակը:

Bayern Munchen
28.02.2009, 16:38
ԱՐՈՆՅԱՆՆ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԵՑ

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Լինարեսի շախմատի մրցաշարի 6-րդ տուրում կենտրոնականը երկու առաջատարներիՙ Ալեքսանդր Գրիշչուկի եւ Լեւոն Արոնյանի մրցավեճն էր: Հաղթանակի դեպքում մրցակիցներից յուրաքանչյուրը լավ հնարավորություն կստանար «պոկվելու» հետապնդողներից: Ցավոք Արոնյանին ոչ միայն չհաջողվեց առավելության հասնել մրցակցի նկատմամբ, այլեւ 38-րդ քայլում սխալ թույլ տվեց, ինչը պարտության պատճառ դարձավ: 41-րդ քայլում սպիտակներով խաղացող Գրիշչուկը զինվոր շահեց, հետո Արոնյանը ստիպված էր որակ զոհաբերել: 50-րդ քայլում Գրիշչուկը եւս մեկ զինվորի առավելություն ստացավ: 59-րդ քայլում Արոնյանը ստիպված էր կանգնեցնել ժամացույցը:

Լեւոնը մրցաշարում անդրանիկ պարտությունը կրեց: 3,5 միավորով նա Մագնուս Կառլսենի հետ բաժանում է 2-3-րդ տեղերը: Իսկ միանձնյա առաջատար դարձավ Ալեքսանդր Գրիշչուկը, որն ունի 4,5 միավոր: Անանդն ու Իվանչուկը վաստակել են 3-ական միավոր, Դոմինգեսն ունի 2,5 միավոր: Աղյուսակը եզրափակում են Ռաջաբովն ու Վան Յուենՙ 2-ական միավոր:

Տուրում գրանցված 2-րդ հաղթանակն իր օգտին գրանցեց Մագնուս Կառլսենըՙ պարտության մատնելով Վիշվանաթան Անանդին: Իվանչուկ-Դոմինգես, Վան Յուե-Ռաջաբով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: 7-րդ տուրում Արոնյանը կմրցի Իվանչուկի հետ: Կկայանան նաեւ Անանդ-Գրիշչուկ, Ռաջաբով-Կառլսեն, Դոմինգես-Վան Յուե պարտիաները:

Մարկիզ
28.02.2009, 17:00
Այս նորությունն այնքան էլ նորություն չի:

John
28.02.2009, 18:04
դրանից հետո Իվանչուկին էլ ա կրվել ինչքան գիտեմ…

Արիացի
01.03.2009, 01:29
Ժողովուրդ Արոնյանը հենց նոր սևերով հաղթեց Կառլսենին: :hands:hands
Հիմա 4.5 միավորով Իվանչուկի հետ կիսում ա 2, 3-րդ տեղերը: Ամեն ինչ առջևում ա: Բոլորիդ շնորհավորում եմ: :hands

Morpheus_NS
01.03.2009, 01:52
Ժողովուրդ Արոնյանը հենց նոր սևերով հաղթեց Կառլսենին: :hands:hands
Հիմա 4.5 միավորով Իվանչուկի հետ կիսում ա 2, 3-րդ տեղերը: Ամեն ինչ առջևում ա: Բոլորիդ շնորհավորում եմ: :hands

Հա, շատ լավ լուր ա:hands:hands
Հուսանք հաղթանակ տոնել մնացած մյուս հանդիպումներում:B

dvgray
01.03.2009, 01:54
բայց էտ Կառլսոնը պուճուր երեխա չի՞ ;) էտ Արոնյանի ձեռը ոնց՞ ա գնացել երեխուն նեղացնի :8 :D

Մարկիզ
01.03.2009, 01:54
Բայց ինչ գժական պարտիա էր՝ մի տեսակ ոչ սովորական, օրիգինալ::hands Նայեցի, գժանոց էր:

Արիացի
01.03.2009, 02:04
Բայց ինչ գժական պարտիա էր՝ մի տեսակ ոչ սովորական, օրիգինալ::hands Նայեցի, գժանոց էր:

Հա շատ լավն էր: Իրոք քեֆս եկավ: Հալալ ա: Նավակային վերջնախաղում հաղթանակի հասնելը իրոք մեծ բանա:

Yellow Raven
01.03.2009, 20:51
Էսօր տուր եղելա՞:think

Ներսես_AM
02.03.2009, 10:56
Հա Վիշի Անանդի հետ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել:

Monk
02.03.2009, 10:59
Հա Վիշի Անանդի հետ սպիտակներով ոչ-ոքի է խաղացել:
Իսկ Գրիշչուկը?

Ներսես_AM
02.03.2009, 11:06
Գրիսչուկը նույնպես ոչ-ոքի: Երեկվա տուրում հաղթանակ է գրանցվել միայն Դոմինգես-Կարլսեն խաղում: Հաղթել է Կառլսենը:

Ներկա պահին մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ տեսքը:

1 Ալեքսանդր Գրիսչուկ (RUS) 6
2-3 Մագնուս Կառլսեն (NOR) 5
2-3 Լևոն Արոնյան (ARM) 5
4-5 Վիշվանաթան Անանդ (IND) 4½
4-5 Վասիլի Իվանչուկ (UKR) 4½
6-7 Վանգ Յու (CHN) 3½
6-7 Լենիեր Դոմինգես (CUB) 3½
8 Թեյմուր Ռաջաբով (AZE) 3

ars83
02.03.2009, 13:00
բայց էտ Կառլսոնը պուճուր երեխա չի՞ ;)
Չէ հա, ի՞նչ փոքր, "в меру упитанный мужчина в полном расцвете сил" :D Համարյա 19 տարեկան:

Ceceron
02.03.2009, 16:38
Այսօր Լևը խաղում է սևերով Ռաջաբովի հետ.... ինչ որ հետաքրքիրա... սևերով Արոնյանը ավելի պինդա խաղում քան սպիտակներվ,,,, չնայած տարօրինակ ձևով (ինձ անհասկանալի, լրիվ ոչ-ոքի դիրքում) պարտվեց Գրիշուկին... հուսանք , որ այսօր լավ կխաղա... Լև մենք քեզ հետ ենք... պինդ կաց :)

Արիացի
02.03.2009, 23:29
Ինչ որ տարօրինակ պարտիա ա: Արոնյանը ոչ-ոքիի վրայա խաղում: Հաղթանակի շանս չունի, բայց ոչ-ոքի ոնց որ կանի: սպասենք:think

Արիացի
02.03.2009, 23:32
Նավակները փոխեցին :( Կարողա կրվի: Չգիտեմ:
Կառլսեն - Չինացի պարտիան ա շատ հետաքրքիր: Չինացու թագուհին Կառլսենի երկու նավակի դեմ ա, պլյուս չինացի երկու զինվոր ավել ա: Շատ արտասովոր վերջնախաղ ա:

Արիացի
03.03.2009, 00:05
Պարտվեց :(
Լավ էլի այ ախպեր, ոնց լոմկեց: Գոնե թուրքից չպարտվեր:(

Ներսես_AM
03.03.2009, 11:00
Պարտվեց :(
Լավ էլի այ ախպեր, ոնց լոմկեց: Գոնե թուրքից չպարտվեր:(
Լավ էլի այ ախպեր, հմի ինչ տարբերություն ում կրվեց, որ մի հատ մոզամբիկցու կրվեր տարբերությունը որն էր լինելու: Խաղա էլի, մի անգամ կկրվի, մի անգամ էլ կկրվի:

անիմաստ քայլեր էր անում երեկ Արոնյանը, մի քանի քայլի ընթացքում կարող էր 2 զինվոր ուտեր բայց չկերավ, անկապ էս կողմ էն կողմ էր գնում մինչև հաջողացրեց Ռաջաբովը նավակները փոխեց ու արդեն նախաձեռնությունը անցավ թուրքին: Բան չեմ հասկանում ինչա կատարվում Լևոնի հետ:

Երեկվա խաղերի արդյունքներն են՝

Տուր 10 - Մարտի 2
Թեյմուր Ռաջաբով - Լևոն Արոնյան 1 - 0
Վիշվանաթան Անանդ – Լենիեր Դոմինգես ½ - ½
Ալեքսանդր Գրիսչուկ - Վասիլի Իվանչուկ ½ - ½
Մագնուս Կառլսեն - Վանգ Յու 0 - 1

Այս պահին մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի:

