PDA

Դիտել ողջ տարբերակը : Կյանքի խոսք (խարիզմատներ)



Էջեր : 1 [2]

fanaid
28.07.2012, 22:07
Քեզ ուղղակի մի քանի հարց, խնդրում եմ առանց խոսքը շեղելու ուղիղ պատասխան տաս՝

1. Քո կարծիքով բոլոր մարդիկ կործանվելու են, ու իրանք սխալ են, բացի հայ առաքելականների՞ց, խնդրում եմ պատասխանելուց առաջ հիշես, որ աշխարհում կա 7 մլրդից ավել մարդ, իսկ առաքելակններն իրանց մի տոկոսն էլ չեն կազմում

2, Քեզ ճանաչող քանի՞ հոգի քեզ նույն ձևով կնկարագրի, եթե ես իրանց մի քանի հարց տամ: Ասենք քո մայրը, եղբայրներն ու կոլեգաները լրիվ նույն կարծի՞քն
ունեն, իսկ եթե չէ, կարելի՞ ա ասել, որ իրանց մի մասը քեզ ընդհանրապես չի ճանաչում:

Քո առաջին հարցին կպատասխանեմ.«...որովհետեւ նեղ է այն դուռը, եւ անձուկ՝ այն ճամբան, որ դէպի կեանք կը տանի, ու քիչ են անոնք՝ որ կը գտնեն զայն» և այստեղ չի նշված ոչ մի եկեղեցու անուն, իմ կարծիքով փրկվում են նրանք ովքեր Քրիստոսին են ծառայում ավետարանի միջոցով սիրով և խոնարհությամբ կատարելով Նրա պատվիրանները:
երկրորդ հարցդ երևի չեմ հասկանում, բայց որքանով որ հասկացա ասեմ, ես չեմ հետաքրքրվում թե ուրիշները ինչ կարծիք ունեն իմ հանդեպ, ինձ հետաքրքրում է Աստծու կարծիքը իմ համար, կարող եմ նաև ավելացնել որ ամեն մարդ իր տեսանկյունից կնկարագրի:
Երկու հարցերդ էլ շատ ծավալուն են և մի քանի խոսքով հնարավոր չի ամբողջովին պատասխանել:

Moonwalker
28.07.2012, 22:28
Քեզ ուղղակի մի քանի հարց, խնդրում եմ առանց խոսքը շեղելու ուղիղ պատասխան տաս՝

1. Քո կարծիքով բոլոր մարդիկ կործանվելու են, ու իրանք սխալ են, բացի հայ առաքելականների՞ց, խնդրում եմ պատասխանելուց առաջ հիշես, որ աշխարհում կա 7 մլրդից ավել մարդ, իսկ առաքելակններն իրանց մի տոկոսն էլ չեն կազմում:

Ինձ թույլ կտամ ընդհանրապես առաքելականներին վերաբերվող առաջին հարցիդ:
Նախ, Հավատո հանգանակից կատարված մեջբերումը տեղ է ունի նաև կաթոլիկների (...Et unam, sanctam, cathólicam et apostólicam Ecclésiam), հույն ուղղափառների (...Εἰς μίαν, Ἁγίαν, Καθολικὴν καὶ Ἀποστολικὴν Ἐκκλησίαν), ռուս ուղղափառների (...И во единую, Святую, Вселенскую и Апостольскую Церковь.), անգլիկանների (...In one holy catholic and apostolic Church) ու այլ եկեղեցիների դավանաբանության մեջ: Իմա՝ նկատի է առնվում հանգանակի տվյալ հատվածի ընդունման ժամանակ (381թ. Կ. Պոլսի լրացումներ) գոյություն ունեցած միակ, ընդհանրական, առաքելական, սուրբ (http://en.wikipedia.org/wiki/Four_Marks_of_the_Church) եկեղեցին:
Էլ չասած, որ նշածդ 7 միլիարդից զգալի հատվածն ավելի շատ համապատասխանում է Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված թղթի բնորոշմանը (2:14,15):

Թեև կարծում եմ, որ ամեն ոք նախ պիտի իր հավատը քննի (ա լա Բ Կորնթացիս 13:5), բայց կարծում եմ տեղին է հիշել Տիրոջ խոսքերը.
«Ոչ ամէն մարդ, որ ինձ «Տէ՜ր, Տէ՜ր» է ասում, երկնքի արքայութիւն կը մտնի, այլ նա՛, ով կատարում է կամքը իմ Հօր, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ պիտի ասեն. «Տէ՜ր, Տէ՜ր, չէ՞ որ քո անունով մարգարէացանք եւ քո անունով դեւեր հանեցինք եւ քո անունով բազում զօրաւոր գործեր արեցինք»։ Եւ այն ժամանակ ես նրանց պիտի ասեմ. «Ես ձեզ երբեք չեմ ճանաչել, հեռո՛ւ կացէք ինձանից դուք ամէնքդ, որ անօրէնութիւն էք գործում»։

meruj-94
28.07.2012, 22:31
Քո առաջին հարցին կպատասխանեմ.«...որովհետեւ նեղ է այն դուռը, եւ անձուկ՝ այն ճամբան, որ դէպի կեանք կը տանի, ու քիչ են անոնք՝ որ կը գտնեն զայն» և այստեղ չի նշված ոչ մի եկեղեցու անուն, իմ կարծիքով փրկվում են նրանք ովքեր Քրիստոսին են ծառայում ավետարանի միջոցով սիրով և խոնարհությամբ կատարելով Նրա պատվիրանները:


ինչ վերաբերվում ա Առաջին հարցին՝ կոնկրետ չես պատասխանել իմ տված հարցին, բայց մեկ ա, պատասխանիցդ երևում ա, որ ոչ միայն Հավատամք Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցի, ի մի մկրտություն:

Ես չեմ ասում, որ առաքելական եկեղեցին սխալ ա, իսկ կյանքի խոսքը ճիշտ, քրիստոնեական բոլոր ուղություններն էլ, եթե հիմնական կետերն ընդունում են, և՛ ճիշտ, և՛ ոչ այնքան ճիշտ կողմեր ունեն, հետևաբար մեր փրկությունը պետք է փնտրենք մեր մեջ, մեր հավատքում ու գործերում, ոչ թե այն եկեղեցու, որին հետևում ենք:
Երկրորդը հարցի իմաստը հետևյալն էր՝ Աստծուն հնարավոր չի, որ բոլորը նույն կերպ ճանաչեն, այդ պատճառով տարբեր ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ եկեղեցիներ կան՝ որ տարբեր բնավորություններ ունեցող մարդիկ գտնեն այն, ինչ փնտրում են, իհարկե խոսքը չի գնում սխալ վարդապետություն ունեցող եկեղեցիների մասին, որոնց շարքին անձամբ ես չեմ դասում կյանքի խոսքը:

Հուսով եմ շատ չենք դուրս գա թեմայի շրջանակներից :)

meruj-94
28.07.2012, 22:33
Էլ չասած, որ նշածդ 7 միլիարդից զգալի հատվածն ավելի շատ համապատասխանում է Պողոս առաքյալի Հռոմեացիներին ուղղված թղթի բնորոշմանը (2:14,15):

։

Բա ես էլ էդ եմ ասում :)

Գրածիդ երկրորդ մասի մասին երևի իմ նախորդ (քո գրառման ներքևի) պոստիս մեջ գրել եմ ;)

fanaid
29.07.2012, 00:34
Միանշանակ համամիտ եմ Moonwalker-ի հետ


ինչ վերաբերվում ա Առաջին հարցին՝ կոնկրետ չես պատասխանել իմ տված հարցին, բայց մեկ ա, պատասխանիցդ երևում ա, որ ոչ միայն Հավատամք Ընդհանրական և Առաքելական Սուրբ Եկեղեցի, ի մի մկրտություն:Քո ա հարցին շատ կոնկրետ պատասխանել եմ


Ես չեմ ասում, որ առաքելական եկեղեցին սխալ ա, իսկ կյանքի խոսքը ճիշտ, քրիստոնեական բոլոր ուղություններն էլ, եթե հիմնական կետերն ընդունում են, և՛ ճիշտ, և՛ ոչ այնքան ճիշտ կողմեր ունեն, հետևաբար մեր փրկությունը պետք է փնտրենք մեր մեջ, մեր հավատքում ու գործերում, ոչ թե այն եկեղեցու, որին հետևում ենք:իսկ ես ասում եմ որ ՝՝խարիզմատների՛՛ կլուբը(կյանքի խոսք չեմ կարող անվանել) սխալ է և նրանք թաքնվելով հիմնական կետերի հետևում կատարում են մասսոնների ծրագիրը և լցնում իրենց գրպանները օգտվելով անդամների տգիտությունից, նախորդ էջերում շատ է գրված դրա մասին կան նաև տեսահոլովակներ,եթե չեն ջնջել յութուբից, ես էլ չկրկնեմ


Երկրորդը հարցի իմաստը հետևյալն էր՝ Աստծուն հնարավոր չի, որ բոլորը նույն կերպ ճանաչեն, այդ պատճառով տարբեր ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ եկեղեցիներ կան՝ որ տարբեր բնավորություններ ունեցող մարդիկ գտնեն այն, ինչ փնտրում են, իհարկե խոսքը չի գնում սխալ վարդապետություն ունեցող եկեղեցիների մասին,Աստվածաշունչը երբեք չի խոստացել իրեն հետևողներին հարստություն, հանգստություն, լայն կյանք: Չես կարդացել թե քանի անգամ է ասել Տերը.«...Զգույշ եղեք չմոլորվեք...»եթե անկեղծ ես քո հավատքի նկատմամբ ապա ավելի ուշադիր կարդա Աստվածաշունչը և կտեսնես բոլոր մոլորությունները և սխալները


որոնց շարքին անձամբ ես չեմ դասում կյանքի խոսքը:Բայց ինչի չես տեսնում, ես անձամբ շաաաատ փաստեր ունեմ, բայց ինչպես Տերն է ասում.«Զգույշ եղեք թե ինչ եք լսում» և «Զգույշ եղեք թե ոնց եք լսում», «Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»

meruj-94
29.07.2012, 01:54
Միանշանակ համամիտ եմ Moonwalker-ի հետ

Քո ա հարցին շատ կոնկրետ պատասխանել եմ


Որոշ չափով ես էլ եմ իրա հետ համաձայն, իսկ իմ հարցին հեչ էլ կոնկրետ չես պատասխանել, կոնկրետ պատասխանը կլիներ այո, կամ ոչ, կամ գոնե նենց նախադասություն, որից կեզրակացնեի կամ այո ես ասում, կամ ոչ


իսկ ես ասում եմ որ ՝՝խարիզմատների՛՛ կլուբը(կյանքի խոսք չեմ կարող անվանել) սխալ է և նրանք թաքնվելով հիմնական կետերի հետևում կատարում են մասսոնների ծրագիրը և լցնում իրենց գրպանները օգտվելով անդամների տգիտությունից, նախորդ էջերում շատ է գրված դրա մասին կան նաև տեսահոլովակներ,եթե չեն ջնջել յութուբից, ես էլ չկրկնեմ


Էլի հրեամասոնները, :) չէ, ապեր մարդակեր են, մասոն չեն, լավ էլի


Աստվածաշունչը երբեք չի խոստացել իրեն հետևողներին հարստություն, հանգստություն, լայն կյանք: Չես կարդացել թե քանի անգամ է ասել Տերը.«...Զգույշ եղեք չմոլորվեք...»եթե անկեղծ ես քո հավատքի նկատմամբ ապա ավելի ուշադիր կարդա Աստվածաշունչը և կտեսնես բոլոր մոլորությունները և սխալները


Դու իմ գրածի մեջ տեսա՞ր ակնարկ դեպի նյութական պարգևները, եթե հա՝ ուրեմն կամ դու քրիստոնեությունից գաղափար չունես, կամ էլ մտածում ես, որ ես չունեմ, որտև ես հոգևոր առումով նկատի ունեի:



Բայց ինչի չես տեսնում, ես անձամբ շաաաատ փաստեր ունեմ, բայց ինչպես Տերն է ասում.«Զգույշ եղեք թե ինչ եք լսում» և «Զգույշ եղեք թե ոնց եք լսում», «Ան որ լսելու ականջ ունի՝ թող լսէ»

Ոչ մի անվիճելի փաստ չունես, ուղղակի դու ոնց-որ պրինցիպի ընկած լինես, ուզում ես իրանց սխալ հանես, ես էլ ասեցի, որ բոլոր տեղերում էլ սխալ բաներ կան:

Ի դեպ, դու գիտե՞իր, որ եկեղեցիներից մեկում մոմ վաճառող կինը թուղթ ու գիր էր անում ու մոմ գնողներին իր ծառայություններն առաջարկում, եթե չէ, հո տխրահռչակ Կճոյանի մասին էլ կիմանաս: Բայց էս արդեն ուրիշ խոսակցություն ա, մնա մի ուրիշ տեղ կքննարկենք ;)

Մի բան էլ՝ դու մտածում ես, որ ես կյանքի խոսքից եմ, դրա համար ուզում ես միշտ ասածներիս մեջ սխալ կողմեր գտնես, ոնց-որ եղավ էն նյութականի պահով, բայց սխալվում ես, իմ համար լրիվ մեկ ա, թե մարդը կյանքի խոսքո՞վ կփրկվի, թե՞ առաքելական եկեղեցով, որտև հավատքը մենակ տվյալ մարդու ա կախված:

Ճիշտն ասած չեմ ուզում հետդ «վեճը» շարունակել, որովհետև իմաստ չեմ տեսնում, ոնց մտածում եմ, դու քո կարծիքին էլ մնալու ես, բայց եթե ցանկանաս շարունակել, հարմար թեմա գտի, ինձ ասա ու գոնե էդ ժամանակ իմ ասածներին պատասխանի, ոչ թե սրանց համար ենթատեքստեր փնտրի ու եսիմում հետ կռիվ արա ;)

fanaid
29.07.2012, 12:32
Ի դեպ, դու գիտե՞իր, որ եկեղեցիներից մեկում մոմ վաճառող կինը թուղթ ու գիր էր անում
Չգիտեի որ մոմ վաճառողը եկեղեցու հովիվն է


Դու իմ գրածի մեջ տեսա՞ր ակնարկ դեպի նյութական պարգևները, եթե հա՝ ուրեմն կամ դու քրիստոնեությունից գաղափար չունես, կամ էլ մտածում ես, որ ես չունեմ, որտև ես հոգևոր առումով նկատի ունեի: Իսկ դու ինչ կապ ունես, ես խոսում եմ ձեր կլուբի վարդապետության մասին, որ բոլոր քարոզների հիմքում ընկած է հրստությունը և փողը(քո սառնարանը միշտ լիքը կլինի, դու փող տուր և կստանաս բազմապատիկ և նման բաներ)


Մի բան էլ՝ դու մտածում ես, որ ես կյանքի խոսքից եմ, դրա համար ուզում ես միշտ ասածներիս մեջ սխալ կողմեր գտնես, ոնց-որ եղավ էն նյութականի պահով, բայց սխալվում ես, իմ համար լրիվ մեկ ա, թե մարդը կյանքի խոսքո՞վ կփրկվի, թե՞ առաքելական եկեղեցով, որտև հավատքը մենակ տվյալ մարդու ա կախված:համաձայն եմ, բայց նորից կրկնեմ, դու ինչ կապ ունես, ինձ համար միևնուն է թե դու որտեղ ես հաճախում, ես միայն քեզ ասացի. եթե անկեղծ ես հավատքիդ հանդեպ՝ փնտրի՛ ճշմարտությունը, մնացածը քո գործն է:


Ոչ մի անվիճելի փաստ չունես, ուղղակի դու ոնց-որ պրինցիպի ընկած լինես, ուզում ես իրանց սխալ հանես, ես էլ ասեցի, որ բոլոր տեղերում էլ սխալ բաներ կան:Կարևորը ոչ թե երկրորդական, երրորդական սխալն է, այլ հիմնական՝ վարդապետական և դավանաբանական, որով շատ հարուստ է այդ կլուբը, չնայած ջնջել եք յութուբից ձեր գրեթե բոլոր նյութերը (դրանով միայն ապացուցել եք ձեր սխալ դիրքը), միևնույն է շատ փաստեր կան, ես էլ ունեմ, բայց դու երևում է լսելու ականջ չունես...

հ.գ. եթե հանկարծ ցանկություն ունենաս լսելու, կարդա այս բաժինը սկզբից մինչև այստեղ

meruj-94
29.07.2012, 14:28
Չգիտեի որ մոմ վաճառողը եկեղեցու հովիվն է

Չէ, երևի ընդհանրապես կապ չունի եկեղեցու հետ ու կարա հենց եկեղեցում մարդկանց հետ բիզնես անի :D


Իսկ դու ինչ կապ ունես, ես խոսում եմ ձեր կլուբի վարդապետության մասին, որ բոլոր քարոզների հիմքում ընկած է հրստությունը և փողը(քո սառնարանը միշտ լիքը կլինի, դու փող տուր և կստանաս բազմապատիկ և նման բաներ)

Եւս մեկ անգամ կրկնեմ, հատուկ շատ լավ հասկացող ու յուրահատուկ տրամաբանույթուն ունեցող մարդկանց համար՝ ես կյանքի խոսքից չեմ, ու չեմ էլ ասել, որ իրանք միշտ ճիշտ են

Դու գոնե կարդու՞մ ես, թե ինչ եմ գրում

Չէի ուզում գրել, ուղղակի երկրորդ ասածիդ համար (կլուբի պահով) ճշտումներ բերեցի :)

fanaid
29.07.2012, 14:46
Չէ, երևի ընդհանրապես կապ չունի եկեղեցու հետ ու կարա հենց եկեղեցում մարդկանց հետ բիզնես անի :D

Եւս մեկ անգամ կրկնեմ, հատուկ շատ լավ հասկացող ու յուրահատուկ տրամաբանույթուն ունեցող մարդկանց համար՝ ես կյանքի խոսքից չեմ, ու չեմ էլ ասել, որ իրանք միշտ ճիշտ են

Դու գոնե կարդու՞մ ես, թե ինչ եմ գրում

Չէի ուզում գրել, ուղղակի երկրորդ ասածիդ համար (կլուբի պահով) ճշտումներ բերեցի :)Թերևս, ուղղակի շատ ես ՝՝մտահոգված՛՛ այդ կլուբով

ինձ համար զարմանալի չի որ այդ կլուբի անդամները հիմնականում թաքցնում են իրենց կապը կլուբի հետ, քեզ նկատի չունեմ:

Rhayader
09.10.2012, 02:32
Փոքրիկ ուղղում մտցնեմ, ընդհանուր առմամբ, խարիզմատներ անվանում են Ավետարանական եկեղեցիների որոշ ճյուղերի, ու Հայաստանի Ավետարանական Եկեղեցին, իրենց անդամներից մեկի խոսքերով, «Կյանքի Խոսքը» խարիզմատ եկեղեցի չի համարում ու բավականին զարմացած է, որ այդ հողի վրա նրանց իրար հետ շփոթում են:

Mephistopheles
09.10.2012, 03:05
ես գիտեի խարիզմատը սենց քաղցր ուտելիք ա՝ խավիծի պես… խավիծ, էլի…

… բայց իսկականից, սենց ախորժաբեր անուն ա… հանգիստ կարաս ասես, "տղերք եկեք էթանք Պռասպեկտի անկյունը խարիզմատ ուտելու" կա "էսօր համեցեք մեր տուն խարիզմատ ուտելու"… սենց արևելյան անուշեղենի նման բան ա… չէ՞…