Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ու հիշում եմ բաներ, որոնք դեռ չեն եղել...
Գարունն ինձ ընդառաջ
(Խորհուրդ է տրվում փայփայել թարմ ու լուսավոր սրտերում
և կարդալ գարնան թույլտվությամբ, իմ ձայնով ու իմ շնչառությամբ…)
Ես զբոսնում եմ գարնան երկայնքով…
Եվ գարունը գայթակղված իմ զբոսանքով
Ոգևորվում է էլ ավելի ու էլ ավելի է մոտենում ինձ…
Ես թերթում եմ գարնանային թարմ արևաթափը ներբաններով,
Եվ ոտնահետքերս փշաքաղվում են գարնան անմիջականությունից…
Զբոսանքս դանդաղում է ոտքերիս տակ
Եվ արագանում գլխիցս վեր…
Ես հիշում եմ գարնան մոր ժպիտը
Եվ ակամայից ինքս էլ ժպտում…
Դա օգնում է, որ գարունը սրտապնդվի
Ու սկսի ինձ դուր գալու փորձեր անել…
Ես արձակում եմ երազանքներիս կոճակներն
Ու հանում հրեշտակների փետուրներից
Գործված գուլպաներս…
Գարունը պղպջում իմ աչքերում
Ու սերը խելապատառ նետվում է գիրկս…
Գարունը հարբած իմ հոգեթուրմով
Փարվում է կրծքիս…
Ես գերազանցում եմ գարնան բոլոր սպասելիքները,
Ու նա փշաքաղվում է իմ ներկայությունից…
Որ ինձ հասկանաս…
Որ ինձ հասկանաս,
Որ ինձ ճանաչես,
Հարկ եմ համարում հենց հիմա ասել
Թե ով եմ արդյոք մասնագիտությամբ...
Բայց, ցավոք սրտի, մի քանիսն ունեմ.
Առաջին հերթին
Մասնագիտությամբ «աղանդավոր» եմ.
Դեռ մորս փորում հավատացել եմ,
Որ աշխարհում կան լուսածինները…
Ու այդ լույսերի անսպառ պարտեզում
Պիտի հարբեի մի օր անպատճառ…
Ես հետո նաև
Մասնագիտությամբ շատ «բախտավոր» եմ.
Չեմ փնտրում երբեք, բայց պատահում եմ
Միշտ լավ պատառի…
Ու երբ կորցնում եմ, հետո անպատճառ
Ավելի լավին կրկին հանդիպում...
(Շատ մոտ վերջերս այդ ասպարեզում
Դոկտորի կոչման ես արժանացա…)
Եվ վերջում մի քիչ
Մասնագիտությամբ «ոգևորվող» եմ.
Ոգևորվում եմ անգամ նրանով
Ինչը դեռ չունեմ...
Ու անվեջ շատ են հատկություններս,
Բայց դրանց մասին
Թու՛յլ տուր ինձ` քիչ-քիչ...
Չէ, չեմ հեգնում… շոշափում եմ լռությունդ
Ես պարապ-սարապ նայում եմ քեզ…
Դու չգիտես որտեղ թաքցնես հայացքիդ
Իրական արտահայտությունը,
Որ կեղծը հագիդ լավ լինի,
Բայց ես արդեն որսացել եմ
Եղած-չեղածդ,
Որի մեղավոր լռությունը չեմ կարդում,
Բայց ցույց եմ տալիս,
Թե անգիր գիտեմ,
Որովհետև ինձ այդպես էլ չլքեց
Մարդկանց դրության մեջ մտնելու հատկությունս…
Դու էլի չես հասկանում ժեստս,
Որ գնահատես այն,
Բայց չես զլանում դարձյալ բողոքել,
Որ ե՛ս քեզ չեմ հասկանում:
Գնալով անտանելի չի դառնում քո այս
Թոքաբորբ լռությունը,
Որովհետև
Դու արդեն մի բուռ աղմկաբեր
Հաբ ես կուլ տվել,
Որը չի օգնում…
Երևի անգամ
Ուզում ես ապտակել,
Բայց դու դա չես անի,
Որովհետև դեռ կարծում ես,
Որ ապտակելուց
Այտերիս ձոնված
Քո համբյուրները կթափվեն
Ու կկոտրվեն.
Էլի քո մասին ես մտածում:
Երևի մինչ այս ամենը ենթադրել ես,
Որ պարապ-սարապ լռությունը
Կփոխարինվեր նույնքան
Պարապ գրկսեղմումով`
Թեև ոչ պաշտոնական,
Բայց գոնե ձևական:
Ու դու ստիպված չէիր լինի
Համտեսել ամենօրյա հնությամբ լռություն:
Ու մենք կբաժանվեինք ընդհամենը
Մտածված հոգոցներ փսխելով…
Էլի քո մասին ես մտածել:
Իսկ գիտես, թե ես ի՞նչ եմ մտածել:
Ես մտածում էի, որ դու չէիր գա,
Որովհետև չէիր վախենա
Անդառնալի կորող սնափառությանդ համար…
Դե՞, ինչու՞ ես լալիս:
Էլի՞ քո մասին ես մտածում…
Մեջբերում «Գրքի» Շապիկից
Ես ծնվածս օրվանից Գառնիկ Սարգսյանն եմ:
Վկան` տողերս ու Դուք:
Ես բանարար եմ կամ բանարարող,
Բայց բանարարությամբ դեռ չեմ կարողանում հացս վաստակել:
Գրելը չեմ սկսել ոչ վաղ, ոչ էլ հասուն տարիքից.
Ես պարզապես շարունակող եմ,
Որովհետև սկիզբն ունի վերջ, իսկ ինձնից հետո
Ինձ էլ են շարունակելու...
Ես դեռ չունեմ հրատարակած բազում գրքեր հետևալ վերնագրերով.
«Մարդաշունչ», «Ի քեզ», «Թռչող կամուրջներ»,
«Նրա ժպիտը ոնց էլ շուռ տաս, ժպիտ է էլի»,
«Կանայք կին լինելու համար են»,«Արցունքի քրքիջը»,
«Նիհար գարուն», «Որդեգրված հայրենիք»,
«Վերջի ծնունդը», «Միջանկյալ սեր»... և այլն:
Հետևաբար այս ամենից հետո, ես չեմ էլ թարգմանվել
Աշխարհի ամենատարբեր ու բազում լեզուներով, նույնիսկ մեռած:
Ու զարմանքով եմ նայում բոլոր նրանց,ովքեր նախանձով են նայում
Ինձ առաջին անգամ ընթերցողին:
Էլի հետևաբար չունեմ խցան մրցանակներ ինձ շնորհված`
Հյուսված դափնիներից կամ սաղարթներից:
Չունեմ Միջտիեզերական Տարօրինակ Գույնի Պատվոգրեր:
Իմ բանարումները մինչև հիմա դուրս չեն եկել
Ինչ-որ երկրների կամ ժամանակների սահմաններից,
Որովհետև ես ի սկզբանե ոչ մի սահմանների մեջ չեմ եղել:
Ես չեմ հանդիսանում
Համաշխարհային Գրազգացումների Ակադեմիայի Պատվավոր Անդամ:
Եվ չեմ ղեկավարում Վերացող Հռչակավոր Միություններ,
Որովհետև ես չեմ տառապում այն հիվանդությամբ,
Որից ինքնասիրությունը փոխակերպվում է եսասիրության:
Ու զարմանում եմ, թե մարդ ո՞նց կարող է խանդել ինքն իրեն...
Ես չեմ հանդիսանում Նոբելյան Մրցանակի առաջադրված
Բազմահազար գրողներից մեկը:
Ու տեսնես, քանի՞ գրող կա աշխարհում...
Չունեմ նաև ոչ մի տիտղոս և Հերթական Գիտական Աստիճան:
Եվ իմ մասին սիրով ու մեծարանքով
Չի արտահայտվել ոչ մի նշանավոր անձ,
Որովհետև նման անձիք չունեն դրա կարիքը:
Ու դարձյալ հետևաբար ես չեմ դասախոսել
Ոչ մի Թագավորական Ակադեմիաներում,
Որովհետև ես չգիտեմ կաշառվել:
Եվ վերջապես` ոչ միայն այսքանը...
Ես Գառնիկ Սարգսյանն եմ` բանարար...
Կամ ինչպես երբեմն ոմն մեկն է ասում ինձ` ԽելաԳառնիկը...
Ամենից շատ այս աշխարհում ուզում եմ մայրս միշտ առողջ լինի,
Որ հայրենիքումս անսասան խաղաղություն լինի,
Որ դեռ չծնված զավակիս դեռ իմ չճանաչած մայրը
Ժպտա հատուկ ինձ համար գոյություն ունեցող ինձ կազդուրող ժպիտներով...
Ահա և ոչ բոլորը...
cold skin
24.02.2009, 12:08
Հետաքրքիր ես գրում: Համեմատությունները, բառերի ընտրությունը…Ավելի շատ դուր եկածները "շեշտել եմ", այսինքն` ինչ որ հարազատ արտահայտություններ կային, որոնք ես ամեն օր արտասանում ե մ շուտասելուկի նման, բայց լսող չկա:
Մասնագիտությամբ շատ «բախտավոր» եմ.
Չեմ փնտրում երբեք, բայց պատահում եմ
Միշտ լավ պատառի…
Ես արձակում եմ երազանքներիս կոճակներն
Ու հանում հրեշտակների փետուրներից
Գործված գուլպաներս…
Գնալով անտանելի չի դառնում քո այս
Թոքաբորբ լռությունը,
Որովհետև
Դու արդեն մի բուռ աղմկաբեր
Հաբ ես կուլ տվել,
Որը չի օգնում…
կորող - այսինքն կորչո՞ղ:
Եթե այո, ուրեմն կորել`չկա, կորչել` կա:
Morpheus_NS
24.02.2009, 12:09
Զգացվում է, որ ասելիք ունես Գառնիկ ջան, բայց գրածներիդ որոշ բաներ դժվար էր կարդացվում, քանի որ մտքի կրկնություն էր գնում(մանավանդ վերջինում) ու հետո էլ ստեղծագործություններիդ ռիթմիկությունը պետք է կարգավորել իմ կարծիքով:
Ամեն դեպքում մեծ պոտենցյալ ունես:
2-րդը շատ հավանեցի, ապրես:
Empty`Tears
24.02.2009, 12:14
Զգացվում է, որ ասելիք ունես Գառնիկ ջան, բայց գրածներիդ որոշ բաներ դժվար էր կարդացվում, քանի որ մտքի կրկնություն էր գնում(մանավանդ վերջինում) ու հետո էլ ստեղծագործություններիդ ռիթմիկությունը պետք է կարգավորել իմ կարծիքով:
Ամեն դեպքում մեծ պոտենցյալ ունես:
2-րդը շատ հավանեցի, ապրես:
:aha
Հա , դա էլ 3-րդն էլ լավն էին :)
Գառնիկ, էդ ուզում ես ասել Դոկտորի կոչում ես ստացել ? :))
Շնորհավոր ;)
Վերնագիր պետք չէ
Խլացել ե՛ս,
այդ պատճառով,
համրի լեզվով եմ
դիմում քեզ
ու ավելի շատ
զբաղվում եմ,
քան թե խոսում,
ու ընթացքում`
սկզբից
մինչ վերջ,
քմծիծաղում
Ծայրաստիճան հեռու քո գոյությունը
Մեջքով հպվում է
Անսաղավարտ մեջքիս
(Ես փոքրուց եմ մեջքով զգալը հասկացել,
Բայց քեզ նման մեջքով խոնարհվել
Չե՛մ կարողանա…)
Ու պատսպարում է ինձ անցանկալի
Ու կոշտ
Մոտիկ քամիներից…
Ու զգում եմ ես քո գոյությունը թիկունքից:
Քո կարիքը չեմ զգում արդեն,
Բայց քո` միշտ ուշացող
Հանդիմանանքը, տեսնում եմ`
Թիկունքիս ուղղված
Առ այն,
Որ հեռանալուցդ առաջ
Մեկ անգամ ևս չպնդեցի, որ մնաս…
Հա՛, ես զգալուց բացի հասկանում եմ նաև
Քո խորություններում
Թավալգլոր եղող
Կենտ հպումի ցանկությունդ`
Անկախ` իմ պատճառով դարձյալ քեզ չլքող
Քո վնասակար հպարտությունից,
Կախված` իմ չնվազող ցանկություններից`
Տեղավորված որտեղ պատահի,
Բայց ժամանակավոր…
Ու չեմ կարող շրջվել,
Որովհետև ծայրաստիճան հեռու է
Քո՛ գոյությունը…
(Իսկ ձե’ռքս ինչու՞ չես թողնում…)
Հենց խլությունդ անցնի,
Միգուցե երգեմ էլ քեզ համար…
Երևի չհասկացար, հը՞,
Ափսո~ս այսքան ժամանակս...
հա վատ չի, բայց ոնց-որ թե գրողների միության թելադրած ոճի հոտն է փչում
Ես քեզ գիտեմ, հմմմմ՞:think
Պարզ է, որ ուզում ես ցույց տալ քեզ, գովազդել մի քիչ: Բայց դրա համար կարելի էր պարզապես հետաքրքիր գրականություն ստեղծել, ոչ թե իքնակենսագրական տրակտատներով հանդես գալ: Միակ ստեղծագործությանը, որը հավանեցի, շնորհակալություն եմ հայտնել: Մնացածը... հորանջարժան լեզվացփնություն էր:
P.S. Բլոգդ էլ նայեցի: Նույնն էր: Զարմացնում է ինձ միայն մի բան` ինչու՞ է այդքան ընդունված, գնահատված գրողն ընթերցող փնտրում ֆորումներում: Եթե քեզ համար դժվար չի, պատասխանի:
Ուլուանա
26.02.2009, 01:33
Ձեթի ռեկլամ.
:[
Գառնիկ, երբևէ նման գովազդ լսե՞լ ես: :8
Պարզ է, որ ուզում ես ցույց տալ քեզ, գովազդել մի քիչ: Բայց դրա համար կարելի էր պարզապես հետաքրքիր գրականություն ստեղծել, ոչ թե իքնակենսագրական տրակտատներով հանդես գալ: Միակ ստեղծագործությանը, որը հավանեցի, շնորհակալություն եմ հայտնել: Մնացածը... հորանջարժան լեզվացփնություն էր:
P.S. Բլոգդ էլ նայեցի: Նույնն էր: Զարմացնում է ինձ միայն մի բան` ինչու՞ է այդքան ընդունված, գնահատված գրողն ընթերցող փնտրում ֆորումներում: Եթե քեզ համար դժվար չի, պատասխանի:
Դորիան, իսկ մտքովդ չի՞ անցել, որ կայացած գրողի վերամբարձ տոնով մարդու երեսին նման մեղադրանքներ ու վիրավորանքներ շպրտելը փոքր–ինչ անտակտ է քո կողմից։
Գառնիկի գրածներից դեռ միայն մեկն եմ կարդացել ու նրա ստեղծագործությունների մասին կարծիք հայտնելուց դեռ զերծ կմնամ, բայց նույնիսկ եթե դրանք ամենավերջին անտաղանդություններն են, ապա, միևնույն է, դա քեզ իրավունք չի տալիս նման ձևով արտահայտվել։ Քննադատելուն էլ ձև կա։
Պարզ է, որ ուզում ես ցույց տալ քեզ, գովազդել մի քիչ:
Նույնը կարելի է քո մասին ասել, ինչպես նաև համարյա բոլոր ստեղծագործողների, որոնք Ակումբում տեղադրում են իրենց ստեղծագործությունները։ Բայց կարծես թե ոչ ոք քեզ նման բան չի ասել, չէ՞։
Ու ընդհանրապես կարծիք հայտնելուց առաջ միշտ աշխատեք պատկերացնել, թե ինքներդ ինչպես կզգայիք ձեզ, եթե նույնն ասվեր ձեր հասցեին։
Ողջույն...
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում ստեղծագործություններիս և անգամ նրանց, ովքեր անտարբեր են...
Ես ինքնակենսագրող չեմ... Բայց եթե այդպիսին եմ անգամ, ապա իմ կենսագրությունը միայն իմը չէ...
Բնականաբար, ես չեմ էլ պատրաստվում պատասխանել ձեր հղումներին...
Դա պետք է որ պարզ լինի...
"Չնչին ինչպես Արարատին նետված մի քար..." Ե. Չարենց
"Դուք վերև եք նայում, որովհետև ուզում եք բարձրանալ, իսկ ես ներքև եմ նայում, որովհետև արդեն բարձրացել եմ..." Նիցշե
Ես չեմ վիրավորում, ես անրադարձնում եմ...
Հ.Գ. Հետագա լռությունս չվերագրեք ոչնչի, պետք չէ ;)
Morpheus_NS
26.02.2009, 12:11
Ողջույն...
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ուշադրություն են դարձնում ստեղծագործություններիս և անգամ նրանց, ովքեր անտարբեր են...
Ես ինքնակենսագրող չեմ... Բայց եթե այդպիսին եմ անգամ, ապա իմ կենսագրությունը միայն իմը չէ...
Բնականաբար, ես չեմ էլ պատրաստվում պատասխանել ձեր հղումներին...
Դա պետք է որ պարզ լինի...
"Չնչին ինչպես Արարատին նետված մի քար..." Ե. Չարենց
"Դուք վերև եք նայում, որովհետև ուզում եք բարձրանալ, իսկ ես ներքև եմ նայում, որովհետև արդեն բարձրացել եմ..." Նիցշե
Ես չեմ վիրավորում, ես անրադարձնում եմ...
Հ.Գ. Հետագա լռությունս չվերագրեք ոչնչի, պետք չէ ;)
Հա, փաստորեն դու արդեն բարձունքներում ես:D
Իջի, ներքեւում ավելի լավ ա:D
Դորիան, իսկ մտքովդ չի՞ անցել, որ կայացած գրողի վերամբարձ տոնով մարդու երեսին նման մեղադրանքներ ու վիրավորանքներ շպրտելը փոքր–ինչ անտակտ է քո կողմից։
Փաքր ինչ չէ, լավ էլ անտակտ է ու դիտավորյալ: :D
Նույնը կարելի է քո մասին ասել, ինչպես նաև համարյա բոլոր ստեղծագործողների, որոնք Ակումբում տեղադրում են իրենց ստեղծագործությունները։ Բայց կարծես թե ոչ ոք քեզ նման բան չի ասել, չէ՞։
Էլ ի՞նչ ասեն, եթե ես ինքս եմ ասում, որ գովազդում եմ ինձ: :D Բայց հո 12 էջ ինքնակենսագրական տվյալներ չեմ գրում: Փորձում եմ ստեղծագործություններս ցուցադրել, ոչ թե դիպլոմներս :P
Ես ինքնակենսագրող չեմ... Բայց եթե այդպիսին եմ անգամ, ապա իմ կենսագրությունը միայն իմը չէ...
Այո, քո կենսագրությունը ժողովրդին է պատկանում: Պիտի հպարտությամբ դարերից դար փոխանցենք այն: :P
Բնականաբար, ես չեմ էլ պատրաստվում պատասխանել ձեր հղումներին...
Դա պետք է որ պարզ լինի...
Բա էս ի՞նչ ա: :B
"Չնչին ինչպես Արարատին նետված մի քար..." Ե. Չարենց
Դորիանի մասին գրել է Չարենցը :hands
"Դուք վերև եք նայում, որովհետև ուզում եք բարձրանալ, իսկ ես ներքև եմ նայում, որովհետև արդեն բարձրացել եմ..." Նիցշե
Երանի նրան ով վերևում ա, բայց էնտեղից չի նայում:
Ես չեմ վիրավորում, ես անրադարձնում եմ...
Լավ էր ասված, փոխադարձ: :think
Դե եկ գնանք
Եկ վերցնենք մի սրտապարկ,
Մեջը լցնենք
Մի զույգ համբույր,
Մի ումպ ծիծաղ,
Մի բուռ ժպիտ,
Մի փունջ հավատ,
Մի պտղունց հույս,
Համբերության թոկով կապենք
Սրտապարկի բերանը պինդ,
Գրպաններս լցնենք խինդով
Ու ցնծությամբ,
Արշալույսի գլխաշորը
Գցեմ գլխիդ,
Մայրամուտի հորիզոնը
Որպես գոտի վրաս կապեմ
Ու միասին
Ճամփա ընկնենք
Մինչև ես քեզ,
Մինչև դու ինձ…
Դե եկ գնանք,
Դե ձեռքդ տուր…
Մոտ եկ
Մոտ ե՛կ,
Մի՛ հապաղիր
Եվ ուշադիր հապա նայիր,
Թե աչքերս ո~նց են կրքեր շատրվանում,
Ցիրուցանվում առ հայտնություն
Դեպի կարոտներիդ ոստանը ջերմ…
Ու ցայտում են հույզեր վարար,
Որոնք պիտի ձգվեն հետո
Քո աչքերի միմյանց հատվող առանցքներով...
Մոտ եկ, հապա,
Ահա, նայիր,
Թե ժպիտս ո~նց է այսպես գծագրում
Քո ժպիտի երկվորյակը,
Ո~նց է ծաղկում իմ շուրթերին
Քո ժպիտի նմանությամբ,
Ու ամբարուվում որպես
Շքեղ մի հանդերձանք,
Որը պիտի պատվով կրեմ
Համբուրվելու ծեսից առաջ...
Հապա մոտ ե՛կ,
Ի~նքդ նայի՛ր,
Տե՛ս, ափերս քո ափերի հետքն են փնտրում,
Քո ափերի, որտեղ պիտի
Իմ շուրթերը քուջուջ անեն
Հետո կռթնեն դաստակդ ի ցած,
Զարկերակդ հոտոտելով...
Հապա նայի՛ր,
Չե՞ս նկատում,
Ձեռքերս` դատարկ,
Շուրթերս` պարապ,
Ժպիտս` անձև...
Մոտենա՞մ...
Ախր նոր եկա
Ախր նոր եկա,
Նոր եմ սկսում քեզ համար բացել
Ծոցատետրիս առաջին էջը…
Եթե ուզում ես գոնե մի քանի
Քայլ անել ինձ հետ`
Ուրիշ ճար չունես, պետք է դիմանաս…
Իսկ եթե թույլ ես,
Չեմ ուզի իզուր քեզնով էլ շատացնել
Չդիմացողների անպետք բանակը…
Նրանց քանակից մեղքս ծանրանում,
Ավելանում է պարտքս ու հոգսս խնամակալի…
Իսկ իմ անխնամ կարոտի համար
Ով պիտի հոգա…
Չէ',
Եթե թույլ ես, ապա մոտ չգաս.
Երկու թույլ մեկտեղ վտանգավոր են
Ու անապահով…
Առավոտները ինչու եմ սիրում
Առավոտները ինչու՞ եմ սիրում
Որ արշալույսների մարջաններն են
Քո արփիատարազ աչքերը լուսե,
Թե՞ որ ինքդ ես սրբում գիշերը
Ու սփռում ես լույս
Շողշողատարած հրե ափերով …
Ինչու՞ եմ սիրում առավոտները
Թե՞ որ հասկանամ,
Էլ ո~նց կսիրեմ…
Բայց շա~տ եմ սիրում առավոտները,
Դրա համար էլ
Գիշերն էլ անգամ ինձ գրավիչ է
Առավոտների իր հղիությամբ…
Ու պատահում է, որպես պահապան
Ես ամբո~ղջ գիշեր
Աչքս պահում եմ գիշերվա վրա,
Որ երբ երկունքի ցավերը բռնեն,
Հասցնեմ օգնել, որ անցավ ծնի…
Ու հպարտացած
Ոչ թե կրկնեմ,
Այլ հայտարարեմ քո Բարի Լույսը…
Բարի Լու~յս...
Կարծում ես հեշտ է՞
Արդեն քառորդ դար
Անընդհատ քայլում եմ...
Հենց նույն օրվանից, երբ սովորեցի...
Սկզբում երբեմն ձեռքս բռնել են,
Բայց հետո մենակ ու՜ր ասես եղա,
Շատերի ձեռքը ի՜նքս բռնեցի,
Ինքս ցավեցրի ամուր սեղմելով,
Շատերն էլ իրենք ինձ ցավեցրեցին
Կես ճանապարհին ձեռքս թողնելով...
Բայց հիմա արդեն իրոք հոգնել եմ,
Մի անգամ գոնե չեմ հանգստացել.
Կարծում ես հե՜շտ է
Իրոք հոգնել եմ...
Քանզի քայլելուց ոտքերս չէ, որ
Դուրս ելան շարքից,
Նրանց հետ մեկտեղ
Սրտիս թևերը մի քանի անգամ
Տեղից դուրս ընկան...
Շա՜տ բան կորցրի...
Բայց հասցրի նաև խրատվել
Որ ես այսուհետ երկու ձեռքերս
Պիտի բանեցնեմ...
Ու ոչ թե միայն բուռս գործածեմ,
Այլ բազուկներս չթողնեմ պարապ...
Այդ պա՜րզ թվացող հնարը այնքան
Թա՜նկ նստեց վրաս,
Որ նրա համար ես վճարեցի
Ամբո՜ղջ քառորդ դար...
Այս հարցերը կարելի էր և չտալ
Կարելի՞ է խոսել...
Անտեղի էր հարցս,
Որովհետև հարցս
Արդեն խոսակցություն է...
Կարելի՞ է նայել աչքերիդ
Անթարթ ու ինքնամոռաց,
Անկուշտ ու ագահ հայացքով`
Չքողարկելով ցանկություններս...
Հարցիս ամենալավ պատասխանը
Կլինի այն,
Որ դու ինքդ նույնկերպ
Կնայես աչքերիս…
Կարելի՞ է ձեռքդ բռնել…
Առանց դրա
Խոսքս կթվա
Դիետիկ հույզերի անօգուտ սննդակարգ
Ու դու չես զգա չասածներս,
Ինչպես միևնույնն է` սկզբում
Չես զգալու, թե ինչպես,
Իբր ակամա ձեռքդ բռնեցի...
Կարելի՞ է քեզ կարոտել...
Որ թույլ տվեցիր,
Քեզ կկարոտեմ այնքան ուժգին,
Որքան իմ զսպումների հանրագումարն է,
Իսկ եթե ոչ`
Ստիպված ես ինձ պատժել
Քո տենչանքների անզսպությամբ,
Որովհետև ես անպայման
Կարոտելու եմ...
Կարելի՞ է քեզ համբուրել...
Ինչու՞ եմ հարցնում,
Որովհետև, որ առիթ ստեղծեցի,
Առանց հարցնելու,
Սկսելու եմ հենց համբուրելուց...
Կարելի՞ է քեզ մոռանալ, եթե պետք լինի...
Իզուր հարցրեցի.
Որ թույլ էլ տվեցիր`
Չեմ կարողանա...
Կարելի՞ է պարզապես անունդ տալ
Ու պատճառներ չփնտրել
Դա անելու համար...
Քո անունը իմ լեզվի
Հատընտիրն է
Ու շուրթերիս
Գարնանատառ տարազը...
Կարելի՞ է արթնանալ
Թարթիչներիդ տված խուտուտը
Այտերիս վրա զգալուց
Եվ հասկանալ,
Որ կրծքիս համար ամենալավ
Վերմակը
Մազերդ են...
Այնուհետև կհյուրասիրեմ սիրաբլիթներով:
Գուցե լեզուդ մի քիչ այրվի,
Բայց կկշտանաս…
Կարելի՞ է քեզ ոչինչ չհարցնել...
Հարցնելու վրա ծախսած ժամանակս
Կօգտագործեմ առավել արդյունավետ
Ու շնչառությունս ավելի երկար
Կդիմանա կրքերի
Քաղցր ու թանձր հեղձուկին...
Կարելի՞ է չպատասխանել
Այն չտրված հարցիդ,
Թե քեզ սիրու՞մ եմ…
Այս հարցի պատասխանը
Ամենաաննկարագրելին ու անավարտը կլինի…
Կարելի՞ է չկրկնել
Այս ամենը
Հաջորդ անգամ...
Իսկ հիմա կարծում եմ
Իրավունք ունեմ լռելու...
Հարցեր չտա'ս...