1 Ալեքսանդր Գրիսչուկ (RUS) 2733 6½
2 Վասիլի Իվանչուկ (UKR) 2779 5½
3-5 Վիշվանաթան Անանդ (IND) 2791 5
3-5 Մագնուս Կառլսեն (NOR) 2776 5
3-5 Լևոն Արոնյան (ARM) 2750 5
6-7 Թեյմուր Ռաջաբով (AZE) 2761 4½
6-7 Վանգ Յու (CHN) 2739 4½
8 Լենիեր Դոմինգես (CUB) 2717 4

Հ.Գ. բոլոր տուրերի պարտիաները կարող եք նայել http://chessok.com կայքում

Ներսես_AM
03.03.2009, 11:17
Երեկվա Կառլսեն- Վանգ Յու խաղը նայեք մի հատ ինչ հրաշալի պարտիա էր: Վերջնա Գեղեցկագույն պարտիաներիցա իմ տեսած: :hands

http://chessok.com/broadcast/?key=Linares10.pgn&game=1

Արիացի
03.03.2009, 12:02

Հա է, եղբայր, ճիշտ ես, ազգությունը կապ չունի, բայց դե էլի որ չի դզում էլի:
Իրոք շատ անկանոն ա խաղում Արոնյանը: Անկապ քայլեր էր անում: Իվանչուկի հետ խաղում էլ հենց հավայի հաշվարկներ էր անում, որ իբր բերի մատ անի, բայց դե վերջում էլի կրվեց: Իսկ երեկ էլ լրիվ ոչ-ոքի կարար աներ, բայց զինվորը հավայի քշեց առաջ, Ռաջաբովն էլ իրա մյուս զինվորները կերավ, հետո էլ էդ առաջ գնացած զինվորը կերավ: Չեմ ջոկում ինչ հաշվարկներ էր անում: :angry

Արիացի
03.03.2009, 12:03
Երեկվա Կառլսեն- Վանգ Յու խաղը նայեք մի հատ ինչ հրաշալի պարտիա էր: Վերջնա Գեղեցկագույն պարտիաներիցա իմ տեսած: :hands

http://chessok.com/broadcast/?key=Linares10.pgn&game=1

Այ սա իրոք վերջն էր: Շատ լավ պարտիա էր: :hands

Yellow Raven
03.03.2009, 15:52
Էս մրցաշարում , իմ հիշելով, Լևոնը վերջին տարիներին անհաջողա խաղում... Երևումա էս անգամ էլ բավարարվի միջնամասով աղյուսակի...

Քանի տուրա մնացել?

Արիացի
03.03.2009, 16:01
Էս մրցաշարում , իմ հիշելով, Լևոնը վերջին տարիներին անհաջողա խաղում... Երևումա էս անգամ էլ բավարարվի միջնամասով աղյուսակի...

Քանի տուրա մնացել?

Չէ, դա հաստատ էս մրցաշարը չի: Որովհետև էս մրցաշարում Լևոնը նախանցած տարի հաղթող ա ճանաչվել, իսկ անցածում բավարարվել ա երրորդ տեղով: Իմ կարծիքով էս տարի էլ տենց մի երրորդ կամ չորրորդ տեղ կվերցնի: Թեկուզ չորրորդը արդեն միջնամաս ա էլի:

Ներսես_AM
03.03.2009, 16:03
անցածում չի հաղթել, 3 տարի առաջա հաղթել, նախորդ երկուսը Վիշին է հաղթել:

Վահիկ մնացել է 4 տուր

Yellow Raven
03.03.2009, 16:08
անցածում չի հաղթել, 3 տարի առաջա հաղթել, նախորդ երկուսը Վիշին է հաղթել:

Վահիկ մնացել է 4 տուր

Բայց դե 4 տուրը ահագին վախտա, Վեյկ ան Զեե-ում էլ վերջին 2 տուրում Կարյակինը հաղթեց ու թռավ միանգամից առաջին տեղ... Մարդ ես մեկ էլ տեսար գոնե 2-րդ տեղ բռնի:)

Արիացի
03.03.2009, 16:14
անցածում չի հաղթել, 3 տարի առաջա հաղթել, նախորդ երկուսը Վիշին է հաղթել:

Վահիկ մնացել է 4 տուր

Ճիշտ ես: :)