PDA

Դիտել ողջ տարբերակը : Speedy.am - Պատվերով ինտերնետից "քաշված" տեղեկատվության առաքում

Gonzales
23.02.2009, 16:55
http://www.speedy.am/speedybannergif.gif (http://www.speedy.am)
Speedy.am - ինտերնետի առաքում: Հարմար, արագ ու էժան:
Ձեզ ենք ներկայացնում ծառայություն, որ կհետաքրքրի դանդաղ կամ սահմանափակ ինտերնետի տեր մադկանց:
Ինտերնետից ֆայլերի պատվերներ: Դուք տրամադրում եք ձեր ուզած ֆայլերի հղումները, մենք դրանք բեռնում ենք, ձայնագրում DVD սկավառակի վրա և առաքում ձեր իսկ ցանկացած հասցեով: Վճարումն իրականացվում է դիսկերը ստանալուց:
Մանրամասների համար այցելեք http://www.speedy.am

Ուրախությամբ կպատասխանեմ սայթի կամ սերվիսի հետ կապված հարցերին այս թեմայում: Մոդերատորներին կանխավ շնորհակալ եմ թեման չջնջելու համար ;)

Chuk
23.02.2009, 16:58
Միտքը հետաքրքիր էր, գները աչքիս թանկ թվացին :oy

Gonzales
23.02.2009, 17:01
Ստացվում է 1 մեգաբայթի համար մոտավորապես 1.5 դրամ:
Ինտերնետ պրովայդերներից ոչ անսահմանափակ ինտերնետ գնելու դեպքում 1mb թրաֆիքը արժի մինիմում 6 դրամ (շատերը վաճառում են 15 դրամից էլ ավել): Այնպես որ գները ավելի քան մատչելի են:
Իհարկե այս ծառայությունը չի պատրաստվում մրցել խանութներից դիսկ գնելու հնարավորության հետ ու նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր իրենց ուզածը խանութներում չեն գտել, բայց գտել են ինտերնետում, սակայն բեռնելու հնարավորություն չունեն:

Chuk
23.02.2009, 17:05

Իմ հաշվարկն այլ ելակետից է սկսվում: 4.3 Gb-անոց մեկ DVD սկավառակն արժի 7000 դրամ: Եթե որևէ մեկը պատրաստ է այդքան գումար տալ 4.3 Gb ինֆոյի համար, ապա կարծում եմ, որ պատրաստ է նաև 12000 դրամ տալ հայլայնի համար, կամ ասենք իմ նման 15000 1մեգաբիթանոց անսահմանափակ ինտերնետի համար ու քաշի ոչ թե 4.3, այլ ասենք 43 GB ինֆորմացիա :)

Gonzales
23.02.2009, 17:23
15.000 հազարով 1մբիթանոց անսահմանափակ ինտերնե՞տ: Առաջին անգամ եմ լսում:

Որպես ամենամատչելի ինտերնետ մատակարարող համեմատենք Բիլայնի տրամադրած 14.000 դրամանոց 256 կբիթ/վայրկյան փաթեթի հետ: Այդ դեպքում կքաշեք մոտավորապես 30 կբայթ/վայրկյանում արագությամբ, 1գիգաբայթը քաշելով մոտավորապես 10 ժամում: Օրեկան 10 ժամ քաշելու դեպքում մի դիսկը կքաշեք 4 օրում: Նաև հաճախ ստիպված կլինեն վճարել rapidshareատիպ սայթերում հաշիվ ունենալու համար: Օգտվելով մեր առաջարկից կստանաք պատվիրածը 1 օրից:

Իհարկե կլինեն մարդիկ, որ կքաշեն օրը 24 ժամ ու ֆայլերի սպասարկման սերվիսներում էլ հաշիվներ կունենան, բայց ոչ ոք չի պնդում, որ մեր ծառայությունը բոլորին օգտակար/հարմար է: Ընդամենը կարծում ենք, որ ոմանց կհետաքրքրի :)

Chuk
23.02.2009, 17:27
15.000 հազարով 1մբիթանոց անսահմանափակ ինտերնե՞տ: Առաջին անգամ եմ լսում:
Արմինկոնետ ՍՊԸ, Արմինկո ընկերության մի մասն է: Կապն ապահովվում է օպտիկական կաբելներով, դեռևս միայն Կոմիտաս պողոտայում, որքան գիտեմ: Մանրամասների համար կարող ես զանգել իրենց՝ 210181: 4Gb ինֆորմացիան քաշում եմ 4-6 ժամում:

Ինչևէ: Ամեն դեպքում ես ընդամենը ներկայացրի իմ տեսակետը, որ եթե ես այս կապը չունենայի, ապա այդ գինն իմ համար թանկ կլիներ և ես չէի օգտվի: Ավելի շուտ էսպիսի ինտերնետ կքաշեի կամ թեկուզ հայլայն: Կառաջարկեի գներն առնվազն երկու անգամ պակասեցնել: Բնականաբար գները որոշողը դուք եք, ես ընդամենը իմ տեսակետն եմ հայտնում :)

Chuk
23.02.2009, 17:29

Հետ գրության կարգով... իմ այսպես օդի մեջ հաշվարկներով անգամ ասենք depositfile-ատիպ տեղերում գոլդ ըքաունթներ առնելով բեռնելն ավելի մատչելի է նստում: