PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգային պարեր



Լուսաբեր
23.02.2009, 18:25
Անհրաժեշտ են տեղեկություններ ազգային խմբակների մասին:Սիրողական:
Միգուցե՞ հաճախել եք կամ պարզապես գիտեք ինչ խմբակներ կան ազգային պարերի: Եթե կարող եք հեռախոսահամար կամ հասցե թողեք այստեղ:
Նախապես շնորհակալություն :)

Լուսաբեր
24.02.2009, 19:09
Էս ոչ մեկդ պարի չեք գնացե՞լ... Ծանոթ էլ չունե՞ք էդ ասպարեզում... :(

Ուլուանա
25.02.2009, 03:27
Էս ոչ մեկդ պարի չեք գնացե՞լ... Ծանոթ էլ չունե՞ք էդ ասպարեզում... :(
Թեման նոր կարդացի։
Ժամանակին պարի գնացել եմ 7 տարի, պարուսույցս էլ շատ լավն էր (Ղուկաս Ղուկասյան), հիմա էլ կարծեմ աշխատում է («Զարթոնք» պարային համույթի ղեկավարն է), բայց չգիտեմ՝ որտեղ ու ինչ պայմաններում։
Ի դեպ, Apsara–ի քույրը պարուհի է ու իմ ասած պարուսույցի հետ էլ կարծեմ կապ ունի, ամեն դեպքում ինքը երևի կկարողանա տեղեկություններ տալ այն մասին, թե ում դիմել և այլն։ Առաջարկում եմ Apsara–ին նամակ գրել ու հարցնել։ ;)

Sunlight
25.02.2009, 10:23
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում Գագիկ Գինոսյանը և իր "Կարին" ազգագրական համույթը հետաքրքիր ծրագիր են ներկայացնում` "Մենք և մեր պարերը", որի ընթացքում ներկայացվում են պարերի պատմությունից, սովորեցնում մեր ազգային պարերը բոլոր ցանկացողներին: Ես մեկ անգամ ներկա եմ եղել, շատ հետաքրրքիր էր ու անսպառ էներգիա տվեց :)
Ի դեպ, նա ունի նաև սիրողական պարի խմբեր, բայց մանրամասները չգիտեմ:
եթե հետաքրքրում է, փետրվարի 27-ին կարող եք մասնակցել "Մենք և մեր պարերը" միջոցառմանը, որտեղ կարծում եմ հնարավոր կլինի ճշտել կոնկրետ սիրողական խմբակների մասին:

Narinfinity
25.02.2009, 11:29
Անհրաժեշտ են տեղեկություններ ազգային խմբակների մասին:Սիրողական:
Միգուցե՞ հաճախել եք կամ պարզապես գիտեք ինչ խմբակներ կան ազգային պարերի: Եթե կարող եք հեռախոսահամար կամ հասցե թողեք այստեղ:
Նախապես շնորհակալություն :)

Կարող եմ առաջարկել "Գևորգյան" պարային կենտրոնի սիրողական պարապմունքները, որտեղ կարող ես սովորել հայկական պարեր` "Քոչարի", "Լուլկե", "Լոռկե","Վեր-վերի","Դալուր","Զոզո","Ավազանի շուրջպար"..., նաև կովկասյան երկու պար, սամբա, չաչա, ջայվ, վալս...
Դասերը 6 ամիս տևողությամբ են, կարող ես նաև շարունակել ըստ հարմարության...
Ես հենց երեկ գնացի վերջին դասին, 5-րդ ամիսը վերջացավ ինձ համար, քանի որ հարմար չէր 6-րդն էլ հաճախել, կիսատ մնացին "Ջայվ", կովկասյան պարերը և "վալսը"... , բայց դե ինչ արած` c'est la vie ...:(
Լավ, շատ չծավալվելով միանգամից ասեմ. եթե կուզես, պարապմունքներին գրանցվելու համար զանգահարիր 27-21-98 կամ 091 42-84-93 հեռախոսահամարներով...

Լուսաբեր
25.02.2009, 12:04
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում Գագիկ Գինոսյանը և իր "Կարին" ազգագրական համույթը հետաքրքիր ծրագիր են ներկայացնում` "Մենք և մեր պարերը", որի ընթացքում ներկայացվում են պարերի պատմությունից, սովորեցնում մեր ազգային պարերը բոլոր ցանկացողներին: Ես մեկ անգամ ներկա եմ եղել, շատ հետաքրրքիր էր ու անսպառ էներգիա տվեց :)
Ի դեպ, նա ունի նաև սիրողական պարի խմբեր, բայց մանրամասները չգիտեմ:
եթե հետաքրքրում է, փետրվարի 27-ին կարող եք մասնակցել "Մենք և մեր պարերը" միջոցառմանը, որտեղ կարծում եմ հնարավոր կլինի ճշտել կոնկրետ սիրողական խմբակների մասին:

Անպայման գալու եմ,գիտեի Գինոսյանի ամենամսյա կազմակերպած պարերի մասին,բայց ինքը չի պարապում :( լսել եմ որ աշակերտներից մարդ կա պարապում է:Շնորհակալ եմ :)

Լուսաբեր
25.02.2009, 12:06
Շնորհակալ եմ երեխեք ջան, բոլորիցդ, հուսով եմ շուտով կպարեմ, մեր հայկականը :)

Tig
25.02.2009, 18:12
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում Գագիկ Գինոսյանը և իր "Կարին" ազգագրական համույթը հետաքրքիր ծրագիր են ներկայացնում` "Մենք և մեր պարերը", որի ընթացքում ներկայացվում են պարերի պատմությունից, սովորեցնում մեր ազգային պարերը բոլոր ցանկացողներին: Ես մեկ անգամ ներկա եմ եղել, շատ հետաքրրքիր էր ու անսպառ էներգիա տվեց :)
Ի դեպ, նա ունի նաև սիրողական պարի խմբեր, բայց մանրամասները չգիտեմ:
եթե հետաքրքրում է, փետրվարի 27-ին կարող եք մասնակցել "Մենք և մեր պարերը" միջոցառմանը, որտեղ կարծում եմ հնարավոր կլինի ճշտել կոնկրետ սիրողական խմբակների մասին:

Իսկականից հրաշք բանա, ես մի քանի անգամ եղել եմ էդ պարային միջոցառմանը, իրոք որ մեծ բավականություն և էներգիա ես ստանում :hands

Apsara
25.02.2009, 23:32
Վայ ես էլ նոր թեման նկատեցի

Եթե իսկապես հայկական ժողովրդական պարեր ես ուզում սովորել, նաև իմանալ դրանց առաջացման պատմությունը, երբ և ինչի համար են պարել , ինչ են նշանակում այդ պարերը և այլն նմանատիպ շատ ինֆորմացիա, նաև պարելուց հաճույք ստանաս, ուրեմն խորհուրդ կտամ գնաս Գինոսյանի մոտ:

Նա ունի սիրողական երկու խումբ, մեկը արդեն մեկուկես տարի է կա, մյուսը նոր է մի քանի ամսեկան է: Պարապմունքները անց են կացվում Սախարովի հրապարակում գտնվող մանկապարտեզի դահլիճում, վարձը եթե չի փոխվել, 6000 դրամ է, շաբաթը երկու անգամ է պարապում,

եթե ցանկանաս գնալ զանգահարիր 091318335 Ապրեսին, խնդրի քեզ դիմավորի

Apsara
25.02.2009, 23:33
Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը Նարեկացի արվեստի միությունում Գագիկ Գինոսյանը և իր "Կարին" ազգագրական համույթը հետաքրքիր ծրագիր են ներկայացնում` "Մենք և մեր պարերը", որի ընթացքում ներկայացվում են պարերի պատմությունից, սովորեցնում մեր ազգային պարերը բոլոր ցանկացողներին: Ես մեկ անգամ ներկա եմ եղել, շատ հետաքրրքիր էր ու անսպառ էներգիա տվեց :)
Ի դեպ, նա ունի նաև սիրողական պարի խմբեր, բայց մանրամասները չգիտեմ:
եթե հետաքրքրում է, փետրվարի 27-ին կարող եք մասնակցել "Մենք և մեր պարերը" միջոցառմանը, որտեղ կարծում եմ հնարավոր կլինի ճշտել կոնկրետ սիրողական խմբակների մասին:

Կամ էլ այս ուրբաթ գնա ու ծանոթացիր պայմանավորվիր:)

Լուսաբեր
26.02.2009, 14:33
Շնորհակալ եմ երեխեք ՋԱՆ, այս ուրբաթ կհանդիպենք Նարեկացի կենտրոնում,եթե գաք,ես գնալու եմ ;)

Sunlight
26.02.2009, 16:12
Շնորհակալ եմ երեխեք ՋԱՆ, այս ուրբաթ կհանդիպենք Նարեկացի կենտրոնում,եթե գաք,ես գնալու եմ ;)

Երևի ես էլ :hands

Լուսաբեր
26.02.2009, 16:28
Երևի ես էլ :hands

Գոնո նկարդ Ըլներ իմանայի որ մեկն էս,որովհետև շատ մարդ կլինի ... :( ;) Բայց որ միասին կպարենք,դա հաստատ