Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Օնլայն գնումներ

Էջեր : 1 [2]

Cassiopeia
30.10.2014, 18:30
ժող ջան ուզում եմ իմանամ էս AliExpress.com կայքը վստահելի ա թէ՞ չէ: Ու օգտվողներ եղել են, ինչքան ժամանակումա հասնում՞
Մենք մի անգամ օգտվել ենք: Որակից դժգոհ չենք, ապրանքը հասել է մոտ մեկուկես ամսում:

Աթեիստ
30.10.2014, 20:53
ժող ջան ուզում եմ իմանամ էս AliExpress.com կայքը վստահելի ա թէ՞ չէ: Ու օգտվողներ եղել են, ինչքան ժամանակումա հասնում՞

Նույնն ա, որ հարցնես LIst.am-ը վստահելի ա՞, թե՞ չէ։

Շուկայա, մեկը նորմալ ծախող ա, մեկը գցող ա։ Էս խանութ չի, որ վստահես, կամ չվստահես։

0david0
30.10.2014, 23:32
ժող ջան ուզում եմ իմանամ էս AliExpress.com կայքը վստահելի ա թէ՞ չէ: Ու օգտվողներ եղել են, ինչքան ժամանակումա հասնում՞

Կայքը վստահելի է, վաճառողներից ու փոստի աշխատանքից է ամեն ինչ կախված: Վաճառողի ռեյթինգը ցանկալի է լինի մինիմում 90%: Եթե վաճառողը ապրանքը ուղարկել է, բերել հասցնելը փոստի վրա է արդեն: Էտ դեպքում պիտի հարցնես sing, china, hongkong կամ մնացած փոստերը վստահելի են, թե չէ: Լավ կլինի ինչ ապրանք էլ առնես, հետը տռեկ կոդ լինի: Հասնելը, իմ դեպքում, 17 (Sing) օրից մինչև 70 (China) օր մոտավորապես:

Փոքրիկ շրջմոլիկ
03.12.2014, 17:28
Օգնեք խնդրում եմ :(. ebay.com կայքից 20 օր առաջ նոութբուք եմ պատվիրել, էսօր պոչտայից համակարգչի փոխարեն մենակ տուփը ստացա, մեջը ցելոֆաններ ու ինչ-որ հեռախոս դրած մեջը՝ առանց ոչ մի բանի. ոչ հեռախոսի փաստաթուղթ կա մեջը, որ իմանամ ինչ ա, ոչ էլ պատվիրածս նոութբուքի թղթերը.
Ի՞նչ անեմ.

Գորտուկ
03.12.2014, 18:59
:( դու ամբողջական վճարումը կատարե՞լ ես:

0david0
03.12.2014, 23:35
Օգնեք խնդրում եմ :(. ebay.com կայքից 20 օր առաջ նոութբուք եմ պատվիրել, էսօր պոչտայից համակարգչի փոխարեն մենակ տուփը ստացա, մեջը ցելոֆաններ ու ինչ-որ հեռախոս դրած մեջը՝ առանց ոչ մի բանի. ոչ հեռախոսի փաստաթուղթ կա մեջը, որ իմանամ ինչ ա, ոչ էլ պատվիրածս նոութբուքի թղթերը.
Ի՞նչ անեմ.

Նախ, իբեյից երբեք նման "թանկարժեք" բան չեն առնի, հետո էլ եթե առել ես ու չես ստացել, Paypal-ում դիսպուտ բաց, եթե կարաս ապացուցես, որ իրոք նոութբուքի տեղը հեռախոս են ուղարկել: Գոնե նկարել ես բացելու պրոցեսը? Հետևելու կոդ տվել էին հետը? :think

Փոքրիկ շրջմոլիկ
04.12.2014, 13:16

Կարամ ապացուցեմ նրանով, որ երկիր ա մտել 570 գրամ քաշով, ինչը նոթբուք չէր կարա լիներ, համ էլ եթե թանկարժեք իր լիներ, ինձ պիտի ծանուցում գար, որ ես գնայի վերցնեի, ոչ թե փոստով կուղարկեին. դիսպուտը չգիտեմ ինչ ա ու ետ ոնց են բացում ճիշտն ասած: Բացելու պրոցեսը չեմ նկարել, բայց ետ տուփը արտաքինից բացած, փակած էր երեվում, մինչև իմ բացելը. հետևելու կոդը ունեմ, USPS ընկերությունով ա ուղարկվել, ենտեղ գրանցված ա ուղարկելու օրը, ժամը, բայց ի՞նչ կարամ անեմ դրանով.
Հա, ետ հետևելու կոդն էլ ընթացքում մի անգամ փոխվել ա, եթե դա նշանակություն ունի.

Փոքրիկ շրջմոլիկ
04.12.2014, 13:19
:( դու ամբողջական վճարումը կատարե՞լ ես:

հա, ինչքան գիտեմ չէի էլ կարող մաս մաս վճարել.

0david0
04.12.2014, 21:59
Կարամ ապացուցեմ նրանով, որ երկիր ա մտել 570 գրամ քաշով, ինչը նոթբուք չէր կարա լիներ, համ էլ եթե թանկարժեք իր լիներ, ինձ պիտի ծանուցում գար, որ ես գնայի վերցնեի, ոչ թե փոստով կուղարկեին. դիսպուտը չգիտեմ ինչ ա ու ետ ոնց են բացում ճիշտն ասած: Բացելու պրոցեսը չեմ նկարել, բայց ետ տուփը արտաքինից բացած, փակած էր երեվում, մինչև իմ բացելը. հետևելու կոդը ունեմ, USPS ընկերությունով ա ուղարկվել, ենտեղ գրանցված ա ուղարկելու օրը, ժամը, բայց ի՞նչ կարամ անեմ դրանով.
Հա, ետ հետևելու կոդն էլ ընթացքում մի անգամ փոխվել ա, եթե դա նշանակություն ունի.

Մի րոպե, բայց էտ տուփի մեջ նոութբուք կտեղավորվեր? :think Եթե հա, կարողա բացել հանել են, տեղն էլ իրանց հեռախոսն են դրել? :o
Որովհետև մի անգամ եմ USPS-ով պատվիրել ու նենց էին փաթեթավորել, ավելի ճիշտ չէին էլ փաթեթավորել, որ հանգիստ ով ուզեր կարար բացեր հաներ մեջի եղածը, ապրանքս իրա տուփով մտցրել էին USPS-ի տուփի մեջ ու ոչ սկոչել էին, ոչ էլ սոսնձել էին, բայց նորմալ եկավ հասավ:
Իսկ տուփի վրա ինչքանա գրած քաշը?
Դիսպուտն էնա, որ փողդ հետ ես ուզում: Կարաս մտնես paypal.com, Resolution Center, Dispute a Transaction, ըտեղ քո դժգոհությունները հայտնես, նկարները ուղարկես և այլն:

Փոքրիկ շրջմոլիկ
05.12.2014, 14:50

Հա, ճիշտ ա վրան նկար բան չկա, բայց տեսքից էլ երևում ա, որ նոթբուքի տուփ ա, մեջն էլ պենոպլաստ ա լցրած: Վրան սկոչ կա, բայց էտ սկոչը պարզ երևում էր, որ բացած էր ու վրայից երկու կտոր ուրիշ սկոչ էր խփած. մեջի հեռախոսն էլ պլյոնկայով ա, ու ոչ ակումուլյատոր կա մեջը, ոչ մի բան. իրա մեջի թուղթն էլ, որ երկիր, սերիա ա գրված լինում, ակումուլյատրն էլ դնում են վրեն, ճղած ա.
Տուփի վրա գրիչով գրված ա 0.570 մ. պոչտայում ասեցին ետ քաշն ա ու մեյլով էլ որ նամակ գրենք, կարան տվյալները ուղարկեն, որ իրոք 570 գրամ քաշով ա մտել Հայաստան.
ebay-ին արդեն գրել եմ, իմաստ ունի՞ paypal-ին էլ բողոքեմ.
Ապրանքի տերն էլ ասում ա ես նորմալ ուղարկել եմ.

0david0
05.12.2014, 15:12
...

Գրելը որնա, պիտի իբեյում դիսպուտ բացես, http://resolutioncenter.ebay.com/, բայց ավելի լավ կլիներ paypal-ում բացեիր միանգամից, քանի 45 օրը չի անցել :pardon
Ես նկատի ունեի ոչ թե ստեղի չափած քաշը, այլ նրանց գրածը, կարողա oz-երով լինի վրան :think

Փոքրիկ շրջմոլիկ
05.12.2014, 19:37

հա, իբեյում բացել եմ, փեյփլում էլ կբացեմ, մերսի.

16 օզ ա գրված՝ 453 գրամ. դա ուղարկողի՞ թե իրենց աէրոպորտի կշռածն ա, չգիտեմ.
իսկ USPS-ին պետք չի՞ բողոքել, ոնց հասկանում եմ սխալը իրենց մոտ ա տեղի ունեցել, թե՞ դա ուղարկողի պատասխանատվության մեջ ա մտնում.

0david0
05.12.2014, 22:21
...

Իբեյում եթե բացել ես, հերիքա: Իսկ USPS-ին ոնց ես բողոքելու :think Ախր պարզ չի ուղարկողն ա ուրիշ բան ուղարկել, թե հանել են մեջից: Եթե լինկը ուղարկեիր, կիմանայինք ծախողն ովա, ինչացույա :pardon

Փոքրիկ շրջմոլիկ
06.12.2014, 19:51
Իբեյում եթե բացել ես, հերիքա: Իսկ USPS-ին ոնց ես բողոքելու :think Ախր պարզ չի ուղարկողն ա ուրիշ բան ուղարկել, թե հանել են մեջից: Եթե լինկը ուղարկեիր, կիմանայինք ծախողն ովա, ինչացույա :pardon

ինքն ա ծախողը http://www.ebay.com/usr/sarabear56?_trksid=p2060778.m2749.l2754

դե իրենց կայքի մեյլին կարայի նամակ գրեյի. տեսնեմ, եթե իբեյը ոչ մի բան չարեց, կգրեմ, համ էլ կարող ա ապացույց ուղարկեն, որ իրենց մոտից չի խնդիրը. :8

John
06.12.2014, 20:17
Իմ համեստ կարծիքով, ով ծախում ա մի քանի ժամացույց ու մի հատիկ նոթբուք + 29 հոգի ա իրանից առևտուր արել՝ ․մեղմ ասած վստահություն չի ներշնչի.. էլ չեմ ասում, որ նոթբուք իբեյից… Մաքսային տուրքերն էլ հետը լավագույն դեպքում ստեղի գներն ա լինելու… Կներես որ արժեքավոր խորհուրդ չեմ կարող տալ տվյալ իրավիճակի համար

0david0
06.12.2014, 21:24
ինքն ա ծախողը http://www.ebay.com/usr/sarabear56?_trksid=p2060778.m2749.l2754

դե իրենց կայքի մեյլին կարայի նամակ գրեյի. տեսնեմ, եթե իբեյը ոչ մի բան չարեց, կգրեմ, համ էլ կարող ա ապացույց ուղարկեն, որ իրենց մոտից չի խնդիրը. :8

Ինչ-որ տարօրինակ կինա երևում, ինչ համարձակությամբ ես իրանից առել :o Համ էլ իրա ապրանքները May not ship to Armenia ա :think Չգիտեմ վերջը ինչ կլինի :pardon

Ներսես_AM
07.12.2014, 05:13
ինքն ա ծախողը http://www.ebay.com/usr/sarabear56?_trksid=p2060778.m2749.l2754

դե իրենց կայքի մեյլին կարայի նամակ գրեյի. տեսնեմ, եթե իբեյը ոչ մի բան չարեց, կգրեմ, համ էլ կարող ա ապացույց ուղարկեն, որ իրենց մոտից չի խնդիրը. :8

Նախևառաջ իրեն ոչ մի դեպքում դրական վարկանիշ չտաս, ինչքան էլ փորձի համոզել: Հենց տենց անես փեյփալը փողերդ կփոխանցի իրեն ու ինքը կկորի: Հետո ինչ գրագրություն անում ես իր հետ արա իբեյի resolution centre-ի նամակագրական համակարգով: Ոչ մի իմեյլ, ոչ մի զանգ: Նամակագրական համակարգով իրեն ասա որ դու փողերդ հետ ես պահանջում (refund): Հենց հրաժարվի ու ասի, որ ինքը քեզ նորմալ ա ուղարկել, եկածը լավ նկարի բոլոր կողմերից, հետո նկարները ու բացատրությունը ոնց ա եղել գրի էդ resolution centre-ում ու միանգամից escalate արա որ իբեյը սկսի քննել գործը:
Իսկ ընդհանրապես սենց կարգի գնումներ անելուց առաջ գոնե ակումբում խորհուրդ հարցրեք: Վստահեմ էդ նոթբուքը ոչ կառնեիք ոչ էլ էսքան գլխացավանքների մեջ կընկնեիք: Ախր էս կինը գրանցվել ա իբեյում հոկտեմբերի 12-ին ու որպես վաճառող ունի զրո ռեյթինգ, իր քսանվեց ռեյթինգն էլ որպես գնորդ ա ստացել, ընդ որում վերջին երեքը չնայած դրական են, բայց գրած ա որ չի վճարել: Հաջողություն եմ ցանկանում: Ստեղ էլ գրեք վերջն ինչ եղավ:

Փոքրիկ շրջմոլիկ
08.12.2014, 15:29
Շատ շնորհակալ եմ խորհուրդների համար: Իբեյը մեզ՝ ինձ ու վաճառողին մինչև Դեկտեմբերի 9-ը ժամանակ է տվել ինքնուրույն հարցը լուծելու, եթե ընդհանուր հայտարարի չեկանք՝ այսինքն գումարս կամ ապրանքը չվերադարձրեց, արդեն իբեյը պետք ա կարգավորմամբ զբաղվի: Ես պոչտային արդեն դիմել եմ, որ ինձ ապացույց տան, որ նոթբուք չեմ ստացել ես. հույս ունեմ կկարողանամ իբեյին ապացուցել.:think
շնորհակալություն անհանգստության համար, որ նորություն լինի, կգրեմ. իսկ որ պետք չէր նման ռիսկի դիմել, ետ արդեն հասկացա :)

Փոքրիկ շրջմոլիկ
12.12.2014, 16:30

Քանի որ վաճառողը չի արձագանքում մեր նամակներին, իբեյը ասեց, որ դիմենք մեր մոտի ոստիկանություն ու բոլոր մանրամասները, փաստաթղթերը ուղարկենք իրենց. պապաս գնացել ա դիմելու. տեսնենք վերջն ինչ կլինի.

մեկ էլ իբեյը ուղղակի գրել ա փաստաթղթերը սկան անենք, ուղարկենք, բայց ենթադրում եմ պետք ա թարգմանության տալ, նոր , չէ՞. բայց կարող ա՞, որ թարգմանենք, նոր ուղարկենք, ասեն բնօրինակը չի կամ ձեռագիր չի :think

Փոքրիկ շրջմոլիկ
23.12.2014, 22:34

Վերջապե՜ս :yahoo Իբեյը ոստիկանության դիմումը ուղարկելուց հետո, համոզվեց որ վաճառողն ա խաբել ու մեր գումարը ետ ուղարկեց :yes

John
23.12.2014, 23:45
Վերջապե՜ս :yahoo Իբեյը ոստիկանության դիմումը ուղարկելուց հետո, համոզվեց որ վաճառողն ա խաբել ու մեր գումարը ետ ուղարկեց :yes
կա էլի արդարություն, մեկ-մեկ :)

Դեկադա
18.09.2015, 21:41
Մարդիկ ջան, կասեք սա ինչ ա նշանակում?:
Առաքանու տեսակը` Registered Letter
Ամսաթիվ եւ ժամ Երկիր Գտնվելու վայրը Իրադարձություն Լրացուցիչ ինֆորմացիա
17.09.2015 17:20:00 Armenia YEREVAN PI-2 Arrived at office of exchange
18.09.2015 15:42:00 Armenia YEREVAN PI-2 Send item to domestic location

Քանի օրից կստանամ?

Աթեիստ
18.09.2015, 21:44

Իրանց մոտից դուրս ա եկել։
Haypost.am-ով պարբերաբար ստուգի, հենց մտավ Հայաստան, ցույց կտա։ Մինչև 1 ամիս հանգիստ կարա քաշի։

Բայց հաճելի անակնկալներ էլ լինում են ։)

Դեկադա
18.09.2015, 21:51
Ես էլ ուրախացա, մտածեցի արդեն Հայաստան ա հասել: Հայփոստով եմ ստուգել հենց

Cassiopeia
18.09.2015, 22:01
Ես էլ ուրախացա, մտածեցի արդեն Հայաստան ա հասել: Հայփոստով եմ ստուգել հենց

Եթե հայփոստով ես ստուգել ու սենց ա գրված եղել, ուրեմն հենց վաղը կարաս գնաս, ստանաս:

Դեկադա
18.09.2015, 22:07
Բայց իրանք չեն զանգելու?: Միշտ զանգել են նոր եմ գնացել

Cassiopeia
18.09.2015, 22:10
Բայց իրանք չեն զանգելու?: Միշտ զանգել են նոր եմ գնացել

Սովորաբար մենք ենք զանգել: Չենք սպասել իրանց զանգին:

Աթեիստ
18.09.2015, 22:10
Բայց իրանք չեն զանգելու?: Միշտ զանգել են նոր եմ գնացել

Հիմնականում զանգում են։ Բայց ես հենց հայփոստով տեսնում եմ հասել ա, ես եմ զանգում։
Մի անգամ եղել ա, որ փոստի սխալ մասնաճյուղ էին ուղարկել։

Դեկադա
18.09.2015, 22:19
Լավ, վաղը կզանգեմ: Փաստորեն հայփոստը ցույց ա տալիս էն ժամանակ, երբ ապրանքը արդեն Հայաստանում ա հա?

Աթեիստ
18.09.2015, 22:20
Լավ, վաղը կզանգեմ: Փաստորեն հայփոստը ցույց ա տալիս էն ժամանակ, երբ ապրանքը արդեն Հայաստանում ա հա?

Հա, քանի Հայաստան չի մտել, հայփոստի սայթում ոչ մի բան ցույց չի տալիս։

Դեկադա
18.09.2015, 22:22
Պարզ ա, երեկվանից հասել ա, վաղը գնամ: Բայց էն մի պատվերս աչքիս կորելու ա

Rammstein
20.09.2015, 20:16
Ժող, ալիէքսպրեսի dispute-ներից ո՞վ ա տեղյակ, ուզում եմ ջոկեմ ոնց վարվերմ, որ ճիշտ լինի: Էս հեռախոսը (http://www.akumb.am/showthread.php/62134-Խորհուրդ-հեռախոս-գնելու?p=2520498&viewfull=1#post2520498) որ պատվիրել էի, նույն օրը dispute եմ բացել ու նշել եմ, որ ամբողջական փոխհատուցում եմ ուզում: Վաճառողի հետ մի քիչ նամակագրություն եղավ, հարցուփորձ արեց` ոնց ա եղել, ինչ եմ արել, ինչ չեմ արել: Ես հենց սկզբից նշել եմ նամակում, որ ուզում եմ, որ հիմա փոխհատուցի, ոչ թե հեռախոսը հետ ուղարկեմ, եսիմինչքան սպասեմ, բարեհաջող իրան հասնի, նոր փոխհատուցի: Բայց ինքը էդ մասով բան չի գրել ինձ: Վերջին նամակում ասում ա` «Wait for your tracking no. Please keep the package is 100% new and original. including: accessory and gifts. if we received broken package. we will ask depreciation expense. Thanks» (ու վերջի նախադասությունն էլ չջոկեցի, թե եթե ջարդված հասնի իրան, ինչ ա լինում):

Հիմա վիճակը սենց ա, ալիէքսպրեսում dispute-ի ստատուսը էս ա` Awaiting the seller's dispute approval:
Տակը գրած ա` You have already opened a dispute.
If the seller does not respond by 1 calendar days 4 hour 16 minute 48 second, the dispute will be closed in your proposal.
You can continue negotiating a solution with the seller until the deadline arrives.

Հիմա ինձ հարցական ա.
1. Ի՞նչ կլինի, եթե հիմա բան չգրեմ, սպասեմ էդ 1 օր 4 ժամն էլ անցնի:
2. Ի՞նչ կլինի, եթե շարունակեմ համառորեն պնդել, որ հենց փողը հետ ստանամ, նոր ապրանքը իրան կուղարկեմ:

John
20.09.2015, 20:38
Հիմա ինձ հարցական ա.
1. Ի՞նչ կլինի, եթե հիմա բան չգրեմ, սպասեմ էդ 1 օր 4 ժամն էլ անցնի:
2. Ի՞նչ կլինի, եթե շարունակեմ համառորեն պնդել, որ հենց փողը հետ ստանամ, նոր ապրանքը իրան կուղարկեմ:

Ես սենց եմ պատկերացնում․
1.սկսվելու է փողը հետ՝ քարտիդ փոխանցվելու գործընթացը, որ տևելու է 3-5 աշխ օր իմ հիշելով։
2․ բան էլ մի պնդի, սնեց թե նենց եթե ոչ մի բան չանես՝ փողդ հետ ա նստելու, հետո նոր հետը պայմանավորվի․ տես ինչ կարելի ա անել

Rammstein
20.09.2015, 20:50

Շնորհակալ եմ արագ արձագանքի համար: :)
Իսկ էս 28 ժամվա ընթացքում վաճառողը կարա՞ ինչ-որ բան ձեռնարկի: Ասենք` մերժի իմ dispute-ը, կամ փորձի ժամկետ երկարացնել կամ մի ուրիշ բան: Այսինքն` նենց բան անի, որից հետո ես կա՛մ ստիպված լինեմ իրա պայմաններին համաձայնել, կա՛մ` Escalate անել dispute-ը:

John
20.09.2015, 22:19

Ինչքան գիտեմ ոչ մի բան էլ չի կարա անի։ Ոնց հասկացել եմ՝ գնորդը բոլոր առումներով առավելություն ունի, այսինքն՝ ի վերջո իր պահանջը բավարարվում է, եթե վաճառողի հետ ինչ-որ բան չպայմանավորվի ու դրա արդյունքում փակի dispute-ը կամ համաձայնի երկարացնել ժամկետը։

Rammstein
20.09.2015, 22:32

Իսկ որ կոնկրետ ապրանքի էջում վաճառողը իրա պայմաններն (https://lh6.googleusercontent.com/-FVGMJl5yBu4/VfmySoE2yOI/AAAAAAAADmg/oTCDvv8CrO4/w543-h851-no/UL8B7TEXotaXXagOFbX2.jpg) ա նշել, էդ կապ չունի՞:

Մասնավորապես էս պայմանի բոլդով նշածս մասը լավ չեմ հասկանում, բայց ինձ մի քիչ կասկածելի թվաց`

We will refund you full winning bid amount, upon receipt of the item in its original condition and packaging with all components and accessories included, after both buyer and seller cancel the transaction from Aliexpress. Or you may choose to have a replacement.

John
21.09.2015, 00:05
Իսկ որ կոնկրետ ապրանքի էջում վաճառողը իրա պայմաններն (https://lh6.googleusercontent.com/-FVGMJl5yBu4/VfmySoE2yOI/AAAAAAAADmg/oTCDvv8CrO4/w543-h851-no/UL8B7TEXotaXXagOFbX2.jpg) ա նշել, էդ կապ չունի՞:

Մասնավորապես էս պայմանի բոլդով նշածս մասը լավ չեմ հասկանում, բայց ինձ մի քիչ կասկածելի թվաց`
Հազիվ թե իր պայմաններում նշածը եղանակ փոխի։ Էդ ավելի շատ կարող ա անտեղյակ մարդկանց «վախեցնելու» մեթոդ լինի, քան թե լուրջ իրավական հիմքով ինչ-որ բան :)

Մի անգամ 5$ արժողությամբ ժամացույց էի պատվիրել, ծանոթներիցս մեկն էր խնդրել։ Ու նշված էր, որ անվճար ուղարկում են Հայաստան։ Պատվիրեցի, փոխանցեցի գումարը, հաջորդ օրը էս «խելացին» գրել ա 2$ էլ ուղարկի, որ պատվերդ ուղարկենք, ասում եմ «ինչի՞ համար, ապեր, ի՞նչ մոմենԴ ա»։ Էսի թե «Մինչև 10դոլլար պատվերի դեպքում 2դոլլար ա առաքումը, դրանից հետո նոր անվճար»։ Ու լինկն ա ուղարկում իրանց էջում գրված ինչ-որ պայմանների։ Ուզում էի գրել, որ «ախպերս, ինձ քո էջը չի հետաքրքրում, չեմ էլ մտել, ապրանքն եմ տեսել, գինը, անվճար առաքում, օք, վճարել եմ, ուղարկի»։ Չուղարկեցի բայց, dispute բացեցի փոխարենը, պահանջով, որ փողը հետ ուղարկի, քանի որ ապրանքս չի ուզում ուղարկի, լրացուցիչ ինչ-որ գումար ա ուզում․․․ Գրեց, բա թե «Լավ, պետք չի էդ 2$-ը, որպես նոր հաճախորդ, նվեր, անակնկալ, ակցիա, եսիմինչ, անվճար կուղարկենք պատվերդ, մենակ թե փակի էդ dispute-ը։ Չփակեցի իհարկե, ոչ էլ պատասխանեցի։ Ժամկետը լրացավ, ապրանքը չկար, գումարը նստավ հաշվիս, ևս մի շաբաթից հասավ ապրանքը։

Rammstein
21.09.2015, 11:32
Հլը նայեք` էս էշը ինչ ա գրել էն վերջի գրածից հետո.

Why did you answer my questions?
It is a lack of respect. I think you just pull time. You do not want solve your problem.

Ես էլ իրա վրա մուննաթ եկա, գրեցի, որ ասել եմ կուղարկեմ, ուրեմն կուղարկեմ, ասեցի, որ հասցեն տա:

Գրեց

Wait for your tracking no. Please keep the package is 100% new and original. including: accessory and gifts. if we received broken package. we will ask depreciation expense.
You can accept our options, right?

Հարցրեցի, թե ինչ նկատի ունի, ասում ա`

If the phone has broken when we received we do not refund. so please keep the package is new and original.
original accessory. original phone and original gifts. understand?

Հիմա ի՞նչ անեմ, ասեմ, որ չեմ ընդունում իրա պայմանը ու ես մեղք չեմ ունենա, չէ՞, որ իրան ջարդված հասնի:

Rammstein
21.09.2015, 12:29
Հազիվ թե իր պայմաններում նշածը եղանակ փոխի։ Էդ ավելի շատ կարող ա անտեղյակ մարդկանց «վախեցնելու» մեթոդ լինի, քան թե լուրջ իրավական հիմքով ինչ-որ բան :)

Մեկ էլ սենց մի բան, իրա պայմաններում գրած ա, որ հետ ուղարկելու փողը կես-կես ինքն ու գնորդն են տալիս: Հիմա ենթադրենք երեկոյան դիսպուտի ժամկետը լրացավ, փողերս ստացա, կարա՞մ ասեմ, որ ուղարկելու փողի գոնե կեսն էլ տա (չնայած` կուզեի լրիվ տար :))): Մի տեսակ դրա մեխանիզմը չեմ պատկերացնում` ոնց պիտի լինի:
Կամ որ հետ չուղարկեմ մինչեւ ճանապարհածախսն էլ չտա, ի՞նչ կլինի, չի կարա՞ aliexpress-ին խառնի, որ իրանք ինձնից պահանջեն հետ ուղարկել իմ հաշվին կամ տենց մի բան:
Ամեն դեպքում դիսպուտ բացելուց նշել եմ, որ ուզում եմ հետ ուղարկեմ, բայց էդ կետի կողքը փակագծում նշար էր, որ ճանապարհածախսը կարող ա իմ վրա լինի:

Ուղղակի մտածում եմ` քոնը ընդամենը $5-ի պատմություն ա եղել, ոչ մեկ գլուխ չէր դնի դրա մեջ խորանար, իսկ ստեղ $167-ի պատմություն ա, կարող ա՞ ուրիշ մոտեցում լինի խնդիրն, եսի՞մ…

John
21.09.2015, 12:50
Եսի՞մ Ռամշ ջան, չեմ պատկերացնում ինչ կարա լինի․․․ Գուցե refund ասելով ի նկատի ունի էդ ուղարկման ծախսերի կե՞սը, որ ինքը պետք ա տա։ Այսինքն՝ ապրանքը նորմալ հասնի տեղ՝ նոր տա էդ փողը։ Բայց դե էդ էլ վստահելի չի․ ուղարկում ես, ստանում ա նորմալ, ասում ա նորմալ չի, փողը չի տալիս, արդյունքում դու էլի տուժվում ես։ Բայց հանգիստ-դուխով քո պայմանները թելադրի, մանավանդ գումարը հաշվիդ վրա նստելուց հետո :D

Rammstein
21.09.2015, 13:37

Մի խոսքով գրեցի, որ պատասխանատու չեմ, թե ոնց կհասնի, որտեւ փոստային ծառայության համար պատասխանատվություն չեմ կրում ու ակնկալում եմ, որ փոխհատուցի անկախ ամեն ինչից:

Գրել ա.

We will test it when we received it. and make a video when we received it.

Չեմ ջոկում մտքին ինչ կա, որ սենց բաներ ա գրում: Երեւի հույս ունի, որ կարա համոզի դիսպուտը փակե՞մ: :))

Rammstein
21.09.2015, 14:10
Երկար բարակ գրեցի`

Dear friend, after getting the package, you don't have to prove me anything, because I think I already proved with my video, that phone is defective and earpiece not working.

I think this procedure is simple:
1. I'm buying a phone from you.
2. I'm receiving a defective phone.
3. I'm contacting you on same day I received the phone and recording a video that proves the defect.
4. You are watching the video and giving back money I paid for normal phone but received a defective phone.
5. I'm sending back to you everything you sent me with same packaging.

էլի ասում ա.
We need test it when we received it. that is rule.

Աչքիս էլ բան չպատասխանեմ, հա՞: Թող դիսպուտի 10.5 ժամն էլ անցնի, տենամ ինչ ա լինում:

Rammstein
21.09.2015, 15:50
Չհամաձայնեց իմ դիսպուտի հետ: Առաջարկում ա, որ ուղարկեմ:
Ի՞նչ անեմ, միանգամից Escalate տա՞մ: :unsure

http://i.imgur.com/8dv5b7l.png

John
21.09.2015, 17:40
Escalate-ը չգիտեմ ինչ ա, բայց իմ կարծիքով ոչ մի բան պետք չի սղմել։

Ռուֆուս
21.09.2015, 17:48
Escalate-ը միանգամից aliexpress-ին ա խառնում ձեր dispute-ին։ Այսինքն երկուսով չեք կարողացել կոնֆլիկտը լուծել ու ձեզանից մեկը երրորդ կողմին է ներգրավում, որպեսզի խնդրին լուծում գտնեք։

Rammstein
21.09.2015, 18:03
Escalate-ը չգիտեմ ինչ ա, բայց իմ կարծիքով ոչ մի բան պետք չի սղմել։

Ընտեղ գրած ա, որ եթե ոչինչ չարվի, էն նշված 10 օր 8 ժամից ավտոմատ Escalate ա լինում:

VisTolog
04.10.2015, 11:08
5 ամիսա պլանշետս Switzerland, DIETZENBACH T, Sent abroad կարգավիճակումա։ Կարա՞ մի օր հասնի վերջապես։

VisTolog
08.10.2015, 15:34
Սենց բան չէի սպասում։ :))
Ալիից ապրանք եմ պատվիրել ու իմ պատվերին անհամապատասխանա եղել։ Հիմի վաճառողն ասումա 50 տոկոս վերադարձնեմ ու փակենք, հա՞, ես էլ ասում եմ չէ, 90 ուղարկի իսկ ես 5 աստղ ֆիդբեք կտամ, մեկ էլ սենց բանա գրում ինձ։

http://i.imgur.com/bqLYo2r.png

Դե արի ու 90 ուզի։ :D :cry2

Rammstein
09.10.2015, 01:26

Ասա աբեր, հել գնա ուրիշ գործի ընդունվի, թե չէ էսօր ես զիջեցի, հաստատ վաղը մեկը կլինի, որ չի զիջի, անիմաստ ջահել-ջահել մեռնե՞ս: :))

Բայց ինչ կեղտոտ են, մարդկանց խղճի վրա ազդելով են ուզում իրանց ուզածն անեն:

John
09.10.2015, 01:28
Ապրանք էի պատվիրել Ալիում, 12 օրում (!!!) հասավ, էս 15 օր ա ալարում եմ գնամ վերցնեմ :D

Nune Aylanjian
10.10.2015, 13:47
Բոլոր դեպքերում ռիսկի գործոնը մեծ է, հագուստի պարագայում, որպես կանոն լուսանկարում առկա իրը չի համապատասխանում իրականությանը:

Արէա
17.10.2015, 10:44
Անցած տարի ապրանք էի պատվիրել ebay-ից, երկու ամիս անցավ, ոչ մի տեղեկություն չկար։ Գրեցի վաճառողին, խնդրեց 10 օր էլ սպասել։ 10 օր անց էլի գրեցի, որ ապրանքը չի հասել, գումարը հետ ուղարկեց։ 55$: Մի քանի օր հետո ապրանքը հասավ :)
Միանգամից գումարը հետ ուղարկեցի վաճառողին։ Մի քեֆ, մի ուրախություն։ Հավես էր :)

Ճիշտ նման դեպք երեկ եղավ, էս անգամ ավելի քիչ էր գումարը, 5$: Էլի մի 2 ամիս ապրանքը չէր գալիս, գրեցի, 1 շաբաթ ժամանակ խնդրեց, հետո գումարը հետ վերադարձրեց։ Երեկ ստացա ապրանքս։ Էլի գումարը հետ ուղարկեցի։ Մինչև հիմա շնորհակալական նամակներ ա, որ ուղարկում ա :))

anhush
17.10.2015, 15:31

նույն բանը էլի երկու անգամ իմ հետ ա եղել: երոկւ դեպքում էլ Չինաստանից էր: ընդ որում երկու դեպքում էլ հենց որ գումարը ուղարկեց հետ, նույւն օրը ստացա ծանրոցը: երկրորդ դեպքում երբ որ իր տվյալներն էր խնդրում որ գումարը հետ ուղարկեմ, ասում էր պետք չի, նեղություն մի քաշի ընդունիր սա որպես նվեր :փողը ուղարկեցի իր իբեյում հայտնի հաշվի վրա:
դրանից հետո էլ փողը հետ չեմ ուզում, ու ճիշտ էլ անում եմ: գնում եմ իբեյից մենակ չինացիքից ու ապրանքը ուշ թե շուտ միշտ էլ գալիս ա: զգացել եմ որ իրանց մեղքով չի ուշացումը լինում, այլ մաքսատներն են բացում ու երկար ժամանակով անտեր գցում մի յանի վրա:

Աթեիստ
17.10.2015, 15:38

Ես էլ եմ միշտ էս կարծիքին եղել, մինչև որ մի 2 ամիս առաջ չինացին չբռնեց առաքեց ինձ լրիվ անհայտ ինչ որ www.expresseast.com-ով։
Սաղ ժամկետները լրանալուց հետո խնդրեց երկարացնել, մի 2 շաբաթ հետո ALI-ներգրավեցի վեճի մեջ։ Մի քանի օր անց իրա ստիպեցին փողերս հետ ուղարկել։
Սկի հույս էլ չունեմ, որ էդ ապրանքը կգա, որտև www.expresseast.com-ի կայքում պատվերից 1 շաբաթ անց արդեն ցույց էր տալիս, իբր հասել ա Հայաստան։
Դուք էլ զգույշ եղեք, եթե տենց փոխադրողի հանդիպեցիք, լրացուցիչ ժամանակ մի տվեք։ Միանգամից փողերը հետ ուզեք։

Rammstein
17.10.2015, 16:49

Ես հուլիսի վերջին մի $4-ի բան էի առել, Tracking-ը ինչ-որ Yanwen փոստով էր ու իրա ուղարկելուց հետա ահագին շուտ սկսեց ցույց տալ, որ մտել ա Հայաստանի օդանավակայան: Բայց ապրանքը չկար ու չկար: Սկսեցի կասկածել, որ կգա, 60 օրը լրանալուց մի օր առաջ դիսպուտ բացեցի: Վաճառողը գրեց, որ խոստանում ա, որ ապրանքը կգա, դիսպուտը փակեմ, բան, ըտեղ ավելի շատ կասկած մտավ մեջս: Իհարկե չփակեցի: Ինքն էլ մի 10 թե քանի օր հետո, երբ արդեն ավտոմատ escalate պիտի լիներ դիսպուտը, պահանջս բավարարեց, փողը հետ տվեց: Մեկ էլ երեկ չէ առաջի օրը փոստից զանգեցին, երեկ գնացի ստացա: Իզուր էի կասկածում, փաստորեն: :)
Հիմա հարցրել եմ, թե ոնց գումարը հետ ուղարկեմ, դեռ ձեւը չի ասել: :))

Իսկ էն հեռախոսը, որ փչացած եկել էր, հետ ուղարկեցի, վաճառողը ստացավ ու հլը նայեք` ինչ ա գրել շակալը.

We need test the phone. so we do not full refund. you should pay for us shipping fee and depreciation expense. $15
Դեֆեկտավոր ապրանքը ստացել եմ, իմ հաշվին հետ եմ ուղարկել, դեռ մի բան էլ ինչ-որ հավելյալ բան պիտի մուծե՞մ էդ կազյոլին, որ իրանից փչացած ապրանք եմ ստացել:
Հիմա արդեն որոշելու հերթը Ալիէքսպրեսինն ա: Հուսով եմ չեն պաշտպանի դրա հայվան պահանջը ու ֆուլ ռեֆունդ կստանամ:
Ու քանի առիթ կա, հակագովազդեմ. ժող, Ալիէքսպերսում «Air Siri» կոչվող խանութից բան չառնեք:

VisTolog
20.10.2015, 17:50
Իսկ էն հեռախոսը, որ փչացած եկել էր, հետ ուղարկեցի, վաճառողը ստացավ ու հլը նայեք` ինչ ա գրել շակալը.

Դեֆեկտավոր ապրանքը ստացել եմ, իմ հաշվին հետ եմ ուղարկել, դեռ մի բան էլ ինչ-որ հավելյալ բան պիտի մուծե՞մ էդ կազյոլին, որ իրանից փչացած ապրանք եմ ստացել:
Հիմա արդեն որոշելու հերթը Ալիէքսպրեսինն ա: Հուսով եմ չեն պաշտպանի դրա հայվան պահանջը ու ֆուլ ռեֆունդ կստանամ:
Ու քանի առիթ կա, հակագովազդեմ. ժող, Ալիէքսպերսում «Air Siri» կոչվող խանութից բան չառնեք:
Ասիր հավելյալ բան, գրելս եկավ։ :))
Էս TinyDeal-ից անասուն խանութ երևի չկա։
Պլանշետ եմ պատվիրել /որը դեռ ճանապարհինա/ 5 ամիս առաջ։ Իրանց 2 ամիսն անցավ, գրեցի ասեցի չի հասել։ Նամակ եկավ, թե մի ամիս էլ սպասեք, էդ ընթացքում էլ մենք հարցում կանենք պարզենք թե ինչ խնդիրա։ Մի ամիս հետո գրեցի, ասեց թե գնա քո պոչտային հարցում արա, թող իրանք թուղթ տան, որ տենց ապրանք իրանց մոտ չի հայտնվել ու դա ուղարկի մեզ։ Զանգեցի հայփոստ, ասեցին պետքա գործադիրի անունով դիմում գրեք։ Գնացի փոստ, ասեցին տենց ինֆո մենակ կարանք ուղարկողին տանք։ Էդ ընթացքում մի երկու շաբաթ երևի անցել էր։ Իրանց գրում եմ, որ պոչտան ինձ նման ինֆո չի տալիս, դուք ձեր ձևերով հետաքննություն արեք կամ էլ իմ պոչտային գրեք։ Ասեց օկ հետաքննություն կանենք /պոչտային գրելու մասին բան չասին/, բայց դա կարա երկար տևի ու եթե դու մեզ օգնեիր քո պոչտայի թղթով, ավելի հեշտ կլիներ ամեն ինչ, իսկ եթե ոչ մենք քեզ կարող ենք հատուցել ապրանքի միայն 50 տոկոսը, որպես TD points։ Ասի չէ, ինձ էդ ձեռ չի տալիս ու որոշեցի ամեն դեպքում դիմում գրել հայփոստին։ Ի անակնկալ ինձ, պատասխան եկավ, որ ձեր նշած tracking–ով ապրանք մեզ մոտ չի եղել։ Էդ թուղթն ուղարկեցի խանութին, ի դեպ հայատառ, իրանք էլ մի մեծ խինդ ուրախությամբ ինձ գրեցին /մեկ օր անց/, թե քանի որ դու մեզ թուղթն ուղարկել ես, մենք քեզ կարող ենք 80 տոկոսը որպես TD points հատուցել: Ասի չեմ ուզում, ինչքան պետքա ֆուլլ ռեֆանդին կսպասեմ։ Հետո մտնում եմ խանութ, տեսնում եմ որ ինձ փոինթներ են վերադարձրել պլանշետի 80 տոկոսի չափով։ Ասում եմ այ ընգերուհի, ես ե՞րբ եմ փոինթ ուզել, հետ վերցրա դրանք ինձ իմ փողը հետ տուր, երբ կտաս` կտաս։ Էս պատասխանումա թե էլ չենք կարա, որտև ձեր հատուցումն արվելա, քեյսը փակվելա։ Ասի լավ դե ջհանդամ, բռնեմ ուրիշ պլանշետ պատվիրեմ հատուցված միավորների սահմանում։ Ուզում եմ պատվիրեմ, մեկ էլ օ՜ անակնկալ. համակարգն ասումա, որ դու չես կարող քո միավորներով ամբողջական ապրանքի գումարը վճարես, այլ միայն 90 տոկոսի չափով։ Այսինքն եթե ապրանքը 100 դոլարա, ես իմ միավորներով կարամ միայն 90 դոլարը վճարեմ։ Նեռվայնացած սկսում եմ իրանց խանութի օրենքները փորփրել, որ մի բան գտնեմ սրանց բզբզեմ։ Գտնում եմ մի հնարավորություն, որով հնարավորա փոինթները կանխիկացնել փեյփալի վրա։ Ուրախ ուրախ համապատասխան բաժնին եմ գրում։ 3 օր չպատասխանելուց հետո սկսում եմ նախկին բաժնին նորից գրել։ Ինչ–որ անհասկանալի ձևերով բան են ուզում բացատրեն ու մի երեք օր չի ստացվում /դրանց անգլերենն իմինից բեթարա փաստորեն/։ Վերջը մի նորմալ անգլերեն իմացողա լինում գրումա թե ռեֆանդ արած փոինթները չենք կարա փեյփալ անենք։ Ու էս ամբողջ խոսակցությունը տևումա մոտ մեկ ամիս, որովհետև իրանք օրը մի նամակի էին պատասխանում, շաբաթ կիրակի էլ հանգստանում։

Տենց, համակերպվելով դաժան իրականության հետ, որոշում եմ նորից պատվիրել ու պատվերի 10 տոկոսն էլ ես եմ տալիս։ Սպասում եմ ապրանքները գան, որ մի բան հորինեմ դրանցից գոնե կոմպենսացիա ստանամ։ :D
Էս խանութից պատվիրեցի, որովհետև մի անգամ հեռախոս էի պատվիրել ու 14 օրում եկել էր, ինձ էլ թվում էր որ իրանք վերջն են։ Հիմա ալիից կսկսեմ պատվերներ անել, չինականների մեջներից ոնց որ մենակ իրանք են նորմալ սպասարկում։

Rammstein
20.10.2015, 18:00
Իմի համար ալին ֆուլ ռեֆունդի վճիռ կայացրեց։ :)

Տրիբուն
06.11.2015, 22:15
Ժող, մարդ կա՞ որ սրանից օգտվել ա արդեն։ Կարելի՞ ա վստահել:

https://www.shopinamerica.am/

Աթեիստ
06.11.2015, 22:33
Ժող, մարդ կա՞ որ սրանից օգտվել ա արդեն։ Կարելի՞ ա վստահել:

https://www.shopinamerica.am/

FB-ի օգուտները ։)

http://ittrend.am/2015/11/05/onex-globbing-shopinamerica/

Ռուֆուս
06.11.2015, 22:36
Տրիբուն ձյա globbing.com-ն էլ կարաս նայես, նոր են բացվել, տեղյակ չեմ ինչքանով են նորմալ ու վստահել, բայց ծանոթ մարդիկ գիտեմ, ովքեր էդտեղ են աշխատում:

anhush
07.11.2015, 05:08
իսկ ինչ որ մեկը օգտվե՞լ է http://www.madeinchina.com/
նոր եմ գրանցվել ու առաջին հայացքի բավականին նորմալ է երևում

piacere
24.11.2015, 00:51
Հարգելի ակումբցիներ, ցանկանում Ամն-ից հեռուստացույց առնել. ՍԵՎ ՈՒՐԲԱԹՆ ա գալիս :hands Հիմա հարց ա առսջանեւմ արդյոք Հայաստանում էդ կաշխատի:

ingoman
08.01.2016, 23:47
Մի քանի կայք եմ ծանոթ ընդանրապես , բայց գիտեմ որ շատերը կան: կուզեի շատ տեղեկություններ իմանալ այս երևույթի մասին: Հատկապես ապահովության տեսակետից: Կա՞ն մարդիկ, որ արել են նման գնումներ, կամ որ խաբվել են: Ես մի քանի հարմար բան եմ գտել, բայց մի տեսակ վախենում եմ, ի՞նչ խորհուրդ կտաք

Մշտապես անում եմ: Կատարեք վստահելի խանութներում և չեք խաբվի:

yeggarik
08.02.2016, 23:20
Ժող, մարդ կա՞ որ սրանից օգտվել ա արդեն։ Կարելի՞ ա վստահել:

https://www.shopinamerica.am/

Մենք Օգտվել ենք այդ կայքից, շատ լավ և աշխատում են ու մնացած նման ծառայությունների հետ համեմատած ունեն առավելություն ապրանքը հասցնում են մինչև մոտակա փոստային բաժանմունք, ոչ թե իրենց գրասենյակը քաղաքի եսիմ որ կողմում։ Իսկ համեմատելու համար նաև գրեմ այլ նմանատիպ կայքեր․․․

https://globbing.com/
http://www.usa2armenia.com/
http://onex.am

Իսկ այս կայքում կարող եք կարդալ այս ծառայությունների համեմատական բնութագրերը

http://ittrend.am/2015/11/05/onex-globbing-shopinamerica/

yeggarik
09.02.2016, 08:16
Ես մենակ չեմ հասկանում փողը հետ ուղարկելը որնա։ Եթե իրանք խոստանում են 60 օր բայց ուշացնում են իրանք պետքա ներողություն խնդրեն, ու ընդհանրապես կապ չունի թե ում պատճառովա ապրանքը ուշանում։ Իրանք էնքան շատ են խաբում մեզ․․․ օրինակ եղելա, գրել են ապրանքը ուղարկվածա ու մի անկապ Traking ID են տվել, որ ընդհանրապես չեր աշխատում, հետո մի տաս օռ անց նոր Traking ID է հայտվում, ու դրանով, որ նայում էիր հենց նոր էին ուղարկե։ Այնպես որ շատ մի չարչարվեք այդքան արդար լինեք, իրանք Ձեր նկատմամբ հեչ արդար չեն։ Միիշտ փորձում են իրանց անորակ կամ ոչ պետքական ապրանքը որակյալ ու պետքականի տեղ ծախեն։

Rammstein
05.06.2017, 16:51
Ժող, էս AliExpress-ում ինչ-որ բան ե՞ն փոխել։ Առաջ որ մի 4 օր էր մնում պատվերի ժամկետին, մեյլ էր գալիս, ասում էր դիպուտ բաց եթե չի հասել, ես էլ բացում էի ժամկետը վերջանալուց մի 2-3 օր առաջ։ Հիմա մի հատ պատվեր ունեմ, 20 ժամ ա մնացել։ Դեռ ոչ մի մեյլ չի եկել, չեմ էլ կարում դիսպուտ բացեմ, ասում ա

Our records show that your order was recently shipped and is currently in transit. For this shipping method, no tracking information will be provided in your destination country. According to our past experience, the majority of the packages will be delivered within the time frame promised by the seller. If your package does not arrive by 2017-06-06 , please open dispute and we will handle this immediately. We appreciate your patience.

Հիմա պիտի սպասեմ, ժամկետը վերջանա, որ թողի դիսպուտ բացե՞մ։

John
05.06.2017, 23:32
Ժող, էս AliExpress-ում ինչ-որ բան ե՞ն փոխել։ Առաջ որ մի 4 օր էր մնում պատվերի ժամկետին, մեյլ էր գալիս, ասում էր դիպուտ բաց եթե չի հասել, ես էլ բացում էի ժամկետը վերջանալուց մի 2-3 օր առաջ։ Հիմա մի հատ պատվեր ունեմ, 20 ժամ ա մնացել։ Դեռ ոչ մի մեյլ չի եկել, չեմ էլ կարում դիսպուտ բացեմ, ասում ա

Հիմա պիտի սպասեմ, ժամկետը վերջանա, որ թողի դիսպուտ բացե՞մ։

Հա, ես էլ եմ նկատել տենց մի բան։ Աննկատ անցավ ժամկետը, մեյլ չեկավ, ես էլ մտածեցի, վերջ, էլ չեմ կարող բողոքել, էն էլ նայեցի, պարզվեց կարող եմ dispute բացել, ժամկետը լրանալուց հետո

Rammstein
06.06.2017, 13:06
Հա, ես էլ եմ նկատել տենց մի բան։ Աննկատ անցավ ժամկետը, մեյլ չեկավ, ես էլ մտածեցի, վերջ, էլ չեմ կարող բողոքել, էն էլ նայեցի, պարզվեց կարող եմ dispute բացել, ժամկետը լրանալուց հետո

Իսկ կարող ա՞ հիշես, էդ դեպքում որ բողոք բացեցիր, քեզ վաճառողը ինչ-որ բան գրե՞ց, թե՞ միանգամից AliExpress-ը որոշում կայացրեց։

Օրինակ՝ էն օրը մի հատ բան ստացա, որը տարբերվում էր իմ պատվիրածից, բողոք բացեցի մասնակի փոխհատուցման պահանջով, ֆոտոներ դրեցի ու գրեցի, որ եթե վաճառողն ուզում ա, կարա նորից ուղարկի էն, ինչ պատվիրել եմ, ժամկետը երկարացնի, կարամ երկու ամիս էլ սպասեմ ու էս բողոքը քենսլ կանեմ, բայց հաջորդ օրը AilExpress-ը որոշեց բավարարի փոխհատուցման պահանջը։ Վաճառողն էլ, փատորեն ընդհանրապես չէր տեսել իմ գրածը, ինձ նամակով գրել էր, թե ինչի եմ դիսպուտ բացել, բան, բացատրեցի, գրածիս սքրինշոթը ուղարկեցի, թե չէ մտածում էր՝ իրան քցում ենք ես ու Ալին։ :))

John
07.06.2017, 01:12

Ժամացույց էի պատվիրել, խնդիր ուներ, վիդեո նկարեցի, ափլոադ արեցի Ալիում, 1-2 ժամ հետո, հենց Ալին ի օգուտ ինձ կայացրեց որոշումը ։Ճ Վաճառողը տենց էլ կապի դուրս չեկավ ։Դ

Vaio
24.07.2017, 22:13
Բարև Ձեզ:

Ով բջջային հեռախոս առնելու փորձ ունի արտասահմանյան որևէ սայթից (ebay, aliexpress...) ?

Ուզում եմ Lenovo ֆիրմայի բջջ. հեռախոս առնեմ, կարողա խափեն ու ուղարկեն չինական զիբիլ-պադդելկա?

for.est
24.07.2017, 23:00
onex-ի Ռուսաստանյան աշխատողը շատ ալա-բուլայա, խանութներից հաճախակի բողոքում են, որ դաստավկա չեն կարում անեն որովհետև համարը անհասանելիա

Rammstein
25.07.2017, 02:18
Բարև Ձեզ:

Ով բջջային հեռախոս առնելու փորձ ունի արտասահմանյան որևէ սայթից (ebay, aliexpress...) ?

Ուզում եմ Lenovo ֆիրմայի բջջ. հեռախոս առնեմ, կարողա խափեն ու ուղարկեն չինական զիբիլ-պադդելկա?

Ես երկու անգամ Չինաստանից պատվիրել եմ, երկուսն էլ բռակ են դուրս եկել։

Մեկը Jiayu էր Pandawill խանութից (որը էլ ոնց որ թե չկա), դա 2 օր աշխատեց։ Մյուսը AliExpress-ից Meizu էր, սրանն էլ հենց սկզբից լսափողի դինամիկը չէր աշխատում։ Երկու դեպքում էլ իմ հաշվին հետ եմ ուղարկել, փոստում վճարելով մոտ 3200-ական դրամ, ու գումարս հետ եմ ստացել։ AliExpress-ի վաճառողը կռիսաբար ուզում էր լրիվ գումարս հետ չտար, ասում էր՝ նորմալ վիճակում չի հետ ստացել, թե ինչ, դրա համար բանը հասավ բացածս բողոքը Escalate անելուն, բայց բարեբախտաբար ալիէքսպրեսը հօգուտ ինձ որոշում կայացրեց։

Տրիբուն
25.07.2017, 11:34
Բարև Ձեզ:

Ով բջջային հեռախոս առնելու փորձ ունի արտասահմանյան որևէ սայթից (ebay, aliexpress...) ?

Ուզում եմ Lenovo ֆիրմայի բջջ. հեռախոս առնեմ, կարողա խափեն ու ուղարկեն չինական զիբիլ-պադդելկա?

Ես երկու անգամ պատվրել եմ, երկուսն էլ Pandawill -ից։ Առաջինը չեմ հիշում ինչ հեռախոս էր, բայց նորմալ աշխատեց։ Երկրորդ Lenovo էր, էս էլ երկրորդ տարին ա լավից վատից աշխատում ա։

Բայց մի ընկեր ունեմ մի քանի անգամ Lenovo ու Huawei ա պատվիրել aliexpress-ից ու ոչ մի անգամը պրոբլեմ չի եղել։

Vaio
25.07.2017, 20:38
Ինտերնետում կարդում էի, գրած էր, որ նույնիսկ չինական բրենդներն են կեղծում հենց չինացիկ:
Ուղղակի մտածում եմ ոնց կարա ՀՀ-ում 200.000 դրամանոց հեռախոսը Ali-ում արժենա մոտ 115.000-130.000 դրամ: Կասկածելիա, ինձ թվումա իսկականը չի:

Valentina
07.05.2018, 22:30
Բարև բոլորին, ժողովուրդ qiwi кошелек-ից ո՞վ ա օգտվել։ Ինձ կարող եք ասել ո՞րն ա ամենաօպտիմալ տարբերակը գումար փոխանցելու։
Դրամային քարտից բավականին բարձր փոխարժեքով փոխեց, միգուցե ռուբլիով հաշիվ ա պետք բացել ու էդպես գումար գցել վրան, ի՞նչ կասեք։ :think