PDA

Դիտել ողջ տարբերակը : Ուսման հայտարարություններ



Nun ...
23.02.2009, 17:36
Ընդունելության, զեղչերի և դրամաշնորհների մասին հայտարարություններ, ուր կարող են տեղադրվել նաև ընդհանուր առմամբ և դպրոցական, և բուհական նորություններ առօրյա կյանքից

Nun ...
23.02.2009, 17:43
Ընդունելություն Ամերիկյան Համալսարանի Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում մագիստրական ծրագրում

:hands Ժողովուրդ ո՞վ է ինձ միանում, գնանք… :)

ՀԱՀ Բաց Դռների Օր

Շաբաթ, փետրվարի 28

11:00 – 1:00

ՀԱՀ նորաբաց Փարամազ Ավետիսյան շենքում

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ, www.aua.am) Ճարտարագիտական քոլեջի (http://coe.aua.am) Արդյունաբերական ճարտարագիտություն և համակարգերի կառավարում (ԱՃՀԿ, http://iesm.aua.am) մագիստրոսի կոչման ծրագիրը հայտարարում է 2009թ. ընդունելություն:

ԱՃՀԿ ծրագրին կարող են դիմել ծրագրավորման, մաթեմատիկայի, ճարտարագիտության կամ տնտեսագիտության ոլորտներում բակալավրի կոչում ունեցող ուսանողները: Գիտության այլ ճյուղեր ավարտած բակալավրերը նույնպես կարող են ընդունվել, ովքեր իրենց կրթության ընթացքում ունեցել են համապատասխան դասընթացներ: Բակալավրի կոչումը պետք է ներառի նվազագույնը երկու տարվա մաթեմատիկա` ինտեգրալ և դիֆերենցիալ հաշիվ, գծային հանրահաշիվ և դիֆերենցիալ հավասարումներ, ինչպես նաև ֆիզիկային առնչվող դասընթացներ (ֆիզիկա, մեխանիկա, քիմիա, կենսաբանություն և այլն):

Ծրագիրն առաջարկում է 2-րդ մասնագիտություն, հետևյալ ոլորտներից մեկում. Գործարար Կառավարում (BM), Արդյունաբերական Ճարտարագիտություն և Համակարգերի Կառավարում (IESM), Համակարգչային նախագծում և արտադրություն (CAD/CAM) և Վերականգնվող էներգիա (RE):

Դիմումների վերջնաժամկետը 2009թ. մարտի 31-ն է: Ի լրումն, համապատասխան որոկավորում ունեցող դիմորդները կարող են ընդունվել վերջնաժամկետից հետո, շարունակական ընդունելության համակարգով, որը թույլ կտա սկսել դասերը նույն խմբի հետ, 2009 թ.-ի սեպտեմբերի 29-ին: Ընդունելության մանրամասների և էլեկտրոնային դիմումաձևի համար այցելեք - http://www.aua.am/admissions/admissions:

TOEFL քննության օրերն են փետրվարի և մարտի 26-ը (վերջնաժամկետը մարտի 31), իսկ շարունակական ընդունելության դեպքում` ապրիլի 30-ը, մայիսի 27-ը, և հունիսի 25-ը: Անհրաժեշտ է գրանցվել քննությունից առնվազն մեկ օր շուտ, որի համար անհրաժեշտ է զանգահարել 512704, կամ 512706:

GRE քննության փետրվար և մարտ ամիսներին գրանցման համար այցելեք http://www.gre.org:

Ֆինանսական օժանդակություն ծրագիրը տրամադրում է 10-90% զեղչ կարիք ունեցող ուսանողներին: Այս ծրագրին կարող եք դիմել հիմնական դիմումաձևը լրացնելու հետ միաժամանակ: Ընդունված ուսանողներին կարող են տրամադրվել նաև դրամական վարկեր և այլ ուսումնական դրամաշնորհներ:

Հավելյալ տեղեկության համար զանգահարեք 512791, 512792, 512638 և 512640

կամ այցելեք PAB, երրորդ հարկ, Մ.Բաղրամյան 40 հասցեով:

IESM մագիստրոսի կոչման ծրագիրը շնորհում է.

գ իրական հնարավորություն սկսելու և վարելու Ձեր սեփական գործը (բիզնեսը)` օգտագործելով արտադրական և կազմակերպական ամենաժամանակակից եղանակներն ու միջոցները,

գ իրական հնարավորություն հասկանալու և գնահատելու շուկայի պահանջարկն ու Ձեր մրցակիցների կարողությունները և հաղթել մրցակցությունում,

գ արժեքի ստեղծման շղթայի ու գործընթացի վերաբերյալ գիտական հենք,

գ մեթոդաբանական մոտեցում Ձեր ընկերության արտադրական ծախսերը նվազեցնելու համար,

գ կիրառական մոտեցում Ձեր գործի (բիզնեսի) զարգացմանն ուղղված ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման վերաբերյալ,

գ աջակցություն Ձեր բոլոր գործարար որոշումներին:

Դիմեք այսօ`ր Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ԱՃՀԿ ծրագրին:

Nun ...
23.02.2009, 17:49
Մի հատ էլ սենց նամակ ստացա

Ընդունելություն Ամերիկյան Համալսարանի Համակարգչի և Տեղեկույթի Գիտություն մագիստրական ծրագրում

ՀԱՀ Բաց Դռների Օր

Շաբաթ, փետրվարի 28

11:00 – 1:00

ՀԱՀ նորաբաց Փարամազ Ավետիսյան շենքում

ՀՏԳ ծրագրին կարող են դիմել ծրագրավորման, մաթեմատիկայի, ճարտարագիտության կամ տնտեսագիտության ոլորտներում բակալավրի կոչում ունեցող ուսանողները: Գիտության այլ ճյուղերն ավարտած բակալավրերը նույնպես կարող են ընդունվել, եթե իրենց կրթության ընթացքում ունեցել են համապատասխան դասընթացներ: Բակալավրի կոչումը պետք է ներառի նվազագույնը երկու տարվա մաթեմատիկա` ինտեգրալ և դիֆերենցիալ հաշիվ, գծային հանրահաշիվ և դիֆերենցիալ հավասարումներ, ինչպես նաև ֆիզիկային առնչվող դասընթացներ (ֆիզիկա, մեխանիկա, քիմիա, կենսաբանություն և այլն):

Ծրագիրն առաջարկում է 2-րդ մասնագիտություն, հետևյալ ոլորտներում. Գործարար Կառավարում (BM), Համակարգչային Տեղեկույթի Գիտություն (CIS), Համակարգչային նախագծում և արտադրություն (CAD/CAM) և Վերականգնվող էներգիա (RE):

Դիմումների վերջնաժամկետը 2009թ. մարտի 31-ն է: Ի լրումն, համապատասխան որոկավորում ունեցող դիմորդները կարող են ընդունվել վերջնաժամկետից հետո, շարունակական ընդունելության համակարգով, որը թույլ կտա սկսել դասերը նույն խմբի հետ, 2009 թ.-ի սեպտեմբերի 29-ին:

Ընդունելության մանրամասների և էլեկտրոնային դիմումաձևի համար այցելեք -http://www.aua.am/admissions/admissions.

TOEFL քննության օրերն են փետրվարի և մարտի 26-ը (վերջնաժամկետը մարտի 31), իսկ շարունակական ընդունելության դեպքում` ապրիլի 30-ը, մայիսի 27-ը, և հունիսի 25-ը: Անհրաժեշտ է գրանցվել քննությունից առնվազն մեկ օր շուտ, որի համար զանգահարեք 512704 կամ 512706:

GRE քննության փետրվար և մարտ ամիսներին գրանցման համար այցելեք http://www.gre.org:

Ֆինանսական օժանդակություն ծրագիրը տրամադրում է 10-90% զեղչ կարիք ունեցող ուսանողներին: Այս ծրագրին կարող եք դիմել հիմնական դիմումաձևը լրացնելու հետ միաժամանակ: Ընդունված ուսանողներին կարող են տրամադրվել նաև դրամական վարկեր և այլ ուսումնական դրամաշնորհներ:

Հավելյալ տեղեկության համար զանգահարեք 512791, 512792, 512638 և 512640

կամ այցելեք PAB, երրորդ հարկ, Մ. Բաղրամյան 40 հասցեով:


ՀՏԳ մագիստրոսի կոչման ծրագիրը շնորհում է իրական հնարավորություն.

գ սկսելու և վարելու Ձեր սեփական գործը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում,

գ լինել առաջատար ղեկավարներ համակարգչային և հարակից ոլորտներում,

գ ծրագրավորման արդի հմտություններ,

գ ցանցերի կառուցման և կառավարման հմտություններ,

գ ծրագրավորման ընկերության ղեկավարում,

գ ինտերնետ ծառայությունների կազմակերպում,



Մի խոսքով ո՞վ է գալիս ինձ հետ…
:)

Nun ...
23.02.2009, 17:52
Մի հատ էլ դրամաշնորհի հայտարարարություն եմ ստացել հարգելի ուսանողներ ջան!!!
Կցված ֆայլը ուշադիր կարդացեք 70000 դրամական դրամաշնորհ են տրամադրում լավ սովորող ուսանողներին...

36895

եթե դիմելու լինեք կցորդի վրա կա նաև իրենց դիմումաձևի հասցեն…

Բոլորին հաջողություն:)

Կցված ֆայլը եթե լավ չերևա, այցելեք հետևյալ հասցեով - www.farusa.org/Dimum.html

Yellow Raven
23.02.2009, 21:02
Մի հատ էլ դրամաշնորհի հայտարարարություն եմ ստացել հարգելի ուսանողներ ջան!!!
Կցված ֆայլը ուշադիր կարդացեք 70000 դրամական դրամաշնորհ են տրամադրում լավ սովորող ուսանողներին...

36895

եթե դիմելու լինեք կցորդի վրա կա նաև իրենց դիմումաձևի հասցեն…

Բոլորին հաջողություն:)

Կցված ֆայլը եթե լավ չերևա, այցելեք հետևյալ հասցեով - www.farusa.org/Dimum.html

Հա էսի մեր մոտ էլ են փակցրել,որոշել եմ դիմել,վերջիվերջո մուֆթա բանա:D
Բայց դե խելքս չի կտրում 150 հոգու 70000 դրամ տան:think

Nun ...
24.02.2009, 09:38
Հա էսի մեր մոտ էլ են փակցրել,որոշել եմ դիմել,վերջիվերջո մուֆթա բանա:D
Բայց դե խելքս չի կտրում 150 հոգու 70000 դրամ տան:think

Դիմի անպայման, ու բոլորին եմ խորհուրդ տալիս :)

Էն լրիվ հայկական ձևերով "վայ ապե ոչ մեկին չասես, բայց ես դիմել եմ" էտ տարբերակը պետք չի, ինչքան ծանոթ-բարեկամ-հարազատ կա բոլորին պետք է տեղեկացնել, որ դիմեն…

Ես դասի տեղը, գործիս տեղը, ընկերությանս մեջ, ընտանիքում, հեռու բարեկամներին, բոլորին տպել եմ դիմումաձևը ու բաժանել :)

Ես էլ եմ դիմելու, բայց դե, եթե իմ ծանոթներից գոնե 2 հոգի էլ անցնի, ինձ լավ կզգամ :)

Անպայման կդիմես, ու ինչքան շուտ, այնքան լավ…

Եթե դիմումաձևը չես կարողանում քաշես, կարող եմ ուղարկել մեյլ հասցեիդ.
Քեզ ել հաջողություն :hands

Nun ...
20.03.2009, 12:41
Երևանի Ամերիկյան Անկյունը
ԱՄՆ Դեսպանատան համագործակցությամբ
կազմակերպում է

“American civil rights movement: An overview” - լեկցիան անգլերենով

Ներկայացնող - George Zarycky: USAID Democracy and Governance Office Director

Մարտի 21-ին շաբաթ, ժամը 13:00

Հասցեն. Նալբանդյան 4/1 - Իսահակյանի գրադարնի 16 սենյակում
Հեռ. (374-10) 56-13-83

Մուտքն ազատ է

Sunny Stream
20.03.2009, 18:46
Մի հատ էլ դրամաշնորհի հայտարարարություն եմ ստացել հարգելի ուսանողներ ջան!!!
Կցված ֆայլը ուշադիր կարդացեք 70000 դրամական դրամաշնորհ են տրամադրում լավ սովորող ուսանողներին...

36895

Դիմումում գրված է` մինչև մարտի 5-ը ներառյալ :( ինձ էլ վաղուց ասել էին սրա մասին, ականջի հետև էի գցել... ըհը'.

Yellow Raven
20.03.2009, 21:24
Դիմումում գրված է` մինչև մարտի 5-ը ներառյալ :( ինձ էլ վաղուց ասել էին սրա մասին, ականջի հետև էի գցել... ըհը'.

Ես էտի ուղարկեցի,ասի մարդ ես կարողա կպնի:D
Ժող բա ոնց ենք իմանում ինչա եղել,ոնցա եղել?

Nun ...
21.03.2009, 18:02
Ես էտի ուղարկեցի,ասի մարդ ես կարողա կպնի:D
Ժող բա ոնց ենք իմանում ինչա եղել,ոնցա եղել?

Սպասում ես մինչև ապրիլի կեսերին իրանք քեզ կզանգեն կկանչեն հարցազրույցի, եթե չզանգեն - ուրեմն ... :)

Nun ...
30.06.2009, 14:43
Հայաստանի ամերիկյան համալասարանի Ճարտարագիտական քոլեջը սիրով հայտարարում է Նոր ակադեմիական շրջան:
Այս ամառվանից սկսած կազմակերպվում է Սերտիֆիկացման ծրագրերի շարք:

Վերոնշյալ շարքի առաջին ծրագիրն է Object Oriented Programming Certificate Pilot Program-ը, որը կսկսի
հուլիսի 6-ին և կտևի մոտավորապես ինը ամիս:

Այս ծրագիրը ներառում է հետևյալ առարկաները C++ և Java ծրագրերով.

Introduction to Programming in C++
Foundation of CIS - Data Structures & Algorithms
Foundation of CIS – Object Oriented Programming Principles

Մանրամասների համար կարող եք այցելել ՀԱՀ Ճարտարագիտական Քոլեջ կամ զանգահարել 51-26-40, 51-26-38 մինչև հուլիսի 6-ը

nune'
30.06.2009, 15:00
Լավա, լավ..իսկ դուք ստեղ հաճա՞խ եք նման օգտակար բաներ տեղադրում

Nun ...
01.07.2009, 10:51
Հայաստանի ամերիկյան համալասարանը կազմակերպվում է Սերտիֆիկացման ծրագրերի շարք:

Object Oriented Programming Certificate Pilot Program-ը ներառում է հետևյալ առարկաները C++ և Java ծրագրերով.

Introduction to Programming in C++
Foundation of CIS - Data Structures & Algorithms
Foundation of CIS – Object Oriented Programming Principles

Մանրամասների համար կարող եք այցելել ՀԱՀ Ճարտարագիտական Քոլեջ կամ զանգահարել 51-26-40, 51-26-38 մինչև հուլիսի 6-ը

Ժողովուրդ մանրամասներն են.

Յուրաքանչյուր կուրսը կարժենա 75.000 դրամ, այսինքն ինը ամսում կվճարեք ընդհանուր 225.000 դրամ: Դասերը կարող է լինեն երեկոյան ժամերին, որ չհամընկնեն աշխատանքայինի հետ:

Դարք
04.07.2009, 22:59
[QUOTE=Վահիկ;1593297]Հա էսի մեր մոտ էլ են փակցրել,որոշել եմ դիմել,վերջիվերջո մուֆթա բանա:D
Բայց դե խելքս չի կտրում 150 հոգու 70000 դրամ տան:think[/QUOT

Արդար խաղարկություն տեղի ունեցավ,իմ կուրսից մի 10 հոգի շահել էին

StrangeLittleGirl
05.07.2009, 01:47
Հա էսի մեր մոտ էլ են փակցրել,որոշել եմ դիմել,վերջիվերջո մուֆթա բանա:D
Բայց դե խելքս չի կտրում 150 հոգու 70000 դրամ տան:think

Հեչ էլ մուֆթա չի: Ես շահել եմ :P

Yellow Raven
05.07.2009, 21:19
Իսկ ես չշահեցի:(

Թե ասա դու ուր, շարադրությունը ուր, որ ուղարկել էիր:D:D