PDA

Դիտել ողջ տարբերակը : Arca.am - Օնլայն վճարային համակարգ

Ձայնալար
24.02.2009, 16:41
Հանդիսանում է Արմենիան Քարդ ընկերության պաշտոնական կայքը: Պարունակում է ինֆորմացիա հայաստանյան բանկային համակարգի մասին: Կա ինֆորմացիա Հայաստանում գործող բոլոր բանկերի մասին, այս կայքից կարող եք գտնել տարբեր բանկերի վեբ կայքերի հասցեները, որտեղից էլ առավել ընդգրկուն և ամբողջական տեղեկություններ յուրաքանչյուր բանկի մատուցած ծառայությունների մասին:

Կայքի միջոցով կարող եք գրանցել վիրտուալ քարտ, ինչը հնարավորություն կտա ինտերնետի միջոցով կատարել կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ և այլն: Ինչպես նաև հետևել ձեր քարտային հաշվի շարժին, ստուգել մնացորդը և այլն:

Ariadna
24.02.2009, 17:01

Մտա, որ վիրտուալ քարտ գրանցեմ, ասեց որ չի լինի, իմը arca maestro ա :( Օրինակ ինչի՞, կարա՞ք ինձ բացատրեք, ամեն ինչ անում են, որ հազար հատ քարտ պահես, ու բոլորի համար սպասարկման վարձ մուծես։

Նորմարդ
24.02.2009, 17:07
Մտա, որ վիրտուալ քարտ գրանցեմ, ասեց որ չի լինի, իմը arca maestro ա :( Օրինակ ինչի՞, կարա՞ք ինձ բացատրեք, ամեն ինչ անում են, որ հազար հատ քարտ պահես, ու բոլորի համար սպասարկման վարձ մուծես։
Ան ջան իրանց համակարգում ինչ որ փոփոխություններ են անում ու որոշ ժամանակ մոտ մի 2-3 ամիս նոր վիրտուալ քարտ չի լինի գրանցել , մի քանի օր առաջ հեռուստացույցով ասեցին :) ու ներեղություն էլ խնդրեցին` նենց որ քեզ մնում է միայն ներել իրանց ու սպասել :D

impression
24.02.2009, 17:08
Ես էլ արդեն քանիերորդ անգամ փորձում եմ գրանցել, ասում ա, որ ժամանակավորապես հնարավոր չի իրականացնել գրանցումը:

Նորմարդ
24.02.2009, 17:11
Ես էլ արդեն քանիերորդ անգամ փորձում եմ գրանցել, ասում ա, որ ժամանակավորապես հնարավոր չի իրականացնել գրանցումը:
Են գրածս քեզ էլ ա վերաբերում :angry

Ձայնալար
24.02.2009, 17:12
Փաստորեն անհարմար ժամանակ եմ թեման բացել :D Ժող բայց անպայման գրանցեք, շատ հարմար ա :)

impression
24.02.2009, 17:14
Են գրածս քեզ էլ ա վերաբերում :angry

մինչև ես գրում էի դու պոստ արեցիր ի?նչ ես գոռում :D

Սամվել
24.02.2009, 22:51
Հա Իրոք... էն ժամանակ Թոշակիս քարտը Արքա էր դրանով լիքը բան էի անում...

Հիմա Վիզայա :( Չի լինում.. ԻՆչոր մեկը գիտի՞ VISA յով ոնց կարելիա էտ պահերը կազմակերպել

Dragon
24.02.2009, 23:21
Ես էլ արդեն քանիերորդ անգամ փորձում եմ գրանցել, ասում ա, որ ժամանակավորապես հնարավոր չի իրականացնել գրանցումը:

Կարող ա գաղտնամաբառն ես սխալ գրում, ասենք պին կոդն ես գրում: Էդ գաղտնաբառը դու ես ընտրում քարտը վերցնելուց առաջ,երբ ձեվաթուղթ ես լրացնում: Մեկ էլ մի կարեվոր պայամնն կա, որ ետ նույն ձեվաթղթում մեյլդ էլ լրացրած լինես, դրա վրա վիրուտալ քարտի հաստատումն ա գալիս: Եթե էդ երկուսը չկան, չես կարող: Կարող ես անձնագրով գնալ բան եվ լրացնել:

Չեն դադարեցրել, երեք օր առաջ ես նոր վիրտուալ քարտ բացեցի; Դադարեցման մասին մենակ լսել եմ, որ բանկոմատներում կոմունալ վճարումները ժամանակավորապես չկան, իսկ կայքում կան;)

Սամվել ես վերջի բացածս հենց VISA ա, խնդիր չի լինում եթե վերը նշածս երկու պայմանները կան;:ok

Ձայնալար
25.02.2009, 00:30
Հա Իրոք... էն ժամանակ Թոշակիս քարտը Արքա էր դրանով լիքը բան էի անում...

Հիմա Վիզայա :( Չի լինում.. ԻՆչոր մեկը գիտի՞ VISA յով ոնց կարելիա էտ պահերը կազմակերպել

Սամ, իմ վիրտուալներից մեկը վիզայա, լրիվ նույն ձևի ես անում:

Egern.net
01.03.2009, 00:54
բայց գրանցելու համար հատուկ գաղտնաբառ ու մեյլ ա ուզում, որ պետք ա "կցված" լինի քարտին: Իսկ օրինակ մեր համալսարանի տված Arca-ների մասին տենց ինֆորմացիա չունենք :) չգիտեմ էդ դեպքում ոնց ա հնարավոր վիրտուալ քարտ գրանցել...

իսկ որպես սայթ, իմ կարծիքով լավ հաջող սայթ ա: Ամբողջ ինտերֆեյսը հաճելի ա: Անվտանգությունն էլ.. հուսով եմ լավն ա :)

Ձայնալար
01.03.2009, 12:16

Անձնագրով գնում ես բանկ ու կցում ես e-mail հասցե, գաղտնաբառդ էլ իմանում ես, կամ եթե չկա ասում ես գրում են:

ars83
02.03.2009, 12:36
Վիրտուալ քարտի գրանցման համակարգն ունի տեխնիկական թերություն։ Գրանցելիս պահանջում է ընտրել 8-16 նիշանոց գաղտնաբառ վիրտուալ քարտի համար։ Երբ 16-ից ավել նիշեր ես հավաքում, առանց զգուշացման դեն է նետում 16-րդից հետո եկող նիշերը և այդպես գրանցում քարտդ։

Արիացի
02.03.2009, 18:11

Առանց բագի չեն կարում էլի մի բան սարքեն: Կարելի ա գրած իրանց էդ մասին:

Ձայնալար
02.03.2009, 18:14
Առանց բագի չեն կարում էլի մի բան սարքեն: Կարելի ա գրած իրանց էդ մասին:

Արժի, ի դեպ ի տարբերություն բանկերի, «Արմենիան քարդ» -ի սպասարկումը շատ որակյալ է, եթե մի խնդրով զանգում ես շատ օպերատիվ կերպով լուծում են:

Lapterik
02.03.2009, 18:17
Էրեխեք ջան վիրտուալ քարտի գրանցման համար պետքա, որ բանկում Ձեր մեյլը գրանցած լինի, եթե չկա, պիտի գնաք համապատասխան բանկ ու գրանցեք, հեռախոսով չեն գրանցում, դրանից հետո արդեն կլինի:
Մեյլը անհրաժեշտ ա, որպեսզի ակտիվացումը գնա մեյլի միջոցով:
Համալսարանի տված քարտերում մեր մեյլերը գրած չի, դրա համար չի լինի գրանցել:

ars83
03.03.2009, 17:58
Առանց բագի չեն կարում էլի մի բան սարքեն: Կարելի ա գրած իրանց էդ մասին:

Ասել եմ իրանց security-ով զբաղվողներից մեկին, ընկերս ա: Կարող ա մի բան փոխեն...

Nuard
05.03.2009, 16:01
Արժի, ի դեպ ի տարբերություն բանկերի, «Արմենիան քարդ» -ի սպասարկումը շատ որակյալ է, եթե մի խնդրով զանգում ես շատ օպերատիվ կերպով լուծում են:

Եթե չհաշվենք, որ շատ հաճախ պատասխանում են՝ "Ծրագիրը չկա՝ կլինի կեսօրից հետ", ապա, այդ դեպքում, կարելի է ասել, որ սպասարկումը որակյալ է։ :)

Artgeo
31.05.2009, 11:20
Ժող, վիրտուալ քարտիս համարը կորցրել եմ: Գաղտաբառն ու բոլոր տեղեկությունները հիշում եմ, դրանք երբեք չեմ գրում, անգիր գիտեմ: Երկու հարց ունեմ

1. Կարո՞ղ եմ հին համարը մի կերպ իմանալ
2. Նոր վիրտուալ քարտ գրանցելու դեպքում հիստորին մնո՞ւմ ա, թե՞ չէ: Այսինքն ինչ գործարքներ են կատարվել, գոնե վերջին մեկ ամիսը:

Եթե երկրորդ հարցին պատասխանը դրական ա, ապա առաջին հարցը էական չի:
Մերսի:

Որմիզդուխտ
01.06.2009, 00:15

ԱրՔա համակարգից մի անգամ ճշտել եմ, որ վիրտուալ քարտի համարը մոռանալու դեպքում հաշիվը վերականգնելու միակ ձևը նորից գրանցվելն է: Նոր վ. քարտի գրանցման դեպքում գործարքների պատմությունը պահպանվում է, քանի որ մնացած տվյալները մնում են անփոփոխ:

Որմիզդուխտ
01.06.2009, 14:19
Եթե չհաշվենք, որ շատ հաճախ պատասխանում են՝ "Ծրագիրը չկա՝ կլինի կեսօրից հետ", ապա, այդ դեպքում, կարելի է ասել, որ սպասարկումը որակյալ է։ :)

Դա սպասարկման որակի հետ բնավ կապ չունի: Գործարքների պրոցեսինգի ժամանակ քարտի մնացորդի, քարտային հաշվի վրա գումարի նստեցման մասին և նման այլ տեղեկություններ չեն տալիս: Օրական պրոցեսինգներից մեկն էլ սկսվում է առավոտյան ժամը 10:30 -11:00-ից մինչև կեսօր, դրա համար էլ հաճախ պատասխանում են՝ ծագիրը չկա՝ կլինի կեսօրից հետո:

terev
14.01.2010, 00:24
Ժողովուրդ կարումեք՞ մտնեք http://arca.am

Dayana
14.01.2010, 00:29
Ժողովուրդ կարումեք՞ մտնեք http://arca.am

Այո :)

terev
14.01.2010, 00:38
Այո :)

Մինչև վերջ մտնումա՞ , հաշիվները ցույցա՞ տալիս:

Dayana
14.01.2010, 00:45
Մինչև վերջ մտնումա՞ , հաշիվները ցույցա՞ տալիս:
Ուփս, ես ներողություն: Ինձ թվաց ուզում եք իմանալ էջը բացվում է թե ոչ, ես քարտ չեմ գրանցել էստեղ, լոգին ինել չեմ կարող:

Ձայնալար
14.01.2010, 14:17
Ուփս, ես ներողություն: Ինձ թվաց ուզում եք իմանալ էջը բացվում է թե ոչ, ես քարտ չեմ գրանցել էստեղ, լոգին ինել չեմ կարող:

Ես նոր լոգին եղա, նորմալ ստացվեց:

terev
14.01.2010, 16:30
Ես նոր լոգին եղա, նորմալ ստացվեց:

Մերսի:

Փաստորեն երեկ չեր աշխատում:
Այսօր իմ մոտ էլա նորմալ:

suren.harutyun
10.08.2011, 23:23
Ճիշտ կլինի ասել ամենա-անհաջող ու անհույս վեբ կայք որը մոնոպոլյա ունի հայաստանում քարտային բնագավառում, և ինքը չի զարգանում և ենթադրում եմ ուրիշներին հնարավորություն չի տալիս, էնպիսի տպավորություն է որ ինչ որ օլիգարխի սեփականություն է որը պետական համակարգում լավ կշիռ ունի:

Դե զարմանալու բան չկա, մնացած բիզնեսների նման Հայաստանում 

Ապագա չունես arca.am

Vaio
11.08.2011, 23:03
Ապագա չունես arca.am

Էտ խի որ?
arca.am-ին ինչա եղել որ?

suren.harutyun
12.08.2011, 00:05
Էդ որովհետև վճարման համակարգը իրավունք չունի մի քանի տարի չզարգանա ու նույն սխալները վճարելուց տա, ու դու չիմանաս փողդ հետ կնստի թե չէ.
Էդ որովհետև իրավոունք չունի շաբաթը ամենաքիչը մի քանի անգամ չբացի կայքը:
Ու ասեմ ավելին ամսի 10 կողմերը որ կոմունալները ամելացնում են էդ յամանակ ընդհանրապես ավելի լավ է գործարք չանես:

Գիտես սխալներ կան ցանկացած կայքում , բայց մի բանը որ մարդու գրպանի հետ ուղիղ կապ ունի պիտի լինի անտերի հնարավորին չափ ու գոնե մոկմոկ սխալները ուղղի:

John
14.11.2013, 23:55
arca.am-ի միջոցով որ լիցքավորում եմ վիվասելի որևէ հեռ.համար, ինչպե՞ս կարող եմ ճշտել այդ հեռախոսահամարը

լիցքավորումը կատարվել է, ինձ նամակ է եկել փոխանցումը հաստատող, բայց քարտիս հաշվին չի ավելացել էդ գումարը... մտածում եմ, ո րգուցե սխալ հեռ.համարի՞ եմ փոխանցել: Ինձ եկած նամակում հեռ.համարի մասին տվյալներ չկան: Բովանդակությունը հետևյալն է`

Dear...your transaction details are the following:
Հարգելի ... Ձեր գործարքի տվյալներն են՝

Սպասարկման Կետ/Merch.Name - VIVA CELL MTS ALO
Էլ.հասցե/URL - https://cabinet.mts.am
Օր,Ժամ/Date,Time - xx xx 2013 X:XX PM
ԱՍՁ. համար/Merch. ID -
Տերմինալի համար/Term. ID -
Հավաստագրման կոդ/Auth. ID -
Գումար/Amount - 00 AMD

Regards, Armenian Card Team
Հարգանքներով, “Արմենիան Քարդ” Աշխատակազմ

ինձ թվում է, որ էս Հավաստագրման կոդ կոչվածը գործարքին վերաբերող կոդ է, այսինքն էդ կոդի միջոցով պետք է որ հնարավոր լինի գործարքի մանրամասներ ճշտել... բայց ումի՞ց... arca.am-ում ասում էն Vivaյին դիմեք ու հակառակը…ոնց որ գժի տեղ դնեն լրիվ...

Vaio
15.11.2013, 00:59
arca.am-ի միջոցով որ լիցքավորում եմ վիվասելի որևէ հեռ.համար, ինչպե՞ս կարող եմ ճշտել այդ հեռախոսահամարը

Մտնում ես www.arca.am կայք: Մտնում ես աջ սյունակի "Ծառայություններ" բաժնի "Կոմունալ վճարումներ" ենթաբաժնի "Պատմություն" տողը. սղմում ես "Պատմություն" տողի վրա: Այնուհետև ձախ կողմում կգա նոր պատուհան, որի անունն է` "Ընթացիկ ամսվա պատմություն": Այդ "Ընթացիկ ամսվա պատմություն" գրվածից քիչ աջ կա սեղմվող գրառում` "բացել": "Բացել" -ը սեղմելուց հետո գտնում ես քո նախընտրած տողը, եթե դրանք շատ են (եթե կան բազմաթիվ փոխանցումներ) : Այսինքն նայում ես ձախ կողմում գրված ամսաթվին ու հիշում ես, թե երբ ես կատարել փոխանցումը: Հետո սեղմում ես այդ ամսաթվից աջ գտնվող "Անդորրագիր" բառի վրա և հայտնվում է մի պատուհան, որի մեջտեղի հատվածում (քիչ ներքև) կտեսնես հետևյալ գրառումը "ՎիվաՍել-ՄՏՍ Բջջային Vivacell-MTS moble հեռախոս/phone # 077xyzabc" :

"077xyzabc" - ը կլինի քո կողմից փնտրվող հեռախոսահամարը:

John
15.11.2013, 09:31
Vaio ջան, քո ասածով արեցի, "ընթացիկ ամսվա պատմությունը" դատարկ էր... չնայած որ ընթացիկ քաղվածքի մեջ երևում է, որ փոխանցումը կատարվել է…

http://s13.postimg.org/dgrblve6r/untitled.jpg (http://postimg.org/image/dgrblve6r/)

Bruno
15.11.2013, 09:53
Vaio-ի ասածը աշխատում ա, եթե վճարումը արված ա ԱՌԿԱ-ի կայքով:
Ես ոնց հասկացա, այս դեպքում վճարումը կատարվել ա cabinet.mts.am կայքով:
Ես էլ եմ 2 անգամ գումար կորցրել Օրանժի կայքով վճարում կատարելով: Դրանից հետո ԱՌԿԱ-ի կայքով եմ վճարում:

John
15.11.2013, 18:56

Ճիշտ ես Bruno եղբայր… ԱՌԿԱյի քարտով վիվա չի լինում լիցքավորել, գրում է, որ տվյալ լիցքավորման քարտից չունի... ստիպված էմտեէսի կայքով էի լիցքավորել

Vaio
15.11.2013, 20:38
Ես ոնց հասկացել էի John-ը ARCA-ով էր լիցքավորել. <arca.am-ի միջոցով որ լիցքավորում եմ վիվասելի որևէ հեռ. համար, ինչպե՞ս կարող եմ ճշտել այդ հեռախոսահամարը>:

John
15.11.2013, 20:51
Ես ոնց հասկացել էի John-ը ARCA-ով էր լիցքավորել. <arca.am-ի միջոցով որ լիցքավորում եմ վիվասելի որևէ հեռ. համար, ինչպե՞ս կարող եմ ճշտել այդ հեռախոսահամարը>:

ես լավ չէի բացատրել ուրեմն, ներողություն… arca.am-ի միջոցով, ի նկատի ունեի arca.am-ում գրանցած վիրտուալ քարտի միջոցով )

Bruno
15.11.2013, 20:59
Ճիշտ ես Bruno եղբայր… ԱՌԿԱյի քարտով վիվա չի լինում լիցքավորել, գրում է, որ տվյալ լիցքավորման քարտից չունի... ստիպված էմտեէսի կայքով էի լիցքավորել

Ի՞նչ քարտ ապեր:
Մտնում ես www.arca.am կայք, Ծառայություններ - Կոմունալ վճարումներ - Բջջային հեռախոս - Մուտքագրել համարը
Մուտքագրում ես համարը, սեղմում ես Դիտել, որից հետո Վճարել, գրում ես գումարը ու Վճարել :

John
15.11.2013, 21:05
Ի՞նչ քարտ ապեր:
Մտնում ես www.arca.am կայք, Ծառայություններ - Կոմունալ վճարումներ - Բջջային հեռախոս - Մուտքագրել համարը
Մուտքագրում ես համարը, սեղմում ես Դիտել, որից հետո Վճարել, գրում ես գումարը ու Վճարել :
Կանխավճարային քարտեր
այ էս քարտերի մասին էի ասում... էդ մյուս տարբերակի մասին տեղյակ չէի, մերսի Bruno ջան
http://s10.postimg.org/z3z6io40l/aaaaaaaaaaaaaaaa.jpg (http://postimg.org/image/z3z6io40l/)

Vaio
16.11.2013, 01:33
ես լավ չէի բացատրել ուրեմն, ներողություն… arca.am-ի միջոցով, ի նկատի ունեի arca.am-ում գրանցած վիրտուալ քարտի միջոցով )

Հաաաաա, այ նոր սաղ եկավ իրա տեղը ընգավ, փաստորեն դու www.arca.am - ի կանխավճարային քարտով ես լիցքավորում:
Ճիշտն ասաց, տենց երբեք չեմ արել, ամենահեշտ տարբերակը Bruno-ի կողմից նկարագրված տարբերակն է (Ծառայություններ - Կոմունալ վճարումներ - Բջջային հեռախոս - Մուտքագրել համարը......) : Եթե այս ձևով լիցքավորած լինեիր, վերևի գրառմանս մեջ նկարագրված տարբերակով արդեն հեռախոսի համարը ցույց կտար:

ArmSOAD
25.01.2014, 23:22
Բարև ժողովուրդ: Մի անհամեստ հարց տամ էլի: arca.am-ում վիրտուալ քարտի գրանցման համար միայն ARCA քարտ կարելի է ոգտագործե՞լ: Ասենք հնարավո՞ր չի MasterCard-ով գրանցվել:

Lusina
25.01.2014, 23:27
Բարև ժողովուրդ: Մի անհամեստ հարց տամ էլի: arca.am-ում վիրտուալ քարտի գրանցման համար միայն ARCA քարտ կարելի է ոգտագործե՞լ: Ասենք հնարավո՞ր չի MasterCard-ով գրանցվել:
Հնարավոր ա, ես MasterCard-իս համար եմ վիրտուալ քարտ գրանցել.

ArmSOAD
25.01.2014, 23:33
Հնարավոր ա, ես MasterCard-իս համար եմ վիրտուալ քարտ գրանցել.

Վայ ինչ լավ ա: Հեսա փորձեմ:

Lusina
25.01.2014, 23:37
Վայ ինչ լավ ա: Հեսա փորձեմ:
Գրանցվելուց հետո ուշադիր կլինեք, որ վիրտուալ քարտի համար մի տեղ գրեք, որովհետև մենակ էդ պահին ցույց ա տալիս ու վերջ.

ArmSOAD
25.01.2014, 23:42
Գրանցվելուց հետո ուշադիր կլինեք, որ վիրտուալ քարտի համար մի տեղ գրեք, որովհետև մենակ էդ պահին ցույց ա տալիս ու վերջ.

Քիչ էր մնում փակեի պատուհանը, լավա տեսա :)

Vaio
26.01.2014, 16:33
Գրանցվելուց հետո ուշադիր կլինեք, որ վիրտուալ քարտի համար մի տեղ գրեք, որովհետև մենակ էդ պահին ցույց ա տալիս ու վերջ.

Ճիշտա, նույնիսկ e-mail - ին չեն ուղարկում, հավանաբար ելնելով անվտանգության նկատառումներից:

Lusina
23.04.2014, 22:34
Ժող մաստերը arca-ում գրանցելուց միանվագ գործարքների համար դրված սահմանափակումները զուտ arca-ի վիրտուալ քարտին են չէ՞ վերաբերվում, չեն կարա հենց մաստերի վրա դրվեն. Այսինքն եթե ինչ-որ կայքում անմիջապես մաստերի միջոցով եմ ուզում վճարում անել՝ էդ սահմանափակումները չեն կարա ազդեն, չէ՞.

Ձայնալար
23.04.2014, 23:04
Չէ, չեն ազդի, դրանք մենակ վիրտուալ արքա քարտով արվող գործարքների վրա կազդեն:

Վահե-91
06.05.2014, 10:12
Արդեն երկու ամիս ա ուզում եմ գրանցվել, ասում ա «RC:52 Վիրտուալ քարտի գրանցումը ժամանակավորապես արգելված է»: Ի՞նչ անեմ:

Artgeo
06.05.2014, 10:34
Արդեն երկու ամիս ա ուզում եմ գրանցվել, ասում ա «RC:52 Վիրտուալ քարտի գրանցումը ժամանակավորապես արգելված է»: Ի՞նչ անեմ:

Մի քանի անգամ սխալ գրանցվելուց ա տենց ասում կարծեմ: իրանց զանգում ես, դզում են:
Մեյլ չունենալու դեպքում էլ էր ոնց որ տենց ասում: